Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia






    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Նոր մանրամասներ զինուժի հատուկ գործողությունից
        Lragir.am
        23 Նոյեմբերի 2014,


        Զինված ուժերի մեր աղբյուրը հայտնում է, որ հայկական խփված ուղղաթիռի զոհերի աճյունների տարհանման հատուկ գործողությունը սկսվել է դեռեւս մի քանի օր առաջ: Ըստ մեր աղբյուրի, հատուկ ստորաբաժանման մարտիկները հայկական եւ ադրբեջանական դիրքերի միջեւ գտնվող ուղղաթիռի անկման վայրին մոտեցել եւ դիրքավորվել են 4-5 օր առաջ, այդ ընթացքում հայտնաբերելով զոհերի աճյունները եւ ուղղաթիռի սեւ արկղերն ու այլ կարեւոր դետալներ: Մի քանի օր շարունակ հատուկ ստորաբաժանման մարտիկները փորձել են գտնել զոհերի աճյունները եւ ուղղաթիռի մասերը անկման վայրից դուրս բերելու հարմար պահ, ինչն էլ ի վերջո տեղի է ունեցել:

        Փաստացի մի քանի օր շարունակ հատուկ ստորաբաժանման մարտիկները գտնվել են անկման վայրում եւ իրականացրել հատուկ գործողությունը, որի ընթացքում, ըստ մեր տեղեկությունների, նրանք նաեւ մարդկային կորուստ են պատճառել ադրբեջանական կողմին, չեզոքացնելով առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողների:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....rOd5nXss.dpuf

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Հայկական զինուժը դուրս եկավ նոր դիրքեր

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
            23 Նոյեմբերի 2014,

            Հայկական ուղղաթիռի անկման վայրից անձնակազմի անդամների աճյունները դուրս բերելու հատուկ գործողությունը Հայաստանի զինված ուժերին դուրս է բերել տարածաշրջանային եւ գուցե նույնիսկ համաշխարհային նոր դիրք:

            Դժբախտաբար, հատուկ գործողությունն իրականացվեց ողբերգական առիթով՝ հայկական ուղղաթիռը խոցվեց Արցախի ու Ադրբեջանի սահմանի չեզոք գոտում, եւ ադրբեջանցիները արդեն տասը օրից ավելի կրակահերթի տակ էին պահում անկման վայրը՝ թույլ չտալով հայկական կողմին վերցնել զոհերի աճյունները: Ադրբեջանը հայտարարում էր, որ դա թույլ կտա միայն «օկուպացված» տարածքներից հայկական զինուժի դուրսբերումից հետո:

            Ահա այդ հայտարարության հաջորդ օրն իսկ հայտնի դարձավ, որ հայկական զինուժը իրականացրել է հատուկ գործողությունը:

            Այդ հատուկ գործողությունը հայկական բանակը դուրս բերեց համաշխարհային բանակների այսպես ասած էլիտա կամ առնվազն դրա մատույցներ: Հայկական զինուժը տարածաշրջանում ուներ ամենամարտունակի համարումը, ընդ որում դրան էր հասել ոչ թե քարոզչության, այլ պարզապես հաղթած պատերազմի եւ խաղաղությունը ավելի քան երկու տասնամյակ պահպանելու շնորհիվ: Հայաստանի զինված ուժերի հեղինակությունը բարձր էր միջազգային փորձագետների, բանակային ավանդույթներ եւ գերհզոր բանակներ ունեցող պետությունների ռազմական մասնագետների շրջանում:

            Սակայն բանակային հատուկ օպերացիաները առանձնահատուկ կատեգորիա են, որի գործնական դրսեւորումներով կարող են հպարտանալ թերեւս քիչ պետությունների զինված ուժեր: Հայաստանի զինուժը հայտնվեց դրանց շարքում: Հատուկ գործողությունները ռազմարվեստի բարձրագույն «պիլոտաժի» շարքից են: Պատահական չէ, որ զինված ուժերում հենց հատուկ օպերացիաներ իրականացնող ստորաբաժանումներ են կնքվում «էլիտար զորքեր» ոչպաշտոնական անվանումով:

            Տեղի ունեցածն անշուշտ օրինակ Բեն Լադենի հայտնաբերան եւ ոչնչացման օպերացիա չէ իր միջազգային հնչեղությամբ: Իսկ ինչ վերաբերում է բարդությանը, ապա այստեղ իհարկե համեմատությունները տեղին չեն, քանի որ կան տասնյակ եւ հարյուրավոր գործոններ, որոնք հարաբերական են դարձնում բարդության աստիճանի գնահատումը: Նաեւ միջազգային պրակտիկայում հայտնի մի շարք այլ հատուկ գործողությունների հետ համեմատությամբ:

            Բայց ով քիչ թե շատ պատկերացում ունի հայկական ուղղաթիռի անկման վայրից, կպատկերացնի, թե որքան բարդ է հատուկ գործողություն իրականացնել գործնականում հարթ տարածությունում, հակառակորդի դիրքից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, եւ այն դեպքում, երբ հակառակորդը պատրաստ է եւ աչալուրջ՝ կրակի տակ պահելով գործողության թիրախը:

            Բայց հայկական զինուժը այդ բարդ պայմաններում լուծեց խնդիրը: Միեւնույն ժամանակ, իրավիճակն ուներ մեկ այլ առանձնահատկություն: Հայաստանի զինված ուժերին եւ պետականությանը հասցված էր մեծ հարված նաեւ բարոյական տեսանկյունից: Մի քանի օր շարունակ զինուժն ու պետությունն ընդհանրապես նվաստացված, ստորացված վիճակում էին: Ադրբեջանը տոնում էր ոչ թե պարզապես զուտ հերթական պատճառած կորուստը, այլ աննախադեպ, իր տեսակի մեջ առանձնահատուկ հարվածը՝ Ադրբեջանը «հաղթողի» դիրքերից փորձում էր ավելացնել առավելությունը, խաղարկելով զոհերի աճյունների «պատանդառությունը»: Այլ կերպ ասած, խոսքը Հայաստանին հասցված բարոյապես ծանր հարվածի մասին էր, որը հայկական զինուժին պարտավորեցնում էր հասցնել առնվազն համարժեք հարված, այսինքն եւս կատարել աննախադեպ քայլ:

            Հատուկ գործողությունը հենց այդ քայլն էր, ընդ որում ինչ որ իմաստով հրապարակային կամ ավելի շուտ ակնառու հատուկ գործողությունը, եւ թեեւ դա որեւէ կերպ չի կարող սփոփել ուղղաթիռի անձնակազմի կորուստը, այդուհանդերձ պետք է արձանագրել, որ հայկական զինուժը հարվածը հետ է մղել լիարժեք եւ դուրս եկել Ադրբեջանի զինուժի հանդեպ բարոյահոգեբանական առավելության նոր դիրքի, միեւնույն ժամանակ ընդհուպ մոտեցել համաշխարհային զինված ուժերի էլիտային, տարածաշրջանում գալով ռազմա-քաղաքական նոր դիրքի, կարգավիճակի եւ կշռի:

            Միեւնույն ժամանակ, այդօրրինակ իրավիճակներում մեծ է դափնիների վրա հանգստանալու գայթակղությունը, այն դեպքում, երբ նոր եւ ավելի բարձր դիրքը հայկական զինուժի համար նոր եւ ավելի մեծ պատասխանատվություն է՝ թե տարածաշրջանային, թե առավել լայն միջազգային շրջանակով, ու թե նաեւ ներպետական:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....uZIYw82b.dpuf

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Հատուկ նշանակության եւ տեղեկատվական գործողությունների ու ծուղակների մատրյոշկա Բաքվի համար

                23 նոյեմբերի, 2014
                Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

                Նոյեմբերի 22-ին` ժամը 11:00-ի մատույցներում, հայկական ԶԼՄ-ներում լայնորեն տարածված Արցախի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունը միջուկային ռումբի պայթյուն էր Բաքվի գլխին: Մասնավորապես, հաղորդվեց, որ «հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության»:

                Արցախի պաշտպանական գերատեսչությունը փոխանցել էր, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր», ինչպես նաեւ՝ «հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»:

                Հատկանշական է, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հոգնակի թվով էր խոսել իրականացված «գործողությունների» մասին, որոնք նա որակեց «բնույթով եւ բարդությամբ աննախադեպ, հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային եւ այլ հակազդեցությունները», իսկ դրանց կատարողականությունը գնահատեց «ուղղակի փայլուն, հաշվի առնելով նաեւ հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել»: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը հաստատեց, որ «հակառակորդը փորձել է խոչընդոտել, սակայն նրանց պատրաստած թակարդն ամբողջությամբ չեզոքացվել է»։

                ՊՆ մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան գրառման մեջ հավելել էր. «Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սեւ հրանոթները լռում են»:

                Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից ի վեր, երբ ադրբեջանական զինուժը խոցեց Արցախի սահմանագծին մոտ ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը, հակառակորդն այդ հատվածում շարունակաբար լարված էր պահում իրավիճակը, ինչը ո՛չ հայկական կողմին, ո՛չ էլ ԵԱՀԿ մշտադիտարկող խմբին հնարավորություն չէր տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին:

