Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    «Եթե ԼՂ հակամարտությունը չկարգավորվի 2013-ին՝ պատերազմն անխուսափելի կլինի». ռուս ռազմական փորձագետ
    18 Փետրվարի 2013 - 18:12

    «Տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մարտական պատրաստվածության է բերում Հայաստանում իր զորքերին և Ադրբեջանի դեմ պատերազմին նրա մասնակցությունը, ոչ մի հիմնավորումներ չունեն: Կարծում եմ, որ Ռուսաստանը կպահպանի միջնորդի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-նշել է ռուս ռազմական փորձագետ, Ռուսաստանի հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը՝ «ԱՊԱ»-ին տված հարցազրույցի ժամանակ:
    Ռազմական փորձագետը նշել է, որ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը վերսկսի և այն տարածվի ԼՂ-ի տարածքներից դուրս, ապա Ռուսաստանը ստիպված կլինի մասնակցել պատերազմին, քանի որ նա պատասխանատու է Հայաստանի ՀԱնարապետության տարածքային ամբողջականության համար:

    «Սակայն այդ դեպքում Թուրքիան ևս կմիանա պատերազմական գործողություններին՝ Ադրբեջանի կողմից: Ռուսաստանը շատ լավ գիտի թուրքական ֆակտորի մասին և գիտակցում է, որ այս հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանն այլ երկընտրանք չունի բացի միջնորդությունից: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը կշարունակի իրականացնել միջնորդի իր առաքելությունը»,-նշել է Եվսեևը:

    Փորձագետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է ՌԴ-ի շահերից:

    «Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Հարավային Կովկասում պատերազմը կայծ կդառնա Հյուսիսային Կովկասի համար: Իսկ դա ընդհանրապես ձեռնտու չէ Ռուսաստանին»:

    Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը՝ Եվսեևը նշել է, որ « ոչ պատերազմական շրջանում, ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները»: Սակայն նա հավելել է, որ «եթե ինքնաթիռները թռիչքի ժամանակ թռչեն «օկուպացված» տարածքների վրայով, դա կնշանակի, որ խախտվում է Ադրբեջանի օդային տարածքը և անհրաժեշտ է թռիչքներն իրականացնելու համար թույլտվություն ստանալ նաև Ադրբեջանից»:

    Հարցազրույցի վերջում նա նշել է, որ «եթե 2013-ին ԼՂ հակամարտությունը չկարգավորվի, ապա պատերազմն անխուսափելի կլինի»:

    HayNews.am

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովի ստոր ոճրագործության տարելիցն է


      Փետրվար 19, 2013
      Փետրվարի 19 –ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր եւ անմարդկային ոճրագործության 9-րդ տարելիցը:

      Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակացում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

      Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:

      Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի:

      Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինովորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

        Ներքին կյանք - Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2013,
        Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հաստատեց այս տեղեկատվությունը. «Վիրավորվողը 1968 թ.-ին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա այսօր խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին»,- ասաց Անդրանիկ Այդինյանը: Գյուղապետի խոսքով` վիրավորումը դաստակի շրջանում է, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: Գյուղապետը նշեց նաև, որ գյուղի ուղղությամբ պարբերաբար` երկու ժամը մեկ, դիպուկահարներ են կրակում:

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Ժամկետային զինծառայող է սպանվել

          Ներքին կյանք - Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2013,

          Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (1992 թվական): Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին գրում է times.am-ը՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ հաղորդագրությանը:
          ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Դիրքերում սպանված 19-ամյա Գոռն ընտանիքի միակ տղան էր եւ ՌԴ-ից վերադարձել էր, որ իր պարտքը տա հայրենիքին


            21 Փետրվար, 05:21 AMT
            Դիրքերում սպանված 19-ամյա զինծառայող Գոռ Ղազարյանը Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան` իր պարտքը հայրենիքին տալու համար: Ավելին` նրա ծնողները Ռուսաստանում են տեղեկացել որդու մահվան մասին եւ այսօր արդեն հասել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:

            Նրա խոսքով` Ղազարյանների ընտանիքը 90-ականներին է տեղափոխվել Ռուսաստան, իսկ անցյալ տարի Գոռը եկել է Հայաստան, որ ծառայության մեկնի:

            «Ծնողներն այնտեղ են տեղեկացել կատարվածի մասին եւ այսօր արդեն եկել են: Լուրը մենք չենք հայտնել նրանց: Մենք դեռ շոկի մեջ ենք, երեխան վերադարձել էր հայրենիք ծառայության համար ու նման բան ստացվեց: Շատ քչերն են նման քայլի դիմում: Գոռը ընտանիքի միակ տղան էր: Նա իրենից փոքր մեկ քույր ունի»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ նախնական տեղեկություններով Գոռը հակառակորդի դիպուկահար կրակոցից է զոհվել:

            Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին): ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

            Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է…
              ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

              Պաշտպանության բանակի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր զորամասը կրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։ Վերջին երկու տարիներին անընդմեջ ճանաչվելով լավագույն մոտոհրաձգային զորամաս՝ պարգևատրվել է համապատասխան պատվադրոշով։ Զորամասի կազմավորման հիմքը կազմում են 1990թ. ընկերական շրջապատի և թաղի տղաների համախմբումից ստեղծված ինքնապաշտպանական ջոկատները։ Մեկ տարի անց, 1991թ., միայն Ստեփանակերտում ջոկատների միավորումից արդեն ստեղծվել էին տասից ավելի վաշտեր, որոնց միասնական գործունեությամբ էլ կազմավորվեց կենտրոնական պաշտպանական շրջանը։ ԿՊՇ վաշտերը 1991-92թթ. հաջողությամբ մասնակցեցին ԼՂՀ տարածքում տեղի ունեցած գրեթե բոլոր մարտական գործողություններին։

              1992թ. սեպտեմբերի 29-ին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շինարարության կազմակերպման հաստիքային նոր կառուցվածքի անցնելու մասին» հրամանով առաջին միավորումից ստեղծվում է առաջին մոտոհրաձգային գումարտակը, որի հրամանատար է նշանակվում Հենրիխ Շահենի Հակոբյանը, չորրորդ վաշտի, «Տիկոյի դասակի», «Ամարաս» և «Վրեժ» խմբերի, «Վադո», «Շահեն», «Բորյա» դասակների միավորումից՝ 2-րդ ՄՀԳ-ն, հրամանատար է նշանակվում Գագիկ Նիկոլայի Սարգսյանը, 3-րդ, 6-րդ և 7-րդ վաշտերի միավորումից՝ 3-րդ ՄՀԳ-ն՝ Սամվել Վլադիմիրի Հարությունյանի հրամանատարությամբ։ Գումարտակների կազմավորման գործընթացով ստեղծվում է զորամաս, որի հրամանատարությունն ստանձնում է Սամվել Ջամիլի Կարապետյանը։ 1992-93թթ. ԿՊՇ-ի ստորաբաժանումները մասնակցում են Արցախի արևելյան և հարավային շրջանների, մասնավորապես՝ Աղդամի, Հադրութի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի, այնուհետև Քելբաջարի ու Մարտակերտի, 1994-ին Հորադիզի, Մարտակերտի, իսկ 1994-ին՝ Հորադիզի, Մարտակերտի և Օմարի ուղղություններում հակառակորդի խմբավորումների ու կրակակետերի ոչնչացման գործողություններին։

              ԿՊՇ մարտական հարուստ ուղին հնարավոր չէ լրագրային մեկ հոդվածում ամբողջովին ներկայացնել։ Միայն նշենք, որ այս զորամասի ստորաբաժանումները ազատագրել են 27 հայկական բնակավայրեր, ոչնչացրել հակառակորդի 60 ռազմական հենակետեր։

              Հայրենիքի համար անձնազոհաբար մարտնչած տասնյակ զինծառայողներ արժանացել են առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանների, իսկ Յուրի Վանիկի Պողոսյանին շնորհվել է ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոսի կոչում, Աշոտ Հմայակի Ղուլյանին և առաջին հրամանատար Սամվել Ջամիլի Կարապետյանին՝ ԼՂՀ Ազգային հերոսի կոչում։

