Announcement

Collapse
No announcement yet.

Armenia's Energy sector

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    Հայաստանը մտադիր չէ հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից. Էներգետիկայի նախարարություն
    16.10.2015


    Թեեւ ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

    Հաղորդագրությանում նաեւ ասվում է.

    «Նոր ԱԷԿ-ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ եւ այդ նախաձեռնությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի։ Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է։

    Նախ՝ դրան խանգարեց Ֆուկուշիմայի վթարը, որից հետո ամբողջ աշխարհում փոխվեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ։ Դրանից հետո գտնվեցին նույնիսկ երկրներ, այդ թվում՝ նաեւ Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից։ Թեեւ երկար ժամանակ չպահանջվեց հակառակում համոզվելու համար։

    Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարվել էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ, որակյալ, հուսալի եւ էժան ռեսուրսներից մեկը։ Հայաստանը եւս չի պատրաստվում հրաժարվել դրա օգտագործումից։ Դեռեւս 2013թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը», իսկ կառավարության 2014թ. որոշմամբ՝ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացույցը»։ Այս երկու փաստաթղթերը ուղենշային են եւ անկախ ամեն ինչից, մինչեւ 2027թ. Հայաստանը պետք է ունենա նոր ատոմային բլոկ։

    Պարզապես ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացումը ստեղծում է հնարավորություններ մեկ անգամ եւս մանրակրկիտ դիտարկելու նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը։ Դրա համար Հայաստանը երկու-երեք տարի ժամանակ ունի։ Այդ ընթացքում կուսումնասիրվեն այն նոր տեխնոլոգիական լուծումները, որոնք առաջարկում է շուկան։

    Ինչպես հայտնի է, ի սկզբանե նախատեսված էր ունենալ մինչեւ 1000 մեգավատանոց բլոկ։ Սակայն Հայաստանի էներգահամակարգի ռեժիմային գործոններով պայմանավորված՝ այժմ նպատակահարմար են համարվում ավելի փոքր հզորությունները։ Խոսքը մինչեւ 600 մեգավատանոց հզորությամբ բլոկի մասին է։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիների ընթացքում կլինեն նոր եւ ավելի արդիական տեխնոլոգիաներ՝ այդպիսի բլոկ կառուցելու համար։

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    Հայաստանում նոր ատոմակայան չի կառուցվի
    2015-10-12
    Հեղինակ՝ Ավետիս Բաբաջանյան

    Օրերս Հայաստանում էր գտնվում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, որի հետ Հայաստանի իշխանությունները քննարկում էին գործող ատոմակայանի գործունեության ժամկետը …



    Օրերս Հայաստանում էր գտնվում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, որի հետ Հայաստանի իշխանությունները քննարկում էին գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու և նոր ատոմակայան կառուցելու հարցը:

    Հայաստանի ատոմակայանը կառուցվել է 1980թ. 30 տարի շահագործման ժամկետով, որը լրացել է 2010-ին, բայց քանի որ ատոմակայանը 6 տարի չէր շահագործվել 1989-1995թթ., որոշվել էր, որ ատոմակայանը կաշխատի մինչև 2016թ.: Սակայն Հայաստանի իշխանությունները «Ռոսատոմի» հետ որոշեցին հիմնանորոգման ենթարկել ատոմակայանը, և ռուսական կողմի տրամադրած 300 մլն դոլարանոց վարկով հիմնանորոգել այն և երկարացնել ԱԷԿ-ի գործունեության ժամկետը: Թեև չի նշվում, թե հիմնանորոգումից հետո դեռ որքան կաշխատի ատոմակայանը, բայց որոշ ակնարկներից կարելի է հասկանալ, որ այն կաշխաի ևս 20 տարի: Աշխարհի այլ երկրներում ևս նման հաջողված փորձեր կան: Հայաստանի իշխանությունները հավատացնում են, որ այդ ընթացքում հնարավոր է սկսվի նոր ատոմակայանի կառուցումը, որը կարող է ունենալ 600 ՄՎտ հզորություն՝ գործող ատոմակայանի 407 ՄՎտ հզորության փոխարեն:

