Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»:
Անհասկանալի է, թե որն է Քոչարյանի «զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»։ Գուցե ա՞յն, որ Քոչարյանի նախագահության շրջանում ԼՂՀ-ում ձևավորվել էր, ըստ էության՝ խանական համակարգ, որը հարստահարում էր Արցախի հասարակությանը, կամ՝ ԼՂՀ առաջին նախագահի դասալաքութո՞ւնը, երբ նա Ստեփանակերտից վազեց Երևան՝ ստանձնելու համար Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում միլիարդավոր դոլարներ է թալաներ, քանի՞ ցենտ է նա ներդրել Արցախի տնտեսության մեջ։ Կամ՝ չե՞ն հիշում Արցախում, որ հենց Քոչարյանի ինքնասիրահարվածության հետևանքով պաշտոնական Ստեփանակերտը դուրս մնաց ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացից։
Կամ՝ ինչպե՞ս «զգալի ավանդ» կարող է ունենալ մի գործիչ, որի հայաստանյան պաշտոնավարման շրջանում տեղի են ունեցել Հոկտեմբերի 27 ու Մարտի 1, երկու տասնյակ սպանություններ։
Համոզված ենք, որ Արցախի հասարակությունը, սովորական մարդիկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նույնքան բացասական վերաբերմունք ունեն, որքան՝ Հայսատանի հասարակությունը։ Արցախի էլիտա կոչվածը Հայաստանի փլուզված քրեաօլիգարխիկ համակարգի մի բաղադրիչն է, որը շարունակում է շահարկել ԼՂՀ անունը՝ սեպ խրելով հայկական երկու պետությունների միջև ու հանդես գալով նախկին համակարգի դիրքերից։
ԼՂՀ այսօրվա քաղաքական էլիտան կապ չունի Արցախի հասարակության հետ ու կարող է ուղղորդվել բացառապես Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի կամ մոսկովյան շրջանակների կողմից։ Հենց այդ հայտնի ուժերի պատվերով էլ հեղինակվել է հերթական խայտառակ հայտարարությունը, որն ավելի է ակտուալացնում Արցախում բարեփոխումների շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։

Comment