              2005թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամասի անձնակազմի ցուցակներում հավերժ ընդգրկվել են Աշոտ Ղուլյանի, Արգամ Սերգեյի Հարությունյանի, Արթուր Միքայելի Օհանյանի, Յուրի Պողոսյանի, Սերգո Լևոնի Դադասյանի, Վահան Յուրիի Ղարիբյանի, Ալեքսանդր Գեորգիի Գասպարյանի, Սամվել Վլադիմիրի Հարությունյանի, Արարատ Եգորի Ղազարյանի, Վիգեն Գարեգինի Սողոմոնյանի, Էրիկ Աբրիկի Հարությունյանի և Արսեն Վարդգեսի Ղազարյանի անունները։ Զորամասի գումարտակներում ստեղծված են հիշատակի սրահներ, որոնցում ներկայացված են բոլոր զոհվածների լուսանկարները։

              ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ ԵՒ ԿՊՇ ԱՌՕՐՅԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

              Փոխգնդապետ Գառնիկ Ավանեսյանը զորամասի հրամանատարի տեղակալ է։ Նա սկզբից մինչև վերջ մասնակցել է ազատագրական պատերազմին, պարգևատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով։ Զրույցի սկզբում նրան խնդրեցի անդրադառնալ Ադրբեջանի` անընդհատ սպառազինվելու և պատերազմը վերսկսելու սպառնալիքներին։ Տալով իրավիճակի իր գնահատականը` նա ասաց.

              -Մեզ համար նորություն չեն ադրբեջանական զեղծարարությունները։ Նրանք կա՛մ «յուրացնում», իրենցն են համարում հարևան ժողովուրդների պատմությունն ու մշակութային արժեքները, կա՛մ ոչնչացնում են դրանք։ Ասածներիս ամենաթարմ օրինակը Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումն էր։ Այն կատարվեց մեր օրերում, ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Իսկ Եվրոպայի կենտրոնում կացնով ուրիշ երկրի քաղաքացուն, սպային քնած ժամանակ սպանելու փաստն ընդհանրացնում է ադրբեջանցու կերպարը։ Հարյուր տարի առաջ բոլշևիկներն Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով կցեցին Ադրբեջանին՝ հաշվի առնելով նավթի գործոնը։ Հարյուր տարվա ընթացքում Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։ Այսօր էլ նրանք նույնն են ասում. «Նավթ ունենք, հարուստ ենք, Արցախը տվեք մեզ»։ Որքան էլ նրանք հարուստ լինեն, մենք թույլ չենք տա, որ մեր նկատմամբ առավելություն ունենան։ Սկսած 1988-ից՝ Ադրբեջանում ղեկավարի (նախագահի) փոփոխությունները կատարվել են ռազմաճակատներում կրած պարտություններից հետո: Հեյդար Ալիևն էլ կտապալվեր, եթե 1994-ի մայիսին չհրաժարվեր Արցախը ռազմական ճանապարհով նվաճելու ծրագրից։ Այս ամենից անտեղյակ չեն Բաքվի այսօրվա իշխանավորները, Իլհամ Ալիևը։ Նրանք լավ գիտեն, որ պատերազմի դեպքում խաթարվելու է նավթային դոլարների յուրացման ընթացքը։ Պարզապես ձգտում են իրենց հեղինակությունն իրենց ժողովրդի աչքում բարձրացնել՝ խաչքարերը ջարդելով, Սաֆարովին հերոսացնելով, պատերազմ սկսելու սպառնալիքով, հայի կերպարը ճիշտ ներկայացնող գրողին՝ Աքրամ Այլիսիին հալածելով… Մենք նրանց հայտարարությունները չենք կարևորում, մեր գործն ենք անում, ամեն օր, ամեն ժամ բարձրացնում ենք մեր զինծառայողների մարտունակությունը և պատրաստվում պատերազմի։ Կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ, մենք այդ մասին չենք մտածում, այլ բարեխղճորեն կատարելագործում ենք մեր զինվորների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

              -Պարոն փոխգնդապետ, ԿՊՇ-ն երկու տարի անընդմեջ մոտոհրաձգային զորամասերի մեջ ճանաչվում է լավագույնը։ Ենթադրում եմ, որ ինչպես 2011-ին, այնպես էլ 2012-ին շատ հաջող «քննություններ» եք հանձնել։

