Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Սա նոր տեսակի՝ ահաբեկչական պատերազմ է. Միհրան Հակոբյանը՝ ադրբեջանական դիվերսիաների մասին
    04.08.14




    Tert.am–ի հետ զրույցում ԵՊՀ Ադրբեջանական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Միհրան Հակոբյանը, անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական զինուժի դիվերսիաների և դրանց հետևանքով նրանց կրած մարդկային վնասների մասին, ասում է, որ Ադրբեջանում տրամադրությունների անկում է նկատվում, քանի որ ադրբեջանական զինուժի հզորության մասին այդ երկրի նախագահի հայտարարություններն այլևս ի չիք են դառնում։ Նա նաև ասում է, որ սա նոր տեսակի պատերազմ է, 1990-ականների սկզբների պատերազմից որակապես տարբերվող պատերազմ, ահաբեկչական պատերազմ է և նման է արաբա-իսրայելական պատերազմներին, երբ լայնամասշտաբ գործողություններ քիչ են լինում, իսկ հիմնական գործողություններն ընդանում են փոքր, բայց լավ պատրաստված խմբերով սահմանային մարտերում:

    – Ադրբեջանական զինուժը լուրջ կորուստներ է ունեցել վերջին օրերին իր իսկ իրականացրած դիվերսիոն գործողությունների հետևանքով։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում Ադրբեջանում, արդյո՞ք նրանց բանակի մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները միֆի ժանրից չեն։

    – Ադրբեջանում, իրոք, տրամադրությունների անկում է նկատվում: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ներքին լսարանին ուղղված Ալիևի քարոզչական աշխատանքը հակառակ արդյունք է տալիս: Մարդիկ հավատացել են բանակի հզորությանն ու հիմնահարցի ուժային ճանապարհով լուծմանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխանության հռետորաբանական հայտարարությունները իրականության չեն համապատասխանում, 2-3 օրվա կտրվածքով բանակը շփման գծում մոտ 25-30 զոհ է ունենում: Հասարակական հիասթափությունը ցանկացած երկրում հղի է լուրջ վտանգներով: Թերևս, սա է հիմնական պատճառը, որ ադրբեջանական մամուլը փորձում է հայկական կողմի զոհերի մասին կեղծ տեղեկատվություն տարածել:

    – Նշեցիք հիասթափության մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների գործողությունները քարոզչության հարթությունում։

    – Ադրբեջանի իշխանությունը փորձում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից: Մի կողմից, պետք է լեգենդներ հորինել` ինչ-որ կերպ վերջին օրերի տասնյակ զոհերի խնդիրը բացատրելու համար, մյուս կողմից` թույլ չտալ Ադրբեջանի ժողովրդի մոտ կասկածների խորացմանն առ այն, որ միլիարդավոր դոլարների ներդրումը պաշտպանական ոլորտում, մեծածավալ սպառազինության ձեռք բերումը որևէ կերպ չեն խախտել ռազմական հավասարակշռությունը` Ադրբեջանի բանակին չտալով ոչ ստրատեգիական, ոչ էլ տակտիկական առավելություն: Ավելին` տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովուրդը իր պաշտոնյաների, և առաջին հերթին` նախագահի շուրթերից լսել է, որ հայկական բանակը վատ է զինված, սոված է, վառելիք չունի, սարքին տեխնիկա չունի, և հիմա պարզվում է, որ այդ բանակը շատ ավելի արդյունավետ է գործում շփման գծում, քան գովազդված ադրբեջանականը: Իսկ սա բացատրելը դյուրին գործերից չէ:

    – Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

    Չէի ցանկանա, որ մենք կերակրվենք ադրբեջանցիների զոհերի մասին տեղեկատվությամբ: Դա թմրադեղի ազդեցություն ունի և ոչ մի օգուտ չի պարունակում մեզ համար: Թերևս, խնդիր ունենք գիտակցելու, որ մենք պատերազմում ենք, սա նոր տեսակի պատերազմ է, 1990-ականների սկզբների պատերազմից որակապես տարբերվող պատերազմ: Ադրբեջանը խնդիր ունի հարցը լարված պահել, իսկ վերջին գործողությունները միայն ձևի մեջ են հետախուզադիվերսիոն բնույթի, իսկ բովանդակային առումով սա ահաբեկչական պատերազմ է: Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու հասարակությանը պատրաստենք նոր իրողությունների: Ինչ-որ առումով այս պատերազմը նման է ժամանակակից արաբա-իսրայելական պատերազմներին, երբ լայնամասշտաբ գործողություններ քիչ են լինում, իսկ հիմնական գործողություններն ընդանում են փոքր, բայց լավ պատրաստված խմբերով սահմանային մարտերում:

    – Ըստ Ձեզ, վերջին օրերի դիվերսիոն հարձակումները ինչպես կազդեն ԼՂ բանակցային գործընթացի վրա։

    Ադրբեջանը կամա թե ակամա փոխեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների բովանդակությունը: Կարելի է ենթադրել, որ ոչ թե վերջանական կարգավորման բանակցություններն են այսուհետ առաջնայինը լինելու, այլ 1994թ.-ի հրադադարի ռեժիմի պայմանագրի վերահաստատումը: Դժվար է ասել պաշտոնական Բաքուն հաշվարկել էր, որ հայտնվելու է այս ծուղակում, թե ոչ, բայց հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկայում բանակցությունների հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի վերահաստատումը` հետին պլանում թողնելով «մադրիդյան» և այլ տեսակի փաստաթղթերի քննարկումը:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Գրեթե բոլոր լրատվամիջոցներն էլ, որոշ բացառություններով, ճիշտ են հասկանում մարտահրավերները. Ա. Հովհաննիսյան
      04.08.14


      Այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ տեղեկատվական դաշտում շատ բան է կարգավորվել: Մեր բարեկամներն ու ընկերները հատկապես մեծ աշխատանք կարողացան անել իրականությունը ճիշտ ներկայացնելու, հակառակորդի թակարդները չեզոքացնելու և այս պատերազմում հաղթելու համար:

      Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

      «Գրեթե բոլոր լրատվամիջոցներն էլ, որոշ բացառություններով, ճիշտ են հասկանում մարտահրավերները և համապատասխան քննարկումներից հետո վարում են հստակ և ուղղորդված աշխատանք, ինչը և պետք է լինի պատերազմի ժամանակ: Սա չափազանց կարևոր է ու ողջունելի: Սակայն դրանով հանդերձ՝ դեռ կան անձիք կամ լրատվականներ, որոնք հիմնականում անզգուշորեն կրկնում են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը:

      Մասնավորապես՝ եղան այսպիսի նյութեր, թե իբր՝ մեր զոհերը ավելի շատ են, փորձեցին անգամ փաստեր հորինել իբր՝ մենք դիակները չենք բերում ԼՂՀ-ից ու թաքցնում ենք դիահերձարաններում:

      Մի քանի անգամ հորդորեցինք չտրվել այս էժանագին փորձերին, մեզ լավ ծանոթ են այս խոսքերը: Ավելին՝ մենք լավ գիտենք, որ հիմա էլ հակառակորդը փորձելու է փորձված այլ խոսքեր դնել շրջանառության մեջ, օրինակ՝ որ Հայաստանում հավաք է, ժողովրդին օդանավակայաններից բաց չեն թողնում, մեր փոխարեն կռվել են այլոք, մենք չէինք կարող այդպես կոտորել իրենց և այլն: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝ նման լուրեր չհրապարակել, չփորձենք դրանք մեր դաշտ բերել ու հերքում կամ հաստատում պահանջենք:

      Մենք, բացառությամբ ռազմական գաղտնիք պարունակող նյութերից, մնացած տեղեկությունները հայտնում ենք ստույգ և օպերատիվ:

      Լուրեր Հայաստանից - Թերթ.am




      

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Սեյրան Օհանյանն ու ԱՄՆ դեսպան Հեֆերնը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը

        4 օգոստոսի, 2014
        Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

        Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով:

        Դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել իրավիճակը բոլոր կողմերին:

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Առաջնագծում ինքնաթիռներ օդ բարձրացնելու լուրը՝ ադրբեջանական քարոզչության միջոց
          Օգոստոս 4, 2014
          by Անի Մարգարյան


          Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին շրջանում հաճախ են լուրեր տարածում առաջնագծում իրենց ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռների՝ թռիչքներ կատարելու մասին։ Իրականում ադրբեջանական օդուժի կործանիչների օդ բարձրանալու լուրերը կիրառվում են հիմնականում քարոզչական նպատակներով՝ որպես հիմնական թիրախ ունենալով հայկական լսարանը։

          Եթե դիտարկում ենք ավելի վաղ արձանագրված դեպքերը, պարզ է դառնում, որ առաջնագծում ինքնաթիռներ բարձրացնելու տեղեկություններն ավելի հաճախ են շրջանառվել ադրբեջանական լրատվադաշտում այն ժամանակ, երբ առաջնագծում համեմատաբար լարված է եղել, և երկուստեք եղել են մարտական կորուստներ։ Նման դեպքերում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կամ չի մեկնաբանել տեղեկությունը՝ ինտրիգը պահելով կամ էլ տվել է անորոշ պատասխաններ։

          Բերենք մի քանի օրինակ. այսպես, 2014-ի հունվարի 19-ից ի մինչև հուլիսի վերջ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն չէր. ադրբեջանական զինուժի դիվերսիան տապալվել էր, իսկ ինտենսիվ կրակոցները լռեցվել էին պատասխան կրակով։ Հենց այս ժամանակահատվածում ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածել առաջնագծում պարբերաբար օդ բարձրացող Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշ ժամանակ անց հաստատել էր տեղեկությունը՝ մեկնաբանելով, թե ինքնաթիռները թռիչքներ են կատարում առաջնագծին մոտ հատվածում։

          ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն այդ ժամանակ Ռազմինֆոյին մեկնաբանել էր իրավիճակը. «Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը մարտական հերթապահություն են իրականացնում և վստահորեն պաշտպանում ողջ Արցախի օդային տարածքը։ Բացի այդ, մենք աչալրջորեն հետևում ենք հակառակորդի օդային տարածքին, լիովին վերահսկում ենք իրավիճակը։ Հակառակորդը կարող է ինքնաթիռներ բարձրացնել միայն սեփական օդային տարածքում»։

          Արդեն 2014-ի մայիսի 28-ին ադրբեջանական լրատվակայքերը, հղում կատարելով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածից ստացած տեղեկություններին, հաղորդում են, թե «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը շփման գծի օդային տարածքում պարբերաբար օդ են բարձրացնում կործանիչներ»։ ՊԲ խոսնակը կրկին մեկնաբանություն է տալիս Ռազմինֆոյին՝ հաստատելով, որ հայկական զինուժի ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խախտմանը տալ համարժեք պատասխան։ Նկատենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ֆիզուլու ուղղության առաջնագծում իրավիճակը լարված է եղել։ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող: Ընդ որում, Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս ուղղության առաջնագծի հատվածում իր ունեցած 2 զոհը, 1 վիրավորը։

          Վերջին օրերին ևս ադրբեջնական կողմը, այս անգամ իրենց ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգահլըի խոսքերին հղում տալով, կրկին տարածել էր տեղեկություն առաջնագծում թռիչքներ կատարող ինքնաթիռների վերաբերյալ։ Ավելորդ է հիշեցնել, որ հուլիսի 31-ին մինչ օրս իրավիճակն առաջնագծում լարված է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 5 զոհ, 7 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ առնվազն 15 զոհ։

          Այսպիսով, ադրբեջանական կողմը, առանց տեսագրության և լուսանկարների, ժամանակ առ ժամանակ տարածում է սույն տեղեկությունը՝ նպատակ ունենալով թերևս խուճապային տրամադրություններ ստեղծել հայկական լսարանի շարքերում։ Առաջնագծում լարվածության առկայության դեպքում թե´ զրահատեխնիկայի, թե´ կենդանի ուժի կուտակումները, ինչպես և ինքնաթիռների թռիչքները պլանային են ու արտառոց դեպք չեն։ Հարց է ծագում՝ արդյոք իմաստ ունի թարգմանել ու տեղադրել այս լուրը հայկական կայքերում ՝ հերթական անգամ անդրադառնալով որևէ սենսացիա չպարունակող միևնույն թեմային՝ հատկապես որ հայկական կողմը՝ ի դեմս ՊԲ մամուլի խոսնակի, բազմիցս պաշտոնապես արձագանքել է հրապարակմանը։ Դա ավելի է թեժացնելու առանց այն էլ լարված իրավիճակը՝ որևէ կերպ չբխելով տեղեկատվական պայքարում հայկական կողմի շահերից։

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Կիրակոսյան. «Ադրբեջանը շատ հեռու է լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց»
            Փորձագետի խոսքով՝ «ադրբեջանցիների նպատակը սահմանային հարձակումները ներքին քաղաքականությունում և ղարաբաղյան բանակցություններում օգտագործելն է»:


            Սարգիս Հարությունյան
            Հրապարակված է՝ 04.08.2014

            Նախորդ օրերի բախումները հայ - ադրբեջանական սահմանին և հակառակորդի քառապատիկ ավելի կորուստները ցույց տվեցին, որ մարտունակությամբ ադրբեջանական բանակը զիջում է հայկականին, և իրականությանը չեն համապատասխանում Ադրբեջանի ղեկավարության՝ վերջին տարիներին շարունակվող պնդումները, թե իրենց զինված ուժերը պատրաստ են պատերազմի: Այսօր «Ազատության» հետ զրույցում ն ման գնահատական տվեցին փորձագետները, իրենց ասածն այսպես հիմնավորելով՝ «նախահարձակ ադրբեջանական բանակը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, իսկ հայկականը կարողացավ»:

            Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ տեղի ունեցած ռազմական գործողությունների բնույթը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի նպատակը ոչ թե ռազմական հաջողություն գրանցելն է, այլ՝ սահմանային այդ հարձակումները ներքին քաղաքականությունում և ղարաբաղյան բանակցություններում օգտագործելը:

            «Կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի ունեցավ, այլև այն, ինչ տեղի չունեցավ: Մենք չտեսանք, որ Ադրբեջանը համակարգված ձևով օգտագործի հրետանին, տանկերը, օդուժը և ցամաքային զորքերը: Սա նշանակում է, որ նրանք շատ հեռու են լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։

            Ըստ Կիրակոսյանի՝ այստեղ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի համեմատաբար նոր պաշտպանության նախարարի գործոնը. այս պաշտոնում Զաքիր Հասանովը նշանակվել է անցած հոկտեմբերին, և, Կիրակոսյանի համոզմամբ, սահմանին ադրբեջանական բանակի ակտիվությամբ Հասանովը փորձում է ամրապնդել իր դիրքերը Ալիև կրտսերի վարչակազմում։

            «Տեղի ունեցածն իսկական ջախջախում էր»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

            «Այսինքն, ընդգծված ցույց տրվեց հայկական՝ Հայաստանի ու Արցախի բանակների և ադրբեջանական բանակի վիճակը: Ադրբեջանական կողմը փորձեց տպավորություն գործել հայկական կողմի վրա՝ մտնել ռազմական բախման մեջ, մուտք գործել հայկական տարածք: Բոլոր այդ փորձերը ձախողվեցին: Սա ջախջախիչ պարտություն է: Հայկական կողմի պաշտպանական գիծը ունակ եղավ հետ մղել զանգվածային հարձակում: Սա է գլխավոր դասը»,- ասաց Իսկանդարյանը։

            Ռուս խաղաղապահներին Ղարաբաղո՞ւմ
            Սպասվում է, որ օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները՝ բանակցություններ անցկացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

            Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, եթե Ռուսաստանը չի էլ նպաստում վերջին սրացումներին, ակնհայտորեն փորձում է օգտագործել այն՝ Հայաստանում և Ադրբեջանում իր ազդեցությունը ուժեղացնելու համար:

            «Սոչիի հանդիպման նպատակը կողմերին ռուս խաղաղապահներ առաջարկելն է»,- կարծիք հայտնեց Մեհրաբյանը, - «Որովհետև հակառակ դեպքում, ցանկացած խաղաղ կարգավորման պլան ուղղակի չի աշխատի և, բնականաբար, Ռուսաստանը ձգտում է, որ այդ խաղաղապահները լինեն միայն և բացառապես իրենը, գոնե իր հրամանատարության ներքո»։

            «Այսօր Ռուսաստանը ցանկանում է աշխարհին ներկայանալ հնարավորինս դրական իմիջով: Սա է Սոչիի նպատակը: Բայց մյուս կողմից, եթե Սոչիի հանդիպումը կայանա, կարծում եմ, չափազանց դժվար կլինի այնտեղ լուրջ դրական տեղաշարժ գրանցել»,- իր հերթին նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

            «Նման խոսակցությունները լուրջ չեմ ընդունում: Ներկայիս քաղաքական իրավիճակում պատկերացնել, որ կլինի նման նախաձեռնություն և, որ այդ նախաձեռնությունը ինչ-որ մեկի կողմից կընդունվի, շատ դժվար է: Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս խնդիրներն ու իմիջը՝ ռուս խաղաղապահներին դեմ կլինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Այնպես որ, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխումը ինձ լուրջ չի թվում»,-ասաց Իսկանդարյանը։

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Ռուս փորձագետը չի բացառում ղարաբաղյան պատերազմի վերսկսումը
              Ըստ Ֆելգենգաուերի՝ Մոսկվան կանի ամեն ինչ կողմերին զսպելու համար։

              Ազա Բաբայան
              Հրապարակված է՝ 04.08.2014

              Հավանական է, որ հայ-ադրբեջանական շփման գոտում լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսվեն։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ռազմական հարցերով ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

              «Եթե երկու կողմերն էլ չեն վախենում պատերազմից և այդ մասին հայտարարում են, ուրեմն ռազմական գործողությունների վերսկսումը հավանական է։ Այլ հարց է, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե, երբ կսկսվի այդ պատերազմը։ Այդ հարցին չեն կարողանա պատասխանել նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է փորձագետն ու հավելել,-«Ինչպես նաև դժվար է ասել, թե լայնածավալ պատերազմի դեպքում, որ կողմը հաղթող դուրս կգա»։

              Ըստ փորձագետի՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատրաստ են պատերազմի, ավելին՝ Բաքուն մեծ քանակի ռազմական տեխնիկա և զենք է ձեռք բերել՝ ժամանակակից տեխնիկա, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, թե պատերազմի դեպքում Բաքուն կլինի հաղթող։

              «Ռազմական գործողությունները միշտ էլ իրենց սցենարով են ընթանում, կանխատեսումներն էլ միշտ չէ, որ արդարանում են, իսկ պատերազմ, մեծ հաշվով, ոչ ոք չի ուզում, այդ թվում նաև Մոսկվան։ Ռուսաստանին այսօր պատերազմ պետք չէ։ Պատերազմը Ղարաբաղում չի շեղի Արևմուտքի կամ Ռուսաստանի բնակչության ուշադրությունը Ուկրաինայից, փոխարենը մի շարք լուրջ պրոբլեմներ կառաջացնի Մոսկվայի համար, և այսօր Մոսկվան կանի հնարավորը կողմերին զսպելու համար»,- ասաց Ֆելգենգաուերը։

              Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա ըստ փորձագետի, որևէ լուրջ առաջխաղացում այդ հանդիպումից պետք չէ ակնկալել։

              «Մոսկվային այսօր ձեռնտու է Ղարաբաղի հարցում ստատուս քվոն և Պուտինը Ալիևին ու Սարգսյանին Սոչիում ռազմական գործողություններց զերծ մնալու կոչ է անելու ընդամենը»,- փոխանցեց փորձագետը։

              Ֆելգենգաուերի կարծիքով, եթե այդուհանդերձ, պատերազմական գործողություններ վերսկսվեն, Ռուսաստանը կփորձի չեզոք դիրքորոշում պահպանել։

              «Դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև Ղարաբաղի վրա չեն տարածվում։ Եթե Բաքուն ռազմական արշավ սկսի Երևանի դեմ, այո՛, ինչ-որ արձագանք կլինի Մոսկվայից, կամ, եթե, օրինակ՝ Թուրքիան որոշի միջամտել, ինչը թերևս պետք չէ բացառել, այդպես արդեն եղել է 1993 թվականին և ես դա հաստատ գիտեմ, երբ թուրքական ռազմական տեխնիկան պատրաստվում էր խառնվել հայ-ադրբեջանական հակամարտությանը, ռուսական Գլխավոր շտաբում այդ օրերին խառնաշփոթ էր։ Այնպես որ, իհարկե, պարտավորություններ Հայաստանի առջև Ռուսաստանն ունի, բայց ոչ Ղարաբաղի առջև. Մոսկվայի համար Ադրբեջանն այսօր ավելի կարևոր է, քան Ղարաբաղը»,- «Ազատության» հետ զրուցում ասաց ռազմական հարցերով փորձագետը:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Պատերազմը չի ավարտվել, բոլոր հայերը պետք է զենք կրեն. Ագո
                05.08.2014


                Ամբողջ հայ ժողովուրդը պետք է զենք կրի, որ անհրաժեշտության դեպքում 15 րոպեում դառնա բանակ եւ մեկնի ռազմաճակատ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո):

                «Պատերազմը չի ավարտվել, որովհետեւ մենք պայմանագիր չունենք, ընդամենը զինադադար ենք կնքել: 92 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ էլ լինում էր, որ օրերով չէին կրակում, բայց դա չէր նշանակում, որ պատերազմն ավարտվեց: Հիմա այդ ժամկետները երկարել են. ժամանակի խնդիր է, կարող է այսօր հարձակվեն, կարող է 10 տարի հետո հարձակվեն: Համարում եմ, որ մենք ազգովի պետք է պատրաստ լինենք: Երբ որ աշխարհազոր լինի, բոլոր տղամարդիկ զենքի տակ լինենք, կասեմ, որ մենք պատրաստ ենք»,- ասաց նա:

                Ագոյի խոսքով՝ սովորական է, երբ ամբողջ բնակչությունն է զինված լինում: Հարցին՝ արդյոք պատերազմի վտանգ այսքան իրատեսական է՝ նա պատասխանեց. «Պատերազմը նույնիսկ ադրբեջանցիներից կախված չէ: Եթե դրսից ասեն՝ հարձակվեք, կհարձակվեն: Հիմա էլ են տարբեր երկրներում պատերազմներ գնում, այդ ծավալները կտարածվեն եւ մենք էլ կներգրավվենք»:

                Նշենք, որ վերջին շրջանում լարվածություն կա ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին: Հայկական կողմն ունի 5 զոհ, 7 վիրավոր, իսկ հակառակորդն ունի առնվազն 25 զոհ:

                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Նախարար Հասանովը ստում է՝ վախենալով ադրբեջանցիների ցասումից

                    6 օգոստոսի, 2014
                    «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով այս օրերին գտնվում է ԼՂՀ-ում, հայտնում է, որ պաշտպանության բանակի ձեռք բերած տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած հատվածում տվել է 34 զոհ, սակայն այդ երկրի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի օր նշում է 13 թիվը:

                    Չնայած անցած երկու օրերին Ադրբեջանը տվել է եւս 3 զոհ, այդուհանդերձ, նորաթուխ նախարար Զաքիր Հասանովի ղեկավարած կառույցը չի շտապում հայտարարել, որ մարդկային կորուստները եղել են առաջնագծում իրենց իսկ գործողությունների տխուր հետեւանքով: Կարելի է մտածել, որ 13-ն այն սահմանագիծն է, որից այն կողմ Հասանովի սպասվող պաշտոնանկությունն է: Հիշեցնենք, որ ադրբեջանական հասարակությունը վերջին շրջանում սեփական բանակի անփառունակ գործողությունների ու զոհերի ֆոնին սկսել է խիստ քննադատաբար հանդես գալ նախկին ոստիկան Հասանովի հասցեին: Անկախ պաշտոնական Բաքվի ներկայացրած թվերից՝ 13-ի սիրահար նախարարի գլխին նոր սեւ ամպեր են կուտակվում ամեն մի նոր շեհիդի հետ:

                    Առաջիկայում «Հետքը» ռեպորտաժներ կներկայացնի ԼՂՀ-ից:



                    - See more at: http://artsakhpress.am/arm/news/3708....J3S41ifa.dpuf[/QUOTE]

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X