Re: Military Forces of the Republic of Armenia
Կոմանդոս. "Վառոդի հոտ եմ զգում: Ես վախենում եմ, որ մեր համարժեք պատասխանները կարող են ուշանալ"
15:19 . 04/09
Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, ըստ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի, մտածված քայլ է եղել թե' Ադրբեջանի, թե' Թուրքիայի եւ թե' Հունգարիայի կողմից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմանդոսը հայտնեց, որ առանց Թուրքիայի հետ պայմանավորվածության Ադրբեջանը նման քայլի չէր կարող գնալ եւ, որպես խոսքի ապացույց, բերեց 1919թ. հոկտեմբերի 29 -ի պայամանագիրը, համաձայն որի` Ադրբեջանը արտաքին քաղաքականության հարցերում որեւէ քայլ չի կարող անել առանց Թուրքիայի իմացության:
Այսօր ամենակարեւոր խնդիրն այն է, թե ինչ քայլեր մենք պետք է ձեռնարկենք, քանի որ, ըստ Կոմանդոսի, Ադրբեջանն արդեն իսկ մտածում է հաջորդ քայլերի մասին: Ադրբեջանն այսօր, նրա հավաստիացմամբ, ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, եւ այն ինչ հիմա կատարվում է, իրենց լիովին ձեռնտու է:
Ըստ գեներալի` այժմ, երբ այդ երեք պետությունները միացել են, փորձում են այնպես անել, որ ամեն ինչ մեր դեմ դուրս գա. շախմատ են խաղում: Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ թեեւ Ադրբեջանն ունի բանակ, բայց չունի հեղինակություն, իսկ Սաֆարովին ազատ արձակելով` Ալիեւը ցույց տվեց ադրբեջանցիներին, թե` տեսեք-տեսեք` ես իմ խոսքը կատարեցի, ինչի համար էլ իր վարկանիշը բարձրանում է:
Ըստ Կոմանդոսի` որքան Սաֆարովը մնա Ադրբեջանում, այնքան գլխացավանք կլինի Ալիեւի համար, դրա համար էլ Սաֆարովին Ադրբեջանում կսպանեն, սպանողը հայ կլինի, որից հետո էլ համայն աշխարհին կաղաղակեն, թե` մեր հերոսին հայերը վերացրեցին: Նման պայմաններում, ըստ գեներալի, մենք պետք է շատ շտապ քայլեր ձեռնարկենք:
"Եթե հիմա կտրուկ քայլերի դիմենք, կարող ենք կանխել Ադրբեջանի արկածախնդրությունը: Ես վախենում եմ, որ Ադրբեջանում պատվիրված հայի կողմից Սաֆարովի սպանությունը միջազգային հանրությունը կարող է բարդել Հայաստանի վրա: Մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց կեղտը չբարդեն մեզ վրա եւ հերթական սուտը մեր մասին չասեն: Ես վառոդի հոտ եմ զգում: Ես վախենում եմ, որ մեր համարժեք պատասխանները կարող են ուշանալ",- նշեց Կոմանդոսը: Նա վստահ է, որ մենք հիմա պետք է կտրուկ քայլի գնանք: Իսկ կտրուկ քայլն, ըստ նրա, այսօր Արցախի անկախությունը ճանաչելն է, եւ որ արցախցին ապրի Արցախում:
Yerkir.am

Comment