ՀՀԿ-ի համար թիվ մեկ խնդիրը, որ փորձելու են լուծել
Մեր զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը
Պարոն Դանիելյան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպեց բոլոր խմբակցությունների հետ, հատկապես լարված անցավ ՀՀԿ-ի հետ հանդիպումը։ Արդյոք այս իրավիճակը փակուղային է դառնում, մասնավորապես այն, որ ԱԺ-ն ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու միայն մեկ տարբերակ կա՝ եթե ԱԺ-ն չհաստատի կառավարության ծրագիրը։ Կարո՞ղ է ինչ-որ պահի ՀՀԿ-ն Փաշինյանին փաստի առաջ կանգնեցնի և այնպես անի, որ ԱԺ-ն չցրվի։
Նախ՝ ուզում եմ նշել, որ երևի առաջին անգամ խորհրդարանն սկսեց նմանվել խորհրդարանի։ Առաջին անգամ վարչապետի թեկնածուին առանց խնայելու տալիս էին հարցեր, հարցերը կրկնում էին, տարբեր անկյուններից էին մոտենում։ Դա հիշեցնում էր Կոնգրեսի քննարկումները, և այդ առումով ողջունելի է, որ առաջին անգամ խորհրդարան տեսանք։ ՀՀԿ-ի նման մոտեցման նպատակն է այնպես անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը սայթաքի, ինչը բնական է։ Բայց մեզ այլ թեմա պետք է հետաքրքրի, որ Նիկոլ Փաշինյանը հարցերին պատասխանում էր ոչ թե որպես մարդ, որը ժամանակավոր, երկու ամսով եկել է նոր ընտրություններ անցկացնի ու հեռանա, այլ հարցերին պատասխանում էր որպես մարդ, որը պատրաստվում է առնվազն մեկ տարի վարչապետ աշխատել, գուցե ավելի շատ։ Եվ տնտեսական հարցեր էին քննարկվում, և ներքին քաղաքական հարցեր, և հարթակի օրակարգը մի կողմում էր մնացել։
Հաջորդը, որ պետք է արձանագրենք, այն է, որ Հայաստանում գլխավոր քաղաքական մարմինը խորհրդարանն է, և ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն իր համար հետևյալ ռազմավարությունն է որդեգրել. Իրավիճակը հանգստացնելու համար զիջել, վարչապետի պաշտոնը տալ Փաշինյանին և սպասել առնվազն մեկ տարի։ Եթե այդ ընթացքում որևէ ֆորս-մաժոր չլինի, մեկ տարի անց շատ հեշտությամբ կարող են անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդ ընթացքում էլ կսպասեն, թե որտեղ և որքան կսայթաքի նոր վարչապետը։ Սա ՀՀԿ-ի համար թիվ մեկ խնդիրն է, որ պետք է լուծեն՝ թույլ չտալ, որ նոր խորհրդարան ձևավորվի։ Մյուս կողմից, սա ոչ թե ազգային համաձայնության խորհրդարան է լինում, այլ Նիկոլ Փաշինյանին տրվում են բոլոր հնարավորությունները, որ անի այն, ինչ ուզում է՝ և լավի համար պատասխանատվություն կրի, և սայթաքումների ու ոչ արդյունավետ քաղաքականության համար։
Մյուս դիտարկումն այն է, որ բոլոր օրինագծերը, որ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողով, առաջին անգամ կլինեն բուռն քննարկումներ։ Բոլորովին պատահական չէ, որ ՀՀԿ-ն ներկայացնում են մարդիկ, որոնք որոշակի գիտելիքներ ունեն, ի տարբերություն այն մեծ մասսայի, որոնք ուղղակի անգրագետ են։ Այսինքն՝ այդ շերտն է առաջ եկել և ապագայում սպասվող բոլոր քննարկումները լինելու են շատ բուռն և հնարավորինս պրոֆեսիոնալ դրված՝ հաշվի առնելով իրավիճակի փոփոխությունը։
Ըստ էության՝ եթե առաջիկա մեկ տարում ընտրություններ չլինեն, կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունները շարժումը փակուղի տարան և ծուղակի մեջ գցեցին։ Այսինքն՝ ՀՀԿ-ն կարող է հաստատել կառավարության ծրագիրը, իսկ Փաշինյանը այս մեկ տարում չի կարող այնպիսի քայլեր անել, որ հանրային նույն աջակցությունն ունենա, ինչ այսօ՞ր։
