Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • 24 / 04 / 2018Երևանում հանդիպել են Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը




    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։

    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
    Նախագահ Սահակյանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու եւ երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

    Comment


    • Արտահերթ ընտրություն կլինի. անսպասելի զարգացում

        • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
        • Մեկնաբանություն - 25 Ապրիլի 2018,

      Ապրիլի 25-ին Հայաստանում իրավիճակը արձանագրեց հերթական կտրուկ փոփոխությունը, ցույց տալով, որ ապրիլի 23-ը ոչ թե հանգուցալուծում էր, այլ առաջին փուլի ավարտ եւ ժամանակավոր դադար ապրիլի 24-ի համար:



      25-ին սպասվող Փաշինյան-Կարապետյան բանակցությունը տեղի չունեցավ: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրությանը դուրս գալ փողոց եւ վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները, քանի որ ՀՀԿ-ն չի ընդունում հեռանալու ճանապարհային քարտեզն ու օրակարգը, որ ներկայացնում է Փաշինյանն Իմ քայլը շարժման անունից:



      Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է նոր պահանջներ, ինչն անընդունելի է: Կարապետյանը հայտարարեց, թե հասկանալի չէ ինչ ասել է ժողովրդի թեկնածու, ինչպես է դա որոշվում եւ ըստ այդմ մեծամասնությունը չի քվեարկի ընտրության արդյունքից դուրս այլ «թեկնածուի» օգտին:



      Ֆորմալ առումով իսկապես առկա է հարց, թե ինչ ասել է ժողովրդի թեկնածու, ինչպես է այն որոշվում: Մյուս կողմից քաղաքական առումով հասկանալի է, որ խոսքը հենց Նիկոլ Փաշինյանի մասին է, եւ Փաշինյանը իր թեկնածությունը վարչապետի՝ դե ֆակտո անցումային վարչապետի պաշտոնում տեսնում է իբրեւ երաշխիք, որ ՀՀԿ-ն այսպես ասած «զադնի չի տա» պայմանավորվածությունից եւ կգնա արտահերթ ընտրության: Բայց, խնդիրն ըստ երեւույթին միայն արտահերթ ընտրությունը չէ, այլ նաեւ այն, թե ինչպիսի կանոններով է այն անցկացվելու, ում կանոններով եւ պայմաններով:



      Դատելով Կարեն Կարապետյանի հայտարարությունից, արտահերթ ընտրությունը խոշոր հաշվով ընդունելի է, հարցը պայմաններն են կամ այսպես ասած «շահառու-բաժնետերերը»:



      Կարապետյանը կոչ է արել նախագահ Արմեն Սարգսյանին, որ հրավիրի քաղաքական խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մեծ քննարկում, որտեղ երկխոսություն ծավալվի իրավիճակի հանգուցալուծման, ընդհուպ արտահերթ ընտրության շուրջ:



      Այդ հարցը կարծես թե նաեւ աշխարհքաղաքական կենտրոնների հավանությունն արժանացած նվազագույն նշաձող է: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ պետք է ապահովվի իշխանության սահուն անցում Սահմանադրության եւ օրենքի շրջանակում, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն էլ նախօրեին ասել էր, թե Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում կձեւավորվի հասարակության քաղաքական նախընտրությունների պատկերն արտահայտող խորհրդարան:



      Արտահերթ ընտրությունը թերեւս անխուսափելի է, խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այն լինելու, ըստ այդմ ումն է լինելու դրանում հաղթելու շանսը: Որովհետեւ, եթե ընտրությունը լինի իրապես օրինական եւ ազատ, ապա ՀՀԿ-ն չունի որպես մեծամասնություն ոչ միայն վերարտադրության, այլ նույնիսկ խորհրդարան մտնելու շանս: Բայց խնդիրը միայն ՀՀԿ-ն չէ, այլ նաեւ քաղաքական համակարգ կոչվածի մյուս ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան դիմակայության ժամանակ մի կողմ քաշված էին հրապարակից, իսկ այժմ՝ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան դիմակայությանը այսպես ասած «լցնում» են հրապարակը, միանալով շարժմանը:



      Դրա մասին են հայտարարել Ծառուկյան դաշինքը կամ ԲՀԿ-ն, միանում են Լուսավոր Հայաստանը, ավելի վաղ ՕԵԿ-ն էր հայտարարել դրա մասին: Կլինեն թերեւս նոր միացողներ: Ինչպիսի՞ կազմ է հավաքվելու հրապարակում եւ ինչպիսի կազմ է հավաքելու նախագահ Արմեն Սարգսյանը, որքանո՞վ են այդ կազմերը լինելու նույնական, այսինքն ուժեր, որոնք կլինեն թե հրապարակում, թե Արմեն Սարգսյանի մոտ հավաքվելիք «կոնսոլցիումում»:



      Այդ գործընթացից կախված է շատ բան՝ Նիկոլ Փաշինյանը կստանա աջակցությու՞ն, թե՞ իրականում աջակցության անվան տակ մյուս քաղաքական ուժերը պարզապես կշրջափակեն նրան, միաժամանակ թողնելով մենակ եւ աստիճանաբար իրավիճակի լիդերից կբերեն ընդամենը մասնակիցներից մեկի կարգավիճակի:



      Համենայն դեպս, քաղաքական նոր ուժերի միացումից հետո հրապարակում փոխվում է հանրային շերտերի հարաբերակցության բաղադրիչը, կամ այսպես ասած սկսում են հստակեցվել մինչ այժմ եղած բաղադրիչի ուրվագծերը, ինչը չի կարող չանդրադառնալ Նիկոլի դիրքերի վրա:



      Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի միջոցով ձեւավորվում է խորհրդարանական կառավարման մոդելը: Ներկայիս պահը մի կողմից խիստ վտանգավոր է, երբ ճգնաժամը կարող է ուղղակի վերածվել քաոսի: Բայց, մյուս կողմից, ճգնաժամը նաեւ կարող է լինել հնարավորություն՝ գալ նոր եւ որակապես ավելի լավ փոխհամաձայնությունների եւ փոխզիջումների, հանրության սուբյեկտային դերակատարումով, որը կլինի արդեն խորհրդարանական կառավարման մոդելի իրական ներդրում եւ առնվազն հարաբերականորեն ավելի արդյունավետ հեռանկարի ձեւավորում:



      Բայց մեկ անխուսափելի նախադրյալով՝ ՀՀԿ-ն պետք է թողնի իշխանությունը, միայն Սերժ Սարգսյանին հանձնելը բավարար չէ:


      Comment


      • Today, 02:15 PM
        25 / 04 / 2018

        Ներքաղաքական Հայաստանից մինչև ապրիլ 24

        Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ձեր գնահատականը ներքաղաքական իրավիճակին Այս քայլով վարչապետը վերստին ամրագրեց հայ ազգի համար ապրիլ 24-ի կարևորությունը, ի՞նչ կասեքՑեղասպանության 103-րդ տարելից, ձեր գործը սփյուռքի հետ է, նախ հայերիս և հատկապես նոր սերնդի համար այն ի՞նչ ընկալում ունի Հայ դատի գրասենյակը ներկայում ինչի՞ վրա է աշխատում Ցեղասպանության հարցում մեր այդ թվում հայ դատի […]



        Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ձեր գնահատականը ներքաղաքական իրավիճակին
        Այս քայլով վարչապետը վերստին ամրագրեց հայ ազգի համար ապրիլ 24-ի կարևորությունը, ի՞նչ կասեք
        Ցեղասպանության 103-րդ տարելից, ձեր գործը սփյուռքի հետ է, նախ հայերիս և հատկապես նոր սերնդի համար այն ի՞նչ ընկալում ունի
        Հայ դատի գրասենյակը ներկայում ինչի՞ վրա է աշխատում
        Ցեղասպանության հարցում մեր այդ թվում հայ դատի արտաքին քաղաքականության գերակայությունը շարունակում է մնալ Վաշինգտոնը, թե այլ առանցքային թիրախներ էլ կան
        Ի՞նչ կարող ենք արձանագրել աշխարհն այսօր ինչ ընկալում և վերաբերմունք ունի այս 20-րդ դարի առաջին ցեղասպանության հանդեպ
        Թուրքիա. Ճանաչող երկրները դանդաղ բայց շատանում են, սա ինչ կերպ է ազդում Անկարայի վարած քաղաքականության վրա այս հարցում
        Հայ-թուրքական հարաբերություններում ի՞նչ կանխատեսումներ ունեք:

        Արարատ հեռուստաընկերության Հետհաշվարկ հաղորդաշարի տաղավարում հյուրընկալված, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը մանրամասնորեն անդրադառնում է վերոնշյալ հարցերին:

         

        Comment


        • Եթե ՀՀԿ-ն մեկ օր էլ ուշացնի, մնալու է ոստիկանության և բանակի ակերի տակ․ Մանվել Սարգսյան. Forrights.am

