Re: Military Forces of the Republic of Armenia
Էս էլ մեր «Ահմեդը». մի քանի ժամ Իջևանի հենակետում
27 Հուլիսի 2012
Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից վերադառնալիս ինձ ուղեկցող ՊՆ պաշտոնյայի հետ համատեղ որոշեցինք այցելել Իջևանի սահմանահատվածի մարտական հենակետեր:
Մեզ դիմավորող մայոր Ռ.Մարտիրոսյանն առաջարկեց ուղեկցել նոր հենակետ, որտեղ դեռ ինժեներա-շինարարական աշխատանքներ են ընթանում: Համաձայնվեցինք: Շարժվեցինք դեպի նախանշված հենակետ:
«Սա նոր հենակետ է, դեռ ոչ բավարար կենսապայմաններ չկան, բայց կարևորն ամեն ինչ արված է, որ մեր դիրքերն ամուր լինեն, մարտական հերթապահությունն էլ ` արդյունավետ: Հանկարծակի եկաք, թե չէ կուղեկցեի այլ հենակետեր, այդտեղ «Սոչի սանատորիայի» պայմաններ են»,- ճանապարհին «արդարանում» է մայոր Մարտիրոսյանը:
Հասանք հենակետ: Այստեղ սահմանների պաշտպանությունը վերապահված է պայմանագրային զինծառայողներին: Մի քանի բառ փոխանակելուց հետո, հերթական անգամ համոզվեցի` պայմանագրային զինծառայությունն անտանելի կթվա, եթե դրդապատճառը միայն ընտանիքի հոգսերը հոգալն է: Տղաներից շատերը 130.000 դրամ են ստանում, բայց նրանցից ոմանք հենակետ են գալիս անգամ իրենց հանգստի օրերին, որպեսզի շինարարական աշխատանքներ կատարեն: Նրանցից մեկն էլ հենակետի ավագն է` Դավիթ Աթաբեկյանը: Ծնվել ու մեծացել է Երևանում, ռազմական կրթություն ստացել, հետո որոշել է թողնել մայրաքաղաքն ու ապրել Սևքար գյուղում:
«Այստեղ ոչինչ դեն չենք նետում, օգտագործում ենք անգամ մսի պահածոյի տուփերը»,- ասում է Դավիթը:
Ի դեպ, Դավիթի մասին վերը նշված համառոտ տեղեկությունն ընկերոջից իմացանք. նա նախընտրեց չխոսել ոչ իր, և ոչ էլ կատարած սխրագործությունների մասին: Փոխարենը ծանոթացրեց մարտական հենակետի տեխնիկական և աշխարհագրական պայմաններին և չհրապարակելու պայմանով, գաղտնազերծեց մարտական որոշակի հնարամտություններ:
«Հեսա տես, մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Ղազախն է, էս էլ «Հայոց աշխարհ» ռեստորանն է: Վերցրու հեռադիտակը կտեսնես»,- ասում է նա: Զարմանքիս, թե «Հայոց աշխարհ» ռեստորա՞նը, պատասխանում է. «Ժամանակին, ժամանակին: Ղազախը պատմականորեն մեր հողն է եղել»: Հենակետի ավագին առաջարկում եմ ծանոթացնել ենթակա պայմանագրայիններին: Նրանցից շատերը հրաժարվում են խոսել ու լուսանկարվել, իհարկե մի քանիսին լուսանկարել և անունները հրապարակել` անվտանգությունից ելնելով, հենակետի ավագն ինքը թույլ չտվեց: Նրանցից մեկը հակառակորդի ահ ու սարսափն էր:
«Էս էլ մեր «Ահմեդը»: «Ահմե~դ, Ղազախապե~տ» շատ է կանչում դրա համար էլ….»,- կատակում են ընկերները: Զարմանալի է «ծանր զրահագուստը», զենքը, այրող արևը չէին «կոտրել» անգամ տղաների հումորի զգացումը, իսկ ոգու դեպքում այս մասին խոսք լինել չի կարող: Նայում եմ նրանց ու ներսումս միախառնվում է հպարտությունը, երախտագիտությունն ու մեղավորության զգացումը: Վատ եմ զգում նրանց փոխարեն, ովքեր երբևէ չլինելով սահմանում` խոսքով ու գործով անարգում են հայ զինվորի ու սպայի կյանքի ու մահու ամենօրյա կռիվը` թացը չորի հետ խառնելով: Հենակետի ավագը պատմում է.
«Մի քանի օր առաջ մի քիչ մրսել էի, հազացի ու այդ հազոցի ձայնը հակառակորդը լսեց ու կրակեց իմ ուղղությամբ: Ամեն օր աչալրջություն է պահանջում, դա կրկնապատկվում է թշնամու ազգային տոների օրերին, որոնք հայ զինվորը լավ գիտի»:
Մի քանի ժամ հետակետում անցկացնելուց հետո, պատրաստվում ենք գնալ: Մայոր Մարտիրոսյանը կանգնեցնում է, թե բա մեր Չալոյի, Սիմպոյի ու կատուների հետ չեք ծանոթանում, իրենք էլ են առաջնագծում: Հետո առանց մեր Պոնչի կոֆեն խմելու ուր եք գնում »: Հրամանը չկատարել չէինք կարող. ծանոթանում ենք, լուսանկարում և նոր միայն հեռանում, իսկ սուրճից հրաժարվում եմ, որովհետև մինչ այդ հասցրել էի «զինվորական» երկու գավաթ սուրճ խմել:
«Հաճախ եկեք, դա մեզ շատ է ոգևորում»,- հրաժեշտից առաջ շեշտում է մայոր Ավետիսյանը:
Մարիամ Պետրոսյան

Comment