Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #21
    Re: Military Forces of the Republic of Armenia

    -Ո՞վ է եղել Ձեր զինվորական ուսուցիչը, այսպես ասած, Ձեր զինվորական կնքահայրը։

    -Երբ կուրսանտ էի, ինձ համար զինվորականի չափանիշ էր իմ դասակի հրամանատարը՝ իր արդարամտությամբ, խստապահանջությամբ, միևնույն ժամանակ գթասրտությամբ ու հոգատարությամբ։ Երբ գումարտակի հրամանատար էի, սովորում էի իմ գնդի հրամանատարից։ Իսկ պաշտպանության բանակում ծառայելու տարիներին ինձ համար օրինակ էր երկրի ներկայիս նախագահը։ Ես իմ ուսուցիչ եմ համարում նաև Նժդեհին, մարշալ Բաղրամյանին, ծովակալ Իսակովին, Մոնթեին…

    -Ո՞րն էր Արցախյան պատերազմի ամենամեծ բացահայտումը Ձեզ համար և ամենակարևոր դասը մեր ժողովրդին։

    -Արցախյան պատերազմը հայրենական կռիվ էր՝ իր բոլոր բնորոշիչներով։ Այն մեկ անգամ ևս հաստատեց, որ հայրենիքի զգացողությունն ու հայրենասիրության գաղափարը շատ ուժեղ են մեր հոգում, մեր արյան ու մեր գիտակցության մեջ։ Արցախյան պատերազմը վեր հանեց, մաքրեց, բարձրացրեց հաղթող հայի կերպարը ու աներկբա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինենք, որպեսզի կարողանանք հաղթել… Արցախյան պատերազմի ամենամեծ բացահայտումը բացահայտումը մեր միասնականության ֆենոմենն է։ Ու մենք պիտի միշտ ականջալուր լինենք այդ պատգամին։

    -Դուք Արցախի ազգային հերոս եք։ Ինչպե՞ս է մարդը հերոսանում։

    -Անհոգի, անշունչ ու գետնամած ժամանակները հերոսներ չեն ծնում։ Հերոսները բարձրանում են, երբ կա համապատասխան մթնոլորտ, պաթոս, բարոյականություն, մղում։ Երբ ժամանակները, բարքերը, արժեքներն ու գաղափարները հերոսական են։ Եվ ընդհանուրից առանձնանում են մարդիկ, ովքեր ստանձնում են առջևից գնալու քաջությունը, ովքեր խիզախելու ու սխրագործելու ուժ են գտնում իրենց մեջ։ Ամեն դեպքում, այնքան դժվար չէ հերոսանալը, որքան հերոսի կերպարն ու հեղինակությունը անխաթար պահելը… Երբ մարդիկ քեզանից պահանջում են հերոսի վարք ու քաջություն նաև խաղաղ ժամանակներում։ Եվ դու պարտավոր ես հերոսաբար ապրել… Եթե ցանկանում ես հերոսներ ունենալ, պիտի հերոսանալու միջավայր ստեղծես։ Սա կոչ է հրամանատարիներին… Ի վերջո, եթե չասեմ յուրաքանչյուր զինվորի, ապա շատ շատերի մեջ նստած է հերոսը, պարզապես պիտի արթնացնես նրան, գտնես արթնացնելու ճանապարհը…

    -Դժվա՞ր է նախարար լինելը։

    -Դժվար է։ Եվ ամենադժվարը ոչ այնքան ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, որքան՝ հոգեբանական լարվածությունը, պատասխանատվության ահռելի բեռը։ Երբ դու պատասխանատու ես և՛ հայրենիքի անվտանգության, և՛ յուրաքանչյուր զինվորի ֆիզիկական, հոգեբանական, բարոյական պաշտպանվածության համար։