              -Այո՛, անպայման։ 2012թ. առաջին ուսումնական փուլում, այսինքն՝ ձմռան ընթացքում, գումարտակներից մեկն անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական, ցուցադրական զորավարժություն, որը ղեկավարում էր անձամբ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Նա գոհ մնաց ստորաբաժանումների ցույց տված արդյունքներից, սպաների` մարտը վարելու ունակություններից։ Այնուհետև նախապատրաստվեցինք և անցկացրինք հայտնի զորահանդեսը` նվիրված պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակին, Հայրենական մեծ պատերազմի 67-րդ տարեդարձին։ Ամռան ընթացքում անցկացրինք մի շարք վաշտային զորավարժություններ, որոնց ընթացքում կատարվեցին ջոկերի, վաշտերի ներդաշնակումներ։ Հոկտեմբեր ամսին տեղի ունեցած համաբանակային ռազմավարական զորավարժությունը նույնպես շատ կազմակերպված էր, որն ավարտվեց խոշորածավալ մարտավարական զորավարժությամբ։ Նախադեպը չունեցող այս զորավարժության ժամանակ, որին, մեզնից բացի, մասնակցում էին տանկային և էլի ուրիշ զորամասեր, անթիվ-անհամար թիրախները վայրկյանների ընթացքում ոչնչացվեցին։ Կրակայինից «գերազանց» գնահատականների արժանացան հրետանահաուբիցային ինքնագնաց մարտկոցները, մոտոհրաձգային գումարտակները, զենիթային մարտկոցը։ «Լավ» գնահատականներ ստացան դեսանտայինները, որոնք հրաձգությունը կատարում էին ընթացքից։ «Գերազանց» գնահատականների արժանացան նաև մեր տանկային վաշտերը։ Զորավարժության ընթացքում մարտական կիրառման շրջաններում իրականացրինք նաև կապի ընդլայնման, ինժեներական կառավարման և այլ աշխատանքներ։ 2012-ի երկրորդ ուսումնական փուլի ընթացքում մեր զինծառայողները պաշտպանական շրջաններից մեկում շուրջ երկու ամիս կատարեցին մարտական հերթապահություն։ Ուսումնական տարվա երկրորդ փուլում ևս անցկացրինք զորավարժություններ վաշտերի կազմերով։ Ընդհանրապես, ուսումնական տարվա ծրագիրը կատարում ենք այնպես, որ յուրաքանչյուր զինծառայող, յուրաքանչյուր ստորաբաժանում մասնակցի 2-3 զորավարժության։

              -Զորամասն ինչպե՞ս է նախապատրաստվել նոր ուսումնական տարվան։

              -Աշխատանքները երբեք չեն դադարում։ Ռազմական տեխնիկան միշտ սպասարկման պահանջ է ունենում։ Ստորաբաժանումները համալրվել են։ Շարային, ֆիզիկական պատրաստության պարապմունքները միշտ անցկացվել և անցկացվում են։ Նախապատրաստությունը նոր ուսումնական տարվան կատարվեց հաստատված պլանի համաձայն։ Մեծ աշխատանք ենք տարել կրտսեր հրամանատարական կազմի հետ։ Հունվարի 12-18-ը նախապատրաստական հավաք անցկացվեց, որը ղեկավարում էր անձամբ բանակի հրամանատարը։ Այդ միջոցառմանը մասնակցում էին զորամասերի հրամանատարները և նրանց տեղակալները։ Կարծում եմ՝ լավ ենք պատրաստվել և ուսումնական փուլի ընթացքում խնդիրներ չենք ունենա։ Մենք ունենք հարմարավետ բազա, և ինչպես կրակային պատրաստությունը, այնպես էլ մեքենավարումը, մարտական տեխնիկայից հրաձգությունը կատարվում են ժամանակին և այնքան, որքան պետք է։ Սահմանափակումներ չկան։

              -Ուսումնական տարվա ընթացքում ո՞ր ստորաբաժանումներն են ցույց տվել առավել բարձր արդյունքներ։

