Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    [թարմացում] Քարվաճառցի 17-ամյա երիտասարդի դին է հայտնաբերվել
    Հուլիս 15, 2014 by Գևորգ Պետրոսյան


    Armlur.am լրատվակայքը փոխանցում է, որ Քարվաճառի գերեզմատան մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տարածված տեղեկությունների, զինված ադրբեջանցիների խմբի կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին:

    Աղբյուրը նաև հավելում է, որ «հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցիների խումբը Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, ում մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում»:

    [թարմացում]-Նույն աղբյուրը հայտնում է, որ Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում։ Տղայի մարմնի տարբեր հատվածներում՝ այդ թվում նաև պարանոցի շրջանում, եղել են դանակահարման հետքեր։

    Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում վնասազերծվել է քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիների խումբ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։

    Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները։

    Բացի այդ, հուլիսի 12-ին հայտնի է դարձել՝ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ,որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ադրբեջանցիների արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Արցախում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել
      Հուլիս 15, 2014 by Հասմիկ Մելիքսեթյան


      Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի «Սարիլանջ» կոչվող տեղանքում տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի գնդակից զոհվել է քաղաքացի Արդվին Դանիելյանը։

      Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։

      Հայտարարության մեջ նշվում է, որ նա հերկի աշխատանքներ անելիս է եղել «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով։

      Հավելենք, որ փաստի առթիվ 2014թ. հուլիսի 14-ին Արցախի ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խումբը հարուցել է քրեական գործը` Արցախի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Դիվերսատների կողմից սպանված պատանին այսօր կհուղարկավորվի
        Գյուղապետի խոսքով՝ գրեթե երկու շաբաթ անհետ կորած պատանու տեղը հայտնել են օրերս ձերբակալված դիվերսանտները:



        Ռուզաննա Ստեփանյան
        Հրապարակված է՝ 16.07.2014

        Այսօր տեղի կունենա ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա պատանու հուղարկավորությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը:

        Սմբատ Ցականյանին հողին կհանձնեն Նոր Էրքեջի հարևանությամբ գտնվող Չարեք Տար գյուղում, այնտեղ Ցականյանների ընտանեկան գերեզմանատունն է:

        Նշենք, որ հուլիսի 4-ից անհետ կորած 17-ամյա Սմբատի դին երեկ կեսօրին մոտ վերջապես հայտնաբերվեց:

        Երեկ պատանու դին տեղափոխել էին Ստեփանակերտ՝ փորձաքննության: Դեռևս պարզ չէ, թե քանի օր առաջ է սպանվել պատանին, սակայն գյուղապետի փոխանցմամբ՝ դիակի վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ այն արևի տակ մնացել է 6-7 օր:

        Նշենք, որ մոտակա գյուղերի բնակիչները, նաև Սմբատի հարազատները ավելի քան մեկ շաբաթ անարդյունք փնտրում էին տղային: Արա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նրա տեղը հայտնել են օրերս ձերբակալված դիվերսանտները:

        «Արդեն որ էդ թուրքերը կային՝ հիմնական կասկածը դրանց վրա էր», - փոխանցեց գյուղապետը՝ ի պատասխան «Ազատության» հարցի հաստատելով, որ հենց նրանք են ասել տեղը՝ հարցաքննության ժամանակ։

        Նշենք, որ այսօր Ղարաբաղի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ղարաբաղի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սմբատ Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

        Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

        Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտների Քարվաճառ ներթափանցմանը և պատանու սպանությանը՝ Նոր Էրքեջի գյուղապետն ասում է, թե չէին սպասում, որ կարող էր նման բան պատահել: Արա Հովհաննիսյանի փոխանցմամբ, այս դեպքը հաշվի առնելով՝ գյուղացիները այսուհետև ավելի զգոն պետք է լինեն, եթե տարածքում օտար մարդկանց են տեսնում, ապա անմիջապես պետք է ահազանգեն :

        «Մի քիչ շատ էինք մենք մեզ ազատ պահում, սրանից հետո պիտի մի քիչ զգույշ լինենք, էդ ա: Չէինք սպասում էն, ինչ կատարվեց։ Հիմա պետք է զգույշ լինենք, ուրիշ ոչ մի բան, որ սաղ ժողովուրդը զգույշ լինի, անծանոթ մարդ տեսնեն միանգամից հայտնեն՝ էս ամեն ինչը կկանխվի», - ասաց գյուղապետը։

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          ԱԿ106.5 Սեյրան Օհանյանի դիտարկումները սահմանային վերջին դեպքերի շուրջ



          ՊՆ Սեյրան Օհանյանը վերջերս այցելեց հանրապետության հյուսիս-արևմտյան սահմանագիծ ու տեղում ծանոթացավ դիրքերի սարքավորվածությանը, լսեց տեղի հրամանատարների զեկույցը սահմանային կրակոցների վերաբերյալ: Դիտարկումից հետո նախարարը զրուցեց լրագրողների հետ: Հարցերի մեծ մասը հենց սահմանային վերջին լարվածությանն էր վերաբերում: Նախարարը խոսեց նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքի մասին՝ սահմանային լարվածություն, հետախուզադիվերսիոն գործողություններ ու զորակոչ:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն -1

            15 հուլիսի, 2014
            Ստեփան Սաֆարյան, Քաղաքական վերլուծաբան

            Հուլիսի 14-ի կեսօրին, հղում կատարելով Վարդենիսի բնակչի տրամադրած տեղեկատվության վրա, նախ հայաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ «հայկական զինված ուժերի որոնողական գործողությունների արդյունքում 12։00-ի սահմաններում ՀՀ եւ ԼՂՀ սահմանահատվածում` Հարուրի ձոր կոչվող տարածքում, մեկ ադրբեջանցի է վիրավորվել, ապա գերեվարվել», եւ «նրան պատրաստվում են Երեւան տեղափոխել»: Տեղեկությունը փոխանցողը նաեւ հայտնել էր, թե «տեղացիները համոզված են, որ սպանվածը նախորդ շաբաթ հայտնաբերված եւ մասամբ չեզոքացված ադրբեջանական դիվերսիոն խմբի փախուստի դիմած անդամներից մեկն է, սակայն վերջինը չէ»։

            Շուրջ երկու ժամ անց՝ ժամը 14:00-ի մատույցներում, ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ»: Արցախի պաշտպանական գերատեսչությունը նաեւ հայտնեց, թե դրա «արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից», խոստանալով դեպքի այլ մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

            Թերեւս գրեթե մեկուկես ժամերի ընթացքում ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունները չէին շտապել հաղորդագրություն տարածել ու հաստատել այդ ամենը, քանի դեռ վստահ չէին, որ խումբն ամբողջովին՝ մինչեւ վերջին մարդը վնասազերծված է: Իսկ դրանով եթե խմբի վնասազերծման փուլն ավարտվեց, ապա սկսվեց մեկ այլ կարեւոր փուլ՝ մի շարք կարեւոր հարցերի պատասխանները փնտրելու փուլը: Ժամանակն է նաեւ բարձրաձայն խոսելու բոլոր վրիպումների ու բացթողումների մասին:

            Հարցեր, որոնց պատասխանը պետք է գտնեն Երեւանն ու Ստեփանակերտը

            Ինչպես եւ խոստացել էր ԼՂՀ ՊՆ-ը, օրվա ընթացքում լրատվամիջոցներին տրամադրվեց երկու տեսանյութ: Նախ ժամը 17:00-ի մատույցներում «Երկիր» ինտերնետային պարբերականը տարածեց Քարվաճառի տարածքում դիվերսիոն խմբի անդամների կատարած տեսանկարահանումը:

            Դրանում երեւում է, թե ինչպես են երեք ադրբեջանցիներ Քարվաճառի մոտակայքում, սաղարթաշատ մի վայրում, առվակի մոտ մանղալի վրա խորոված անում իրենց իսկ խոսքով՝ տեղացիներից գողացած հորթի մսով եւ պատրաստվում այն վայելել կրկին գողացված տնական օղով («Ջերմուկի» հանքային ջրի շշի մեջ): Հստակ երեւում են նաեւ դիվերսանտներից մեկի կողքից կախված ատրճանակը եւ այլ զենքեր:

            Այնուհետեւ երեկոյան՝ 21:00-ի շրջանակներում ԼՂՀ ՊՆ մեկ այլ տեսանյութ տրամադրեց լրատվամիջոցներին, որում երևում է, թե ինչպես են երկու հայ հատուկջոկատայիններ մեքենայից հանում եւ ձեռքերը ոլորած վիճակում շենք մտցնում ձերբակալված ու վնասազերծված վերջին դիվերսանտին:

            Տեսանյութին կցված հաղորդագրության մեջ, որով վերահաստատվում էր կեսօրին հայտնված տեղեկատվությունը, ընդամենը մեկ էական հավելում կար, որից միանշանակ էր դառնում, որ վերջին վնասազերծվածին համարում են դիվերսիոն խմբի ղեկավար. «Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից»,-ահա այսպես էականորեն լրացվել էր ԼՂՀ ՊՆ-ի կեսօրին տարածած հաղորդագրությունը:

            Օրվա ընթացքում ադրբեջանական դիվերսանտներին վերաբերող մեկ այլ հաղորդագրություն էլ ՀՀ ՊՆ-ը տարածեց, սակայն դրան կանդրադառնանք վերջում:

            Ուշադրություն դարձնենք, որ անգամ հուլիսի 14-ի երեկոյան ԼՂՀ ՊՆ տարածած վերջին հաղորդագրության մեջ խոսվում է այն մասին, թե «խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել են, մյուսները՝ ոչնչացվել»: Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրությանը հայտնի է դարձվել երկու ձերբակալվածի մասին. առաջինը հուլիսի 8-ին ձերբակալված Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուն,երկրորդը՝ հուլիսի 14-ին ձերբակալված դիվերսիոն խմբի ղեկավարը` Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը: Հայտնի է նաեւ հունիսի 11-ին սպանված եւս մեկ դիվերսանտի մասին, ում անունը դեռեւս չի պարզել հայկական կողմը, իսկ Բաքուն էլ չի շտապում հայտնել այն:

            Արդեն հետահայաց կարելի է ասել, որ տարածված առաջին տեսանյութում նա, ով «քարվաճառյան պիկինիկի» ժամանակ դանակը ձեռքին մաքրում է հորթի կտրտված միսը եւ հետեւում է խորովածին, հուլիսի 8-ին գերեվարված Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուն է, մյուսը`ատրճանակը կողքին եւ հորթի ազդրը ձեռքինը, հուլիսի 11-ին սպանված ադրբեջանցին է: Թերեւս, տեսանկարահանողն ու «պիկնիկի վայելքները» նկարագրողն էլ հուլիսի 14-ին գերեվարված Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովն է՝ դիվերսիոն խմբի ղեկավարը: Բնականաբար, տեսանկարահանումները կատարվել են մինչեւ հուլիսի 8-ը, այն է՝ մինչեւ հայկական զինված ուժերի ու ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջին «հանդիպումը», որի մասին նախ ավետեց հայկական մամուլը, իսկ հուլիսի 10-ին էլ հաստատեց ԼՂՀ ՊՆ-ը:

            Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչի՞ մասին է վկայում ոչ միայն անցած օրերին, այլեւ երեկ ԼՂՀ ՊՆ տարածած վերջին հաղորդագրությունում կրկնվող այն ձեւակերպումը, թե «մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից», երբ ընդամենը մեկ ոչնչացվածի մասին է հայտարարվել: Ի վերջո, բացի այս երեքը, քանի՞ մարդուց է բաղկացած եղել դիվերսիոն խումբը, եթե ոչնչացվածների մասին խոսվում է հոգնակի թվով: Ո’չ հայկական, ո’չ ադրբեջանական կողմերը երբեք այս օրերին դիվերսիոն խմբի անդամների թիվ չեն հայտարարել:

            Նույնիսկ հուլիսի 15-ին այդ երեքի դեմ քրեական գործ հարուցելու մասին ԼՂՀ տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, որ խումբը բաղկացած է եղել երեք մարդուց, այլ խոսվում է սահմանախախտ երեքին հայտնաբերելու ու վնասազերծելու մասին: Դա առնվազն նշանակում, ու նաեւ բնական է, որ դեռեւս նախաքննություն վարող հայկական կողմն էլ միարժեք համոզված չէ ու դեռեւս չի տիրապետում ամբողջ պատկերին:

            Որտե՞ղ են «մյուս ոչնչացվածների» դիակները, եթե վերջին օրով էլ հայկական կողմը դրանց մասին խոսում է հոգնակի թվով, եթե դա այս օրերին պարզապես Բաքվին հավելյալ կորուստների մասին խոսեցնելու քարոզչական հնարք չէ, կամ էլ նման եղանակով հայկական կողմը պարզապես չի փորձել գլուխ գովել ու հանգստացնել սեփական հանրությանը, թե հակառակորդին մի քանի կորուստ է պատճառել:

            Թերեւս, բաց մնացած այս եւ այլ հարցերը ստիպում են այս ոչ ստանդարտ դիվերսիայի մեր հետաքնությունը սկսել՝ նաեւ հասկանալու համար, թե ի դեմս այս «նախադեպի» ինչի՞ հետ են բախվում հայկական կողմերը, եւ ի՞նչ սպասել հակառակորդից առաջիկայում: Իսկ հակասություններ պաշտոնական հաղորդագրություններում նկատվել են շատ անգամներ, որոնք տակավին անբացատրելի են:

            Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի մասին առաջին տեղեկատվությունը ԼՂՀ ՊՆ հաստատեց առնվազն մեկուկես օր ուշացումով՝ հուլիսի 10-ի կեսօրին, նշելով, թե «ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը» եւ «պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի»: ԼՂՀ ՊՆ-ը նշել է, թե գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

            Թե որքանո՞վ է ԼՂՂ-Ադրբեջան սահմանագծից 60 կմ հեռու՝ խոր թիկունքում ադրբեջանական խմբի հայտնվելը «ներթափանցման փորձ», կամ որքանո՞վ է հուլիսի 8-ին խմբին հայտնաբերելը «ժամանակին», երբ մինչ այդ նա օրերով անխռով քեֆ է արել, կողոպուտներ գործել, եթե ոչ նույնիսկ մարդ առեւանգել Քարվաճառի շրջանում, կամ ո՞ւր են եղել «առաջապահ զորամասերը» խմբի կողմից սահմանը անցնելիս, ընդհուպ նրան հայտնաբերելիս, պատասխանները թողնենք ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը թելադրողի խղճի ու բանականության վրա:

            Տարօրինակ է, որ հաղորդագրության մեջ անգամ չէր նշվել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը: Սակայն, հայկական մամուլը դրանից մեկ օր առաջ, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախօրեին Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն հարձակման փորձ է եղել, եւ որ հայկական կողմին հաջողվել է ադրբեջանցիներից մեկին գերի վերցնել: Սա նշանակում է, որ դիվերսիոն խմբի հետ հայկական ուժերի առաջին «հանդիպումը» տեղի է ունեցել հուլիսի 8-ին, ինչը սակայն չի նշանակում, թե խումբը հայ-ադրբեջանական սահմանը հատել է հենց այդ օրը, եւ որ դիվերսանտները հայկական խոր թիկունքում են այդ օրվանից...

            Թերեւս, մեկ այլ ցավալի փաստ մեծ հավանականությամբ կապ ունի ադրբեջանական դիվերսիայի հետ, որի տեղի ունենալու օրը հավելյալ տեղեկություն է տալիս այն մասին, թե երբվանից է խումբը գտնվում ԼՂՀ տարածքում:

            Հայ պատանու անհետացումը եւ դիվերսիոն խումբը

            Հուլիսի 4-ի երեկոյան Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի Ցականյանների ընտանիքի 17-ամյա որդին՝ Սմբատ Ցականյանը տարօրինակ հանգամանքներում անհայտացավ «Ճումեն» կոչվող հանդամասի իրենց տանից, երբ ընտանիքը ավանդույթի համաձայն անասնապահական նպատակներով գտնվում էր սարում: Հուլիսի 7-ի երեկոյան դեպքի առթիվ ոստիկանության շրջանային բաժանմունք դիմած նրա հայրը՝ Մեխակ Ցականյանը մի քանի օր անց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդեց, որ իր որդուն տարել են ադրբեջանցի դիվերսանտները:



            Թե՛ ոստիկանությանը, թե՛ թերթին Մեխակ Ցականյանը պատմել էր, որ հուլիսի 4-ի երեկոյան որդուն թողել են տանը եւ առավոտյան եկել են, տեսել՝ Սմբատը չկա: Ըստ այդմ, ուշացումով՝ հուլիսի 7-ին, ոստիկանությունում նրա կողմից հայտարարություն է տրվել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը, (ծնված 28.04.1997թ., բնակվում է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից եւ չի վերադարձել. «Հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն է: Մտել են մեր տուն, բան-ման է պակասում, ուտելիք են տարել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են տարել որդուս: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան՝ կտանեն»,- ասել է Մեխակ Ցականյանը:

            Որքան էլ մինչեւ վերջերս ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում խուսափում են հաստատել հայ պատանու անհետացման ու ադրբեջանական դիվերսիոն խմբի միջեւ կապը, այդուհանդերձ, այն այլեւս աներկբա է թվում: Հատկապես, երբ հայրը որդու անհայտանալուց զատ խոսում է տանից այլ իրերի, այդ թվում ուտելիքի անհայտանալու մասին: Իսկ ինչպես արդեն հրապարակված տեսանյութն է վկայում, դիվերսանտները իրենք են գլուխ գովացել ու խոստովանել տեղացիներից միս, ուտելիք, խմիչ գողանալու մասին: Անգամ հուլիսի 8-ին նրանք շորեր են փոխել Քարվաճառի տներից մեկում, որտեղ էլ նկատվել են անհեյտացած պատանուն փնտրող տեղացիների կողմից: Դա նշանակում է, որ եթե ոչ միայն Ցականյանների, ապա նաեւ ուրիշ տեղացիների տներից նրանք այլ իրեր նույնպես գողացել են:

            Դատելով հայ-ադրբեջանական շփման գծից «Ճումեն» տեղամասի հեռավորությունից՝ արձանագրենք, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հուլիսի 4-ի դրությամբ 15-20 կիլոմետր խորացել է Քարվաճառի շրջանի տարածք: Իսկ նրանց հետագա շարժերը, եւ մասնավորապես տեսանկարահանված «պիկնիկի» վայրը ու խմբի հայտնությունը Քարվաճառի անմիջական մոտակայքում խոսում են ընդհուպ մինչեւ 60 կմ հայկական թիկունք ներթափանցելու մասին: Նաեւ ակնհայտ է, որ եթե խումբը արդեն հուլիսի 4-ի երեկոյան եղել է «Ճումեն» տեղամասում, ապա դա նշանակում է, որ նրանք ԼՂՀ տարածք ներխուժել են ավելի վաղ:

            Ինքնին խոսուն է այն պատմությունը, թե ինչպես է հայկական կողմը դուրս եկել ադրբեջանցի դիվերսանտների հետքի վրա: Անհայտացած հայ տղային փնտրելիս են եղել ոչ միայն ԼՂՀ ոստիկանական ու զինված ուժերը, այլ նաեւ տեղի բնակիչները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը. «Մենակ մեր գյուղացիները չէ, բոլորը, կողքի գյուղի ժողովուրդն էլ հավաքված, ամենքը ինչ- որ գործ են ուզում անեն: Չեմ կարող ասել՝ առեւանգել են, թե չէ, անորոշ վիճակ է»:

            Ադրբեջանցի դիվերսատներին վնասազերծելու պատմությունից քաջատեղյակ Քարվաճառի բնակիչներից մեկ էլ Epress.am-ին էր պատմել, որ երկու ադրբեջանցուն տեղի բնակիչները նկատել են 17-ամյա Սմբատին փնտրելու ժամանակ:

            Քիչ անց լրատվամիջոցին պատմելով դեպքի մանրամասների մասին, քարվաճառցիները հայտնել էին, որ հուլիսի 8-ին, ժամը 14։00-ի սահմաններում Քարվաճառում գյուղի կանանցից մեկը պատահմամբ նկատել է երկու ադրբեջանցիների եւ զանգահարել է Ստեփանակերտի ոստիկանություն։ Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է բռնել նրանցից մեկին՝ մոտ 40 տարեկան, իսկ մյուսը՝ 50-ի սահմաններում, դիմել է փախուստի. «Մի ավերված տան մեջ շորերը փոխելուց են եղել, գյուղի կանանցից մեկը նկատել է, որ ռուսերեն են խոսում, զանգել է ոստիկանություն, եկել-բռնել են։ Ասեմ, որ զինվորական հագուստով չեն եղել», – նշել է թերթի զրուցակիցը։

            Տեղաբնակը նաեւ հայտնել էր, որ հակառակորդի սահմանը հատելու, տարածքում իրականացրած գործողությունների մասին այլ տեղեկություններ իրենք չունեն, միայն գիտեն մեկ ադրբեջանցու գերեվարման մասին։

            Վերջապես եւս մեկ կարեւոր հետեւություն. առնվազն մեկ շաբաթ ԼՂՀ տարածքում գտնվելը, դրա ուղիղ կեսը հայկական ուժերի համար աննկատ մնալը, սակայն ԼՂՀ-ում տեսանելի հետքեր թողնելը (խորովածի կրակ, պատանու անհայտացում, տեղացիների տներից ուտելիքի գողություն եւ այլն), սեփական արկածները նկարահանելը նշանակում է, որ խումբը շատ լավ է տիրապետել տարածքին, գործել է բավական աննկատ ու վստահ: Միանշանակ է, որ խումբը ԼՂՀ տարածքում անսովոր երկար մնալու առաջադրանք ու անհրաժեշտություն է ունեցել, այդ թվում՝ տեսանկարահանել իրենց խիզախ արկածներ, իրականացնել անասնագողություններ, մարդկանց առեւանգում, ինչը ահուսարսափ կտարածեր տեղի բնակչության մեջ, առավել նշանակալի հաղթանակներն ամրագրել իրենց հետ տարված ադրբեջանական դրոշի ծածանումներով (ասենք՝ այն տեղադրելով վարչական շենքերից մեկի գլխին), հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ վավերագրված տեսանյութերով վերադառնալ Ադրբեջան:

            Եթե նրանց հաջողվեր կենդանի վերադառնալ Ադրբեջան, ապա լեգենդար հետախույզի փառքն ապահովված կլիներ, իսկ ադրբեջանական հասարակությունն էլ հերթական հրճվանքը կապրեր, թե հոլիվուդյան ինչպիսի հրաշքներ են գործում սեփական երկրի հետախույզները տարածաշրջանի ամենամարտունակ բանակի թիկունքում ու քթի տակ: Դեհ, այդ ամենից Ալիեւի վարչախամբի քարոզչական շահաբաժինների մասին չխոսենք: Դրա կողքին կլիներ ահաբեկված, վախեցած, նվաստացավ հայ հասարակություն, ում թիկունքը բաց է, անպաշտպան, իսկ թշնամին արդեն տանն է: Թերեւս, հայկական երկու կողմերի լրջագույն բացթողումների կողքին մեծագույն մխիթարություններերից այն է, որ թույլ չտրվեց իրադարձությունների նման խայտառակ ելք ու դիվերսիան կասեցվեց:

            Այդպիսով, միայն հուլիսի 8-ին, Քարվաճառի բնակչուհու ահազանգից հետո են ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը հայտնաբերում նրանց, հաջողացնելով գերեվարել դիվերսանտներից մեկին, իսկ մյուսները փախուստի են դիմում: Թերեւս տեղի բնակիչներից ստացված նման վկայությունները լավագույնս ցույց են տալիս, թե ինչպես են պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը «ժամանակին» դուրս եկել ադրբեջանցիների հետքի վրա....

            Անխոս, դիվերսիայի այս մի դեպքը բավական անսովոր է ոչ միայն իր առանձնահատկությամբ, այլեւ այն ինֆորմացիոն օպերացիաներով, որն իրականացնում էին երկու կողմերը. դիվերսանտներին օրերով փնտրող եւ ամբողջ պատկերին չտիրապետող հայկական կողմը տեղեկատվությունը որոշակի «դոզաներով» փոխանցելով հընթացս փորձում էր կորզել Բաքվի ռեակցիան ու դիվերսիայի հաստատումը: Մինչդեռ վերջինս խորամանկորեն լռում էր՝ սեփական հանրությանը եղելությունը ներկայացնելով այլ կերպ եւ հընթացս հետեւելով պլանավորվածից շեղված դեպքերի ծավալմանն ու Հայաստանում դրա արձագանքներին:

            Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ 17-ամյա Սմբատ Ցականյանի դին գտնվել է սարերում բռնության, դանակահարության ակնհայտ հետքերով:

            Երկրորդ լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն-2

              17 հուլիսի, 2014
              Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան


              Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննության համար չափազանց կարեւոր է դրա վերաբերյալ այն արձագանքների ուսումնասիրությունը, որոնք տեղ գտան թե’ հայկական, թե' ադրբեջանական հանրային կարծիքի դաշտում ու տեղեկատվական տարածության մեջ:

              Այդ համատեքստում առանցքային նշանակություն ունեն ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ների կողմից իրականացված ինֆորմացիոն օպերացիանները, որի միջոցով Երեւանն ու Ստեփանակերտ փորձում էին խոսեցնել Բաքվին ու ստուգել նրա ռեակցիաներ: Վերջին հաշվով, «դիվերսիոն բախումից» զատ սկիզբ էր առել ու յուրօրինակ ընթացքով ծավալվում էր նաեւ ինֆորմացիոն պատերազմ: Ֆոկուսացված եւ ուղղորդվող տեղեկատվությունը դիվերսիաների անբաժանելի մասն են, քանի որ դրանք կոչված են հասարակական կարծիքում ստանալ ցանկալի էֆեկտը:

              Իսկ հուլիսի 9-ից հետո այդ դաշտերում դիտարկվածը ավելի քան վկայում է, որ ադրբեջանական խումբը յուրօրինակ մասկիրվկայով դիվերսիոն խումբ էր, ինչի ուղղակի վկայություններն ու արտացոլումները նկատելի էին տեղեկատվական դաշտերում: Օրեցօր, անգամ՝ նույն օրվա ընթացքում մի քանի անգամ Բաքվի ռեակցիաների հարկադրված փոփոխությունը, ինչպես նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների պահվածքը այս առումով չափազանց կարեւոր տեղեկատվության ու եզրահանգումների աղբյուր են:

              Հուլիսի 9. հայկական կողմերի լռությունը, տեղեկատվական վակումը եւ քաոսը

              Ինչպես արդեն նշել ենք հետաքննության նախորդ մասում, հուլիսի 4-ի երեկոյան անհայտացած 17-ամյա Սմբատ Ցականյանին փնտրող քարվաճառցի կանանցից մեկը հուլիսի 8-ի կեսօրին տարածքի ավերված տներից մեկում հագուստ փոխելիս նկատել էր ռուսերեն խոսող երկու ադրբեջանցու ու այդ մասին հայտնել ոստիկանությանը: ԼՂՀ ոստիկանության ու զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում նրանցից մեկը ձերբակալվել էր, մյուսը՝ դիմել փախուստի:

              Այս մասին հայկական ԶԼՄ-ները ստույգ հայտնեցին միայն հուլիսի 10-ի կեսօրին, սակայն ադրբեջանցի դիվերսանտների մասին տեղեկությունները արդեն տեղի բնակչության շրջանում լայնորեն շրջանառվում էր:

              Թերեւս իրականացված հատուկ գործողության այսպիսի ելքը հասկանալի է դարձնում, թե ինչո՞ւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունները չէին կարող այդ եւ հաջորդ օրը օպերատիվ հաղորդագրություն տարածել. դիվերսանտներից ընդամենը մեկն էր բռնվել, մյուսին հաջողվել էր փախչել, եւ ընդհանրապես հայտնի չէր, թե խումբը քանի՞ հոգուց է բաղկացած, ի՞նչ երեւույթի հետ են բախվել Հայաստանն ու Արցախը:

              Նման իրավիճակում հաղորդագրություն տարածել այն մասին, թե խումբը, բացառությամբ մեկ ձերբակալվածի, գտնվում է ազատության մեջ, նշանակում էր խուճապ տարածել ոչ միայն տեղի բնակչության շրջանում, այլեւ ողջ Հայաստանով մեկ: Նաեւ հասկանալի է, թե ինչո՞ւ այդ պահից սկսած պաշտոնապես չէին կապվում դիվերսիայի փորձն ու 17-ամյա Սմբատի անհայտացումը, որքան էլ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունները ներքին մեծ համոզմունք ունենային երկու փաստերի կապի առնչությամբ:

              Այդ ամենի մասին պաշտոնապես խոսելը միայն խուճապի ծավալներն էր մեծացնելու եւ ոչ մի օգուտ չէր տալու: Առավել եւս, երբ հուլիսի 9-ին պետք է անհրաժեշտաբար իրականացվեր նախօրեին ձերբակալված ադրբեջանցու հարցաքննությունը՝ առաջին հերթին խմբի անդամների թիվը ճշտելու, նրանց գործունեության ու գտնվելու հնարավոր վայրերը պարզելու ակնհայտ առաջնահերթ նպատակներով: Հետեւաբար, այս համատեքստում պաշտպանության նախարարությունների գործելակերպն ու լռությունը հասկանալի էր:

              Այդուհանդերձ, իրադարձությունն այնպիսին էր, որ որքան էլ ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ները պարտադրված չխոսեին դրա մասին, միեւնույնն է, շարունակվող որոնողական աշխատանքների ձեւը, (շրջանում համար մեկ մարտական պատրաստվածություն հայտարարելը, ուղղաթիռներով, հատուկջոկատայիններով դիվերսանտներին փնտրելը եւ այլն), ժողովրդի շրջանում տարածվող խոսակցությունները անխուսափելի էին դարձնում հայաստանյան մամուլում այդ ամենի երբեմն քաոսային, երբեմն էլ անցանկալի նրբերանգներով ու շեշտադրումներով հայտնվելը:

              Արդեն հուլիսի 9-ին կեսօրից հետո հայկական կայքերում սկսեցին հայտնվել տեղացիներից ստացվող տեղեկություններ միջադեպի մասին: Մասնավորապես, www.armlur.am կայքը 16:00-ից ահազանգեց՝ «Վարդենիսում խուճապ է. 14-ամյա երեխա է կորել»: Ինչպես տեղի բնակիչներն էին հաղորդել լրատվամիջոցին՝ «չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ», «հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, եւ նրանցից մեկը գերի է ընկել»: Լրատվամիջոցը նաեւ հայտնեց, որ «փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարել», եւ «հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն» (հետագայում պարզվեց, որ անհայտացածը 17-ամյա Սմբատ Ցականյանն է):

              Գեղարքունիքի մարզի բանակային կորպուսի հրամանատարներից մեկը՝ Պողոս Պողոսյանը այդ օրը որքան էլ նշված լրատվամիջոցում հերքել էր դիվերսիայի փաստը, սակայն հաստատել էր տղայի անհայտացումը. «Չէ նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, որը հովիվ է եղել, կորել էր, ծնողները խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»:

              Մինչ ՊՆ մամուլի խոսնակը չէր պատասխանել նշված լրատվամիջոցի հեռախոսազանգերին, սակայն մեկ այլ լրատվամիջոցով՝ panorama.am-ով հերքել էր ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունները, թե Քարվաճառում 14-ամյա տղա է անհայտացել, ընդգծելով, թե դա ապատեղեկատվություն է:

              Իսկ armlur.am-ը հավելել էր, որ թեեւ «բարձրաստիճան զինվորականը հավաստիացրեց, որ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, Վարդենիսում դեռ խուճապ է, մարդիկ անգամ ջուրը եռացնելուց հետո են օգտագործում, քանի որ լուրեր կան, թե ադրբեջանցիները, հնարավոր է, թունավորած լինեն Վարդենիս մտնող ջրային պաշարները»:

              Նույն օրը մեկ այլ լրատվամիջոց՝ www.henaran.am-ն էլ 17:39 տեղեկություն տեղադրեց, թե «36 ադրբեջանցի դիվերսիոն նպատակով մուտք են գործել Վարդենիս», որը, սակայն, անհապաղ հանվեց կայքից: Ինչպես հաջորդ օրը «Հայկական ժամանակ» թերթն էր նշել, նախօրեին հաճախակի փոփոխությունների ենթարկվել էին նաեւ armlur.am կայքում տեղադրվող լուրերը, որոշներն անգամ հանվելով կայքից: Մի խոսքով՝ տեղեկատվական քաոսը նկատելի էր հուլիսի 9-ին:

              Հուլիսի 10. Բաքուն նախապատրաստվում է «առցանց» հեռարձակել խուճապը եւ դիվերսիոն «արկածները»

              Հուլիսի 10-ի առավոտից իրադարձությանն անդրադարձան նաեւ հայաստանյան այլ թերթեր ու լրատվամիջոցներ: Մասնավորապես «Հայկական ժամանակը» հղում կատարելով նախօրեին տեղեկատվական քաոսին ու վերը հիշատակված երկու լրատվամիջոցների տրամադրած հաղորդումներին, թե ադրբեջանցիները «դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ եւ ներթափանցել մինչեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք», հաղորդեց իր աղբյուրների տրամադրած տեղեկությունները:

              Մասնավորապես, վարդենիսցիներից մեկը թերթին հայտնել էր այն, ինչ իրեն էին պատմել. «Քարվաճառի սարերում ադրբեջանցիների են տեսել, բայց թե հետագայում ինչ է եղել, հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցի դիվերսանտները եղել են երեք հոգով եւ Քարվաճառի սարերում են անցկացրել մոտ 4 օր: Դիվերսանտները, ըստ այդ նույն տեղեկությունների, շփվել են հովիվների հետ, վերջիններս էլ աչալուրջ են գտնվել եւ դիվերսանտների մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: Որոշ տեղեկություններով էլ, հայ սահմանապահների կողմից գերի վերցված դիվերսանտը գտնվում է Ստեփանակերտում՝ հատուկ ծառայությունների հսկողության տակ»: Թերթը հավելել էր, որ ըստ իր տեղեկությունների, Քարվաճառի սահմանում երեկվա դրությամբ համար մեկ մարտական պատրաստվածություն է հայտարարված:

              Հասկանալի պատճառներով (առաջին հերթին՝ խուճապը չմեծացնելու համար), ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում նույնպես հերքել էր այն տեղեկությունը, թե ադրբեջանցիները 14-ամյա երեխայի են գերեվարել, նաեւ չէր պատասխանել ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողությունների մասին հարցերին՝ նշելով, որ պատասխանելու իրավունք չունի, քանի որ դա փակ տեղեկատվություն է:

              Ամենայն հավանականությամբ թերթին հենց նա էլ տրամադրել էր տեղեկատվությունը: Այն չափազանց ճշգրիտ է կառուցված՝ այնպես, որ մեծ վախեր ու մտահոգություններ չի հարուցում. ադրբեջանցիները սարերում են, այլ ոչ թե բնակավայրերում, հովիվներն արդեն նրանց նկատել են ու հայտնել՝ ում պետքն է, նրանց ուժեղացված ռեժիմով փնտրում են, մեկն էլ ձերբակալված է եւ Ստեփանակերտում: Անշուշտ, նկատելի է այս ձեւով տեղեկատվության մատուցման տարբերությունը, քան armlur.am-ի նախօրեի լրահոսն էր, կամ նույնիսկ հենց այդ օրը epress.am-ի տարածածները, որոնք խուճապի մասին էին ու մտահոգություններն ուժգնացնող:

              Հենց հուլիսի 10-ի առավոտից ադրբեջանական «անկախ» լրատվամիջոցները, բլոգային էջերը, սոցիալական կայքերի օգտատերերը սկսեցին օպերատիվ արտատպել ու իրենց հարմար ձեւով տարածել հայկական ԶԼՄ-ներում հայտնված վերոնշյալ տեղեկությունները, թե «համաձայն հաղորդումների ադրբեջանցի ռազմական հետախույզները Քելբաջարից հետո ներթափանցել են Հայաստանի Վարդենիսի շրջան», «Հայկական ԶԼՄ-ները պնդում են, թե Վարդենիսի շրջանում հատուկ գործողության արդյունքում անհայտացել է 14-ամյա հովիվ», իսկ «Panoarama.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել հայկական ԶԼՄ-ների հաղորդումները»: Թերեւս դա լրահոսի առաջին խմբաքանակն էր:

              Գիտակցաբար, թե անգիտակցաբար, մեխանիկորեն թե հանրության «մարտական ոգին» բարձրացնելու նպատակով, հայկական մամուլի տեղեկատվությունն արտատպելիս ադրբեջանական լրատվամիջոցները այդ առաջին լրահոսում բացահայտված խմբին նույնպես ներկայացնում էին որպես «հատուկ գործողություն իրականացրած հետախուզական ջոկատ»: Գրեթե անխտիր, բոլոր կայքերում լուրը ուղեկցվում էր դիվերսանտի նկարով:



              Այսպես՝ Азербайджанские разведывательные отряды провели спецоперацию на территории Кельбаджарского района, 10 հուլիսի 11:12), Паника в Армении после спецоперации азербайджанской разведки, Армянские СМИ пишут об азербайджанских разведчиках в Келбаджаре (http://ru.oxu.az/society/32448), Минобороны карабахских сепаратистов о спецоперации Азербайджана в Кельбаджаре վերնագրով «թարմացվող լրահոս» Ազգային անվտանգության ինֆորմացիոն կենտրոնի կայքում եւ Haqqin.az-ում ժամը 11: 44-ից սկսյալ, եւ նույնը՝ բազում սոցիալական կայքերում՝ ВКонтакте, Odnoklassniki:

              Կարճատեւ հրճվանքից հետո շփոթ եւ մտահոգություն. Բաքուն «աննկատ» փոխում» է սյուժեն

              Ժամը 14:08-ին միջադեպի, գերեվարված ադրբեջանցու ու Վարդենիս-Քարվաճառ տարածագոտում տիրող իրավիճակի վերաբերյալ Epress.am-ը նույնպես տեղեկատվություն տարածեց իր աղբյուրների վրա հղումով: Մասնավորապես, լրատվամիջոցը հաղորդեց, թե հուլիսի 9-ին «Վարդենիսում օրվա ընթացքում խուճապը մեծ է եղել», քանի որ ըստ տարածված լուրերի՝ «ադրբեջանցիները սահմանին մոտ են եկել», «Քելբաջարում նրանցից մեկը գերեվարվել է», իսկ «բնակիչների շրջանում լուրեր են տարածվել, թե ադրբեջանցիները թունավորել են ջուրը ու դրանից պետք չէ օգտվել»: Ապա մեջբերվել էր թերթի զրուցակցի՝ նախօրեին ասված ուղղակի խոսքը. «Այսօր ռազմական ուղղաթիռներ են անցել, շատ անսովոր վիճակ է, չգիտենք՝ ինչ է կատարվում։ Ամեն մեկը մի բան է ասում, սակայն հստակ ոչինչ չեն բացատրում»։

              Epress.am-ի այս եւ մյուս լուրերին, պարզվեց չափազանց մեծ ուշադրությամբ հետեւում են Բաքվում, ինչպես ստորեւ կհամոզվենք: Այն նույնպես արագ արտատպվեց ու տարածվեց ադրբեջանական «ոչ պետական» լրատվամիջոցներում: Մի քանի «անկախ» ադրբեջանական լրատվամիջոցում ժամ առ ժամ «թարմացվող լրահոսի» տրաֆարետը ամբողջովին նույնն էր: Թե ո՞վ էր պատրաստել այն, որը օպերատիվ, միաժամանակ ու նույն ձեւով տեղ էր գտնում լրատվամիջոցներում, տարածվում բլոգներում ու սոցիալական ցանցերում, ո՞վ կամ ո՞ւմից էր արտագրում այն, դժվար է ասել:

              Epress.am-ի հիշյալ լուրից հետո ադրբեջանցի հետախույզների սխրանքները սեփական հանրությանը մատուցելիս ադրբեջանական կողմը բավական ծաղկացրեց այն: Ահավասիկ՝ «կատարյալ խուճապ է տիրում Քարվաճառին սահմանակից Հայաստանի շրջաններում», «հատկապես՝ Վարդենիսում», «կապված քաղաքի վրա թռչող ուղղաթիռների ու թունավորված ջրի վարաբերյալ շշուկների հետ», իսկ «դեռեւս նախօրեին լուրեր էին տարածվել, թե ադրբեջանցիները սերտորեն մոտեցել են սահմանին, իսկ հայ հետախույզներից մեկը Քարվաճառում գերի է ընկել»:

              Փոքր-ինչ վերափոխվել ու ընդգծված շեշետվել էր Epress.am-ի լրահոսն այնպես, թե Քարվաճառում ապրողները հայտնել են, որ «երեքշաբթի ժամը 14-ի մոտակայքում քաղաքի տարածքում նկատվել են ադրբեջանցիներ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու տեղի բնակիչները չեն կարողանում բացատրել, թե ինչպես են ադրբեջացիները հայտնվել քաղաքում, որ հայերը թիկունքային են համարում»: Թերեւս սկզբնաղբյուրի հետ համադրությունից տարբերություններն ակնհայտ են, իսկ ավելացված շեշտադրումները՝ հասկանալի:

              Վերջապես, հաղորդագրությունը հավելել էր, թե «Վարդենիսում խուճապը հիմքեր է ունեցել. քաղաքի վրայով թռել են Հայաստանի ԶՈՒ ռազմական ուղղաթիռները, իսկ բնակչության մեջ լուրեր են տարածվել, թե ադրբեջանցիները ջուրը թունավորել են»: Ապա մեջբերբել էր Epress.am-ում վարդենիսցու ուղղակի խոսքը անորոշության, անիրազեկվածության ու ոչինչ չհասկանալու մասին՝ իբրեւ խուճապի փաստական ապացույց:

              Թերեւս այդ պահին ադրբեջանական քարոզչության թիրախները պարզ էին. Արցախում ու Հայասանում խուճապ է, նրանց սահմանը անառիկ չէ, իսկ թիկունքը՝ բաց, մի քանի ադրբեջանցի իրար են խառնել բոլորին՝ ժողովրդից մինչեւ իշխանություն, ոչ մեկ տեղի ունեցողի բացատրությունը չունի, իսկ հայկական զինուժը կատաղությունից իրեն պատեպատ է տալիս՝ հողի վրա եւ օդում, փնտրելով ադրբեջանցիներին, որոնք անորսալի Ջո-ի նման հայտնվում են անգամ քաղաքներում, նույնիսկ մեկ հայ հետախույզ են գերեվարել ու հասցրել ջրի թունավորմամբ սարսափացնել բնակիչներին:

              Ուշագրավ է, որ միատեսակ տրաֆարետով «թարմացվող լրահոսում» այս մի լուրն արդեն ուղեկցեց ադրբեջանական լքված բնակավայրի խորապատկերին տարեց մարդու լուսանկարով: Երկու ժամվա ընթացքում նկարային թեմատիկայի փոփոխությունը, այն էլ նման խնդրին վերաբերող լուրի պարագայում, երբ տրվող տեղեկատվության ամեն մի բառը ճշգրտվում, ստուգվում, եթե չասենք՝ թելադրվում է մեկ կենտրոնից, նշանակում է, որ հայկական կողմի տարածած տեղեկատվությանը լավ հետեւող, գերեվարված ադրբեջանցու մասին տեղեկատվությունը հասկացած ադրբեջանական կողմը փորձում էր «սահուն» փոխել կոնտեքստը. ադրբեջանցիները ոչ թե դիվերսանտներ են, այլ պատահական մարդիկ:



              Այդպիսով, պատահական չէ, որ ժամը 12:00-ին արտատպված լուրում ադրբեջանական ԶԼՄ-ները դիվերսանտի նկարի ներքո խոսում էին «հատուկ գործողություն իրականացրած հետախուզական ջոկատ»-ի մասին, մինչդեռ ժամը 14:00-ից հետո արդեն գործածեցին «ադրբեջանցիներ» եզրը՝ լուրը զուգակցելով հայրենի գյուղի ու տան կարոտ ունեցող տարեց մարդու նկարի հետ:

              Եւ սա այն դեպքում, երբ Երեւանն ու Ստեփանակերտը բացարձակապես ոչինչ չէին հաղորդել կամ անգամ հաստատել: Թերեւս չի բացառվում, որ Բաքվի վարքագծում նկատված այդ փոփոխությանը մեծապես նպաստեց Epress.am-ի լուրի տեղադրման ու արտատպման ժամի հետ գրեթե համընկած ԼՂՀ ՊՆ մամլո հաղորդագրության տարածումը:

              Սակայն, սա այդ օրը դիտված միակ կարեւոր փոփոխությունն ու բացահայտումը չէ. կարճատեւ հրճվանքից հետո Բաքուն որքան էլ շփոթ ունեցավ, այդուհանդերձ շարունակեց չհավատալ պաշտոնական Ստեփանակերտին: Դրա պատճառը ԼՂՀ ՊՆ հաղորդագրության ու Բաքվում «մշտադիտարկվող» Epress.am-ի լրահոսերի միջեւ առկա հակասությունն էր, միգուցե նաեւ՝ դեռեւս փախուստի մեջ գտնվող երկու դիվերսանտներից մեկի հետ պահպանվող կապը... Հնարավոր է նաեւ, որ այդ երկու հանգամանքն էլ առկա էին միաժամանակ:

              Շարունակելի

              Առաջին լուսանկարը` տեսանյութից

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia



                Seyran Ohanian`s interview.

                Personal note: It would be better, if they did arm not only the population of Karvadjar, but those of Vardenis and Karmir too.