    -Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած քննադատությանը։

    -Ե՛վ իմ, և՛ բանակի հասցեին հնչած քննադատությունն ընդունում եմ երախտագիտությամբ, եթե այն նպատակ ունի մեզ ավելի լավը դարձնելու։ Չարախոսությունն ու բամբասանքը, զրպարտությունն ու ամեն ինչ անտեսելու մոլուցքը վտանգավոր է և, բնականաբար, չի կարող չարժանանալ հակակրանքի ու հակազդեցության։

    -Ձեզ համար կարևո՞ր է, թե ինչ են մտածում մարդիկ Ձեր մասին, կամ ինչպիսի տրամադրությամբ հեռացան Ձեր ընդունարանից։

    -Անչափ կարևոր է։ Ես չեմ կարողանում գտնել տեղս, երբ ստիպված եմ լինում նեղացնել որևէ մեկին։

    -Ձեր մտերիմներն ասում են, որ Ձեր պրագմատիկ, հավասարակշիռ, սառնարյուն, անխոցելի կերպարի տակ թաքնված է զգայուն սիրտ, զգացմունքային հոգի և փխրուն ներաշխարհ։

    -Ես պարտավոր եմ հույզերս, ապրումներս պահել ներսում և լինել հավասարակշիռ, սառնարյուն և պրագմատիկ։ Ես իրավունք չունեմ ի ցույց դնելու իմ ներքին խնդիրները։ Այլ բան է, երբ կողքիս մտերիմ մարդիկ են, հարազատներ, ընկերներ։

    -Դուք շա՞տ ընկերներ ունեք։

    -Ո՛չ, ես քիչ ընկերներ ունեմ և շատ մտերիմ եմ նրանց հետ։

    -Իսկ կանայք կա՞ն Ձեր մտերիմ ընկերների շրջանում։ Կարո՞ղ եք ընկերություն անել կնոջ հետ։

    -Ինչու ոչ… Օրինակ իմ կնոջ հետ շատ լավ ընկերներ ենք։ Ընկեր նշանակում է համախոհ, գաղափարակից… Մեկը, որ ունի քո բարոյական սկզբունքները, արժեհամակարգը…

    -Իսկ որքանո՞վ են հավաստի պտտվող լուրերը, թե նախարարը այնքան էլ չի վստահում կանանց և չի խրախուսում կանանց առատությունը պաշտպանական համակարգում։

    -Չէ, դա այդպես չէ։ Պարզապես ես չեմ ցանկանում կանանց տեսնել այնպիսի ոլորտներում, որոնք ավելի բնորոշ են տղամարդկանց։ Համակարգում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները։ Ես խրախուսում եմ կանանց ներկայությունը բանակում, նրանք յուրահատուկ սեր, քնքշանք և բարություն են սփռում։

    -Ձեզ դո՞ւր է գալիս, երբ կինը զինվորական համազգեստ է կրում։

    -Եթե կինը գեղեցիկ է, խելացի, ունի հարուստ ներաշխարհ, համազգեստը բազմապատկում է նրա հմայքը։

    -Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս։

    -Կինը պետք է խելացի լինի։ Կնոջ ինտելեկտը առաջնային նշանակություն ունի ինձ համար։ Ինչու ոչ, կարևոր է նաև գեղեցկությունը։ Կինը պետք է հարուստ ներաշխարհ ունենա։ Ես ու կինս խառնվածքով փոխլրացնում ենք միմյանց։ Իմ հանդարտության կողքին կնոջս եռանդն ու աշխուժությունը, ինչպես նաև կատարյալ փոխըմբռնումը մեր հարաբերությունները դարձրել են առավելագույնս ներդաշնակ։ Ինձ համար շատ կարևոր են ընտանեկան հարմարավետությունը, ջերմությունը, անդորրը։ Ես նախանձախնդիր եմ ընտանիքիս հեղինակության հանդեպ։ Հպարտանում եմ, որ երկու որդիներս զինվորական են և ծառայում են Ղարաբաղի բանակում։ Նրանք չափավոր են, զուսպ և գիտեն, որ նախարարի որդի լինելը ոչ թե արտոնություն է, այլ առավել օրինավոր լինելու պարտականություն։ Այդպես եմ դաստիարակում նաև փոքրիկներիս։ Եվ իմ ամբողջ ընտանիքն է ապրում այդ մտածողությամբ։