              -Գումարտակների մեջ լավագույնը փոխգնդապետ Վահագն Դոլունցի հրամանատարությամբ գործող գումարտակն է։ Վաշտերից՝ Արթուր Ղուլյանի հրամանատարությամբ գործող վաշտը։ Նա Աշոտ Ղուլյանի որդին է, շատ լավ է ծառայում։ Բարձր արդյունքներ են ցույց տվել ավագ լեյտենանտ Հայկ Խաչատրյանի հրամանատարությամբ գործող վաշտը, կապիտան Արայիկ Աբաղյանի հրամանատարությամբ գործող վաշտը, ավագ լեյտենանտ Արթուր Ավանեսյանի հրամանատարությամբ գործող մարտկոցը եւ կապիտան Արմեն Ոսկանյանի հրամանատարությամբ գործող մարտկոցը, որն ընդհանրապես լավագույնն է բանակի նմանատիպ ստորաբաժանումների շարքում։

              -Փաստորեն, լավագույնները երիտասարդ սպաներն են, մինչդեռ հայտնի է, որ մեծ թիվ են կազմում ազատամարտի մասնակից սպաները։ Ի՞նչ դեր ու ավանդ ունեն նրանք երիտասարդ զինվորականների դաստիարակության, մասնագիտական գիտելիքների զարգացման գործում։

              -Երիտասարդներն ուժեղ են, որովհետև հենվում են ավագ ընկերների, պատերազմի մասնակից սպաների փորձի վրա, օգտագործում են նրանց գիտելիքները։ Նրանք այն սպաներն են, ովքեր արիության դասեր են տալիս երիտասարդ սերնդին, ներկայացնում են ավագ սերնդի այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր հայրենիքի այս սուրբ հողակտորի, այսօրվա խաղաղության համար։ Նրանք այն տղաներն են, ովքեր լավ գիտեն, թե ինչ ասել է ադրբեջանցի զինվորը, և ինչ արժեք ունեն նրանց հոխորտանքները։

              Զինծառայողների և մարտական պատրաստականության մասին` հաջորդիվ։

              ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
              Լուսանկարները՝ հեղինակի
              Պաշտպանության բանակի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր զորամասը կրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։ Վերջին երկու տարիներին անընդմեջ ճանաչվելով լավագույն մոտոհրաձգային զորամաս՝ պարգևատրվել է համապատասխան պատվադրոշով։ Զորամասի կազմավորման հիմքը կազմում են 1990թ. ընկերական շրջապատի և թաղի տղաների համախմբումից ստեղծված ինքնապաշտպանական ջոկատները։

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                ՏԱՆԿԵՐԸ ՉԵՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ
                Արցախյան պատերազմի տարիներին հայկական կամավորական ջոկատների, այնուհետև կազմավորման ընթացքի մեջ գտնվող զորամասերի համար բավարար քանակով զրահատեխնիկա, տանկ ունենալը անիրականանալի երազանք էր թվում, որի իրականացման միակ աղբյուրը թշնամու բանակն էր։ Տղաները դրանք խելամտորեն կա՛մ առգրավում էին, կա՛մ էլ խփում, հետո նորոգում ու օգտագործում։

                Իսկ այժմ, պատերազմից մոտ 20 տարի անց, զրահատանկային զորքերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ամենահզոր զորատեսակն են՝ պատրաստ խորտակելու ցանկացած ագրեսիա, ճեղքելու ցանկացած պաշտպանություն։

                Զորամասերից մեկը, որը կրում է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը, 2012թ. ճանաչվել է պաշտպանության բանակի լավագույն զորամաս ու միաժամանակ՝ լավագույն տանկային զորամաս։ Վերջին յոթ տարիներին այն գործում է Արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ։

                ♦♦♦

                Զորամասը կազմավորվել է հրադադարից անմիջապես հետո՝ տանկային ուսումնական գումարտակի բազայի վրա, ունի մարտական և ուսումնական ստորաբաժանումներ, սպասարկման ամուր բազա։ Զորամասը համալրված է մասնագիտական բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ և ազատամարտի բովում թրծված փորձառու տանկիստներով։ Բարձր հիմքերի վրա են ռազմական ուսուցումն ու կարգապահությունը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ընկերական հարաբերությունները։

                Զորամասն ունի իր փողային նվագախումբը, գեղարվեստական ինքնագործունեության խումբը, գործում են հասարակական խորհուրդները։ Զինվորների ուժերով պատրաստվում և տպագրվում է «Զրահ» թերթիկը։ Ամուր է կապը հանրապետության հասարակական կազմակերպությունների, Հայրենական մեծ պատերազմի և ազատամարտի վետերանների, ՀՀ և ԼՂՀ մշակութային կազմակերպությունների, առանձին գործիչների, տարածաշրջանի մի շարք դպրոցների հետ։

                ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

                Նա զորամասի մարտունակության երաշխավորն է և հսկայական նպաստ ունի պարբերաբար նորացվող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության բարձրացման գործում։ Լինելով փորձառու և ուժեղ անհատականություն՝ կարող է մարդկանց համախմբել, առաջնորդել։

                ♦♦♦

                Գնդապետ Ժիրայր Պողոսյանը ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1991թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և համալրել գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շարքերը։ Հետագայում, երբ ջոկատների միավորումով ստեղծվում է գումարտակ, ձեռք են բերվում առաջին երկու տանկերը, Ժիրայրը տեսնելով դրանց հզորությունը, որոշում է դառնալ տանկիստ ու կռիվը շարունակում է գումարտակի ձևավորվող տանկային վաշտում։ Այդ ընթացքում նա մասնակցում է հարազատ գյուղի, այնուհետև շրջանի, Հադրութի պաշտպանական գործողություններին, որից հետո նաև Ֆիզուլիի, Աղդամի (Ակն), Հորադիզի կրակակետերի ոչնչացման ու ազատագրման համար մղված մարտերին։ 1993թ. նրան նշանակում են դասակի հրամանատար և շնորհում լեյտենանտի կոչում։ Հրադադարից հետո, երբ կազմավորվում էր տանկային զորամասը, Ժիրայր Պողոսյանը նշանակվում է վաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար։ Հետագայում սովորում է ՌԴ համազորային ակադեմիայում, որն ավարտում է գերազանցության դիպլոմով։ Վերադառնալով հայրենիք՝ հարազատ զորամասում նշանակվում է շտաբի պետ, իսկ ավելի ուշ՝ հրամանատար։

                Գնդապետ Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով։ Ամուսնացած է, ունի երեք որդի, ինչպես ինքն է ասում՝ տանկային մեկ անձնակազմ։

                Եղբայրը՝ վաշտի հրամանատար Հրայր Պողոսյանը, որ զոհվել է Արցախյան ազատամարտում, նույնպես «Մարտական խաչի» ասպետ է։

                ♦♦♦

                Գնդապետ Պողոսյանի հետ զրուցելիս նկատեցի, որ հաճախ է օգտագործում «իմ զինվորները», «իմ սպաները», «իմ զորամասը» արտահայտությունները, ինչը շատ բնորոշ է համարձակ, ինքնավստահ ու սրտացավ մարդուն, հրամանատարին։ Զրույցի ընթացքում նա նշեց, որ անցած 2012 թվականը ռազմական նշանակալի միջոցառումներին մասնակցելու առումով բացառիկ էր իր զորամասի համար։ Միայն զորահանդեսի մակարդակով մայիսյան եռատոնի նշումը, նախապատրաստական ծավալուն աշխատանքները լուրջ ազդեցություն են թողել մարտական պատրաստության, մարտունակության կատարելագործման վրա։ Կատարվել են ծավալուն մեքենավարման, մարտական հրաձգության գործնական պարապմունքներ։ Հրամանատարը նաև առանձնացրեց 2012թ. մայիսի վերջին բանակի բարձրագույն հրամանատարության կատարած հանկարծակի գիշերային ստուգումն ու մարտական տագնապը.

                -Գիշերվա ժամը 3-ին զորամասը բերվեց բարձր մարտական պատրաստականության աստիճանի, և ստորաբաժանումները դուրս բերվեցին իրական մարտական գործողության շրջաններ։ Եղանակային պայմանները ավելի վատ չէին կարող լինել. տեղում էր հորդառատ անձրև, գետերը վարարել էին ու գոյացրել բազմաթիվ խոր ջրարգելներ, որոնք տանկերից ավելի բարձր էին։ Նման ջրանցումների ժամանակ խլացուցիչներին սովորաբար ամրացվում են բարձր խողովակներ, որպեսզի ծուխն ու գազերն անարգել դուրս գան։ Բայց իմ տանկիստները վարարած գետերն ու ջրափոսերն անցան սրընթաց, առանց այդ խողովակների։ Նույնիսկ վերադաս հրամանատարներն ու մասնագետներն էին զարմացել։ Մեխանիկ-վարորդները և ընդհանրապես ողջ անձնակազմը գրանցեցին բարձր արդյունքներ։ Բանակի հրամանատարությունը համոզվեց, որ մենք առաջադրանքները շատ բարձր մակարդակով կարող ենք կատարել ոչ միայն ասֆալտի վրա՝ զորահանդեսի ժամանակ, այլև ցանկացած տեղանքում, նույնիսկ ամենավատ բնակլիմայական պայմաններում։

