Բոլոր քաղաքական ուժերը պետք է Նիկոլի վրա դնեն այս ամենակարևոր հարցը
Հայաստանի համար այսօրվա գերխնդիրը արդար ընտրություններ կազմակերպելն է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց “Հայկական ծրագրեր” ընկերության ղեկավար Աշոտ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս շարժումն ընդամենը դրա առաջին քայլն է, իսկ վերջնական խնդիրն արդար ընտրություններ կազմակերպելն է:
“Եթե ընտրությունները նախորդ մեթոդներով են իրականացվելու, մենք անընդհատ ունենալու ենք ՀՀԿ, ունենալու ենք Սերժ Սարգսյան: Այսինքն՝ ոչ թե պետք է պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, այլ պետք է խնդիրը դիտարկել հետևյալ կերպ՝ ո՞վ կարող է ապահովել արդար ընտրությունների անցկացում: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի կարող, և ակնհայտ է, որ Նիկոլ Փաինյանը կարող է: Ես տեսնում եմ, որ այսօր այդ խնդիրը կարող է լուծել Նիկոլ Փաշինյանը: Արդար ընտրություններ պետք է լինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է Նիկոլի վրա դնեն այս ամենակարևոր հարցը: Իսկ թե այդ ընթացքում կառավարությունն ինչ պետք է անի, դա արդեն տեխնիկական հարց է: Իմ կարծիքով՝ կառավարության հին կազմը պետք է աշխատի: Արդար ընտրություններ անցկացնելն այնքան դժվար ու կարևոր բան է, որ պետք է որոշվի, թե որքան ժամանակ անց են լինելու այդ ընտրությունները”,- ասաց նա:
Ըստ Խաչատրյանի՝ մի կողմից լավ է, որ շուտ լինեն ընտրությունները, օրինակ, երեք ամիս անց, բայց մյուս կողմից հնարավոր է երեք ամիսը քիչ է, որպեսզի ճնշված քաղաքական կուսակցությունները կարողանան որոշակի կազմակերպվել և այլն: Այսինքն՝ պետք է քաղաքական ուժերը գան եզրակացության, թե քանի ամսից պետք է անցկացվեն նոր ընտրությունները:
Աշոտ Խաչատրյանի հաջորդ դիտարկումն այն է, որ Սահմանադրությունը պետք է փոփոխվի: “Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում աշխատում է 1996 թվականին ընդունված Սահմանադրությունը, որը մի նախադասությունից է բաղկացած՝ ժողովուրդը 100 տոկոս էլ հավաքի, իշխանություն տվող չկա”,- նշեց նա:
Աշոտ Խաչատրյանն առաջարկում է ամենածանր պատիժ սահմանել ընտրությունները կեղծելու համար՝ որպես պետականության ու ժողովրդի դեմ գործած հանցագործություն:
- ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
- Ներքին կյանք - 27 Ապրիլի 2018

Comment