Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Նոր դիվերսիա. զոհվել է հայ զինծառայող, հակառակորդը ունեցել է 3 զոհ եւ 7 վիրավոր
    02.08.2014

    Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:

    ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հյայտնում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

    Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ եւ յոթ վիրավոր, ինչպես նաեւ մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ:
    Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաեւ հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը:

    ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Զ. Գեւորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

    Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

    Հարկ է նաեւ նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարեւելյան եւ արեւելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին եւ հետ շպրտել իր ելման դիրքերը:

    Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

    ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը եւ հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Գիշերային մարտեր Մարտակերտի ուղղությամբ. զոհվել է մեկ հայ զինվոր, չորս ադրբեջանցի
      Ղարաբաղի ՊՆ-ն նշում է, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով:

      02.08.2014

      Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

      «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է Պաշտպանության բանակի զինծառայող 1989 թվականին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

      «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զորիկ Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

      Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

      Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նշում է նաև, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

      «Շփման գծի ողջ երկարությամբ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը», - ասված է հաղորդագրությունում։

      Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ անցած գիշեր մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանցի չորս զինծառայող։

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. Արծրուն Հովհաննիսյան
        02.08.14
        Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է...



        Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Facebook-ի իր էջում։

        Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող և հայտնի էր դարձել 3 զոհի և 7 վիրավորի մասին՝ հակառակորդի կողմից։

        Լուրեր Հայաստանից - Թերթ.am

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Նավթի պաշարները Ադրբեջանին թույլ չեն տա սկսել պատերազմ. Վովա Վարդանով
          02.08.14


          Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովն այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով սահմանի լարվածությանն ասաց, որ մեր հասարակության մեջ խուճապ չկա, իսկ թուրքերի մոտ գուցե լինի: «Վերջապես նախաձեռնող կողմը մենք ենք դարձել»,- ասաց նրա:

          Ըստ Վովա Վարդանովի՝ պատերազմի հավանականությունը մեծ է միայն 75 տարի հետո, քանի որ Ալիևների ընտանիքը չի սկսի պատերազմ՝ հաշվի առնելով, որ իրենց նպատակը երկիրը քամելն է: «Նավթի պաշարները նրանց թույլ չեն տա սկսել պատերազմ»,-ասաց Վարդանովը:

          Հոգեբան Աննա Բադալյանը գտնում է, որ տեղեկատվությունը մեծ ազդեցություն է ունենում հասարակության մեջ: Նա ասաց, որ թեև խուճապ չկա, սակայն տագնապ, հնարավոր է, լինի: «Այսօր ապացուցվեց, որ հայ երիտասարդի ոգին կա և այն անկոտրում է»,-ասաց նա և ավելացրեց, որ արժանի հակահարված տալը բավականին ոգեշնչում է հասարակությանը:

          Աննա Բադալյանն ասաց, որ երբ հերթական անգամ զոհի մասին տեղեկատվություն է տարածվում, նորակոչիկների մոտ հնարավոր է վախ լինել, սակայն զինվոր լինելը գաղափարախոսություն է:

          Վովա Վարդանովը նկատեց, որ այսօր հայ երիտասարդների մոտ բացակայում է ֆիզիկական դաստիարակությունը: Ինչ վերաբերում է մեր և հակառակորդ երկրի քանակական տարբերությանը, նա ասաց, որ դա ոչինչ չի նշանակում, իսկ ցանկացած զենքի դեմ կա հակազենք: Ամեն դեպքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը նա ճիշտ քայլ չի համարում:

          «Ռուսական կառավարությունն իրեն սիրուն չի պահում»,-ասաց նա:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            PHOTOS:

            ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ...

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Originally posted by Vrej1915 View Post
              Ադրբեջանական զինուժից առգրավվել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ. ԼՂՀ ՊՆ (լուսանկարներ)
              02.08.14



              ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ի լրումն այսօր տարածված հաղորդագրության, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր:

              ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:

              Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

              Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:

              Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող և հայտնի էր դարձել առնվազն 3 զոհի և 7 վիրավորի մասին՝ հակառակորդի կողմից։

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Նման գործելաոճի պահպանման դեպքում հայկական զինուժը կպատժի ավելի խիստ. ՀՀ ՊՆ
                Օգոստոս 2, 2014
                by Վռամ Խոջագորյան

                ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Հաղորդագրությունում նշվում է՝ ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը:


                Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:

                Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:

                Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

                Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Մարտակերտում զոհված Զորիկ Գեւորգյանն ավագ լեյտենանտ էր

                  Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ զոհված Զորիկ Գեւորգյանն ավագ լեյտենանտ էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

                  NEWS.am-ի տեղեկություններով՝ Զորիկ Գեւորգյանի ընտանիքն ապրում է Վանաձորում: Նա ամուսնացած չէր, ապրում էր ծնողների եւ քրոջ հետ:

                  Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտնել էր, որ Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ադրբեջանական կողմն ունի 8 զոհ:

                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Baku tends to accuse Yerevan, with not much imagination.
                    They just reverse reality, and accuse us in doing, what they actually do.
                    So this specific report is a good description, by themselves, about how they do hide their losses......

                    -----
                    Armenian Defense Ministry gives special instruction to take killed and wounded soldiers to military hospitals in Nagorno Karabakh
                    02 August 2014
                    Baku – APA. Special forces of Armenian Army attempting sabotage on frontline have given serious casualties in Tartar-Aghdam direction.

                    APA reports that Armenians faced fire by Azerbaijani soldiers while they attacked one of our posts. Consequently, servicemen of Armenian diversion group gave casualties. Enemy units retreated with wounded and killed servicemen.

                    Armenian special force group was destroyed in the Aghdere irection. Azerbaijani side also gave casualty in that fight last night.

                    According to information, Armenian Ministry of Defense gave special instruction to take killed and wounded servicemen to the military hospital in Nagorno Karabakh, not to publicize casualties and “be carefully” in releasing information about casualties and publicize information about killed servicemen with intervals. One more instruction is related to keep wounded and killed servicemen in Nagorno Karabakh, not to evacuate to Armenia yet.

                    Armenian Defense Ministry passed this decision in order to prevent the anxiety of the people. Armenian leadership intends to prevent aggravation of socio-political situation in the country.

                    Armenian side also tried to hide the casualties before. However, the figures publicized by different sources have been confirmed by Armenian official authorities.

                    Armenian Defense Ministry publicized that 3 servicemen were killed during past three days.

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Ղարաբաղի ՊԲ-ն նոր տվյալներ է հրապարակում. Ադրբեջանը ունի 9 զոհ, 11 վիրավոր


                      02.08.2014
                      Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդում ադրբեջանական կողմի զոհերի թվի մասին։

                      «Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ (նախկին 5-ի փոխարեն) և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ (նախկին 2-ի փոխարեն) և 4 վիրավոր»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

                      Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակվում են ճշտվել:

                      Comment

                      Working...
                      X