Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Զոհված տղաներից մեկը Արցախից էր` ընտանիքի միակ արու զավակը
    20.03.2015

    Երեկ Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հարձակումը կանխելիս զոհված` ՊԲ զինծառայող, 19-ամյա շարքային Հակոբ Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` Հակոբն ընտանիքի միակ արու զավակն էր` երկու քրոջ եղբայր: Մեր տեղեկություններով` Հակոբը բանակ է զորակոչվել 2014-ի հունիսին:

    Նա սովորում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսում: Աղաձորի գյուղապետ Մկրտիչ Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հակոբը գյուղատնտեսությամբ զբաղվող, աշխատող ընտանիքից էր: «Այգի են մշակում, անասուն են պահում, սովորական ապրող ընտանիք է»,- ասաց նա:

    Գյուղապեռի խոսքով` Հակոբն աչքի է ընկել իր ֆիզիկական կարողություններով, մրցանակ է ստացել աթլետիկայի շրջանային մրցումներում և այլն: «Ֆիզիկապես ուժեղ տղամարդ էր, մարդասեր, ընկերասեր, չափից ավելի նվիրված ծնողներին, չէր ուզում, որ հերն ու մերը շատ տանջվեն, միշտ օգնում էր նրանց»,- ասաց նա և հավելեց, որ Հակոբը երբեք չի տրտնջացել ծառայությունից, սիրում էր հայրենիքը, բանակը: Գյուղապետը հայտնեց, որ Ստեփանակերտից զինվորի դին արդեն բերում են Աղաձոր:

    Մանրամասները` yerkir.am կայքում:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Վիրավորներից մեկի եղբորը շուտով պետք է բանակ զորակոչեն
      20.03.2015

      Մարտի 19-ին հակառակորդի կողմից իրականացված հարձակման արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինվորներից մեկը՝ Ժիրայր Նալբանդյանը, Կարբի գյուղից է: Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է:

      Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը:

      «Ասում են, որ կյանքին վտանք չի սպառնում: Ոտքերից է վիրավորվել, ինչպես նաև որովայնի հատվածում»,- նշեց նա՝ հավելելով. «Ընտանիքում կա երեք տղա, մեկը դպրոցական է, մյուսն էլ դպրոցն ավարտել է, պետք է զորակոչվի բանակ»:

      Կարո Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ վիրավորված զինծառայողի ընտանիքն անապահով է, ծնողները չեն աշխատում: Հայտնեց նաև, որ Ժիրայրը մեկ տարի է, ինչ զորակոչվել է բանակ: Մեր տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողը սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի առաջին կուրսում:

      Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին՝ ժամը 8:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:

      Մանրամասները` yerkir.am կայքում:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Եթե պատերազմ է, ուրեմն պետք է ապրենք պատերազմի կանոններով


        20.03.2015

        Երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին անսպասելի խոսեց Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու պատճառով հայ-ռուսական հարաբերությունների վատացման և այդ հարցի լուծման անհրաժեշտության մասին, դեռևս տեղի չէր ունեցել Ադրբեջանի զինուժի հատուկ պատրաստված ստորաբաժանման վերջին դիվերսիոն հարձակումը ԼՂՀ-ի հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որի հետևանքով հայկական կողմը, ցավոք, 3 զոհ և 4 վիրավոր ունեցավ: Հարձակումից հետո ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, սակայն, տեղեկացրել էր, որ սահմանին լարվածություն է նկատվում արդեն երկու օր շարունակ: Եվ, ամենայն հավանականությամբ, նաև այդ հանգամանքն էր ազդել Սերժ Սարգսյանի խոսքի կոշտ շեշտադրումների վրա:

        Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է անպայման իրավիճակն այս աստիճան լարվածության հասնի, որպեսզի նախագահը հարկ համարի վերջապես խոսել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու անթույլատրելիության և դրա հետևանքների մասին: Խնդիրը, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, ամենևին Ադրբեջանին մատակարարվող զինտեխնիկայի որակը չէ, այլ լայնամասշտաբգործարքի փաստը, որն, այսպես, թե այնպես, հանգեցնում է հակամարտության կողմերի միջև հավասարակշռության խախտման: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտական ինստիտուտի` օրերս հրապարակած զեկույցի համաձայն՝ 2010-14 թթ. Ադրբեջանը 249 տոկոսով ավելացրել է զենքի եւ զինամթերքի գնումը` 2005- 2009 թթ. համեմատ։ Ընդ որում՝ այդ զենքի 85 տոկոսը Բաքուն ստացել է Ռուսաստանից։ Մինչդեռ, Ադրբեջանի ներմուծման համեմատ, Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերման աճը կազմել է ընդամենը 4 տոկոս։