                Ուսումնական տարվա ընթացքում հետևողականորեն իրականացրել ենք մարտական պատրաստության ծրագրի բոլոր պահանջները՝ տանկահրաձգարանային մարզումները, մեքենավարումը, կրակային, մասնագիտական, մարտավարամասնագիտական բոլոր պարապմունքները։ Հոկտեմբերի մեկից ներգրավվել ենք համաբանակային հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության մեջ։ Ռազմերթով դուրս ենք եկել կենտրոնացման շրջաններ, բացազատել ենք ղեկավարման կետերը, ստորաբաժանումներն առաջադրանքներ են կատարել մարտական կիրառման իրավիճակում։ Վերջում բանակային հակահարվածային խմբավորման հետ անցկացրինք մարտավարական խոշոր զորավարժություն, որին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Զորավարժության ժամանակ կրակային խոցման արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Ավարտին տանկային անձնակազմերը հանդես եկան հետաքրքիր ցուցադրումներով՝ տանկային դեֆիլեով կամ շարանցումով։ Պարգևատրման ժամանակ զորամասին վերահանձնվեց մարտական դրոշը։ Լավագույնի պատվին զորամասն արժանացել է այս երեք խոշոր միջոցառումների՝ զորահանդեսի, հանկարծակի ստուգման, զորավարժության, ինչպես նաև հուլիս ամսին պաշտպանության բանակի հանձնաժողովի ընդունած քննությունների արդյունքներով։

                …ԻՆՉՊԵՍ 20 ՏԱՐԻ ԱՌԱՋ

                Զորամասի հրամանատարը գոհ է 2012թ. արդյունքներից, քանի որ պլանավորված բոլոր ծրագրերը իրականացվել են։ ՊԲ տանկիստների մրցույթում առաջին և երկրորդ տեղերը գրավել են իրենց անձնակազմերը։ Գնդապետ Ժ. Պողոսյանը չանտեսեց նաև առկա թերությունները, բայց նշեց, որ դրանք աշխատանքային են ու ենթակա են վերացման։ Կարևորն այն է, որ չկան այնպիսի խնդիրներ, որոնք ազդեն մարտունակության, մարտական պատրաստության ծրագրի իրականացման վրա։

                -Չունենք ոչ մի անսարք ռազմական տեխնիկա, սպառազինության միջոց, մարտին անպատրաստ զինվոր և ստորաբաժանում։ Ընդհակառակը՝ առկա բոլոր միջոցները հաստատուն նախադրյալ են վստահորեն բարձրաձայնելու, որ պատրաստ ենք իրականացնելու մեր պետության, մեր ժողովրդի պաշտպանությունը։ Բայց և պետք է նշեմ, որ մեր բանակը միայն պաշտպանվելու համար չէ։ Զրահատեխնիկան սիրում է շարժում, առաջընթաց, և մենք կապահովենք այդ շարժումը, կոչնչացնենք այն բոլոր կրակակետերը, որտեղից կկրակեն մեր ուղղությամբ, ինչպես արել ենք քսան տարի առաջ։ Այդ խնդրի իրականացման համար կան և՛ մարտական գործողությունների հարուստ փորձ ունեցող մասնագետներ, և՛ խիզախ ու բանիմաց երիտասարդներ։

