Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • He is making the same mistake that Sargsyan did. Appoint another person.
    This attitude I am the Leader now, will be short lived if a major economic improvement is not accomplished. People will judge him eventually with their improved lives.
    A major task to accomplish! Replacing the small percentage of robbed revenues back into the government/people will not make a dent for a true change in the country.
    The country needs an economic changing leader and not a "Castro". Someone that will change the economy like Singapore did. A smart person will chose a smarter person then himself.

    Comment


    • [QUOTE=Azad;n575202]He is making the same mistake that Sargsyan did. Appoint another person.
      This attitude I am the Leader now, will be short lived if a major economic improvement is not accomplished. People will judge him eventually with their improved lives.
      A major task to accomplish! Replacing the small percentage of robbed revenues back into the government/people will not make a dent for a true change in the country.
      The country needs an economic changing leader and not a "Castro". Someone that will change the economy like Singapore did. A smart person will chose a smarter person then himself.[/QUOTE


      just making sure that government is not robbed, judicial system is independent and taking the monopolistic chock hold from economy is all that is needed which any republican will not and cannot do because that party is ingrown with corruption of said fields completely.
      Why do you think karapetian was so quick appointing Hrair Tovmasisn, another republican and corrupt from top of hair to toenails, to head of constitutional court?
      To prepare for upcoming electoral fraud, as constitutional court along with electoral comission(another fraud bastion) is the much used approval stamp of their fraudulent activities and elections.
      That is why, only Pashinian can dismantle the fraud machine that Republican Party has so refined and oiled before any elections can be concidered in Armenia.
      Imagine what will happen if republicans succeed in preserving any straucture in government they have created. Cyvil war or mass emigration.

      Comment


      • Դինաստիան հավաքվել է. ՀՀԿ-ն գնալու է ստորության

          • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
          • Հարցազրույց - 25 Ապրիլի 2018


        Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

        Ապրիլի 25-ին իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ հանդիպումը։ Ի՞նչ է կատարվում:


        Նախօրեին ողջ հայության համար Սերժ Սարգսյանի հրաժարականը ազգային տոն էր, որովհետև այս շարժման մեջ կար մեծ էներգիա։ 1988-ի շարժումից հետո մեր վզին փաթաթվեց մի իշխանություն, մի դինաստիա, որը տևեց մոտ 28 տարի։ Այդ դինաստիան, առաջին նախագահից մինչև 3-րդ նախագահ, կեղեքեցին ժողովրդին, երկիրը, պատերազմի ժամանակաշրջանում դեմ գնացին ժողովրդի բոլոր նախաձեռնություններին։ Արցախյան պատերազմի ժամանակ հարցը չլուծվեց կապիտուլյացիայով, իսկ այդ դինաստիան մեծ հարստություններ դիզեց՝ իր ներսում ունենալով բազմաթիվ օլիգարխներ, քրեական տարրեր, սեփական ազգակցին վերացնող ու վախ տարածող ոճրագործներ։ Այդ ոճրագործների խմբին բոլորը գիտեին, բայց վախենում էին, որովհետև մաս-մաս իրենք ամեն մեկին կոտրում էին։



        Այս տարիների ընթացքում վերջապես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հզոր շարժում ձևավորել, որում կային բոլոր նախորդ պայքարների, այդ թվում «Սասնա ծռերի», «մարտի 1»-ի էներգիան։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ի մի բերել այս ամենը և հաղթանակ գրանցել։ Այս հսկա շարժումը վերացրեց այդ դինաստիան։ Մեծ էր հայաստանցիների, սփյուռքի հայերի ուրախությունը։



        Այդ դինաստիան, սակայն, դեռ չի վերացել։ Նրանք Սահմանադրությունը հարմարեցրել են իրենց, որ շարունակեն իրենց իշխանությունը։ Հանրապետականն այսօր չարորակ ուռուցք է դարձել՝ տարածված ամբողջ հանրապետությունով։ Փաստացի, այսօր երկիրը դեռ ղեկավարում է Սերժ Սարգսյանը, քանի որ Ազգային ժողովում մեծամասնություն են հանրապետականները, իսկ ինքը ՀՀԿ-ի ղեկավարն է։ ՀՀԿ-ն է նշանակել այս կառավարությունը, այդ թվում Կարեն Կարապետյանին։ Եթե անգամ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գա, նա շարունակելու է ղեկավարվել ՀՀԿ-ի կողմից։ Հետևաբար մտավախությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է լինել ժամանակավոր մանևր, որ ապրիլի 24-ը սահուն անցնի։ Հնարավոր է՝ պայմանավորված լինեն, որ Սերժ Սարգսյանի փոխարեն գա Կարեն Կարապետյանը, և չկատարեն այն խոստումները, որ տվել են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ասեն՝ դուք ուզում էիք Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա տեղի է ունեցել, հիմա բերեք ձեր թեկնածուին, մենք էլ չենք ընտրի։ Այսինքն շատ հնարավոր է, որ այս 2 օրում նրանք փորձեն ուժային կառույցների հետ կարգավորել այդ հարցը։



