Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    «ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԱՎԻԱՑԻԱ»
    Գեներալ-լեյտենանտ ՍՏԵՓԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ 50 տարեկան է

    Լրացավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի ծննդյան 50-ամյակը: Չեմ կարող չասել, որ Ստեփան Գալստյանը շատ սիրված ու հարգված անձնավորություն է ինչպես պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավար կազմի, այնպես էլ ենթակա ստորաբաժանումների զինծառայողների, աշխատողների, նրան բոլոր ճանաչողների, մանավանդ Մարալիկի ազգաբնակչության համար: Նա կենսուրախ անձնավորություն է, խոսքը հումորով լի: Գործի մեջ ձգտում է մինչև վերջ խորամուխ լինել վարչությունների, բաժինների, զորամասերի խնդիրների մեջ և ստանձնել բոլոր բարդ հարցերի լուծման պատասխանատվությունը: Զինվորական բարձր կոչումն ու պաշտոնը չփոխեցին նրան, չազդեցին նրա նախասիրությունների, ձգտումների վրա: Նա իսկական ռազմական օդաչու է ու թռչելու, սավառնելու առիթը բաց չի թողնում, հաճախ էլ կատարում է ամենապատասխանատու թռիչքները, ինչպես 2011թ. սեպտեմբերի 21-ին, մեր երկրի անկախության քսանամյա տարեդարձի առթիվ անցկացված անմոռանալի զորահանդեսի ժամանակ: Այո, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էր գլխավորում զորահանդեսի մասնակից ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռների մարտակարգը:

    Ծնվել է 1963թ. մայիսի 15-ին, Շիրակի մարզի Մարալիկ ավանում, բանվորի ընտանիքում: Դպրոցից հետո սովորել է Գյումրու թեթև արդյունաբերության տեխնիկումում: 1982-83թթ. աշխատել է Մարալիկի «Քաղգազ» կազմակերպությունում: 1983թ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Մեկ տարի ծառայելուց հետո՝ 1984թ., ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի օդաչուների բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարան, որն ավարտել է 1988թ. և ստացել օդաչու-ինժեների մասնագիտական որակավորում: Ավարտելուց անմիջապես հետո նշանակվել է ծառայության: Չորս տարի` 1988-1992թթ. երիտասարդ օդաչուն ծառայել է Հեռավոր Արևելքում տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերի զորամասերից մեկում: 1992թ. անսալով սպարապետ Վազգեն Սարգսյանի` ազգային բանակը համալրելու հայ սպաներին ուղղված կոչին, ծառայության է անցել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում` նշանակվելով օդաչու-օպերատորի պաշտոնում: 1993-2003թթ. Ս. Գալստյանն ազգային բանակի ավիացիոն ինքնաթիռային զորամասի հրամանատար էր, 2003թ. հոկտեմբերին նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ավիացիայի վարչության պետ եւ պաշտոնավարեց մինչև 2009թ. հունվար ամիսը: 2009թ. հունվարից նա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ է: 2007թ. հունվարի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Ռուբենի Գալստյանին շնորհվել է գեներալ-մայորի, իսկ 2012թ. հունվարի 24-ին` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալներով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, բազմաթիվ այլ գերատեսչական մեդալներով: Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ, գտնվելով մարտական հերթապահության մեջ, նա ՄԻԳ-23 կործանիչ ինքնաթիռով կատարել է մարտական առաջադրանք` ոչնչացրել ԽՍՀՄ օդային տարածք թափանցած հակառակորդի անօդաչու թռչող սարքը, որի համար խրախուսվել է հրամանատարության կողմից: Գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանն ամուսնացած է, ունի երեք որդի:

    -Պարոն գեներալ, մայիսի 15-ին կանայք ու աղջիկները Ձեզ շնորհավորելով` շեշտում էին, որ Դուք ոչ թե 50, այլ 20 տարեկան եք, ո՞րն է նման ջերմ սիրո և գնահատականի պատճառը:

    -Նախ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել շնորհավորանքների, անկեղծ բարեմաղթանքների համար: Շնորհակալ եմ հատկապես կանանց ու աղջիկներին: Ես նրանց շատ եմ հարգում ու սիրում և վերաբերվում եմ ոչ թե պարզապես առաջադրանքներ, հանձնարարություններ կատարող զինվորականների, այլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, որոնք ինչպես տանը, այնպես էլ ծառայության վայրում համբերատարությամբ, պարտաճանաչորեն ամենաաշխատատար գործերն են անում: Լավ է, իհարկե, եթե իմ պահվածքով ավելի երիտասարդի տպավորություն եմ թողնում, իմ ներկայությամբ չեմ ճնշում մարդկանց: Ի դեպ, ես էլ նրանց շնորհավորելիս երբեք ոչ մեկի տարիքը չեմ հարցնում և ուզում եմ բոլորին միշտ երիտասարդ, գեղեցիկ տեսնել:

    -Անկասելի է ժամանակի ընթացքը, և անխուսափելի է առաջացող տարիքը: Հետադարձ հայացքով անցած տարիներին նայելիս ինչ-որ բան կուզենայի՞ք փոխել:

    -Իմ ձգտումները մեծ մասամբ կատարվել են: Զբաղվել և զբաղվում եմ սիրածս գործով: Ունեմ լավ ընտանիք, համոզված եմ, որ ինչպես ծառայակից ընկերներս, այնպես էլ կյանքի ընկերներս` բարեկամներս ու հարևաններս, ինձանից դժգոհելու առիթ չեն ունեցել: Հնարավորությանս սահմաններում բոլորին օգնել, ընդառաջել եմ: 20-25 տարեկանում չէի պատկերացնի, որ մի օր մեր երկիրն անկախ պետություն է դառնալու, ու ես իմ փոքր ներդրումն եմ ունենալու անկախության ամրապնդման, զինված ուժերի կայացման ու զարգացման գործում: Միայն ափսոս, որ մեր բոլորի բաղձալի երազանքը առանց ցավի չիրականացավ: Մեծ էր կորուստը ինչպես 1988թ. երկրաշարժի, այնպես էլ Արցախի ազատագրման պատերազմի ժամանակ:

    -Կարող էիք ծառայությունը շարունակել ռուսական բանակում, չգալ Հայաստան, չտեսնել, չապրել այդ դժվարությունները:

    -Չէ, էդ մեկը չէի կարող: Այնտեղ` Հեռավոր Արևելքում, ինձ կցկտուր տեղեկություններ էին հասնում: Ոչ մի հստակ բան չգիտեի: Դրա համար էլ 1992թ. ամռանն արձակուրդ վերցրի ու եկա:

    -Դուք ծառայության եք նշանակվել մի զորամասում, որը շատ քիչ ինքնաթիռներ է ունեցել: Այն ժամանակ հույս ունեի՞ք, որ կունենանք ներկայիս էսկադրիլիաները, ու Դուք թռչելու անսահման հնարավորություն կունենաք:

    -Այն փաստը, որ Խորհրդային Հայաստանում լուրջ ավիացիոն ռազմակայաններ, զորամասեր չկային, իր բացասական ազդեցությունն էր թողնում զորատեսակի արագ զարգացման վրա: Բայց ուղղաթիռային զորամասի ստեղծումը, մեքենայական պարկի համալրումը, ինչպես նաև ղեկավար կազմի լավատեսությունը որոշակի հույսեր ներշնչում էին:

    -Ասում են, որ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը «տառապում» է մեծ, հզոր ռազմաօդային ուժեր ունենալու հիվանդությամբ: Նախագծեր է կազմում, հաշվարկներ անում…

    -Մեր ժամանակներում անհնար է գերագնահատել ավիացիայի դերը ռազմական խնդիրներ լուծելու գործում: Բոլոր երկրներն են ձգտում ունենալ արդիական ռազմաօդային ուժեր: Անցած քսան տարիների ընթացքում մենք մեր հնարավորությունների սահմաններում արել ենք ամեն ինչ և ստեղծել ենք գուցե թվաքանակով ոչ շատ, բայց մարտունակ էսկադրիլիաներ, որոնք, եթե հարկ լինի, իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան մեր երկրի պաշտպանության գործում: Չմոռանանք, որ մեր զինանոցում ունենք նաև սեփական արտադրության անօդաչու ինքնաթիռներ: Ունենք վերանորոգման ձեռնարկություն, որը սպասարկում և ավելի հուսալի է դարձնում մարտական տեխնիկայի շահագործումը: Ի վերջո, ի դեմս մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտի, ունենք կադրերի պատրաստման մեր դարբնոցը և ուսումնական զորամասը:

    -Ստեփան Ռուբենի, խնդրում եմ` ասեք, այս ուսումնական փուլում ի՞նչ միջոցառումներով է ստուգվել զորատեսակների, ավիացիայի, ՀՕՊ-ի և ՌԷՊ-ի մարտունակությունը:

    -Նախ` պետք է ասեմ, որ նշված զորատեսակների ստորաբաժանումները գտնվում են մշտական` շուրջօրյա մարտական հերթապահության մեջ: Միաժամանակ, ամեն տարի նրանք ներգրավվում են մի քանի տարբեր զորավարժությունների մեջ, իրականացնում մարտական խնդիրներ, որոնց արդյունքում էլ ճշտում, գնահատում ենք այս կամ այն զորատեսակի մարտունակության աստիճանը: Օրինակ` 2011թ., մասնակցելով ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը, որը տեղի ունեցավ ՌԴ Աստրախանի մարզում, մեր մասնագետները ցույց տվեցին չափազանց բարձր արդյունքներ: Իսկ անցած տարի մեր երկրում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման ուժերի զորավարժության ժամանակ իրենց բարձր վարպետությամբ աչքի ընկան ուղղաթիռային և ինքնաթիռային օդաչուական անձնակազմերը, ՌԷՊ և ՀՕՊ մասնագետները:

    Յուրաքանչյուր ուսումնական փուլում մենք մի քանի լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկում զորքերի մարտունակության աստիճանը ճշտելու, ստուգելու համար: Առաջիկայում ավիացիայի շրջաթռիչքներով կստուգվեն ՀՕՊ մարտական դիվիզիոնները: Մեկ ամիս հետո նախատեսված է անցկացնել ռազմաօդային ուժերի զորահանդես` ՀՕՊ-ի և ՌԷՊ-ի մասնակցությամբ, որը նվիրված է լինելու զորատեսակների ստեղծման 21- ամյակին: Մեր ստորաբաժանումները ուսումնական փուլերի ընթացքում անցկացնում են ինչպես առանձին մարզումներ ու վարժանքներ, այնպես էլ մասնակցում են մոտոհրաձգային զորամասերի և զորամիավորումների զորավարժություններին: Ավիացիան հատկապես հաճախ է համագործակցում հետախուզական զորամասերի հետ:

    -Պարոն գեներալ, կուզենայի անդրադառնաք ՀՕՊ ձեռքբերումներին և խնդիրներին, եթե այդպիսիք կան:

    -Հակաօդային պաշտպանությունը մեր հիմնական լավ զարգացած և ավելի քիչ խնդիրներ ունեցող զորատեսակն է: Արցախյան պատերազմում, երբ դեռ համակարգը, որպես այդպիսին, լիարժեք չէր, չկային համապատասխան կայանքներ ու զենքեր, հայ զինվորները հակառակորդի թռչող օբյեկտները ոչնչացնում էին իրենց ձեռքում եղած հրաձգային զենքերով: Իսկ այսօր մենք ունենք համապատասխան բոլոր սարքավորումները, բազմատեսակ, միմյանց փոխապահովող զենիթահրթիռային կայանքներ և, որ ամենակարևորն է, բարձրակարգ մասնագետներ, որոնք հուսալի մարտական հերթապահություն են իրականացնում, վերահսկում հանրապետության օդային տարածքը, հետևում տարածաշրջանոււմ իրականացվող թռիչքներին:

    -Ձեր գնահատականը ՌԷՊ զորքերի գործունեության և մարտական պատրաստականության վերաբերյալ:

    -ԶՈՒ-ում անցկացվող բոլոր զորավարժություններն անցկացվում են զորատեսակի մասնակցությամբ: Նրանց մարտունակության աստիճանը ցույց տալու համար բերեմ մեկ օրինակ: 2011թ. աշնանը ԼՂՀ տարածքում վայր ընկավ հակառակորդի անօդաչու ինքնաթիռը, ինչը խոսում է ԼՂՀ ՌԷՊ զորատեսակի հնարավորությունների մասին: Մեզ մոտ վերոհիշյալ ՀԱՊԿ զորավարժության ժամանակ ՌԷՊ մասնագետները լուրջ առաջադրանքներ կատարեցին և պարգևների արժանացան: Առաջիկայում անցկացնելու ենք զորավարժություն զորամասերից մեկի հիմքի վրա: ՌԷՊ-ի դերը շատ մեծ է և գնալով աճում է, որովհետև ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուժերը` ինքնաթիռներ, զրահատեխնիկա, հագեցած են կապի, ռադիոտեղորոշման միջոցներով, որոնց վրա ազդելու դեպքում նրանք կորցնում են իրենց նշանակությունը ու դառնում են թույլ, հեշտ խոցելի թիրախներ:

    -Ստեփան Ռուբենի, որքանո՞վ է հայրենական ռազմաարդյունաբերությունը հոգում այս զորատեսակների կարիքները:

    -Շատ կարևոր հարց է: Բարեբախտաբար, տարեցտարի մենք ավելի շատ ենք զգում ռազմաարդյունաբերության աջակցությունը: Այսօր գրեթե բոլոր զորամասերն ապահովված են տեղական արտադրության վարժասարքերով: Ես արդեն նշեցի ավիացիայի համար վերանորոգման արտադրամասի կարևորությունը: Ավելացնեմ, որ ռազմաարդյունաբերությունն է ապահովում այդ ձեռնարկության աշխատանքը: Լուրջ հաջողություներ ունենք նաև ՀՕՊ սպասարկման բնագավառում: Բազմաթիվ սարքավորումներ արդեն արտադրվում են մեր երկրում, որի շնորհիվ ՀՕՊ դիվիզիոնները դարձել են ավելի շարժունակ ու ճկուն, նվազել է նրանց խոցելիության աստիճանը, ավելացել է օգտակար գործողության գործակիցը: Կարծում եմ՝ արդյունաբերության և գիտական ներուժի ավելի լավ համագործակցության դեպքում մենք կարող ենք բավարարել բոլոր զորատեսակների, այդ թվում նաև՝ ՌԷՊ-ի պահանջները:

    ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Հայաստան են բերվել «Իսկանդեր-М» համալիրներ
      Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն այսօր հաստատեցին այն տեղեկությունները, որ Հայաստանի տարածքում են գտնվում «Իսկանդեր-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիրներ: Համալիրների հեռահարությունը ավելի քան 300 կմ է: Դրանք համարվում են ժամանակակից ամենարդիական...

      02.06.2013
      Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն այսօր հաստատեցին այն տեղեկությունները, որ Հայաստանի տարածքում են գտնվում «Իսկանդեր-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիրներ:

      Համալիրների հեռահարությունը ավելի քան 300 կմ է: Դրանք համարվում են ժամանակակից ամենարդիական զինատեսակներից:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Գնդապետ Բուդաղյանը հոսպիտալում է, ծանր վիճակում
        Հունիս 2, 2013 by Հասմիկ Մելիքսեթյան

        Ռազմինֆոյի հետ հեռախոսազրույցում Զինվորական կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բանանմունքի պետը հերքեց գնդապետ Արտակ Բուդաղյանի մահվան մասին լուրը։ Ըստ բժշկի` նրա վիճակը ծանր է։



        Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս գիշեր Գորիսում կրակել են Բուդաղյան եղբայրների վրա: Քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել է։ Երկրորդ եղբայրը՝ Արցախի ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը այսօր տեղափոխվել է Երևանի Զինվորական կենտրոնական հոսպիտալ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել էին Գորիսի ոստիկանությունից։

        Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

        Լուսանկարը՝ eMedia.am

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Գորիսում ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը



          Հունիս 02, 2013 | 15:13
          Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվածների թվում է նաեւ Սուրիկ Խաչատրյանի հայտնի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն է: Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները: Նշենք, որ ոստիկանությունը ձերբակալվածների ու բերման ենթարկվածների անուններ դեռ չի հրապարակում` նախաքննության շահերից ելնելով, սակայն կան այլ ձերբակալվածներ եւս:

          Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի փոխանցմամբ, 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

          Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

          Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

          Ըստ Շամշյանի, Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

          Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Առուստամյանի վիճակը` կայուն ծանր:

          Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնելու է զինվորական դատախազությունը:

          Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր Կապանում տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ Սյունիքի մարզպետի թիկնապահը գիշերային ակումբում մարդ էր ծեծել: Մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վարդանյանը: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Նիկողոսյանն ու 1976 թ. ծնված Դավիթ Բարխուդարյանը:


          Լուրեր Հայաստանից - NEWS.am

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            ԼՂՀ պաշտպանության նախարարությունում անհեթեթ են համարում «գետերի ականապատման» մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները



            Հունիս 02, 2013
            ԼՂՀ պաշտպանության նախարարությունում անհեթեթ են համարել ադրբեջանական կողմի` «գետերի ականապատման» մասին հայտարարությունները:

            «Ռազմական գործին քիչ թե շատ ծանոթ մարդը հազիվ թե հավատա այդ անհեթեթ հեքիաթներին, որոնք տարածել է ադրբեջանական կողմը: Դա բացարձակապես անհիմն հայտարարություն է, ուստի նպատակահարմար չեմ համարում դրանք մեկնաբանել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

            Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Հայաստանի եւ ԼՂՀ հասցեին անհեթեթ հայտարարությունների հերթական բաժինը` պնդելով, որ հայերը «գետերով ականներ են ուղարկում»: Այս «փաստը» բացահայտվել էր ականազերծման ադրբեջանական գործակալությունների «ուսումնասիրությունների» արդյունքում: Ամենայն հավանականությամբ, տվյալ հաղորդագրութունը նպատակ ունի «հող ստեղծել» հետագա սադրիչ գործողությունների համար, միայն թե հայերի հասցեին մեղադրանքներ տեղալու շաժառիթ լինի: Նախկինում ողբերգական դեպք եղել էր, երբ երեխայի տարօրինակ մահը ադրբեջանցիները «վերագրել էին» գետերի բերած ականապատ խաղալիքին:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Հակառակորդը դիվերսիա է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ


              Հունիս 04, 2013
              Անցած գիշեր ԼՂՀ շփման գծում` Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: Երկարատեւ բախումից հետո հայկական կողմը հետ է շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին: Այդ մասին հայտնում է iLur.am-ը:

              Կայքի տեղեկություններով, հայկական բանակի մի քանի զինծառայողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել, զոհեր չկան:

              Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր էջում այդ կապակցությամբ գրառում է արել: «Հակառակորդը այս օրերին իրեն դրսեւորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված եւ հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»,- նշել է նա:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում…


                Կայացել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը (ֆոտո)



                Հունիս 04, 2013 | 01:49
                Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլն ամփոփել է արդյունքները, տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Հունիսի 2-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայացած մրցույթին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը եւ «Armdroid»-ը: Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչեւ 300գ բեռ եւ վերադառնում էին մեկնարկային կետ:

                Ամենաբարձր միավորները հավաքել եւ մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500 հազ. դրամ: Երկրորդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400 հազ. դրամ մրցանակի: Երրորդ տեղ զբաղեցրել է «Armdroid»-ը` 300 հազ. դրամ մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը եւ «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի եւ ստացել 150 հազարական դրամական պարգեւ:

                Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը եւ հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաեւ բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն եւ թիրախների խոցում:

                Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014թ. մայիսին: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Armenia Plans Peacekeeping Deployment In Lebanon

                  Hovannes Shoghikian
                  Հրապարակված է՝ 04.06.2013

                  Armenia plans to contribute troops this year to a United Nations peacekeeping force deployed in southern Lebanon, the Defense Ministry in Yerevan said on Tuesday.

                  “Italy, which leads the UN peacekeeping mission in Lebanon, has officially offered Armenia through the UN to add an Armenian contingent to the mission,” the ministry spokesman, Artsrun Hovannisian, told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am).

                  “Negotiations are now underway with Italy’s Defense Ministry and the UN regarding the structure, deployment site, number of troops, supplies and other issues,” Hovannisian said. A team of Armenian military officials will travel to Rome next week to discuss the issue with their Italian counterparts, he said.

                  In Hovannisian’s words, that will be followed by a separate visit to the Italian capital by General Yuri Khachaturov, chief of the Armenian army’s General Staff. “It is envisaged that two Armenian peacekeeping platoons will be dispatched to Lebanon already in the course of this year,” added the official.

                  Armenia’s participation in the UN Interim Force in Lebanon (UNIFIL) requires the consent of its parliament. The Armenian government has yet to approach the National Assembly for that purpose.

                  The UNIFIL was deployed along Lebanon’s border with Israel and the Israeli-controlled Golan Heights in 1978 to maintain peace and stability in the area. The multinational mission currently numbers around 11,000 troops from over 30 countries, including Italy, Germany and Turkey. Its mandate was broadened by the UN following the 2006 war between Israel and the Lebanese Hezbollah movement.

                  Hovannisian said that Armenia was offered to join the mission because of its peacekeepers’ positive record in other international trouble spots.

