Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել՝ խմելով քացախ
Մարտ 13, 2015
by Վռամ Խոջագորյան
Մարտի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին մերձակա Գալա բնակավայրում տեղակայված զորամասում խացախ խմելու եղանակով ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող, ավագ ենթասպա Օսմանով Բեհրամը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը՝ նշելով, որ տեղեկությունը տրամադրել են մահացածի մերձավորները։
Կրկին հարկ է նկատել, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս միջադեպի մասին չի հայտնել, սակայն ինչպես դա արդեն բազմիցս եղել է այս տարվա ընթացքում, տեղեկությունը գաղտնի պահելու փորձերը ձախողվել են։
Հավելենք, որ 2015-ի հունվարի 1-ից ի վեր սա ադրբեջանական զինուժի 15-րդ կորուստն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
NB: an officer that commits suicide....... sounds like one of their special force officers shot by ours.: Méchant:: Méchant:
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Կքայլի՞ տղան, թե՞ ոչ` դժվար է ասել. հակառակորդի գնդակից վիրավորված զինծառայողը դեռ հիվանդանոցում է
13.03.2015
Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը: Վնասվել էին զինծառայողի թոքն ու լյարդը: Նրան Բերդում վիրահատելուց հետո տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Տղայի վիճակի` փոքր-ինչ կայունացումից հետո վիրահատել էին նաև ողնաշարը, այնուհետև` կրկին լյարդը:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ տղայի վիճակն արդեն լավ է, իրեն լավ է զգում: «Ստացիոնար բուժում է ստանում, մի քիչ էլ լավանա` կտեղափոխենք վերականգնողական կենտրոն` Կարմիր խաչ կամ այլ տեղ:
Թոքն ու լյարդը նորմալ աշխատում են արդեն, միակ խնդիրը հենաշարժողականն է` տղան գոտկատեղից ներքև չի զգում, քանի որ ողնուղեղի վնասվածք էր ստացել: Ճիշտ է, մենք վիրահատել ենք ողնաշարը, բայց ողնուղեղը վերականգնելը տարիներ է տևում»,- նշեց բժիշկը: Կքայլի՞ արդյոք տղան, թե՞ ոչ` դժվար է ասել: Ըստ Խաչատրյանի` տղան հաշմանդամություն ձեռք կբերի, բայց թե որ աստիճանի, չեն կարող ասել:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդը խաղաղություն չի ցանկանում. Սեյրան Օհանյան
Հրապարակված է՝ 17.03.2015
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր: Գյումրիի կայազորի զորամասեր էր այցելել, դրանցում առկա վիճակի հետ ծանոթացել:
Պաշտպանության նախարարը խոսեց սահմանում տիրող վիճակից, նշեց, որ հակառակորդը վերջին երկու տարիներին սահմանը լարվածության մեջ է պահում:
«Հակառակորդը որդեգրել է անընդհատ առաջին գիծը լարելու քաղաքականություն, որը մեզ համար անընդունելի է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գոյություն ունի հակամարտություն, և Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որդեգրել է այդ հակամարտության լուծման երկխոսության, խաղաղ և քաղաքական ճանապարհ։ Ցավոք, հակառակորդը դա չի ցանկանում և մենք ստիպված ենք լինում պարբերաբար բանակի մարտունակության, բանակի մարտունակ գործողություններով նրանց զերծ պահել այդպիսի ոտնձգություններից»,- ասաց Օհանյանը։
Նախարարը բանակի ձեռքբերումներից խոսեց, չշրջանցեց նաև բացթողումները, հատկապես միջանձնային հարաբերություններով պայմանավորված գրանցվող դեպքերին անդրադարձավ:
«Երբ վերլուծում ենք, թե ինչն է պատճառը, որ միջանձնային հարաբերություններում դեռևս կան խախտումներ, դա անհանդուրժողականության մթնոլորտն է։ Այս վատ հատկանիշն է, որ որոշ դեպքերում հանգեցնում է հանցագործությունների։ Իսկ անհանդուրժողականության հիմքում ընկած են արատավոր բարքերը, ասենք, մականունները, հայհոյանքները, ծեծը, վիրավորանքները, փողոցային գողական խոսակցությունները, կեղծ հայհոյանքների տակ պարտավորված լինելը, որ մենք փորձում ենք վերացնել։ 2014 թվականին միջանձնային հարաբերությունների պատճառով հանցագործությունների հիմքով մահվան ելքով դեպքերը 60 տոկոսով Հայաստանի Հանրապետությունում կրճատվել են»,- ասաց նախարարը։
Սեյրան Օհանյանը շիրակցի 10 ժամկետային զինծառայողների 5-օրյա արձակուրդ տրամադրեց, նրանց մայրերին էլ պարգևատրեց:
Comment
Comment