                Last edited by Vrej1915; 07-20-2014, 08:46 PM.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Սեյրան Օհանյան. «Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ». «168 ժամ»

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ձախողված ադրբեջանական դիվերսիայի հետաքննություն. ի՞նչ ուղերձ է պարունակում այն-3

                    19 հուլիսի, 2014
                    Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

                    Սկիզբը

                    Արդեն հուլիսի 10-ի կեսօրին մոտ հրապարակայնացված դիվերսիոն խմբի ծավալած գործունեությանը ուշիուշով հետեւող ադրբեջանական լրատվամիջոցներում օգտագործվող եզրաբանության փոփոխությունը նկատելի էր: Նրանց ակնհայտ հանձնարարություն էր տրված դիվերսանտներին հետայսու ներկայացնել որպես «սովորական մարդիկ» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ խմբի անդամներից մեկի ձերբակալվելու մասին լուրը: Հայկական կողմից դրա առաջին եւ միակ հաղորդողը Epress.am կայքն էր (ռուսերեն տարբերակը՝ 09:57):

                    Սակայն, հարկ է նկատել, որ մինչեւ կեսօր անգամ epress.am-ին հղում անելիս՝ Վարդենիսում ու Քարվաճառում «տիրող խուճապն» ու դիվերսիոն խմբի արկածները ներկայացնելիս, ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում էին հատկապես դիվերսանտի գերեվարման լուրը (դժվար թե բավական հստակ ռուսերեն տեքստից դա չհասկանային): Նրանք ներկայացնում էին, թե իբր ադրբեջանցիներն են պատանդ վերցրել մեկ հայ հետախույզի: Այդպիսով, Բաքվում կամ դեռեւս չէին հավատում, որ ադրբեջանցի է ձերբակալվել, կամ դա դեռեւս թաքցնում էին իրենց հասարակությունից ու այդ ժամերին ստուգումներ էին կատարում իրենց հասու եղանակներով:

                    Ժամը 14:00-ի շրջանակներում սկսվեց տեղեկատվական դաշտում տարածվել դիվերսիայի վերաբերյալ ԼՂՀ ՊՆ առաջին պաշտոնական հաղորդագրությունը: Ստեփանակերտը դրանով հաստատեց, թե «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»:

                    Համացանցում սույն հաղորդագրության ամենավաղ տեղադրումը, որ որոնմամբ հայտնաբերեցինք, «Առավոտ»-ը եւ «Արմենպրես»-ն են՝ ժամը 14:00 (ի դեպ, դա նաեւ ռուսերեն տարբերակի տեղադրման ժամն է): Այսինքն, այդ պահից ադրբեջանական կողմում ծանոթ էին նաեւ պաշտոնական հաղորդագրությանը, որում արդեն խոսվում էր մեկից ավելի ձերբակալվածի մասին:

                    Սակայն, մի բան տեղի ունեցավ, որին անդրադառնալ չենք կարող, եւ որը օգտագործվեց ադրբեջանական կողմից. մինչ հայկական ԶԼՄ-ներն այդ ժամից սկսած տեղադրում էին ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, Epress.am-ը վերնոշյալ պաշտոնական տեքստը համալրեց Քարվաճառի իր աղբյուրի լրացված վկայությամբ՝ ավելի շատ մանրամասներ ներկայացնելով ու կրկին խոսելով մեկ ադրբեջանցու ձերբակալվելու մասին (հայերեն տարբերակը՝ 14:28-ին, ռուսերեն տարբերակը՝ 14:58):

                    Նշված լրատվամիջոցի միեւնույն լուրի մեջ ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ մեկից ավելի, իսկ ըստ լրատվամիջոցի՝ մեկ ձերբակալվածի հակասությունը չափազանց նկատելի էր: Թե ինչո՞ւ է սա կարեւոր հանգամանք, պարզ կդառնա քիչ անց: Նաեւ՝ թե ինչո՞ւ լրատվամիջոցը հրապարակային հակասության մեջ դրեց պաշտոնական հաղորդագրությունը, որն ավելի ուշ էր ստացվել, քան իր աղբյուրի ավելի վաղ հաղորդումն էր անցուդարձի մասին, տակավին հասկանալի չէ:

                    Ի հակառակ սրա՝ Ստեփանակերտի կողմից նման բլեֆի դիմելը կարող էր մի քանի պատճառ ունենալ: Մասնավորապես.

                    1. բացառելու համար հայկական ԶԼՄ-ներում ակնհայտորեն խորացող տեղեկատվական քաոսը, քանի որ նրանց հույսը մնացել էին վարդենիսցի կամ քարվաճառցի բնակիչ-ինֆորմատորները, իսկ իրավիճակի վերաբերյալ վերջիններիս հաղորդումներն արդեն աշխատում էին Հայաստանում խուճապի ուժգնացման օգտին, որոնք օպերատիվ ռեժիմով տեղ էին գտնում ադրբեջանական լրատվամիջոցներում:

                    2. անցած օրերի ընթացքում Հայաստանում ու Արցախում հարցերը գնալով ավելացել էին հայկական ԶԼՄ-ների քաոսային հաղորդումների ու տեղում շրջանառվող ասեկոսեների արդյունքում՝ ին՞չ է իրականում կատարվում եւ ի՞նչպես հնարավոր եղավ այդ ամենը. հետեւաբար, նման հաղորդագրությամբ փորձ արվեց հանգստացնել սեփական հանրությանը, թե դիվերսիան ժամանակին կանխվել է, խմբի որոշ անդամներ ձերբակալվել են, մյուսները փախուստի են դիմել, եւ ամենակարեւորը՝ հայկական կողմը զոհեր չունի:

                    3. Բաքվին կոտրելու ու խոսեցնելու համար, քանի որ թե’ հուլիսի 9-ին, թե’ մինչեւ 10-ի կեսօր ոչ Ադրբեջանի ՊՆ-ը, ոչ էլ անգամ պետական կամ իշխանական լրատվամիջոցները ուղղակիորեն չէին արձագանքել այդ ամենին: Իսկ եթե Բաքուն կանխավ գիտեր, որ խմբի անդամները երեքն են ու տեղեկացվում էր, թե խմբի մեկից ավելի՝ այսինքն առնվազն երկու անդամը ձերբակալված են, ապա պետք է միանշանակ եզրակացներ, որ օպերացիան արդեն իսկ ձախողված է ու որոնվող երրորդի փրկվելու կամ ակնկալվող արդյունքը տալու շանսերը մոտ են զրոյի:

                    Հետեւաբար, Բաքվին մնում էր արդեն եղանակներ փնտրել սեփական կադրերին նվազագույն կորստով փրկելու համար: Դրա լավագույն ուղին նրանց «հայրենի օկուպացված եզերքներով կարոտաբաղձ», «կարոտից ժամանակ առ ժամանակ այդ վայրերն այցելող շարքային հայրենադարձ ադրբեջանցիներ» ներկայացնել էր, հատկապես, երբ նրանք զինվորական հագուստով չէին, ինչպես այդ օրը հաղորդել էր epress.am-ը, իսկ խմբի որոշ անդամներ էլ նախկինում բազմիցս ներթափանցել էին ԼՂՀ:

                    Ուստի, նման իրավիճակում պաշտոնական Բաքուն «ոչ պաշտոնական» լրատվամիջոցների միջոցով հարկադրված անցավ տեղի ունեցողը նոր շրջանակի, համատեքստի մեջ դնելուն, որը քաղաքագիտության մեջ կոչվում է framing: Իսկ ինքը շարունակեց պաշտոնապես «չհավատալ»: Չհավատալու հիմքը, ըստ տրված հրապարակային բացատրության, հայկական ԶԼՄ-ների (իմա՝ Epress.am-ի, քանի որ միայն նա է դա հաղորդել) հաղորդածի ու ԼՂՀ ՊՆ հաղորդագրության միջեւ հակասությունն էր, ինչպես խոստովանեցին այդ օրը:

                    Կամ էլ՝ պաշտոնական Ստեփանակերտին չհավատալու Բաքվի իրական դրդապատճառը փախուստի մեջ գտնվող դիվերսանտներից որեւէ մեկի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապն էր, որի շնորհիվ կարող էր իմանալ, որ հուլիսի 10-ի դրությամբ երկուսը դեռեւս ազատության մեջ են ու փորձում են մոտենալ եւ հատել սահմանը: Սա մի հարց է, որի պատասխանը կտա հետաքննությունը, քանի որ դիվերսանտներից առգրավվել են նաեւ հեռախոսներ:

                    Նման վարկած առաջ ենք քաշում այն պատճառով, որ հուլիսի 10-11-ի անցուդարձը տեղում ուսումնասիրած Civilnet.am-ի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը հաղորդել է, որ «հուլիսի 11-ին ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական խումբը (փախուստի մեջ գտնվող երկուսը, քանի որ երրորդը հուլիսի 8-ին ձերբակալվել էր-Ս.Ս.) արդեն մոտեցել էր սահմանի այն հատվածին, որտեղ Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը ունեն հատման ընդհանուր կետ` այն է` Սոթքի շրջանում»: Դա նշանակում է, որ այդ մեկուկես օրվա ընթացքում խմբի երկու անդամը շարժվելիս են եղել դեպի Ադրբեջան, ինչի մասին որեւէ կերպ կարող էին իմանալ Բաքվում ու չհավատալ Ստեփանակերտին:

                    Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցներին ոչինչ չէր մնում, քան ժամը 16:11-ին մոտ կսկիծով սեփական հանրությանը տեղեկացնելը, որ «ղարաբաղյան անջատողականների պաշտպանության նախարարությունը հաստատում է Քարվաճառում ադրբեջանական բանակի իրականացրած հատուկ գործողության մասին տեղեկությունը», ու որ խմբի որոշ անդամներ ձերբակալված են, որոշները՝ փախուստի մեջ: Այս անգամ հղումը կատարված էր «Новости-Армения» կայքին, որում ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը տեղադրվել էր 15:25:

                    Դրանով «անկախ» կայքերի «թարմացվող լրահոսը» ավարտվեց, մինչդեռ ակնհայտորեն Բաքուն հույսեր էր փայփայում, թե Հայաստանում ու ԼՂՀ-ում խուճապի, ադրբեջանցիների արկածների թեման շարունակություն կունենա, եթե չասենք, որ նաեւ հույսեր կային, որ տարածքին քաջածանոթ դիվերսանտներին կհաջողվի վերադառնալ Ադրբեջան...