                ♦♦♦

                Ավելացնենք, որ զորամասի հրամանատարի տեղակալները «Մարտական խաչի» ասպետներ են։ Նրանք, ինչպես նաև ստորաբաժանումների բոլոր հրամանատարները 2012թ. եզրափակել են «լավ» գնահատականով։ Բայց մարտական պատրաստությունից բացի, հաշվի առնելով ծառայության կազմակերպման, անվտանգության ապահովման, կարգապահության, զորքերի ծառայության կազմակերպչական, ստորաբաժանումների ղեկավարման և այլ հարցեր անցնող տարվա լավագույն գումարտակ է ճանաչվել փոխգնդապետ Գարիկ Սևիկյանի գումարտակը։ Այս նույն գումարտակը ՊԲ-ի արդյունքներով ճանաչվել է նաև լավագույն պահեստային գումարտակ։ Վաշտերի մեջ ամենաբարձր արդյունքն է ցույց տվել կապիտան Սահակ Ավշարյանի վաշտը։ Լավագույն մոտոհրաձգային վաշտի կոչմանն է արժանացել կապիտան Նիկոլայ Գրիգորյանի վաշտը։

                Առանձին զինծառայողների և անձնակազմերի մասին՝ հաջորդիվ։

                ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
                Լուսանկարները՝ հեղինակի

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրական զարգացումներ պետք չէ ակնկալել. Թոմաս Դե Վաալ
                  23 Փետրվարի 2013

                  Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը հարցազրույց է տվել ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը:
                  Լրագրողի հարցին՝ թե ինչպես կարող է Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնում վերընտրվելը անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա, Վաալը նշել է. «Ես չեմ կարծում, որ ընտրությունները որևէ կերպ կանդրադառնան Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա: Սերժ Սարգսյանը կարող է իրեն թույլ տալ ավելի համարձակ լինել նախագահության երկրորդ շրջանում, սակայն ներկա իրավիճակն այնքան վատ է, որ անիրական է ինչ-որ դրական բան ակնկալել: Հակառակը, ներկա պահին հակամարտության վերսկսման իրական վտանգ կա՝ Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված»:


                  HayNews.am

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Armenian, Azeri Defense Chiefs Discuss Border Skirmishes

                    Naira Bulghadarian
                    Հրապարակված է՝ 22.02.2013

                    The defense ministers of Armenia and Azerbaijan reportedly discussed an apparent upsurge in ceasefire violations along the border between the two countries during a rare conversation on Friday.

                    Seyran Ohanian and Safar Abiyev briefly spoke to each other on the sidelines of a meeting in Brussels of top defense officials from countries participating in the NATO-led military mission in Afghanistan.

                    According to the Armenian Defense Ministry, Ohanian urged the Azerbaijani side to honor the ceasefire regime and thus minimize casualties on both sides.

                    The Azerbaijani military issued no official statements on the conversation. Instead, Azerbaijani news agencies claimed that Ohanian “asked for truce” because of “big losses” suffered by Armenian forces in recent days.

                    A statement by the Defense Ministry in Yerevan brushed aside that claim. “As always, Azerbaijan is trying to present what is desirable for it as reality,” it said. “The Armenian side has made no secret of the fact that ceasefire violations are unacceptable to it and on various occasions urged the Azerbaijani side not to violate the ceasefire regime. We are talking about losses suffered not only by the Armenian side but mutual losses.”

                    Ohanian and Abiyev talked the day after both sides reported fresh skirmishes at a western section of the Armenian-Azerbaijani frontier. Ceasefire violations in the area appear to have become more frequent in recent weeks.

                    Azerbaijani forces reportedly opened fire from automatic weapons at several border villages in Armenia’s northeastern Tavush province on Thursday evening. The mayors of two of those villages told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am) by phone that local residents again had to take cover in their basements. They said the gunshots damaged more houses.

                    News reports from Baku, meanwhile, said Armenian army units shot at two nearby Azerbaijani villages.

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Հայաստանի ԶՈՒ 8 հետախույզների գերեվարվման մասին լուրն ադրբեջանական ապատեղեկատվություն է

                      23/02

                      Ադրբեջանական կայքերից մեկը տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանի Թովուզի շրջանում Հայաստանի զինված ուժերի 8 հետախույզներ գերեվարվել են այն բանից հետո, երբ շրջափակման մեջ են ընկել:
                      Կայքի տեղեկությունների համաձայն՝ հայերը փորձել են դուրս գալ շրջափակումից, իսկ մերձճակատային գյուղերը գնդակոծման են ենթարկվել:
                      Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն "Առաջին լրատվականի" հետ զրույցում հերքել է կայքի տեղեկությունը՝ վստահեցնելով, որ նման բան լինել չի կարող:

                      Comment

                      Working...
                      X