Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը երեկ երեկոյան հանդիպել է հայկական 2 պետությունների լրագրողական ընտանիքի մի խումբ ներկայացուցիչների: Նախարարը ներկայացրել է անցած ուսումնական փուլի արդյունքները, խոսել նոր ուսումնականի խնդիրներից և, իհարկե, մեկնաբանել վերջին շաբաթների իրավիճակն առաջնագծում: Вчера вечером министр обороны, командующий Армией обороны НКР генерал-лейтенант Мовсес Акопян встретился с группой представителей журналистской семьи двух армянских государств. Министр представил результаты пройденного учебного этапа и задачи нового учебных этапов, и, конечно же, прокомментировал ситуацию на передовой за последние недели.


        Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ասուլիսը
        2014-08-20



        Պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը երեկ երեկոյան հանդիպել է հայկական 2 պետությունների լրագրողական ընտանիքի մի խումբ ներկայացուցիչների: Նախարարը ներկայացրել է անցած ուսումնական փուլի արդյունքները, խոսել նոր ուսումնականի խնդիրներից և, իհարկե, մեկնաբանել վերջին շաբաթների իրավիճակն առաջնագծում:

        - See more at: http://www.artsakh.tv/am/news/show/6....qAk7Co9n.dpuf

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Ամբողջ մի վավերագրական ֆիլմ նվիրելու եմ այն ճակատին, որ այդ օրերին հետ է շպրտել Ադրբեջանի դիվերսանտ կոչվածներին. կինոռեժիսոր
          22.08.14




          Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որ վավերագրական ֆիլմ նկարելու նպատակով այս օրերին գտնվում էր Արցախում՝ Քարվաճառի դիրքերում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց այն տրամադրությունները, որ կան սահմանին:

          «Ամբողջ մի վավերագրական ֆիլմ նվիրելու եմ այն ճակատին, որ այդ օրերին հետ է շպրտել Ադրբեջանի դիվերսանտ կոչվածներին: Շատ լավ տրամադրություն է տիրում մեր դիրքերում: Մերոնց տված դասերն ստանալուց հետո թուրքերը լավ խեղճացած են»,-ասաց Արշակ Զաքարյանը. «Մերոնք ասում են՝ միայն թույլ տվեք և նրանց ամբողջ դիրքերը երկու ժամվա ընթացքում կգրավենք»:

          Կինոռեժիսորն ասաց նաև, թե դիրքերում այնքան մեծ է ոգևորությունը, որ ինքը յոթնամյա որդուն տարել է, որպեսզի այդ ամենը տեսնի ու զգա:

          Այդուհանդերձ, ըստ կինոռեժիսորի, որքան այնտեղ բարձր է տրամադրությունն ու ոգևորությունը, այնքան այստեղ պատմությունը խեղճացված է ներկայացվում:

          «Այն, ինչ այդ օրերին ներկայացվում էր մամուլում, մի տեսակ խեղճացված էր ներկայացվում: Բայց մեր հայ տղաները լեռներում արծիվների նման նստած են: Տղաներ կան, որոնք ֆիլմի ռեմբոների նման օրերով անտառներում թափառում են, որպեսզի միամիտ այդտեղ ներթափանցած մարդկանց բռնացնեն: Այդ ամեն ինչը պետք է ճիշտ ներկայացվի»,–ընդգծեց Արշակ Զաքարյանը:

          Կինոռեժիսորն ասաց, որ հաճախ է լինում դիրքերում և տեղի ունեցող ամեն ինչը վավերագրում է որպես ռեժիսոր:

          «Ուզում եմ, որ երեխաները տեսնեն, սովորեն, թե ինչպես են զինվոր-սպա հարաբերությունները: Մեր երեխաները չպետք է վախենան հայոց բանակից: Մանկապարտեզից պետք է սկսվի այդ դաստիարակությունը: Մեր մայրերից է կախված նաև շատ բան»,-ասաց նա:

          Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա, ըստ ռեժիսորի, այն ամենայն հավանականությամբ կկոչվի այն զորամասի համարով, որի զինվորները Քարվաճառում պահում են այդ կարևոր դիրքերը։

          «Նրանք փոքր խմբերով մեծ խնդիր են լուծում, ինչպես այդ մասին շեշտում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,-եզրափակեց Արշակ Զաքարյանը:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Ալիեւի վարչախմբի նոպաները եւ դիվերսանտներին «հայրենադարձելու» հուսահատ փորձը
              Ադրբեջանի զինված ուժերի առջեւ ակնհայտորեն դրած խնդիրներից մեկը եղել է Ասկերով-Գուլիեւ զույգին համարժեք հայ դիվերսանտներ կամ...