        Այնքանով, որքանով Ռուսաստանի ինտենսիվ օժանդակությամբ խախտվում է հավասարակշռությունը, ռուս-ադրբեջանական այդ գործարքը չի կարող և երբեք չի եղել զուտ բիզնես: Եվ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում աչք էին փակում այս երևույթի վրա, հայտարարում, թե դա ռուսների սուվերեն գործն է, թե դրանով ուժերի միջև բալանսն էականորեն չի խախտվում, պարզապես զբաղված էին հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելով, այդ դավադրությունը կանխելու հարցում անկարողությունը թաքցնելուվ և պարզապես ազգային ու պետական շահերի հաշվին ռուսական շովինիզմը սնուցելով: Այս իմաստով նախագահի արձագանքը խիստ ուշացած է:

        Տարիների ընթացքում ցուցաբերած` ոչինչ չտեսնելու, չլսելու, չխոսելու վարքագիծը, վախվորածությունը, անդեմ ու անատամ արտաքին քաղաքականությունն է սկսել կրակել հայ զինվորների ուղղությամբ, երիտասարդ կյանքեր խլել: Որովհետև այդ անհավասար սպառազինությունն է այս աստիճան լկտիացրել Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը և նրան այսպիսի ինքնավստահություն ներշնչել: Ու թերևս հենց այդ իրողության գիտակցումն է հանգեցնում հետին թվով ուշացած մտահոգությունների արտահայտման, որն ավելի շատ նմանվում է փաստի առջև կանգնած անօգնական մարդու հուսահատ ճիչերի:

        Մինչև այսօր հայաստանյան պետական քարոզչությունը, դրան կցված, ըստ էության պատերազմից ոչինչ չհասկացող ուռա-հայրենասերների համույթը շարունակաբար թմբկահարում էր հայկական բանակի անպարտելիության և ադրբեջանական զինուժի քանակին հայկականի որակով հակադրելու երգը: Ոմանք, հատկապես` համակարգիչների էկրանների և ստեղծնաշարերի առջև առյուծ կտրածները շարունակում են պնդել, թե այս վիճակից դուրս գալու, այսպիսի կորուստներ թույլ չտալու միակ ելքը Ադրբեջանը ոչնչացնելն է, և որ ցանկության դեպքում կես ժամում կհասնենք Բաքու: Մեկը հարցնող լինի՝ ինչի՞ հաշվին, միայն հայ զինվորի ոգու, արիության և տոկությա՞ն, որը հայկական բանակը դարձրել է հայկական պետականության անվտանգության գործնականում միակ երաշխավորը: Որքան էլ այդ գործոնը մեր ազգային հպարտության աղբյուը լինի, 21-րդ դարում դա բավարար չէ:

        Վաղ թե ուշ, քանակը, այն էլ ժամանակակից տեխնոլոգիաների հրա հիմնված, վերածվում է որակի: Որքան էլ Բաքվում մսխեն պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները, դրանց մի մասն ուղղվում է բանակի մարտունակության բարձրացմանը: Սա փաստ է. ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումների մարտիկները պատրաստություն են անցնում Թուրքիայում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիայում ավարտվեցին թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեղ ուսումնավարժությունները: Մեր դաշնակից ռուսները, բացի ադրբեջանցիներին ժամանակակից հարձակողական զինտեխնիկա մատակարարելուց, համաձայնել են նաև Ադրբեջանի բանակի զինծառայողների վերապատրաստումներ անցկացնել: Որքան էլ դիվերսիոն հարձակումների ժամանակ հատուկ նշանակության ջոկատները լուրջ կորուստներ են տալիս, դրանց արդյունքում նրանք, այնուամենայնիվ, նաև փորձ են կուտակում: Բանակի կորուստների մասին տեղեկատվությունը փակելու քաղաքականությունը լիարժեք դաշտ է ստեղծում նման հարձակումների միջոցով այդ փորձառությունն անընդհատ կատարելագործելու համար:

        Չտեսնել այս ամենը, զբաղվել ընդամենը «ազերների ոչխարության» վրա ծիծաղելով, նշանակում է թերագնահատել հակառակորդին, սեփական հասարակությանը զրկել իրավիճակի, մարտահրավերների օբյեկտիվ սթափ գնահատման կարողությունից և ուղղակի ննջել ազգային ամենակարողության սնափառության դափնիներին:

        Ըստ Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ նախորդ տարեվերջին հրապարակած «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2014» զեկույցի՝ Հայաստանը ռազմականացման ցուցիչով 152 երկրների շարքում երրորդ հորիզոնականում է: Բայց այս ցուցանիշը հաշվարկվում է ազգաբնակչության թվի համեմատությամբ և ընդամենը հավաստում, որ Հայաստանը պարզապես փորձում է ուժերի ներածի չափով ետ չմնալ սպառազինության մրցավազքից և թույլ չտալ ուժերի հարաբերակցության՝ արդեն կրիտիկականից այն կողմ խախտման մակարդակ: Բայց այդ ներուժն այլև չկա, որովհետև Ռուսաստանից արտոնյալ գներով զենք գնելու առկա հնարավորության պայմաններում անգամ պետական միջոցները չեն բավարարում` լուծելու սպառազինման հարցը:

        Այն զինտեխնիկան, որ Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին, մեծմասամբ նստում է ոչ թե հայկական բանակի հաշվեկշռին, այլ ռուսական ռազմաբազայի, որը, ինչպես մեզ համառորեն ներշնչում ու հասկացնում են մեջ ստրատեգիական պարտնյորները, լիազորված չէ միջամտելու ԼՂ հակամարտությանը, այսինքն` պաշտպանելու ԼՂՀ-ի և նույնիսկ Հայաստանի սահմանները պաշտպանող հայ զինվորին: Եթե իսկապես ապրում ենք պատերազմի ժամանակներում, ուրեմն պետք է ապրել պատերազմի կանոններով` ամեն ինչ հանուն բանակի: Սահման պահող պատանիների կյանքից ավելի թանկ բան չկա, և ամենը պետք է անել՝ նրանց պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար: Կապիտալ կուտակելու ժամանակն անցել է, եկել է այդ կապիտալն ազգային խնդիրների լուծման հարցում ներդնելու ժամանակը: Եվ այդ օրինակը պետք է տան երկրի առաջին դեմքերը՝ լաց լինելու, սեփական սխալները, ունեցած հաղթանակը երկու տասնամյակ շարունակ մսխելու փաստը այլ, նույնիսկ անունով դաշնակից երկրների վրա բարդելու փոխարեն: Գևորգ Դարբինյան

        Մանրամասները` yerkir.am կայքում:

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող երկու զինվորների վիճակը ծայրահեղ ծանր է։


          The state of 4 wounded is very serious.
          2 have been amputated.
          One is in coma, with a bullet wound in the head.

          2 have been transferred to central Gospital of Yerevan.
          2 others are so seriously wounded, actually in Stepanakert, that any transfer by road is impossible. They need helicopter, but the weather is bad.

          -------

          «Առաջնագծում վիճակը համեմատաբար հանգիստ է»

          Հրապարակված է՝ 20.03.2015

          Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երեկվա լարվածությունից հետո այսօր առաջնագծում վիճակը համեմատաբար հանգիստ է, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

          «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահաբար վերահսկում են առաջնագիծը: Այսքանը»,- ասաց ՊԲ խոսնակը։

          Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, երեկ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի հյուսիսային դիրքերի՝ Գյուլիստանի ուղղությամբ, մարտերը շարունակվել էին շուրջ երկու ժամ՝ երկուստեք կորուստներով: Հայկական կողմից զոհվել էր երեք պայմանագրային զինծառայողը, չորսը՝ վիրավորվել:

          Այսօր հայտնի դարձավ, որ վիրավորներից երկուսը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել են Երևան:

          «Մեզ մոտ է տեղափոխվել Մարտիրոսյան Էդգարը, որն ունի որովայնի թափանցող հրազենային վիրավորում, վիրահատվել է Մարտակերտի հոսպիտալում, վիրահատությունը բարեհաջող է անցել, հիմա հետվիրահատական ընթացքում է գտնվում, վիճակը ծանր կայուն է։ Գաբրիելյան Սարգիսը, ով սպա է, ունի աջ բազկի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա և բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Նրա վիճակը ևս ծանր կայուն է»,- փոխանցեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։

