Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Originally posted by Vrej1915 View Post

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Զոհեր, որ հաղթանակի սկիզբ դարձան. Աղդամի ազատագրումը



      Թուրքը կռվել գիտի... երբեմն դա նրանց հաջողվում է. հիշենք Աղդամը: Սակայն թուրքերի մոտ չկա սեր միմյանց հանդեպ. պատերազմի ժամանակ մեր զինվորներն ու գեներալները մի ամանից մի գդալով էին հաց ուտում, իսկ ադրբեջանցիների մոտ հրամանը գեներալին հասնում է մեծ դժվարություններով: Աղդամի ազատագրման, հրադադարի ու այլ բաների մասին այս հաղորդման ընթացքում:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        ԱԿ 106.5. Ի՞ նչ է լինելու պատերազմի վերսկսման դեպքում





        ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբբերաբար դիտարկումներ են անցկացնում սահմանում, Հայաստանի և ադրբբեջանի նախագահները, արտգործնախարարները տարեկան մի քանի անգամ նստում են բանակցային սեղանի շուրջ, իսկ ո՞ րն է արդյունքը: Արցախյան պատերազմի վետերանների կարծիքով հարցի միակ լուծումը հայ զինվորի ուսին է, անունը՝ Կալաշնիկովի ավտոմատ, զինվորն էլ խրամատում վստահ կանգնած է :
        Զրուցում ենք «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանի և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանի հետ:

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել
          Հունիս 20, 2014 by Գևորգ Պետրոսյան
          Razminfo

          Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։

          Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ է ունեցել։ Հակառակորդի դեմ մարտում զոհվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։

          Հայկական Times.am լրատվակայքը, հղելով սեփական աղբյուրներին, նշում է, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի ընթացքում զոհեր է ունեցել։

          Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտնել է, որ «գիշերն արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակցին, ծանր վիրավորել ևս մեկին, ինչից հետո ինքնասպան է եղել»։

          Դեռևս հստակ չէ՝ արդյոք Ադրբեջանն այս միջադեպով փորձում է կոծկել Մարտունու ուղղությամբ դիվերսիայի ժամանակ իր կորուստները, թե սա առանձին դեպք է, որը կապ չունի դիվերսիայի հետ։

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Մարտական հենակետում զոհված զինծառայողի անունը հայտնի է
            Հունիս 20, 2014 by Գևորգ Պետրոսյան
            Razminfo

            Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռազմինֆոն, հունիսի 20-ին Արարատի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինծառայող էր զոհվել։ Հայտնի են դարձել զոհված զինծառայողի անունն ու նրա տվյալները։

            ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնված1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):

            Միջադեպի մանրամասները ճշտվում են:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              video, sharing, camera phone, video phone, free, upload

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Պաշտպանության բանակում հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել
                Հունիս 25, 2014 by Հասմիկ Մելիքսեթյան
                Razminfo


                Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող, 1995թվականին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

                Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

                Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Would be interesting to know, how they did down the UAV, and if they really did (mechanical failure?)
                    They are supposed to be in bad shape, virtually encirceled in isolated pockets, in hostile provinces.
                    Yet they are able to use electronic warfare???

                    _______

                    ՌԴ-ին սահմանակից շրջանում ուկրաինացիները խոցել են հետախուզական ԱԹՍ (ֆոտո)
                    Հունիս 30, 2014
                    Razminfo
                    by Վռամ Խոջագորյան

                    Ուկրաինայի սահմանապահ ծառայության և զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունքում հունիսի 29-ին ռուս-ուկրաինական պետական սահմանի՝ Լուգանսկի շրջանի

                    հատվածում հաջողվել է խոցել թեթև դասի հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը։

                    Խոցված անօդաչուն մնացել է Ուկրաինայի տարածքում ու ներկայումս այն ուսումնասիրում են մասնագետները՝ դրա պատկանելությունը պարզելու համար։ Նշենք, որ դա որոշելը կլինի դժվար, քանի որ այն ամբողջությամբ ներկված է մոխրագույն, ինչպես նաև դրա վրայից բացակայում են տարբերակման նշանները։

                    Ինչևէ, մինչ ուկրաինացի մասնագետներն աշխատում են այս ուղղությամբ՝ նշենք, որ սահմանապահ ծառայության հրապարակած լուսանկերներից կարելի է ենթադրել, որ խոցվածը ռուսաստանյան ZALA 421-08 անօդաչու թռչող սարքն է, որն արտադրվում է Իժևսկի գործարանում։

                    Շուրջ 9 կգ կշռող անօդաչուն նախատեսված է ինչպես հետախուզության, այնպես էլ կրակի ուղղորդման համար։ Փոքր հեռավորություններում աշխատելու համար նախատեսված ԱԹՍ-ն ներկայումս շահագործվում է հիմնականում ՌԴ զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Դիվերսիոն գործողություն Տավուշում. հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի

                      Հուլիս 1, 2014 by Հասմիկ Մելիքսեթյան
                      Razminfo

                      Հուլիսի 1-ին ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունն է իրականացրել։

                      ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան
                      ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան
                      Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

                      Ադրբեջանական կողմը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ զինված ուժերի դիրքերից մեկը, սակայն ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է:

                      Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

                      Comment

                      Working...
                      X