              23 օգոստոսի, 2014
              Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

              Օգոստոսի 22-ին պաշտոնական Բաքուն երկու նյարդային պոռթկում ունեցավ. նախ՝ Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությունն իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով Ադրբեջանի ՊՆ-ի արված առաջարկի ու Հայաստանի ՊՆ-ի կողմից դրա մերժվելու մասին, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ագրեսիվ հայտարարությունն ուղղված Ֆրանսիայի ԱԳՆ-ին ու ԱՄՆ պետքարտուղարությանը:

              Թվարկված բոլոր իրադարձություններում կարմիր թելի նման անցնում է Տավուշի մարզի Չինարի գյուղի 32-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի անունը, ով մինչեւ վերջ չպարզված հանգամանքներում օգոստոսի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղում, ապա գերեվարվել եւ խոշտանգումներով սպանվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Իսկ նրա անվան եւ աճյունի կապը Բաքվի երկու նյարդային պոռթկման հետ պատահականություն չէ: Թե ի՞նչն է այդպես նյարդայնացրել, իսկ միգուցե, անհանգստացրել կամ վախեցրել Ալիեւի վարչախմբին, թերեւս արժանի է անդրադարձի: Սակայն, իրադարձությունները ներկայացնենք առանձին եւ հնարավորինս համակողմանի:

              Միջազգային մարդասիրական իրավունքին հակասող Բաքվի առաջարկը

              Եւ այսպես, ադրբեջանական լրատվամիջոցները օգոստոսի 22-ի կեսօրին մոտ փոխանցեցին այդ երկրի փոխվարչապետ, Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հայտարարությունը, թե «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է 5 մարդուց բաղկացած հայկական ընտանիքին ու գերեվարության մեջ մահացած դիվերսանտի մարմինը փոխանակել հայերի պատանդառած Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի, ինչպես նաեւ՝ հայերի կողմից սպանված Հասան Հասանովի աճյունի հետ»:

              Հասանովը նշել է, թե ինքը պարբերաբար հանդիպում է ԿԽՄԿ-ի հետ եւ նախօրեին տեղի ունեցած վերջին հանդիպմանը քննարկվել է հենց այդ հարցը: Մեջբերենք Հասանովի հայտարարությունն ամբողջությամբ. «Այդ հարցի լուծմամբ զբաղվում են Պաշտպանության նախարարությունը, Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը, Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեն: Երեկ ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների հետ: ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության անդամները մեզ են փոխանցել մեր առաջարկին Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հայ ընտանիքին ու հայի աճյունը փոխանակել միայն Հասան Հասանովի աճյունի հետ: Ես էլ ասացի, որ մենք դրան համաձայն չենք»:

              Նշելով, թե Ադրբեջանի այդ առաջարկությունը տակավին ուժի մեջ է, եւ Բաքուն պատասխանի է սպասում, Հասանովը հավելել է, թե ԿԽՄԿ-ի հետ հանդիպմանը «վճռական բողոք» է հայտնել այդ կոմիտեի դիրքորոշման կապակցությամբ. «Երբ ԿԽՄԿ-ը գերիների եւ պատանդների հետ կապված դիմում է, ապա Ադրբեջանը դրական պատասխան է տալիս: Սակայն, Հայաստանն այդ դիմումները անուշադրության է մատնում: Ինչո՞ւ ԿԽՄԿ-ը այդ մասին չի տեղեկացնում միջազգային հանրությանը»:

              Ուշադրություն դարձնենք այս վերջին մեջբերմանը, քանի որ, ինչպես կնկատենք ստորեւ, այն նույնպես վկայում է ալիեւյան հերթական աճպարարության մեջ միջազգային հեղինակավոր կառույցին ներքաշելու ձախողված փորձի մասին: Եւ Բաքվում վարչակազմը հոխորտանքի է անցել այդ անբարո սակարկության մեջ «միջնորդական» դերակատարում ունենալուց ԿԽՄԿ-ի հրաժարվելու պատճառով եւ հույսով, թե Ալիեւի անունից շանտաժից հետո նա կհամաձայնի կյանքի կոչել այդ «առաքելությունը»:

              Երեւանի արձագանքն այս առաջարկին կոշտ էր: Կեսօրին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով պատասխանեց Ադրբեջանցի պաշտոնյայի տարածած ապատեղեկատվությանը. «Դեռեւս Բաքվի շուկայում չենք գտնվում եւ առեւտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները եւ նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ` պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»:

              Օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը լույս սփռեց այս ամենին վերաբերող բավական էական հանգամանքների վրա: Մասնավորապես, երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Արմենպրես»-ին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում ներկալված անձանց կամ աճյունների փոխանակմանն առնչվող որեւէ բանակցության, չի կարող նաեւ ներգրավվել կողմերին առաջարկներ փոխանցելու գործում:

              Զառա Ամատունին ընդգծել է, որ համաձայն իր հանձնառությանն ու միջազգային մարդասիրական իրավունքին` ԿԽՄԿ-ն որպես անկախ միջնորդ կատարում է իր դերը հայրենադարձման գործում. «Այս դիրքորոշումը ԿԽՄԿ-ն փոխանցել է երկու կողմերին: Մարդասիրական իրավունքը պահանջում է, որ աճյունը պետք է հայրենադարձվի՝ առանց որեւէ նախապայմանի, եւ մեկ կողմը պարտավոր է դա անել, եթե նույնիսկ մյուս կողմը դա չի անում, իսկ ներկալված անձանց հայրենադարձությունը չպետք է կախված լինի մյուս կողմի հայրենադարձման պատրաստակամությունից: Ինչպես միշտ, ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես անկախ միջնորդ կատարել իր դերը հայրենադարձման գործում»:

              Շատ ավելի կոնկրետ Զառա Ամատունին անդրադարձել է ադրբեջանցի պաշտոնյայի ակնարկած «միջնորդությանը» ԿԽՄԿ-ի առնչությանը. «Մենք նման հարցերում, մանավանդ՝ երբ խոսքն առնչվում է աճյունի հանձնմանը, խոսք տանող-բերողի գործառույթ չենք իրականացնում, գործում ենք միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան»:

              Այդպիսով, պարզ է դառնում, թե ինչո՞ւ է Ադրբեջանի փոխվարչապետը «վճռական բողոք» հայտնել ԿԽՄԿ «դիրքորոշման կապակցությամբ». այդ կազմակերպության Բաքվի գրասենյակում նա նույն պատասխանն է ստացել, որ կազմակերպության մանդատը թույլ չի տալիս «խոսք տանել-բերել» աճյունների փոխանակման գործում:

              Բաքուն անուղղակի հաստատում է քարվաճառյան խմբի դիվերսիոն լինելու հանգամանքը. «դիվերսանտ» դիվերսանտի դիմաց

              Ինչպես բացահայտում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատասխանատուն, պաշտոնական Երեւանին ու Բաքվին հստակ բացատրվել է այս ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջը. այն է՝ աճյունը պետք է հայրենադարձվի՝ առանց որեւէ նախապայմանի, եւ մեկ կողմը պարտավոր է դա անել, եթե նույնիսկ մյուս կողմը դա չի անում: Ասել է թե՝ կողմերը ցանկանան թե չցանկանան, վաղ թե ուշ՝ աճյունները վերադարձնելու են:

              Պաշտոնական Ստեփանակերտն ու Երեւանը ավելի վաղ հայտարարել են, որ պատրաստ կլինեն վերադարձնել հուլիսի 11-ին սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին, եթե Բաքուն Ստեփանակերտին աջակցի աճյունի իդենտիֆիկացիայի/նույնականացման, այն է՝ անձի որոշակիացման գործում: Խնդիրն այն է, որ միայն ադրբեջանական լրատվամիջոցներում է հնչեցվել նրա անունը՝ Հասան Հասանով, իսկ Ադրբեջանի ՊՆ-ը իր հայտարարություններով «հրաժարվել է», թե ճանաչում է նրանց՝ Դիլգյալ Ասկերովին, Շահբազ Գուլիեւին, Հասան Հասանովին:

              Ավելի ստույգ՝ Ադրբեջանի ՊՆ-ը հուլիսի 11-ին հայտարարել է, թե նրանք իր զինված ուժերի ծառայողներ չեն: Եւ այստեղ է, որ Բաքուն մատնում է իրեն ու իրականությունը. Հասանովի աճյունի ու ձերբակալված Գուլիեւ-Ասկերով զույգի փոխանակման առաջարկը, ինչպես Ալի Հասանովն է նշում, կատարել է Ադրբեջանի ՊՆ-ը, եւ հենց նա էլ սպասում է Հայաստանի ՊՆ-ի պատասխանին:

              Թերեւս, եթե ադրբեջանցի պաշտոնյան պրոֆեսիոնալ լիներ, իր խոսքում կհիշատակեր միայն Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովին ու Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեին, այլ ոչ թե առաջինը Ադրբեջանի ՊՆ-ին՝ որպես սակարկության հեղինակ ու հասցեատեր: Վերստին հիշենք, թե հուլիսի 10-ից սկսյալ ինչպես էր Բաքուն ճիգեր գործադրում ՝ սեփական ու միջազգային հանրությանը ներկայացնելու համար, թե այդ եռյակը «սովորական քաղաքացիներ» են եղել:

              Անգամ այն փաստը, որ Բաքուն փորձում է հավասարության նշան դնել իր կողմից «դիվերսանտ» հռչակված Կարեն Պետրոսյանի եւ ԼՂՀ Քարվաճառի շրջանում անհերքելի հանցագործություններ կատարած խմբի միջեւ, ինքնին խոսուն է: Երբ Բաքուն չի հրաժարվում Կարեն Պետրոսյանին «դիվերսանտ» ներկայացնելու ծիծաղելի մոտեցումից ու այդ հարթության վրա փորձում է «փոխանակում-սակարկությամբ» ետ ստանալ դիվերսիոն-հետախուզական գործունեության մեջ բացահայտված եռյակին, թերեւս դա այլ բան չես համար, քան փաստն անուղղակիորեն ընդունելու հաջորդ ապացույց:

              Իսկ 5 հոգանոց հայկական ընտանիքին, որն ինքնակամ հատել էր սահմանն ու հանձնվել Ադրբեջանի իշխանություններին, «փոխանակության» գործարքի մեջ ներգրավելը պարզապես դա քողարկելու անհաջող փորձ է: Բաքուն դրանով նաեւ տպավորություն է ստեղծում, թե ինքն ավելի առատաձեռն է «փոխանակության» հարցում, բայցեւ միաժամանակ վերեւում ու ստորեւ թվարկված իր դրսերումներով մատնում է, որ Գուլիեւ-Ասկերով-Հասանով տրիոն իր համար շատ թանկ արժե:

              Ինչեւէ, վերադառնանք փոխանակման խնդրին: Աճյունների դեպքը, ինչպես նշեցինք, կողմերը պարտավոր են կատարել միակողմանիորեն, առանց նախապայմանների եւ սակարկության: Միակ բանը, որ Բաքվի ու Ստեփանակերտի ձեռքերում է, դա ժամանակն է, ավելի ստույգ՝ աճյունի հանձնման պահի որոշումը կամ ժամանակ ձգելը:

              Առավել բարդ է կենդանի Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի դեպքը: Կրկին դառնանք նրանց կապակցությամբ միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ասածներին, որոնք փոխանցվել են պաշտոնական Բաքվին ու Երեւանին. ներկալված անձանց հայրենադարձությունը չպետք է կախված լինի մյուս կողմի հայրենադարձման պատրաստակամությունից, եւ ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես անկախ միջնորդ կատարել իր դերը հայրենադարձման գործում:

              Ամբողջ բարդությունը նրանում է, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը ոչ թե պարզապես ներկալված, այլեւ այլ պետության տարածքում կատարված մի շարք ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք են: Անգամ ծանոթ չլինելով նրանց դեմ հարուցված քրեական գործերի ու ընթացող հետաքննության մանրամասներին, կրկին միայն հրապարակված փաստերից ակնհայտ է, որ Ասկերով-Գուլիեւ-Հասանով եռյակի կողմից հուլիսի 4-ին առեւանգվել եւ դաժանորեն սպանվել է քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանը: Վերջինիս դին շաբաթների որոնումից հետո հայտնաբերվեց հենց ձերբակալված դիվերսանտների կողմից հանացագործության վայրը ցույց տալուց հետո:

              Եռյակի կողմից կատարվել են նաեւ մի շարք անասնագողություններ, ինչի մասին իրենք են խոստովանում քարվաճառյան «խնջույքի» տեսագրության մեջ: Ապաեւ՝ հուլիսի 11-ին Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին մայոր Սարգիս Աբրահամյանը սպանվեց, իսկ Կարինե Դավթյանը ծանր վիրավորվեց Հասան Հասանովի (ում դրանից հետո ոչնչացրին փոխհրաձգության արդյունքում) եւ փախուստի դիմած Դիլհար Ասկերովի կողմից:

              Եթե մի կողմ թողնենք նրանց իրականացրած լրտեսական կամ հետախուզա-դիվերսիոն գործունեության մասին այլ փաստերը, որոնց մասին ակնարկվել է, նշվածն արդեն բավարար է, որպեսզի նրանք չդիտարկվեն իբրեւ սովորական ներկալված անձինք, ում նկատմամբ կարող է կիրառվել հայրենադարձության ընթացակարգ:

              Արցախի իրավապահ մարմինները պաշտոնապես հայտարարել են, որ նրանք մեղադրվում են մի շարք ծանրագույն հանցագործությունների մեջ, հարուցված քրեական գործով ընթանում է հետաքննությունն եւ կատարած հանցանքների համար նրանք պատասխանատվություն կկրեն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, նրանց նկատմամբ լավագույն դեպքում կիրառելի կլինի միայն արտահանձման (էքստրադիցիայի) ընթացակարգը, այլն էլ՝ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռից հետո եւ Ստեփանակերտի ու Երեւանի ցանկությամբ ու համաձայնությամբ:

              Հասկանալի է, որ ՀՀ եւ ԼՂՀ երկու քաղաքացիների սպանության ու մեկին էլ վիրավորելու պարագայում դժվար թե Ստեփանակերտը համաձայնի արտահանձնել նրանց, այն էլ մի երկրի, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, եւ որ շատ կարեւորն է, որը մեկ այլ մարդասպանի՝ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն իրականացրեց միջազգային իրավունքի խախտումով՝ հենց օդանավակայանում ներում շնորհեց ու հերոսացրեց, ինչպես նաեւ՝ բարձրացրեց նրա սպայական կոչումն ու զինված ուժեր վերադարձրեց ավելի բարձր պաշտոնում:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Նկատենք, որ hուլիսի 8-ից, եւ հուլիսի 14-ից հետո, երբ ձերբակալվեցին համապատասխանաբար Շահբազ Գուլիեւն ու Դիլհար Ասկերովը, իսկ հուլիսի 11-ին ոչնչացվեց Հասան Հասանովը, Բաքվում ոչ միայն խղճահարության տեսարաններ կազմակերպվեցին, այլեւ նույն մոլագարությամբ սկսեցին հերոսացնել նրանց, ինչպես որ դա 2012-ի աշնանը արել էին Ռամիլ Սաֆարովի դեպքում:

                Եթե Հասան Հասանովի դին երբեւէ հանձնվելու է ադրբեջանական կողմին, ապա վերոնշյալ հանգամանքների հաշվառումով Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի հայրենադարձության որեւէ հեռանկար չի երեւում, եթե Բաքուն պարտադրված սպասի մինչեւ գործի քննությանն ու դատաքննության ավարտը: Նույնիսկ դրանից հետո Բաքուն չի կարող հույսեր փայփայել, թե կկարողանա ԿԽՄԿ միջնորդությամբ «հայրենադրաձության» ենթարկել իր դիվերսանտներին որպես ներկալված անձինք: Հետեւաբար, պատահական չէ, որ Ալիեւի վարչախումբը փորձում էր այլ՝ քաղաքական գործիքներ կիրառել այդ խնդիրը լուծելու համար:

                Ալիեւի ձախողված ճիգերը

                Քարվաճառյան դիվերսանտների ձեբակալությունից օրեր անց, օգտագործելով այն փաստը, որ Դիլհամ Ասկերովի կինը ՌԴ քաղաքացի է, իսկ Ասկերովն էլ ունի ՌԴ քաղաքացու անձնագիր (ի դեպ, այս մասին առաջին հայտարարությունից հետո ռուսական կողմը հերքեց, որ նա իր քաղաքացին է, որից հետո լրատվամիջոցներով հրապարակվեց Ասկերովի ռուսական անձնագիրը. ըստ որում, կարծես թե, նա երկքաղաքացի է, ինչի մասին խուսափում են բարձրաձայնել Բաքվում), Ադրբեջանի իշխանությունները հուշեցին նրա հարազատներին նամակ գրել ՌԴ նախագահին, որպեսզի վերջինս «պաշտպանի» ՌԴ կասկածելի քաղաքացու շահերը:

                Դրանից հետո օգոստոսյան առաջին օրերին Բաքվի ռազմական արկածախնդրության ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի առջեւ ակնհայտորեն դրած խնդիրներից մեկը եղել է Ասկերով-Գուլիեւ զույգին համարժեք հայ դիվերսանտներ կամ զիվորականներ գերեվարելը: Այդ օրերին Արցախի պաշտպանական ուժերի կողմից դիվերսիոն փորձերից մեկի վնասազերծման արդյունքում հակառակորդից առգրավված իրերի թվում ձեռնաշղթաների առկայությունը թերեւս վկայում է, որ հայ զինվորականի/նների գերեվարման նպատակ նույնպես ունեցել են, որոնք հետագայում կփոխանակվեին ադրբեջանական զույգի հետ:

                Այնուհետեւ օգոստոսի 6-ին Աղդամի մատույցներից Իլհամ Ալիեւը հրապարակավ խոստացավ ամեն գնով ետ բերել իր դիվերսանտներին, ինչպես որ դա արել է Ռամիլ Սաֆարովի դեպքում՝ անտեսելով միջազգային քննադատությունը եւ ռեակցիան. «Այդպիսի դեպքեր առաջ էլ են եղել, եւ ամեն անգամ Ադրբեջանը, ի ցույց դնելով իր հնարավորությունները, վերադարձրել է իր քաղաքացիներին: Որքան էլ որ դա դժվար լիներ, մենք դա արել ենք: Մենք Ռամիլ Սաֆարովին էլ ենք հայրենիք վերադարձրել: Դուք գիտեք, թե դրանից հետո ինչպիսի ճնշում գործադրվեց մեզ վրա: Ես, անկեղծ ասած, դա սպասում էի, բայց ոչ այդ աստիճանի: Որովհետեւ այդպիսի ճնշման համար հիմքեր չկային: Առաջինը, ես այն ժամանակ էլ էի ասում, եւ այսօր էլ եմ ասում՝ Ադրբեջանը վերադարձրել է իր սպային հայրենիք: Եւ վերջ: Թող ով, ինչ ուզում է՝ խոսի: Ինձ դա չի մտահոգում: Մենք դա արեցինք: Եւ ճիշտ արեցինք: Երկրորդը, մենք օրենքներ չենք խախտել: Մենք ամեն ինչ արդար ենք արել: Նա արտահանձնվել է հայրենիք, եւ ես նրան միանգամից ներում շնորհեցի: Դա իմ սահմանադրական իրավունքն է: Այդ իսկ պատճառով մեղադրանքների եւ ճնշումների համար տեղ չկա: Երրորդը, Ռամիլ Սաֆարովն ինքը մարդ էր, ով տուժել էր օկուպացիայից, կորցրել հարազատներին: Քաղաքը, որտեղ նա ծնվել է, գտնվում է օկուպացիայի ներքո: Նա ավելի քան ութ տարի պատժված էր: Այդ իսկ պատճառով ամեն ինչ արդար էր: Նա ապրում է Ադրբեջանում, ծառայում է բանակում: Սա է մեր մոտեցումը»:

                Անդրադառնալով ձերբակալված դիվերսանտներին, նա հայտարարեց. «Մենք ձգտում ենք, որպեսզի այս հարցն էլ լուծվի: Ես ոչ մեկ անգամ եմ ասել, որ աշխարհի ադրբեջանցիները գիտեն, որ իրենց թիկունքին կանգնած է հզոր ադրբեջանական պետություն: Պետություն, որն իր քաղաքացուն դժվարին կացության մեջ չի թողնի: Մենք աշխատում ենք, եւ կաշխատենք բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ»:

                Մեկ օր անց՝ օգոստոսի 7-ին Կարեն Պետրոսյանի հայտնվելը ադրբեջանական գյուղում ստեղծված իրավիճակում որքան էլ անհաջող, բայց միակ գտածոն էր Իլհամ Ալիեւի համար: Նախ ներքին լսարանին էր պետք ցույց տալ, թե ադրբեջանական զինուժը ունակ է ինչ-որ բան անել արձանագրված պարտությունների, կորուստների ու տապալումների խորապատկերին: Վերջապես, Բաքվին օդ ու ջրի պես «դիվերսանտ» էր պետք ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակության գործարքի շրջանակներում:

                Թերեւս դա էլ ձախողված էր տապալվելու, քանի որ Կարեն Պետրոսյանի դիվերսանտ լինելու չստեղծված միֆը փշրեց հենց ինքը՝ Ադրբեջանը: Ու հավանական է, որ Ադրբեջանի զինվորական ու քաղաքական ղեկավարությունը հենց իր իսկ ստեղծած միֆից գոնե ինչ-որ փշրանքներ պահպանելու համար էր հարկադրված վերացնել նրան (որքան երկար մնար Կարենը, այնքան ավելի պարզ էր դառնալու Ադրբեջանի իշխանության ողորմելի վիճակը, հատկապես երբ ԿԽՄԿ-ը այցելեր նրան), այլ ոչ միայն իրենց բնորոշ անասնական մղումների եւ բնազդների պատճառով: Սակայն փորձելով կոծկել կեղծիքը, Ալիեւի վարչախմբի կողմից գործվեց հանցագործություն, որն ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ չափազանց լավ վավերագրված էր փաստերով:

                Այդուամենայնիվ, չհաջողվելով ադրբեջանցի դիվերսանտներին ետ վերադարձնելու հարցում, վերջապես օգոստոսի 9-10-ին Իլհամ Ալիեւը հարցը դրեց Սոչիում Վ.Պուտինի հովանու ներքո կազմակերպված նախագահների երկկողմ եւ եռակողմ հանդիպումների ժամանակ: Սակայն, ինչպես եւ պետք էր սպասել, անպտուղ: Այս մասին էլ բարձրաձայնեց Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան՝ հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

                Ըստ վերջինիս փոխանցման՝ օգոստոսի 9-ին Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը Ի.Ալիեւը Վ.Պուտինին է փոխանցել Դիլհար Ասկերովի ընտանիքի նամակը, ներկայացրել, թե ինչպես է «հայկական կողմը շոու կազմակերպել երեք խաղաղ ադրբեջանցիների հանդեպ, ովքեր ժամանակ առ ժամանակ այցելում են իրենց ծնողների գերեզմաններին, նրանց ներկայացնելով որպես դիվերսանտներ», ապա «պահանջել է պատանդների անհապաղ եւ ավերապահ վերադարձ»: Իսկ օգոստոսի 10-ին էլ եռակողմ հանդիպման ժամանակ Ալիեւը հիմնավորել է, թե ինչո՞ւ է ազգային հերոսի կոչում տրվել Մուբարիզ Իբրահիմովին, ով «հերոսաբար հատել է ականապատված տարածքը, միայնակ ոչնչացրել է հայկական խրամատը եւ 10 օկուպանտ զինվորի եւ սպանվել անհավասար մարտում»:

                Ի դեպ, ժամանակին այս մի դիվերսանտի աճյունը փոխանցելուց հետո էլ Ադրբեջանում նրան հերոսացնելու հերթական զանգվածային փսիխոզն սկսվեց՝ ընդհուպ մինչեւ ազգային հերոս հռչակելը: Թերեւս նկատելի է, որ հայկական կողմը այդ ամենի կրկնության հիմնավորմամբ չի շտապում վերադարձնել նաեւ Հասան Հասանովի աճյունը եւ Սոչիի հանդիպմանը Սերժ Սարգսյանը հիշեցրել է դա ու մերժել, քանի դեռ Բաքուն հավաստիացումներ չի տա նրան չհերոսացնելու վերաբերյալ:

                Այսպիսով, Ալիեւի վերջին հույսերից մեկը, փաստորեն մնացել է, ԿԽՄԿ-ը, որն էլ Բաքվին հասկացրել է, որ Կարեն Պետրոսյանի աճյունը պարտավոր է միակողմանիորեն եւ առանց նախապայմանների վերադարձնել, ինչպես որ Ստեփանակերտն է պարտավոր նույն սկզբունքներով վերադարձնել Հասան Հասանովի աճյունը:

                Նաեւ, Ալիեւի իշխանությանը վստահաբար բացատրվել է Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հայրենադարձման ողջ բարդությունը, կամ որ նույնն է՝ անհնարինությունը, որի մասին Բաքվում էլ հրաշալի գիտեն եւ հարուցված քրեական գործը հույսի ոչ մի նշույլ չի թողնում: Եւ Ալիեւը շտապում է վերջին ճիգը գործադրել՝ մինչեւ մյուս կողմին Կարեն Պետրոսյանի աճյունի պարտադիր եւ աննախապայման հանձնումը, այն դարձնել փոխանակության եւ սակարկության վերջին հնարավորություն իր դիվերսանտներին ետ բերելու նպատակով եւ դրանում ներքաշելով ԿԽՄԿ-ին:

                Սակայն, նկատելիորեն հերթական տապալված նախաձեռնությունից հետո Բաքվին ոչինչ չի մնում անել, քան ատամների կրճտացնել ԿԽՄԿ-ի վրա, թե ինչու նա Հայաստանի «հակաիրավական միջազգային» մոտեցումների մասին չի տեղեկացնում միջազգային հանրությանը, ապա նաեւ՝ այն պետությունների վրա, որոնք պահանջում են ոչ միայն Կարեն Պետրոսյանի դիակը հանձնել հարազատներին, այլ նաեւ հետաքննել նրա մահվան հանգամանքներն ու բացատրություններ տալ միջազգային հանրությանը:

                Իսկ թե ինչո՞ւ է Բաքուն վախենում վերադարձնել Կարեն Պետրոսյանի աճյունը, այս խնդրի բոլոր նրբերանգներին կանդրադառնանք հաջորդիվ՝ այդ թվում վերլուծելով Ալիեւ վարչախմբի օգոստոս 22-յան երկրորդ պոռթկումը՝ ԱԳՆ հայտարարությունը: Իսկ այն չափազանց խոսուն է:

                Հետգրություն:

                Երեկ ցավալի էր լրատվամիջոցներում տեսնել Ադրբեջանական կողմի վարքագիծը ամեն ինչի հետ կապող հայկական կողմի պաշտոնական արձագանքները (շուկայից մինչեւ ընդհուպ Իրաքում ամերիկացի լրագրողի գնդակահարման ու ադրբեջանցի իրավապաշտպանների հետապնդումներ հետ), որի արդյունքում հայկական կողմի պատասխաններում ամեն ինչ դարձել էր լղոզված, անգամ իսկական նշանակետից շեղված: Խնդիրն այն չէ, թե ռազմագերիների փոխանակությունը անբարոյական է, այլ այն, որ ոչ ՊՆ-ը, ոչ ԱԳՆ-ը իրենց դիրքորոշումներում այդպես էլ առարկայորեն հղում չկատարեցին միջազգային մարդասիրական իրավունքի հստակ պահանջին, Ադրբեջանի կողմից դրանց խախտմանը, դեպքերի տարբերություններին եւ Ալիեւի իրական մտավախություններին:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Պարգևատրվեցին հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանգնեցրած զիվորները:


                  Ճանաչենք մեր զինվորներին (լուսանկարներ)
                  Նարեկ Ալեքսանյան

                  22 օգոստոսի, 2014
                  Օգոստոսի 19-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկում պարգևատրվեցին հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանգնեցրած զիվորները:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Յուրաքանչյուրը գիտի իր պատասխանատվության չափը. Ռեպորտաժ Արցախի դիրքերից (ֆոտո) ,
                    22.08.2014


                    Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում խաղաղ է: Լռությունը խախտում է անցնող ավտոմեքենայի ձայնը. լրագրողների խումբը գնում է դիրքեր՝ ադրբեջանական կողմի մի շարք դիվերսիոն փորձերից հետո իրավիճակին տեղում ծանոթանալու համար: «Ահա այնտեղ՝ ոչ հեռու, ադրբեջանական դիրքերն են»,- ասում է մեզ ուղեկցող զինվորականը՝ միաժամանակ վարորդին հրահանգելով ճանապարհի այդ հատվածն ավելի արագ անցնել, ինչ գիտես՝ հակառակորդի գլխին ինչ կփչի (ֆոտոռեպորտաժ):

                    Մոտենում ենք դիրքերից մեկին, որտեղ մեզ ժպիտով դիմավորում են զինվորները. «Բարի գալուստ»: Հերթափոխով անցկացրած անքուն գիշերվանից հետո նրանք ոչ միայն ժպտում են մեզ, այլեւ աշխույժ զբաղվում են իրենց ընթացիկ գործերով:

                    Դիրքի ամբողջ երկայնքով մի քանի շներ են շրջում, որոնք ոչ մի ագրեսիա չցուցաբերեցին: «Նրանք մեզ շատ են օգնում, ամենաթեթեւ աղմուկի դեպքում սկսում են հաչել: Մենք նրանց սովորեցրել ենք արձագանքել հակառակորդի գործողություններին»,- ժպտալով պատմում է սպաներից մեկը: Հետաքրքրվում եմ. իսկ ինչո՞ւ են պարզ փողոցային շներ: «Մեր շների առջեւ սահմանախախտին վնասազերծելու խնդիր դրված չէ, նրանց խնդիրն է՝ նախազգուշացնել դիվերսիայի փորձի մասին, եւ նրանք հրաշալի կատարում են այն: Ի դեպ, ժամանակին ադրբեջանական դիրքապահները դրա համար սագ էին պահում, որոնք հայտնի են իրենց աղմկոտությամբ եւ սթափությամբ»,- նշեց նա:

                    Ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանական զինված ուժերին ոգեշնչել է առասպելն այն մասին, թե ինչպես են սագերը փրկել Հռոմը: Այդ առասպելի համաձայն, սագերը ժամանակին Հռոմը փրկել են, իսկ թե ուր են կորել ադրբեջանական բանակի սագերը՝ անհասկանալի է: «Որոշ ժամանակ առաջ սահմանամերձ հայկական մի գյուղում ադրբեջանական չափազանց նիհար դիրքապահ շուն էր անցնում: Հատում էր ականապատված դաշտը, հայ գյուղացիները խղճահարությունից ելնելով՝ կերակրում էին, եւ շունը հեռանում էր: Ականները չէին պայթում, քանի որ որոշակի քաշի դեպքում են սկսում գործել»,- պատմում է զինվորներից մեկը:

                    Առջեւում ադրբեջանական դիրքերն են, որոնցից մեզ բաժանում է արեւախանձ անապատային տեղանքը: Դիրքապահի փոքրիկ պատուհանիկից ավելի շատ տեսագրելու կամ լուսանկարելու մեր փորձերն անհանգստացած զինծառայողը կասեցնում է. «Բավական է: Վտանգավոր է: Կարող են սկսել կրակել ձեր ուղղությամբ»: Վերադառնում ենք: Իսկ զինվորներն այդ ընթացքում մեզ համար հյուրասիրություն էին պատրաստել. սեւ սուրճ եւ քաղցրավենիք: Զինվորներն իրենք են իրենց համար ճաշ պատրաստում հատուկ հարմարեցված վառարանի վրա: Այդ օրը ճաշացանկում միս ու մակարոն էր:

                    Դիրքապահների խումբն առավոտյան ժամը 5-ից ոտքի վրա է: Յուրաքանչյուրն անցնում է իր պարտականությունների կատարմանը, սահմանված գրաֆիկի համաձայն՝ գիտի իր խնդիրը: Անկախ եղանակային պայմաններից՝ դիրքապահը գիտի, որ պետք է ուշադիր հետեւի իրեն վստահված սահմանահատվածին:

                    «Շփման գծի այս հատվածում, որը մենք ենք վերահսկում, առայժմ դիվերսիայի փորձ չի եղել, մենք վստահ եւ արթուն կատարում ենք մեր ծառայությունը: Սա առաջին՝ ամենապատասխանատու գիծն է, եւ դիրք բարձրացող յուրաքանչյուր զինվոր գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը»,- պատմում է դիրքապահ Միխայիլ Ամիրխանյանը, ով Պաշտպանության բանակում ծառայում է արդեն 21 ամիս:

                    Սահմանային այդ հատվածը փոքր չէ, սակայն, Ամիրխանյանի խոսքով, ինքն ու ընկերները վստահորեն վերահսկում են այն: «Հիշում եմ առաջին օրը, երբ եկա դիրքեր: Այն ժամանակ սերժանտ էի, ընկերներս հոգեպես ու բարոյապես աջակցում էին ինձ առաջին օրը որպես դիրքապահ անցկացնելու ընթացքում: Անկախ այն հանգամանքից, որպես դիրքապահ քո առաջին, թե տասներորդ օրն է, պատասխանատվության զգացողությունը նույնն է: Բանակն առաջին հերթին կոփում է մարդուն, ինչը թույլ է տալիս ավելի դիմացկուն լինել քաղաքացիական կյանքում: Երկու տարվա զինծառայության ընթացքում ինքնուրույն եւ վստահ ես դառնում»,- շարունակում է Ամիրխանյանը՝ նշելով, որ տանն իրեն սպասում են ծնողներն ու սիրելի աղջիկը:

                    Ստեփանակերտ ուղեւորվելիս խնդրում ենք անցնել Աղդամով, որի մասին վերջերս հիշատակեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մենք ավելի քան 300 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ ունենք, եւ դրանք շատ կարճ ժամանակահատվածում կարող են ցանկացած ծաղկուն բնակավայր այնպիսի ավերակների վերածել, ինչպիսին Աղդամն է:



                    Պատրաստեց՝ Մարիա Ասատրյանը

                    Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

                    Լուրեր Հայաստանից - NEWS.am

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Originally posted by Vrej1915 View Post
                      According Levon MShN of Voskanapat.info, the losses of the enemy during a period of 9 days (31 of July to 8 of August) are:
                      - killed: 121
                      - wounded: approx 300.....


                      http://voskanapat.info/?p=9147
                      Томас де Ваал подтвердил большое количество жертв среди азербайджанских аскеров

                      Британский журналист, эксперт по Кавказу Томас де Ваал,в интервью армянской службе радиостанции «Голос Америки» сообщил весьма интересные сведения.

                      Имея хорошие связи в политических и военных кругах Азербайджана, Томас де Ваал подтвердил огромное количество жертв среди азербайджанских военнослужащих, организовавших с 31 июля по 8 августа ряд диверсионных вылазок и атак на позиции Армии обороны Республики Арцах. «Нынешняя ситуация в Карабахе вызывает беспокойство, поскольку в летние месяцы в приграничной зоне было зарегистрировано больше жертв, чем на протяжении всего 2013 года», сообщил он корреспонденту.

                      Voskanapat.info напоминает, что, согласно официальным сведениям Азербайджана, в 2013 году вооруженные силы Азербайджана потеряли убитыми и умершими 76 военнослужащих.

                      Напомним также, что за период с 31 июля по 8 августа Армия обороны Республики Арцах потеряла убитыми 6 бойцов. Данная нехитрая статистика подтверждает сведения Аналитического центра «Восканапат», согласно которым за указанные 9 дней были уничтожены 121 азербайджанский аскер.

                      Comment

                      Working...
                      X