Re: Agriculture
Արոտավայրերը վարձով տալու վտանգի մասին. փորձագետ
Նարեկ Ալեքսանյան
27 ապրիլի, 2013
«Թվում է՝ պետական մակարդակի հարց է սա, և մարզպետարանն իրավունք չունի այլ երկրի հետ պայմանագիր կնքել ու տարածքներ տալ վարձակալության, այն էլ այսքան մեծ տարածքներ: Պարզվում է, որ կարող են: Մեր երկրի օրենքներով մարզպետարանի մակարդակով նման բան անել հնարավոր չէ, բայց ահա համայնքներն իրավունք ունեն որոշել և իրենց հողերը 99 տարով վարձակալության տալ հարևան երկրներին»,- Սյունիքի մարզի հազարավոր հեկտար հողատարածքները որպես արոտավայր հարևան Իրանին հանձնելու մասին ասուլիսի ժամանակ այսպիսի դիտարկում արեց ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը:
Ըստ Միրաքյանի, եթե հիմք ընդունենք միայն պաշտոնական տվյալները, այսինքն` անցած տարի Սյունիքի մարզպետարանի և իրանական կողմի հետ վավերացված հուշագրում և դրան հաջորդած պայմանագրում նշված թվերը (տրամադրվելիք 50 հազար հեկտարում 10 հազար ոչխար արածացնելու, ինչպես նաև բնակության համար եկող իրանցիների քանակը՝ 2 հազար հովիվ), և հաշվի առնենք, որ մահմեդականները գալու են ընտանիքներով, ապա առնվազն 10 հազար իրանցի է անորոշ ժամանակով բնակություն հաստատելու Սյունիքի մարզում: Գիտաշխատողի կարծիքով, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքներում հարևան 75 միլիոնանոց իսլամական պետության ներկայացուցիչների հայտնվելը մտհագության առիթ կարող է լինել:
Կարճաժամկետ տնտեսական շահ, ըստ Միրաքյանի, այդ գործարքի մեջ կա՝ ամեն հեկտարի դիմաց 25 դոլար, սակայն երկարաժամկետ հեռանկարում մեր երկրի տնտեսությունը չի կարող շահել:
Ասուլիսի մյուս բանախոսի, ՀԱԱՀ Ագրոնոմիկայի ֆակուլտետի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանի դիտարկմամ, ոչխարաբուծությունը վնասում է գյուղատնտեսության այլ ճյուղերի զարգացմանը, և նույնիսկ ԱՄՆ-ի նման պետությունը այդ ոլորտում 58-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, մինչդեռ տավարաբուծությամբ 4-րդն է:

Comment