                    Պաշտոնական Բաքուն հերքում է, բայցեւ խոստովանում «խուճապ եւ սարսափ Հայաստանում» օպերացիայի մասին

                    Չնայած անցանկալի փաստի հաստատմանը, «Հայաստանում տիրող խուճապի» թեման, որը նախ զարգացվեց լրատվամիջոցներով, կեսօրից հետո շարունակություն ստացավ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից: Վերջինս արդեն հարկադրված էր արձագանքել հաստատված տեղեկատվությանը, բայց այնպես, որ չստացվի, թե նա պատասխանում է ԼՂՀ ՊՆ-ին կամ նրա հաղորդագրությանը:

                    Դրա համար պատրվակ ընտրվեց նախօրեին՝ հուլիսի 9-ին բացօթյա ասուլիսում ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կտրուկ հայտարարությունները հակառակորդի կողմից զինադադարի ռեժիմը խախտելու, մինչ այդ ձեռնարկած ու հայկական զինուժի կողմից վնասազերծած դիվերսիաների, հակառակորդին այլեւս հատու եւ կոշտ պատասխան տալու, Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքի ու այլ թեմաներով:

                    Հարկ է նշել, որ հուլիսի 9-ին Սեյրան Օհանյանն արդեն իսկ գիտեր դիվերսիոն խմբի ու նրա անդամներից մեկին ձերբակալելու մասին, սակայն այդ կապակցությամբ ոչինչ չասաց. ի՞նչ ասվեր, երբ խմբի անդամներից երկուսը ազատության մեջ էին: Մինչդեռ, առաջին հերթին այդ վերջին՝ դեռեւս չվնասազերծված դիվերսիայի ակնարկով ու խորապատկերին էր նա կտրուկ սպառնում Ադրբեջանին:

                    Հուլիսի 10-ին ադրբեջանական մի շարք պաշտոնական լրատվամիջոցներ առավոտից ծավալուն վերլուծություններ էին ձոնել նրա ասուլիսին (օրինակ՝ Перегрелся: Почему истерит министр обороны Армении): Դա նշանակում է, որ Բաքվում հասկացել էին ու գիտեին, թե ո՞րն է նախարարի զայրույթի ու կատաղության իրական պատճառը, ում խոսքերը ներկայացվեցին իբրեւ իր եւ Հայաստանի «հիստերիայի ու խուճապի» դրսեւորում: «Армения в панике». ահա վերլուծականի առաջին նախադասությունը, որը ամբողջի մեխն է, իսկ մնացածը լուտանքներ էին: Թերեւս, Ադրբեջանն ինքն էլ չցանկացավ մատնել, որ տեղյակ է դիվերսիոն փորձից, եւ նախընտրեց այդ կերպ արձագանքել, բայց դրանով իսկ մատնում էր հիմնական թեզը խուճապի, հիստերիայի ու սարսափի մասին:

                    14:40-ին, երբ արդեն հայտնի էր դարձել ու հաստատվել ամեն ինչ, APA գործակալությունը տեղադրեց Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դյարգախլըի մեկնաբանությունը նախ իբրեւ թե ասուլիսում արված հայտարարությունների կապակցությամբ. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խուճապի մեջ է»,-պաշտոնական լրատվամիջոցների «վերլուծությունների» թեզը պաշտոնականացրեց ՊՆ խոսնակը:

                    Ապա հավելեց, թե դատելով նախարարին ուղղված հարցերից ու տրված պատասխաններից կարելի է նկատել, որ մամլո ասուլիսն ընթացել է նախապես պատրաստված սցենարով, եւ դա ընդամենը փորձ է եղել «վերականգնելու Ս.Օհանյանի իմիջն ու չեզոքացնել դրա վրա ազդած բացասական գործոնները, որոնք կապված են բանակում մահերի, վիրավորումների եւ հիվանդությունների հետ»:

                    Վերջապես, Վագիֆ Դյարգախլըն «սահուն» անցում կատարեց օրվա հիմնական իրադարձությանը՝ բացահայտված դիվերսիային. «Հերթական անգամ Հայաստանի ԶԼՄ-ները հրապարակել են հուլիսի 9-ին իբրեւ թե տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ շփման գծի սահմանանցման, 14-ամյա հայ պատանու առեւանգման, ինչ-որ ջրամբար թունավորելու, հայկական գյուղերն ու այնտեղ գտնվող «խաղաղ բնակիչներին» ռմբակոծելու մասին: Դա հաշվարկված է եղել ապատեղեկատվություն տարածելու ու հայ հասարակության մեջ խուճապ ստեղծելու նպատակով»:

                    Թերեւս այս խոսքերում ոչ միայն կարելի է տեսնել ադրբեջանական «ոչ պաշտոնական», «անկախ» լրատվամիջոցներում նույնատեսակ «թարմացվող լրահոսի» ամբողջ բովանդակությունը, այլեւ հասկանալ, որ դրա պատրաստողը, ուղղորդողը եղել է հենց Ադրբեջանի ՊՆ-ը՝ պարզապես հղումները տալով հայկական ԶԼՄ-ների, մասնավորապես Epress-am-ի լրահոսի վրա, որը ցանկալի հետեւանքի՝ Հայաստանում խուճապի շարունակվելու մասին էր:

                    Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը նաեւ մեկ ուշագրավ հայտարարություն կատարեց, որը թերեեւս բացահայտում է «Խուճապ եւ սարսափ Հայաստանում» օպերացիան, դրա՝ Բաքվի հետապնդած հեռահար նպատակ լինելը: Նա նշել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական մասնակցությունը հունիսի 26-ի եւ հուլիսի 7-ին ճակատային գծում ռազմական ստորաբաժանումների լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական վարժանքներին «թշնամուն սարսափի է մատնել». «Հենց այդ պատճառով էլ հայկական կողմը հասարակական կարծիքն ապակողմնորոշելու համար ամեն անգամ ապատեղեկատվություն է տարածում»:

                    Ադրբեջանի պաշտոնական հերքումը տարածվեց նաեւ Regnum (16:29), ադրբեջանական Turan գործակալություններով եւ Contact.az կայքով (16:54): Մասնավորապես փոխանցվեց, թե «Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական կողմից դիվերսիոն փորձի կասեցման մասին ԶԼՄ-ների հաղորդումները. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով դիվերսիայի փորձի, դրա կասեցման ու այդ խմբի անդամների ձերբակալման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-նշեցին նրանք:

                    Ուշադրություն դարձնենք հերքման ձեւին. նախարարությունը հերքում է, որ դիվերսիոն փորձը կասեցվել է, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, եւ իր տվյալներն ունի, որ խմբի անդամները ձերբակալված չեն: Թե ինչո՞ւ անգամ ԼՂՀ կողմից տարածված հաղորդագրությունից հետո Բաքուն չէր հավատում դրան, պարզ է դարձնում հենց հերքմանը «կից» մեկնաբանությունից, որը որքան էլ չէր ներկայացվել ՊՆ անունից, սակայն միանշանակ է, որ նա էր “off the record” (ձայնագրությունից դուրս) հայտնել:

                    Արժե այդ ամբողջը մեջբերել ամբողջությամբ, քանի որ դա ցույց է տալիս, թե որքան ուշադիր են Ադրբեջանի ՊՆ-ում կարդացել ու համադրել Epress.am-ի լրահոսն ու ԼՂՀ ՊՆ մամլո հաղորդագրությունը, իսկ այդ ամբողջն էլ՝ իրենց տվյալների հետ: Մասնավորապես «հերքման տեքստի» հետգրության մեջ նշվել էր, թե «հայկական ԶԼՄ-ները հուլիսի 10-ին խճճված տեղեկատվություն են տարածել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիայի վնասազերծման մասին, սակայն ամենասկզբում հաղորդվում էր, թե այդ քաղաքում (Քարվաճառում) տեսել են երկու ադրբեջանցու, որոնցից մեկին ձերբակալել էին, իսկ մյուսը փախել էր»: Մինչդեռ, ինչպես շարունակվում է տեքստում, «ավելի ուշ հայկական կողմը հայտնել է, թե «կասեցրել են հետախուզադիվերսիոն գործողությունների փորձը», ըստ որում «հակառակորդը ժամանակին հայտնաբերվել է, նրա որոշ անդամներ ձերբակալվել են, մյուսները՝ փախել»:

                    Ահա եւ գաղտնիքը. Բաքուն մտածում էր, թե ԼՂՀ ՊՆ-ը ուղղակի բլեֆի է դիմել, եւ ուզում էր հավատալ, կամ վստահաբար գիտեր, որ դիվերսանտները ազատության մեջ են, ու շարունակում էր զարգացնել խուճապի թեման, մինչդեռ Հայաստանից այլեւս դրա մասին հաղորդագրություններ չէին գալիս: Այդ օրը գոնե Հայաստանում թեման մասամբ փակվել էր, չնայած որ դիվերսանտներից երկուսը իսկապես ազատության մեջ էին:

                    Դիվերսիան պատերազմի «գլխավոր փորձի» օղա՞կ

                    Այսպիսով, նկատելի է հուլիսի 10-ի օրը ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչության գծի եւ ՊՆ խոսնակի խոսքերի մեծագույն ընդհանրությունը. թշնամին խուճապի ու սարսափի մեջ է՝ Վարդենիսում, Քարվաճառում, շփման ողջ գծում, սարսափի մեջ են Հայաստանը, նրա պաշտպանության նախարարը, իսկ խուճապն ու սարսափը պատճառել են Ադրբեջանն ու նրա ԶՈՒ «ամենազոր գլխավոր գերագույն հրամանատար» Իլհամ Ալիեւը՝ «ամենակարող ու ամենամարտունակ» ադրբեջանական բանակի աննախադեպ օպերատիվ-տակտիկան լայնամասշտաբ զորավարժություններով:

                    Հուլիսի 7-ին մեկնարկած այդ զորավարժություններին մասնակցել են շուրջ 10.000 զինվորական Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմից, ՊՆ հրամանով Մոբիլիզիացիայի եւ բանակ զորակոչի պետական ծառայության կողմից ներգրավված 3.000 պահեստայիններ, 300 միավոր զրահատեխնիկա, 100-ից ավելի հրթիռա-հրետանային համակարգեր, 20 միավոր ավիատեխնիկա եւ հակաօդային պաշտպանության ավելի քան 15 համակարգ (ՀՕՊ):

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Ադրբեջանի նման երկրում «ոչ պաշտոնական», «անկախ» լրատվամիջոցներում, ինչպիսին օրինակ www.haqqin.az-ն է, պաշտոնական լրատվամիջոցներում, ինչպիսիներից է www.day.az-ը, www.apa.az-ում նույն օրվա մեջ «Հայաստանում խուճապի ու սարսափի» թեմայի զարգացումը կապ չունի ՊՆ մամլո խոսնակի նույնաբովանդակ թեզի հետ: Առավել քան ուշագրավ է դառնում խոսնակի կողմից դրա կապը լայնամասշտաբ զորավարժությունների հետ, որոնք ավարտվելու էին հուլիսի 10-ին՝ Բաքվում ընդհանուր հավաքից ու ամփոփումից հետո:

                      Գրեթե աներկբա է դառնում, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունը, ԼՂՀ Քարվաճառի տարածքում այդ խմբի գտնվելը ժամանակային առումով համընկնում է հուլիսի 7-ի լայմասշտաբ զորավարժությունների հետ, եթե չասենք՝ դրա մասն է կազմել: Նրանց ընդհանրություն է ձեւավորում մեկ կարեւոր փաստ. Բաքվում երկուսից ակնկալվող էֆեկտն էլ խուճապն ու սարսափն էր Հայաստանում եւ ԼՂՀ-ում:

                      Թերեւս հենց սա է բացատրում, թե ինչու առնվազն հուլիսի 4-ից (Սմբատ Ցականյանին առեւանգելու օրվանից) մինչեւ հուլիսի 8-ը դիվերսիոն խումբը չի հեռացել ԼՂՀ-ից: Անսովոր է, որ «հայրենի եզերք» կամ «գերեզմաններ այցելած» (ինչպես ներկայացվում է այս օրերին) խումբը նախընտրում է ավելի երկար մնալ տարածքում, եւ չի շտապում «հոգեւոր պահանջմունքը» բավարարելուց հետո վերադառնալ Ադրբեջան:

                      Ակնբախ է, որ խմբի առջեւ առաջադրանք էր դրած՝ հնարավորինս մեծ խուճապ առաջացնել ԼՂՀ-ում ու Հայաստանում, այդ նպատակով շարունակել արկածները, ամենայն հավանականությամբ՝ զորավարժությունների ֆինալին իրականացնել տպավորիչ դիվերսիաներ, Հայաստանում ու ԼՂՀ-ում պատճառել ավելի մեծ խուճապ եւ սարսափ:

                      Այդ շղթայի մեկ այլ օղակներ են դառնում վերջին երկուսուկես ամիսներին հայ-ադրբեջանական սահմանագծի երկայքնով հաճախակիացած դիվերսիոն կամ սադրիչ գործողությունները, որոնք բոլորը կասեցվեցին հայկական զինուժի կողմից:

                      Այսպես. Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Տավուշի Այգեձոր գյուղի մերձակայքում հակառակորդը դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ էր ձեռնարկվել՝ փորձելով շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը: Հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չէր ունեցել, դիվերսիոն գործողության փորձն էլ կասեցվել էր:

                      Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանը հերթական դիվերսիա էր կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Դիվերսիան չեզոքացնելու ժամանակ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։

                      Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան (Նախիջեւան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացան պայմանագրային երկու զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը եւ Բորիս Բենիկի Գասպարյանը:

                      Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերն ադրբեջանցիները հերթական դիվերսիոն փորձն էին ձեռնարկվել ժամը 02:55-ի սահմաններում՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը տվել էր առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը մեկ զինվոր էր կորցրել՝ ՊԲ զինծառայող, եֆրեյտոր Էրիկ Գասպարյանին։

                      Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման հերթական փորձը: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել էին հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել էր առնվազն 3 վիրավոր:

                      Եւ ահա չստացված ու ետ մղված փորձերին ավելանում է եւս մեկը՝ ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որի նույնպես ձախողվեց երկու զոհի եւ մեկ վիրավորի գնով. հուլիսի 11-ին որոնվող դիվերսատներից մեկին վնասազերծելիս փոխհրաձգության ժամանակ զոհվեց մայոր Սարգիս Աբրահամյանը եւ ծանր վիրավորվեց Կարինե Դավթյանը, նաեւ՝ առեւանգված ու սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանը:

                      Եթե այս ամենին էլ գումարում ենք վերջին օրերին սահմանի տարբեր հատվածներում հայ զինվորների սպանությունները, ապա պատկերը ամբողջական է դառնում. Ադրբեջանը վերջին երկու ամիսներին ուղղակի «օղակի» մեջ է վերցրել Հայաստանն ու ԼՂՀ-ը եւ նապատակ էր/է դրել այնտեղ հարուցել աննախադեպ խուճապ եւ սարսափ: Դա փորձեց անել սահմանի տարբեր հատվածներում դիվերսիաներով, հայկական մի շարք դիրքերում զինվորներին ու պայմանագրային ծառայողներին դիպուկահար կրակոցներով սպանելու, սահմանամերձ քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը ռմբակոծելու (Տավուշ, Ճամբարակ), սահմանի մոտակայքում հաճախակիացող ու աստիճանաբար լայնամասշտաբ բնույթ ստացող զորավարժություններով, մոբիլիզացիոն ներուժի, զինտեխնիկայի ցուցադրությամբ, իսկ Քարվաճառում՝ նաեւ թիկունք ներթափանցելու ու խուճապ ստեղծելու փորձով:

                      Այս ամենը պրոֆեսիոնալ դիտանկյունից առավելապես պատերազմի գլխավոր փորձ է հիշեցնում, երբ հակառակորդը փորձում է ոչ միայն մկանների ցուցադրութամբ, այլ կորուստներ պատճառելով ու շոշափելի խուճապ ստեղծելով փորձում է ստուգել ոչ միայն սահմանների ամրությունը, այլեւ հայկական կողմի մարտական հոգեբանական, տեղեկատվական եւ այլ պատրաստվածությունը եւ դիմադրողունակությունը: Այս լույսի ներքո միանգամայն լավ են երեւում այն հետեւանքները, եթե դիվերսանտներին հաջողվեր իրականցնել իրենց հիմնական ծրագրածը զորավարժությունների ֆինալին մոտ ու վերադառնալ Ադրբեջան:

                      Ըստ այդմ, ցավալիորեն կորուստների գնով, բայց դժվար է թերագնահատել այն հակազզդեցությունը, որը այս ամիսներին ցուցաբերել է հայոց բանակը, ու նաեւ ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման փաստը: Ով-ով, բայց գոնե զորավարժություններն ամփոփած հակառակորդը գոնե հաստատ գիտի, որ դրանք ձախողվեցին ու արժանացան ոչնչացնող հակահարվածի: Իսկ դրանցից ամենաարկածախնդիրը՝ քարվաճառյան օպերացիան, կասեցվեց ու վնասազերծվեց:

                      Իսկ Քարվաճառում վնասազերծվեց չափազանց պրոֆեսիոնալ, պատրաստված խումբ, որի կորուստը Ադրբեջանի համար լուրջ է. այդպիսի կադրեր մեկ օրում չես պատրաստի, որոնք տեղանքը հինգ մատի պես գիտեն, կարող են բազմիցս մուտք գործել հայկական թիկունք ու հետախուզական առաջադրանքը կատարած անվնաս վերադառնալ Ադրբեջան:

                      «Խուճապ եւ սարսափ Հայաստանում» օպերացիան տապալվեց: Թերեւս Բաքվին մնում է տարատեսակ պատմություններով դիվերսանտներին ներկայացնել «կարոտաբաղձ քարավաճառցի», «հասարակ խանութպան», «Ռուսաստան կամ Թուրքիա պարբերաբար խոպան գնացող», անգամ՝ «նարկոբիզնեսով զբաղվող խմբավորման անդամ»: Ու ինչպես շարունակվում է գիծը նաեւ այս օրերին, նեկայացնել, թե «ընդամենը երեք արկածախնդիր ադրբեջանցի խուճապի են մատնել ողջ Հայաստանին, ԼՂՀ-ին ու նրա զինուժին»: Երեկ www.haqqin.az-ում տեղադրված Армяне в панике, а Сейран Оганян теряет голову հոդվածը դրա հերթական վառ վկայությունն է: Այն լավագույնս ապացուցելու է գալիս սույն շարքում առաջ քաշված վարկածը:

                      Հարջորդած օրերին կատարվածը, դիվերսանտների իրական պրոֆիլը կներկայացնենք առանձին:

                      Լուսանկարը` razm.info-ի:

                      (շարունակելի)

                      Comment

                      Working...
                      X