Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        «Հայկական ժամանակ». Հայկական բանակն ու հասարակությունը համախմբվելու և հակահարված տալու պոտենցիալը չեն սպառել
        08:37 • 15.11.14







        Ներկայացնում ենք թերթի ծավալուն առաջնորդողը կրճատումներով։
        Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում.

        «Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուժի կողմից առաջին հերթին ցավալի է նրանով, որ Հայաստանը, հայ ժողովուրդը մեծ հավանականությամբ կորցրել է երեք զինվոր, երեք ընտանիքների հայր, երեք քաղաքացի:

        Ղժվար է ասել, թե գերտերությունների ղեկավարներին որքանով է հուզում այս փաստը, բայց ուղղաթիռի խոցումը, ըստ էության, հօդս ցնդեցրեց նաև այն խաղաղարար ջանքերը, որ նրանք գործադրում էին օգոստոսից ի վեր:

        Ռուսաստանը, ինչ խոսք, մեծ ազդեցություն ունի ՀՀ-ի և Ղարաբաղի վրա, և Ադրբեջանում կարծում են, որ բավական է Պուտինը հրահանգի հայկական զորքերը կնահանջեն այնքան, որքան կհրահանգի Պուտինը: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, սակայն, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև հայկական բանակն ու հասարակությունը համախմբվելու և հակահարված տալու պոտենցիալը չեն սպառել, դիմադրելու կամքը չեն կորցրել, ինչը ստեղծված վիճակում վճռորոշ նշանակություն է ունենալու: Սա Ռուսաստանին էլ է ստիպելու առավել զգույշ լինել Հայաստանի հետ, որովհետև եթե այստեղ դիմադրության կամքը պահպանվի և Ռուսաստանն ակնհայտ հակահայկական քայլեր փորձի ձեռնարկել, հայկական դիմադրությունը կարող է անսպասելի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, գուցե նաև Իրանից ու Չինաստանից: Այնպես որ, պատերազմի հավանականությունը որքան էլ մեծ, կրիտիկական համարել չի կարելի:

        Ընդհակառակը չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինը կնախաձեռնի Սարգսյան-Ալիև հանդիպում, հետո նման հանդիպում կկազմակերպեն Ջոն Քերին կամ Բարաք Օբաման, հետո էլ Ֆրանսուա Օլանդը, եթե հավես և հնարավորություն ունենա: Այս ընթացքում, սակայն, Ռուսաստանը կշարունակի զինել Ադրբեջանին, մի քիչ էլ Հայաստանին: Բայց ավելի շատ Ադրբեջանին: Հայաստանցիների արտագաղթը կշարունակվի, ու մենք էլի կկանգնենք հարցի առաջ ի՞նչ անել: Որ առաջիկա շաբաթներին լայնածավալ պատերազմ չի սկսվի, կարծում ենք ակնհայտ է։ Բայց ակնհայտ է նաև, որ եթե Ռուսաստանն այս տեմպով շարունակի զինել Ադրբեջանը, և Հայաստանը այս տեմպով շարունակի դատարկվել պատերազմը մի իքս պահի սկսվելու է։ Իսկ այդ պատերազմին պետք է նախապատրաստվել այսօրվանից, որովհետև պատերազմին լիարժեք պատրաստ լինելը պատերազմը կանխելու թերևս միակ տարբերակն է։ Իսկ ժամանակը թուլացնում է մեր պատրաստվածության մակարդակը, ժամանակն աշխատում է մեր դեմ: Գլոբալ խնդիրը, ուրեմն, ժամանակի տրամաբանությունը փոխելն է»,–գրում է թերթը։

        Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

        Լուրեր Հայաստանից - Թերթ.am

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Կարող են որոշակի տարածքներ ազատագրել, կան այլ քայլեր

          ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
          17 Նոյեմբերի 2014,


          Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)
          Ադրբեջանը ԼՂՀ տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և խոստանում է խոցել յուրաքանչյուր օդանավ, որը կլինի այդ տարածքում: Ինչպե՞ս եք գնահատում նոր ստեղծված իրավիճակը, ի՞նչ վտանգներ կարող են լինել:

          Իհարկե, սա նոր իրավիճակ է, և պատահական չէ, որ բոլոր միջազգային լրատվամիջոցներն ու միջազգային կառույցները խոսում են Լեռնային Ղարաբաղի միջադեպի մասին: Ինչ վերաբերում է ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն, ապա Ադրբեջանն իրավունք չունի նման բան հայտարարել: Կա միջազգային կազմակերպություն, որը հետևում է երկրների օդային տարածքին: Նման արգելք կիրառվում է, երբ արտակարգ իրավիճակ է և ռազմական գործողություններ են, երբ մի երկիրը պատերազմում է մեկ այլ երկրի դեմ, և այդ դեպքում տվյալ միջազգային կազմակերպությունն է արգելքներ կիրառում, ոչ թե այս կամ այն երկիրը: Պետությունները նման իրավասություն չունեն: Տվյալ դեպքում Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը:

          Իսկ այդ զորավարժությունների ժամանակ հայկական ուղղաթիռն իրավունք ունե՞ր նման մոտ տարածությամբ թռիչք իրականացնել, հաշվի առնելով նաև հնարավոր վտանգը:

          Իհարկե ուներ: Ավելին ասեմ, երկրների միջև օդային գոտի է սահմանվում, և կողմերի օդանավերը կարող են այդ գոտու տարածքում մի քանի կմ խորանալ, ու այդ օդանավերին չեն խփում: Սա սահմանվում է այն դեպքերի համար, որ կարող է օդանավը շփոթել է ուղղությունը: Բայց մեր դեպքում հայկական ուղղաթիռը չի շփոթել ոչինչ: Ադրբեջանի կողմից ներկայացված կադրերից երևում է, որ ուղղաթիռը բավական հեռու է սահմանից: Երևում է, որ արկը թռչում է 3,5 վայրկյան, իսկ մեկ վայրկյանում արկը թռչում է 570 մետր: Այսինքն արկը թռել է մոտավորակես երկու կմ, ուղղաթիռը ցածր է թռել և սահմանից հեռու: Բոլոր դեպքերում, նրանք իրավունք չունեին կրակել: Ընդհանրապես, բանակի սպաներն ու զինվորներն առանց կառավարության թույլտվություն իրավունք չունեն կրակել նույնիսկ թշնամական օբեկտների վրա: Օրինակ, մեր բանակի ծառայողները հիմա չեն կրակում հակառակորդի ուղղությամբ, քանի որ պահպանում են հրադադարի պայմանագիրը, իսկ կրակելիս կրակում են միան ինքնաձիգներից ու գնդացիրներից: Իսկ հակահրթիռային սարքերից կրակելու թույլտվությունը պետք է տան բարձրագույն մարմինները: Սա նշանակում է, որ երբ մեր զորավարժություններն սկսվել են, նրանք նախապես իմացել են, որ այդտեղով ուղղաթիռներ են թռչելու, պատրաստվել են, հրաման են ունեցել ու խոցել են մեր ուղղաթիռը: Ադրբեջանն այս դեպքում ստորաբար է վարվել:

          Դուք Ադրբեջանի արարքը բնորոշել եք որպես ռազմական հանցագործություն: Ձեր կարծիքով, ո՞րը պետք է լինի մեր պատասխանը: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մեր պատասխանը լինելու է անհամաչափ:

          Մի կողմից, պետք է դիվանագիտական խողովակներով հարցը բարձրացնել միջազգային հարթություններում, մյուս կողմից պետք է մեր զինված ուժերին թույլ տրվի պատասխանել նման ագրեսիային: Այս պահին ոչինչ անել հնարավոր չէ. պետք է նախապես այնպիսի գործողություն նախապատրաստել, որը միջազգային հանրությունը չի դատապարտի: Կարող են որոշակի տարածքներ ազատագրել, որոնք մեզ են պատկանում, կան նաև այլ քայլեր: Հիմա մենք չպետք է թույլ տանք այնպիսի բան, որը թույլ տվեցինք: Երբ մեզ վրա հարձակվում են, մենք միանգամից պետք է համարժեք հարված հասցնենք, բայց դեռևս դա չենք անում:

          Մեր դիվանագիտության ձեռքին հիմա բազմաթիվ նյութեր կան, որից պարզ է, որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է միջազգային իրավունքը, և միջազգային հանրությունը հիմա քիչ թե շատ արդար է գնահատում ստեղծված իրավիճակը:
          Ձեր կարծիքով, այս միջադեպի միջազգային արձագանքը շատ զուսպ չէ՞ր:

          Ընդհանրապես, դիվանագետները շատ զգույշ են իրենց խոսքում, և այդ խոսքը դժվար ընկալելի է մեզ համար: Մենք տեսանք, որ և ԵԱՀԿ-ն, և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն արձագանքեցին այս միջադեպին: Մեզ ավելի շատ հետաքրքրում է ռուսական արձագանքը, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արձագանքից հստակ զգացվում է, թե ով է մեղավոր տեղի ունեցածում: Առաջին անգամ նման հստակ ձևով ասվում է, որ ուղղաթիռը խոցվել է ԼՂ տարածքում՝ խախտելով բոլոր կանոնները:

          Կա կարծիք, որ սա պայմանավորված է այս տարվա օգոստոսյան դեպքերով, երբ Ադրբեջանը պարտություն կրեց ու պարտվածի հոգեբանությունը հաղթահարելու համար փորձեց նման կերպ վերականգնել իր իմիջը:

          Այդ կարծիքն իհարկե կա, բայց կարծում եմ միայն օգոստոսյան դեպքերով չէ պայմանավորված: Ադրբեջանի կառավարությունը վաղուց ծրագիր ունի լարվածության մեջ պահել հայկական զինված ուժերին ու սեփական հասարակությանը: Դրա համար նրանք սպասում էին այս պահին, և առիթից օգտվելով նման ստոր քայլ կատարեցին:
          Ադրբեջանը պարգևատրում ու հերոսացնում է հայկական ուղղաթիռը խփողներին՝ առանց հաշվի առնելու միջազգային հանրության կարծիքը:
          Ադրբեջանի կառավարության կողմից իրենց զինվորականների առջև խնդիր էր դրված, որը նրանք կատարել են, և կառավարությունը պարգևատրում է նրանց: Նրանք չեն մտածում, թե ինչ կասեն միջազգային կազմակերպությունները: Ադրբեջանը սովոր է դրան. մենք տեսել ենք, թե մարդասպան Ռամիլ Սաֆարովին ինչպիսի պարգևների արժանացրին: Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանությունը փորձում է նման քայլերով միավորներ հավաքել սեփական ժողովրդի աչքում:
          Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ում հայտարարել է, որ եթե հակառակորդին թվում է, թե հայկական բանակի դեմ դուրս գալը ֆլեշմոբ է, ապա այլևս ֆլեշմոբ չի լինելու: Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը:

          Եվ Սերժ Սարգսյանը, և մեր կառավարությունն ու զինվորականները մշտապես պահպանել են միջազգային իրավունքը: Ես Սերժ Սարգսյանի խոսքից հասկացա, որ մենք այսուհետ ևս չենք խախտելու այդ իրավունքը, սակայն թույլ չենք տա նման բաներ, այսինքն հարվածին կպատասխանենք հարվածով: Ես հստակ հասկացա, որ մենք պատերազմ չենք ուզում, և նրանք մեզ հետ չեն պատերազմի, բայց հաջորդ անգամ նման բան նրանց մոտ չի անցնի:
          Այսինքն, պատերազմի չի լինի՞:

          Իհարկե չի լինի, 100 տոկոսով: Նրանք պատրաստ չեն: Ադրբեջանն, իհարկե, շատ զենք ունի, բայց ինչպես ամեն մի գիտության մեջ, պատերազմն ու զինվորական գործն էլ իրենց կանոններն ունեն: Պատերազմ սկսելու համար դա պետք է ցանկանա նախ հասարակությունը, հետո նոր կառավարությունն ու բանակը: Դեռևս Ադրբեջանում այդ եռանկյունին չի աշխատում, հասարակությունը պատերազմ չի ուզում: Այնտեղի հասարակությունը բազմաշերտ է, բազմաթիվ լրագրողների ու ակտիվիստների են ազատազրկել, բազմաթիվ քաղբանտարկյալներ ունեն: Ադրբեջանական հասարակությունը եռում է, և այդ պայմաններում պատերազմ սկսելը շատ ծանր կարող է նստել Ադրբեջանի իշխանությունների վրա:

          Ադրբեջանի իշխանությունը չի՞ տիրապետում իրավիճակին:

          Ադրբեջանում ազգային ինքնագիտակցության աճ է տեղի ունենում: Այնտեղ 10-ից ավելի ազգություններ կան, նրանք բոլորն ադրբեջանցիներ չեն, այլ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որոնք ուզում են իմանալ, թե ովքեր են իրենք, որն է իրենց լեզուն, մշակույթը, կրոնը: Այսօր այդ ազգությունների մոտ ազգային ինքնագիտակցության աճ է տեղի ունենում, իսկ դա լուրջ խնդիր կարող է լինել Ադրբեջանի ղեկավարության համար:
          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....a157FIcX.dpuf

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Մովսես Հակոբյան․ Մի-24 ուղղաթիռի անձնակազմը ոչինչ չէր կարող անել
            ԼՂ ՊԲ հրամանատարի խոսքով՝ ադրբեջանական կողմը տեղեկացված էր, որ զորավարժություն է անցկացվում, որի մեջ ընդգրկվելու էին օդային ուժերը և կարող էր խուսափել նման միջադեպից:


            Հովհաննես Շողիկյան
            Հրապարակված է՝ 16.11.2014

            Ադրբեջանական հրթիռի արձակումից հետո այլևս հնարավոր չէր խուսափել խոցումից, և Մի-24 ուղղաթիռի անձնակազմը ոչինչ չէր կարող անել, «Ազատության» հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

            «Որովհետև ինքը ինքնակառավարվող հրթիռ է, և ինքնակառավարվող հրթիռին որևէ խնդիր չի կարող խաթարել, առանձնապես, որ ուղղաթիռը եղել է շատ ցածր բարձրության վրա, և շատ մոտիկ տեղից են կրակել։ Ինչ վերաբերում է՝ խուսափել նման միջադեպից, իհարկե կարող էին խուսափել, որովհետև մենք հայտարարել էինք Ադրբեջանին և համայն աշխարհին, որ մենք անց ենք կացնում զորավարժություն, որի մեջ նաև ընդգրկվելու են մեր օդային ուժերը», - ասաց Մովսես Հակոբյանը։

            Նա պնդում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի «Միասին-2014» համատեղ զորավարժությունները որևէ կապ չունեն ամռան ամիսներին սահմանում գրանցված լարվածության հետ. - «Այս պլանը հաստատվել է 2013 թվականի նոյեմբերի 15-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, և մենք առաջնորդվում ենք մեր պլանի համաձայն, և որևէ փոփոխություն չի կատարվել»։

            Պաշտպանության բանակի հրամանատարն ասաց, որ նախնական տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է ռուսական արտադրության զենքով։

            «Մեր դիտարկումը և Ադրբեջանի տված տվյալները խոսում են այն մասին, որ խոցվել է «Ստրելա» տեսակի զենիթահրթիռային կայանից։ Դա ռուսական ինքնակառավարվող հրթիռներ են», - ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ որևէ պայմանագիր չկա, որ Ռուսաստանը չպիտի զենք վաճառի որևէ երկրի. - «Սահմանափակում չկա, որ ինքը պետք է հաշվետու լինի Հայաստանի Հանրապետությանը՝ ում պիտի զենք վաճառի»։

            «Իհարկե ցավալի է, մենք դաշնակից երկրներ ենք, մենք ռազմավարական դաշնակից ենք, և կարծում եմ, որ Ռուսաստանը իր տնտեսական շահերը հետապնդելու ժամանակ պետք է հաշվի առնի նաև մեր շահերը, ինչը չի իրականանում», - ասաց Մովսես Հակոբյանը։

            Նախարարը հստակեցրեց, որ խոցվելուց հետո ուղղաթիռն ընկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածքում:

            «150 մետր հեռու է հակառակորդի դիրքից և 350 մետր՝ մեր դիրքից, ինչը ընկնում է կրակային խոցման տակ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ իրավիճակը առաջնագծում ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությանը, և ցանկացած շարժ այնտեղ խոցվում է հակառակորդի կողմից։ Այդ տարածքը մտնելը որոշակի վտանգավորություն է ներկայացնում, առանձնապես, որ հակառակորդը գիտի, որ մենք հենց կոնկրետ այդ քառակուսի մետրը մտնելու ենք, և այն իրենց անմիջական հսկողության տակ է։ Ելնելով դրանից՝ մենք որոշումները դեռևս քննարկում ենք, և դրանք հրապարակման ենթակա չեն», - ընդգծեց ՊԲ հրամանատարը։

