Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Originally posted by Vrej1915 View Post
      I take my hat off to you, but please leave the young one at home with mum.

      It will not stop him becoming a fine soldier when the time comes.
      Last edited by londontsi; 09-09-2014, 08:14 PM.
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Ավելի եռանդով պիտի ծառայենք. ականի պայթյունից տուժած հրամանատարն իր անձնակազմի հետ հոսպիտալից դիրքեր կգնա

          10.09.14



          ՀՀ ՊՆ n զորամասի պահպանության տարածքում օգոստոսի 28-ին ականի պայթյունից տարբեր բարդության մարմնական վնասվածքներ ստացած զինվորականները, ովքեր այս պահին գտնվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում, պատրաստվում են ապաքինվելուն պես հրամանատարի գլխավորությամբ դիրքեր վերադառնալ: Ասում են՝ երկար պառկել չեն կարող, ծառայակիցներն իրենց են սպասում:

          Rrն այցելեց հոսպիտալ՝ հետաքրքրվելու նրանց առողջական վիճակով. «Հատուկ գնդի» ազատամարտիկ, այժմ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ xx, ով պայթյունի հետևանքով կորցրել է ոտքերից մեկի կեսը, այսուհետ ևս չի պատկերացնում իրեն ծառայությունից դուրս: «Ինչպե՞ս եք, հրմանատա´ր» հարցին ուրախ ժպիտով պատասխանեց. «Ա´յ, դուք ո՞նց կլինեք, որ արձակուրդում լինեք: Ես հիմա արձակուրդում գտնվող մարդ եմ, հանգստանում եմ, էս ուրբաթ օրն արդեն դուրս կգրվեմ ու կգնամ իմ ընկերների մոտ: Փետից հարմարանք եմ սարքիլ տվել, որ հլա մինչև կաստիլ սարքիլը կապեմ ոտիս, գնամ տղերքի մոտ: Օրգանիզմս առողջ է, շուտ կլավանամ: Մեր սարերի ամեն առվից ջուր եմ խմում, ո՞նց առողջ չլինեմ»:

          Հոսպիտալում գտնվելու ժամանակ ևս հրամանատարը չի մոռանում զինվորներին, և ինչպես ինքը պատմեց, զինվորներն էլ՝ իրեն. «Զինվորներս զանգում են, ասում՝ հրամանատար, մենք ոնց որ թուխսին կորցրած ճտեր լինենք: Ասում եմ՝ տղե´րք ջան, մինչև մի ամիսը ձեզ մոտ եմ: Հիմա ես իրավունք չունեմ չծառայելու: Ես ծառայում եմ ամենաչնաշխարհիկ վայրում»:

          Իսկ թե ֆիզիկական նման խնդրից հետո ինչպես է պատկերացնում ծառայությունը, հրամանատարը պատասխանեց. «Շատ լավ, ես բացարձակ չեմ կարող առանց ծառայության: Ոտքս կպրոթեզավորեն, ի՞նչ կա դրա մեջ: Ու ավելի եռանդով պիտի ծառայենք, եթե սահմանին երկրորդ ականին էլ հանդիպենք, մի պրոթեզը կհանենք, կշպրտենք, նորը կդնենք»:

          Հայ զինվորականի ոգին՝ ոգի, բայց ամեն դեպքում՝ փոխգնդապետ Բաբայանը հիշեցրեց, որ իրենք իրավունք չունեն հակառակորդին թերագնահատել: «Ճիշտ է, մենք կանոնավոր բանակ ունենք, բայց նրանց մեջ էլ լավ տղերք կան»,-ասաց նա և իր խոսքն ուղղեց Հայոց բանակին. «Մեր բանակին ցանկանում եմ խաղաղ ծառայություն, բայց Աստված չանի՝ եթե երբևէ մեր սահմանների գլխին ամպեր կուտակվեն, թող դրանք ցրվեն միմիայն Բաքվի մոտակայքում»:

          Մեր այցի ժամանակ հրամանատարին տեսակցելու էր գնացել պահեստազորի մայոր Հրաչիկ Գրիգորյանը, ով նրա հետ 7 տարի ծառայել է նույն գումարտակում: Վերջինս զարմանքն արտահայտեց, որ հիմա էլ ընկերը հոսպիտալից որոշ առումով կառավարում է դիրքերը:

          «Նրա տղաները երբեք չեն ընկճվի ու չեն զգա, որ իրենց հրամանատարը վիրավոր պառկած է: Ես կարող եմ վստահ ասել, որ ինքը պահում է Հայաստանի ամենաանառիկ սահմանն՝ արդեն 12 տարի: Ես հպարտ եմ իմ հրամանատարով, որ ինքն էս վիճակում նորից պատրաստ է գնալ սահման»,-ասաց նա և ավելացրեց. «Ես հիմա զինղեկ եմ դպրոցում և միշտ հրամանատարի մասին պատմում եմ իմ աշակերտներին, ու երբեք չհավատաք, որ մեր սահմաններով կարող է թուրքն անցնել, որովհետև ունենք էսպիսի քաջարի տղաներ»:

          Հրամանատարի վարորդը՝ շարքային nn, ով կորցրել է ոտնաթաթերից մեկը, վստահեցրեց՝ պարտադիր վերադառնալու է դիրքեր. «Հիմա հո հիվա՞նդ չենք, մի քիչ ոտքիցս կտրած ա, էլի´: Ինչպես մինչև հիմա եմ ծառայել, էլ ավելի լավ սրանից հետո եմ ծառայելու, որ հակառակորդն էլ իր կաշվի վրա ցավ զգա: Դիրքերից ներքև իմ տունն է, իմ ընտանիքը»:

          Հետագա ծառայության մասին պատկերացումները ևս ներկայացրեց. «Ես ծառայությունը միշտ եմ սիրել, ու հիմա որպեսզի չասեն՝ վիրավորված տղա է, ավելի լավ եմ ծառայելու: Հետն էլ առանց կաստիլի եմ քայլելու: Հիվանդը եթե տխրեց, ավելի ուշ կլավանա, իսկ մեզ պետք է շուտ լավանալ, մեզ սպասում են»:

          Xx իր հիացմունքն արտահայտեց նաև իրենց հանդեպ հասարակության ցուցաբերած ուշադրությունից. «Ես մինչև հիմա գիտեի, որ մեր ազգն էսքան նվիրված է: Մինչև էս դեպքն էլ էդպես գիտեի, բայց էս աստիճան չէի պատկերացնում»:

          Zz, ով նույնպես ոտնաթաթի վնասվածք է ստացել, երկու տարի է՝ ծառայում է նշված զորամասում և պատրաստ է վերադառնալ ծառայության: «Թեկուզ ծնկից էլ կտրվեր ոտքս, էլի գնալու էի: Սպասում ենք՝ մինչև ապաքինվենք, որ գնանք ու մեր ծառայությունը շարունակենք»,-ասաց նա և հիշելով դեպքը՝ ավելացրեց. «Չորս հոգի վիրավորվել է, բայց հավատացեք, որ չորսի դեպքում էլ հայի թասիբն էր խոսում: Որ առաջինը վիրավորվեց, մյուսները գիտակցում էին, որ մոտենալու դեպքում իր հետ էլ նույնը կարող էր լինել, բայց գնացել են: Մտածել են՝ մտնեմ, թեկուզ ընկերոջս օգնեմ մի ձևով: Էդ պահին ոչ մեկը չի մտածել, որ հանկարծ իր հետ նման բան չլինի, բոլորս մտածել ենք, որ մտնենք ու օգնենք մեկս մյուսին»:

          Նա հույս հայտնեց, որ ամենաուշը՝ մեկ ամսից նորմալ վիճակում կվերադառնանք դիրքեր: Իսկ ժողովրդի ուշադրության մասին նկատեց. «Մեր ժողովրդի ուշադրությունն իսկապես շատ կարևոր էր: Մեզ ոչինչ պետք չէ, երբ մարդը մտնում, բարև է տալիս ու հարցնում՝ ո՞նց եք, տղե´րք, դա նման է նրան, որ մի հինգ ժամով ցավազրկող ներարկեն: Երբ տեսնում ես, որ անտարբեր չեն, լրիվ ուրիշ զգացողություն է»:

          Մեկ ոտքի կեսը կորցրած լեյտենանտ tt, ով վերջերս է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, ասաց, որ ինքն է ընտրել զորամասը, որտեղ պետք է ծառայի, և վերադառնալու է նույն դիրքեր:
          Հրամանատարի վիրավորվելու պահին t առաջինն է փորձել մոտենալ նրան, սակայն չի հասել, ինքը ևս վիրավորվել է

          Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ n զորամասի պահպանության տարածքում օգոստոսի 28-ին, ժամը՝ 18.00-ի սահմաններում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ xxԲաբայանը, կապիտան nn, լեյտենանտ tt, պայմանագրային զինծառայող, շարքային gg:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Պատերազմի և պատերազմի արանքում
            09.Սեպտեմբեր.2014


            Ադրբեջանի ինքնահաստատման խնդիրները

            Վերջին շրջանում կրկին հայկական լրատվադաշտում բարձրացվեց պատերազմի հարցը, բարձրացվեց ոչ թե Ադրբեջանի ագրեսիաների մասնակի մեկնաբանությունների մասին, այլ արցախյան հերոսամարտի լեգենդար հերոսներից մեկի կողմից: Հարցը հետևալն էր, որ մեզ հարկավոր է նախահարձակ լինել: Առաջին հայացքից ցանկացած մարդ նախահարձակ բառից արդեն խորշում է:

            Ցանկացած քաղաքակիրթ հասարակություն, հատկապես եթե այն չունի նվաճողական, նկրտումներ հասկանալիորեն գերադասում է խաղաղությունը և իր զարգացման հիմնական նախապայմանը կապում է դրա հետ: Պատերազմը, բնական է, մերժելի է ցանկացած մարդու համար, սակայն ինչպես հաճախ է լինում պատմության ընթացքում' դու խուսափում ես պատերազմից սակայն պատերազմը կարող է անսպասելի բռնկվել քո հայրենիքում' Հայաստանում: Պատմության ընթացքում գաղափարախոսությունների ճարտարապետները հասցրել են բավականաչափ պատճառներ գտնել Շլիֆենին, Հիտլերին, Մոշե Դայանին և այլոց սատանայի կոչում շնորհելու համար միայն այն պատճառով, որ այս անձիք իրենց ժամանակ հանդիսացել են կանխարգելիչ պատերազմների հեղինակներ: Մեզանում էլ այսօր երբեմն -երբեմն պատերազմների կոչեր հնչեցողներին քննադատողները քիչ չեն' նրանց հասցնելով անվանել աննորմալ ու արյունարբու: Թուրքի իրական կերպարի մասին ցանկացած պարզունակ բացատրություն մեր հանրության որոշ շերտեր սվիններով են դիմավորում և շատ- շատ են այս առումով սիրում օրինակ բերել ֆրանսգերմանական Էլզասի ու Լոթարինգիայի պատմությունը: Դժվար է այսօր պատկերացնել անգամ մի զինվորականի, որը թեկուզ ամսական մի քանի տասնյակ հազարավոր գնդակ է ստանում իր դիրքերի վրա Ադրբեջանի կողմից, որը պատերազմի և խաղաղության արժանապատիվ ընտրության հնարավորության դեպքում ընտրի պատերազմը: Սակայն կան իրավիճակներ, որ մեր կամքից անկախ են բերում որոշակի ընտրությունների: Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անկյուն քշվածները ստիպված են եղել հասցնել կանխարգելիչ ու կործանարար հարված: Բոլորովին միտում չունենալով արդարացնել բոլոր կանխարգելիչ պատերազմների հեղինակներին, որոնց ժամանակի ընթացքում դարձրել են մարդկության թշնամի նշենք, որ այսպես կոչված արհեստական Արցախյան հակամարտության հետագա ընթացքը բերում է մի այնպիսի իրավիճակ, երբ հայկական երկու պետությունները միասին կարող են հայտնվել այնպիսի փակուղում որտեղից կլինի երկու ելք: Հասկանալիորեն մի ելքը դրականն է, սակայն միայն կանխարգելիչ հարվածի պայմանով, իսկ երկրորդ տարբերակը հայկական պետականությունների պաշտպանողական գործողություններն են, որոնք ավելի վտանգավոր իրավիճակի կարող են բերել, ընդհուպ մինչև վերջնական կործանում: Որպեսզի այս տողերը զուտ գեղարվեստական չթվան, բերենք մի քանի կարևոր օրինակներ ու օրինաչափություններ:

            Մարդկության պատմության մեջ, այո, եղել են դեպքեր, երբ երկու հակամարտող կողմեր երկար զինվել են ու պատրաստվել պատերազմի սակայն ինչ որ հրաշքով նրանց հաջողվել է խուսափել մարտական բախումից: Սակայն որպես նախապայման այդ պետություններին և իրավիճակներին բնորոշ է մի քանի կարևոր գործոն: Դրանք որպես կանոն ընթանում էին երկու իրար մոտիկ կամ հավասար, ինքնաբավ զարգացվածության մակարդակ ունեցող երկրների ու ժողովուրդների միջև: Արդ, դրանց նախորդող և հաջորդող պատերազմները երբեք չեն դարձել փոխադարձ ատելության այնպիսի մակարդակի, որպեսզի վերաճեն ցեղասպանության ու այդպիսի ատելության մակարդակով մնան տասնամյակներ: Այդ պետությունները պետական ամենաբարձր մակարդակով իրենց ժողովրդի մեջ չեն սերմանել ատելություն և չեն մշակել ցեղասպանության ծրագիր, չեն գողացել միմյանց մշակույթը և սեփական ազգային բարդույթը չեն հաղթահարել դիմացինին ոչնչացնելու ճանապարհով: Մի խոսքով եթե դա հնարավոր է եղել անգլիացու կամ ֆրանսիացու դեպքում ապա անհնար է թուրքի դեպքում: Պատմության մեջ չկա մի դեպք, երբ թուրքը որոշել է պատերազմով հարցը լուծել և վերջում ինչ որ բան նրան կանգնեցրել է բացի սրից: Որևէ մեկը չի կարող նման մի օրինակ գտնել: Իսկ մեր բոլոր բացառիկ, «ուսյալներին» որոնք համարում են որ մենք արդեն 21-րդ դարում ենք և թուրքը այլևս այն թուրքը չէ խորհրուրդ եմ տալիս մանրամասն ծանոթանալ մի քանի դեպքերի' եղել է մի նման դեպք երբ Բուդապեշտում քնած սպայի մորթեցին կացինով, Ստամբուլի մեջտեղում գնդակահարեցին մի հայ մարդասերի, որը ի դեպ թուրքի ու հայի խաղաղության կոչ էր անում: Եղել է մի նման դեպք երբ հայ հովիվին դիվերսանտ սարքեցին ու սպանեցին, դա կրկնվեց նաև մի այլ անգամ: Եվ գիտեք ամենահետաքրքիրը որն է, բոլոր այդ դեպքերում դրանք իրականացնողներին ազգային հերոս են սարքել ու երկրպագում են: Եթե նրանք շատ են ցանկանում դեպքերի մանրամասներն ու անուն ազգանունները կգտնեն անգամ համացանցում: Եվ այսպես, ինչ ունենք մենք ի դեմս հակառակորդի.