        Ես ՀՀԿ-ից նման ստոր արարքներ սպասում եմ։ Շարմազանովն արդեն ասել է, որ ՀՀԿ-ն եղել է, կա և կմնա։ Կարեն Կարապետյանն էլ հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ և ասել, որ այդ կառույցները կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Արդյոք սա չի նշանակում, որ մենք մտավախություն կարող ենք ունենալ։ Մյուս կողմից, տեսնելով մեր հեղափոխական ժողովրդի էներգիան, ես բացառում եմ, որ ՀՀԿ-ն կարող է նման քայլի գնալ։ Անգամ եթե նման քայլի գնան, դա կարող է տևել մեկ օր միայն, որովհետև ժողովրդի էներգիան նորից կհավաքվի, ու այդ դեպքում հանրությունը պետք է պահանջի, որ նրանք անհապաղ լքեն Ազգային ժողովի շենքն ու ցրվեն։ Իսկ ժողովուրդը տեղում կընտրի ժամանակավոր կառավարություն։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է, միայն մեկ բան է անհնար, որ ՀՀԿ-ն այլևս չի կարողանալու իր չարորակ ուռուցքի տիպով ղեկավարել Հայաստանը։ Մենք դա թույլ չենք տա։


        Կարեն Կարապետյանը հանդիպել է դեսպանների հետ և ասել, որ տարբեր օրակարգերի շուրջ են պատրաստվում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Փաշինյանն իր օրակարգն է առաջարկել։ Հիմա կարո՞ղ է վաղը պարզ դառնա, որ իշխանությունը շարունակում է պայքարը իշխանության համար։


        Դա հնարավոր է, որովհետև իշխանական դինաստիան լրջորեն անհանգստացած է։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանն էլ է եկել։ Բոլորով հավաքվել են, որովհետև դինաստիայի խարխլում է, սա օրենքի առջև պատասխանատվություն է։ Իրենք իրենց նախորդ արածների համար վախենում են, որովհետև գիտեն, թե ինչի կարող են արժանանալ, գիտեն, որ փախչելու տեղ չունեն։ Դրա համար դինաստիան հոգեվարքի մեջ է, իսկ հոգեվարքի մեջ մտնողը կարող է ամեն ստոր քայլի գնալ։ Սակայն, այլևս ինչ էլ անեն, իրավիճակն իրենց օգտին դարձնել չեն կարող։ Ժողովրդի էներգիան այնքան հզոր է, որ հետ վերադարձ, իշխանության բռնազավթում թույլ չի տա։ Եթե ընդամենը մեկ տարի առաջ խաբելով վերցրին մանդատներ՝ քուչի հեղինակություններով, ռեյտինգային ընտրակարգով, ապա ժողովուրդը իր ակտիվ գործողություններով զրկեց նրանց այդ ամենից։ Ոստիկանական տասնյակ հազարանոց զորքը, ինչ-որ հաստագլուխներ, քրեական տարրեր, Թոխմախի, Լֆիկի, Շմայսի հանցագործ ստորաբաժանումները, Վովա Գասպարյանի Արշակները այլևս դեր չեն խաղում։ Նրանք այլևս ի զորու չեն ժողովրդի թավշյա հեղափոխության հզոր թափին դիմանալ։

        Comment


        • Գարեգին Չուգասզյանին ձերբակալել են
          24.04.2018


          «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին ձերբակալել են։

          «Հիմնադիր խորհրդարան»-ից հայտնում են, թե Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից։ Այսօր՝ ապրիլի 24-ին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործընկերների հետ բարձրացել է Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։

          Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները եւ ձերբակալել։

          Comment


          • Originally posted by Vrej1915 View Post
            Դինաստիան հավաքվել է. ՀՀԿ-ն գնալու է ստորության
              • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
              • Հարցազրույց - 25 Ապրիլի 2018


            Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

            Ապրիլի 25-ին իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ հանդիպումը։ Ի՞նչ է կատարվում:


            Նախօրեին ողջ հայության համար Սերժ Սարգսյանի հրաժարականը ազգային տոն էր, որովհետև այս շարժման մեջ կար մեծ էներգիա։ 1988-ի շարժումից հետո մեր վզին փաթաթվեց մի իշխանություն, մի դինաստիա, որը տևեց մոտ 28 տարի։ Այդ դինաստիան, առաջին նախագահից մինչև 3-րդ նախագահ, կեղեքեցին ժողովրդին, երկիրը, պատերազմի ժամանակաշրջանում դեմ գնացին ժողովրդի բոլոր նախաձեռնություններին։ Արցախյան պատերազմի ժամանակ հարցը չլուծվեց կապիտուլյացիայով, իսկ այդ դինաստիան մեծ հարստություններ դիզեց՝ իր ներսում ունենալով բազմաթիվ օլիգարխներ, քրեական տարրեր, սեփական ազգակցին վերացնող ու վախ տարածող ոճրագործներ։ Այդ ոճրագործների խմբին բոլորը գիտեին, բայց վախենում էին, որովհետև մաս-մաս իրենք ամեն մեկին կոտրում էին։



            Այս տարիների ընթացքում վերջապես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հզոր շարժում ձևավորել, որում կային բոլոր նախորդ պայքարների, այդ թվում «Սասնա ծռերի», «մարտի 1»-ի էներգիան։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ի մի բերել այս ամենը և հաղթանակ գրանցել։ Այս հսկա շարժումը վերացրեց այդ դինաստիան։ Մեծ էր հայաստանցիների, սփյուռքի հայերի ուրախությունը։



            Այդ դինաստիան, սակայն, դեռ չի վերացել։ Նրանք Սահմանադրությունը հարմարեցրել են իրենց, որ շարունակեն իրենց իշխանությունը։ Հանրապետականն այսօր չարորակ ուռուցք է դարձել՝ տարածված ամբողջ հանրապետությունով։ Փաստացի, այսօր երկիրը դեռ ղեկավարում է Սերժ Սարգսյանը, քանի որ Ազգային ժողովում մեծամասնություն են հանրապետականները, իսկ ինքը ՀՀԿ-ի ղեկավարն է։ ՀՀԿ-ն է նշանակել այս կառավարությունը, այդ թվում Կարեն Կարապետյանին։ Եթե անգամ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գա, նա շարունակելու է ղեկավարվել ՀՀԿ-ի կողմից։ Հետևաբար մտավախությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է լինել ժամանակավոր մանևր, որ ապրիլի 24-ը սահուն անցնի։ Հնարավոր է՝ պայմանավորված լինեն, որ Սերժ Սարգսյանի փոխարեն գա Կարեն Կարապետյանը, և չկատարեն այն խոստումները, որ տվել են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ասեն՝ դուք ուզում էիք Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա տեղի է ունեցել, հիմա բերեք ձեր թեկնածուին, մենք էլ չենք ընտրի։ Այսինքն շատ հնարավոր է, որ այս 2 օրում նրանք փորձեն ուժային կառույցների հետ կարգավորել այդ հարցը։



            Ես ՀՀԿ-ից նման ստոր արարքներ սպասում եմ։ Շարմազանովն արդեն ասել է, որ ՀՀԿ-ն եղել է, կա և կմնա։ Կարեն Կարապետյանն էլ հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ և ասել, որ այդ կառույցները կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Արդյոք սա չի նշանակում, որ մենք մտավախություն կարող ենք ունենալ։ Մյուս կողմից, տեսնելով մեր հեղափոխական ժողովրդի էներգիան, ես բացառում եմ, որ ՀՀԿ-ն կարող է նման քայլի գնալ։ Անգամ եթե նման քայլի գնան, դա կարող է տևել մեկ օր միայն, որովհետև ժողովրդի էներգիան նորից կհավաքվի, ու այդ դեպքում հանրությունը պետք է պահանջի, որ նրանք անհապաղ լքեն Ազգային ժողովի շենքն ու ցրվեն։ Իսկ ժողովուրդը տեղում կընտրի ժամանակավոր կառավարություն։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է, միայն մեկ բան է անհնար, որ ՀՀԿ-ն այլևս չի կարողանալու իր չարորակ ուռուցքի տիպով ղեկավարել Հայաստանը։ Մենք դա թույլ չենք տա։


            Կարեն Կարապետյանը հանդիպել է դեսպանների հետ և ասել, որ տարբեր օրակարգերի շուրջ են պատրաստվում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Փաշինյանն իր օրակարգն է առաջարկել։ Հիմա կարո՞ղ է վաղը պարզ դառնա, որ իշխանությունը շարունակում է պայքարը իշխանության համար։