            Պաշտպանության բանակը, բնականաբար, չի հրապարակում նաև, թե ինչ պատասխան գործողություններ են սպասվում հակառակորդին. - «Որևէ սադրանք անպատասխան չի մնալու, թե ինչ գործողություններ, դա բանակի խնդիրն է, ինքը իր խնդիրը կկատարի»։

            Թեև հստակ է, որ ուղղաթիռը խոցել է ադրբեջանական զինուժը, այդուհանդերձ, ղարաբաղյան կողմը իրավական ընթացք է տվել միջադեպին. - «Հարուցված է քրեական գործ, անց է կացվում ծառայողական քննություն, որոնց արդյունքում այդ բոլոր գործողությունները կիրականացվեն»։

            Չնայած խաղաղությանն ուղղված միջնորդների կոչերին, համանախագահների նախաձեռնությամբ երկու երկրների նախագահների հանդիպումներին, ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարը:

            Հարցին, թե ինչպես է գնահատում այդ փաստը, Ղարաբաղի բանակի հրամանատարն արձագանքեց. - «Ադրբեջանը Արցախը, Հայաստանը դիտում է որպես թշնամի երկիր, բայց այն, որ մենք այստեղ խնդիր ունենք կատարելու և այն իրականացնում ենք, դա պարզ է և ակնհայտ, որովհետև բանակը ստեղծված է ժողովրդի անվտանգությունը ապահովելու, նաև մեր արտաքին քաղաքականությունը ապահովելու համար, և բանակը այդ խնդիրը կատարում է»։

            Պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը կատարելու է այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացով չի լուծվել ղարաբաղյան հիմնահարցը, վստահեցնում է զինվորականը:

            Պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին Մովսես Հակոբյանը հետևյալ կերպ է պատասխանում. - «Ես ամեն օր և ամեն ժամ և իմ զինվորը, զորքը պատրաստվում է պատերազմի, և ինքը այլ ձևով մտածելու իրավունք չունի»։

            Այս հարցազրույցը հեռարձակվել է «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում: Այն կարող եք դիտել հաղորդման տեսագրված տարբերակում:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Հայաստանի պատանդներն Ադրբեջանում

                ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                Մեկնաբանություն - 17 Նոյեմբերի 2014,

                Արդեն մի քանի օր է, ինչ հայկական կողմը չի կարողանում մոտենալ խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրին՝ ադրբեջանցիները կրակահերթի տակ են պահում այդ վայրը, որն ըստ տարածված տվյալի գտնվում է չեզոք գոտում: Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ ուղղաթիռն ընկած է ադրբեջանական դիրքերից 150, հայկական դիրքերից 350 մետր հեռավորության վրա:

                Հայկական կողմը դիմել է Կարմիր խաչին եւ միջնորդներին, առայժմ որեւէ տեղաշարժ չկա: Մյուս կողմից, կարծիքներ են հնչում, որ հայկական զինուժը պետք է ուժով վերցնի տարածքը, ոչ թե դիմումներ հղի միջազգային կառույցներին:
                Բայց, այդ խնդրի իրագործումն անկասկած դյուրին գործ չէ: Հայաստանի եւ Ադրբեջանի զինուժի միջեւ տարբերությունը բավարար չէ այդպիսի իրավիճակում զանգվածային «բլից կրիգի» համար: Ադրբեջանցիները զինված չեն լոկ որսորդական հրացաններով: Նրանք անկասկած դիմադրելու են, եւ միանգամայն հավանական են նոր զոհեր հայկական կողմից, հատկապես որ գործ ունենք բաց տեղանքի հետ:

                Միեւնույն ժամանակ, առկա են բավական նուրբ խնդիրներ կապված այն հանգամանքի հետ, թե ինչ վիճակում են դիակները: Բանն այն է, ու ուղղաթիռն ընկել է եւ այրվել, ինչի հետեւանքով հնարավոր է այրվել են նաեւ անձնակազմի անդամները, եւ «պարզ» գործողություն չէ գրոհել տեղանքը եւ վերադարձնել դիակները՝ չի բացառվում, որ դրանց հայտնաբերումն ինքնին կպահանջի տեւական աշխատանք:

                Մյուս կողմից, կարծես թե չի խոսվել այն մասին, թե արդյոք ադրբեջանցիներն իրենք չէին կարողանա մոտենալ եւ վերցնել հայկական անձնակազմի դիակները: Արդյոք հայկական զինուժը եւս կրակահերթի տակ է պահում տեղանքը, որպեսզի մոտենալու հնարավորություն չունենան նաեւ ադրբեջանցիները:

                Դրան զուգահեռ, հարց է նաեւ, թե արդյոք ուղղաթիռի խոցումից անմիջապես հետո՝ արագության, անսպասելիության էֆեկտով, ելնելով նաեւ այն հանգամանիքց, որ հայկական կողմը լայնածավալ զորավարժություն էր իրականացնում եւ այն աննախադեպ էր մասշտաբով՝ այսինքն մոբիլիզացված մարդուժով եւ զինտեխնիկայով, հնարավոր չէր լինի արագորեն վերցնել անկման վայրը եւ անձնակազմը տեղափոխել հայկական տարածք:

                Այստեղ իհարկե էական է մի քանի գործոն: Նախ, հայկական կողմն իհարկե մոբիլիզացված էր զորավարժության համար, բայց այդպիսի դեպքերում որպես կանոն մոբիլիզացվում եւ մարտական պատրաստության է բերվում նաեւ հակառակորդը: Օրինակ, երբ ադրբեջանցիները Արցախի կամ Հայաստանի սահմանին մեծ մասշտաբի զորավարժություն են իրականացնում, անկասկած մարտական պատրաստության է բերվում նաեւ հայկական զորքը՝ պատրաստ զորավարժության ընթացքում ցանկացած անակնկալ զարգացման: Հետեւաբար, մեծ է հավանականությունը, որ պատրաստ էին նաեւ ադրբեջանցիները, եւ անսպասելիության էֆեկտը կարող էր չաշխատել:

                Արդյոք եղել է այդ հանգամանքը, թե իսկապես որեւէ ռազմական գործողություն՝ «տաք հետքով», թե առանց դրա, իսկապես նոր զոհերի մեծ ռիսկ էր պարունակում, ինչի համար էլ որոշվել է ձեռնպահ մնալ, դժվար է ասել:

                Համենայն դեպս, ստեղծված վիճակն իսկապես բարդ է: Զուտ ռազմական տեսանկյունից հարցի լուծումն իհարկե օպտիմալ կարող է լինել միայն մանրակրկիտ մշակված հատուկ օպերացիայի միջոցով, ինչի համար եւս հավելյալ բարդություն է տեղանքի հարթ ռելիեֆը:
                Միջազգային կառույցներին ուղղված դիմումներն էլ առայժմ չունեն շոշափելի պատասխան: Կասկած չկա, որ հարցը ներկայում քաղաքական-դիվանագիտական քննարկումների փուլում է: Ընդ որում, բացառված չէ, որ քննարկվում է ոչ միայն զուտ անձնակազմի դիակները Հայաստան վերադարձնելու խնդիրը, այլ տեղի ունեցած միջադեպն ու դիակների խնդիրը դարձել է ավելի լայն քննարկումների եւ հարաբերությունների պարզաբանման առիթ:

                Այդ համատեքստում ակնհայտ է նաեւ, որ հայկական անձնակազմի դիակները առնվազն Բաքուն կօգտագործի որպես պատանդ, փորձելով հասնել ասենք առավելագույն զիջման հայկական զինուժի պատասխանի հարցում: Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հայկական կողմի պատասխանը կլինի հավասարազոր եւ նույնիսկ մի քիչ էլ անհամաչափ: Իսկ Ադրբեջանն անկասկած լավ գիտե հայկական ստորաբաժանումների մարտունակությունը եւ դրա հնարավոր հետեւանքը:

                Դրա հետ մեկտեղ, շատ հավանական է, որ քանի դեռ անձնակազմի հարցը հստակեցված չէ, եւ դիակները վերադարձված չեն, հայկական կողմը չի գնա պատասխան հարվածի: Ահա այդ առումով հայկական անձնակազմի դիակները Ադրբեջանի համար պատանդ են, եւ Բաքուն ամենայն հավանականությամբ կփորձի միջազգային կառույցներից եւ Մինսկի խմբի միջնորդներից ստանալ երաշխիք, որ դիակները վերադարձնելուց հետո հայկական կողմը ձեռնպահ կմնա հայտարարված պատասխան հարվածներից:

                Իհարկե, միջնորդները կարող են Բաքվին պարտադրել վերադարձնել զոհերին առանց քաղաքական սակարկության, բայց դա հնարավոր կլիներ այն դեպքում, երբ ուղղաթիռի միջադեպը քաղաքական սակարկության առարկա դարձած չլիներ հենց միջնորդների շրջանակում: Իսկ դա մեղմ ասած կասկածելի է, գրեթե անհավանական՝ հատկապես նկատի առնելով երկու էական հանգամանք՝ միջնորդներից մեկի՝ Ռուսաստանի սերտ ռազմա-տեխնիկական գործակցությունն ուղղաթիռը խոցած Բաքվի հետ, եւ հանգամանքը, որ խոցումը տեղի է ունեցել հենց Ռուսաստանի մատակարարած համակարգով:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....9DZDhhX8.dpuf

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է Հայաստանին ,
                  17.11.2014

                  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:

                  Անցավ գլուխը ցավի տակ դնելով՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ «թշնամական կողմը պետք է գիտակցի Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքի դուրսբերման կարեւորությունը եւ չպետք է հայ երիտասարդներին պատերազմի մեջ ներքաշի»:

                  «Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստ է եւ կարող է կանխել թշնամու ցանկացած սադրանք: Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի անմիջապես հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ», - ասվում է հայտարարությունում:

                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ուղղաթիռը ոչնչացնելու գործողությունը նախապես էր պլանավորվել. Մ. Հարությունյան,
                    18.11.2014

                    Այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի անհեռատես եւ ագրեսիվ քաղաքականության արդյունքն է՝ իր գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, Գլխավոր ռազմական տեսուչ, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

                    Նրա խոսքով՝ դա կապված է Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ, որից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ կխոցի Ստեփանակերտի օդանավակայանից թռչող բոլոր օդանավերը:

                    «Բոլորին հայտնի է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը եւ Հայաստանի Զինված ուժերը անցկացնում էին միասնական օպերատիվ տակտիկական զորավարժություններ: ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմական ուղղաթիռները մասնակցել են թռիչքներին եւ դրանք եղել են ուսումնավարժական: Երկու ուղղաթիռներն էլ զինված չէին եւ որեւէ կերպ վտանգ չէին ներկայացնում: Բոլոր զինվորականներին էլ հայտնի է, որ ժամանակակից ուղղաթիռների ռազմական հնարավորությունները թույլ են տալիս հարվածներ հասցնել՝ դուրս չգալով հակաօդային պաշտպանության միջին հեռահարության միջոցների խոցման գոտի:

                    Այդ մասին շատ լավ գիտեին նաեւ Ադրբեջանի ռազմական իշխանությունները: Նորից եմ կրկնում, որ այդ ուղղաթիռները որեւէ վտանգ չէին ներկայացնում շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների համար»,-հայտարարեց Հարությունյանը:

                    «Ես վստահ եմ, որ ուղղաթիռը ոչնչացնելու գործողությունը նախապես էր պլանավորվել: Դա ապացուցվում է նաեւ նրանով, որ նախապես պատրաստ էին նաեւ տեսախցիկները, որոնք նկարել են ուղղաթիռի խոցումը: Դա տեղի է ունեցել կեսօրից հետո, երբ արեւը ընկնում է այն մարդկանց աչքերին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերում, բայց դա այդ կադրերում տեսանելի չէ: Դա նշանակում է, որ այդ տեսախցիկները եղել են բարձր որակի՝ պաշտպանիչ միջոցներով: Բացի այդ պատրաստ են եղել նաեւ ՀՕՊ միջին հեռավորության միջոցները՝ ուղղաթիռը խոցելու համար:

                    Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ անդամ երկրները պետք է համարժեք գնահատական տան տեղի ունեցածին, խստորեն դատապարտեն շփման գծում լարվածություն ստեղծելու Ադրբեջանի անհեռատես քաղաքականությունը»,-ընդգծեց Գլխավոր ռազմական տեսուչը:

                    Նա վստահություն հայտնեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը եւ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան կտան Ադրբեջանի իշխանությունների արկածախնդիր գործողություններին:

                    Ինչ վերաբերում է ուղղաթիռին, Հարությունյանը նշեց, որ այն գտնվում է չեզոք գոտում, որին այս պահի դրությամբ հնարավոր չէ մոտենալ, եթե մոտենան, կլինեն զոհեր երկու կողմերից:

                    «Կարծում եմ, որ Կարմիր Խաչի ու ԵԱՀԿ-ի միջոցով պետք է լուծվի այդ հարցը եւ դիակները բերեն ու հողին հանձնեն հայրենիքում»,-ասաց նա:



                    Լուրեր Հայաստանից - NEWS.am

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Բաքվում խուճապ է. Սպասում են հայերի ծանր հարվածին

                      ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                      Մեկնաբանություն - 18 Նոյեմբերի 2014,


                      Ադրբեւանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի կողմից անհապաղ հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ»:

                      Ըստ ամենայնի, սա պատասխան է հայկական զինված ուժերի ղեկավարության հայտարարություններին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում անցկացված զորավարժությունների ավարտին հայտարարել է, որ հայկական կողմը պատասխան հարված է հասցնելու Ադրբեջանին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ այդ հարվածը լինելու է քիչ ինչ անհամարժեք:

                      ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն իր հերթին հայտարարել է, որ «մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես, որ միանգամից մեր խնդիրները լուծենք»:

                      Ադրբեջանը հայկական ուղղաթիռը խոցելուց հետո Ղարաբաղի երկինքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը Ղարաբաղ է մեկնել ուղղաթիռով, իսկ զորավարժությունների ավարտին կրկին օդ են բարձրացել հայկական ԶՈՒ ուղղաթիռները:

                      Ադրբեջանը մինչ այժմ թույլ չի տալիս, որպեսզի հայկական կողմը մոտենա խոցված ուղղաթիռին, որն ընկել է չեզոք գոտում: Հայկական կողմը փորձում է այս խնդիրը լուծել միջնորդների միջոցով: Հայկական կողմը կարող էր միջադեպից անմիջապես հետո գրոհ ձեռնարկել այդ ուղղությամբ, մանավանդ որ ռազմական տեխնիկան այդ տարածքում բերված էր մարտական պատրաստականության: Սակայն ինչ ինչ հանգամանքներ հայկական կողմին հետ են պահել այդ գործողությունից, եւ բաց է թողնվել «օպերատիվ ժամանակը»: Ներկայում, ինչպես նշում են ռազմական գործիչներն ու փորձագետները, նման գործողությունն արդեն նպատակահարմար չէ եւ հղի է լուրջ հետեւանքներով:

                      Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը վկայում է, որ որ ադրբեջանական կողմը խուճապի մեջ է եւ ձգտում է որքան հնարավոր է երկար թույլ չտալ մոտենալ ուղղաթիռին, հայկական անձնակազմը պահելով որպես պատանդներ, որպեսզի երաշխավորի այդ ուղղությամբ հայկական հարվածների բացառումը:

                      Մյուս կողմից, Ադրբեջանում հասկանում են, որ հայկական կողմին այդ գործողությունից հետ է պահել ոչ այն, որ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից անհապաղ հասցրած հարվածը կլինի գործուն»: Հասկանում են նաեւ, որ այդ ուղղությամբ հայկական բանակի գործողությունը կարող էր իրենց համար չարյաց փոքրագույնը լինել: Բաքվում ունեն անսպասելի հարվածի կանխազգացում, ինչը զգացվում է ադրբեջանական ու թուրքական մամուլի հրապարակումներից:

                      Բանն այն է, որ խնդիրը միայն հայկական բանակի գործողությունը չէ: Ադրբեջանը, խփելով հայկական ուղղաթիռը, իրեն դրել է բավական խոցելի վիճակում, քանի որ, նախ, դեմ է գնացել միջազգային նորմերին ու զինադադարի պայմաններին, եւ երկրորդ՝ դա ենթադրում է դիմակայության լիովին այլ մակարդակ եւ ծանր պատասխանատվություն, երբ հայկական կողմի որեւէ պատասխան, ընդ որում՝ ինչ որ առումով «լոկալ հակամարտության» տրամաբանությունից դուրս, համարվելու է իրավաչափ ու լեգիտիմ: Օդային միջադեպերը համաշխարհային պրակտիկայում փոխում են ռազմա-քաղաքական գործընթացների ընթացքն ու մակարդակը:

                      Այս տեսակետից, հայկական կողմը հայտնվել է գերադասելի դիրքերում եւ ստացել առավելություն, որը մնում է իրացնել: Իսկ մինչ այդ, գլխավոր խնդիրը հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմը վերադարձնելն է:

                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....8lUTAvNa.dpuf

                      Comment

                      Working...
                      X