            1. Գոյություն ունի արհեստածին պետություն, իր արհեստական պատմական անցյալով, մշակութային ժառանգությամբ և երազանքներով: Ադրբեջանը պանթուրքիստական նախագիծ էր, որի կայացմանն օբյեկտիվորեն նպաստեց նաև մի հին կեղծարարություն: Ցարական Ռուսաստանում' Իրանից նոր տարածքներ պոկելու հեռահար նպատակներով, գիտական շրջանառության մեջ էին դրվել Ադրբեջան և Իրանական Ադրբեջան տեղանունները: Այդ ամենը կազմակերպվել էր հմտորեն: Իրանի նկատմամբ տարածքային հավակնությունները ցարական Ռուսաստանից ժառանգած ԽՍՀՄ-ում գործը ավելի առաջ մղեցին: Օգտվելով արդեն եղած իրավիճակից' այսինքն' փաստացի գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության հանգամանքից, շրջանառության մեջ դրվեց ՙազերի՚ արհեստական էթնոնիմը. հանգամանք, որն անուղղակիորեն ձեռնտու էր նաև Թուրքիային և Ռուսաստանին միաժամանակ: Այսինքն' այդ կեղծիքը սկսեց ձեռնտու լինել երկու հզոր ուժերի, ինչը նշանակում է, որ այլևս ծրագիրը անկասելի առաջ էր մղվում: Այսօր գիտական շրջանակներում այդ մասին լայնորեն գրվում է, որ անունը կապված է Ատրպատականի հետ, որը ոչ մի կապ չի կարող ունենալ Ադրբեջան պետության և առավել ևս այնտեղ ապրող խառը կովկասյան թաթարների հետ, որոնց դժվար է անգամ թուրք անվանել: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, թուրքական ազդեցությունն ադրբեջանցիների վրա, իհարկե, նվազեց, այդուհանդերձ ադրբեջանցիների մոտ թուրքական ընդհանրության զգացողության պահպանման համար լեզվամտածողության և սովորութային ընդհանրությունները արդեն քիչ չէին: Ադրբեջանը ևս իր հայր պետության նման իսկական ազգ և պետություն ստեղծելու մի տարբերակ ուներ, էթնիկ զտումները: 1990-ականների սկզբին նորից վերսկսվեցին 1900-1920-ականների էթնիկ զտումները, որոնց արդյունքում հետևողականորեն առաջ էր մղվում ազգային խնդրի լուծումը: Շատ ժամանակ հայերի կամ այլ քրիստոնյա ազգերի կոտորածներն իրականացվում էին մահմեդական այլ ազգերի և ցեղերի ձեռքով, իսկ դրանք բոլորը չէ, որ հեշտությամբ մոռանում են իրենց էթնիկ պատկանելիությունը: Լուծելով մի խնդիր' Արդբեջանի ղեկավարությունը կանգնում էր մեկ այլ խնդրի առաջ: Այստեղ տեղին է նշել ռուս հայտնի լրագրող, քաղաքագետ և հրապարակախոս Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը: Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանում ազգային պետության և ազգային ինքնագիտակցության ստեղծման գործընթացն անցել է հայերին կործանելու ճանապարհով»: Զարմանալի չէ, որ Թուրքիայում մինչև օրս հայերին սպանողների ծնողներին իշխանությունները շնորհավորում են լավ որդի դաստիարակելու համար: Նույն տրամաբանության մեջ է նաև Ռ.Սաֆարովի հերոսացումը թերարժեքության բարդույթ ունեցողները այդպես են վարվում: Քանի որ երկու դեպքում էլ նույն թուրքն է և ոչ մի տարբերություն չկա, նույնպես հերոսացված է նաև Հ.Դինքի սպանողը: Ահա թե ինչ խնդիրներ ունեն մեր հարևանները: «Ահա' ո՞վ է ադրբեջանցին և ի՞նչ է Ադրբեջանը»:

            2. Ինտենսիվորեն յուրացվում են տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգությունը: Մի առանձին թեմա է ադրբեջանական լեզվի և մշակույթի խնդիրը:

            3.Վերջերս Միլի մեջլիսի մի քանի պատգամավորների առաջարկը երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան: Սա Ադրբեջանի նախագահի մշտապես արտահայտած' Հայաստանը ադրբեջանական պատմական տարածք է, Իրանի զգալի մասը Ադրբեջանական տարածք է և այլն, մտքերի տրամաբանական շարունակությունն է:

            4. Գաղտնիք չէ, որ նման բարդ էթնոգենետիկ զարգացումների ժամանակաշրջանում ապրող հանրույթում ծավալվում են սոցիալ-հոգեբանական բարդ պրոցեսներ: Այս առումով հատկանշական է ադրբեջանցի դոկտոր Այդին Ալի-զադեի վերջերս լույս տեսած հոդվածը: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորը նշում է, որ ադրբեջանցիները ներկայումս տառապում են «հայամանիա» հիվանդությամբ: Մենք դրան ականատես ենք լինում ամեն օր սահմանի վրա, ամեն մի հարձակման ժամանակ, ամեն մի կրակոցի ժամանակ, ամեն մի քննարկում ադրբեջանցի երիտասարդների հետ ցանցում, թե իրական կյանքում ապացուցում է այս ամենի իրավացիությունը:

            5. Սակայն «ազերի» «թուրքական դրամաշնորհը» կյանքի կոչելու համար հարկավոր է երկար և հետևողական աշխատանք: Այսինքն' այսօր ադրբեջանական քաղաքական վերնախավի համար առաջնայինը' ադրբեջանական ազգի' «ազերի»-ների ձևավորման խնդիրն է: Նրանք ինչպես բոլոր ցեղային նախամիությունները ևս երազում են ազգային պետություն դառնալ: Ազգային պետության ձևավորումը մենք անցել ենք շատ վաղուց, եվրոպական երկրները միջնադարի ավարտին և այլն: Թուրքիան սկսեց դեռ առաջին համաշխարհային պատերազմին, չնայած չի կարողանում վերջնական ավարտին, սակայն ևս համառորեն առաջ է ընթանում: Հիմա այդ նույն հրամայականը կանգնած է Ադրբեջանի առաջ: Ի տարբերություն մեզ' նրանք նախ զբաղված են այլոցը գողանալով, յուրացնելով ու անգամ ոչնչացնելով: Սովորաբար նման փուլերում շատ կարևոր է այն գաղափարախոսությունը, որը կարող է դառնալ ազգային և ստեղծել այդ ազգը: Շատերն են անցել այդ փուլը, ստեղծել մի գաղափարախոսություն, որը լինելով կենսունակ միավորել է ցեղերին և դարձել ազգային: Ազգագոյացման, ազգային պետության ստեղծման այս բարդ պատմական ժամանակահատվածում ադրբեջանցի թուրք-թաթարների համար ցանկացած հաջողություն կամ պարտություն կարող է վճռորոշ նշանակություն ունենալ: Նման գաղափարախոսությունները կատարելով միավորիչ դեր' զգայուն են բոլոր տեսակի հաջողությունների և անհաջողությունների հանդեպ: Այդ է պատճառը, որ ադրբեջանական պետությունը պատերազմում պարտվելուց հետո ավելի շատ հերոսներ ունի, քան հաղթանակած Հայաստանը: Այդ է պատճառը, որ Ադրբեջանում այդքան մեծ նշանակություն են տալիս ամեն մի փոքր հաղթանակին անգամ ամենաաննշան ոլորտներում: Մասնակցում են եվրատեսիլն ու օլիմպիական խաղերը և այլն: Անցյալ չունենալու բարդույթներով ապրող երկիրը կարող է միայն այդքան ստորաբար յուրացնել իր տարածքում եղած ամեն տեսակ մշակութային հետքեր, որոնք փաստում են այլոց գոյությունը: Միայն նման մտածելակերպ դաստիարակող հասարակության մեջ կարող են հերոսներ համարվել գիշերային կացնահարողները: Ադրբեջանի մանուկները պետք է տեսնեն, որ իրենց երիտասարդները ամենագեղեցիկն են, ամենաուժեղը, ամենահամարձակը և այլն, որ իրենք են հաղթում բոլոր մրցույթներում և այլն: Եվ, բնականաբար, այստեղ առանցքային նշանակություն ունեն իրական հաղթանակները մարտի դաշտում: Ադրբեջանցի թուրքերի ինքնահաստատման և «ադրբեջանցի-ազերի» ազգի կայացման համար ճակատագրական է հաջորդ հաղթանակը կամ պարտությունը: Հաղթանակը կարող է լինել սկիզբ, ազգային նպատակի իրականացման փուլի ավարտի սկիզբը, պարտությունը վերջնական ավարտ, նպատակի փշրում: 2014թ. Հնգօրյա միկրոպատերազմը ևս ծառայում էր այդ նպատակին, ամեն մի փոքրիկ հաջողություն նրանք օգտագործում են այդ նպատակով: Ահա թե ինչպիսի ժամանակում է լինելու մեր հերթական պատերազմը, ահա թե ինչպիսի ճակատագրական պատերազմ է սպասվում մեր հարևանների հետ:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Պատերազմի և խաղաղության սահմանները

              Եթե Ադրբեջանը ունեցավ որևէ հաղթանակ, թեկուզ փոքր, թեկուզ միայն Թուրքմենստանի նկատմամբ, ապա ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Իսկ այդ հաղթանակը նրանք փնտրում են և եթե ամենաչնչին վստահությունը ունեցան, որ մեզ կարող են հաղթել պարզամտություն է կարծել, թե չեն պատերազմի: Ազգակերտման համար, ինչի առաջ այսօր կանգնած է Ադրբեջան հորջորջվող արհեստական միացությունը, շեշտակի միավորիչ են հաղթանակները և կործանարար պատերազմները: Եթե Ադրբեջանը հաղթի, ապա մենք կոչնչանանք ուղղակի, իսկ իրենք լինելով նոր ազգային պետություն ուղղակի թռիչքաձև կարող են զարգանալ: Նորաստեղծ ազգային պետությունները սովորաբար լավ արագ զարգանում են, այսպես ասած «երիտասարդ արյան» էֆեկտով, նոր արյուն, նոր երազանքներ ու նոր նպատակներ: Այս պոտենցիալ վտանգի մասին հարկավոր է նրբորեն հասկացնել նաև մեր հարևաններին ու աշխարհի ուժեղներին: Այսպիսով փաստ է, որ Ադրբեջան արհեստական պետության ղեկավարությունը գործը մինչև վերջ հասցնելու նպատակով ուզի թե չուզի պիտի շարունակի իրականացնել հայատյացության, ազգային փոքրամասնությունների ձուլման, մշակույթների յուրացման ագրեսիվ քաղաքականություն: Հենվելով իր մեծ եկամուտների վրա' դա պիտի անի զենքի ուժով և հաշվի չի նստելու ոչ մի միջազգային նորմի հետ: Այս իրավիճակում ակնկալել, որ նրանց հետ կարելի է գտնել քաղաքակիրթ լեզու և հասնել բարիդրացիական հարաբերությունների առնվազն միամտություն է:

              Իսկ եթե մենք մեզ համար հստակեցնում ենք, որ այս հարևանի հետ ոչ մի այլ կերպ շփվել չենք կարող պետք է մեզ համար որոշենք հետագա գործողությունների ռազմավարություն: Սա շատ կարևոր հարց է, մենք պետք է հասկանանք, որ նրանց հետ քաղաքակիրթ շփումը անհնար է, եթե մոլորակի վրա կա մի նոր տարբերակ, որով հնարավոր է հասնել խաղաղ գոյակցության այդ հարևանի հետ, թող բարձրաձայնի: Մեր կարծիքով նման տարբերակ չկա: Վերջնական փաստելով այս իրողությունը պետք է հասկանանք ինչպես վարվել հետո:

              Այսօր ադրբեջանական ղեկավարությունը իր ռազմական ներուժը ավելացնում է ամեն տարի գրեթե կրկնակի: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն: Գործընթացը շարունակական է քանի որ կնքվում են նորանոր պայմանագրեր ու ձեռք են բերվում նորանոր զենքեր: Դրա հետ մեկտեղ աճում է Ադրբեջանի բնակչության թիվը և ցանկացած փորձ հակազդել այս ամենին բերում է սիմետրիկ մրցավազքի, նախ սպառազինության մրցավազքի, հետո տնտեսաքաղաքական մրցավազքի, որտեղ մեր հնարավորությունները սահմանափակ են: Բացի դրանից տնտեսաքաղաքական մրցավազքը հենց մեզ անարյուն հաղթելու ադրբեջանական ռազմավարությունն է: Մշտական պատերազմի վտանգի առկայության պայմաններում Ադրբեջանը իր բյուջեի և բնակչության աճով մի օր կհասնի այնպիսի հարաբերակցության, որ մեր քաղաքական ղեկավարությունը չի կարող ոչինչ հակադրել: Նման իրավիճակում վերջնական թելադրողը կլինի Ադրբեջանը և իր կամքից կլինի կախված մեր ապագան: Եվ դեռ հարց է, թե այդ իրավիճակում նրանք պատերազմ չեն սանձազերծի, որպեսզի ստանան ավելին քան մենք կզիջենք: Նման պարագայում լավագույն որոշումը մնում է կանխարգելիչ հարվածը: Այդ հարվածը պետք է լինի անակնկալ ու կործանարար: Հերթական ադրբեջանական պարտությունից կարող են օգտվել ազգային փոքրամասնությունները և համեմատաբար թեթև պայքարով ստեղծել իրենց սեփական պետությունները: Ահա թե ինչ նշանակություն ունի պատերազմը Ադրբեջանի համար: Իսկ այդ պատերազմը պետք է նախաձեռնենք մենք, որպեսզի այն ընթանա մեզ համար հարմար ժամանակ և մեր սցենարով: Այլապես դա կարող է լինել տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման համար քայլեր ձեռնարկող Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը և բնականաբար կարող է ընթանալ բոլորովին այլ սցենարով: Ոչինչ չանելով և ժամանակը ձգելով, մենք կարող ենք պարտվել առանց պատերազմի: Պատերազմին անպատրաստ լինելով' կարող ենք պարտվել և դրանով հնարավորություն տալ նոր ազգի և պետության ձևավորմանը և հիմք դնել մեր վերջնական ոչնչացմանը: Դրա համար էլ մեզ համար այդ պատերազմը սովորական չէ, և մեր հաղթանակը այդ պատերազմում արդեն ուղղակի կենսական է: Նույնիսկ նախահարձակ գործողություններով այն մեզ համար ունի գոյապայքարի բնույթ: Այսինքն կանխարգելիչ հարվածով անգամ մենք լուծում ենք գոյապայքարի հարցը: Մեզ հարկավոր է դա իրականացնել ամենաուշը 10 տարվա ընթացքում: Կամ նստում ենք ձեռքներս ծալած ու սպասում մեր դանդաղ վախճանին, մի պատերազմում որը նախաձեռնել է Ադրբեջանը կամ գործում ենք և մեր հաղթանակները մենք կերտում այսինքն հաղթում այն պատերազմում որը նախաձեռնում ենք մենք: Այսօր մեր պոտենցիալը բավարարում է Ադրբեջանից պաշտպանվելու համար, իսկ Թուրքիայի դեմ մեր հարցերը մենք լուծում ենք մեր ռազմավարական դաշնակցի հետ համատեղ, սակայն կարող է լինել իրավիճակ, որ այդ դաշնակիցը այլ շահեր ունենա, իսկ մենք հայտնվենք երկու կողմանի հարվածի տակ: Դրա դասերը մենք ևս տեսել ենք ոչ հեռավոր անցյալում, չնայած 1920թ. դառնությունների համար այլոց մեղադրելը սխալ ենք համարում: Ինչո՞ւ թողնենք այնքան, որ ճակատագիրը մեզ միաժամանակ հանի երկու ճակատով կռվի միաժամանակ: Կարող է լինել նաև այնպես, որ արևելքի թուրքերը ևս այնքան հզորանան, որ նրանց դեմ էլ միայնակ չկարողանանք ու լիովին դառնանք տարածաշրջանային կույր աղիք: Այդ ժամանակ ոչ մեկին չես կարող բացատրել, որ մեղավորը իրենք են, որ իրենք են մեզանից հողեր վերցրել, մեզ ցեղասպանել և այլն: Դա պարզունակ է: Եթե անգամ 10-20 տարի հետո մենք ունենանք նույն հարաբերակցութունը և պահպանենք որոշակի բալանս, մեկ է դա մեծ հաշվով նշանակում է մեր պատերազմը թողնել մեր հաջորդ սերունդներին' կանխավ ավելի քիչ հնարավորություններ տալով իրենց հաթելու համար: Քանի որ Ադրբեջանը եթե անգամ տնտեսապես էլ չզարգանա այնքան, որ կարողանա մեզ հաղթել, ապա ազգային պետության ձևավորման և այլ հարցերում հաստատ ավելի զարգացած կլինի: Դա կնշանակի հերթական հանցագործությունը գալիք սերունդների հանդեպ ու կռիվը կիսատ թողնել: Երջանկահիշատակ սպարապետ Վ.Սարգսյանը բազմիցս էր ասում, որ մենք մեր կռիվը մինչև վերջ պետք է տանք, գոնե մեկ անգամ:

              Այսօր միաբևեռ աշխարհը փոխարինվում է դաշնակցություններով, այո, այսօր ռազմական ներուժը կրկին վերադառնում է Ասիա, այո այսօր մեծ վտանգ է առաջանում ասիական բազում երկրների սպառազինումից և այլն: Սակայն մենք նախ և առաջ պետք է հասկանանք, այն գլխավոր միտումներն ու վտանգները, որոնք հատկապես մոտ են մեզ, կարող են առնչվել մեզ: Առաջիկա ամենագլխավոր իրադարձությունը, որ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, Քրդստանի ստեղծումն է: Ոմանք կարող են մեզ հանդիմանել, որ Իրանին հասցվելիք հարվածը պետք է նախ դիտարկել կամ մեկ այլ սպասվելիք իրադարձություն, սակայն մենք կարծում ենք, որ սա է լինելու մեր տարածաշրջանի գլխավոր իրադարձությունը առաջիկա 15-20 տարում: Այդ նոր պետական կազմավորման ստեղծմամբ շատ բան կարող է փոխվել Մերձավոր Արևելքում: Այս իրադարձություններին հարկավոր է պատրաստ լինել: Կարծում եմ մենք կարող ենք, օգտվելով այդ առիթից, դաշնակցել նոր կազմավորման հետ, առաջ քաշել մեր պահանջատիրությունը Վանից հյուսիս գոնե Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված սահմաններով: Քրդերը կարող են լիովին իրական դարձնել Սևրի պայմանագիրը: Մենք կարող ենք օգտվելով այդ ամենից կամ ավելի կորցնել պատրաստ չլինելով այդ ամենին:

              Ռազմավարությունը մարտավարությունից առաջինը տարանջատող ռազմական տեսաբան Դ.ֆոն Բյուլովը նշում էր. «Ես երեք անգամ կարող եմ ստորագրել այն, թեկուզ նոր կանոնի տակ, որ ըստ էության երբեք չարժի վարել պաշտպանողական պատերազմներ, այլ հարկավոր է անհապաղ անցնել հարձակողականի գործելով հակառակորդի թևերում ու թիկունքում:

              Մենք պետք է վերահաստատենք այն պարզ ճշմարտությունը, որ սովորաբար նման իրավիճակներում (մեծ բախումներ, պատերազմներ, ճգնաժամեր, հասարակարգերի փոփոխություններ և քաղաքական այլ տեղաշարժեր) է բախտ վիճակվում փոքր ազգերին լուծել իրենց հիմնական խնդիրները: Հիշե՛նք, թե մենք երբ ձեռք բերեցինք մեր վաղեմի երազած անկախությունը' Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հրեաներն այն ձեռք բերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հենց այդ ժամանակներում են ամենաշատն աճել փոքր պետությունները: Ազգերը թռիչքներ են գործում պատերազմների ժամանակ, իսկ ոչնչանում են խաղաղ պայմաններում:

              Ազգերի պատմության մեջ ամենադժվար ժամանակները չկողմնորոշվելու ժամանակներն են, երբ ազգը համընդհանուր գիտակցում է, թե ի՞նչ չի ուզում, սակայն բոլորովին չգիտի, թե ի՞նչ է ուզում կամ միասնական չէ այդ կամեցածը: Այսօր կա այն խնդիրը, որ հստակ գիտակցված չէ, թե ինչ ենք ուզում, ավելին' չգիտենք, թե ի՞նչ գաղափար է պետք: Այսօր գաղափարի սով է, հոգու սով, որը շատ ավելի ողբերգական է, քան նյութական սովը: Գաղափարի սովն է այսօր մեր բոլոր դժբախտությունների կնքահայրը: Մեկընդմիշտ արձանագրված է, որ այն ազգերը, պետությունները, որոնք չունեն ազգային գաղափարախոսություն կամ համընդհանուր գաղափարախոսություն ապա դատապարտված են ուծացման, ոչնչացման: Այս իրավիճակում, երբ մենք այսօր ծվարել ենք մեր պատմական հայրենիքի մեկ տասներորդ մասնիկի վրա, մենք լուծում ենք ընդամենը գոյատևման հարց, դա անթույլատրելի է և երկար տևել չի կարող: Ցանկացած կենդանու նման մարդը ևս ունի իր բնական կենսատարածքը, որը տվել է նրան բնությունը: Այդ կենսատարածքի պակասության դեպքում տվյալ կենդանին սկսում է դանդաղ մեռնել, սկզբից կորցնում է իր բոնորշ հատկանիշները: Այսօր ակնհայտ է որ մեր էթնիկ դիմագիծը և հատկանիշները հետընթաց են ապրում նաև այն պատճառով, որ մենք ապրում ենք մեզ համար նախատեսված տարածքի միայն մեկ տասներորդում: Եթե մենք առաջիկա տասնամյակում չլուծենք մեր ազգին պատկանող կենսատարածքի հարցը, ապա կոչնչանանք ինչպես ցանկացած կենդանի արարած:

              Պատերազմը լուծում

              Որքան էլ տարօրինակ է սակայն մեզ համար ներկայումս շատ դրական ներգործություն ունի ադրբեջանական ռազմականացումը, հայատյացության սերմանումը և հիսթերիան: Համապատասխան ընկալման և ուղղորդման դեպքում դա միայն հավաքական ազդեցություն է թողնելու մեզ վրա: «Կառավարվող վտանգի» տեսությունը համաշխարհային պատմության մեջ մեծ դեր է խաղացել: Ալիևը իր բռնակալությամբ և հսկայական միջոցների անարդյունավետ կառավարմամբ մեզ մեծ հնարավորություն է տվել: Մի կողմից Ադրբեջանից կա վտանգ, մյուս կողմից դա մեծ չէ, կամ հետաձգվում է: Օգոստոսյան հնգօրյա միկրոպատերազմը այդ ամենի լավագույն դրսևորումն է, նրանք պարտվելով մեզ կրկին մեծ հնարավորություն տվեցին, իսկ իրենց կրկին նետեցին ավելի մեծ ստի գիրկը: Ամեն դեպքում այն հօգուտ կարելի է օգտագործել: Այդ վտանգի իրողությունը ճիշտ օգտագործելով' կարելի է հավաքել համայն հայության ուժերը, մեկտեղել այն և պատրաստել վճռական հարվածի: Ինչը փոքրիկ օրինակը մենք արդեն տեսանք այդ օրերին: Միշտ էլ արտաքին վտանգները ներքին ուժերը համախմբելու լավագույն հնարավորություններից են: Այս հնգօրյա գործողությունները ցույց տվեցին նաև որ մեր բանակը շատ լավ հասկանում է կանխարգելիչ հարվածի էությունը և հիանալի տիրապետում է դրա բնույթին, ուղղակի դա իրականացվեց փոքր մասշտաբներով: Հարկավոր է մտածել այդ ամենի իրականացման ավելի լայնածավալ մակարդակի մասին:

              Ադրբեջանին կանխարգելիչ և խորտակող հարված հասցնելու համար մեր բանակի ներուժը այսօր էլ լիովին բավարար է: Նման արագ ու կործանարար հարված հասցնելու համար հարկավոր է ընդամենը 20-25 հազարանոց հզոր զորախումբ, մոտ 700-800 միավոր հրասայլերով, մոտ նույնքան հրետանային ընդհանուր միջոցներով, որոնցից զգալի մասը սակայն պետք է լինի ինքնագնաց և մեծ ականանետեր: Մեկ ուղղության հիմնական հարվածով և մեկ- երկու օգնող հարվածներով նշված զորախումբը կարող է այնպիսի տեղ դուրս գալ, որ հակառակորդին երկու մասի, բաժանի և առաջացնի այնպիսի քաոս ու խուճապ, որ պարտությունը անխուսափելի դառնա: Հարվածելով օրինակ Մարտակերտ-Թարթառ-Բարդա ուղղությամբ և արագ դուրս գալով մինչև Քուռ գետը հակառակորդին կարելի է ծնկի բերել մինչև 1 մլն փախստականներով, քաոսով և այլ գործոններով: Սա իհարկե միակ տարբերակը չէ, շատ խոցելի են նաև Եվլախի ուղղությունը, Գանձակին հարվածելը ևս մեծ հետաքրքրություն ունի: Ամեն ինչ հնարավոր է իրականացնել բարձր մակարդակով, հայոց ռազմական միտքը դա կարող է անել միանշանակ, միայն թե երազանք է հարկավոր բոլորի աչքերում ու սրտերում: Նման հարվածները իրականացվում են արագաշարժ զորախմբերով, որոնց կիրառության փորձը մենք արդեն ունենք: Հակառակորդի օդուժի գերակայությունը դեռ չի կարող լինել որոշիչ քանի որ այն դեռ փոքր է, իսկ մեր հեռահար միջոցներով հնարավոր է դրանք թեկուզ կարճաժամկետ շարքից հանել: Թատերաբեմում հրետանային ճկուն կրակի հաշվին կարելի է ապահովել գերակայություն հակառակորդի նկատմամբ: Փոքր դիվերսիոն խմբերով մարտավարական խորության վրա քաոս առաջացնելու շնորհիվ հնարավոր է զրահախմբերը փոքր ստորաբաժանումների կազմերով իջեցնել լեռներից և միասնական բռունցքով հարված հասցնել ամենաանսպասելի տեղում: Ռազմարվեստի պատմության մեջ բոլոր փայլուն հաղթանակները հենց այդպես են եղել: Հայկական բանակի այդ ամենի փորձը ունի: Լավ կառավարվող, հիմնականում ինքնուրույն գործող զորամիավորումներ, որոնք փայլուն համագործակցությամբ են գործում, հարվածում են հիմնականում թևերին ու շրջանցում հակառակորդին' գտնելով նրա թույլ տեղերը: Հակառակորդի նկատմամբ անակնկալի հասնելու եղանակները ռազմական գործում նորություն չեն, այսօր հատկապես առարկայական է ավելի արագ պահեստազորի հավաք անելու, զորքերի վերախմբավորում իրականացնելու և արագ հարված հասցնելու հարցերը: Ռազմական գործում արդեն հայտնվել է մի նոր երևույթ, առկա միջոցներով առանց մեծ վերախմբավորումների և համալրումների անակնկալ հարվածը: Սա չափազանց բարդ սակայն հասանելի բան է բացառիկներին: Ամեն դեպքում հաջողության բանալին թաքնված է որոշակի բարձրակարգ հատկանիշների հետևում: Իհարկե բուն ռազմական արշավանքի թեման առանձին մանրամասներ է պարունակում և այնքան էլ այս նյութի բան չէ:

              Նման զորախմբին ներկայացվող պահանջները բավականին խիստ են, զորքերը պետք է լինեն նվիրյալ արհեստավարժներ, բացառիկ մի մեքենա: Նվիրյալների ու արհեստավարժների մի ձուլում, որոնք կգիտակցեն պահի ճակատագրական նշանակությունը, որոնցից յուրաքանչյուրը անձնական պատասխանատվություն զգա այդ ամենի համար, նրանցից ամեն մեկը կունենա այդ երազանքը: Նման զորախումբը մահապարտների հոգեբանությամբ կարող է շտկել պատմական հարյուրավոր տարիների սխալները: Ինչպես ցույց տվեց «Հնգօրա միկրոպատերազմը» հայոց բանակը ունի նման պոտենցիալ ու կարող է լինել այդպիսի հարձակվող բռունցք: Երբեմն ոմանք դրսևորելով ակնհայտ փոքրոգություն և ստրակամտությոն ասում են. «Մենք փոքր ենք, մեզ ոչ մեկ թույլ չի տա նման բան անել»: Այս ժամանակ ակամայից բացի Արցախյան հերոսամարտի փայլուն էջերից, որոնք ուղիղ այս ստրկամտության հակառակն են: Հիշում եմ նաև գերմանացի մեծ ստրատեգ Ֆ. Վիլհելմ Մեծին, ով ասում էր. «Թող իմ գեներալները կարողանան գրավել մոլորակի կեսը, կգտնվեն երեսուն իրավունքի դոկտորներ, որոնք կապացուցեն, որ դրանք մեր պապենական հողերն են»: Իսկ իրականում մենք այս առումով էլ ենք ապահովված: Բանը նրանում է, որ գրեթե մինչև Քուռ տարածքը ոչ միայն հին աշխարհի հունական ու պարսկական աղբյուրներով է եղել հայկական այլ նաև Ադրբեջան կոչված պետության ծնված առաջին իսկ օրը գոյություն ունեցող համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերով:

              Այնպես որ մենք երկու պատերազմի արանքում ենք, երկու ընտրության առաջ ենք կանգնած, երկու տարբերակ ունենք, կռվել մի պատերազմում, որը սանձազերծել է Ադրբեջանը, որտեղ նրա հնարավորությունները ամեն օր ավելի են մեծանում, կամ կռվել մի պատերազմում որը կնախաձեռնենք մենք որպես պատասխան: Դրանց տարբերությունն այն է, որ ներկայում պատերազմի նախաձեռնողը հսկայական առավելություն ունի, ստանում է իրավիճակը կառավարելու հնարավորություն և կանխավ հաշվում է քո հնարավոր քայլերը: Այդ դերը չի կարելի զիջել հակառակորդին: Ցավոք մեր ընտրությունը խաղաղության ու պատերազմի մեջ չէ:

              Վան ՍԵԲԱՍՏԱՑԻ

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Very good article above. Excellent analisis. I agree 100%, we need to do the preemptive strike that would make any subsecquent wars pointless and devastating for Aerbaijan in near future. More than that, that war will benefit us socioeconomically greatly.
                The key is do choose a moment that would be most appropriate and avoid falling into trap of big powers, in case they want to use the conflict in order to introduce their military in the region or expand them. In case if we do not calculate correctly, breaking of status quo could end not in our benefit.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել
                  Սեպտեմբեր 18, 2014
                  by Գևորգ Պետրոսյան


                  Սեպտեմբերի 18-ին ժամը 09:15-ի սահմաններում հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձաված կրակից զոհվել է 1990 թվականին ծնված զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:

                  Պաշտպանության նախարարությունն իր զորակցություն է հայտնել Մհեր Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

                  Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ադրբեջանին 15 տարի է մնացել որպես պետություն

                    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                    Հարցազրույց - 20 Սեպտեմբերի 2014,


                    Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

                    Պարոն Տեր-Թադևոսյան, Ադրբեջանն իր դիպուկահարներին հետ չի քաշում սահմանից: Ընդհանրապես, հարաբերական դադարն ինչ-որ ձևով փոխվե՞ց այս ամիսներին: Ի՞նչ վիճակ ունենք այսօր սահմանին:

                    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նպատակ է դրել մեզ լարվածության մեջ պահել, և նա այդ գիծը շարունակելու է:
                    Ադրբեջանին դա ձեռնտու է, որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի բանակն այնքան էլ մարտունակ չէ: Թեև Ալիևը մի քանի մարտունակ ջոկատներ է ստեղծել, սակայն դրանք էլ ձախողվեցին, ու որպեսզի նա այս պարտություններից հետո իր վարկանիշը չգցի, լարվածությունը մեծացնելուն ուղղված գործողությունների երկրորդ փուլն է սկսում: Այսինքն՝ Ալիևը մնում է Ալիև և շարունակելու է իր հին երգը երգել:

                    Օրերս Սեյրան Օհանյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումները միջազգային ասպարեզում անարձագանք են մնում: Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի պատրաստվածությունը, ինչպես նաև մեր դիրքերը միջազգային ասպարեզում:

                    Ես կարծում եմ, որ մենք կարող էինք նրանց քիթումռութը մի լավ ճմռթել:
                    Մեր ազատամարտիկները հերոսության շատ բարձր նշաձող են դրել և այն փոխանցել երիտասարդներին, որոնք լավ գիտեն, որ իրենց հայրերը, հորեղբայրներն ու պապիկները կռվել ու հաղթել են: Նրանք հաղթանակի երեխաներն են, ու թեև սահմանին կանգնած և վախ են զգում, և դժվարություններ են ապրում, բայց իրենց ներսում հաղթողի վստահությունը ունեն: Նրանք գիտեն, որ մենք հաղթել ենք:
                    Նրանց դիմաց կանգնած է ադրբեջանցի զինվորը, որի հորեղբայրը, քեռին ու պապիկը պատերազմում թողել-փախել են:
                    Նրա հոգեբանությունը ի՞նչ պիտի լինի:
                    Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք բոլորս հայ ենք, լավ ենք, վատ ենք, իրար հետ ժամանակ առ ժամանակ կռվում ու բարիշում ենք, բայց Ադրբեջանում շատ ազգեր կան՝ թաթեր, թալիշներ և այլն, որոնք լեզվական ու մշակութային տարբերություններ ունեն, նաև թշնամանք կա նրանց միջև:
                    Օրինակ, ԱՄՆ ԿՀՎ-ն վերլուծություն է արել և նշել, որ Ադրբեջանին 15 տարի է մնացել որպես միասնական պետություն գոյատևելու:
                    Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների շրջանում ինքնագիտակցությունն աճում է, նրանք ուզում են իրենց լեզուն, իրենց անցյալն իմանալ, իրենց սովորություններն ու մշակույթը պահպանել, ուստի հիմա Ալիևը մեծ խնդրի առջև է կանգնել: Դուք լավ գիտեք, թե ինչպես են այդ երկրում ճնշում լրագրողներին ու իրավապաշտպաններին:
                    Մենք խաղաղ պայմաններում ենք միմյանց վատ վերաբերվում, իրար քննադատում, բայց դժվար պահին ամեն բան մոռանում ենք, ու շատերը հայտարարեցին՝ տվեք զենք, գնանք առաջին գիծ:
                    Արդյունքում այնքան գնացինք, որ թուրքերի երեխաները փախան դիրքերից:
                    Ադրբեջանի ժողովուրդը չի ուզում կռվել:
                    Հավատացեք, Հայաստանն իր բանակով լավ պաշտպանված է: Իհարկե, կան թերություններ, քանի որ ինչքան աշխատում ես, այնքան թերություններ են լինում, որքան շատ ես աշխատում, թերություններն այնքան շատ են լինում, բայց չի կարելի դրանք հիմք ընդունելով հայտարարել, թե մեր սահմանները լավ չեն պաշտպանված: Ժամանակը ցույց տվեց, որ մենք ավելի մարտունակ ենք, և ես կողմնակից եմ, որ ադրբեջանցիներին մի լավ դաս տանք:

                    Վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել է բանակցությունների ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին: Ո՞րն է ձեր կարծիքն այս առնչությամբ:

                    Ուորլիքը հայտարարել էր, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին:
                    ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ երկու մեծ իրադարձություն եղավ. Նախ՝ ԱՄՆ Կոնգրեսում դրվեց հայկական հարցն ու չանցավ, երկրորդ՝ ԱՄՆ ամենամեծ նահանգներից մեկը՝ Կալիֆոռնիան, ճանաչեց Ղարաբաղի անկախությունը:
                    Հիմա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մրցակցությունը կթեժանա Ղարաբաղում իրենց լծակներն ամրացնելու, իրենց ազդեցությունը մեծացնելու հարցում: Մահմեդական երկրների մեջ, որոնք չափ ու սահման չունեն, Ղարաբաղը քրիստոնեական կղզյակ է, ու դա հասկանում են նաև նրանք, որոնք այսօր ստիպված են պայքարել «Իսլամական պետությանե դեմ:
                    ԱՄՆ ԿՀՎ-ում նման արտահայտություն կա՝ «Կոմունիզմին հաղթեցինք, մնաց մուսուլմանիզմը»: Հիմա աշխարհում ամենավտանգավորը մուսուլմանիզմն է:
                    Ղարաբաղն էլ այդ մրցակցությունում հանդես է գալիս որպես քրիստոնեական աշխարհի կենտրոն, որը պետք է պահպանել:
                    Վերջերս որոշվեց, որ դպրոցներում հայրենասիական ակումբներ են բացվելու, որի նախաձեռնողներն էին ԿԳՆ-ն, ՊՆ-ն և ԵԿՄ-ն՝ գեներալ Մանվելի գլխավորությամբ: Առհասարակ, Ձեր կարծիքով՝ դպրոցներում նման ակումբների կարիք կա՞, հայրենասիրության պակաս կա՞ այսօր դպրոցներում:
                    Կան մասնագետներ, որոնց կարծիքը շատ ավելի կարևոր է: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ են նրանք ուզում:
                    Աստված տա մի բան ստացվի, բայց չեմ հասկանում, թե ինչ կապ ունի ակումբներ բացելը հայրենասիրության հետ: Ես այս հարցում համաձայն եմ Անահիտ Բախշյանի տեսակետի հետ և կարծում եմ նման ակումբների բացումն օգուտ չի տա:

                    Սահմանին օգոստոսյան լարվածությունից հետո մի որոշ ժամանակ հանգիստ էր, սակայն 2 օր առաջ կրկին դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեց: Ինչո՞վ եք դա պայմանավորում, փաստորեն սա ժամանակավո՞ր դադար էր:

                    Ադրբեջանը սահմանին լարվածություն առաջացնելու մտքից չի հրաժարվելու:
                    Նրանց համար այս պայմաններում միակ ուղին արհեստական լարվածություն հրահրելն է, ու միշտ էլ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը փորձել է լարել իրավիճակը: Դրա համար էլ խաղաղությանը միտված ոչ մի քայլ չեն անում, դիպուկահարներին հետ չեն քաշում, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը չեն նպաստում, բերքահավաքի ժամանակ կրակում են:
                    Իրենք ջուր չունեն, բայց չեն ուզում, որ Ղարաբաղը Սարսանգի ջրամբարից իրենց ջուր տա, թեև ԼՂՀ իշխանությունները պատրաստ են:
                    Նրանք ոչ մի լավ քայլի չեն ուզում գնալ, որովհետև ուզում են ներկայացնել, որ հայերը գազան են: Շատերը դրանից նեղվում են, բայց ես ուրախանում եմ, թող վախենան մեզնից:
                    Դա պատերազմից մնացած վախի սինդրոմն է, ինչպես ասենք թուրքերը միշտ վախեցել են ռուսներից:
                    Մի ժամանակ վախի սինդրոմ կար նաև հայերի մեջ, ես հիշում եմ, որ պապս ինձ ասում էր. «Խելոք մնա, թե չէ թուրքերը կգան ականջներդ կպոկեն»:

                    Այ հիմա թող ադրբեջանցիներն իրենց երեխաներին այդպես ասեն, թող այդ վախն իրենց մեջ մնա:
                    Բայց, մյուս կողմից, որքանով որ ես հանդիպել ու զրուցել եմ Ադրբեջանում ապրող մարդկանց հետ, նրանք հավատում են, որ իրականությունն այդպիսին չէ: Ադրբեջանում շատերը հարգում են հայերին, չեն ատում, նորմալ մարդիկ են: Նրանք հայերին չեն կարող ատել, որովհետև գիտեն, որ հայերն իրենց երկիրը զարգացրել են:
                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....NAcIM1xQ.dpuf

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X