                Առայժմ պաշտոնապես այլ մանրամասներ չեն հաղորդվել իրականացված հատուկ նշանակության գործողության մասին, թե մարտավարական ինչպիսի՞ քայլերի արդյունքում հաջողվեց մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, որը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 19-ի հայտարարության բնութագրմամբ, մեծապես ականապատված չեզոք տարածք է (heavily mined area of neutral territory on the Line of Contact), ու դուրս բերել մեկ օդաչուի դին, մյուսների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

                Հատուկ գործողությունների ծուղակների մատրյոշկան

                Դատելով Արցախի սահմանագծի այդ հատվածում վերջին օրերին տեղի ունեցածից, կարելի է խիստ նախնական դատողություններ անել այն մասին, որ հատուկ նշանակության գործողությունը եղել է բազմափուլ՝ գործողությունների շղթա, եւ տեւել է մի քանի օր՝ ի վերջո պսակվելով հաջողությամբ: Դրա համար էլ ՀՀ ՊՆ խոսնակը խոսում է գործողությունների, գործողությունների շղթայի, այլ ոչ թե մեկ գործողության մասին:

                Մինչեւ հատուկ գործողության հաջողության մասին տեղեկատվության՝ լրատվամիջոցներին տրամադրելը, առավոտյան ԼՂՀ ՊԲ-ը «Թերթ.am» լրատվամիջոցին (այն կայքում տեղադրվել է 09:20) փոխանցեց, որ նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից Ադրբեջանի բանակն ունեցել է երկու կորուստ, եւ որ զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը՝ դիպուկահար: Ադրբեջանական կողմը ընդամենը հաղորդել էր մեկ զոհ ունենալու մասին, մինչդեռ դիպուկահարի մահվան մասին լռություն էր պահպանել: Լրատվամիջոցը ամենավերջում էր հատուկ շեշտել, որ «դեպքը տեղի է ունեցել ուղղաթիռի անկման վայրում»:

                ԼՂՀ պաշտպանության բանակի ինքնությունը չբացահայտած աղբյուրները նույն միջադեպի կապակցությամբ կրկին առավոտյան «Գալա» հեռուստաընկերության կայքին հաղորդել էին, որ զինված ադրբեջանցիները, որոնցից մեկը դիպուկահար է եղել, «փորձել են մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է դա՝ կրակ բացելով նրանց ուղղությամբ»:

                Հայ քաղաքագետներից Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ արդեն հատուկ նշանակության գործողության մասին հայտնի դառնալուց հետո փոխանցել էր դրա կազմակերպիչներից մեկի պատմածը, որի համաձայն այն «շատ ջանք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից» ու «հիանալի մշակված եւ մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց»:

                «Այն ինչ մի երկու բառով պատմեց, այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ: Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը, թշնամու քանակը, նրանց տեղաբաշխվածությունը, առկա զենքի որակը... ամեն ինչ, մի խոսքով. նույն ժամանակահատվածում ուղղաթիռի խոցման վայրում եւ դրա հարակից տարածքներում թշնամու առնվազն հինգ հատուկջոկատային է ոչնչացրել եւ վերջապես այսօր փառքով ավարտել են իրենց գործը»,- լսածը վերաշարադրել էր Մելիք-Շահնազարյանը:

                Նշված ժլատ տեղեկատվության հիման վրա կարելի է նախնական ուրվագծել հատուկ գործողությունների պատկերը. հայկական կողմը, որը օրեր շարունակ նույնպես գնդակոծության տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ կանխելով հակառակորդի ու վայրի կենդանիների մուտքը այնտեղ, մի ընթացք, ըստ երեւույթին՝ նոյեմբերի 21-ի լույս գիշերը, իր կողմից դադարեցրել է տարածքի գնդակոծությունը, հնարավոր է նաեւ՝ բացահայտ հետքեր թողնելով մի խմբով մոտեցել ուղղաթիռի անկման վայր:

                Հայկական կողմի երկու վարքագիծն էլ ունակ էին թշնամու համար ուղղաթիռին հատուկ ջոկատայինների իր ստորաբաժանմամբ մոտենալու գայթակղություն ստեղծել: Համաձայն ՀՀ ՊՆ նախարարի ու խոսնակի ակնարկների, նրանք էլ իրենց հերթին են թակարդ ստեղծել հայկական կողմի համար, բայցեւ հայտնվել են ավելի մեծ ծուղակի մեջ: Այս ամենի արդյունքում էլ ոչնչացվել են ադրբեջանական հատուկ ստորաբաժանման մեկ դիպուկահարն ու լուսարձակը, որի մասին լուրը վստահաբար հաղորդեց ԼՂՀ ՊԲ-ը: Ավելի մեծաքանակ՝ մինչեւ հինգ զինվորականի սպանվելու մասին ակնարկել են ՀՀ ՊՆ խոսնակն ու հատուկ գործողության՝ ինքնությունը չբացահայտած կազմակերպիչներից մեկը:

                Այդպիսով, առկա սակավ տեղեկատվությունը թույլ է տալիս ենթադրություններ կատարել մատրյոշկայի սկզբունքով միմյանց ներդրված մի քանի ծուղակների մասին, որի հանգուցալուծողը եղել են հայկական հատուկջոկատայինները՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին:

                Ուղղաթիռի սեւ արկղը՝ բաղձալի թիրախ երկու կողմերի համար

                Խոցված ուղղաթիռին մոտենալու ադրբեջանական կողմի գայթակղությունը օբյեկտիվորեն մեծ էր առնվազն երկու պատճառով. ուղղաթիռի անկման վայրը շատ ավելի մոտ էր ադրբեջանական, քան թե հայկական դիրքին, եւ ամենակարեւորը՝ սեւ արկղը չափազանց անհրաժեշտ էր Բաքվին՝ ուղղաթիռի խոցումից հետո միջազգային ու ադրբեջանական հանրությանը մատուցած կեղծիքը պարտակելու համար:

                Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական Բաքվի՝ ՄԻ-24 ուղղաթիռը պատկանել է ոչ թե ԼՂՀ ռազմաօդային ուժերին, այլեւ ՀՀ զինված ուժերին: Բաքուն նաեւ պնդում էր, թե ուղղաթիռը նոյեմբերի 12-ին իրականացրել է ոչ թե ուումնավարժական թռիչք, այլեւ «մարտական ուղղություն վերցնելով Աղդամի շրջանի Կենգեռլի գյուղից 1700 մետր հյուսիս-արեւելք, գրոհել է ադրբեջանական դիրքերի վրա», որի համար էլ ադրբեջանական կողմի բացած պատասխան կրակով խոցվել է ու ընկել առաջնագծից 500 մետր հեռավորության վրա:

                Մինչդեռ հենց նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկատվություն տրամադրեց, թե «անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ, եւ իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաեւ թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն եւ կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:

                Այս ստերն էին այն հիմնական պատճառը, որ միջադեպի առաջին օրը Ադրբեջանի ՊՆ-ը տարածեց բացարձակ այլ տեսանյութ, որտեղ խոցվում է ոչ թե ՄԻ-24, այլ ՄԻ-8 ուղղաթիռ: Միայն նրանից հետո, երբ հայկական կողմը արագ բացահայտեց այս կեղծիքը, ադրբեջանական կողմը հաջորդ օրը տարածեց իրական տեսանյութը, որտեղ էլ նկատելի են խաղաղ թռչող ուղղաթիռները: Դրանից հետո ադրբեջանական կողմը ակնարկում էր ուղղաթիռի անձնակազմի՝ իր դիրքերի վրա գրոհելու հրաման ունենալու մասին:

                Փաստորեն, սեւ արկղի պարունակությունը, ինչպես նաեւ ուղղաթիռի այլ կարեւոր մասեր իսպառ հերքելու էին Բաքվի այդ քարոզչությունը, թե ուղղաթիռը զինված է եղել եւ ադրբեջանական դիրքերի վրա գրոհելու մարտական հրաման է ունեցել կամ գրոհել է. եթե միջադեպի ու դրա հաջորդ օրը տարածված տեսանյութերը հերքում էին, որ ուղղաթիռները կրակահերթ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապա սեւ արկղի ձայնագրությունը վերջնականապես կբացառեր, որ նրանք նաեւ այդպիսի առաջադրանք են ստացել:

                Անցած տաս օրերի ընթացքում միջադեպի վերաբերյալ Բաքվի ներկայացրած վարկածներն այնքան միմյանց հակասող ու հեռու են եղել իրականությունից, որ նույնիսկ միջազգային լրատվամիջոցները (Euronews, Lifenews.ru ընդհուպ՝ CNN Türk,) դրանք հիմք չընդունեցին իրենց լուսաբանումներում: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ նոյեմբերի 19-ի հայտարարության մեջ ուղղակի հերքեց ադրբեջանական տեսակետը՝ մասնավորապես ուղղաթիռի՝ «չեզոք գոտում» ընկնելու մասով:

                Ադրբեջանի ԱԳՆ-ը պաշտոնապես իր դժգոհությունը հայտնեց թե՛ այդ լուսաբանումների, թե՛ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ օգտագործված եզրաբանության կապակցությամբ՝ ուշադրությունը շեղելով նշված բառակապակցության վրա ու մեկ օր անց հասնելով տեքստում դրա փոփոխությանը «չբնակեցված տարածք»-ի (no man’s land in a heavily mined area along the Line of Contact):

