Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Last edited by Vrej1915; 08-20-2014, 12:52 AM.

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Մի քանի եզրակացություններ «Հնգօրյա միկրոպատերազմից»
      Այսօր -


      Ինչպես ցույց տվեց այս հնգօրյա միկրոպատերազմը, Ադրբեջանը իրականում պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի և ամեն ինչ անում է, որ Հայաստանը և հայ ժողովրդին ծնկի բերի: Այս ամենից հետո հարկավոր է մի քանի կարևոր է հետևություններ կատարել հետագա զարգացումների համար:

      Ա. Ռազմավարական և օպերատիվ եզրակացություններ.

      1. Հնգօրյա այս միկրոպատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը առայժմ պատրաստ չէ պատերազմի: Նրանց պետական համակարգը բոլոր ասպեկտներում տանուլ տվեց, հատկապես կազմակերպչական, տեղեկատվական ու քարոզչական: Բանակը ի վիճակի չէ կատարել լայնամասշտաբ մարտական գործողություններ. դանդաղ է ծավալվում և բացազատվում: Կամաց-կամաց ավելացնելով լարումը' նրանք հայկական բանակին և հանրությանը հնարավորություն տվեցին միավորվել ու կենտրոնացնել ուժերը: Միաժամանակ Ադրբեջանը ստուգեց նաև իր հանրության ռեակցիան: Այդ պատճառով է նաև, որ իրենց կորուստները նախկինում գրեթե չէին հայտնում, իսկ տվյալ դեպքում հայտնեցին, սակայն հասկացան, որ չեն կարող տակից դուրս գալ: Երկրորդ օրն արդեն փորձեցին կրկին գաղտնի պահել:

      2. Ադրբեջանը նաև իր նոր սերնդի զինվորներին փորձում է սովորեցնել կռվին, քանի որ նրանք նախկին սերնդի խայտառակ պարտությունները չեն տեսել և լսել են շատ հեքիաթներ, որը հայերը վախկոտ են ու կռվել չգիտեն: Սակայն այստեղ հատկապես մեծ ֆիասկո գրանցվեց. մասնավորապես համազորային ստորաբաժանումների զինծառայողները, որոնք մարտական գոտու հատվածում էին, տեսնելով իրենց հատուկ նշանակության զորքերի խայտառակ պարտությունները՝ ուղղակի խուճապի մեջ են հայտնվել: Արդյունքում զանգվածաբար փորձում են լքել առաջին գիծը՝ տեղափոխվելով այլ տեղեր ծառայության, հոսպիտալներ և այլն:

      3. Հայկական բանակը պահպանում է իր գերակա դիրքը հիմնականում մարտական ոգու և արհեստավարժության շնորհիվ: Հայկական բանակի ղեկավարությունը ավելի օպերատիվ է գործում, իսկ տարածքի փոքրությունը և այլ հանգամանքներ օգնեցին ավելի արագ ու արդյունավետ գործելուն:

      4. Հայկական լրատվադաշտը իր կատարելագործել է իր մակարդակը: Այստեղ պետք է նկատի առնել, որ այդ աշխատանքը ըստ էության բաժանվեց երկու մասի. առաջին օրերին դեռ թույլ էին տրվում էական սխալներ' տրվելով մի կողմից սեփական վարկանշային մոլուցքին, մյուս կողմից՝ հակառակորդի թակարդներին: Սակայն առաջին երկու օրերից հետո լրատվադաշտը դարձավ առավել համախմբված, աշխատանքը համակարգված' հիմնականում հաշվի առնելով առկա մարտահրավերները: Այս դեպքում թույլ տրված սխալները ավելի քիչ էին եւ ոչ այնքան էական այն առումով, որ առանձնապես մեծ ազդեցություն չունեցան ընդհանուր իրավիճակի վրա:

      5. Իրավիճակի դիտարկումը ցույց է տալիս, որ բանակում իրական ներքին խնդիրներ չկան, հատկապես կապված մարտունակության ու ոգու հետ, իսկ դա ամենակարևորն է: Եթե կան խնդիրներ, ապա դրանք միայն նյութական հնարավորությունների հետ են կապված:

      6. Հնգօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական հասարակությունը անմիջապես համախմբվեց բանակի շուրջ: Հանրության համար բանակը քաղաքական կառույց չէ, այն իշխանության հետ չասոցացվեց: Ժողովուրդը բանակը ընկալում է որպես ազգային արժեք: Սա կարծում ենք պատմական ու գենետիկ է, հայ ազգը միշտ էլ ունեցել է այսպիսի վերքաղաքական ազգային արժեքներ: Սրան նպաստել է բանակի ղեկավարության՝ հատկապես վերջին տարիների թափանցիկ ու նպատակային աշխատանքը: Սա նաև ապացուցում է, որ բանակում իրականացվող բարեփոխումները ճիշտ ճանապարհով են ընթանում:

      7. Բանակի դերի և հեղինակության նման վերելքը հանրության շրջանում մեծ վստահություն է առաջացրել, ինչը կարևոր ռեսուրս է երկրի ներքաղաքական ու հասարակական ճիշտ զարգացումների համար: Այժմ որքան էլ փորձեն արհեստականորեն նվազեցնել, հանրությունը այդ սանդղակը ինքնին վեր հանեց, սակայն դրա պահպանման համար հարկավոր են լրացուցիչ ջանքեր:

      8. Իրավիճակի լարումը բնական է, որ պատահական չէր. այն որքան Ալիևի անմիջական որոշումն էր, ինքնախաբված ամբիցիան, այնքան էլ աշխարհաքաղաքական խաղի մասնիկ: Այն կարող էին հրահրել աշխարհի ուժային կենտրոնները: Իրավիճակի վերահսկողությունը իր ձեռքն է ուզում վերցնել Ռուսաստանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամեցավ ցույց տալ, որ ինքն է թելադրում այս տարածաշրջանում, իսկ Ալիևը կարծես թե դա խոստովանեց անգամ իր խոսքերով:

      Բ . Ռազմավարական և օպերատիվ քայլեր.

      1. Ադրբեջանը այս անհաջողություններից կարող է կատարել հիմնավոր եզրակացություններ և լրջագույն փոփոխություններ կատարել իր գործողություններում, բանակաշինության հարցերում, որոնք կարող են վտանգավոր լինել: Մասնավորապես ենթադրվում է, որ մեծանա ներդրվող գումարների չափը, գործողությունները ավելի հստակ կլինեն, կվերանայվեն շատ ծրագրեր: Իհարկե, պետք է նաեւ նկատի առնել, որ այդ ամենը կատարելու համար նրանց խանգարում է մի հստակ բան' սուտը: Հնգօրյա պատերազմի ընթացքում նրանք հանրությանը ներկայացրել են, որ իրենք են հաղթել, հետևաբար լուրջ փոփոխությունները չեն ընկալվի և կմատնեն իրենց: Այդուհանդերձ, հարկավոր է պատրաստ լինել այդ փոփոխություններին:

      2. Հնգօրյա այս միկրոպատերազմը կարող է մեծ գիծ քաշել բանակաշինության մեջ: Այն կարող է փուլային կարևոր բաժանարար գիծ դառնալ թե’ հայկական, թե’ ադրբեջանական բանակների զարգացման գործում: Մինչ այս դեպքերը և դրանից հետագա զարգացումները պայմանավորված կլինեն այս միկրոպատերազմի փորձով ու ձեռքբերումներով: Մասնագիտական շրջանակներում դա կամրապնդվի:

      3. Այդ բաժանարար գիծը վերաբերում է նաև Հայաստանի ներքին կյանքին ու մթնոլորտին, այն արժեքային համակարգին, որը քարոզվում է բոլոր միջոցներով, հեռուստաեթերին, էլիտայի կերպարին և այլն: Այս կարճ ժամանակահատվածում պետական այրերը մեծ հոգատարություն ու ուշադրություն դարձրին զինվորին, ինչը շատ կարևոր է այս պահին: Սակայն եթե այս առիթը ճիշտ չօգտագործվի, որպեսզի հետայսու էլ էլ հանրությանը մատուցվեն ճիշտ արժեքներ, եթե զինվորը չլինի հանրության ու հատկապես լրատվամիջոցների հիմնական հերոսը, մշակույթը չդառնա իրական ազգային, չքարոզվեն բարձր արժեքներ, քաղաքական գործիչներն ու ունևոր խավը միշտ չլինեն զինվորի ու մտավորականի կողքին, ապա մենք մեծ կորուստներ կունենանք:

      4. Հարկավոր է հայաստանյան քաղաքական ուժերի և բոլոր շերտերի միասնական գործողությունների հստակ ուղղորդում, հզոր քայլեր մասնավորապես օլիգարխների կողմից մեծ աջակցություն բանակին ու սահմանային գյուղերի բնակչությանը: Իսկ աջակցությունն այստեղ պետք է հասկանալ լայն իմաստով, որպեսզի հատկապես այս իրավիճակը եւ դրանից բխող գործընթացները դառնան ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ ֆինանսական միջոցների համախմբման հիմք, եւ բացառվեն, օրինակ, այնպիսի հնարավոր տարբերակներ, որ ոմանց ֆինանսական միջոցներն ու ընտանիքի անդամների, այսպես ասած, անվտանգությունը երաշխավորվի Հայաստանից դուրս գրանցելով:

      5. Բանակի զարգացման հետագա քայլերում հարկավոր է հաշվի առնել այս հնգօրյա միկրոպատերազմի եզրակացությունները: Մասնավորապես առավել հստակ զբաղվել անհրաժետ տեխնոգիաների ձեռքբերման հարցերով: Խոսքը վերաբերում է հատկապես հատուկ նշանակության զորքերի դերին և տեղին, ՌԷՊ-ի, ռադիոհետախուզության, արագ շարժական մարտական խմբերով մարտ վարելու հարցերին և այլն:

      6. Տեղեկատվական դաշտում հարկավոր է ավելացնել հատկապես տեսողական ինֆորմացիայի հոսքը: Լսարանի զգալի մասը հետևեց հեռուստատեսությանը կամ շատ տեսանյութեր տեղափոխեց էլեկտրոնային դաշտ: Այստեղ սակայն նաեւ պետք է ուշադրություն դարձնել պաշտոնական հայտարարություններին: Դրանք առավել ազդեցիկ կարող էին լինել, եթե արվեին ոչ թե տեքստային, այլ տեսանյութերի տարբերակով:

      7. Վերջին շրջանում հայկական մեդիայում և քննարկումների դաշտում ավելի է ակտիվացել հանրությանը դեպի այս կամ այն գերտերությանը կողմնորոշելու վտանգավոր միտումը: Ժամանակին հայկական հանրությունը հասկանալի պատճառներով ավելի շատ ռուսամետ էր, հիմա այդ իրավիճակը փոխվում է: Սակայն փոխվում է ավելի վտանգավոր ուղղությամբ. փոխանակ ազգային կողմնորոշում ստանալու, հստակ ուղեգիծն ավելի է սրվում: Հանրության մեջ արհեստականորեն բարձրացվում է արևմտամետության և ռուսամետության խնդիր: Տարաբնույթ քննարկումներով հանրությունը կիսվել է երկու բանակի՝ դրանով ավելի մեծ հարված հասցնելով ազգային գաղափարախոսությանը և մտածելակերպին: Մարդիկ, անվերջ քննարկելով արևմուտքի կամ ռուսական կողմի առավելությունը, եւ բացատրում, թե դա իբր անում են հայկական շահերի համար, սակայն անտեսում են, որ այդ կույր բանավեճերում ազգայինը հետզհետե դառնում է երկրորդական և ստորադասվում է տվյալ գերտերությանը: Մեզ համար ցանկացած նման պետություն գրեթե ոչ մի առավելություն չունի մյուսի հանդեպ, քանի որ նրանք բոլորն էլ իրենց շահերն ունեն, տվյալ դեպքում զգացմունքային մոտեցումները չափազանց վտանգավոր են, և անկախության սերնդի հզորացման հետ մեկտեղ նման թեմաների շահարկումը միայն ու միայն վտանգում է մեր ազգային արժեքները:

      Գ. Մարտավարական եզրակացություններ.
      1. Հակառակորդի հատուկ նշանակության ուժերի մակարդակը ցածր է: Նրանց գործողությունների պլանավորումը և առանձին դրվագներ խոսում են նրանց' բարձր պատրաստություն անցնելու մասին, սակայն վերջնական արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն:

      2. Հակառակորդը մեծ խնդիր ունի բանակի և ստորաբաժանումների ղեկավարման հարցում: Դրանց զգալի մասը մի կողմից փորձի պակասության, մյուս կողմից ինքնագլխության խնդիր է, կան նաև այլ պատճառներ:

      3. Ադրբեջանական բանակի ղեկավարությունը և հատկապես միջին ու ցածր կազմը չափազանց ինքնախաբված է: Սուտը իր բացասական դերը խաղացել է, և այս անհաջողությունները առաջացնում են մեծ ռեակցիա, ոգու անկում, խուճապ, կարգ ու կանոնի անկում: Կրկնվում է խորհրդային բանակի' Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի պատմությունը:

      4. Ադրբեջանական հանրությունը, հայտնվելով վակումում, կարող է ընտրել երկու ճանապարհ, կամ շարունակում է ստել, որը արդեն ավելի կործանարար ու ոչ ադեկվատ է լինելու, ինչը բնականաբար բխում է մեր շահերից: Սակայն հնարավոր է նաև ճիշտ եզրակացություններից հետո հասարակությունը առավել բաց դառնալ ու ճիշտ զարգացման ճանապարհ ընտրել: Մի քանի օրերի դիտարկումը ցույց է տալիս, սակայն որ նրանք ընտրել են ավելի մեծ ու ավելի իմաստազուրկ ստի ճանապարհը: Այս պահին ադրբեջանական տիրույթում գերակայում են կեղծ ոգևորությունները և ռազմահայրենասիրական կոչերը:

      5. Մեր դիրքերի կահավորումը և հակադիվերսիոն արգելափակոցները բավականին արդյունավետ են, եթե աշխատանքները իրականացված են բարձր մակարդակով: Սակայն միևնույն ժամանակ մեզ համար խնդիր են դիրքեր տանող ճանապարհները, որոնք շատ հաճախ հակառակորդի դիվերսիոն խմբերը կարողանում են ականապատել: Խնդրահարույց է տեխնիկական հագեցվածության հարցը, հատկապես գիշերային տեսադիտման սարքերը և այլն:

      6. Անկախ լայնածավալ պատերազմի վերաճելու հավանականությունից՝ հնգօրյա այս միկրոպատերազմը ցույց տվեց, որ խրամատային պատերազմը շարունակվում է եւ սաստկանում: Եթե տասը տարի առաջ հայտնվեց զրահաբաճկոնը, իսկ երկու-երեք տարի առաջ սաստկացավ դիպուկահարների կրակը և մեծ տրամաչափի զենքերի կրակը, ապա այսօր դիրքերի բարելավման հետ մեկտեղ նռնականետերն են սկսում ավելի լայն կիրառություն ստանալ: Կարճ ժամանակ անց դրանք կդառնան սովորական և կարող են լինել դեպքեր, երբ կիրառվի նաեւ կարճաժամկետ հրետանային կրակ, սակայն դա լայնամասշտաբ պատերազմի չբերի: Այդ իրավիճակում հարկավոր է մտածել դիրքերի և բնագծերի բարելավման մասին: Իրավիճակը շատ նման է արաբաիսրայելական հակամարտության պատմությունը, երբ 1969-1970 ականներին հյուծման պատերազմի ժամանակ կողմերը իրականացնում էին միքանիժամյա հրետանային կրակ, սակայն ակտիվ մարտական գործողություններ չէին սկսում: Այսինքն' այս ամենը կարող է վերաճել հյուծման պատերազմի:

      7. Հնգօրյա պատերազմը հետաքրքիր եզրակացությունների տեղիք է տալիս հատկապես նոր սերնդի պատերազմների հետ համեմատության առումով: Այսօր Ուկրաինայում, Իրաքում և Սիրիայում ընթանում են մարտական գործողություններ, որտեղ պատերազմող կողմերի զորքերը հասնում են տասնյակ հազարների, սակայն ճակատային հստակ բաժանարար գծեր չկան, խրամատներ չկան: Կռիվները հիմնականում ընթանում են ճանապարհների, հանգույցների և քաղաքների շուրջ: Ավելի հաճախ են լինում խուսանավումներ, ուժերի վերախմբավորումներ, ինչը պահանջում է գործողությունների ավելի մեծ արագություն, ավելի արհեստավարժ զորքեր, դասական ստորաբաժանումների և զորատեսակների համար ոչ բնորոշ գործողություններ: Հնգօրյա այս գործողությունները ևս աչքի ընկան արագությամբ, սաստկությամբ խուսանավումներով ու շեղող գործողություններով:

      8. Մեր այս փայլուն հաղթանակը այսօր հանրության մեջ առաջացրել է մեծ ոգևորություն, որը սակայն վտանգավոր երանգներ է ստանում էյֆորիայի տեսանկյունից: Մասնավորապես բոլորը համարում են, որ Ադրբեջանը ջախջախված է, ու այլևս ոչինչ անել չի կարող: Անհրաժեշտ է պահպանել այն զգոնությունն ու զգուշությունը, որ չկրկնվեն պատմական դառը իրադարձությունները:

      Վան Սեբաստացի

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Մովսես Հակոբյան
            Օգոստոս 20, 2014 by Հասմիկ Մելիքսեթյան
            RAZMINFO

            Այս տարի առանձնահատուկ էր իրավիճակն առաջնագծում: Մինչև օրս ունենք հակառակորդի կողմիցդիվերսիայի 16 փորձ, հիմնական տեղերում անհաջողության են մատնվել, որոշ դեպքերում պատասխան ստացել ու ելման դիրքեր գնացել: Հակազդող նմանատիպ 7 գործողություն ենք իրականացրել, որից 5-ը հաջողված են եղել:

            Այս մասին օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության բանակի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

            Ըստ ՊԲ հրամանատարի` հակառակորդը լարված շրջանում կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, ինչին մեր հատուկ ստորաբաժանումները պատասխանել են ու պարտադրել, որ հետ քաշվեն:

            «Մարտ-ապրիլ ամիսներին դիպուկահարների գործողությունների աճ էր գրանցվել: Մենք պարտադրված էինք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Իսկ այս վերջին գործողություններն առանձնահատուկ էին, քանի որ մի քանի ուղղությամբ էին և մի քանի օր շարունակ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում բացահայտ հարձակում էր, քանի որ 40-50 հոգով դիվերսիա չի լինում, այլ բացահայտ հարձակում էր»,- նշեց Մովսես Հակոբյանը:

            Գեներալ-լեյտենանտի համոզմամբ, նրանք այդ հարձակմամբ նախատեսել էին թաքցնել իրենց կորուստների թիվը:

            «Հակառակորդն այս վերջին գոծողություններով ունի 36 զոհ, որոնք մենք վերցրել ենք իրենց լրատվամիջոցներից, բայց այդ ամենը հստակ է, քանի որ բոլորի անուն ազգանունները կան: Այս բոլոր գործողություններն իրականացրել են իրենց հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, որոնք պատրաստվել են Հյուսիսային Կիպրոսում, ինչի համար էլ Ադրբեջանը մեծ գումար է վճարել Թուրքիային»,- պարզաբանեց ՊԲ հրամանատարը:

            Պաշտպանության բանակի հրամանատարն անդրադարձավ նաև օգոստոսի 10-ի նախագահների եռակողմ հանդիպմանն ու դրանից հետո առաջնագծում իրավիճակի հանգստանալուն:

            Համաձայն Մովսես Հակոբյանի` Ադրբեջանն այս լարված իրավիճակով մի քանի նպատակ է հետապնդել: Առաջինը` նախագահների հանդիպման նախաշեմին փորձել են ինչ-որ բան ապացուցելով ՀՀ նախագահին:

            «Իբր եթե չգնաք միակողմանի զիջումների, ապա կգնանք ռազմական գործողությունների: Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս վերջին գործողությունները նրանց համար պիտի որ եզրահանգման գալու առիթ լինեն»,- վստահեցրեց Մովսես Հակոբյանը:

            Իսկ մյուս նպատակն, անշուշտ, հայ զինծառայողին վնաս հասցնելն է եղել:

            Տեղեկացնենք, որ լրագրողների այցը Պաշտպանության բանակ կազմակերպել են ՊԲ-ն և «Հետք» պարբերականը:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Մովսես Հակոբյան. Ադրբեջանի շանտաժը չստացվեց ,
                20.08.2014
                Ադրբեջանական կողմը փորձեց հոգեբանորեն ազդել մեր զինվորների եւ բնակչության վրա, սակայն դա նրանց չհաջողվեց...



                Շփման գծում ադրբեջանական կողմից սպառազինության կուտակումները նախորդ ամսվա վերջին ոչ այլ ինչ էին, քան ռազմական գործողություններ հրահելու եւ հայկական կողմին զորահավաքի դրդելու փորձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

                Այսկերպ Ադրբեջանը փորձում էր մեզ շանտաժի ենթարկել՝ փորձելով վիրտուալ վախ տարածել: Ադրբեջանական կողմը փորձեց հոգեբանորեն ազդել մեր զինվորների եւ բնակչության վրա, սակայն դա նրանց չհաջողվեց: Եթե մենք զորահավաք հայտարարենք, մեր տնտեսությունը մեկ տարով հետ կընկնի: Սակայն հենց մեր ստորաբաժանումները դուրս եկան շփման գիծ, ադրբեջանական կողմը սպառազինությունը հեռացրեց շփման գծից », -նշել է նախարարը:

                Ըստ նրա տեղեկության՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով հակառակորդի կորուստները կազմել են 36 մարդ, հայկական կողմը կորցրել է 6 զինծառայող՝ երեք սպա եւ 3 զինվոր: «Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն թյուր կարծիքը, որ Պաշտպանության բանակում զոհվում են միայն զինվորները», - հավելել է նա: Ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարի՝ Ալիեւը փորձել է ապացուցել Հայաստանի նախագահին, որ եթե հայկական կողմը միակողմանի զիջումների չդիմի, ապա իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները:

                Հակոբյանը նաեւ հայտնել է, որ շփման գծում 7 միջադեպ իրականացրել են Ադրբեջանի ԶՈՒ-ի հատուկ ջոկատները, որոնք պատրաստվածություն են անցել Հյուսիսային Կիպրոսում, եւ որոնց վրա ադրբեջանական կողմը մեծ գումարներ է ծախսել:

                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Узеир Джафаров сделал шаг к истине



                  В последнее время в вооруженных силах Азербайджана резко увеличилось количество смертей из-за вооруженных инцидентов, что вызывает серьезное беспокойство в обществе. Об этом говорится в материале азербайджанского новостного портала «Moderator.az».

                  Азербайджанский военный эксперт Узеир Джафаров в беседе с корреспондентом данного издания выразил сомнение в том, что эти инциденты возникают в результате неосторожности.

                  Так, он напомнил о двух военнослужащих, погибших во вторник, и о военнослужащем, раненом в среду.

                  «Министерство обороны, оставаясь верным своей традиции, сообщает, что эти инциденты являются результатом неосторожности. Но лично я не верю в эти сказки. Такие сообщения в последствии часто не подтверждаются, и выясняется, что инциденты произошли совершенно по другим причинам», – сказал Джафаров.

                  Эксперт также отмечает, что после назначения министром обороны Закира Гасанова, МО начало прибегать к хитростям: скрывает информацию, из какого района призван раненый военнослужащий. «Это делается для того, чтобы журналисты не смогли выяснить детали инцидентов», – отметил эксперт.