    -Մարդկային խառնվածքի ո՞ր գծերը չեք կարող հանդուրժել։

    -Սնապարծությունն ու ամբարտավանությունը։ Չեմ սիրում հավակնոտ մարդկանց, մանավանդ՝ եթե նրանց մտավոր, հոգևոր ու բարոյական կարողությունները շատ հեռու են իրենց հավակնություններից։

    -Իսկ մարդու ո՞ր առաքինությունն եք կարևորում ամենից շատ։

    -Սկզբունքայնությունը։ Չեմ սիրում պատեհապաշտներին։ Սկզբունքներին հավատարիմ մնալու քաջությունը կարևոր առաքինություն է։ Չեմ վստահում ճկվող մարդկանց։

    -Պարոն Օհանյան, ի՞նչն է Ձեզ հուզում այսօր մեր իրականության մեջ ամենից շատ։

    -Հանդուրժողականության պակասը։ Սեփական սխալների վրա աչք փակելու, ուրիշի վրիպումները խոշորացույցի տակ դնելու մտայնությունը, մեղավորներ փնտրելու մոլուցքը։ Երբ նվազում է հանդուրժողականությունը, նշանակում է նվազել են սերն ու միասնականությունը։

    -Իսկ ո՞րն է Ձեր լավատեսության ամենամեծ երաշխիքը, ակունքը, նախադրյալը։

    -Սահմանին կանգնած զինվոր… Զինվորի ամրությունը, քաջությունը, ոգին, հայրենասիրությունը։ Ես ամեն պահի «զգում եմ» զինվորին, իմ միտքը երբեք չի հեռանում սահմանից, իմ միտքը երբեք չի ազատվում սահմանին կանգնած զինվորի պատկերից։ Այն զինվորը, որ երկու տարի պահել է սահմանը, հետո վերադարձել է հասարակություն, իր հետ տանելու է «սահմանի» ուժը, ոգեղենությունը, սերը, հայրենիքի զգացողությունը… «Սահմանի» բարոյականությունը… Ու հետզհետե մաքրելու է հասարակությունը խորթ գաղափարներից ու բարքերից։

    -Կա՞ մեկը, որին կցանկանայիք շնորհակալություն ասել։

    -Սահմանի պահող զինվորին։ Ամուր սեղմում եմ նրա ձեռքը ու հայտնում իմ երախտագիտությունը։

    -Իսկ կա՞ մեկը, որից կցանկանայիք ներողություն խնդրել։

    -Այն ծնողից, որի որդին չի վերադարձել բանակից, իմ պարտությունների ու ձախողումների մեջ դա ամենացավոտն է, ամենադժվարը…

    -Պարոն նախարար, մեր նախորդ այցի ժամանակ ասացիք. «Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը «մոռանա» պատերազմը և ապրի խաղաղ օրերի ռիթմով։ Որ մենք դադարենք հերոսությունը նույնացնել պատերազմական սխրանքների հետ։ Մեզ խաղաղ ժամանակների հերոսներ են պետք»։ Ո՞վ է մեր հերոսն այսօր։ Մեր ժամանակի հերոսը։

    -«Զինվոր» հասկացողությունը շատ ընդգրկուն է։ Զինվորն իր գործի անմնացորդ ու ինքնազոհ նվիրյալն է և՛ բանակում, և՛ քաղաքացիական կյանքում։ Զինվորը խիզախության, ազնվության, արդարության, տքնանքի, նվիրումի խորհրդանիշ է։ Մեր ժամանակի, մեր իրականության հերոսը Զինվորն է, որը Զինվոր է և՛ պատերազմի ժամանակ, և՛ խաղաղ ժամանակներում։ Նա, ով իր տքնանքով երաշխավորում է Հայաստանի վաղվա օրը։

