Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Ադրբեջանը շարունակում է պարծենալ Ռուսաստանից գնած ռազմատեխնիկայով

    01, 2014

    Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրությանը տեղեկացնել ռազմատեխնիկա գնելու մասին:

    ԱՊԱ գործակալությունը, մեջբերելով սեփական հաշվարկները, ինչպես նաեւ Սովորական սպառազինությունների ՄԱԿ-ի ռեգիստրի հետազոտություններն ու տարբեր արտադրող-ընկերությունների տեղեկատվությունը, պնդում է, որ վերջին 12 տարիներին Ադրբեջանն արտերկրում շուրջ 1000 հրետանային համակարգ է ձեռք բերել:

    «Անցած ժամանակահատվածում Ադրբեջանն ավելի հաճախ հրետանային համակարգեր է պատվիրել Ռուսաստանում: Ադրբեջանը Ռուսաստանում տարբեր տրամաչափի ավելի քան 500 հրետանային համակարգ է պատվիրել, որոնց մեծ մասը (սովորական սպառազինությունների մասին ՄԱԿ-ի ռեգիստրի համաձայն՝ 454) արդեն Բաքու է տարվել»,- հավաստում է աղբյուրը:

    Ռուսաստանում Ադրբեջանը 120 մմ տրամաչափի 2С12 «Սանի» տեսակի ականանետ է պատվիրել, «Մստա-С» տեսակի 18 ինքնագնաց հաուբից, ТОС-1А «Սոլնցեպյոկ» տեսակի 18 ծանր հրանետ, 2С31 «Վենա» տեսակի 18 ինքնագնաց հաուբից, 2С9 «Նոնա-С» տեսակի 26 ինքնագնաց հրետանի եւ 9А52 «Սմերչ» տեսակի 18 համազարկային ռեակտիվ համակարգեր:

    Հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինայից գնվել են 294 տարատեսակ հրետանային համակարգեր: Սովորական սպառազինությունների ՄԱԿ-ի ռեգիստրի տեղեկատվության համաձայն, 2002-2013թ.թ. Ադրբեջանը Կիեւից գնել է 9А52 «Սմերչ» տեսակի 12 համազարկային ռեակտիվ համակարգեր, ПМ-38 տեսակի 85 ականանետ, МТ-12 տեսակի 72 թնդանոթ, 2С1 «Գվոզդիկա» տեսակի 54 ինքնագնաց հաուբից եւ 2С3 «Ակացիա» տեսակի 16 ինքնագնաց հաուբից: Ադրբեջանը նաեւ «Տոչկա ՈՒ» տակտիկական հրթիռային 3 համալիր է գնել:

    Բելառուսից Ադրբեջանը ձեռք է բերել 132 հրետանային համակարգ. 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» տեսակի 12 թնդանոթ, Д-30 տեսակի 120 հաուբից:

    Բացի այդ, Ադրբեջանը Բուլղարիայից М-46 տեսակի 36 թնդանոթ է գնել, Բոսնիա եւ Հերցեգովինայում՝ RАК-12 տեսակի 10 համազարկային ռեակտիվ համակարգեր:

    Այդ ժամանակահատվածում Իսրայելում գնվել են LAR-160, «Lynx Qrad», «Lynx EXTRA» հրթիռային համակարգեր, Թուրքիայում՝ Т-107, Т-122 «Sakarya», Т-300 «Kasırğa», որոնց հստակ թիվը հայտնի չէ:


    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Փորձագետ. Ադրբեջանը նույնիսկ չի թաքցնում Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի խախտման փաստը


      Հուլիս 03, 2014

      Ադրբեջանը նույնիսկ չի թաքցնում, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրը (ԵՍՍՊ): Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի կողմից մոտ 1000 հետեւակային համակարգերի ձեռքբերման մասին հաղորդագրությունը վերջին 12 տարվա ընթացքում:

      «Ադրբեջանի կողմից ներկայացված փաստերը վկայում են ոչ միայն հպարտանալու ցանկության, այլ նաեւ այն մասին, որ Բաքուն նույնիսկ չի փորձում թաքցնել ԵՍՍՊ-ը խախտելու փաստը»,- նշել է փորձագետը:

      Խոսելով ձեռք բերված սպառազինությունների մասին՝ ռազմական փորձագետն առաջին հերթին նշել է ամբողջական ցրումը: «Այնպիսի տպավորություն է, կարծես Ադրբեջանը չի ափսոսել միջոցները եւ թանգարանային նմուշներ է հավաքել՝ սկսած խորհրդային սպառազինություններից: Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, շուտով կարող են Ադրբեջանին շնորհավորել թանգարանային հավաքածուի համար, քանի որ նման տեսականին թանգարաններին է համապատասխանում, այլ ոչ թե բանակին»,- նշել է Արկադի Գրիգորյանը:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտների մի մասը ձերբակալված է. ՊԲ
        Հուլիս 10, 2014
        by Անի Մարգարյան

        Հայաստանի (Արցախի) Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
        Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, իսկ մյուսները դիմել են փախուստի:

        Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

        Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլըն այսօր՝ հուլիսի 10-ին, ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը մեկնաբանել է դիվերսիայի մասին լուրը՝ այն անվանելով «հայկական կողմի ապատեղեկատվություն, որը նպատակ ունի խուճապ ստեղծել»։ Իրենց հերթին ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, այդ թվում՝ Haqqin.az-ը, պահանջել են Ադրբեջանի ՊՆ-ից ստույգ տեղեկություններ տրամադրել կատարվածի առնչությամբ ու «վերջապես սկսել համագործակցել նման հարցերում ադրբեջանական լրատվադաշտի հետ»։

        Հավելենք նաև, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում շեշտել էր՝ վարդենիսցի 14-ամյա պատանու գերեվարվելու վերաբերյալ լուրն ապատեղեկատվություն է։

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Կասեցվել է ադրբեջանական դիվերսիայի փորձը


          Ռուզաննա Ստեփանյան
          Վերջին թարմացում. 10.07.2014 15:20

          Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել` այս անգամ Քարվաճառի ուղղությամբ:

          Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ համապատասխան գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

          Նշենք, որ հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը, սակայն մամուլը երեկ, հղում անելով իր աղբույրներին, տեղեկացնում էր, որ Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն հարձակման փորձ է եղել, և որ հայկական կողմին հաջողվել է ադրբեջանցիներից մեկին գերի վերցնել:

          Մամուլը նաև տեղեկացնում էր, որ Վարդենիսում երեկ ողջ օրը խուճապային իրավիճակ էր, քանի որ տեղի բնակիչներին լուրեր էին հասել հարձակման մասին: Մարդիկ թերևս մտավախություն են ունեցել, որ դիվերսիոն խումբը կարող է ներթափանցել նաև Վարդենիս:

          Սակայն այսօր Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, թե Վարդենիսի ուղղությամբ հարձակում չի եղել:

          Նշենք, որ երեկ հայաստանյան լրատվական կայքերը նաև տեղեկություն էին տարածել, թե Քարվաճառում մի պատանի է անհետացել: Լրատվամիջոցները չէին բացառել, որ պատանու անհետացումը կարող է կապ ունենալ դիվերսիոն հարձակման հետ, այսինքն` որ նա կարող է գերեվարված լինել:

          Այսօր Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ գերեվարված լինելու մասին տեղեկատվություն չունեն, սակայն հաստատեցին, որ մի քանի օր առաջ անհետ կորել է 1997 թվականին ծնված Սմբատ Ցականյանը: Այժմ նրան որոնում են:



          Դավիթ Բաբայան. «Թող նրանք իմանան, որ ցանկացած նման փորձ ձախողվելու է»

          Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության հետ զրույցում նշեց, որ այժմ հետախուզական աշխատանքներ են տարվում դիվերսիոն մյուս անդամներին բացահայտելու, անհետ կորած հայ պատանուն հայտնաբերելու ուղղությամբ:

          Ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ 17-ամյա Ցականյանը գերեվարված լինի, Բաբայանն արձագանքեց. - «Մենք չգիտենք: Հետախուզությունը, հետաքննական աշխատանքները ցույց կտան իրականությունը: Քանի որ դեռևս չկա որևէ հիմք այս կամ այն վարկածը որպես հիմնական առաջադրելու, բերեք սպասենք և տեսնենք ինչով է վերջանում այդ հետաքննությունը»:

          «Հիմնականում, քանի որ դիվերսիոն գործընթաց է, պետք է հայտնաբերել այդ դիվերսանտներին, եթե այդպիսիները մնացել են», - շարունակեց ԼՂ նախագահի խոսնակը: - «Իհարկե, բնական է, նաև մեր քաղաքացուն: Արդեն համապատասխան մարմինները` ոստիկանությունը և այլն զբաղվում են այդ գործընթացով»:

          Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ փախուստի դիմած դիվերսանտները չեն կարող որևէ վտանգ ներկայացնել տեղի բնակչության համար, եթե նրանց արդեն իսկ չի հաջողվել փախուստի դիմել, ապա անկասկած կձերբակալվեն. - «Եվ թող նրանք իմանան, որ անկախ ամեն ինչից, իրենց ցանկացած նման փորձ ձախողվելու է»:

          Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Բուենոս Այրեսում տված հարցազրույցին, որում Հայաստանի նախագահը նշել էր, որ Հայաստանը մտահոգված է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին` ԼՂ նախագահի խոսնակն ասաց, թե իրենց համար ցավալի է, երբ ցանկացած երկիր զենք է վաճառում Ադրբեջանին, քանի որ անընդունելի է ահաբեկչական պետությանը զենք մատակարարելը:

          Վերջին շրջանում Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառած Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մասին Բաբայանն ասաց. - «Հատկապես Ռուսաստանը, որը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, զենքը տրամադրելով ինչ-որ ձևով պիտի նաև երաշխավոր կանգնի, որպեսզի այդ զենքը չօգտագործվի»:

          Նա հավելեց, որ ներկայումս Ռուսաստանի մատակարարած զենքը չի օգտագործվում. - «Այս ամենը, իհարկե, կարող է օգտագործել, եթե լինի պատերազմ: Բայց բալանսը պահպանված է: Այսինքն Ռուսաստանը, իհարկե, չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իր ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը լինի ավելի վատ իրավիճակում, կամ դիսբալանս ստեղծի զենքի մատակարարման գործընթացում»:

          Բաբայանի պնդմամբ` այժմ հավասարակշռությունը պահպանված է լիովին. - «Եթե հավասարակշռությունը փոխվի, անմիջապես Ադրբեջանը կանցնի ակտիվ գործողությունների»:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը...


            ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ազերի դիվերսանտներից խլված զենքերը (ֆոտո)



            ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ազերի դիվերսանտներից խլված զենքերը (ֆոտո)Հուլիս 10, 2014 | 21:07
            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք ապացուցում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:

            Տարածբված հաղորդագրության մեջ ասվում է.

            «Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի եւ մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Հայոց բանակն ի վիճակի է կատարել իր առջև դրված խնդիրները, Ադրբեջանն իրականում պատրաստ չէ պատերազմական գործողությունների.
              կարծիքներ
              Եթե Ադրբեջանը հասկանար, որ ռազմական ճանապարհով ի վիճակի է լուծել հակամարտությունը, վաղուց պատերազմական գործողություններ կսկսեր:

              10.07.14



              Եթե Ադրբեջանը հասկանար, որ ռազմական ճանապարհով ի վիճակի է լուծել հակամարտությունը, վաղուց կսկսեր պատերազմական գործողություններ: Այս մասին Tert.am-ին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը և ընդգծեց, որ Ադրբեջանը պարզապես իր մասին հիշեցնում է դիվերսիոն գործողություններով:

              «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմական գործողություններ սկսել, որովհետև պահպանվում է ռազմաքաղաքական բալանսը: Երբ որ մենք ասում ենք բալանս, միայն զինտեխնիկան նկատի չունենք, այլ դրա հետ միասին՝ զենքի որակը, բանակի մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը»,-նշեց նա:

              Վաղարշակ Հարությունյանը նաև ընդգծեց, որ մեծ է հայկական և ադրբեջանական բանակների կարգապահական վիճակի տարբերությունը։ «Եթե վերցնեն իրավիճակը իրենց բանակում՝ կոռուպցիայի, կարգապահության, բարոյահոգեբանական առումով, ապա մի քանի անգամ մեր բանակից թույլ է»,-ասաց նա:

              Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վերսկսմանը, ապա պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց. «Պատերազմական գործողություններ սկսվելու հավանականությունը շատ քիչ է: Ադրբեջանը դիմում է այդ քայլին, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի սահմանամերձ գոտում, բանակում, լարված վիճակ պահի։ Բացի այդ, նաև թուրքական սպաները ադրբեջանցիներին սովորեցնում են դիվերսիոն գործողություններ իրականացնել, իսկ բուն գործողությունների ժամանակ արդեն ստուգում են, թե ինչքանով են նրանք պատրաստ»,-ասաց գեներալ-լեյտենանտը:

              «Տեսնում եք, իրենք որևէ նպատակի լուրջ չեն կարողանում հասնել, կամ դա կանխվում է, կամ էլ, եթե մտնում էլ են մարտի մեջ, չեն կարողանում լուրջ վնաս հասցնել»,-նշեց նա։

              Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, պետք է հասկանանք, որ պատերազմական վիճակից ելնելով՝ նման գործողություններն անխուսափելի են։ «Որովհետև մենք խաղաղ պայմաններում չենք գտնվում, մեր շփման գիծը կազմում է մոտ 1000 կմ, և բնական է՝ այս միջադեպերը եղել են, կան ու կլինեն»,-ասաց նա։

              Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը իր հերթին ընդգծեց, որ այսօր հայոց բանակը իր հնարավորություններից նույնիսկ ավելին է անում և ընդունակ է կանխել հակառակորդի կողմից իրականացվող գրոհային գործողությունները:

              «Մենք կարողանում ենք այսօր մեր զինված ուժերով հակահարված հասցնել կամ կանխել գրոհայինների գործողությունները, որոնք ուղղված են մեր դիրքերին: Մեր բանակը մարտունակ է անգամ այն իրավիճակում, որում հայտնվել է»,-ասաց նա:

              Վովա Վարդանովը նշեց, որ ինքը խնդիր է տեսնում ոչ թե հայոց բանակի մարտունակության հարցում, այլ որ դրանք ինչպես հարկն է մշակված չեն լեռնային պայմաններին համապատասխան:

              «Մեր բանակը ռուսական բանակի դուբլն է, որը մենք կառուցել ենք ու անունը դրել ենք հայկական բանակ: Ես համոզված եմ, որ հայոց բանակն իր խնդիրը միշտ էլ կկատարի ճիշտ, բայց մենք մի քիչ այլ կերպ պետք է բանակաշինությանը մոտենանք: Մեր հարևանների ագրեսիվության առաջն առնելու համար մենք չպետք է ռուսական բանակը կուրորեն արտատպենք, այլ մերը կառուցենք: Անգամ դարեր առաջ, երբ ռուսական բանակը հայտնվեց ասիական շրջանում, սկսեց իր բանակաշինության մեջ փոփոխություններ մտցնել. մենք էլ պետք է հարմարեցնենք մեր բանակը մեր լեռնային պայմաններին»,-ասաց նա և ընդգծեց, որ ասվածը կապ չունի վերջին շրջանում հակառակորդի կողմից ակտիվորեն իրականացվող դիվերսիոն գործողությունների հետ, սա գլոբալ խնդիր է:

              Վովա Վարդանովը նաև շեշտեց՝ «ապրեն բանակում ծառայող մեր սպաները, ժամկետային ծառայողները»:

              Արցախյան ազատամարտի մասնակից, Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ այսօր իրականում մենք մեր բանակից ավելին ենք պահանջում: Ըստ նրա՝ երկրի պաշտպանության հարցը պետք է դրվի այլ կերպ. «Ավելի շատ ծանրություն ենք դնում բանակի վրա, քան պետք է, ու չենք մտածում, թե իրականում ինչ պետք է անել խնդիրների լուծման համար: Ամենամտատանջող հարցն այն է, թե մենք ինչով կարող ենք թիկունք լինել մեր զինված ուժերին, քանի որ պաշտպանությունը ընդհանրապես եռաստիճան է լինում: Առաջին գիծը պահում են զինվորները, երկրորդը՝ սահմանամերձ շրջանում ապրող ժողովուրդը, երրորդ թիկունքը ամբողջ ժողովուրդն է: Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել, ինչ մեխանիզմ մշակել, որ մեր մասնակցությամբ բարձրացնենք բանակի մարտունակությունը, գոնե բարոյահոգեբանական մթնոլորտին նպաստենք»,-ասաց նա:

              Վարդան Դևրիկյանն ընդգծեց, որ, իհարկե, այսօր մեր բանակը կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել, բայց բոլորը պետք է կարողանան ներդրում ունենալ բանակի մարտունակության առավել բարձրացման գործում:




              Լուրեր Հայաստանից - Թերթ.am

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Azeri Soldiers ‘Captured In Karabakh’

                Ruzanna Stepanian
                Հրապարակված է՝ 10.07.2014

                Nagorno-Karabakh’s Armenian-backed military said on Thursday that its forces have captured Azerbaijani military personnel after neutralizing a commando raid from the Azerbaijani side of the frontline.

                In a statement, the Karabakh Defense Army claimed that a special Azerbaijani army unit attempted to infiltrate the Armenian-controlled Kelbajar district sandwiched between Karabakh and Armenia. It said that “the enemy’s reconnaissance-sabotage group was detected on time” and that “some of its members were arrested while the others fled.”

                “The Armenian side suffered no losses during the operation,” added the statement. It did not specify the number of Azerbaijani soldiers allegedly taken prisoner.

                Nagorno-Karabakh - Weapons which the Karabakh Armenian military says were confiscated from an arrested member of an Azerbaijani commando unit, 10Jul2014.
                Nagorno-Karabakh - Weapons which the Karabakh Armenian military says were confiscated from an arrested member of an Azerbaijani commando unit, 10Jul2014.
                In another statement issued later in the day, the Karabakh Armenian army identified one of those soldiers as Shahbaz Guliyev. It also released photographs purportedly showing an assault rifle, hand grenades, ammunition and an Azerbaijani flag confiscated from him.

                The Azerbaijani Defense Ministry denied the Karabakh Armenian claims, according to news agencies.

                Reports about the alleged Azerbaijani incursion in Kelbajar first appeared in the Armenian media on Wednesday. Some media outlets spoke of one Azerbaijani man detained in the mountainous district that has been under Armenian control since 1993.

                There were also suggestions that the reported incident might be connected with the disappearance earlier this week of a 17-year-old Karabakh Armenian man, Smbat Tsakanian. The authorities in Stepanakert did not rule out such a connection.


                According to a spokesman for Karabakh President Bako Sahakian, the Karabakh military and police are now looking for Tsakanian as well as Azerbaijani “saboteurs” that might still be hiding in the area. “Our investigative efforts will show what happened,” the official, Davit Babayan, told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am).

                The Karabakh Armenians have repeatedly alleged this year failed Azerbaijani incursions at various sections of the Armenian-Azerbaijani “line of contact” around the disputed territory. The Azerbaijani side has denied those claims, saying that the Armenians themselves have attacked its frontline positions on a number of occasions.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Originally posted by Vrej1915 View Post
                  Հայոց բանակն ի վիճակի է կատարել իր առջև դրված խնդիրները, Ադրբեջանն իրականում պատրաստ չէ պատերազմական գործողությունների.
                  կարծիքներ
                  Եթե Ադրբեջանը հասկանար, որ ռազմական ճանապարհով ի վիճակի է լուծել հակամարտությունը, վաղուց պատերազմական գործողություններ կսկսեր:

                  10.07.14



                  Եթե Ադրբեջանը հասկանար, որ ռազմական ճանապարհով ի վիճակի է լուծել հակամարտությունը, վաղուց կսկսեր պատերազմական գործողություններ: Այս մասին Tert.am-ին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը և ընդգծեց, որ Ադրբեջանը պարզապես իր մասին հիշեցնում է դիվերսիոն գործողություններով:

                  «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմական գործողություններ սկսել, որովհետև պահպանվում է ռազմաքաղաքական բալանսը: Երբ որ մենք ասում ենք բալանս, միայն զինտեխնիկան նկատի չունենք, այլ դրա հետ միասին՝ զենքի որակը, բանակի մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը»,-նշեց նա:

                  Վաղարշակ Հարությունյանը նաև ընդգծեց, որ մեծ է հայկական և ադրբեջանական բանակների կարգապահական վիճակի տարբերությունը։ «Եթե վերցնեն իրավիճակը իրենց բանակում՝ կոռուպցիայի, կարգապահության, բարոյահոգեբանական առումով, ապա մի քանի անգամ մեր բանակից թույլ է»,-ասաց նա:

                  Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վերսկսմանը, ապա պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց. «Պատերազմական գործողություններ սկսվելու հավանականությունը շատ քիչ է: Ադրբեջանը դիմում է այդ քայլին, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի սահմանամերձ գոտում, բանակում, լարված վիճակ պահի։ Բացի այդ, նաև թուրքական սպաները ադրբեջանցիներին սովորեցնում են դիվերսիոն գործողություններ իրականացնել, իսկ բուն գործողությունների ժամանակ արդեն ստուգում են, թե ինչքանով են նրանք պատրաստ»,-ասաց գեներալ-լեյտենանտը:

                  «Տեսնում եք, իրենք որևէ նպատակի լուրջ չեն կարողանում հասնել, կամ դա կանխվում է, կամ էլ, եթե մտնում էլ են մարտի մեջ, չեն կարողանում լուրջ վնաս հասցնել»,-նշեց նա։

                  Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, պետք է հասկանանք, որ պատերազմական վիճակից ելնելով՝ նման գործողություններն անխուսափելի են։ «Որովհետև մենք խաղաղ պայմաններում չենք գտնվում, մեր շփման գիծը կազմում է մոտ 1000 կմ, և բնական է՝ այս միջադեպերը եղել են, կան ու կլինեն»,-ասաց նա։

                  Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը իր հերթին ընդգծեց, որ այսօր հայոց բանակը իր հնարավորություններից նույնիսկ ավելին է անում և ընդունակ է կանխել հակառակորդի կողմից իրականացվող գրոհային գործողությունները:

                  «Մենք կարողանում ենք այսօր մեր զինված ուժերով հակահարված հասցնել կամ կանխել գրոհայինների գործողությունները, որոնք ուղղված են մեր դիրքերին: Մեր բանակը մարտունակ է անգամ այն իրավիճակում, որում հայտնվել է»,-ասաց նա:

                  Վովա Վարդանովը նշեց, որ ինքը խնդիր է տեսնում ոչ թե հայոց բանակի մարտունակության հարցում, այլ որ դրանք ինչպես հարկն է մշակված չեն լեռնային պայմաններին համապատասխան:

                  «Մեր բանակը ռուսական բանակի դուբլն է, որը մենք կառուցել ենք ու անունը դրել ենք հայկական բանակ: Ես համոզված եմ, որ հայոց բանակն իր խնդիրը միշտ էլ կկատարի ճիշտ, բայց մենք մի քիչ այլ կերպ պետք է բանակաշինությանը մոտենանք: Մեր հարևանների ագրեսիվության առաջն առնելու համար մենք չպետք է ռուսական բանակը կուրորեն արտատպենք, այլ մերը կառուցենք: Անգամ դարեր առաջ, երբ ռուսական բանակը հայտնվեց ասիական շրջանում, սկսեց իր բանակաշինության մեջ փոփոխություններ մտցնել. մենք էլ պետք է հարմարեցնենք մեր բանակը մեր լեռնային պայմաններին»,-ասաց նա և ընդգծեց, որ ասվածը կապ չունի վերջին շրջանում հակառակորդի կողմից ակտիվորեն իրականացվող դիվերսիոն գործողությունների հետ, սա գլոբալ խնդիր է:

                  Վովա Վարդանովը նաև շեշտեց՝ «ապրեն բանակում ծառայող մեր սպաները, ժամկետային ծառայողները»:

                  Արցախյան ազատամարտի մասնակից, Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ այսօր իրականում մենք մեր բանակից ավելին ենք պահանջում: Ըստ նրա՝ երկրի պաշտպանության հարցը պետք է դրվի այլ կերպ. «Ավելի շատ ծանրություն ենք դնում բանակի վրա, քան պետք է, ու չենք մտածում, թե իրականում ինչ պետք է անել խնդիրների լուծման համար: Ամենամտատանջող հարցն այն է, թե մենք ինչով կարող ենք թիկունք լինել մեր զինված ուժերին, քանի որ պաշտպանությունը ընդհանրապես եռաստիճան է լինում: Առաջին գիծը պահում են զինվորները, երկրորդը՝ սահմանամերձ շրջանում ապրող ժողովուրդը, երրորդ թիկունքը ամբողջ ժողովուրդն է: Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել, ինչ մեխանիզմ մշակել, որ մեր մասնակցությամբ բարձրացնենք բանակի մարտունակությունը, գոնե բարոյահոգեբանական մթնոլորտին նպաստենք»,-ասաց նա:

                  Վարդան Դևրիկյանն ընդգծեց, որ, իհարկե, այսօր մեր բանակը կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել, բայց բոլորը պետք է կարողանան ներդրում ունենալ բանակի մարտունակության առավել բարձրացման գործում:




                  Լուրեր Հայաստանից - Թերթ.am

                  I totally agree with Vova Vardanov's words in this good article. We copy russian military, but russians don't have methods of specific mountainous warfare or carying of warfare with small numbers. Their strategies allways have been of numerical advantage, not applicable for us. Also we should develope our own tactics of warfare with shallow or none existant rear in times of war.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Պատերազմ հաղթած երեխաները. «Ազգային Լեգեոն»
                    2014-07-10

                    «Ազգային Լեգեոնը» Արցախյան ազատամարտի ամենաերիտասարդ ջոկատն էր, զինվորի կյանքն այստեղ անգին էր. երեխաներ էին: Ջոկատի հրամանատար Լյովա Գևորգյանը պատմում է, որ չնայած տարիքին, զինվորներն ամենաքաջն ու հնարամիտն էին, պատրաստակամ նետվում էին բոլոր հրամանների հետևից: «Ազգային Լեգեոնի» մարտական ուղին. պատմում է ջոկատի հրամանատար Լյովա Գևորգյանը:



                    Remind: first episode:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      ՊԲ-ն հրապարակվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամի լուսանկարները
                      Հուլիս 11, 2014
                      by Անի Մարգարյան


                      Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը հերքում է Քարվաճառում դիվերսիայի մասին վկայող իրեղեն ապացույցների իսկությունը, հրապարակել է դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարը։


                      Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի լուսանկարներ։

                      Հավելենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։

                      Գրանցված միջադեպի հետևանքով հայկական կողմը որևէ կորուստ չունի։

                      Comment

                      Working...
                      X