Re: Politics in Hayastan
Տիգրան Սարգսյանը` ապագա նախագա՞հ
20 Հոկտեմբերի 2015,
Ղազախստանում կայացած ԵՏՄ գագաթաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատեցին ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: ԵՏՄ-ի պայմանագրով այդ պաշտոնը զբաղեցվում է 4 տարի ժամկետով: Փաստորեն, 4 տարի շարունակ Տիգրան Սարգսյանը հանդիսանալու է այդ կազմակերպության «վարչապետը»:
Եթե նկատի ունենանք, որ եկող տարվա փետրվարից ԵՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին, ապա այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը թվում է տրամաբանական: Սակայն ԵՏՄ նախագահության ստանձնման և ԵՏՀ-ի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու պրոցեսները միմյանց հետ կապ չունեն: Եթե Տիգրան Սարգսյանն սկսի աշխատել այդ պաշտոնում, ապա 2017-ից նա գործելու է ԵՏՄ-ում նախագահող նոր երկրի պարագայում, այնպես, ինչպես անցած տարվա ընթացքում Ռուսաստանը ներկայացնող Վիկտոր Խրիստենկոն էր հանձնաժողովի նախագահի գործառույթներն իրականացնում ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության պայմաններում: Հետևաբար, կոնկրետ Տիգրան Սարգսյանի թեկնածության հաստատումը ոչ թե այդ կառույցի ընթացակարգերով էր պայմանավորված, այլ քաղաքական որոշման հետևանք էր:
Հարցն այն է` ո՞ւմն է եղել այդ որոշումը` Հայաստանի՞նը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, թե՞ ԵՏՄ հիմնադիր անդամ երկրներինը և դրանց նախագահներինը կամ նրանցից որևէ մեկինը:
Բորովոյեում կայացած ԵՏՄ գագաթաժողովում Տիգրան Սարգսյանի թեկնածությանը հավանություն տալը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիմնավորել էր հետևյալ կերպ. «Նրան աջակցում է Ռուսաստանի նախագահը, նա ժամանակին աշխատել է նրա հետ: Ասում են՝ շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է: Այդ պատճառով մենք նրան նշանակել ենք այդ հանձնաժողովի նախագահ: Եվ փետրվարի 1-ից նա կսկսի իր աշխատանքը»: Լուկաշենկոյի այս հիմնավորումից պարզ է դառնում, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությանը անդամ երկրների ղեկավարները հավանություն են տվել ոչ այնքան այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն է առաջադրել, այլ որ Տիգրան Սարգսյանը «վայելում է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը: Այսինքն` եթե Հայաստանից որևէ մեկը պետք է ստանձներ այդ պաշտոնը, ապա այդ մեկը պետք է լիներ բացառապես Տիգրան Սարգսյանը: Հետևաբար, տվյալ դեպքում ավելի շատ կարելի է խոսել ոչ թե Երևանի, այլ Կրեմլի կողմից Տիգրան Սարգսյանի նշանակման մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն օժտված է բացառապես կատարողական լիազորություններով: Քանի որ հիմնական քաղաքական որոշումները ԵՏՄ-ում կայացվում են Պուտին-Լուկաշենկո-Նազարբաև եռանկյունու կողմից, ստացվում է, որ Սարգսյանն ավելի շատ հանդես է գալու հենց այս եռյակի կայացրած առանցքային քաղաքական որոշումները կատարողի դերում` ունենալով դրա վրա ազդելու շատ չնչին հնարավորություն:
Եվ, այնուամենայնիվ, դա պաշտոն է, որն ունի լուրջ քաղաքական կշիռ, որի վրա է դրված ԵՏՄ-ն ներկայացնելու պարտականությունը, և որը երկրների պայմանագրային պարտավորությունների կատարման կազմակերպական մակարդակում ունի հսկայական ազդեցության լծակներ: Այս դաշտում է, որ Տիգրան Սարգսյանը կարող է իր նոր կարգավիճակն օգտագործել կազմակերության ներսում Հայաստանի` իբրև սուբյեկտի, ազդեցության, կշռի, հեղինակության բարձրացման համար: Հենց այս տեսակետից է էական դառնում` ինչպե՞ս է նա կարողանալու Հայաստանի շահերը համատեղել ԵՏՄ եռյակի և հատկապես` ՌԴ-ի շահերի հետ, ինչպե՞ս է գտնելու մեխանիզմներ, որոնցով Հայաստանը վերջապես կսկսի վնասներ կրելու փոխարեն օգուտներ ստանալ ԵՏՄ-ին անդամակցելուց: Դրա համար նրան անհրաժեշտ է լինելու լուծել չափազանց դժվարին մի խնդիր` լինել ոչ թե Կրեմլի` իրեն նշանակողի «համհարզը», այլ Հայաստանի «պատվիրակը»` բառի բովանդակային իմաստով:
Այս հանգամանքն ունի նաև քաղաքական նուրբ ենթատեքստ: Եթե Սերժ Սարգսյանը եղել է զուտ իր նախկին վարչապետի թեկնածությանը համաձայնություն տվողի կարգավիճակում, ապա Տիգրան Սարգսյանն առնվազն 4 տարով նրա համար դառնում է անվերահսկելի, գործնականում` ՌԴ-ի վերակացուն Հայաստանի վրա: Սակայն շատ ավելի մեծ է հավանականությունը, որ նրա նշանակումը առաջին հերթին Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է:
Չնայած վարչապետության շրջանի լուրջ ձախողումներին` ամեն դեպքում Սերժ Սարգսյանը շարունակում է վստահել Տիգրան Սարգսյանին: Նախագահը դա հաստատեց` նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելով: Եվ «գործուղելով» ԵՏՄ` Սերժ Սարգսյանը կարող էր նրա հետ կապված որոշակի քաղաքական պլաններ գծագրել իշխանության ապագայի համար, որը տեղավորվում է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության համատեքստում:
Որքան էլ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցում Տիգրան Սարգսյանը երկակի տեսակետի կրող է ու, ըստ ամենայնի, հոգու խորքում չի հավատում ո'չ ԵՏՄ-ի հեռանկարին, ո'չ էլ Հայաստանի համար դրա օգտակարությանը, սակայն փաստ է, որ նրան ընդունում ու վստահում են Կրեմլում: Միևնույն ժամանակ, սակայն, Տիգրան Սարգսյանը պրոռուսական օրիենտացիա չունի, և նրա նկատմամբ բավականաչափ լոյալ ընկալում կա Արևմուտքում: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է համարում այդ երկու բևեռների միջև բալանսավորված քաղաքականություն իրականացնելուն ունակ գործիչ: Նրան խաղարկելով եվրասիական «կիսադաշտում»` նախագահը կարող է փորձել լուծել հայաստանյան ապագա իշխանությունում նրան առանցքային դերակատարում վերապահելու հարցում Ռուսաստանի աջակցության խնդիրը: Խոսքը չի վերաբերում վարչապետի պաշտոնին: Հանրաքվեով սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո իշխանությունը լինելու է եռաբևեռ: Եվ Սերժ Սարգսյանը չի նշել, թե ում է տեսնում իր ժառանգորդի դերում: 2018թ. ապրիլին կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Հենց այդ դերի համար կարող է նախապատրաստվել Տիգրան Սարգսյանը: Դրա համար բավարար կլինի խորհրդարանի ¾-ի վստահության քվեն: Ու չի բացառվում, որ այդ վստահության քաղաքական կապիտալի կուտակումն է ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա նշանակման նպատակներից մեկը:
Գևորգ Դարբինյան
Yerkir.am

Comment