                  Over 130 Armenian soldiers are currently deployed in Afghanistan, while 35 others serve in Kosovo.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Մարտական խաչի «ասպետն» ու Հորադիզի մսաղացը


                    Հայկ Արամյան
                    04 Հունիսի 2013,


                    Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր հրամանագիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին: Ըստ ամենայնի, նկատի են առնվել նրա ծառայությունները Ղարաբաղյան պատերազմում, որի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի առանձնակի գումարտակի հրամանատարն էր: Սակայն, մյուս կողմից, հարց է առաջանում, թե այդ ինչ ծառայություններ են, որոնք գնահատվում են հրադադարից 19 տարի անց: Եւ անմիջապես էլ կասկած է առաջանում, որ այդ «ծառայություններից» պետք է անցնեին շատ տարիներ, որպեսզի ինչ որ բաներ մոռացվեին:
                    Ղարաբաղյան պատերազմի մասին հայ ժողովուրդն այդպես էլ չի իմանալու ճշմարտությունը: Որովհետեւ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, այդ մասին երբեք հրապարակավ չեն խոսում: Պատերազմի իրական հերոսները նույնպես չեն խոսում, նրանք համեստորեն լռում են: Փոխարենը, պատերազմի մասին ասվում ու խոսվում է այն, ինչը կապ չունի իրականության հետ, եւ կամ նենգափոխում է այդ իրականությունը:
                    Սուրիկ Խաչատրյանին թերեւս պարգեւատրել են պատերազմի վերջին շրջանում նրա գործունեության համար: Նա, ինչպես նշվեց, մոտ 150 հոգանոց գումարտակի հրամանատարն էր, որը գործում էր Ղարաբաղի հարավային ճակատում: Սովորաբար, գումարտակների հրամանատարները գտնվում էին առաջին գծում, եւ նրանցից էր կախված մարտական գործողությունների ելքը:
                    Հարավային ճակատում կռված հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանին առաջին գծում այդ ժամանակաշրջանում չեն տեսել: Փոխարենը, ըստ հրամանատարների, նա «քաջագործություններ» էր կատարում թիկունքում: Օրինակ, այդ ժամանակ նա շրջում էր Նիսսան Պատրոլ մեքենայով, որը ձեռք էր բերել Սուլթանլուի գինու կոմբինատի թալանից ստացված եկամտով: Դա խոշոր կոմբինատ էր, որտեղ սպիրտի ահռելի պահուստներ կային: Սուրիկ Խաչատրյանը, ըստ հրամանատարների, հիմնականում զբաղված էր թալանով, եւ այս գործը հասցրել էր կատարելության: Մասնավորապես, նրա հրամանով պայթեցվել էր Կապանը հարավային ճակատի հետ կապող երկու կամուրջ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին ճակատի մատակարարման համար: Այս ճանապարհը թե անվտանգ էր, թե նաեւ բավական կարճ, բացի այդ՝ համեմատաբար որակյալ: Պայթեցնելու իմաստն այն էր, որպեսզի սյունեցիներն իրենց ավարը չկարողանային այս ճանապարհով տեղափոխել եւ օգտվեին Խնձորեսկի ճանապարհից, որտեղ Սուրիկ Խաչատրյանը «պոստ» ուներ եւ կարող էր վերահսկել անցուդարձը:
                    Պատերազմի վերջին շրջանն ամենածանրն էր հայկական կողմի համար: 1994 թ. հունվարից հարավային ճակատում ադրբեջանցիներն աննախադեպ զանգվածային հարձակում սկսեցին Հորադիզ կայարանի ուղղությամբ: Հայկական բանակի հրամանատարությունը Սուրիկ Խաչատրյանին էր վստահել 4 կիլոմետր երկարությամբ հատվածը: Հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ անձամբ չերեւաց հայերի համար վճռական այդ ճակատամարտում, իր գումարտակին թողնելով բախտի քմահաճույքին: Նրան վստահված հատվածի մի մասը մնաց բաց, որտեղից ադրբեջանցիները կարողացան թափանցել հայերի թիկունքը մոտ 30 կմ տարածքով: Սկսվեց իսկական մսաղաց, եղան հազարավոր զոհեր, այդ թվում մեծ կորուստներ ունեցավ Սուրիկ Խաչատրյանի գումարտակը: Զոհերի դիակները մարտի դաշտից հանեցին Հադրութի գումարտակի մարտիկները եւ հանձնեցին նրանց հարազատներին:
                    Սուրիկ Խաչատրյանը զարմանալի կենսունակ արարած է: Չնայած այս հանգամանքին, չնայած Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության նախարարների դժգոհությանը, բանակի հրամանատարների դժգոհություններին, նա կարողացել է մնալ ջրի երեսին եւ խուսափել պատասխանատվությունից: Ավելին, նա ղեկավար պետական պաշտոնների անցավ Սյունիքում, որտեղ շարունակեց իր «փառավոր» գործունեությունը:
                    Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների, մասնավորապես եղբայրների՝ Աղալարի ու Հոպոպի անուններն այս տարիներին շոշափվում էին Սյունիքում տեղի ունեցած մի քանի խոշոր հանցագործությունների կապակցությամբ: Ըստ հայկական մամուլի հրապարակումների, խոսքը մեկ տասնյակից ավելի հաշվվող քրեական գործերի մասին է, իսկ դրանց «ամպլիտուդը»՝ թմրամոլությունից, երիտասարդ աղջկան Գորիսի հանրախանութում բռնաբարության փորձից մինչեւ մի երիտասարդի սպանություն: Իսկ սպանության պարագան առավել քան սահմռկեցուցիչ էր՝ ըստ մամուլում հրապարակված քրեական գործի նյութերի, Լիսկայի եղբայրները սպանվածին դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Մարզպետն ինքը բազմաթիվ անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում, սկսած ընտրություններից, վերջացրած բռնություններով:
                    Իհարկե, որեւէ պատիժ այս ամենի համար չի եղել, եւ ավելին՝ եղել է պարգեւատրում: Մարտական խաչի շքանշանը ազգային հերոսին հավասարվող շքանշան է: Շքանշանը ստանալուց հետո Սյունիքի մարզպետի շուրջ տեղի ունեցավ հերթական հանցագործությունը՝ սպանվեց Գորիսի նախկին քաղաքապետը, նրա եղբայրը՝ զորամասի հրամանատարը, ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում: Այս անգամ էլ Սուրիկ Խաչատրյանը կազատվի պատժից. դատելով սպանությանը հետեւած առաջին օրերի տեղեկատվությունից, նրան հետեւողականորեն մաքրում են՝ իբր տեղում չի եղել, քնած է եղել: Ձերբակալվել են նրա որդին ու թիկնապահը, սպանությունը կատարելու կասկածանքով. որդուն թերեւս ազատ կարձակեն, թիկնապահը կնստի մի երկու տարի, եւ վերջ:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      It's so rare to read something a bit positive on Eurasianet on Armenia....

