Re: Politics in Hayastan
«Հաց բերողի» մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային անբավարարությունը, աղին ոլորվել էր. Սուրեն Մակարյան
16.03.2017
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային անբավարարությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Սուրեն Մակարյանը:
Նրա խոսքով, Արթուր Սարգսյանին վիրահատությունից հետո բերել են վերակենդանացման բաժանմունք. «Գտնվել է արհեստական ապարատային շնչառության տակ, այդպես էլ շնչառությունը չկարգավորվեց, եղավ սրտի կանգ, այդ պատճառով էլ նա մահացել է»:
Մակարյանը նշեց, որ նա հիվանդանոց է տեղափոխվել օղակային ճողվածք դիագնոզով, իսկ դա այն դեպքում՝, երբ նա ունեցել է աղիների ոլորում, այդ պատճառով էլ վիրահատվել է. «Ճողվածքը ոլորվել է, աղին սեղմվել է եւ հրատապ պետք էր վիրահատել, հակառակ դեպքում՝ աղին կմեռուկանար: Աղու գալարը ոլորվել է եւ սեղմվել, սնուցման խանգարում է գնացել, չէր կարելի չվիրահատել»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ լիարժեք կարող են պատասխան տալ վիրաբույժները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», քիչ առաջ մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:
Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:

Comment