    -Մեր ժամանակի հերոսը զինվո՞րն է, թե՞ զինվորը պետք է լինի։

    -Անշուշտ, մենք ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի Զինվորի կերպարը բարձրացնենք, տեղ հատկացնենք նրան մեր ազգային-պետական արժեհամակարգի ամենավերին հորիզոնականում… որ նա դառնա բարձրացող սերնդի և հասարակության յուրաքանչյուր անդամի հերոսը։ Մենք անցնելու ճանապարհ ունենք, ինքնամաքրվելու, կատարելագործվելու, ճշտելու մեր բարոյական առաջնահերթությունները և չափանիշները։

    -Ի՞նչ է փոխել նախարարի պաշտոնը Ձեր մարդկային նկարագրի մեջ, Ձեր կերպարում… Ի՞նչ է վերցրել Ձեզնից և ի՞նչ է տվել Ձեզ։

    -Այս պաշտոնը ինձ է փոխանցվել այնպիսի գործիչներից, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը… և շատ մեծ է պատասխանատվությունը պահելու այն նշաձողը, որ նրանք են բարձրացրել, պահպանելու նրանց ձեռքբերումները և ավելացնելու սեփական վաստակը այս ամենին։ Ես շատ հաճույքներից եմ զրկել ինձ, որպեսզի վաստակեմ այն հպարտությունը, որ ունեմ այսօր։ Եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ, բայց ես աշխատել եմ ուժերի գերլարումով և ամեն ինչ ստորադասել եմ աշխատանքին։ Մարդկային նկարագրի մե՞ջ… Ինձ համար դժվար է «ոչ» ասել մարդուն, բայց այս պաշտոնն ինձ ստիպում է «ոչ» ասել, երբ դա անհրաժեշտ է։ Հիմա, երբ ես ստիպված եմ լինում ընտրություն անել գթասրտության և արդարության միջև, ես ընտրում եմ արդարությունը…

    -Նախկինում այդպես չէ՞ր…

    -Նախկինում ես կարող էի ավելի բարի լինել, որովհետև իմ անհարկի բարությունը չէր ոտնահարում ուրիշների իրավունքները…

    -Ձեր բնավորության ո՞ր գիծն եք ամենից բարձր գնահատում։

    -Մարդուն լսելու կարողությունը… Ուրիշի հոգսին հաղորդակցվելու ունակությունը…

    -Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները…

    -Երբ ես տանն եմ, լիարժեք սիրո, ներդաշնակության ու խաղաղության մեջ եմ… Ամբողջովին լիցքաթափվում եմ, երբ խաղում եմ փոքրիկներիս հետ։ Ամեն Աստծո օրը, բարի խաղաղ առավոտը, որ բացվում է Հայաստանի ու հայ զինվորի համար, իր ուրույն, իր մեծ խորհուրդն ունի, եթե դու անցել ես պատերազմի բոցերով ու տեսել ես, թե ինչպես է զոհվում զինվորդ աչքիդ առաջ… Իմ «փոքրիկ ուրախությունները» շատ-շատ են, որովհետև ես գիտեմ դրանց արժեքը…

    -Պարոն նախարար, շնորհակալություն անկեղծ, հետաքրքիր և շահեկան զրույցի համար։ Կրկին շնորհավորում եմ և մաղթում, որ իրականանան Ձեր բոլոր հայրենաշեն և ազգաշահ նպատակները։

    ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
    ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ

    Comment


    • #22
      Re: Military Forces of the Republic of Armenia

      Թուրքը չի լռելու, նա հանգիստ չի առնելու
      06 Հուլիսի 2012 - 13:54

      Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև մեր հակառակորդի Զինված ուժերի ղեկավար կազմի ելույթները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը զինվում է մեկ նպատակով՝ պատերազմը վերսկսելու:
      Թեև ներկայումս այս երկիրը գնում է «շատ սպառնալիք, քիչ գործողություն» ճանապարհով, սակայն երբ զգաց, որ սեփական Զինված ուժերը գերազանցում են հայկական զինուժի կարողությունները և ակնհայտ առավելություն ունի մեր նկատմամբ, իսկ այդ առավելությունն օրերից մի օր լինելու է` ի շնորհիվ նրանց «օդից» ստացած գումարների, ինչպես նաև, եթե տարածաշրջանը հայտնվեց աշխարհաքաղաքական տարբեր իրադարձությունների թատերաբեմում, ապա Ադրբեջանը կդիմի զենքի ուժին:

      Ուստի, գիտակցելով այս ամենը, ես կարծում եմ` առաջինը մենք պետք է հարվածենք թշնամուն: Չպետք է խուսափենք աճակատումներից, իրավիճակի սրումից, այլապես թուրքերը գնալով ոգևորվում են: Հարվածենք, որովհետև ուշ թե շուտ պատերազմ լինելու է, իսկ եթե վերահաս է վտանգը, ապա թող հենց հիմա լինի: Հարվածենք, որովհետև դեռևս թուրքի քիթ ու բերանը ջարդող սերունդը, այդ հրամանատարները, կռվող տղերքից շատերը կան: Եթե այդ սերունդը գնաց, իրավիճակն ավելի կդժվարանա, իսկ հակառակորդը` կուժեղանա: Ես, եթե հնարավորություն ունենամ դիմելու մեր Գերագույ գլխավոր հրամանատարին, ապա նրան կասեմ` պարոն Գերագույն գլխավոր հրամանատար, 1994 թվին, երբ արդեն հաղթական ավարտին էինք հասցնում պատերազմը, մեզ խաբելով կանգնացրին` դադարեցնելով մարտական գործողությունները: Արդյունքը միայն այն է, որ ազատագրած, սակայն ոչ օրինականացրած տարածք ունենք, այսինքն` մեր հաղթանակները չեն օրինականացվել: Մեր ապաշնորհ դիվանագիտության պատճառով, մենք կռվի դաշտում հաղթող ենք, բանակցությունների սեղանին` զիջող:

      Ես, լինելով հասուն տարիքի մարդ, անցնելով ազատամարտը, կրելով բազմաթիվ զրկանքներ, ամբողջությամբ աչքիս առջև ունենալով պատերազմի արհավիրքը և պատկերացնելով այդ սարսափը` շատ բան եմ տվել, շատ ընկերներ եմ կորցրել, երեխաներս են տուժել, սակայն գալիս եմ մի եզրակացության` թուրքը չի լռելու, նա հանգիստ չի առնելու: Ես խորին համոզմունք ունեմ` անկասկած լինելու է մի ընդհարում, որը հետագայում վերաճելու է պատերազմի: Եթե պատերազմ, ինչո՞ւ ոչ հիմա:

      Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական, աշխարհաքաղաքական հնարավորությունները համեմատելիս ակնառու է, որ նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն, ուրեմն պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել և անդհատ ասել` մենք ուժեղ ենք, մենք անպարտելի ենք և այլն, և այլն: Փաստը մնում է փաստ, որ մեր հնարավորությունները քիչ են (և գնալով ավելի են նվազում), նրանց հնարավորությունները՝ շատ:

      Այս երկրորդ պատերազմից հաղթանակած դուրս կգա նա, ով առաջինը կհարվածի` դա անելով հնարավորինս արագ, շեշտակի և հուժկու: Համոզված եմ, որ հայկական զինված ուժերն ի վճակի են կարճատև ու հաղթական պատերազմ վարել, անգամ եթե այդ պատերազմում մենք պահպանենք ներկա վիճակը, ես դա էլի կհամարեմ հաղթանակ: Ուրեմն` ի զե՛ն: Թող մեզ ագրեսոր կոչեն, ինձ դրանից ոչինչ: Այս ողջ պատմության ընթացքում մեզ անընդմեջ զոհ են անվանել, ի՞նչ ենք դրանից շահել, ոչի՛նչ: Ուժն է ծնում իրավունք:

      Արտուշ Բալյան
      Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկ,
      պահեստազորի փոխգնդապետ

      Haynews.am

      Comment


      • #23
        Re: Military Forces of the Republic of Armenia

        ՌԴ-ն մինչ տարեվերջ Հայաստանի իր ռազմաբազայում զինծառայողների թիվը կհասցնի 10 հազարի
        10 Հուլիսի 2012 - 10:08

        «Ժողովուրդ»-ը հայտնում է. «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչև տարեվերջ կրկնապատկել Հայաստանում տեղակայված ռուսական ոազմաբազաներում զինծառայողների թվաքանակը:
        Այժմ ռուսական բազաներում կա մոտավորապես 5 հազար պայմանագրային զինծառայող, և ենթադրվում է, որ դեկտեմբերին նրանց թիվը կհասնի 10 հազարի: Սա ուշագրավ է հատկապես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների համատեքստում. խոսքը մասնավորապես Սիրիայում լարված իրավիճակի մասին է, որտեղ չի բացառվում նաև ռազմական միջամտությունը:

        Comment


        • #24
          Re: Military Forces of the Republic of Armenia

          Originally posted by Vrej1915 View Post
          ՌԴ-ն մինչ տարեվերջ Հայաստանի իր ռազմաբազայում զինծառայողների թիվը կհասցնի 10 հազարի
          10 Հուլիսի 2012 - 10:08

          «Ժողովուրդ»-ը հայտնում է. «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչև տարեվերջ կրկնապատկել Հայաստանում տեղակայված ռուսական ոազմաբազաներում զինծառայողների թվաքանակը:
          Այժմ ռուսական բազաներում կա մոտավորապես 5 հազար պայմանագրային զինծառայող, և ենթադրվում է, որ դեկտեմբերին նրանց թիվը կհասնի 10 հազարի: Սա ուշագրավ է հատկապես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների համատեքստում. խոսքը մասնավորապես Սիրիայում լարված իրավիճակի մասին է, որտեղ չի բացառվում նաև ռազմական միջամտությունը:
          http://haynews.am/hy/1341900971
          That's a serious development. They must have figured the current numbers is not sufficient incase Russia needs to handle a future war around Armenia's borders. It would make sense though, the current numbers of the 2 brigades in yerevan and Gyumri would be around 5k each, which is much lower now.

          Comment


          • #25
            Re: Military Forces of the Republic of Armenia

            Comment


            • #26
              Re: Military Forces of the Republic of Armenia

              «Սարդարապատ» շարժումը ցավակցում է Արցախ Բունիաթյանի մահվան կապակցությամբ

              17:08, 18 հուլիսի, 2012
              Հայ ժողովուրդը այսօր մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանը: Մեծ հայ, նվիրյալ անձ, որն իր ապրած կյանքը անմնացորդ նվիրաբերեց հայրենիքի հզորացմանը ու բարօրությանը, Արցախի ազատագրմանը և մարդուն ընդհանրապես:

              Նրա խոսքն ու գործը երբևէ չեն տարամիտել. խոսքը հավատով էր լեցուն, իսկ գործը՝ սիրով ու նվիրումով:

              Մարդ էր մեծատառով:

              Ցավակցում ենք Արցախ Բունիաթյանի հարազատներին, մարտական ընկերներին և բոլոր հայերին, ովքեր երջանկություն են ունեցել ճանաչել նրան:

              «Սարդարապատ» շարժում

              Comment


              • #27
                Re: Military Forces of the Republic of Armenia

                ՊՆ-ն մեկնաբանում է չեզոք գոտում ադրբեջանական բանակի զինվորի դիակի հայտնաբերման փաստը
                18 Հուլիսի 2012 - 18:01

                ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության վերաբերյալ, որ հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը:
                - Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնակած այս սադրանքը ևս ձախողվել է: Սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել և թիրախավորվել է: Ըստ երևույթի, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում, և փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց: Ամեն դեպքում այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարևան երկրի ռազմական գերատեսչությունը:

                HayNews.am

                Comment


                • #28
                  Re: Military Forces of the Republic of Armenia

                  U.S. Army Europe Commander Visits Armenia
                  The commander of U.S. Army troops stationed in Europe, Lieutenant General Mark Hertling, met with Armenia’s top military leaders and discussed growing U.S.-Armenian military ties during a visit to Yerevan on Wednesday.

                  Emil Danielyan
                  Հրապարակված է՝ 18.07.2012
                  The commander of U.S. Army troops stationed in Europe, Lieutenant General Mark Hertling, met with Armenia’s top military leaders and discussed growing U.S.-Armenian military ties during a visit to Yerevan on Wednesday.

                  Hertling held separate talks with Defense Minister Seyran Ohanian and Colonel General Yuri Khachaturov, chief of the Armenian army’s General Staff, on the second leg of a regional tour that he began in Georgia on Tuesday. He also visited Armenia’s main military academy and watched training exercises held by Armenian soldiers.

                  Some of them represented a special Armenian army brigade that has contributed troops to U.S.-led multinational missions abroad. A 35-strong detachment of the brigade flew to Kosovo on Friday, resuming Yerevan’s participation in a NATO-led peacekeeping force deployed in the former Yugoslav province. The platoon is serving there under U.S. command.


                  Armenia - Defense Minister Seyran Ohanian (second from left) meets U.S. Lieutenant General Mark Hertling in Yerevan, 18Jul2012.
                  ​​According to the Armenian Defense Ministry, Hertling discussed with Ohanian and Khachaturov the Armenian deployment in Kosovo and broader U.S.-Armenian military cooperation. That includes training of Armenian military personnel and Armenian participation in multinational exercises organized by the U.S. Army in Europe, said a ministry statement.

                  “During the meetings the two sides noted the high-level of U.S.-Armenian defense cooperation and discussed prospects for its development,” added the statement.

                  Ohanian, who visited Washington in March, said earlier this month that that cooperation entered a “more coordinated and targeted phase” last year. John Heffern, the U.S. ambassador to Armenia who was present at Hertling’s talks, likewise hailed last week “tremendous growth” in bilateral military ties which he said has occurred in the last three years.

                  The Armenian military announced in February that the two nations will likely hold soon first-ever bilateral exercises that will be primarily aimed at improving the interoperability of their forces deployed in Afghanistan. Neither side has reported such drills yet, however.

                  Armenia almost tripled its presence in NATO’s International Security Assistance Force (ISAF) for Afghanistan last year. It currently has about 130 troops on the ground.