                Սեւ արկղը առեւանգելու հեռահար նպատակն էր պատճառը, որ անցած տասնօրյակում ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակահերթով խոչընդտում էր թե՛ հայկական կողմին՝ նրան թույլ չտալով անկման վայրից վերցնել օդաչուների մարմիններն ու ուղղաթիռի անհրաժեշտ մասերը, թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջի Կասպրչիկին՝ նրան անվտանգության երաշխիքներ չտրամադրելով անկման վայրում հրատապ դիտարկում կատարելու համար: Թերեւս հենց սեւ արկղի ու ինքնաթիռի կարեւոր մասերի անհրաժեշտությունն էր նրան ստիպում բացահայտ ու հարկադրված մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 19-ի հայտարարություն պահանջը, որով Բաքվից պահանջվում էր ականազերծել տարածքը, հումանիտար միջանցք բացել այդ հումանիտար խնդիրը լուծելու համար:

                Միաժամանակ, այդ տասնօրյակի ընթացքում ադրբեջանական կողմն ինքն էր անհաջող փորձեր կատարում շփման գծի այդ հատվածում ինտենսիվացված կրակահերթերի տակ մոտենալ ուղղաթիռի անկման վայրին ու մնացորդներին, պարբերաբար պաշտոնական տեղեկատվություն տարածելով այն մասին, թե հրադադարի ռեժիմը խախտում է հայկական կողմը: Թերեւս, հայկական կողմը հասկացել էր ադրբեջանական կողմի այս փափագը, ու նախ կանխել է ուղղաթիռի կարեւոր մասերի՝ ադրբեջանցիների ձեռքն ընկնելը, ապա ծուղակների մի ամբողջ շարան մշակել նրա համար՝ միտված հատուկ գործողության հաջողությամբ եզրափակելուն:

                Այդպիսով, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց կատարել Մինսկի խմբի համանախագահների հայտարարության պահանջը, հայկական կողմն այն ի կատար ածեց՝ դրա համար ունենալով միանգամայն լեգիտիմ հիմքեր՝ միջնորդների չկատարված ու միջազգային հումանիտար իրավունքի նույնաբովանդակ պահանջները:

                Կատարված խայտառակությունը թաքցնելու համար, ի պատասխան ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ ժամ անց հերքեց, թե այդպիսի հատուկ նշանակության գործողություն է եղել եւ որ ինքը մեծաթիվ կորուստներ է տվել. «Հայկական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում հատուկ գործողություն իրականացնելու, ինչպես նաեւ ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին տեղեկատվությունն ամբողջովին հիմնազուրկ է եւ հանդիսանում է հերթական պրովոկացիան»:

                «Մենք ենթադրում էինք, որ հայկական կողմը ինչ-որ մասունքներ կցուցադրի, դրանք ներկայացնելով իբրեւ զոհված օդաչուների աճյուններ, սակայն, միաժամանակ հայտարարում ենք, որ դրանք նախկին կորուստների մնացորդներ են: Այս սադրանքի նպատակը հայ հանրությանը մոլորության մեջ գցելն է: Հայկական կողմը ուղղաթիռի անկման վայրում շիկացնում է իրավիճակը եւ փորձում է այդ միջադեպում ներգրավել միջազգային կառույցներին: Ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժամանակին հանրությանը տեղեկացնում է ճակատում իր կորուստների մասին եւ կազմակերպում է թաղման հանդիսավոր արարողություն: Այդ ուղղությամբ ադրբեջանական բանակը ոչ մի կորուստ չի կրել, իսկ իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության ներքո»,- անհեռանկար կերպով փաստերը շարունակեց ժխտել Բաքուն, չգիտակցելով տեղեկատվական դաշտում Երեւանի ու Ստեփանակերտի՝ իր համար հյուսած ծուղակները:

                Ինչպես եւ կանխատեսել էր հայկական կողմը, մինչեւ հատուկ գործողության մասին լուրի՝ լրատվամիջոցներում հայտնվելը, ինչ-որ բան կանխազգալով բայցեւ չպատկերացնելով հայկական կողմի խորմանակության բոլոր նրբերանգները, պաշտոնական Բաքուն առավոտից սկսեց հիմքեր ստեղծել իր կորուստները ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծի երկայնքով բաշխելու ու սեփական պարտությունը կոծկելու համար, ինչը մասամբ արել էր նաեւ մեկ եւ երկու օր առաջ:

                Երբ հայկական լրատվամիջոցները առավոտյան հաղորդեցին նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանական զինուժի կրած կորուստների մասին ու այն կապեցին ուղղաթիռի անկման վայրի հետ, Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց, թե հայկական զինված ուժերը 75 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ Գերանբոյի շրջանի Գյուլիստան, Թերթերի շրջանի Չիլյաբուրտ, Գիզիլ Օբա, Աղդամի շրջանի Շիխլար, Շուրաբանդ, Բաշ Գերվենդ, Կենգեռլի, Յուսիֆջանլի, Մերզիլի, Ջավահիրլի, Ղարաղաշլի, Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո, Ֆիզուլիի շրջանի Հորադիզ, Ղարախանբեյլի, Գորգան, Աշաղի Սայիդահմեդլի եւ Ջաբրայիլի շրջանի Մեհդիլլի բնակավայրերին մոտ գտնվող դիրքերից կրակ բացել Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ, պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, իսկ զոհերի մասին տեղեկություններ չէր հաղորդվել:

                Եթե հավատանք նախորդած օրերին հրադադարի ռեժիմի խախտման այսպիսի լայն աշխարհագրությանը, ապա պետք է եզրակացնենք, որ Ադրբեջան-Արցախ սահմանի ողջ երկայնքով լուրջ բախումներ ու փոխհրաձգություններ են եղել: Եթե դա իրականություն է, ապա ծուղակների մատրյոշկայում այն հայկական կողմի ստեղծած մեկ այլ ծուղակ է եղել ադրբեջանական զինված ուժերի համար, որոնց ուշադրությունը շեղվել է այլ ուղղություններով, որտեղ Բաքուն կարող էր սպասել հայկական կողմի խոստացած ցավոտ պատասխանը:

                Սակայն, առավել հավանական է, որ պաշտոնական Բաքուն նման պատկեր ստեղծել է իր կրած կորուստները սահմանագծի տարբեր հատվածների վրա բաշխելու համար: Իսկ նման լայն դիապազոն պետք է, եթե զոհերն էլ մեծաքանակ են, ինչը անուղղակի հաստատում է հայկական կողմի ակնարկները այս պահին դրանք քողարկելու մասով:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Բաքվի մարտավարական հաղթանակը, որն ավարտվեց ռազմավարական պարտությամբ

                  Իսկ Ստեփանակերտի եւ Երեւանի ինֆորմացիոն օպերացիաները այսքանով չավարտվեցին: Կեսօրից հետո ՀՀ Պն խոսնակը բազմանշանակ ակնարկեց, որ ադրբեջանական զինված ուժերի բրիգադի հրամանատարը, ով պատասխանատվություն էր կրում տվյալ պաշտպանական տեղամասի համար, պաշտոնանկ է արվել. «Փաստորեն Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է՝ այս կորուստների համա՞ր են ազատել պաշտոնից, թե՞ ուղղաթիռը խփելու, թե՞ երկուսը միասին: Մենք գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են հեգնել սեփական ժողովրդին, հերթական անգամ խաբել ու քողարկել տվյալ հատուկ գործողության իրական կորուստները, բայց մենք նորից հայտնում ենք, որ ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը ոչ միայն հանել են դիակները եւ մասունքները, այլ նաեւ լուրջ կորուստներ հասցրել այդ տեղում ծուղակ պատրաստած ադրբեջանական ուժերին։ Հավանաբար հենց դրա համար է պաշտոնանկ արվել տվյալ պաշտպանական տեղամասի պատասխանատու ադրբեջանական բրիգադի հրամանատարը»: Ի պատասխան դրա՝ Ադրբեջանի ՊՆ-ը հերքեց, թե բրիգադի հրամանատար է պաշտոնանկ արվել. «Դա հայերի հերթական սուտն է: Բոլոր հրմանատարները գտնվում են մարտական դիրքերում եւ կատարում են իրենց մարտական առաջադրանքը»:

                  ՊՆ խոսնակը նաեւ հավելել էր, որ անհերքելի ապացույցներ ունեն տարհանման օպերացիայի մասով. «Ադրբեջանում վայրի աբորիգեն ցեղերի մակարդակով են մտածում, հատկապես լրատվական ծառայությունում: Իհարկե անհրաժեշտության դեպքում կցուցադրենք դրանք, բայց եւ այնպես Ադրբեջանում են միայն ընդունակ նահատակի ծնողներին խաբել»:

                  Ադրբեջանի ՊՆ-ի հերքած մյուս փաստի առնչությամբ էլ (թե ուղղաթիռի անկման վայրում հատուկ գարծողություն չի իրականացվել, իսկ աճյունների ներքո էլ հարազատներին ու հանրությանն են հրամցվում նախկին կորուստների մասունքներ) ԼՂՀ ՊԲ-ը հրապարակեց խոստացված ապացույցները. տեսանյութ, որտեղ պատկերված էր օդաչուներից մեկի աճյունը, մյուսների զինվորական համազգեստներից պատառիկներ ու ուղղաթիռի մնացորդներ:



                  Դրան էլ հավելած այն, որ Ազատություն ռադիոկայանի, ապա News.am փոխանցմամբ զոհված օդաչուներից Ազատ Սահակյանի հայրը ճանաչել էր որդու մարմինը: Այնուհետեւ տարածվեցին ԼՂՀ ՊԲ-ի անօդաչու թռչող սարքով կատարված լուսանկարներ, որոնցում ուղղաթիռի անկման վայրը պատկերված է մինչեւ հատուկ գործողությունն ու դրանից հետո՝ տարբերությունների հստակ ընդգծմամբ, որոնք արդյունք են իրականացված հատուկ գործողության:





                  Հատուկ գործողությունից առաջ



                  Հատուկ գործողությունից հետո

                  Լուսանկարներն արվել են ՊԲ անօդաչու թռչող սարքի միջոցով (աղբյուրը` panorama.am)

                  Այսպիսով, Երեւանն ու Ստեփանակերտը հնարամտորեն Բաքվի մարտավարական հաջողությունը, որով նա օրեր շարունակ ցնծում էր, վերածեցին ռազմավարական պարտության թե՛ առաջնագծում, թե՛ քարոզչական դաշտում, ինչի մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խուսափում է առայժմ հայտարարել, բախվելով իրավիճակի՝ ի վնաս իրեն ու անսպասելի հանգուցալուծման. ԼՂՀ հատուկ ջոկատայինները ոչ միայն կարողացել են բառացիորեն ադրբեջանական զինուժի քթի տակից վերցնել այն, ինչը ցանկանում էին, եւ որի բովանդակությունը վտանգավոր է Բաքվի համար, միաժամանակ, չտալ ոչ մի զոհ, ինչն աննախադեպ է գրոհող կողմի համար (Ադրբեջանի ամառային ոտնձգության հետեւանքները եւս դրա խոսուն վիճակագրությունն են), ավելին՝ կորուստներ պատճառելով ու պարտության մատնելով նրա ամենաարհեստավարժ՝ հատուկ ջոկատայինների ստորաբաժանմանը:



                  Զոհված օդաչուները` մայոր Սերգեյ Սահակյան, լեյտենանտ Ազատ Սահակյան, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան

                  Ողջ օրվա ընթացքում Երեւանն ու Ստեփանակերտը տարատեսակ հնարաքներով ստիպեցին Բաքվին հերքել անհերքելին, ապա ապացույցներ ներկայացրեցին կատարվածի վերաբերյալ: Ակնհայտորեն, հայկական կողմը դեռեւս չի հրապարակում Ադրբեջանի համար ամենանվաստացուցիչը՝ մի քանի օրերի ընթացքում իրականացված հատուկ գործողության ծրագիրն ու դրա իրականացման մանրամասները:

                  Հայ-ադրբեջանական կրքերի շիկացման այս մի դրվագում դա հրապարակելն ըստ էության հերթական վերջակետը կլինի Ադրբեջանի բանակի մարտական բարձր պատրաստվածության ու կարողունակության միֆը կոտրելու գործում, ինչը Իլհամ Ալիեւի վարչակազմը տարիներով փորձում է կերտել կացնով քնած հայ սպային, 17-ամյա անզեն արցախցի պատանուն սպանած կամ զորավարժությունների ժամանակ ուսումնավարժական թռիչք կատարած ուղղաթիռին խոցած ասկյարներին հերոսացնելու միջոցով:

                  Նոյեմբերի 22-ի վստահ եւ հաղթական եզրափակումը

                  Տեղեկատվական օպերացիաներով հագեցած նոյեմբերի 22-ն ավարտվեց ՀՀ ՊՆ նախարարի գնահատականով. «Մեր հարեւանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը եւ ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», - նշել էր Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակը:

                  Ապա, Սեյրան Օհանյանը երկու նախազգուշացում ուղարկեց ադրբեջանական կողմին: Առաջինը, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի մասերը կուղարկվեն փորձաքննության: Երկրորդը, «առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնք ուղղված են լինելու հրադադարը խախտողներին։ Հայ ժողովրդի մոտ ընդունված չէ կացնահարել, կազմակերպել դավադրություններ, բայց մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»:

                  Այդ նույն օրը, երբ ՀՀ զինված ուժերը նշում էին Հետախույզի օրը եւ ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձը, ՀՀ պաշտպանության նախարարը տոնական միջոցառման ժամանակ բարեխիղճ ծառայության, մասնագիտական բարձր հմտությունների համար ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շարք սպաների եւ ժամկետային զինծառայողների պարգեւատրեց գերատեսչական մեդալներով եւ շնորհակալագրերով, կարեւորելով հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի տարիներին, նաեւ փաստելով հատուկ նշանակության ստորաբաժանումների կատարած աշխատանքը նախորդած օրերին Բաքվին պարտության մատնած հատուկ գործողության մեջ:

                  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն էլ հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ ու վերջինիս խնդրանքով ներկայացրեց Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաեւ հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

