Re: Military Forces of the Republic of Armenia
Մեր ռազմական պաշարները ևս համալրվում են, մարդկային գործոնով էլ առավել ենք Ադրբեջանից. կարծիքներ
14.07.14
Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ձեռք բերել ռազմական տեխնիկա: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից գնել է մոտ 1000 հրետանային համակարգ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ մեր ռազմական պաշարները մենք ևս համալրում ենք: «Հավասարակշռությունը լավագույնս պահպանվում է առաջնագծում: Առաջնագծի իրավիճակը ցույց է տալիս հավասարակշռության պահպանման ուղիղ հայելային պատկերը»,- ասաց նա և ավելացրեց, որ մենք ունենք՝ Ռուսաստանից և մյուս դաշնակից երկրներից ռազմական տեխնիկա ձեռք բերելու հստակ ծրագրեր, որոնք իրականացնում ենք անկասելիորեն:
Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կարծում է, որ այսօր պատերազմի վտանգ չկա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին, ապա նա համոզված է, որ դրանք այլ նպատակ են հետապնդում: «Այդ գործողությունները կռվի հետ կապ չունեն»,-ասաց նա:
Անդրադառնալով ռազմական պաշարներին՝ Կամանդոսն ասաց, որ թեև Ադրբեջանը ռազմական տեխնիկա շատ ունի, սակայն մենք ևս համալրում ենք մեր պաշարները, և անցկացնում ենք զորավարժություններ:
«Թեև իրենք շատ տեխնիկա ունեն, սակայն կռվում ամենակարևորը մարդկային գործոնն է, ռազմական պատրաստակամությունն է և մարտական ոգին»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա վստահեցրեց, որ նշված գործոնները մեզ մոտ ոչ թե մեկ կամ երկու բալով, այլ մի քանի անգամ ավելի բալերով բարձր են գնահատվում, և այդ գնահատականները տալիս են նաև Ամերիկայի, Ռուսաստանի ռազմական մասնագետները: «Եթե հակառակը լիներ, կասկած չկա, որ կռիվը վաղուց սկսված կլիներ»,-ասաց նա:
Ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանը չի սկսում պատերազմ, նախ որովհետև չի ցանկանում ռիսկի տակ դնել իր գումարները, առավելևս, որ պատերազմի դեպքում մենք առաջինը իրենց նավթամուղներն ու գազամուղներն ենք պայթեցնելու:
«Արցախ» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, թեև նշեց, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք, սակայն այսօր դրա վերսկսման հավանականությունը շատ մեծ չի համարում, քանի որ դա պայմանավորված չէ միայն Ադրբեջանի ցանկությամբ, այլ կան միջազգային պայմանավորվածություններ, հրադադարի մասին պայմանագիր: Նա խուճապի մեջ ընկնելու կարիք չի տեսնում:
Անդրադառնալով մեր սպառազինությանը, նա ասաց, որ Հայաստանն էլ այդ առումով ձեռքբերումներ ունի: «Զինատեսակների առկայությունը դեռ ոչինչ չի ասում: Ես քանի որ պատերազմի մասնակից եմ եղել, գիտեմ, որ զինատեսակը չի կարևոր, այլ զինամթերքը: Զինամթերքը անընդհատ մատակարարման կարիք ունի, հնարավոր է մեկ շաբաթում ամբողջ պաշարները սպառվեն, և եթե դրանք չլրացվեն, այդ տեխնիկան կդառնա ավելորդ: Նրանք չեն տիրապետում այնպիսի մի հզոր զենքի տեսակի, որը մենք չունենք»,- ասաց Համլետ Հարությունյանը և հիշեցրեց, որ տեխնիկական գերազանցությունը ոչնչով Ադրբեջանին չի օգնել:
«Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները շատ լավ գիտեն պատերազմի վերսկսելու հետևանքների մասին և զենքի սպառազինության մրցավազքում տնտեսական որոշակի առավելություն ունենալն արվում է ավելի շատ ադրբեջանական բանակի ներքին PR-ի համար»,- ասաց նա և նշեց, որ բացի ռազմական տեխնիկայից շատ կարևոր է մասնագիտական, հրամանատարական կազմը:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Comment