Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia






    https://<iframe src="http://azatutyu...363"></iframe>

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      ԼՂՀ ՊԲ-ն թույլ չի տալիս հակառակորդի մոտենալը խոցված ուղղաթիռին,
      21.11.2014



      Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվում հատկապես ս.թ. նոյեմբերի 12-ին շփման գծի արեւելյան հատվածում՝ թշնամու կողմից խփված հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ: Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

      ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

      Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        They should never be exchanged for anyone or anything. The only exception would be if Azeris want those two back in exchange for Karabakh's recognition . We should instead make sure not to let our men fall into Azeri hands.

        All 3 saboteurs have links to the Azeri govt as per the evidence. Video of Hakob Injighulyan's torture was found on their cell, their access to military grade weapons with silencers, the (ex-?)military backgrounds of at least 2 of the 3 etc. They've even accused one another of being recruited by Azerbaijan's special forces.

        Thinking they are civilians is falling for their ruse. You think Azerbaijan would send men in excellent physical form, younger, in military camo, with brand new weapons to infiltrate Artsakh & carry out sabotage and spying? Their appearances are what makes them dangerous, it's to blend in with the local agrarian populace in the area. Not many people would suspect overweight farmer looking types walking around to be saboteurs, just as how some here still seem to think these people are civilians who just randomly decided to take a camping trip to visit their "native" "Kelbajar".
        Azerbaboon: 9.000 Google hits and counting!

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Originally posted by Federate View Post
          They should never be exchanged for anyone or anything. The only exception would be if Azeris want those two back in exchange for Karabakh's recognition . We should instead make sure not to let our men fall into Azeri hands.

          All 3 saboteurs have links to the Azeri govt as per the evidence. Video of Hakob Injighulyan's torture was found on their cell, their access to military grade weapons with silencers, the (ex-?)military backgrounds of at least 2 of the 3 etc. They've even accused one another of being recruited by Azerbaijan's special forces.

          Thinking they are civilians is falling for their ruse. You think Azerbaijan would send men in excellent physical form, younger, in military camo, with brand new weapons to infiltrate Artsakh & carry out sabotage and spying? Their appearances are what makes them dangerous, it's to blend in with the local agrarian populace in the area. Not many people would suspect overweight farmer looking types walking around to be saboteurs, just as how some here still seem to think these people are civilians who just randomly decided to take a camping trip to visit their "native" "Kelbajar".
          Of course they are not civilians.
          They took part in a military subversive operation, causing inhumane crimes.
          Morally they do deserve military court, as war criminals, and a death penalty.

          Yet, legally, it seems we do treat them as civilians, which is unfair towards all other civilians from both sides crossing the line.

          I do not see why, after regular judicial course, hanging them will put us on same level as the enemy.
          It is just the normal sentence for every military operating behind enemy lines, without uniform, let alone the crimes they commit.

          Now keeping them alive, will just push Haydar to new provocations, new casualties from both sides.
          The best moral and rational option is a fair war time trial, with the option of death penalty.

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Ինչ հետեւանք կարող է ունենալ Մինգեչաուրի ջրամբարի աղետը
            Lragir.am
            Քաղաքականություն - 21 Նոյեմբերի 2014,


            Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար հատուկ ռիսկային ծառայության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական զորավարժություն, որի սցենարով կասեցվել են Մինգեչաուրի ջրամբարի մոտակայքում հնարավոր դիվերսիոն գործողություններ։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

            Ջրամբարն այն օբյեկտներից է, որը բավական արծարծվում է հակամարտության համատեքստում, մասնավորապես լարվածության շրջանում: Օրինակ, հայկական կողմից հնարավոր ծանր հարվածների թիրախում այն հաճախ է հիշատակվում ադրբեջանական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում:

            Ի՞նչ հետեւանքներ կունենա ջրամբարի աղետը: Այն տեղակայված է Կուր գետի վրա, Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում, «շփման գծին» բավական մոտ: Ըստ Ադրբեջանի մասնագետների, աղետի դեպքում Մինգեչաուրից սկսած Կուր գետի ամբողջ ավազանը կմնա ջրի տակ: Այս ուղղությամբ տեղակայված են ադրբեջանական մի շարք խոշոր բնակավայրեր: Ջրի տակ կարող է հայտնվել նաեւ ներկայիս շփման գծի ադրբեջանական հատվածը, որտեղ տեղակայված է մեծ քանակությամբ զինուժ եւ տեխնիկա: Աղետի հետեւանքով ադրբեջանական ուժերը կկտրվեն թիկունքից, եւ «շփման» գիծը կտեղափոխվի Կուր գետից վեր հատված:

            Ջրամբարը կառուցվել է մոտ 70 տարի առաջ եւ մի քանի անգամ հայտնվել «վթարային» վիճակում: Օրինակ, 2010 թ, նույնիսկ էվակուացվել են շրջակա բնակավայրերի բնակիչները:

            Այն իհարկե բավական լուրջ «թիրախ» է Ադրբեջանին զսպելու տեսակետից: Ադրբեջանում այս հանգամանքին բավական լուրջ են վերաբերվում եւ պարբերաբար վարժանքներ են անցկացնում: Ուղղաթիռի անկման ու հայկական ռազմական հրամանատարության հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանը շարունակում է «պատանդ» պահել հայ օդաչուների մարմինները, հույս ունենալով ստանալ երաշխիքներ, որ հայկական կողմը պատասխան գործողության չի դիմի: ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ամեն ինչ արվում է հարցին դիվանագիտական ճանապարհով լուծում տալու համար, նշելով, որ «այլ միջոցները մնում են ուժի մեջ»:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....ElIOk6AX.dpuf

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Ադրբեջանի ԱԻՆ-ը վարժանքներ է անցկացրել Մինգեչաուրի ջրամբարի հատվածում
              Նոյեմբեր 21, 2014
              by Վռամ Խոջագորյան
              razminfo

              Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար հատուկ ռիսկային ծառայության ստորաբաժանումները անցկացրել են մարտավարական զորավարժություն, որի սցենարով կասեցվել են Մինգեչաուրի ջրամբարի մոտակայքում հնարավոր դիվերսիոն գործողություններ։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։


              Նշվում է, որ վարժանքները ղեկավարել է նախարարության փրկարար հատուկ ռիսկային ծառայության պետի առաջին տեղակալ, շտաբի պետ գեներալ-մայոր Մեհերրեմ Հասանովը։

              Վարժանքների ընթացքում ծառայության ստորաբաժանումները շրջափակել են ջրամբարի «ռիսկային գործոնով» հատվածը, որից հետո որոնողական աշխատանքներն են սկսել կինոլոգները՝ արդյունքում հայտնաբերելով ջրամբարի մոտակայքում տեղադրված պայթուցիկը։ Նրանց փոխարինելու են եկել սակրավորները, ովքեր վնասազերծել են հայտնաբերված պայթուցիկը՝ այն ապահով վայր տեղափոխելուց հետո։

              Հրապարակման մեջ նշվում է, որ ջրամբարի այն հատվածում, որտեղ անցկացվում էին վարժանքները, սահմանվել է 24-ժամյա հսկողություն, որի ընթացքում իրենցից վտանգ ներկայացնող պայմանական անձինք հայտնաբերվել և վնասազերծվել են։ Զորավարժությունում ընդգրկված էր ընդհանուր առմամբ 132 հոգանոց անձնակազմ և 22 միավոր տեխնիկա։

              Հիշեցնենք՝ 2014-ի օգոստոսի 7-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ ադրբեջանական ուժերը վախենում են Մինգեչաուրի ջրամբարում հայկական կողմի գործողություններից։ Այս հայտարարությունն անհանգստության մեծ ալիք բարձրացրեց հարևան երկրում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներն Օհանյանի խոսքը որակեցին որպես սպառնալիք։

              Հավելենք, Մինգեչաուրի ջրամբարը համարվում է Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտներից մեկը։ Այն կառուցված է Կուր գետի ավազանում, զբաղեցնում է 605 կմ2 մակերես և ունի գրեթե 16 միլիոն մ3 ծավալ։

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Ադրբեջանի բանակը երկու զոհ է տվել. նրանք փորձում էին մոտենալ խոցված ուղղաթիռին ,
                22.11.2014


                Հայկական ուղղաթիռի անկման վայրում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հայկական կողմի կրակոցների արդյունքում Ադրբեջանի բանակը երկու զոհ է տվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարության աղբյուրները:

                Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձում էին մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է դա:

                Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:



                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողությամբ դուրս են բերել օդաչուների մարմինները,
                  22.11.2014



                  Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։

                  Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

                  «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում։

                  Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

                  Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    https://<iframe src="http://azatutyu...363"></iframe>


                    Bodies Of Armenian Pilots Recovered From Downed Helicopter


                    Հրապարակված է՝ 22.11.2014

                    Nagorno-Karabakh’s Armenian-backed armed forces said on Saturday that they have recovered, in a commando raid, the bodies of the three Armenian pilots of a combat helicopter shot down by Azerbaijani forces last week.

                    In a statement, the Defense Army said its special forces approached the wreckage of the Mi-24 gunship in the no man’s land east of Karabakh despite the Azerbaijani military’s refusal to grant the Armenian side access to the site. It said they managed to evacuate “the corpse of one of the crew members, the remains of the two other pilots and some necessary parts of the helicopter.”

                    “Two enemy soldiers were taken out during the special operation,” added the statement. “The Defense Army suffered no casualties.”

                    Armenia - The pilots of an Armenian military helicopter shot down near Nagorno-Karabakh on November 12, 2014: Major Sergey Sahakian (L), Lieutenant Azat Sahakian, Senior Lieutenant Sargis Nazarian.


                    Armenia’s Defense Ministry confirmed and hailed the reported evacuation as “unprecedented.” The ministry spokesman, Artsrun Hovannisian, said Karabakh Armenian commandos neutralized an “ambush” set up by Azerbaijani troops. “It was a world-class, brilliant operation,” Hovannisian wrote on Facebook. He gave no other details.

                    The Azerbaijani Defense Ministry was quick to deny the information, however, saying that Armenian soldiers did not access to the crash site reportedly located less than 200 kilometers from Azerbaijani army positions. It claimed that the Armenian military will “fool the Armenian people” by handing “other remains” to the families of the dead pilots.

                    “In that direction the Azerbaijani side suffered no casualties, and the situation is under our full control,” said a ministry statement cited by haqqin.az.

                    In a separate statement, the Azerbaijani military alleged 75 instances of Armenian ceasefire violation along “the line of contact” around Karabakh on the night from Friday to Saturday.

                    Earlier this week the Defense Ministry in Baku rejected international mediators’ calls for Azerbaijan to give the Armenian side “humanitarian access” to the helicopter’s wreckage. It accused the U.S., Russian and French co-chairs of the OSCE Minsk Group of adopting a pro-Armenian stance.


                    Just hours before the operation reported by the Karabakh Armenians, James Warlick, the U.S. co-chair, tweeted: “Military escalation in Nagorno-Karabakh does not help efforts to recover the remains of the helo crew. We urge dialogue and diplomacy.”

                    The Armenian helicopter was shot down on November 12 during large-scale exercises that were held by the armed forces of Armenia and Karabakh. The Azerbaijani military claimed that it was downed after attacking its frontline positions.

                    The Armenian vehemently denied that, saying that the Mi-24 did not cross the frontline and carried no live ammunition. It also pledged a strong retaliation.

                    The incident raised fresh fears that the Karabakh conflict will degenerate into a full-scale Armenian-Azerbaijani war. Armenian leaders insist, however, that the war is still unlikely in the short term. Speaking at the end of the Karabakh drills on November 14, President Serzh Sarkisian said Baku will not dare to attempt to reconquer Karabakh and surrounding Armenian-controlled lands any time soon.
                    Last edited by Vrej1915; 11-22-2014, 07:02 AM.

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      ԼՂՀ ՊՆ-ն բացել է փակագծերը ,
                      22.11.2014


                      ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստը հերքելու վերաբերյալ։

                      «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի եւ դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է։ Հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ միայն նախօրեին, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես հայ դիպուկահարների զոհեր։

                      Որպես հիշեցում հավելենք, որ ԱՀ ՊՆ-ն նման բովանդակությամբ հայտարարություններից մեկը տարածել էր նոյեմբերի 20-ին։

                      Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հնարքը սեփական անօգնականությունը թաքցնելու հերթական փորձն է»,- ասված է հաղորդագրությունում։

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X