                  ԼՂՀ վարչապետն էլ նկատեց, որ կատարվածը հիշեցնում է վաղ 90-ականները, երբ ողջ միջազգային հանրությունը կոչ էր անում մարդասիրական միջանցք բացել ԼՂՀ հայ բնակչության համար, բայց Ադրբեջանը չէր կատարում, ու հայկական կողմն ինքնուրույն բացեց այն, իսկ այժմ էլ ի կատար ածեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարարությունը, որն արհամարհվեց Բաքվի կողմից: Իրականացված հատուկ գործողության մասին նա նշեց. «Դա երկու հանգամանքի մասին է վկայում. այն, որ միջազգային հումանիտար իրավունքը չհարգվեց ու չկիրարկվեց Ադրբեջանի կողմից, իսկ միջնորդներն ու համապատասխան միջազգային հումանիտար կառույցները չկարողացան ապահովել դրա կիրարկումը: Թե ինչ պատճառով` արդեն իրենց խնդիրն է: Երկրորդ` հայոց բանակն ի վիճակի է հակառակորդին պարտադրել խաղի կանոններ՝ հերթական անգամ հիշեցնելով, որ կամակոր եւ ֆաշիստական վարքը կարող է դրսեւորվել միայն հայտարարությունների մակարդակում»:

                  Ուշ երեկոյան Արցախի Պաշտպանության բանակը մեկ այլ տեղեկատվական հարված հասցրեց Բաքվին, բացելով որոշ փակագծեր. «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի եւ դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է. հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես հայ դիպուկահարների զոհեր։ Որպես հիշեցում հավելենք, որ ԱՀ ՊՆ-ն նման բովանդակությամբ հայտարարություններից մեկը տարածել էր նոյեմբերի 20-ին։ Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հնարքը սեփական անօգնականությունը թաքցնելու հերթական փորձն է»:

                  Իսկ պաշտոնական Բաքուն կեսօրից հետո խոր լռություն է պահպանում: Թե ի՞նչ կպատասխանի նա հաջորդ օրը ու թե ի՞նչ նոր անակնկալներ կունենա Երեւանից ու Ստեփանակերտից, միայն մնում է կռահել:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Թողեք բանակն իր գործը կատարի
                    Էդիկ Բաղդասարյան

                    22 նոյեմբերի, 2014
                    Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է 190-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը: Հենց այս բրիգադում է եղել նոյեմբերի 20-ին ադրբեջանցիների կողմից պաշտոնապես հայտարարված մեկ զինվորի կորուստը:

                    Բայց, իհարկե, խոսքը մեկ զոհի մասին չէ: Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայացուցիչներն առայժմ լռում են, գործողության մասին մանրամասներ չեն հաղորդում: Օրեր տեւած գործողության մասին լռել է կորուստներ տված հակառակորդը: Բայց կարծում եմ` պիտի խոսվի այդ մասին, որպեսզի հակառակորդն էլ իմանա, թե ինչպես են հայ զինվորները մտել նրանց թիկունքը: Որպեսզի ադրբեջանցիներն էլ իմանան, որ իրենց զինվորների մահվան պատճառն իրենց հրամանատարների անգրագետ որոշումներն են:

                    Ղարաբաղի բանակի այս գործողության հետևանքով զոհ չունեցանք: Ահա առաջին գնահատականը: Յուրաքանչյուր ռազմական գործողության գնահատականը ոչ միայն առաջադրված խնդրի իրականացումն է, այլ նաև այն, թե արդյոք հնարավոր եղավ գործողությունն իրականացնել առանց զոհերի: Այսինքն՝ հաշվարկված էին բոլոր մանրուքները: Ղարաբաղի բանակի վերջին մեկ տարվա գործողությունների առաձնահատկությունը սրանում է եղել:

                    Օգոստոսյան դեպքերի ժամանակ մի ձախողում եղավ: Եւ բանակի հրամանատարն իր տեղը չէր գտնում, որովհետեւ ինչ որ տեղ մի հաշվարկ սխալ էր կատարվել: Երկու զոհ էինք ունեցել: Ուղղաթիռի խոցումից հետո զարմանում էի հատկապես այն նախկին զինվորականների վրա, ովքեր ասում էին՝ ինչու չեք հանում դիակները, ինչու չեք հարձակվում, գրոհում: Իրականում, ինչպես պատմում է պաշտպանության բանակի մեր աղբյուրը, առաջին իսկ օրվանից մշակվում էին մի քանի տարբերակներ: Բայց դրանց մասին երբեք չի խոսվել: Բանակը քաղաքական հարթակ չէ, կարծում եմ, ռազմական գործություններ անցկացնելու թեմայով պետք չէ քննարկումներ կազմակերպել ու ասուլիսներ տալ, թողեք բանակն իր գործը կատարի:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X