Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Արծրուն Հովհաննիսյան. «Պետք չէր մտնել մեր տարածք. եկան մտան և հետևանքները տեսան»
Լուսանկարում՝ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
«Պետք չէր մտնել մեր տարածք: Եկան մտան և հետևանքները տեսան, պատասխանատվությունը թող կրեն իրենք»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեծ կորուստներին, որոնք նախահարձակ լինելով` դիվերսիոն գործողություններ են իրականացրել, իսկ հայկական կողմը տվել է համարժեք պատասխան:
Նկատենք, որ հակառակորդն իր կողմից դրսևորած ակտիվության արդյունքում վերջին երկու օրվա ընթացքում արդեն ունի շուրջ երկու տասնյակ զոհ։
Միայն այս գիշեր հակառակորդն ունեցել է 8 զոհ. վերջիններս նախահարձակ գործողություններ են իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի միանգամից մի քանի՝ հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով:
Հայոց պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը մարտադաշտում թողել է հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ:
Ցավոք, թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
Շփման գծի ողջ երկարությամբ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:
Նշենք նաև, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ընդունելով Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին, հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար՝ հիշեցնելով հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:
Հեղինակ:
«Փաստինֆո»
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/47955....kMinEXEg.dpuf
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
08/03/2014
ԼՐԱՀՈՍ
Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ
Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով: Yerkir.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը:
«Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով: Այսօր առավոտյան Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թվով` մոտ 300 հոգի: Նրանք բաժանվել են խմբերի ու մեկնել դիրքեր: Նրանց թվում են եղել ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար , պահեստազորի գեներալ Վլադիկ Խաչատրյանը և այլ ազատամարտիկներ: Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում», - գրում է պաշտոնաթերթը եւ համոզմունք հայտնել, որ նրանք իրենց փորձով եւ խորհուրդներով շատ օգտակար կլինեն մեր դիրքապահներին: Քանզի, դիրքեր մեկնած հրամանատարներն ու ազատամարտիկները նրանք են, ովքեր եւս իրենց գումարտակներով ազատագրեցին ողջ Մարտակերտի շրջանը, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում եւ ամեն մեկը կարողանում է վերացնել թշնամու մեծաքանակ զորքերի: Այդ տղաներն ապացուցել են դա Արցախյան պատերազմի ժամանակ: Այսօր նրանք կրկին նետվեցին առաջնագիծ, նույն ոգո:
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/48003....PATpO6pC.dpufLast edited by Vrej1915; 08-03-2014, 01:45 PM.
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
, 08/03/2014 - 17:08
ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական կայք էջից, Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Հեղինակ:
«Փաստինֆո»
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/47994....eGUbX1tv.dpuf
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ՀՀ ՊՆ հայտարարությունը.
ՀՀ ՊՆ-ն ափսոսում է երկուստեք կորուստների համար
03.08.2014
Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից:
Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից:
Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել' տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել են: ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:
Ցավոք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին և հայ հասարակությանը կոչ է անում ՀՀ զինված ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողությունների շնորհիվ է, որ հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ է կրել:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճին:
Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին' զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ԼՂՀ ՀՕՊ-ը վերահսկում է իրավիճակը
02.08.2014
Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե իբր Ադրբեջանը օդ է բարձրացրել ՌՕՈւ-ի մարտական կործանիչներ եւ թռիչքներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի ու Ակնայի հատվածում:
Այս տեղեկության վերաբերյալ Yerkir.am-ը մեկնաբանություն խնդրեց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից: Վերջինս մեր թղթակից հետ զրույցում ասաց. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպք չի արձանագրվել: Իսկ ԼՂՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորքերը, միշտ կազմ ու պատրաստ, ամբողջովին վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»:
Սենոր Հասրաթյանը նշեց նաեւ, թե Ադրբեջանի օդային սահմաններում միշտ էլ Արդբեջանի ՌՕՈւ-ի կողմից թռիչքներ իրականացվում են' պլանային թռիչքներ են, որոնք համարյա ամեն օր էլ լինում են: Հասրաթյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ԼՂՀ օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ
02.08.2014
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանային լարվածության եւ դրա արձագանքների վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ.
1. Խնդրում եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցներրի խարդավանքներին: Որևէ մի փաստի մասին առանց ստուգելու որևէ բան մի գրեք և ամեն մի ադրբեջանական լուր չէ, որ հարկավոր է մեկնաբանել:
2. Հայկական կողմը իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում է բանակի ղեկավարությունը:
3. Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով, որ իրավիճակն է դա թելադրել»:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Բերձորի կամավորական ջոկատն արդեն դիրքերում է Արցախ
03.08.2014
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բերձորից սահման մեկնած կամավորների խմբին: «Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր՝ զինվորների հետ տեղում կանգնելու:
Հենց նոր խոսեցի խմբի ղեկավարի՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանի հետ, և նա ասեց, որ արդեն դիրքերի մոտ են (տեղանքը չեմ հրապարակում):
Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել բերձորցիները: Ե՛վ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և՛ բոլորս (այդ թվում՝ հակառակորդը) ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում:
Ի դեպ, տեղյակ եղեք, որ Արցախում Բերձորն ամենահեռու քաղաքն է դիրքերից, դե էլ չասեմ Երևանի ու ՀՀ մի շարք այլ քաղաքների համեմատ: Այնպես որ՝ բրավո՜, Բերձո՛ր...»
Մանրամասները` yerkir.am կայքում:
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Կամավորները առաջնագծում ոգեշնչելու են մեր զինվորներին
Օգոստոս 3 2014
Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Բերձորից սահման՝ առաջնագիծ է մեկնել կամավորների առաջին հարյուրյակը:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը որեւէ ձեւով չմեկնաբանեց այս տեղեկությունը, ասելով, որ այն հերքել կամ հաստատել կարող է միայն ԼՂՀ ՊԲ-ն:
Ցավոք, պաշտպանության բանակի հետ կապ հաստատել առայժմ չհաջողվեց: Այդուհանդերձ, «Առավոտի» բազմաթիվ աղբյուրներ հաստատեցին այս տեղեկությունը:
Նշվում է, որ կամավորները մեկնել են մեր առաջնագծում ծառայող զինվորներին ոգեշնչելու, նրանց ցույց տալու համար, որ ժողովուրդն իրենց թիկունքին է, իրենք մենակ չեն:
«Առանց այդ էլ մեր զինվորները շատ «դուխով» են, բայց մենք էլ ենք ուզում մեր կողմից իրենց «դուխ» տանք»,-այսպես բացատրեց մեր աղբյուրներից մեկը՝ կամավորների՝ սահմանային առաջնագիծ մեկնելու փաստը: Այդուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ հարկ եղած դեպքում զուտ հոգեբանական օգնության փոխարեն իրենք շատ ավելին կանեն. «Բայց առայժմ դրա կարիքը չկա, մեր բանակը շատ լավ ու շատ ճիշտ անում է այն, ինչ պետք է, տեղը տեղին պատասխանը տալիս է հարձակվողների»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/03/485439/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Comment
Comment