            Դա հնարավոր է, որովհետև իշխանական դինաստիան լրջորեն անհանգստացած է։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանն էլ է եկել։ Բոլորով հավաքվել են, որովհետև դինաստիայի խարխլում է, սա օրենքի առջև պատասխանատվություն է։ Իրենք իրենց նախորդ արածների համար վախենում են, որովհետև գիտեն, թե ինչի կարող են արժանանալ, գիտեն, որ փախչելու տեղ չունեն։ Դրա համար դինաստիան հոգեվարքի մեջ է, իսկ հոգեվարքի մեջ մտնողը կարող է ամեն ստոր քայլի գնալ։ Սակայն, այլևս ինչ էլ անեն, իրավիճակն իրենց օգտին դարձնել չեն կարող։ Ժողովրդի էներգիան այնքան հզոր է, որ հետ վերադարձ, իշխանության բռնազավթում թույլ չի տա։ Եթե ընդամենը մեկ տարի առաջ խաբելով վերցրին մանդատներ՝ քուչի հեղինակություններով, ռեյտինգային ընտրակարգով, ապա ժողովուրդը իր ակտիվ գործողություններով զրկեց նրանց այդ ամենից։ Ոստիկանական տասնյակ հազարանոց զորքը, ինչ-որ հաստագլուխներ, քրեական տարրեր, Թոխմախի, Լֆիկի, Շմայսի հանցագործ ստորաբաժանումները, Վովա Գասպարյանի Արշակները այլևս դեր չեն խաղում։ Նրանք այլևս ի զորու չեն ժողովրդի թավշյա հեղափոխության հզոր թափին դիմանալ։
            But I still worry a lot. They can organize an accident where most of the leaders of revolution may die. Haven’t they done it
            so many times for decades? From Sevak to Movsisian and too many more for decades.
            Or one of those thugs men can assasinate Pashinian an such a chaos started that Karapetian or any discuised agent may look
            as a savior taking the rule in government.
            Werent there those from start in karabakh comitee?
            For god’s sake let’s not go there.
            This cancer has roots in our society from 1930s.

            Comment


            • Վաղը ժամը 11-ից ակցիաները շարունակում ենք. Նիկոլ Փաշինյան

              • Lragir.am
              • Ներքին կյանք - 25 Ապրիլի 2018


              Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում տարածած ուղերձում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։



              Նրա խոսքով, պլանավորված էր, որ վաղը պետք է շարունակվեին ՀՀԿ-ի հետ իրենց բանակցությունները։ «Ես այսօր վարչապետի պաշտոնակատարին, ԱԺ նախագահին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, առաջարկել եմ, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ, նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կատարվել է միայն առաջին կետը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։



              «Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Եւ մենք չենք կարող ընդունելի լինել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության։ Ժողովուրդը հաղթել է, եւ հաղթանակը պետք է ամրագրվի»,- նշել է պատգամավորը։



              Նա նկատել է, որ եթե ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել իրենց օրակարգը, կարող են զանգահարել իրեն։ «Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մեր շարժման որեւէ մասնակից չի համաձայնվի, որ սկսած գործը կիսատ թողնենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Հաղթանակը չի կարող դուրս պրծնել ժողովրդի ձեռքից։ Եւս մեկ շաբաթ է մեզ պետք՝ հաղթանակն ամրագրելու համար»,- ասել է Փաշինյանը։

              Comment


              • We have to consider one thing...
                It was the system that brought Karapetyan after Sasna Tsrer. It was a ploy to lower public anger and buy time. For his leadership Karapetian has nothing to show but fake 7% growth while population experienced unprecedented inflation on first necessities. He serves his oligarchic masters. All of Republican Party is tightly controlled by them.
                So now, they let Serjik go in order and hopes of lowering public anger and buy time again while Karapetian is the front man now.
                They will manipulate thru him, appoint the necessary people to manipulate any new elections and keep their power.
                They will try to manipulate even after new parliament elections too. They got the money and means to do it.
                That is why Pashinian or one of people’s choosing that knows his stuff has to get on top and dismantle the oligarchic control system. One by one cut their tentacles.

                Comment


                • Only way I see this happening is through mass demonstrations by Monday the demonstration' had got big they can't light up people need to hit the streets in vast numbers in peaceful protest only way to avoid blood shed
                  Last edited by ayrudzi; 04-24-2018, 08:53 PM.

