Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    02.04.2016
    Ադրբեջանական որոշ գյուղեր դատարկված են

    Էլբակեան Էդգար

    Ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։ Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր։
    Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Մարդաթափ է եղել նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլուն։

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdg...48769808502837
    Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      02.04.2016 10:39
      Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են. ԼՂՀ ՊՆ

      BlogNews

      Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (Գրադ) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

      ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

      -------
      The enemy used Grad MLRS fire against civil populations of Martuni/Varanda (NKR).
      Civilian losses already recorded: a child born in 2004 is killed, 2 others are wounded.

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        02.04.2016
        Հայկական կողմը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

        Հրանտ Մելիք-Շահնազարյան

        Արցախից ստացված լուրերը մտահոգիչ են շատ։ Ահա և Ալիև֊Էրդողան հանդիպման արդյունքները։ Գիշերը լայնամաշտաբ գործողությունների են անցել ադրբեջանցիները։ Փառք Աստծո, մերոնք զգոն են եղել և ինչպես որ հարկն է, դիմավորել են թշնամուն։ Տղերքն ասեցին, որ հենց իրանց դիրքերին հարող տարածքներում ահագին սատկած ոչխար կա։ Բացի դրանից, մերոնք ուղղաթիռ են խոցել։ Վստահ եմ՝ Ալիևը դեռ շատ կփոշմանի այս հանդգնության համար։



        Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/po...08747232977896

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          02.04.2016 10:51
          Հակառակորդը ճնշվում է շփման գծի բոլոր սեգմենտներում

          Alen Ghevondyan
          Ինչպես ռազմական գործողությունների հյուսիս-արևելյան՝ Մարտակերտ-Թարթառ գծի վրա, այնպես էլ հարավային՝ Հորադիզի ուղղությամբ ԼՂՀ ՊԲ-ն անցել է լայնամասշտաբ հակահարվածի/հակահարձակման:

          Հակառակորդը ճնշվում է շփման գծի բոլոր սեգմենտներում ու նրա ռազմադաշտային վարքից երևում է, որ նախապես ծրագրավորած պլանները ի չիք են դառնում:

          Ի դեպ ադրբեջանական Բարդայում բնակչության տարահանում է:

          Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevon...unseen-section
          Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            02.04.2016 10:48

            Անհրաժեշտ է հավաքել թարգմանչական կամավոր ջոկատ, որը պետք է թարգմանի բացառապես պաշտոնական լրահոսը

            Հարգելի ընկերներ,
            ինչպես գիտեք ադրբեջանական կողմը սկսել է բացահայտ հարձակողական գործողություններ, ինչին հայկական Զինված Ուժերն արժանի հակահարված են հասցնում։
            Զուգահեռ ընթանում է տեղեկատվական պատերազմ, որտեղ անելիքներ բոլորս ունենք։
            Այժմ անհրաժեշտություն է առաջացել կրկին հավաքել թարգմանչական կամավոր ջոկատ, որը պետք է թարգմանի բացառապես պաշտոնական լրահոսը։
            Ինչպես գիտեք այս օրերին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանում է Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, իսկ դրա համար անհրաժեշտ է մեր հայկական կողմի ճիշտ տեղեկատվության հասցնումը միջազգային հանրությանը։

            Այսպիսով, ովքեր պատրաստ են կամավոր հիմունքներով կատարել պաշտոնական լրահոսի թարգմանություն, խնդրում եմ գրանցվել Կամավոր թարգմանչական կենտրնում։
            Գրանցում էլ․փոստով։ [email protected] հասցեին ուղարկեք Ձեր անուն ազգանունը, էլ․փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, հայերենից դեպի այն լեզուն, որը պատրաստ եք թարգմանել։

            Գրանցում հեռախոսով։ 060 67 10 20 հեռախոսահամարով զանգահարեք և հայտնեք նույն տվյալները։

            Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն։

            Խնդրում եմ բոլորին տարածել այս հայտարարությունը։

            Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.p...00005993958171
            Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Ադրբեջանը հայտնում է իր քաղաքացիական զոհի ու վիրավորի մասին
              Lragir.am
              Քաղաքականություն - 02 Ապրիլի 2016, 11:01


              Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ շփման գծում բախումների արդյունքում ականանետային արկի պայթյունից զոհվել է Թարթարի շրջանի Ղարահաջի գյուղի բնակիչ Ջալալ Ռահիիմովը, իսկ նրա որդին՝ Օրհան Ռահիմովը, վիրավորվել է:
              Արկ է ընկել նաև Աղդամի շրջանի Բահարլի բնակավայրի ղեկավարի տեղակալ Մուխտար Մամեդովի տան վրա:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....7gAj9q6B.dpuf

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                02.04.2016 11:17
                Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես «խոսեց»

                Gagik Hambaryan


                Ադրբեջանի ՊՆ-ն վերաջապես բարբաջեց և ինչպես սպասվում էր ազերիական ԶԼՄ-ները լցվեցին սեփական ՊՆ-ի ապատեղեկատվությամբ...Բայց այս ամենում հետաքրքիրն այն է,որ պաշտոնական Բաքուն հաստատեց,որ հենց ինքն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝հասսատելով,որ ագրեսոր է...

                Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ընթերցելիս գալիս ես այն եզրակացության,որ Բաքուն շոկի մեջ է...Զաքիր Հասանովի գերատեսչությունը չի կարող ոչինչ բացատրել...Նրանք հայտարարում են,որ Ադրբեջանի ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհրապարակի...Այսինքն՝դեռ չեն հնարել իրականությանը մի փոքր մոտ մի բան,որ հրամցնեն սեփական մկկացող հասարակությանը...Սա փաստում է,որ հայկական կողմը իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը նաև տեղեկատվական պատերազմում...Մերոնք իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարտադրեցին ադրբեջանցիներին արձագանքել...Եթե Բաքվին մնար,ապա ազերի հասարակությունը ոչինչ էլ չէր իմանա...Իսկ հիմա,տարածելով անբովանդակ և համպատրաստի հայտարարություն,ադրբեջանական կողմը ապացուցեց,որ իրավիճակը բավական ծանր է Բաքվի համար...

                Սպասենք զարգացումներին...

                Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hamba...04535566297059
                Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia



                  Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել դիվերսանտների ինքնությունը. Վովա Վարտանով

                  =====
                  According to Vova Vartanov, one of the explanations of this large scale attack is:
                  - the enemy planned a major diversion attack, wich was timely uncovered by our services. The diversion unit got a well organised reception and was decimated.
                  Most probably, this time it was mainly made from otoman turks from turkey.
                  To cover that fiasco and the turksih identity of the attackers, they launched large scale operations.
                  - our boys are doing all in the best manner.
                  - do not panic, keep calm, we are in full control.
                  - in some sectors, there are reports alredy of counter attacks from our side, with already some gains.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ամբողջությամբ դատարկվել է Շըխարխ-Մարգուշավանը, կրակի տակ է նաև բուն Թարթառ քաղաքը

                    Էլբակեան Էդգար

                    Մեծ է գայթակղությունը հավատ տածելու ադրբեջանցիների կողմից գրվող ցանկացած անկումային մեկնաբանության (դիցուք՝ «հայերը 100 զինվոր են սպանել մերոնցից արդեն»), սակայն միֆը ստույգից զանազանելով՝ այս պահի դրությամբ երկու հավաստի բան կարող եմ ասել՝

                    ա․ ահեղագույն մարտեր են ընթանում հյուսիսարևելյան՝ Թալիշ – Միր-Բաշիրի (Թարթառի) ուղղությամբ, որտեղ ամբողջությամբ դատարկվել է Շըխարխ-Մարգուշավանը, կրակի տակ է նաև բուն Թարթառ քաղաքը,

                    բ․ այս ուղղությամբ նկատվում է վիրավորների իրապես մեծ թիվ, ինչի պատճառով՝ մոբիլիզացվել և ճակատ է ուղարկվել Եվլախի հիվանդանոցի բուժանձնակազմի մի մասը։
                    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdg...48791241834027

                    Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      02.04.2016 11:54
                      Այն ինֆորմացիոն ռեսուրսները, որոնցից ստացած տեղեկատվությանն է պետք հավատալ

                      Albert Unusyan (Ալբերտ Ունուսյան)
                      Նման պահերին այն ինֆորմացիոն ռեսուրսները, որոնցից ստացած տեղեկատվությանն է պետք հավատալ.


                      1. ՀՀ ՊՆ պաշտոնական կայք՝ http://www.mil.am/hy


                      2. ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք՝ http://nkrmil.am/main/

                      3. Ռազմական լուրերի, վերլուծությունների, քննարկումների կայք՝ razm.info

                      4. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ՝https://www.facebook.com/arcrun?fref=ts
                      Ոչ մեկի պետք չէ զանգել բան հարցնելու համար, հատկապես՝ զինվորական ծանոթների, բարեկամների, հարևանների: Առհասարակ, զերծ մնալ նման հարցերով հեռախոսով խոսելուց: Չմատնվել խուճապի և չհավատալ ապատեղեկատվությանը: Վերը նշված աղբյուրներից այլ տեղերից ստացած ինֆորմացիային մոտենալ թերահավատորեն:

                      Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/p...78820575520633
                      Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

                      Comment

                      Working...
                      X