          Ասատուրյանը նաև «Ազատությանը» փոխանցեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող երկու զինվորների վիճակը ծայրահեղ ծանր է.- «Մեկը գլխի գանգուղեղային հրազենային վիրավորում ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մյուսի մոտ ազդրի տրավմատիկ ամպուտացիա է։ Երկուսն էլ վիրահատված են, բայց իրենց վիճակը ծայրահեղ հարց է։ Նրանց տեղափոխման հարցը կորոշվի, երբ վիճակները կկայունանա»։

          Նրանցից մեկը՝ 20-ամյա Սամվել Հակոբյանը, Արարատի մարզի Արևաբույր գյուղից է։ Գյուղապետ Մարտին Ավետիսյանն «Ազատությանն» ասաց, որ զինվորը վիրավորվել է գլխից, վիճակը շատ ծանր է և առայժմ հնարավոր չէ Երևան տեղափոխել.- «Գնդակը կպել է գլխին, հույս էլ չեն տալիս, կոմայի մեջ պառկած է, երեկ վիրահատել են, մեր տեղեկություններով՝ գնդակը դեռ չեն հանել գլխից։ Հիմա ուզում են բերել Հայաստան, բայց եղանակը թույլ չի տալիս, որ ուղղաթիռով բերեն, մեքենայով չեն կարող բերել»։

          Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ բժիշկները Ստեփանակերտում անում են հնարավորը:

          «Մենք մեր բոլոր զինվորներին համարում ենք հրեշտակ պահապաններ, և բժիշկներն են պայքարում, որպեսզի նրանց առողջությանը որևէ վտանգ չսպառնա։ Բոլորս աղոթում ենք այսպիսի իրավիճակում»,- ասաց Բաբայանը։

          Բաբայանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի նման ակտիվությունը պայմանավորված է Ադրբեջանում Նովրուզ Բայրամի տոնակատարություններով։

          «Ես նաև կանխատեսում եմ, որ հակառակորդը կշարունակի նման պահելաոճը 2015 թվականի ողջ ընթացքում, մասնավորապես, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության տարելիցը և այն, որ ողջ հայությունը պետք է հիշի: Սրանք պետք է յուրովի մի վատ բան անեն և դրանով իրենց ներդրումը և իրենց սատարումը Թուրքիային ցույց տան»,- ասաց Բաբայանը։

          ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր դատապարտել է շփման գծի լարվածությունը՝ ողբերգական որակելով վերսկսված բռնությունը:

          «Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է ամերիկացի Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում։

          Համանախագահներն այս իրավիճակում անելիք ունե՞ն: Դավիթ Բաբայանն ասում է՝ պիտի ավելի խիստ քայլերի դիմեն:

          «Ինչ վերաբերում է մեզ՝ Արցախին, Հայաստանին, ապա ամեն ինչ արվում է, պիտի ուղղակի ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն, և այդպես էլ արվում է։ Ցանկացած իրենց նախաձեռնություն, ցանկացած նման փորձ կասեցվում է»,- ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը։

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia



              20 տարի առաջ Գյուլիստանում «Եղնիկները» Արցախի սահմաններն էին գծում վիդեո

              20/03/15

              Ուղիղ 20 տարի առաջ այս օրերին Գյուլիստանում կատաղի մարտեր էին: Շահեն Մեղրյանի «Եղնիկները» սարերում էին եւ սեփական կյանքի գնով գծում էին Արցախի սահմանները: 20 տարի առաջ Հակոբի, Էդուարդի, Արշակի նահատակության վայրում զոհվեց Եղնիկների Շուրան: Ազատամարտիկ, որը վստահ էր՝ իրենց պայքարը կավարտվի միայն այն ժամանակ, երբ ազատագրված տեսնեն Շահումյանը: Մանրամասները՝ տեսանյութում

              Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25445
              © Երկիրմեդիա

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    US & Iranian involvement in helping the torks during Artsakh war.....

                    Last edited by Vrej1915; 03-21-2015, 08:38 PM.

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia



                      Very interesting detail about ordeal of 2 chechens in London, who might have dangered the destiny of NKR, and were cut in pieces by God's will.....

                      Comment

                      Working...
                      X