Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Who owns what in Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • 160 հազար դրամ ստացող, աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետն ու նրա ունեցվածքը
    «Ժողովուրդ»

    21.09.2017

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «160 հազար դրամ ստացող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը կարողացել է բավականին գումար կուտակել, իսկ թե ինչպես, դժվար է կանխատեսել:

    Ուսումնասիրելով նրա պաշտոնական հայտարարագիրը՝ արձանագրում ենք, որ նա ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ «Մերսեդես Բենց» ավտոմեքենա: Ավելին՝ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ունի 16 մլն դրամ եւ 53 500 դոլար:

    Ի դեպ, որպես եկամուտ աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմում է 160 հազար դրամ:

    Հետաքրքիր է, թե ինչպես է հաջողացրել ամսական 160 հազար դրամ աշխատավարձ ստացող ՔԿՀ պետը այսքան գումար, միգուցե ոստիկանության համակարգում լինելու տարիների՞ն է կարողացել այն կուտակել:

    Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Comment


    • Հանքերի տիրակալները. ո՞վքեր են Հայաստանի հանքատեր պաշտոնյաները

       

      Comment


      • So, this parasite that officially makes under $15000 a year from government pay, has amassed $1.5 million fortune. He wouldn't make that honestly in 100 years.
        Whats funny, he is the prosecutor of special circumstance cases, like big corruption.
        And now they don't even care to hide it.

        Դատախազության ՀԿԳ վարչության «համեստ» պետը. նա հայտարարագրել է շուրջ 1,5 մլն դոլար
        00:15, 01.10.2017
        Տարածաշրջան:Հայաստան
        Թեմա:Քաղաքականություն


        Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը թաքնված միլիոնատար է:

        Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով 2013թ.-ից ՀԿԳ վարչության պետ նշանակված Վահագն Մուրադյանն ունի 7 բնակարան, բազմաբնակելի շենքի տարածքում 2 ոչ բնակելի տարածք, 1 առանձնատուն, արտադրական նշանակության շինություն եւ 2 ավտոտնակ: Ամենաուշագրավը թերեւս 45-ամյա դատախազի հայտարարագրած գումարն է. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի 68 մլն դրամ, 660 հազար ԱՄՆ դոլար, 180 հազար եվրո: Նա հանձնել է այս ընթացքում նաեւ փոխառություններ՝ ընդհանուր առմամբ, 200 հազար ԱՄՆ դոլարի չափով: Ի դեպ, այս տարվա այս 7 ամիսներին նա ստացել է ընդամենը 4 մլն դրամի չափով աշխատավարձ:

        Նշենք, որ Վահագն Մուրադյանը երկարամյա փորձ ունեցող դատախազ է: Մինչեւ ՀԿԳ վարչության պետ նշանակվելը նա եղել է Արմավիրի մարզի դատախազը:
        Last edited by Hakob; 09-30-2017, 02:29 PM.

        Comment


        • Լարվածության նոր ալիք է սպասվում Ջավախքում. այս անգամ՝ Տաբածղուր գյուղում

          Քրիստինե Աղալարյան


          3 հոկտեմբերի, 2017

          Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մրցակից ուժերը փորձում են լարվածության տարբեր ալիքներ առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ նպատակով օգտագործում են տեղի հայ բնակիչներին և նրանց հուզող հիմնախնդիրները՝ հրահրելով նորանոր միջադեպեր:

          Օրերս Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած խաչքարի տեղադրումը բախման առիթ դարձավ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ ռուս-ադրբեջանական սադրանքից մինչև վիճահարույց եկեղեցիների հարցին լուծում չտված հայ-վրացական եղբայրական հարաբերությունների անորոշ կարգավիճակ:

          «Հետք»-ը քիչ առաջ ահազանգ ստացավ նաև Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղիբնակիչներից: Այստեղ էլ կրկին թեժացել է Տաբածղուր լճում ձկնորսության հարցը: Հիշեցնենք՝ Տաբածղուր լիճը վարձակալության պայմանագրով հանձնվել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ին, որը գյուղացիներին արգելել էր այլևս լճից օգտվել:

          Վարդան Այվազյանի մտերիմներն այս ամառ հայտարարել են, որ իրենք իբրև թե այլևս գործ չունեն լճի հետ, և լճի նկատմամբ իրենց իրավունքը վաճառել են Տաբածղուր գյուղում գտնվող հյուրանոցի սեփականատիրոջը՝ Զազա Սարալիձեին: Սակայն գյուղացիները չեն հավատում Այվազյանի այս քայլին և վստահ են, որ նա պարզապես ցանկացել է թիկունքում մնալ՝ իր անվան հետագա շահարկումից խուսափելու համար: Փոխարենը վրացի գործընկերոջն է լիազորություններ տվել հարցը վերջնականապես լուծելու և լիճը գյուղացիներից խլելու նպատակով:

          Ինչ է տեղի ունեցել իրականում: Համաձայն Վրաստանի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերի, «Լճեր» ՍՊԸ-ի բաժնեմասն այս տարվա հունիսի 11-ին Վարդան Այվազյանի զարմիկը՝ Արմեն Այվազյանը, ով ընկերության 100 տոկոս բաժնեմասի իրավատերն էր, վաճառել է բաժնեմասի 50% -ը Զազա Սարալիձեին: Մնացյալ 50 % -ը դեռևս Այվազյանի զարմիկի անվամբ է:

          Այն, որ Արմեն Այվազյանն անմիջականորեն կապ ունի Վարդան Այվազյանի հետ, ցույց է տալիս նաև ՀՀ ընկերությունների պետական ռեգիստրում Այվազյանների ընտանիքին պատկանող ընկերություններում Արմենի ներկայությունը: Օրինակ՝ «Այգես» ՍՊԸ-ում, որը պատկանում է Վարդան Այվազյանի որդուն՝ Սուրեն Ավյազյանին, Արմեն Այվազյանը տնօրեն է:

          «Լճեր» ՍՊԸ-ի բաժնեմասի առք ու վաճառքի պայմանագրում գործարքի գինը կազմել է 125 հազար դոլարին համարժեք լարի, որը գնորդը պարտավորվել է վճարել 3 տարվա ընթացքում:

          Զազա Սարալիձեին այս գործարքում ներկայացնում է Խաշուր քաղաքում գրանցված հայազգի Գիորգի Կարաղյանը:

          «Հետք»-ի հետ զրույցում Տաբածղուր գյուղի բնակիչ Հովհաննեսը պատմեց, որ հոկտեմբերի 5-ին լճի նոր համասեփականտերն այցելելու է գյուղ, սպառնացել են, որ հատուկ ջոկատայիններ են բերելու, որպեսզի լճի հարցը վերջնականապես կարգավորեն: Սակայն Տաբածղուր գյուղի բնակիչները մարտական են տրամադրված:

          Բացի դրանից, գյուղացու ասելով, նոր համասեփականատերը Վրաստանի ընդդիմության թևի ներկայացուցիչ է, և այս հարցը ևս քաղաքական նպատակներով է ցանկանում օգտագործել: Հետևաբար, հոկտեմբերի 5-ին ողջ գյուղը ոտքի է կանգնելու, որպեսզի թույլ չտա ո´չ քաղաքականացնել հարցը, ո´չ էլ լճին տիրանալ:

          Comment


          • Բնապահպանի նշած փլուզման վտանգի առջև կանգնած առանձնատունը Լիսկայինն է. «ՀԺ»

            2017-10-14

            «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց: Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում եւ չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կփլուզվեն:

            «Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան: Անձրեւների պատճառով մի օր սողանքը կատիվանա եւ այդ տները կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երեւի ուզում են մեզ վերեւից նայել»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

            Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությմաբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի տունը:

            Ասել է թե, եթե «Մունումենտից» Սարի թաղ տանող հատվածը սողանքային է, ապա այդտեղ կառուցված միակ առանձնատունը՝ Սուրիկ Խաչատրյանի, տունը սողանքային գոտում է, այսինքն՝ ուղղակիորեն փլուզման վտանգի տակ»:

            Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

            Comment


            • Սուրիկ Խաչատրյանի Երևանի առանձնատունը՝ երկնքից

               

              Comment


              • Հովիկ Աբրահամյանի՞նն է նոր առանձնատունը

                 

                Comment


                • Originally posted by Vrej1915 View Post
                  Հովիկ Աբրահամյանի՞նն է նոր առանձնատունը
                  Ashkharums inch kuzei
                  Yerevan@ ims liner
                  Manumenti pati mijin
                  Anmahakan Dunes liner.

                  I didn’t know that Zakh Harout’s song was not an innocent wish satire, but mentality of some oligarkhs.
                  Just the words “Yerevan@ imes liner” feels very scary now.
                  Because it looks like is the reality of unsatisfiable greed that may even go “Hayastan@ ims liner” for some.

                  Comment


                  • Originally posted by Vrej1915 View Post
                    Սուրիկ Խաչատրյանի Երևանի առանձնատունը՝ երկնքից
                    Looks like a fortress.

                    Comment


                    • Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետի ահռելի ունեցվածքը. news.am

                      • Lragir.am
                      • Ներքին կյանք - 29 Հոկտեմբերի 2017,

                      ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբարորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շատ երիտասարդ տարիքում հասցրել է ահռելի կարողություն կուտակել:



                      2013թ.-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակված, 29-ամյա Արտակ Ալեքսանյանն առաջին անգամ է հայտարագիր ներկայացնում: Ըստ այդմ, նա ունի 4 թանկարժեք ավտոմեքենա՝ TOYOTA COROLLA 1.6, BENTLEY MULSANNE, ROLLS-ROYCE GHOST եւ BMW X6, ինչպես նաեւ 1 բեռնատար ավտոմեքենա:



                      Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետը, պարզվում է, միլիոնատեր է. նա ունի 368 մլն դրամի բաժնետոմսեր, 180 մլն դրամ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Հատկանշական է, որ Արտակ Ալեքսանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել: Ու այս տարի միլիոնատեր թաղապետի աշխատավարձը կազմել է ընդհանուր 1 մլն 430 հազար դրամ:



                      Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը 2011թ.-ից աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2013 թ. նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:

                      Comment

                      Working...
                      X