    Նոր ատոմակայան կառուցելու մասին խոսակցությունները և բանակցությունները նոր չեն, դրանք շրջանառվում են արդեն 7 տարի, բայց ոչինչ այդ ուղղությամբ ձեռնարկված չէ, և դժվար էլ թե ձեռնարկվի: Խնդիրը Հայաստանի ֆինանսական հնարավորությունների բացակայությունն է: Նոր ատոմակայան կառուցելու համար ամենամոտավոր հաշվարկներով կպահանջվի 5-7 մլրդ դոլարի ներդրում, ինչը Հայաստանը չունի, իսկ արտասահմանյան ներդրողները նման ռիսկի չեն գնա. Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան խիստ սահմանափակ է, իսկ արտահանման հնարավորությունները՝ առավել ևս:

    Որևէ մեկը իր 5 մլրդ դոլարի ձեռքը կրակը չի ընկել, որ Հայաստանում ատոմակայան կառուցի: Նույնիսկ Ռուսաստանը, որի մասին ասում են, որ պատրաստ է տրամադրել անհրաժեշտ սարքավորումները, նման քայլի չի գնա՝ առաջին հերթին այն պատճառով, որ նոր և ավելի հզոր ատոմակայանի կառուցումը կնշանակի հրաժարում ռուսական գազից, ինչը բնականաբար ռուսներին պետք չէ: Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են նոր ատոմակայանի կառուցման անհնարինությունը և փնտրում են գործող ատոմակայանին այլընտրանք:

    Այդպիսի այլընտրանք կա, և ըստ Էներգետիկայի նախարարությունում կազմված ծրագրի՝ նախատեսվում է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Հայաստանում կկառուցվեն նոր ՀԷԿ-եր՝ 200-250 ՄՎտ հզորությամբ, հողմային տուրբիններ՝ 200 ՄՎտ հզորությամբ և նաև արևային ֆոտովոլտոյիկ կայաններ: Սրանց հզորությունը կլինի այնպիսին, որ դրանք միասին կփոխարինեն ատոմակայանի գործող էներգաբլոկին և մի փոքր էլ ավելի շատ էլեկտրաէներգա կարտադրեն:

    Այդ ծրագրերը հնարավոր է սկսեն իրականացվել արդեն 2016թ., և երբ այդ հզորությունները միացվեն բաշխման համակարգին, և Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվի, բոլորի համար առավել քան ակնհայտ կդառնա, որ մեզ նոր ատոմակայան պետք չէ, քանի որ դրա արտադրած էլեկտրաէներգիայի սպառողը չկա: Դրա համար իմաստ չունի զբաղվել խաբեությամբ, և ամեն անգամ հայտարարել, թե ուր որ է Հայաստանում կսկսվի նոր ատոմակայանի կառուցումը, ընդհակառակը՝ պետք է ազնվորեն խոստովանել, որ առաջիկայում կսկսվի ատոմակայանին փոխարինելու կոչված ՀԷԿ-երի և հողմային տուրբինների կառուցումը: Եվ երբ մեր ատոմակայանը այլևս պիտանի չի լինի շահագործման, ապա Հայաստանը ևս կհրաժարվի ատոմային էներգետիկայից:

    Հնարավոր է, որ դա ինչ-որ մարդիկ համարեն շատ մեծ ողբերգություն, քանի որ նրանք համարում են ատոմակայանի գոյությունը նաև ազգային հպարտություն և ազգային անվտանգության ապահովման տարր, իսկ մյուս մասը կհամարի մեծ ձեռքբերում, քանի որ նույնիսկ ամենահուսալի ատոմային կայանները պաշտպանված չեն բնական և տեխնածին աղետներից, և իրենց գործունեությամբ վնասում են շրջակա միջավայրին՝ այնպես, ինչպես հիդրոէլեկտրակայանները, հողմային տուրբինները և արևային կայանները, որոնք իբրև թե համարվում են մաքուր էներգիայի աղբյուր, բայց դրանցից յուրաքանչյուրը յուրովի է վնասում շրջակա միջավայրին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    ՀԷՑ-ի գնորդը 2010-ին Կիպրոսում գրանցված ընկերություն է
    Տնտեսական
    17 Սեպտեմբերի 2015,



    Արդեն հայտնել ենք, որ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հայտի մասին որոշման նախագիծը:

    ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի, ավելի հստակ՝ ազգայնացման մասին դեռ մի քանի ամիս առաջ ակնարկել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո մամուլում պարբերաբար խոսակցություններ էին շրջանառվում, որ ՀԷՑ-ը գնելու է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիրի Սամոն: Սակայն նա հերքում էր ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը:

    Թե ո՞վ է ՀԷՑ-ի նոր գնորդը, իհարկե, կբացահայտվի: Մինչ այդ, մի փոքր որոնում կատարելով համացանցում, պարզեցինք երկու կարեւոր փաստ ընկերության մասին: Պարզվում է՝ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, իսկ գրանցված է, ոչ ավելի, ոչ պակաս, օֆշորային գոտի համարվող Կիպրոսում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    ՀԷՑ-ը վաճառվում է. հայտնի է գնորդի անունը

    17 Սեպտեմբերի 2015,


    Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հայտի մասին որոշման նախագիծը:

    Այսպես` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված` «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ, և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.

    1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ամբողջովին կստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար).

    բ) ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ տալ եզրակացություն:

    2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` մասնակցել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց արտադրած արևային էներգիան վաճառել էլցանցերին
    Lragir.am
    Ներքին կյանք - 10 Սեպտեմբերի 2015,


    ՀՀ կառավարությունը խթանում է վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումը և այդ նպատակով հավանություն տվեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին: Դրանց համաձայն՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կկարողանա իր տան տանիքին տեղադրել արևային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա և վաճառել էլեկտրական ցանցերին:

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ վերոնշյալ գործընթացն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ մինչև 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից:

    Հարությունյանի խոսքով՝ որոշումներով կառավարությունը զարկ է տալիս արևային էներգետիկայի զարգացմանը: Ըստ փոխնախարարի՝ արդեն կան բազմաթիվ դեպքեր, տեղադրված են արևային պանելներ, բայց մինչ օրս հնարավորություն չի եղել ավելորդ էներգիան վաճառելու: «Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս, որ սեփական կարիքների համար տեղադրեն արևային պանելներ, ստանան արևային էներգիա, առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումը և երկարացնում հետգնումը, վնասում է տնտեսական շահավետությանը»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառի ավելի շատ էլէներգիա, քան տվել է էլեկտրական ցանցին, ապա նշանակում է, որ պետք է համապատասխան չափով վճարի ներկայում հաստատված սակագնով, իսկ եթե պակաս էներգիա սպառի, կվճարվի տված էլեկտրաէներգիայի դիմաց:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....FuycSSHJ.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    Փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ. «Հայկական ժամանակ»

    27.03.2015

    ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը: Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ:

    Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին: Իրավիճակը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատեց ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրեց, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է:

    Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում: Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում: Մեր տեղեկություններով, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով:

    Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչե սեփականատիրոջ փոփոխությունը: Ինչպես արդեն նշել ենք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել «ՀԷՑ»-ը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

    Մանրամասները` yerkir.am կայքում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    Հայաստանը 20 մլն եվրո դրամաշնորհ կստանա էներգաարդյունավետության ծրագրերի համար
    17.03.2015



    Հայաստանը 20 մլն եվրո դրամաշնորհ կստանա համայնքային էներգաարդյունավետության ծրագրերի համար։ Այս մասին լրագրողներին մարտի 16-ին հայտարարել է էներգաարդյունավետության եւ էկոլոգիական գործընկերության Արեւելաեվրոպական հիմնադրամի տնօրեն Անդերս Լունդը։

    «Վստահ եմ, որ երբ մենք սպառենք այս միջոցները, կարող ենք լրացուցիչ ֆինանսավորում ստանալ»,- հայտարարել է նա։

    Յուրաքանչյուր ծրագրի համար հատկացվող գումարի չափը կորոշվի՝ ելնելով նախագծի առանձնահատկություններից, պարզաբանել է Լունդը։

    Ինչպես հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը պետք է ներդնի 1 մլն եվրո, որից 100 հազարը՝ մոտ ապագայում։ Դրանից հետո միայն կսկսվի դրամաշնորհների բաշխումը։

    «Նախագծերի ծավալն ու նրանց առաջնայնությունը կորոշի Կառավարությւոնը։ Մենք շեշտը դնելու ենք շրջաններում իրականացվող նախագծերի վրա»,- նշել է նախարարը։

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    ARMENIAN ELECTRICITY SUPPLY STABILITY REMAINS ELUSIVE, KEY PLANTS' RENOVATION VULNERABLE TO DELAYS OVER FINANCING AND OWNERSHIP

    IHS Global Insight
    December 11, 2014

    by Alisa Lockwood

    If the sale of Vorotan Hydro Cascade to a US company goes through,
    Armenia's accession to the Eurasian Economic Union is likely to raise
    costs associated with this project. While Russian loan extends the
    lifespan of the ageing Metsamor nuclear power plant, it does not
    replace the need for a new facility after 2026.