                  Comment


                  • Կարեն Կարապետյանը կրակի հետ է խաղում. Իրավիճակը կտրուկ փոխվում է

                    • Lragir.am
                    • Մեկնաբանություն - 25 Ապրիլի 2018


                    Երեկ օրվա վերջին հայտնի դարձավ, որ այսօր ժամը 11-ին նախատեսված հանդիպումը Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի չի ունենալու: Նիկոլն այդ կապակցությամբ արել էր հետեւյալ հայտարարությունը.



                    «Ես այսօր վարչապետի պաշտոնակատարին, ԱԺ նախագահին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, առաջարկել եմ, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ, նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները:



                    Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Եւ մենք չենք կարող ընդունել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության։ Ժողովուրդը հաղթել է, եւ հաղթանակը պետք է ամրագրվի։



                    Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մեր շարժման որեւէ մասնակից չի համաձայնվի, որ սկսած գործը կիսատ թողնենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Հաղթանակը չի կարող դուրս պրծնել ժողովրդի ձեռքից։ Եւս մեկ շաբաթ է մեզ պետք՝ հաղթանակն ամրագրելու համար», ասել է Փաշինյանը։



                    Ավելի ուշ հայտարարություն է տարածել Կարեն Կարապետյանը.



                    «Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:



                    Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:



                    Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:



                    Սա գործընթացի հրապարակային մասն է, դժվար է ասել, թե ինչ բանակցություններ են նախորդել այս հայտարարություններին: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր բանակցության օրակարգը՝ իշխանության անցնցում անցումը եւ ԱԺ առաջիկա նիստում ժողովրդի թեկնածուին վարչապետ նշանակելը, եւ համաձայնվելով հանդիպման՝ Կարեն Կարապետյանը փաստացի համաձայնվել է այս օրակարգին: Այդ պարագայում հարց է առաջանում՝ ինչ տարբերություն, թե ովքեր են մասնակցում, եւ ԶԼՄ-ների ներկայությամբ է հանդիպումը, թե ոչ:



                    Հետաքրքիր է, որ ինչ որ առումով կրկնվում է Սերժ Սարգսյանի հետ Նիկոլի հանդիպման իրավիճակը: Կարեն Կարապետյանը դժգոհում է, որ հանդիպումը պետք է կայանա լրատվամիջոցների ներկայությամբ, եւ չի ուզում գնալ: Իսկ Սերժ Սարգսյանը գնացել էր, ու բոլորը տեսան նրան ողջ «հմայքով»:



                    Կարեն Կարապետյանը խոսում է արտահերթ ընտրության տարբերակի մասին, որը նաեւ Նիկոլի պահանջներից մեկն է, որպես իրավիճակի հանգուցալուծում: Սա առանցքային խնդիրն է, քանի որ չափազանց էական է, թե արտահերթ ընտրության ժամանակ ով է լինելու վարչապետը: ՀՀԿ-ն ցանկանում է օգտագործել իրավիճակը եւ առայժմ իր ունեցած մեծամասնությունը՝ պահելու վարչապետի պաշտոնը, քանի որ այդ դեպքում հնարավորություն կունենա կրկին կեղծել ընտրությունը: Հակառակ պարագայում, հասկանալի է, որ ՀՀԿ-ն չի անցնի անցողիկ շեմը եւ պարզապես կանէանա:



                    Նկատելի է, որ ՀՀԿ-ն ժամանակ է փորձում ձգել ու կրկին ներկայանալ Կարեն Կարապետյանի դեմքով, ինչպես նախորդ ընտրությանը: Սերժ Սարգսյանը հեռանալով վարչապետի պաշտոնից, պահպանում է ՀՀԿ ղեկավարի պաշտոնը եւ ըստ այդմ՝ ստվերային կառավարումը: Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն այս օրերին մոբիլիզացնում է քրեական ռեսուրսը:



                    Իր հերթին, Կարեն Կարապետյանը երեկ ողջ օրը խորհրդակցությունների մեջ էր ուժայինների, այլոց հետ, ըստ ամենայնի քննարկվել է հենց բանակցության չեղարկումից հետո հնարավոր զարգացումների խնդիրը:



                    Կարեն Կարապետյանն, այսպիսով, երկրորդ անգամ է ստանձնում ՀՀԿ-ին փրկելու դերը: Նա կրակի հետ է խաղում, այսպիսով կրելով նախորդ եւ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը:

                    Comment


                    • Չորրորդ Հանրապետությունը ծնվեց.
                      23.04.2018


                       

                      Comment

                      Working...
                      X