Նախ՝ որքանով ես եմ հասկանում, ՀՀԿ-ի համար կարևորը խորհրդարանը պահպանելն է և թույլ չտալը, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նոր ընտրություններ անցկացնել, եթե խորհրդարանի մեծամասնությունը հավանություն տա կառավարության ծրագրին։ Այսինքն՝ եթե անգամ Փաշինյանի կառավարությունը մեկ նախադասությամբ թուղթ բերի և բանավոր հարցերին պատասխանի, ՀՀԿ-ականները կհամարեն, որ հարմար է և կընդունեն այդ «ծրագիրը»։ Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ հաջողության կհասնի Նիկոլ Փաշինյանը, դա կախված է նրանից, թե ինչ կանի, ում վրա կհենվի, ինչ լրատվական ու գաղափարական քաղաքականություն կտարվի, ինչ փոփոխություններ կարվեն։ Օրինակ՝ շատ հնարավոր է, որ բազմաթիվ ծանրագույն տնտեսական հանցագործությունների մասին հաղորդումներ լինեն մամուլում, նաև դատարաններում, ու այդ դեպքում կերևա՝ այդ հանցագործությունները կսկսե՞ն բացահայտվել են, թե ոչ։ Ես կարծում եմ, որ առաջիկա ժամանակներում նման գործեր կլինեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա այնպիսի իրավիճակ ստեղծել, որ խորհրդարանն այլ ելք չունենա, քան կողմ քվեարկելը, կամ կողմ չքվեարկելու դեպքում իրենք կորցնեն իրենց դեմքը, և արդեն հանրությունը նորից փողոց դուրս գա, այդ դեպքում կլինեն հաջողություններ։ Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կվարի նոր կառավարությունը։
Հաջորդ հարցն այն է՝ արդյոք նոր կաբինետը միասնական թիմ է լինելու, թե ոչ։ Այսօրվա քննարկումներից զգացվում է, որ այն միասնական թիմ չի լինելու, այլ լինելու է բոլոր 4 կուսակցությունների մասնակցությամբ կառավարություն։ Այդ դեպքում վարչապետի իմ նշած քայլերը լինելու են խիստ սահմանափակված ԱԺ-ում և կառավարությունում։ Այդ պայմաններում ես շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես են կատարվելու խոստացված փոփոխությունները:
Ձեր կարծիքով՝ տեղի ունեցածն ի՞նչ էր՝ թավշյա հեղափոխությո՞ւն, վարչապետի փոփոխությո՞ւն, ի վերջո, ո՞րն էր արդյունքը։
Ես կարող եմ մի քանի արդյունք նշել։ Առաջինն այն է, որ հանրությունը փոխվել է, երկրորդ՝ եղած կուսակցությունները հնացած են և կարծում եմ՝ նոր կուսակցություններ կստեղծվեն, որովհետև օլիգարխից, մեկ հոգուց կազմված և աշխատավարձ ստացող պատգամավորներն արդեն հնացած երևույթ են։ Երկրորդ՝ կուսակցական լինելը բացասական երևույթ է, հիմա կա երիտասարդություն, որը պատրաստ է մտնել քաղաքականության մեջ, և երրորդ՝ նոր խորհրդարանը, անկախ նրանից, թե դա երբ կլինի, լինելու է նոր կուսակցություններով, նոր մտածողությամբ, նոր կառուցվածքով։ Այսինքն այս պրոցեսը պետք է գնա, և պետք չի ամբողջ շարժումը կապել մեկ անձի հետ։ Ամբողջ ազգի ճակատագիրը մեկ հոգու քայլերով չպետք է կապված լինի։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ քայլ կատարեց, որ համաժողովրդական շարժում սկսվի, իշխանափոխություն լինի, Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից, բայց շարունակությունը պարտադիր չէ, որ մեկ անձով պայմանավորվի։ Դա արդեն հանրային գործ է և արդեն պետք է հանրությունը փոփոխվի։
- ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
- Հարցազրույց - 30 Ապրիլի 2018

Comment