                      Armenia and Russia's Arm-Length Friendship
                      June 4, 2013 , by Giorgi Lomsadze Tamada


                      Armenia may be Moscow’s best bet for a sovereign friend south of the Caucasus mountains, but careful political maneuvering by Yerevan suggests that Armenia is committed to maintaining personal space in this relationship and to keeping its options open.

                      New Russian ballistic missiles were reportedly moved to the Gyumri base, the only remaining military outpost for Russia in the undisputed part of the South Caucasus. Armenia also lets the Collective Security Treaty Organization (CSTO) -- Russia’s response to NATO -- hold war games, move troops and set up training facilities on its territory. Plans are reportedly also underway to set up the CSTO’s joint air force headquarters in Armenia.

                      All of this prompts internal complaints that Armenia is becoming little more than a Russian garrison, with national security, economy and culture all tied to Moscow.

                      A closer look, however, reveals that Armenia is trying not to have all its strings attached to Moscow and remains, in fact, arguably the most versatile of the South Caucasus states when it comes to alliance-building.

                      It maintains a military partnership with Moscow as a deterrent against a potential conflict with Azerbaijan, but also has a non-committal partnership with NATO. It listens and nods to Moscow’s exhortations to join the Eurasian Union, the Moscow-led customs-club answer to the European Union, but proceeds with the seemingly contradictory goal of an association agreement with the EU. Armenia also manages to have a strategic friendship with Iran, which provides tourists, investment and energy supplies.

                      Navigating through major geopolitical currents, Armenia is not sailing into any of the big harbors. And goes its way without any big statements.

                      No doubt, Yerevan is under pressure from Moscow to join the Eurasian Union experiment, and more Russian guns and rubles will reduce the wiggle room for Armenia, but, so far, it sure seems to make use of every square centimeter of what it has.

                      Comment

                      Working...
                      X