Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
ԱՄՆ-ն կարգելափակի՞ ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
17 Հուլիսի 2014,
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը համակարգում է ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, դժգոհել է ԱՄՆ-ից, ասելով, թե Նահանգները անարդար մրցակցություն են կիրառում ռազմարդյունաբերության ոլորտում: Ռոգոզինի դժգոհության պատճառը ԱՄՆ նոր պատժամիջոցներն են Ռուսաստանի դեմ, որոնք ներառում են նաեւ պաշտպանական համալիրի մի շարք ձեռնարկություններ:
Պաշտպանական համալիրի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները կարող են իրենց ազդեցությունն ունենալ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական հարաբերությունների վրա ընդհանրապես, այսպես ասած բարձրացնելով «ինքնարժեքը»: Այդ առումով, ազդեցությունը չի բացառվում նաեւ ռուս-ադրբեջանական գործարքների վրա, որոնք ռուսական պաշտպանական համալիրի համար հանդիսանում են առանցքայիններից մեկը՝ Ադրբեջանը ռուսական ժամանակակից սպառազինության առաջատար գնորդներից մեկն է, Մոսկվան էլ հանդիսանում է Բաքվի սպառազինության թիմ մեկ մատակարարը:
Ռոգոզինը հունիսի վերջին պետք է այցելեր Բաքու, սակայն արդեն հուլիսի կեսն է, իսկ այցը տեղի չի ունենում: Անկասկած է, որ այցի նպատակը պետք է լիներ Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական առեւտրի նոր համաձայնագրի ստորագրումը կամ առնվազն բանակցության մեկնարկը: Սակայն, կարծես թե Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից հնարավորինս էժան գին կորզել սպառազինության համար: Մոսկվան փորձում է Ադրբեջանին համոզել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակին հավանություն տալու համար, եւ Բաքուն, որսալով պահը, որոշել է սպառազինության համար «գին գցել»:
Մինչդեռ, ամերիկյան պատժամիջոցները կարող են ստեղծել ՌԴ պաշտպանական համալիրի համար մի վիճակ, երբ կարիք կլինի ապրանքն ավելի թանկացնել: Ընդ որում, չի բացառվում, որ ՌԴ պաշտպանական համալիրի հանդեպ պատժամիջոցների թիրախներից մեկը կարող է լինել նաեւ ռուս-ադրբեջանական գործարքը:
Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում հայտարարեց, թե հակամարտության կարգավորման միջնորդության սկզբունքին հակասում է հակամարտ կողմերին զենք վաճառելը, եւ դա հակասում է Ֆրանսիայի սկզբունքներին: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, որոնք ի տարբերություն երրորդ համանախագահ Ռուսաստանի, զենք չեն վաճառում հակամարտ կողմերին:
ԱՄՆ նույնիսկ ունի Ադրբեջանին զենքի վաճառքն արգելող 907 ուղղումը, քանի դեռ Արցախի հարցը կարգավորված չէ:
Իրավիճակն այստեղ բավական նուրբ է: Ռուսաստանը ոչ միայն սպառազինում է Ադրբեջանին եւ այդպիսով խախտում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը, այլ նաեւ թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանը կարողանա ռազմա-տեխնիկական գործակցություն աշխուժացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:
Մասնավորապես, Ռուսաստանի խիստ դժգոհությունն էր հարուցել այն, որ Հայաստանը ստացել էր ֆրանսիական եւ գերմանական արտադրության հակատանկային սպառազինություն, իր տեսակի մեջ լավագույններից մեկն աշխարհում: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե այդ սպառազինությունը՝ 16 միլիոն դոլարի, Հայաստանը ստացել է անվճար, սակայն այդ փաստը լռության են մատնել՝ չխախտելու համար այն միֆը, թե Հայաստանին անվճար կամ էժան զենք կտա միայն Ռուսաստանը եւ միայն Ռուսաստանը կմտածի Հայաստանի անվտանգության մասին:
Ընդ որում, տեղեկություններ կան, որ ՌԴ միջամտության արդյունքում արգելակվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Հայաստանի զենք ստանալու հնարավորությունը, ինչը բավական դժգոհություններ է առաջացրել հայկական բանակում:
Ռուսական պաշտպանական համալիրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն, ուղղված լինելով ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի հրահրիչ եւ պատերազմական գործողություններն արգելակելուն, գուցե կհանդիսանան նաեւ Կովկասում հավասարակշռությունը վերադարձնելու ջանք եւ կարող են եթե ոչ ամբողջությամբ, ապա ինչ որ չափով արգելակող, կամ առնվազն բարդացնող դեր ունենալ նաեւ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական առեւտրի հարցում:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....O1vec1CL.dpuf

Comment