          • Lragir.am
          • Ներքին կյանք - 25 Ապրիլի 2018,

          Forrights.am. Ժողովուրդը ստեղծված լարված իրավիճակում մեծ առաքելություն ունի, ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Պետք է ժողովուրդն իր ձեռքը վերցնի պատգամավորական կորպուսը՝ իշխանությանը հասկացնելով, որ ամեն ինչ վերջացած է։



          ՀՀԿ-ն պիտի ծառայություն մատուցի ժողովրդին և կարողանա հեռանալ․ «Հանրապետական կուսակցությունը մնացել է առանց իր շեֆի, ում որպես փրկիչ էին ընկալում։ Հիմա մնացել են մենակ, հույս ունեն այստեղից այնտեղից օգնություն ստանալ՝ հույսը դնելով Խորհրդարանում ունեցած մեծամասնության վրա։ Մարդիկ տպավորություն ունեն, որ իշխանությունն իրենց ձեռքին է և փորձեր են անում դիմադրել»։



          Իսկ որտեղի՞ց է գալիս իշխանության խուճապը։ Ըստ Մանվել Սարգսյանի՝ պատճառը անօրինական սեփականության տիրապետելն է, որը կուտակել են իշխանության անցած տարիներին․ «Էդ մարդիկ սարսափում են, որ կորցնելու են ամեն ինչ։ Պետք է մարդու սեփականությունը պաշտպանվի, բայց կենսական հարց կա՝ պետք է հասարակությանը վերադարձվի նրա սեփականությունը։ Դա լուրջ խնդիր է։ Դատարանի որոշմամբ պետք է կոմպենսացիա տան էս պետությանը։ Թող էշի պես աշխատեն ժողովրդի փողերը վերադարձնեն, գողացել-տարել են չէ՞ 10 միլիարդ դոլար։ Էս հարցերը հենց այս պառլամենտում պետք է քննարկվեն, հենց իրենք՝ ՀՀԿ-ն պիտի էդ որոշումները ընդունի, հետո՝ պիտի ցրվի այս պառլամենտը»:



          Մանվել Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ի իշխանության պայմաններում նպատակահարմար չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը․ «Հիմա արտահերթ ընտրությունս ո՞րն է՝ էլի պիտի խուլիգանություն անեն, բանդիտիզմ։ Այնպիսի վիճակ պիտի ստեղծվի, որ բոլորը հասկանան՝ սա կոնստրուկտիվ պրոցես է, և բոլորն էլ, եթե խելոք պահեն իրենց, ի վերջո գոհ կլինեն։ Սա է ճանապարհը»։



          Ստեղծված իրավիճակը քաղաքագետ նմանեցնում է 1988 թվականին, երբ խորհրդային իշխանությունը համոզվեց, որ ամեն ինչ անհույս է և հեռացավ։ Անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ռեժիմից ազատվելու պաշտոնական կոչերով հանդես եկել ու միացել քաղաքացիական անհնազանդությանը։ Քաղաքական բոլոր ուժերն են միացել ժողովրդի պայքարին։ Փողոցում են նաև Դաշնակցության երիտասարդները։



          Աշխարհաքաղաքական կարևոր դերակատարները պաշտոնական դիրքորոշում են արտահայտել, որ պատրաստ են աշխատել նոր կառավարության հետ։



          Մանվել Սարգսյանը վստահ է՝ Հանրապետական կուսակցությունը համաժողովրդական շարժմանը դիմադրելու որևէ ռեսուրս չունի․ «Ոչ մի ռեսուրս էդ մարդիկ չունեն, հոգեբանորեն դեռ հույսեր են տածում։ էդ մարդիկ դեռ էսպիսի վիճակ չեն տեսել։ Հայտարարություններ են տարածում, թե ժողովուրդն ուզում է մեզ վնասի, բանտեր են նստեցնելու։ ՀՀԿ-ն գողացված խոշոր սեփականատերերի ակումբ էր, հիմա անտեր են մնացել, էստեղ-էնտեղ են ընկել։ Ժողովուրդը պիտի ճիշտ աշխատի, որ իշխանությունն էլ ԲՀԿ-ի պես հասկանա, որ ժամանակավոր կառավարության որոշումները ենթական են հուլուհնազանդ կատարման։ Պիտի նոր վարչապետ ընտրվի, հետո Պառլամենտը կցրվի և նոր ընտրություններ կանցկացվեն»։



