- Lragir.am
- Ներքին կյանք - 29 Հոկտեմբերի 2017,
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբարորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շատ երիտասարդ տարիքում հասցրել է ահռելի կարողություն կուտակել:
2013թ.-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակված, 29-ամյա Արտակ Ալեքսանյանն առաջին անգամ է հայտարագիր ներկայացնում: Ըստ այդմ, նա ունի 4 թանկարժեք ավտոմեքենա՝ TOYOTA COROLLA 1.6, BENTLEY MULSANNE, ROLLS-ROYCE GHOST եւ BMW X6, ինչպես նաեւ 1 բեռնատար ավտոմեքենա:
Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետը, պարզվում է, միլիոնատեր է. նա ունի 368 մլն դրամի բաժնետոմսեր, 180 մլն դրամ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Հատկանշական է, որ Արտակ Ալեքսանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել: Ու այս տարի միլիոնատեր թաղապետի աշխատավարձը կազմել է ընդհանուր 1 մլն 430 հազար դրամ:
Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը 2011թ.-ից աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2013 թ. նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:

		 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց: Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում

Leave a comment: