Սիրանույշ Պապյան
Հարցազրույց - Հինգշաբթի, 06 Դեկտեմբերի 2012, 09:47
Մեր զրուցակիցն է «Փրկենք Երևանի դպրոցները երկրաշարժից» հիմնադրամի նախագահ, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը
Պարոն Մելքումյան, վերջերս ականատես եղանք Խանջյան փողոցի՝ դեռ չկառուցված շենքի փլուզմանը: Եթե առանց երկրաշարժի մեր շենքերը նման ճակատագրի են արժանանում, ի՞նչ է սպասվում երկրաշարժի դեպքում: Մասնագետները պնդում են, որ երկրաշարժի դեպքում 80 տոկոսը ենթակա է փլուզման:
Իսկապես, մենք ապրում ենք սեյսմավտանգ երկրում, որտեղ սեյսմիկ ռիսկը շատ բարձր է, և ունենք ծանր խնդիր՝ կապված խորհրդային ժամանակներում կատարված շինարարության հետ: Խորհրդային սեյսմիկ նորմերում, որոնք տարածվում էին ամբողջ Խորհրդային Միության տարածքում, չէին արտահայտվում հանրապետությունների սեյսմիկ յուրահատկությունները, սեյսմիկ վտանգը թերագնահատված էր: Փաստորեն կառուցվում էին շենքեր՝ նախատեսված 7 բալ երկրաշարժի, հազվադեպ 8 բալի համար: Հայաստանը Խորհրդային Միության կուսակցական լիդերների համար մի կետ էր քարտեզի վրա, և նրանք շինարարությունը թանկացնելու անհրաժեշտություն չէին տեսնում (օրինակ՝ յոթ բալի փոխարեն, եթե կառուցեին ութ բալանոց շենք, ապա շինարարությունը կթանկանար 8-10 տոկոսով, եթե ինը բալանոց շենք, կթանկանար 16-20 տոկոսով): Սա չէր համապատասխանում նրանց նպատակներին, դրա համար կառուցում էին էժան շենքեր: Արդյունքում ունեցանք Սպիտակի երկրաշարժի հետևանքները: Ուստի հիմա պետք է պաշտպանել գոյություն ունեցող շենքերը և, մասնավորապես, դպրոցների, հիվանդանոցների շենքերը և կառավարական այն շենքերը, որտեղից չինովնիկները կոչված են ղեկավարելու աղետից հետո: Խնդիրը, ցավոք սրտի, այդ մարդիկ չեն հասկանում: Բազմիցս զրուցել եմ նրանց հետ, շատ հոդվածներ ունեմ այս խնդրին նվիրված: Գուցե պատկերացնում են՝ ինչ մասշտաբի հետ գործ ունեն, և դրա համար չեն ուզում գլուխ դնել այդ հարցի հետ: Մի այսպիսի արտահայտություն կա՝ էկոլոգիայի և սեյսմակայունության խնդիրներն այնքան լուրջ են, որ դրանք չի կարելի վստահել քաղաքական գործիչներին:
Նրանց մեջ չկա՞ն կոմպետենտներ, որ հասկանան խնդրի լրջությունը, թե՞ պարզապես մեծ ծախսերից խուսափում են:
Ես կասեի և մեկը, և մյուսը: Մենք ունենք պետական մարմիններ, ԱԻՆ, ես հեռու եմ այն մտքից, որ այնտեղ մարդիկ չեն գիտակցում խնդրի կարևորությունը, բայց գիտակցելը բավարար չէ, պետք է գործել: Այո, խնդրի լուծումը կապված է նաև լուրջ գումարների հետ, բայց մենք չենք ասում, որ պետք է միանգամից սկսել շենքերի ամրացման գործընթացը, մենք ասում ենք՝ պետք է սկսենք այն շենքերից, որտեղ կան մարդկանց մեծ կուտակումներ: Օրինակ՝ դպրոցները, որտեղ սովորում է մատաղ սերունդը, առաջինը նրանց պետք է պաշտպանենք, երկրորդ՝ այն օջախներն են, որոնք օգտագործվում են աղետից հետո նյութական կամ առաջին օգնություն ցուցաբերելու համար: Ամբողջ աշխարհում գիտակցում են այդ գաղափարի կարևորությունը: Ուղղակի մեզ մոտ ինձ համար անհասկանալի պատճառներով խնդրին չեն տալիս այն լրջությունը, որն անհրաժեշտ է: Երևան քաղաքի վիճակն այնպիսին է, որ եթե Աստված մի արասցե տեղի ունենա երկրաշարժ Սպիտակի ուժգնությամբ, շենքերի 80 տոկոսը կքայքայվեն, կփլուզվեն կամ կհասնեն այն վիճակի, որ վերականգնումն այլևս իմաստ չի ունենա: Բացի այդ, մենք կունենանք 300.000 զոհ, հաշմանդամների, անտունների մասին էլ չեմ ասում, անթիվ անհամար են լինելու: Մենք նման երկրաշարժից հետո չենք կարող վերականգնվել, սա տասնյակ տարիներով երկիրը հետ կգցի:
Վերջերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սագսյանը, անդրադառնալով խնդրին, ասել է, որ սեյսմակայունության տեսակետից նորակառույցները շատ ապահով են:
Միանգամից ասեմ, որ չեմ կիսում այդ կարծիքը: Մեր երկրում ծաղկում է կոռուպցիան, իսկ դա չարիք է բոլոր ոլորտների, այդ թվում՝ շինարարության համար: Հաշվի առնելով այդ կոռուպցիան, համոզված չեմ, որ շինարարությունը կատարվում է պատշաճ կերպով: Ցավոք սրտի, մեզ մոտ սնկի պես աճում են իրենց նախագծային համարող կազմակերպություններ, որոնք իրավունք են վերապահում իրենց նախագծել բարձրահարկ շենքեր, բայց այդ կազմակերպությունների մակարդակը միջինից ցածր է, քանի որ լիցենզիա ստանալը մեզ մոտ շատ հեշտ է: Մի մխիթարանք կա. մեր սեյսմիկ նորմերը, որոնք ստեղծվեցին Սպիտակի երկրաշարժից հետո, բավական կոշտ են՝ համեմատած Սովետական Միության նորմերի հետ: Միակ հույսն այն է, որ լինելով նախագծված այս նոր նորմերի համապատասխան (եթե իհարկե համապատասխանում են), այս շենքերը կկարողանան դիմակայել հզոր ցնցումներին, բայց թե որքանով են նախագծողները հետևում նորմերին, պարզ չէ, ինչքանո՞վ է հետո շինարարությունը համապատասխանում նախագծին, պարզ չէ: Օրինակներից մեկն էլ փլուզված շենքն է, կան շենքեր, որոնք արդեն ունեն ճաքեր: Սակայն ես չեմ ուզում դա տարածել ամբողջ շինարարության վրա: Ես հույս ունեմ, որ որոշ շինարարական կազմակերպություններ, իսկ մենք իսկապես ունենք մի քանի պրոֆեսիոնալ կազմակերպություններ, բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, բայց մեծ մասը զուրկ են պրոֆեսիոնալիզմից, նրանց կադրերը շինարարական կադրեր չեն, այլ գյուղերից հավաքված մարդիկ են՝ բանվորներ, որոնք կարող են հող փորել, այդ նույն բահով գալիս են քաղաք, և իրենց հանձնարարվում է շինարարություն իրականացնել: Շինարարություն անողների 70 տոկոսը շինարարական կրթություն չունեն և նրանց ղեկավարներն էլ չունեն շինարարական կրթություն: Այս ամենը կոռուպցիայի արդյունք է: Եվ այս պարագայում ասել, որ մեր ներկայիս շինարարությունը հուսալի է, մակերեսային մոտեցում է:
Հեռու եմ այն մտքից, որ իշխանություններն ուզում են վատ շինարարություն լինի, բայց իշխանությունը չի ստեղծում այն նախադրյալները, որոնք հնարավորություն կտան հստակ ասելու, որ դա լավ է կառուցվում: Պետք է շատ խիստ լիցենզավորում լինի, մինչդեռ փորձաքննություն անցկացնող կազմակերպությունները լիքն են, որոնք կարող են գումար վերցնել և կառուցելու երաշխավորություն տալ: Սա է, որ կարելի է կարգավորել:
Պարոն Մելքումյան, արդյոք քարե շենքերն ավելի ապահով են, քան պանելայինները: Անշարժ գույքի շուկայում քարե շենքերը բարձր են գնահատվում ամրության տեսակետից:
Ժողովրդի մեջ սխալ կարծիք կա, որ քարե շենքերն ավելի սեյսմակայուն են: Դա կատարյալ հիմարություն է, քարե շենքերը ամենախոցելի շենքերն են: Համարում են, որ եթե պատերը հաստ են, ավելի կոնֆորտային պայմաններ են քարե շենքում ապրելու համար, սեյսմակայունության տեսակետից սա աբսուրդ է: Քիչ թե շատ հուսալի են խոշոր պանելներով կառուցված շենքերը: Հստակ կարող եմ ասել՝ մենք Սովետական Միության օրոք կառուցված հուսալի շենք չունենք: Եթե կլինի որևէ մասնագետ, որ հակառակը կպնդի, ես պատրաստ եմ վիճել: Չի կարող շենքը, որը նախագծված է եղել 7 բալի համար, հուսալի համարվել: Չէ՞ որ մեզ սպասվող երկրաշարժն ինը և բարձր բալանոց է ՀՀ սեյսմիկ նորմերով:
Սպիտակի երկրաշարժից դասեր քաղեցին միայն մասնագետները, նրանք էլ քիչ են մնացել երկրում, իսկ մենք այն ազգը չենք, որ դասեր քաղենք պատմությունից: Սպիտակն ու Գյումրին ավերվեցին, քանի որ այնտեղ շենքերը կառուցված էին թերագնահատված սեյսմիկ վտանգին համապատասխան, իսկ սեյսմիկ ազդեցությունը շենքերի վրա իրականում չորս անգամ ավելի էր, քան նրանք կարող էին կրել: Այն ժամանակ Կոմունիստական կուսակցությունը տարածեց, որ հայերը անորակ շինարարություն են իրականացրել, ինչը որ շենքերի փլուզման հիմնական պատճառը չէր:
Ես իմ գիտական կյանքը նվիրել եմ գոյություն ունեցող շենքերի սեյսմապաշտպանության հարցին, և սկսած 93-94թթ.-ից՝ զբաղվում եմ նոր տեխնոլոգիաների մշակմամբ: Նոր տեխնոլոգիաները մշակել եմ՝ օգտագործելով սեյսմամեկուսացման գաղափարը, որը հնարավորություն է տալիս արդյունավետ պաշտպանել շենքերը և թույլ չտալ, որ փլվեն ապագա երկրաշարժի ժամանակ: Մենք կարողանում ենք աստիճանաբար կտրել գոյություն ունեցող շենքերի հիմքերը և տեղադրել սեյսմամեկուսիչներ շենքերի հիմքի արանքում: Սեյսմամեկուսիչները շերտավոր ռետինամետաղական էլեմենտներ են, որոնք արտադրվում են Հայաստանում բարձր որակով, և մենք փորձարկում ենք այդ էլեմենտները: Այդ բնագավառում մենք ունենք աշխարհում առաջնություն, որովհետև միայն մենք ենք, որ կարողացել ենք մեկ բնակելի շենք և դպրոց կտրել հիմքից՝ առանց բնակիչների տեղահանման, և տեղադրել ենք սեյսմամեկուսիչների վրա: Դրանք շատ թույլ շենքը միանգամից դարձնում ենք սեյսմաանվտանգ: Այս տեխնոլոգիան կիրառում եմ նաև նոր շենքեր կառուցելու համար, որոնք բավական հուսալի են: Հայաստանում արդեն ունենք 37 շենք:
Վերջերս ստեղծեցի «Փրկենք Երևանի դպրոցները երկաշարժերից» հիմնադրամ, ամբողջ աշխարհով մեկ գումար եմ հայթայթում, դիմում եմ տարբեր երկրների իմ գործընկերներին, տարբեր կենտրոնների եմ դիմում, որոնք արդեն սկսել են փոքր-փոքր գումարներ փոխանցել:
Ամեն տարի իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, հարց է առաջանում. մեր՝ երկրաշարժի տեսակետից վտանգավոր երկրում ասֆալտի գործը այդքան կարևո՞ր է, թե սա կոռուպցիայի հարց է, կարելի՞ է ամեն տարի ասֆալտապատման կամ լուսավորության աշխատանք իրականացնել: Այդ ամենը լավ է, թող լինի, բայց առաջին չինովնիկները պետք է հասկանան, որ ապրում ենք “հրաբխի” վրա, չէ՞ որ մենք վտանգավոր սեյսմիկ պայմաններում ենք ապրում:

Comment