Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

The winner is the first......

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • The winner is the first......

    Կհաղթի նա, ով առաջինը կսկսի պատերազմը

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
    Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012

    Ճիշտ չէր լինի համարել, թե 1994-ի մայիսին հայկական զինված ուժերը փայլուն հաղթանակ են տարել: Պարզապես հայկական բանակը կարողացավ վստահորեն խափանել պատերազմում բեկում մտցնելու Ադրբեջանի փորձերը, նրան զրկելով ընդունելի արդյունքներ ձեռք բերելու հույսից, իսկ այդպիսին կարող էր լինել Ղարաբաղի զգալի մասի նկատմամբ վերահսկողության հաստատումը:
    Միաժամանակ, ԼՂՀ բանակը չկարողացավ վերադարձնել Շահումյանն ու Դաշտային Ղարաբաղի տարածքները, կորցրեց Հորադիզի կարևոր ելուստի վերահսկողությունը: Հայկական զինված ուժերի առջև, երևի, երբեք դրված չի եղել ադրբեջանական զինված ուժերի լիակատար ոչնչացման և Կուր գետի աջափնյա ռազմավարական տարածքների գրավման խնդիրը, ինչը թույլ կտար քաղաքականության մեջ հասնել միանգամայն այլ արդյունքների: Ադրբեջանը հայտնվել էր օրհասական վիճակում, բայց հայկական ղեկավարությունն ու հրամանատարությունը չօգտվեցին դրանից:
    Հայաստանը ղեկավարում էին դեռևս բավարար փորձ չունեցող քաղգործիչներ, իսկ հրամանատարությունը հիմնականում գտնվում էր պատահական, բնավ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հսկողության ներքո: Այսօրվա իրավիճակը հետևանք է այդ իրադարձությունների, բայց, իհարկե, հետագա գործընթացներն ավելի մեծ չափով կանխորոշեցին ստեղծված իրադրությունը: 1994-2011 թթ. Հայաստանը վարել է անօգուտ արտաքին քաղաքականություն, որը պաշտպանել է իշխանական և ընդդիմադիր քաղգործիչների և քաղաքական խմբերի մեծ մասը, ինչը պայմանավորված է սոցիալական խոր ճգնաժամով:
    Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործոնն այն է, որ միշտ ուղղված է եղել քաղաքական ղեկավարության ու նրա շրջապատի շահերի ու անվտանգության բավարարմանը: Դա դարձել է մեր երկրի ավանդույթը, որը միշտ փորձում են ներկայացնել որպես քաղաքականություն և քաղաքական չափավորություն: Հայաստանը սպասողական դիրք է բռնել, նախընտրելով զուսպ պատասխանել արտաքին մարտահրավերներին` ոչ մի լուրջ ջանք չգործադրելով միջազգային ասպարեզում այս կամ այն քայլն անելու ուղղությամբ: Փաստորեն, Ադրբեջանը ձախողել է զինադադարի մասին նախկին պայմանավորվածությունները և «ծուլընթաց» պատերազմ է սկսել, նպատակ ունենալով Հայաստանին հարկադրել զիջումների, ինչը, անտարակույս, նրան հնարավորություն կտար դուրս գալու բանակցություններից ու կարգավորման գործընթացից: Բայց դա տեղի չի ունենում, և տարածաշրջանում գոյատևման ու կենսագործունեության հեռանկարը ոչ մի բացատրություն չունի: Աշխարհում շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել հայկական շահերի տեսանկյունից` ինչպես ղարաբաղյան հարցի, այնպես էլ ուրիշ էական հարցերի առնչությամբ: Ակնհայտ է, որ ուժի առաջատար կենտրոնները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան, Իրանը և այլ պետություններ պաշտպանում են և կպաշտպանեն Հայաստանին, որը դուրս է բերվել համաշխարհային քաղաքականության «ռեզերվից» և դարձել է Թուրքիայի նվաճողամտության զսպման կարևոր գործոն: Թուրքական քաղաքականությունը դառնում է Արևմուտքի և Արևելքի առաջատար պետությունների քաղաքական ռազմավարությունների զարգացմանը սպառնացող վտանգներից ու աննպաստ պայմաններից մեկը: Թուրքիան ենթարկվում է համաշխարհային և տարածաշրջանային մեկուսության ու շրջափակման, և դա տեղի է ունենում առնվազն ամերիկացիների ու եվրոպացիների համաձայնությամբ` այդ «դավադրությանը» Ռուսաստանին միացնելու նպաստավոր ակնկալիքներով, այդ քաղաքականությանն Իրանին և արաբական առաջատար պետություններին միացնելու դրական հեռանկարով:
    Հայաստանն անցկացնում են քաղաքական խութերի միջով, ապահովելով նրա կենսագործունեությունը, նրանից ակնկալելով ավելի արդյունավետ պետական գործառություն: Ադրբեջանին հնարավորություն են տալիս ցուցադրելու իր «յուրօրինակ անկախությունը», իրականում նրան դարձնելով «նավթի տակառ», որը Բաքվի ղեկավարության ամեն հերթական հոգեցնցման ժամանակ մոտեցնում են հնարավոր մեծ պատերազմի սպառնալիքի կրակին, ուր նա շատ ավելին կարող է կորցնել, քան տարածքները: Ադրբեջանի ռազմական ջախջախումն ու քաղաքական անկամությունը մնում են բոլոր շահագրգիռ տերությունների ծրագրերում, ու եթե անգամ ադրբեջանական ղեկավարությունն այնքան էլ լավ չի հասկանում դա, ապա զգացողությունների մակարդակում դա ավելի ու ավելի է թափանցում, առնվազն, քաղաքական խավի գիտակցության մեջ, որը պատասխաններ չի գտնում, թեև դրանք, կարծես, պետք է ակնհայտ լինեն: Այն ըմբռնումը, թե Ադրբեջանը բավական երկար չի կարող գոյատևել իր ներկա տեսքով և ճանաչված տարածքների շրջանակներում, բխում է ոչ միայն որոշակի տարածաշրջանային ծրագրերից, այլև սահմանների և ազդեցության ոլորտների վերաձևման ընդհանուր սկզբունքներից:

  • #2
    Re: The winner is the first......

    Մի շարք առաջատար պետություններ սկսել են ակնհայտորեն հասկանալ, որ մեծ մոլորություն կլիներ երկարաժամկետ ծրագրեր կապել Ադրբեջանի հետ: Այդ ժողովուրդը դատապարտված է կորցնելու ոչ միայն պետականությունը, այլև հայրենիքը, ցրիվ գալու Եվրասիայի հսկայական տարածքներում, ձուլվելու և կազմելու ենթազերային խմբեր, ինչպես պոլովցիների հետ կատարվեց: Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի` կամ հաշտվելու մի երկրի վիճակի հետ, որը չի ունենա ո՛չ քաղաքական, ո՛չ տարածքային հավակնություններ, և ենթակա է ավելի մեծ տարածքներ կորցնելու հեռանկարի, կամ էլ դառնալու է Թուրքիայի արբանյակ կազմավորում և ոչնչանալու թուրք ղեկավարության հետապնդած ամեն տեսակի վեհապետական նկրտումների ցնորական բավիղներում:
    Դրա հետ մեկտեղ, հայկական ռեսուրսը հենց ռեսուրս է նրա համար, որ օգտագործվի, ընդ որում, ոչ մի կասկած չկա, որ եթե հայ ազգը տարածաշրջանային աշխարհաքաղաքական նախագծերին ակտիվ մասնակցության վճռական նախաձեռնություններով հանդես չգա, ապա Հայաստանը ոչ միշտ կդիտվի որպես քաղաքական գործոն: Այլ կերպ չի կարող լինել, այլ կերպ չի լինում քաղաքական պատմության մեջ: «Մեծ եռյակի» հայտնի հայտարարությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ ոչ միայն քարոզչական հնարք է, որն ընդհանուր ոչինչ չունի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ինչպես նաև նրանց ծիրում գտնվող պետությունների իրական ծրագրերի ու մտադրությունների հետ:
    Այդ հայտարարությունը կարող էր միանգամայն ուրիշ լինել և ոչ մի հույս չտալ Ադրբեջանին, անգամ շինծու հույս, եթե Հայաստանը որդեգրած լիներ քաղաքական այլ ոճ և վարեր ավելի բովանդակալի քաղաքականություն: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և իշխանական մեկնաբանները բազմիցս հայտարարել են, որ չկա ղարաբաղյան խնդրի լուծման մեկ այլ տարբերակ ԼՂՀ-ի անկախ պետականության ճանաչումից բացի` Հայաստանի հետ նրա ցամաքային տարածակապի ու անվտանգության միջազգային երաշխիքների ապահովմամբ: Սա միշտ մատնացույց են անում «պալատական» փորձագետներն ու քաղգործիչները, որոնք պնդում են, թե, իբր, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ մշակված մադրիդյան սկզբունքները Հայաստանի այդ մտադրություններն ու պայմանները պարունակում են:
    Պետք է ասել, որ ԼՂՀ-ի գոյության այդ խիստ սահմանափակ ձևաչափը, որ ենթադրում է հայ ղեկավարությունը, ամենևին չի երաշխավորում ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի անվտանգությունը: Բայց նույնիսկ այդ ձևաչափը լիովին բացակայում է և չի ենթադրվում մադրիդյան սկզբունքներում` որևէ հայտնի վարկածի ձևով: Պատահական չէ, որ բանակցությունների հենց սկզբից (դեռ մինչև մադրիդյան սկզբունքների մշակումը) հայ ղեկավարությունն ավելի շատ էր շահագրգռված բանակցությունների գաղտնիությամբ, քան ադրբեջանականը, ինչը ոչնչով հիմնավորված չէր ո՛չ բանակցությունների հաջողության, ո՛չ ազգային շահերի տեսակետից: Շահագրգիռ պետությունները չեն կարող Հայաստանին թիկունք կանգնել այն աստիճանի, որ թույլ չտան անելու այն զիջումները, որ անում է Հայաստանն ինքը: Եթե Հայաստանը նման էական զիջումներ է թույլ տալիս, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չպետք է դրան գնան, դժվար է պատկերացնել:
    Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, անհուսալիորեն տանուլ տալով քաղաքական և տեղեկատվական պատերազմը և գրավելով սպասողական դիրք, հույս ուներ, թե կկարողանա ավելի շահեկան դիրք գրավել և բացառել կարգավորման` երկրի համար կործանարար պայմանները: Բայց անհնար է շարունակ համաձայնել հակառակորդի և միջնորդների պահանջներին` ղեկավարության դեմքի ու քաղաքական բարօրության պահպանման մղումով: Մոտենում է հատուցման ժամը: Ո՞վ կարող է հիմնավորված և բավականաչափ առարկայական բացատրություն տալ, թե այդ ինչպե՞ս են մադրիդյան սկզբունքները արտացոլում և ենթադրում կարգավորման այն պայմանները, որոնց մասին հայտարարում է Հայաստանի ղեկավարությունը:
    Պատերազմական գործողությունների վերսկսումն այն ըմբռնմամբ, որ ենթադրվում է ընդունված քաղաքական բանավեճում, հնարավոր է միայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև միանգամայն որոշակի պայմանավորվածության պարագայում, ինչը ներկա պահին չի կարող լինել: Թուրքիան կարող է շահագրգռված լինել ղարաբաղյան երկրորդ պատերազմով, եթե նա սաստիկ մեկուսացված ու շրջափակված լինի և անհրաժեշտություն առաջանա ցուցադրելու իր դերը տարածաշրջանում: Այլ բան է, որ Ադրբեջանն ընտրել է մանր դիվերսիաների և սադրանքների մարտավարությունը` ռազմաճակատի ամբողջ երկայնքով, ինչը վաղ թե ուշ կհանգեցնի պատերազմի, բայց արդեն Հայաստանի նախաձեռնությամբ, որի համար այդ իրավիճակն անընդունելի կդառնա: Ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանը կշարունակի այդ մարտավարությունը` հույսը դրած Հայաստանի համբերության վրա, այն բանի վրա, որ նա կնախընտրի նստած մնալ իր զինվորների թիկունքում, ինչը և մինչ օրս հաջողությամբ անում է:
    Հայաստանը պետք է համոզված լինի, որ պատերազմն իր համար վատթարագույնը չէ, որ հույսեր կան ոչ միայն լուծելու խնդիրը, այլև, իրոք, հաղթանակ տանելու, ջախջախիչ պարտության մատնելու ոսոխին: Պատերազմական գործողությունների վերսկսման առումով կանխասահմանում չկա, քանի որ երկու կողմերի քաղաքական ղեկավարներն աղետալիորեն կտրված են իրենց ժողովուրդներից, որոշումներն ընդունում են առանց ազգային շահերի հաշվառման: Կհաղթի ոչ թե նա, ով ավելի լավ է նախապատրաստված պատերազմին (տվյալ պարագայում դա ամենակարևոր գործոնը չէ), այլ նա, ով կսկսի պատերազմը: Բացի այդ, կարող է լինել պատերազմի երկու վարկած` երբ Թուրքիան դրանով շահագրգռված է, և երբ Թուրքիան դրանով շահագրգռված չէ:

    Comment


    • #3
      Re: The winner is the first......

      Հայաստանի ղեկավարությունը, զարմանալիորեն, ամբողջ 20 տարի պայքարում է որևէ նախաձեռնության դեմ` ինչպես Ղարաբաղում, այնպես էլ հայկական սփյուռքում: Հայ ժողովրդի համար իրական այլընտրանք ունենալու ցանկության բացակայությունը լիովին համապատասխանում է Հայաստանի ղեկավարների գործողությունների ոճին: Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է դարձել, որ Հայաստանի առջև ծառացած են շատ ավելի կարևոր խնդիրներ, քան պատկերացնում են նրանք: Հայաստանի առջև խնդիր է ծառացած դառնալու տարածաշրջանային աշխարհաքաղաքականության գուցե և ոչ այնքան կարևոր, բայց, այնուամենայնիվ, սուբյեկտ և ուժի համաշխարհային կենտրոնների առանցքային գործընկեր:
      Այս ամենը հնարավոր կլինի, եթե «հայկական ցանցային կառույցը», որն իր հնարավորություններով արդեն այժմ ավելի ուժեղ է, քան առանձին պետություններ, վերակազմավորվի: «Հայկական ցանցային կառույցը» թիրախ է դարձել մի շարք խոշոր պետությունների համար, որոնք խնդիր են դնում չեզոքացնելու այն կամ դարձնելու իրենց գործընկեր: Մի շարք պետությունների հետախուզական ծառայություններում բարձրաստիճան շատ աշխատակիցներ կորցրել են ծառայական հեռանկարը և խոստովանել են իրենց ձախողումը հենց «հայկական ուղղության» ձախողման պատճառով: «Հայկական ցանցային կառույցը» ոչնչացնել կամ կլանել գրեթե անհնար է, բայց, ցավոք, ինքը հայկական իրականությունը դեռևս ձեռնամուխ չի եղել կոնկրետ կառուցվածքների վերակազմավորմանը:
      Չափազանցություն չի լինի, եթե պնդելու լինենք, որ Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս որպես արտասահմանյան հետախուզական ծառայությունների գործընկեր «հայկական ցանցային կառույցի» կլանման առումով: ՈՒստի կորսվում է պատմական արժեքավոր ժամանակը, չկա նոր խնդիրների ըմբռնում: Սակայն շատ լուրջ նախադրյալներ կան, որ ակտիվորեն ստեղծվող նոր կառույցներն ավելի լայն ու արդյունավետ գործունեություն կծավալեն: Եթե անգամ պատկերացնելու լինենք Հայաստանի ղեկավարության գործունեության մի իդեալական տարբերակ, նա, միևնույն է, ի վիճակի չի լինի կատարելու այն խնդիրները, որոնք հանգեցնեին տարածաշրջանի վերափոխմանը, որոշ պետությունների վերացմանը կամ ձևափոխմանը:
      Ներկայումս, Հայաստանի դիրքորոշման մերձեցումն ԱՄՆ-ի ռազմավարությանը, ինչպես նաև եվրոպական ընկերակցության առավել կարևոր աշխարհաքաղաքական խնդիրներին, հանգեցրել է Հայաստանի ղեկավարության քաղաքականության այս կամ այն գերակայության ու պատկերացման վերանայմանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան թեմային, ապա քաղաքական գլխավոր նորույթը դարձել է ձգտումը` բնակեցնելու Լեռնային և Դաշտային Ղարաբաղի հողերը, այդ տարածքների ներառումը Հայաստանի տնտեսության և կենսագործունեության համակարգի մեջ: Եթե այդ միտումը և կոնկրետ առաջադրանքների իրականացումը զարգացում ստանան, ապա, անտարակույս, դա հնարավորություն կտա լուծելու ԼՂՀ-ի ինքնահաստատման գլխավոր հարցերը:
      Ըստ էության, ԼՂՀ-ի անկախության նվաճումն ամենից քիչ է կապված արտաքին քաղաքականության ճանաչման հետ: Ավելին, միջազգային ճանաչման հասնելու մշտական փորձերը շատ վտանգավոր են ինչպես ռազմավարության, այնպես էլ անվտանգության հրատապ հարցերի տեսակետից: Կասկածից վեր է, որ ճանաչումը բնական գործընթաց է` պայմանավորված ԼՂՀ-ի, որպես պետության զարգացման առարկայական արդյունքներով: Հայաստանի ղեկավարությունն աստիճանաբար սկսում է չվախենալ ԼՂՀ-ի անկախությունից և հասկանում է, որ հայկական երկրորդ պետության հաստատումն ավելի կարևոր է դառնում Հայաստանի Հանրապետությունում իշխանության կայունության համար, քան ԼՂՀ-ի ենթադաս վիճակը: Հիմա մեծ տերություններն աշխատում են վերակենդանացնել ղարաբաղյան խնդրի միջազգային նշանակությունը և օգտվել սպառազինությունների` իրենց իսկ բորբոքած մրցավազքից:
      Ռուսաստանը լիովին տանուլ տվեց Ադրբեջանն իրենով անելու փորձերը` չնայած հսկայական զիջումներին ու զինամատակարարումներին: ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել լարվածությունը Հարավային Կովկասում, նպատակ ունենալով հակազդելու Թուրքիայի ու Ռուսաստանի շահերին ու դիրքորոշումներին: Ֆրանսիան ջանում է Հայաստանը ներառել եվրատլանտյան կառույցների մեջ: Արևմտյան ընկերակցությունը փորձում է Հայաստանը ներգրավել իր ծրագրերի մեջ` հակառակ Ռուսաստանի շահերի: Այս պայմաններում տրամաբանական կլիներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի բորբոքումը համարել աշխարհաքաղաքական պայքարի կարևոր գործոն: Իհարկե, այս վիճակում մեծ տերությունների ղեկավարների հայտարարությունը հասկանալ որպես ղարաբաղյան խնդրի այս կամ այն հարցի լուծման ձգտում` կլիներ միամիտ և վտանգավոր:
      Ներկայում, ինչպես երբեք, չի կարելի մեծ տերությունների դիրքորոշումները դիտարկել իբրև խաղաղարար: Այդուամենայնիվ, կարելի է պնդել, որ ծայրաստիճան նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար, որի աշխարհաքաղաքական նշանակությունը մեծացել է և անհրաժեշտ է օգտվել դրանից: Չի կարելի ձեռքից բաց թողնել աշխարհառազմավարական ծրագրերին մասնակցելու հնարավորությունը:

      Comment

      Working...
      X