                  Comment


                  • #29
                    Re: Military Forces of the Republic of Armenia

                    Քաշաթաղում նորածիններին միայն հայկական անուն են տալիս. Բունիաթյանի ավանդույթն է վիդեո
                    12:31 . 18/07
                    Քաշաթաղում նորածիններին կոչում են միայն հայկական անուններով: Դա բժիշկ Արցախ Բունիաթյանի հիմնած ավանդույթն է:
                    1992-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրումից հաշված օրեր անց, ճեղքելով եռամյա շրջափակմնան օղակը, ազատամարտիկներն արդեն մայիսի 18-ին մտան Քաշաթաղ: Լաչինի միջանցքը դարձավ հայրենիքի հետ հույսի կամուրջ: Քաշաթաղը շենացնելու նպատակով այնտեղ բնակություն հաստատեցին ազատագրմանն անմիջական մասնակից դարձած մարդիկ եւ իհարկե, Արցախ Բունիաթյանը: Բժիշկ Բունիաթյանը վիրաբույժ էր, որ մինչ Արցախյան պատերազմի սկիզբն ապրում եւ աշխատում էր Աբովյան քաղաքում։ Բայց ճանապարհը նրան տարավ Արցախ ու բժիշկը դարձավ այն փոքրաթիվ անփոխարինելի անձանցից, ում սիրեցին, հավատացին ու որի օրինակով առաջնորդվեցին.
                    Քաշաթաղի հիվանդանոցի երկար տարիների գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը մասնագիտությամբ վիրաբույժ էր, սակայն, ստիպված էր նաեւ ծնունդ ընդունել: Ինչպես, օրինակ, 2005 թվականին մեր նկարահանման օրը, երբ Քաշաթաղում տղա էր ծնվել:
                    2007 թվականն էր, երբ Քաշաթաղ մեկնող բժիշկների թվում Արցախ էր գնում սիրիահայ վիրավույժ, գրեթե 30-ամյա աշխատանքային փորձով ռազմական բժշկության ոլորտի մասնագետ Շահե Բազոյանը: Նա մեկնում էր՝ աշխատելու Քաշաթաղի հիվանդանոցում ու փոխարինեց բժիշկ Բունիաթյանին, բայց միեւնույնն է՝ վաստակած հանգստի գնացած բժիշկն ամենից սիրված հյուրն էր հիվանդանոցում, նրանից սիրով խորհուրդ էին հարցնում բժիշկներն ու ինքը` նոր գլխավոր բժիշկ Շահե Բազոյանը: Այդ փուլը Քաշաթաղի բնակչությանն անվանեց կյանքի նոր փուլ.

                    "Ինձ խոստումները չեն հետաքրքրում: Ես գիտեմ, որ դժվար է լինելու: Աշխատել եմ Հալեպում, սիրիացի եմ, սեփական գործս եմ ունեցել՝ իմ կլինիկան, հիմա ուզում եմ գործս թեթեւացնել, նվիրվել իմ ժողովրդին",- ասաց Շահե Բազոյանը։

                    Այսօր, երբ Արցախ Բունիաթյանն այլեւ չկա, նրա հոգին հանգիստ կլինի, որ Քաշաթաղում հուսալքված չեն: Չնայած ծանր պայմաններին, քաշաթաղցիները կհիշեն իրեն ու կապրեն իր օրինակով ու կշարունակեն նրա թողած ավանդույթ` հիվանդանոցում նորածինների անունները միայն հայկական կդնեն:

                    Comment


                    • #30
                      Re: Military Forces of the Republic of Armenia

                      Բրիտանացին փորձել է Ադրբեջանին «երկիր- օդ» դասի հրթիռ վաճառել






                      Հուլիս 21, 2012 | 00:09
                      Բրիտանացի առեւտրականը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման` Հյուսիսային Կորեայից «երկիր-օդ» դասի հրթիռի գնման եւ այն Ադրբեջանին վերավաճառելու փորձի համար:

                      Ըստ բրիտանական դատախազության` Մայքլ Ռեյնջերն օգտագործել է Հոնկոնգում իր ընկերուհու անունով գրանցված ընկերությունը` երկու երկրների միջեւ զենքի անօրինական գործարք իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

                      Բրիտանական թագավորական դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Ռեյնջերը փորձել է շրջանցել Ադրբեջանին զենքի առաքման վրա եղած էմբարգոն:

                      «Ռեյնջերի եւ Ադրբեջանի միջեւ գործարքը ոչ միայն ապօրինի է, այլ շատ վտանգավոր: Գոյություն ունեն էմբարգոյի համար որոշակի պատճառներ, եւ նրանք, ովքեր դրանք կանտեսնեն` փորձելով շահույթ ստանալ, քրեական հետապնդման կենթարկվեն»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ:

                      Comment

                      Working...
                      X