    On 12 November, the Minister of Energy and Natural Resources Yervand
    Zakharyan announced that the sale of the Vorotan Hydro Cascade (VHC)
    would be finalised in December. The Armenian government has been
    negotiating throughout 2014 with US power company ContourGlobal over
    the sale of three hydroelectric power plants (HPPs) - Tatev, Shamb
    and Spandaryan - on the Vorotan River. The deal is finally set to be
    signed for USD180 million, representing both the largest US private
    investment in Armenia and the first in its energy sector. According
    to the preliminary agreement reached on 29 January, ContourGlobal
    will commit to modernising the three plants with an investment of
    USD70 million over six years.

    The Vorotan Hydro Cascade: A controversial investment

    Ever since the planned sale was announced, it has been dogged by
    controversy. The final agreement was meant to be signed in mid-April.

    Delays were attributed in local media to interference by Russia, which
    dominates the Armenian economy and has worsening relations with the
    US. Beyond this speculation, however, there is no evidence of Russia
    having an interest in blocking the sale, and rising domestic economic
    pressures reduce Russia's interest in acquiring new liabilities. The
    delays were much more likely to reflect the change in Armenia's
    government, with new Prime Minister Hovik Abrahamyan taking office
    in April 2014. Abrahamyan stated in July that projected profitability
    from the project was excessively high at 23.5%, and that renegotiations
    would ensure Armenia's national interests were served better.

    Abrahamyan also explicitly denied that the deal was being set up to
    fail to permit sale to "some Russian company", reiterating his strong
    commitment to successful negotiations. Armenia seeks to increase
    the share of renewables in its energy mix to over 50% by 2020 from
    23% in 2013, and upgrades at VHC will help reach the target. More
    importantly, a successful foreign investment should attract further
    FDI to the energy sector.

    Both the impact and the legality of the VHC sale itself are also
    questioned politically. The opposition "Prosperous Armenia" faction in
    parliament claimed that the transaction is not a sale, but a takeover,
    flagging that there is no relevant legislation regulating takeovers in
    Armenia. Other MPs claimed that the Vorotan plants could not be sold
    legally as they were removed from the state privatisation programme in
    2007, while two former presidents of the country, Levon Ter-Petrossian
    and Robert Kocharian, called the deal a "crime" and a "dubious...

    ambiguous acquisition". On 20 November, the national assembly passed
    the amendments to the Law on State Property Management, which the
    parliamentary opposition criticised as tailored to legitimise the
    VHC sale. President Sargsyan signed them into law on 9 December with
    the proviso that they would enter into force within ten days from
    their publication.

    Bodies representing business, the Union of Domestic Commodity Producers
    and the Union of Local Manufacturers, also are critical, claiming the
    deal will increase energy prices. The latest price rise in July 2014
    resulted in mass protests.

    Russian funding to extend nuclear plant's lifetime under pressure

    In another important power sector development, Minister of Finance
    Gagik Khachatryan announced on 19 November that Russia would provide
    USD300 million of financing to refurbish the second block of the
    Metsamor Nuclear Power Plant (MNPP). Located 30km west of the Armenian
    capital Yerevan, MNPP has been operational since 1977 and accounts for
    40-50% of Armenian electricity generation when fully functioning. MNPP
    is currently due to become obsolete in 2016.

    The Armenian government would prefer to build a new NPP to replace
    Metsamor, but that would cost an estimated USD5 billion. Russia
    offered to cover 20% of this cost if the construction contract for
    the new plant were given to Rosatom State Nuclear Energy Corporation.