                  По его мнению, причина этих инцидентов – неуставные отношения. «Естественно, что ответственность за инцидент несет командование. Однако они уверены, что в худшем случаи будут иметь дело со следователем военной прокуратуры, с которым они придут к соглашению известным путем», – заявил эксперт.

                  Voskanapat.info напоминает, что очередной инцидент самострела произошел в вооруженных силах Азербайджана в четверг.

                  Джафаров правильно заметил, что экс-полицейский, ныне министр обороны Азербайджана скрывает потери в рядах аскерни или преподносит их с искажением истины. Однако Джафаров мог бы обратить внимание на то, что череда подобных инцидентов резко увеличивается после очередной эскалации напряженности на границе с армянскими государствами. Сделав шаг к истине, Джафаров мог бы набраться мужества и сообщить, что Азербайджан ныне достает их холодильников убитых армянскими бойцами аскеров.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    «Հադրու՜թ, մի հատ «Հարսանեկանը».զենքով ու դհոլով պարտադրում են թշնամուն լռել. Times.am-ի սահմանային անդրադարձը


                    «Հետքը» ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համատեղ օգոստոսի 18-20-ը լրագրողական հերթական այցն էր կազմակերպել ԼՂՀ ՊԲ զորամասեր և մարտական դիրքեր:

                    Ընտրածս ուղղությունը 4-րդ պաշտպանական շրջանն էր, թեպետ այստեղ անցած տարի էի եղել, բայց զորամասի հրամանատար էր փոխվել, Արտակ Բուդաղյանին փոխարինել էր դարձյալ լավագույն հրամանատարներից Ջալալ Հարությունյանը և պետք էր հասկանալ՝ ի՞նչ է փոխվել այս փոփոխությամբ:

                    Հասանք. զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Իշխանյանը թոշակի էր անցել, ծառայության ժամկետը լրացել էր, չկար նաև զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Գաբրիելյանը, ուստի չկար մեկը, ով զորամասում, ապա դիրքերում կասեր.

                    -Դու տեսա՞ր, թե ինչ սիրուն տղերք ունեմ է՜, մեկը մեկից սիրուն: Տղերք, մի հատ հլը կասկեքդ հանեք, թող մեր աղջիկը տեսնի, թե ինչ սիրուն եք է՜, ջոկած, ջոկած:

                    Տղերքը կասկեքն ամաչելով հանում են ու ժպտում:

                    -Հա, բայց դու տեսա՞ր ինչ սիրուն տղերք ունեմ , ինչ սիրուն սպաներ: Որ սիրուն են ո՞նց չասեմ է՜…,-կրկնում էր Գաբրիելյանը, ով հիմա ինչպես տեղեկացրեցին՝ զինկոմ է նշանակվել:

                    Իսկ զորամասում, փառք Աստծո, դեռ կային հին ու նոր սպաներ, ովքեր զինվորի ուսին կարող էին հայրաբար և եղբայրաբար ոչ սարքովի թփթփացնել:

                    Ինչևէ, քիչ անց հանդիսավոր կերպով Ասկերանի զորամասում տրվեց ամառային ուսումնական շրջանի մեկնարկը՝ ողջույներ, ելույթներ, որից հետո հակառակորդի կողմից վերջին դիվերսիոն գործողությունները հետ մղած զինվորների և սպաների պարգևատրում տեղի ունեցավ:

                    Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի սպաներին ոչնչացրած հայ սպաներից ոչ մեկ չցանկացավ խոսել իրենց արածի մասին՝ ասելով, թե իրենք գործի մարդ են, փոխարենն իրենց զինվորներին էին առաջ բերում, որ տղերքին ճանաչեն:

                    Սիսիանցի Վահե Պետրոսյանը պատմում է մեր առավելությունների և հակառակորդի թույլ կողմերի մասին՝ չթերագնահատելով միաժամանակ.

                    «Հակառակորդը սադրիչ գործողությունների գնաց, բայց ոչ մի բանի չհասավ, որովհետև մեր կողմից ստացավ արդյունավետ հակահարված և այսօր ավելի վախեցած է: Սա մենակ ես չէ, որ սա ասում եմ, նաև մենակ մեր շնորհիվ չէ, որ այսպես է, այլ հայ ազգի շնորհիվ, որի միասնությամբ մեր թիկունքն ամրանում է: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հակառակորդը թույլ է, իհարկե, ես չեմ թերագնահատում: Թշնամին ռազմատեխնիկական առումով է հզոր, բայց դա չեն կարողանում օգտագործել, իսկ հոգեբանական առումով միայն խոսում են, բայց պետք է գործով ապացուցես: Մենք հայրենասեր ենք, մենք չենք փախնում առաջնագծից, որովհետև մեր հողի համար ենք կռվում»:

                    Զորամասի հրամանատար Ջալալ Հարությունյանն ակնարկում է, թե վիրավորների և զոհերի քանակը շատ հստակ ցույց է տալիս ադրբեջանական և հայկական զինուժի, զինվորի մարտական, մարտահոգեբանական պատկերը:

                    «Մեր պաշտպանական շրջանի երկու մարտական ուղղությամբ դիվերսիոն հարձակում է եղել: Սա մտածված գործողություն էր, իսկ նպատակը՝ ստեղծել վախի մթնոլորտ և առաջնագծում ապակայունացնել վիճակը: Մինչդեռ այդ ամենը կրկնապատկեց մեր մարտական ոգին: Մենք արժանի հակահարված ենք տվել, հակառակորդը զոհեր է տվել և պատրաստ ենք եռապատկել մեր հարվածները, ամեն հարվածի պատրաստ ենք»:

                    Հիշեցնենք, որ ըստ Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության ժամանակ Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել: Նույն հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր:

                    Նախքան կշարժվեինք մարտական դիրքեր, հրամանատար Ջալալ Հարությունյանից փորձում եմ պարզել զինվորի հետ հարաբերվելու, ոգևորելու իր մեթոդները.

                    «Առաջին մեթոդը դա խրախուսանքն է, բայց դա պիտի արդար լինի, արդարության սկզբունքը պիտի պահպանվի: Հրամանատարը եթե կարողացավ արդարության սկզբունքը պահպանել, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, այս դեպքում առաջնահերթ է նաև հրամանատարի անձնական օրինակը: Առավոտից իրիկուն զինվորների հետ եմ՝ զորամասում, թե դիրքերում, խրամատում: Զինվորը պիտի իրեն մենակ չզգա, սա տեսնում են, զգում...դա է հաջողության հասնելու բանաձևը: Բանակում կա մի օրենք, որը պիտի հարգի հրամանատարը, իր սեփական օրենքները չպիտի սահմանի, այլ հարց է, որ մեթոդները կարող են տարբեր լինել, բայց սկզբունքը մեկն է»:

                    Հակադարձմանը, թե ասում են, որ ձեր էներգիան երբեք չի սպառվում, ո՞րն է դրա գաղտնիքը, հրամանատարը պատասխանում է.

                    «Աշխատելու ժամանակ աշխատում ենք, հանգստանալու ժամանակ էլ հանգստանում (ծիծաղում է), բայց էներգիայի առաջին աղբյուրը գործի հանդեպ սերն է»:

                    Շարունակելով միտքը, Ջալալ Հարությունյանն ասում է, որ կապ է պահպանում իր բոլոր նախկին զինվորների հետ, որ անգամ տոնական օրերին հանդիպում են:

                    «Էս խառը օրերին իմ նախկին զինվորներն եկել են և ասել՝ հրամանատար մի հարց լինի պատրաստ ենք քեզ օգնել»,-լրացնում է նա՝ հավելելով, որ ինքն էլ իր կյանքի հրամանատարական օրինակներն է ունեցել ի դեմս գեներալ Քրիստափոր Իվանյանի:

                    Մինչ կավարտեինք զրույցը, հարցնում եմ՝ չե՞ք վիրավորվում, որ բանակում չծառայածներն էս օրերին «հերոսացան», որ բարձր պաշտոններ են զբաղեցնում, մի պահ լռում է և պատասխանում.

                    «Ժամանակ չունեմ մտածելու, ես իմ գործն եմ անում»:

                    Արդեն մարտական հենակետեր շարժվելու ժամանակն է, ուղղությունը՝ Ակնա:

                    Եվ նորից Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով: Ժամանակ առ ժամանակ իջնում ենք ու քաղում, հետո նորից շարունակում ճանապարհը: Ու ցավով կրկնում ինքս ինձ՝ պատերազմն ասես երեկ է ավարտվել: Մտածում եմ և չեմ էլ նկատում, որ այդ ամենը բարձրաձայն եմ ասում և նռնենու մոտ պատասխան միտք.

                    «Աղդամը հարստացրեց, բայց ինքը մնաց...ախր, սա ժամանակին առևտրի հզոր կենտրոն է եղել...»:

                    Ավելի ուշ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ինձ հետ անկեղծ զրույցում ասում է՝ պատճառը միայն տնտեսական է:

                    Արդեն մարտական հենակետերում ենք, որտեղ մարտական հերթապահություն են անցկացնում մեկը մյուսից սիրուն հայ զինվորները: Ծանոթանում եմ և զարմանում.ոմանց առաջին, երկրորդ մարտական հերթապահությունն է, բայց արտաքինից փորձառուի տպավորություն են թողնում կամ մի հազար անգամ դիրքեր բարձրացածի:

                    Շարքային Հակոբյանը նրանցից մեկն է, ով առաջին անգամ է դիրքերում.

                    «Նորմալ զգացողություններ են, ոչ մի արտառոց բան չկա, վախի զգացողություն: Կողքիս տղերքն էլ են նորմալ, ամեն ինչ անում ենք, որ վախ չլինի: Մեզ մոտ ընդհանրապես ոչ մի լարվածություն չկա՝ թե զորամասում, թե այստեղ»:

                    Ակնարկում եմ, թե մարտական դիրքերում հակառակորդի ակտիվացումը, թերևս, ազդում է, միջանձնային հարաբերությունների վրա և երբեմն հանգեցնում ցավալի դեպքերի, շարքային Հակոբյանն արձագանքում է.

                    «Այստեղ առաջինն իրենք իրենց թույլ չեն տա որ ինձ վիրավորեն: Եթե ենթադրենք վիրավորեն, չեմ կարծում ինչ պիտի լինի, որ բանը հասնի...չի կարելի ստից բաների համար վիճել, այստեղ նման բան չկա»:

                    Զինվորներից Էդգարն, ով 9-րդ անգամ է դիրք բարձրանում, թեման տեղափոխում է «հակառակորդի դաշտ».

                    «Հանգիստ է հիմա համեմատաբար սահմանին, միշտ էլ այսպես է՝ մի որոշ ժամանակ կարող է հանգիստ լինել, հետո նորից սկսեն: Հիմա լարված չի վիճակը»:

                    Հադրութեցի Էդիկն, ով երկրորդ անգամ է դիրքում, նույնպես վստահեցնում է, որ ծառայությունը նորմալ է անցնում, ամեն ինչ լավ է, իսկ երբ միջամտում եմ, թե ամեն ինչ լավ լինել չի կարող նման հակառակորդի դեպքում, հակադարձում է.

                    «Ծառայում ես հայրենիքին, հայ ազգին, հայ ժողովրդին, դրա համար պիտի կռվես, դրա համար էլ ասում եմ, որ սաղ լավ է: Պիտի ուշադիր լինես, որ ջախջախես թշնամուն, խառը վիճակը չի վախեցրել բացարձակ, առանց վախի խփել ենք»:

                    Ի դեպ, մեր «Հադրութը», ինչպես նրան անվանում են, լավ դհոլ է նվագում, որում համոզվեցինք դիրքերում, այս մի «զենքն» էլ էր պատից կախված.

                    -Հադրու՜թ, մի հատ «Հարսանեկանը»,-ասում է պաշտպանական շրջանի զորամիավորման ղեկավարներից մեկը: Հադրութս էլ բերում է և սկսում ամբողջ ուժով նվագել՝ հայկական դհոլի և իր մատների զարկի ձայնը մինչև թշնամու ականջը հասցնելով: Մյուս զինվորներն էլ այս ընթացքում արագ-արագ սեղանն են գցում՝ ճաշատեսակներ, թթու, սուրճ, քաղցրավենիք...

                    -Կեր է՜, Արցախի վարչապետը հատուկ գալիս է այստեղ, որ մեր զինվորի ձեռքի հացն ուտի, դու էլ նստել ես,- ինձ է դիմում պաշտպանական շրջանի զորամիավորման ղեկավարներից մեկը:

                    Օգտվեցի, բայց միայն զինվորի ձեռքի ջուրը, ահավոր շոգին միայն դրա կարիքն ունեի:

                    Ավելի քան մեկ ժամ մնալուց հետո, պետք է իջնեինք դիրքերից, հրաժեշտի պահին գումարտակի հրամանատարը վստահեցնում է՝ վերջին լարվածությունները ցույց տվեցին, որ պատրաստ ենք արժանի հակահարված տալ, մարտական ոգին մեր զինվորների բարձր է:

                    «Բոլոր դիրքերն ապահովված են գիշերային դիտասարքերով, արդեն հնարավորություն կա հակառակորդին արագ նկատել և առաջխաղացումը կանխել: Բայց ինչ էլ լինի ավանդական մեթոդները՝ պահածոյի տուփերը, պիտի մնան, քանի որ դիտասարքը կարող է խափանվել, իսկ սա իր գործը կանի»,-լրացնում է նա:

                    Հեռանում եմ՝ աչքերումս թողնելով շոգից քրտնած զինվորների երեսները, սիրուն հայացքները, ոչ սարքովի իրարանցումը, մեկը մյուսի զրահաբաճկոնը խնամքով ծալելու պահը, ականջներումս՝ անկեղծ վստահեցումները, դհոլի ձայնն ու էլի շատ բաներ...

                    Հետ ենք դառնում ինչպես եկել ենք՝ Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով, որոնցից վերցրել ենք, որ Երևան տանենք՝ կատակելով, թե արժե գալ քաղել ու Երևանում նռան բիզնես անել....

                    ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

                    Երևան-Ասկերան-Աղդամ

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia



                      Արցախ, հյուսիսարևելյան սահման (ֆոտոպատմություն)
                      Նարեկ Ալեքսանյան

                      Comment

                      Working...
                      X