          Մանվել Սարգսյանը ճիշտ է համարում համաժողովրդական շարժման դրած սկզբունքները՝ փոխել ընտրական օրենքը, որը Սերժ Սարգսյանի «հագով» է գրված։ Հաջորդիվ պետք է կուսակցությունների մասին օրենք ընդունել՝ վերագրանցել կուսակցությունները, որ այդ խուլիգանական 70 կուսակցությունները դուրս գան։ Քաղաքական դաշտը պետք է կանոնավորել, որ արդար ընտրություն լինի։



          Մանվել Սարգսյանը կտրականապես բացառում է ՀՀԿ-ի կողմից ուժի կիրառման հնարավորությունը։



          «Ոչ մի բան էլ չեն անի։ Ուժի կիրառումը դա մահ է դիմադրող ՀՀԿ-ականների համար։ Էն մեկը հասկացանք, որ թռավ գնաց, սրանք ովքե՞ր են ընդհանրապես։ Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ուժ կիրառի, կմնա էդ տանկերի տակ։ Ո՞նց ուժ կկիրառեն, արդեն Բանակն է միանում ժողովրդին»։



          Մեծ է հավանականությունը, որ շուտով ոստիկանությունն էլ անցնի մարդկանց կողմը. «Եթե ՀՀԿ-ն մեկ օր էլ ուշացնի, մնալու են ոստիկանության և բանակի ակերի տակ։ Պետք է այս ամենին լուրջ մոտենալ։ Պետք է կոնստրուկտիվ պրոցես տարվի։ Այ ընկեր, էդպես չի էլի, վերջացել է ձեր ժամանակը․ հիմա պետք է ծառայություն մատուցեք ժողովրդին ու հեռանաք», հավելեց քաղաքագետը։

          Comment


          • Are the three diasporan political parties supporting Nikol Pashinyan's revolution?

            Comment


            • Originally posted by lampron View Post
              Are the three diasporan political parties supporting Nikol Pashinyan's revolution?
              If they want to be relevant in the future Armenia...
              Though ARF put a big for sale sign on its forehead and proved that it is good only to be used as a door mat on parliament entrance.
              Last edited by Hakob; 04-25-2018, 06:08 AM.

              Comment


              • Republican Party is taking its last breath. Let’s wish it peace and tranquility and easy transition into twilight world.
                Աստված հոգներին օղորմի, հայ ժողովուրդը դա չի անելու։

                Comment


                • Ռուբեն Վարդանյան. Մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, նրանք դեմ են բոլոր օլիգարխներին

                  Սերժ Սարգսյանի գնալը ճիշտ էր․ Ռուբեն Վարդանյան

                   

                  Comment


                  • Տղերք, մենք միշտ ձեր հետ ենք եղել. ոստիկանները՝ ցուցարարներին

                     

                    Comment


                    • Ինչ սարսափելի բան պիտի լիներ այսօր

                      • Lragir.am
                      • Ներքին կյանք - 26 Ապրիլի 2018


                      Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքում հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժային կառույցների ղեկավարներին և քննարկել արտակարգ դրություն մտցնելու հարցը:





                      Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակի մոտակայքում կուտակվել էր բավականաչափ տեխնիկա, զրահամեքենաներ: Վազգեն Սարգսյանի փողոցից հետո դրանք տեղափոխվել են ՀՀԿ-ի շենքի մոտ:



                      Ավելի ուշ տարածվեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Չեմ ցանկանում գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից: Առավել ևս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:



                      … Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս: …Այս պահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը: … Բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը: Նման բան թույլ տալ չի կարելի: Ուստի դիմում եմ բոլորին: Սթափվեք, տղե´րք: Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին: Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության»:



                      Ոստիկանապետի այս խոսքում ամեն ինչ ասված է: Ավելին, զգացվում է տագնապ, որ ամեն ինչ ոչ թե հետեւում է, այլ առջեւում: Վովա Գասպարյանը ոստիկանության ու անկախ պետականության մասին այսքան տագնապով խոսել էր նաեւ նախքան այս իրադարձությունները, կոլեգիայի նիստում:



                      Վովա Գասպարյանին խոշոր հաշվով հաջողվել է թույլ չտալ, որ ոստիկանությանն «այս կամ այն կողմ չքաշեն»: Դրա շնորհիվ Երեւանում այս բուռն օրերին առայժմ հաջողվեց խուսափել խոշոր բախումներից ու աղետներից:



                      Հասկանալի է, որ խնդիրն այստեղ իշխանությունն է ու նրա դիրքորոշումը: Վովա Գասպարյանի հայտարարությունը կարծես թե ահազանգ է բախտորոշ ինչ որ իրադարձություններից առաջ:

                      Comment

                      Working...
                      X