    However, due to enduring environmental concerns voiced by the EU
    and neighbouring countries, given the earthquake risk in the area,
    generating finance from other foreign investors has proven very
    difficult. Armenia does not have the funds to finance this undertaking
    alone - President Sargsyan voiced aspirations to build a new NPP as
    early as October 2008, but there has been no progress since then.

    In this context, the Russian refurbishment loan offers a stopgap
    solution. Russian financing comprises a 10-year, USD270-million loan
    (3% annual rate with first payment due on 15 January 2019) and a
    USD30-million grant. According to the Armenian and Russian governments,
    this project, due to start in 2017, would permit extension of MNPP's
    operation to 2026. However, with Russia confronting serious economic
    problems, budget shortfalls, and its state banks unable to raise
    new funds abroad, the loan disbursement could face postponement. The
    critical nature of the required upgrades means that the plant would
    have to suspend operations post-2016 in the event of any delays.

    Outlook and implications

    Should the sale of Vorotan Hydro Cascade to ContourGlobal
    be finalised, it will not necessarily guarantee problem-free
    future supply. ContourGlobal has a patchy track record in project
    implementation, with delays or financial problems at its investments
    in Rwanda, Bulgaria and Brazil; in Armenia, it could face non-payment
    problems from the highly-indebted national distribution company. In
    the event of a significant electricity price increase following
    ContourGlobal's acquisition of the plants, or of delays to implementing
    the promised upgrades, it is very likely to come under public criticism
    and regulatory scrutiny. In the longer term, should the opposition
    win power in Armenia, or strengthen its parliamentary presence,
    the sale agreement would face risk of review on legal grounds.

    Two further factors have the potential to affect the viability of
    ContourGlobal's operations. Its expenditures on imported parts may
    rise following Armenia's accession to the Eurasian Economic Union
    (EEU), when common customs tariffs on hydropower equipment will come
    into force unless Armenia is able to negotiate exemptions. Separately,
    a new gold mining project at Amulsar, some 8km from the VHC's main
    reservoir will require 3,000 tonnes of water per day when operational.

    The flow through the Vorotan River and the reservoir capacity (96
    million cubic metres) should meet these needs comfortably, but in
    unusually dry seasons this could reduce power output.

    Meanwhile, modernisation of the nuclear plant, even if funding comes
    through on time and a temporary shutdown of the facility is avoided,
    only postpones the problematic replacement of this capacity after
    2026. A price increase is very likely at that time, considering that
    hydropower, which will partially compensate, is more expensive in
    Armenia than nuclear generation. Additionally, Armenia will still need
    to overhaul its electricity distribution system. A study conducted in
    October by the Belgian power consulting company Tractebel Engineering
    S.A. found that Armenia's ageing national grid and its inefficient
    management result in 12% losses of electricity generated, versus the 8%
    global average. In short, despite significant steps in improving the
    stability of Armenia's electricity supply since the critical power
    shortages of the early 1990s, there are multiple challenges ahead.

    Nevertheless a success story for ContourGlobal at Vorotan would
    encourage future foreign investment in the sector, helping to unblock
    its development.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    WATER FLOW IN VOGHJI AND MEGHRI BASINS REDUCED BY 30%

    18:02 December 12, 2014

    EcoLur

    "The average annual temperature in the Voghji basin has increased by
    0.5 degree. We can see in five hydrological observation sites that
    a decrease of the natural flow by 30% has been recorded so far,"
    said Naira Aslanyan, UNDP Expert on Climate change at "Clean Energy
    and Water" project.

    She mentioned that the same dynamics was recorded also in the basin
    of Meghri with little difference of indicators. According to forecast
    scenarios, the climate change will result in further reduction of
    the flows of the Meghri and Voghji Rivers.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Armenia's Energy sector

    MEGHRI HYDROPOWER PLANT'S PLANNED PRODUCTION CAPACITY LOWERED

    December 16, 2014


    PanARMENIAN.Net - Planned production capacity of Meghri hydropower
    plant will be decreased to 100 Mwh.

    The statement was made by Iranian Minister of Energy Hamid Chitchian at
    a Tehran-hosted Armenian-Iranian intergovernmental committee sitting,
    Panorama.am said citing Iranian media.

    "The projected production capacity was reconsidered (down from 130
    Mhw) in view of changes in the ecology of the river Araks," the
    official explained.

    Leave a comment:

Working...
X