Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Listen carefully, to whom might listen to real life facts, an not myths....



    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Մոսկվայում խուճապ է Հայաստանի հարցում

        ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
        Քաղաքականություն - 05 Փետրվարի 2015,

        Ռուսական լրատվամիջոցներում իսկական խուճապ է սկսվել Հայաստանի հավանական «կորստի» կապակցությամբ: Այս մասին նախեւառաջ վկայում է Պերմյակովի գործով տեղեկատվական գրոհը եւ թափվող կեղտը: Ռուսական լրատվամիջոցները եւ փորձագետները կարծես թե առաջադրանք են ստացել մի կողմից համոզել հայերին, որ Ռուսաստանը հայկական արդարադատությանը չի հանձնի Ավետիսյանների ընտանիքին սպանողին, իսկ մյուս կողմից սկսել են վարկածներ հայտնվել միակ մեղադրյալի՝ Վալերի Պերմյակովի անմեղսունակության մասին:

        Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Մոսկվայում շոկի մեջ են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկությունից: Հիշեցնենք, որ հայ պատվիրակները ձեռնպահ էին քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերաբերյալ բանաձեւին: Ընդ որում, Ադրբեջանն ու Թուրքիան կողմ էին քվեարկել այդ բանաձեւին:

        Կրեմլին մերձ «Էքսպերտ» ամսագրում հայկական ազգանունով Գևորգ Միրզայանի հոդվածն է հրապարակվել, որում նա Հայաստանին վախեցնում է, որ Ռուսաստանը կարող է պարզապես անցնել Ադրբեջանի կողմը, եւ այդ ժամանակ Հայաստանի համար շատ վատ կլինի:

        Դա նույն Միրզայանն է, ով Գյումրիի ողբերգության հաջորդ օրը ՌԲԿ ալիքով անընդհատ կրկնում էր «պարոն Պերմյակով»: Նրան մնում էր միայն արդարացնել «պարոն Պերմյակովի» իրականացրած սպանությունը եւ խոստովանել, որ իր պարոնները պերմյակովներն են:

        Միրզայանը հիշեցնում է, որ հայկական մամուլում վարկածներ են հնչել, որ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակներն իմացել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի սպասվելիք քվեարկության շուրջ ռուս-թուրքական դավադրության մասին: Ապրիլին այդպիսի բանաձեւ է ընդգրկվելու ԵԽԽՎ օրակարգում, եւ Ռուսաստանը, ինչպես հայկական մամուլն է գրում, խոստացել է կողմ չքվեարկել բանաձեւին: Միրզայանը, ում պարոնն է Պերմյակովը, ասում է, որ դա աբսուրդ է, քանի որ Ռուսաստանի պատվիրակությունը մեկ տարով լքել է ԵԽԽՎ-ը:

        «Առաջին հերթեին հայերը ձեռնպահ են եղել, որովհետեւ չեն ցանկանում ցեղասպանության 100-ամյակի նախօրեին փչացնել Արեւմուտքի հետ հարաբերությունները: Նրանք այդ ամսաթվի հետ կապված խորհրդանշական միջոցառմանն այնքան մեծ կարեւորություն են տալիս, որ պատրաստ են հանուն դրա զոհել իրենց իրական ազգային շահերը, այդ թվում, Ռուսաստանի հետ կենսական նշանակության հարաբերությունները»,- գրում է Միրզայանը:

        Սակայն, ըստ ամենայնի, ռուսների ու թուրքերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ թե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկության մասով, այլ ապրիլի 24-ին Պուտինի Երեւան գալու հարցով: Մոսկվան մինչ այժմ չի հայտարարել Երեւան գալու մտադրության մասին եւ չի բացառվում, որ Պուտինն ընդունել է Էրդողանի հրավերը եւ այդ օրը Անկարա կգնա:

        Մոսկվայում այս խուճապը հասկանալի է: Այս անգամ բանը հայերի «անհնազանդությունը» չէ, հակառակ դեպքում վիճակը արագ կշտկեին: Խնդիրը Մոսկվայի դիրքորոշումն է եւ Հայաստանի համար երկու կարեւոր հարցերում Ռուսաստանի սպասվելիք գործողությունները:
        Առաջինը վերաբերում է ցեղասպանությանը, եւ թե ապրիլի 24-ին որտեղ է լինելու Պուտինը եւ ինչպես է վերաբերվելու Հայաստանը բաժանելու մասին ռուս-թուրքական պայմանագրերին:

        Երկրորդը Պերմյակովի գործն է, որն արտացոլում է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի ինքնիշխանությանը: Մոսկվան, հրաժարվելով գործը Հայաստանի իրավազորությանը փոխանցել, խախտում է Հայաստանի օրենքները: Այնպես որ, Մոսկվան իզուր է վճարում միրզայաններին: Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման բանալին Կրեմլում է եւ կարող է օգտագործվել միայն առողջ բանականության առկայության դեպքում: Իսկ միրզայանները միայն ուժեղացնում են նողկանքի զգացումը:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....JyxQaoGk.dpuf

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Պերմյակովի դատավճիռն արդեն հայտնի է

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          Իրավունք - 05 Փետրվարի 2015,


          Ռուսաստանի «Լայֆնյուզ» պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի սպանդի համար կասկածվող ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը Ռուսաստանում ծառայության ընթացքում, մինչեւ Գյումրի գալը, մեկ ամիս բուժվել է հոգեբուժարանում, հետո պարբերաբար ստուգում անցել հոգեկան առողջության համար, սակայն զորամասի ղեկավարությունը մոռացել է այդ մասին հայտնել, նրան ներառելով Գյումրիի ռազմակայան տեղափոխվողների ցանկ: Տեղեկություն է հրապարակվել, թե քննիչները քրեական գործ են հարուցել զորամասի ղեկավարի, նաեւ Պերմյակովին զորակոչած զինկոմի նկատմամբ:

          Ընդ որում, հոգեբուժարանի վերաբերյալ այդ տեղեկություններն արդեն շրջանառվում են նաեւ ռուսական առաջատար համապետական լրատվամիջոցներում:
          Կատարվում է փաստացի այն, ինչի մասին կանխատեսում էին Հայաստանում ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր կարծիք էին հայտնել Գյումրիի սպանդից հետո, որ ռուսական կողմը կանի ամեն ինչ Պերմյակովին հոգեկան անհավասարակշռություն, անմեղսունակություն վերագրելու եւ կատարված սպանդը հենց այդ երեւույթների վրա «դուրս գրելու» համար:

          Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության սահմանապահներն ու իրավապահները, Հայաստանի օրենսդրությունը խախտելով, տեր կանգնեցին ռուս զինծառայողին, նրան մինչեւ վերջ «տեր» կանգնելու ռուսական կողմի հաստատակամությունը Հայաստանի քաղաքացիների համար դարձավ ակնհայտ:
          Այնպես որ, այն, ինչ այսօր հրապարակվում է ռուսական մամուլում, անկասկած հանդիսանում է Հայաստանի օրենսդրության խախտմամբ Պերմյակովին ռուսական ռազմակայանում պատսպարելու որոշման շարունակությունը:

          Պետք է նկատել նաեւ, որ Ռուսաստանը կարծես թե հակված էր այլ շարունակության եւ դրա համար գործի էր դրել թե ռուսական, թե Հայաստանի իր ագենտուրայի քարոզչական պոտենցիալը, բարձրացնելով Պերմյակովի այպես ասած «արեւմտյան հետքի» թեման, հենվելով այն իրողության վրա, որ նրա հայրը Ռուսաստանում աղանդներից մեկի հոգեւոր հովիվներից է: Այդ վարկածը շրջանառվեց անգամ Ռուսաստանի քարոզչական «ռեմբոյի»՝ Դմիտրի Կիսելյովի հաղորդման եթերում:
          Բայց, ըստ երեւույթին մոտ երեք շաբաթ տեւած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի իրավապահները կտրեցին այդ վարկածը քիչ թե շատ հիմնավորող որեւէ ապացույց մոգոնելու հույսը եւ այժմ գործի է դրվել «մտագարության», «հոգեկան հիվանդության» վարկածը:

          Ռուսաստանը հայտարարել է, որ Պերմյակովի դատավարությունն ընթանալու է Հայաստանում ռուսական ռազմակայանի տարածքում, կայազորային դատարանում եւ իրականացվելու է ռուսական օրենսդրության համաձայն: Ռուսական օրենսդրությամբ գործընթացին կգումարվի նաեւ ռուսական «վարկածը» հոգեկանության մասին, եւ Պերմյակովը ռազմակայան-հոգեբուժարան տրանզիտով կհայտնվի տանը, կամ առնվազն հայրենիքում:

          Բացառել պետք չէ, որ ժամանակի ընթացքում ինչ որ բան կարող է փոխվել, ելնելով նպատակահարմարությունից: Հնարավոր է ամեն ինչ, քանի դեռ Հայաստանի իրավապահներն այդ գործում ունեն մեկ իրավասություն եւ պարտականություն՝ օգնել ռուս գործընկերներին Պերմյակովի «գժի թուղթը» պատրաստելու գործում եւ ձերբակալել ու պատժել Պերմյակովի պատասխանատվության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրությունից բխող որեւէ հարցադրում բարձրացնող գյումրեցիներին:

          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/rig....Gt7iK7CU.dpuf

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Armenian response to reports on Valeri Permyakov’s ‘mental deficiency’
            05.02.15

            “I have strong doubts that he was alone and I fear that he is being made a scapegoat, especially with such a diagnosis. A person cannot be drafted with such a diagnosis, especially to serve at a military base…”






            Vice-Chairman of the Heritage party Armen Martirosyan is concerned over the fact that Valeri Permyakov, the Russian soldier who is charged with murdering a 7-member family in Armenia’s Gyumri, has been dubbed an “oligophrenic patient.”

            “What do they say? It is a good thing they did not draft him suffering from manic depression,” Mr Martirosyan said ironically, as he commented on reports by some Russian media outlets.

            According to the reports, Valeri Permyakov should not have been drafted as he was an “oligophrenic patient.”

            “I do not like the situation surrounding the crime. It is not at all what the public is expecting to take place. I have strong doubts that he was alone and I fear that he is being made a scapegoat, especially with such a diagnosis. A person cannot be drafted with such a diagnosis, especially to serve at a military base abroad,” Mr Matrirosyan told Tert.am.

            Chairman of the Helsinki Committee of Armenia Avetik Ishkhanyan told Tert.am that Russian law-enforcement agencies advanced a lead that it was Valeri Permyakov who murdered the Avetisyan family. However, nothing has yet been proved in court nor any expert examinations have been conducted.

            “I do not much think of whether he will be convicted as a perpetrator, but all this arouses doubts,” Mr Ishkhanyan said.

            According to him, the Russian side had no right to provide such a definition before a trial.

            “All this is to make society believe it was he, without any alternative lead considered.”

            All the other things are of secondary importance.

            “For example, if he is really mentally ill, those responsible for drafting him must be punished. However, it is not of essential importance for the investigation.”

            Armenian MP, lawyer Edmon Marukyan told Tert.am that if Valeri Permyakov was drafted he must be considered sane regardless of whether he is an “oligophrenic” or “schizophrenic.”

            Head of the Shirak diocese of the Armenian Apostolic Church, Bishop Mikael Ajapahyan told Tert.am that the media reports are not official ones.

            “It is not an opinion by a commission or by a forensic expert. So it is too early to draw conclusions.”

            He does not see any suggestion in the diagnosis ‘oligophrenic patient.’

            “Do you think a mentally healthy person can commit such a crime?”

            In an earlier interview with Tert.am, Sona Truzyan, Spokesperson for the Chairman of the Investigation Committee of Armenia, said that the Investigation Committee has no data on Valeri Permyakov’s mental deficiency. The investigation has not yet received answers to inquires about his health.

            In his turn, Spokesman for Armenia’s Ministry of Defense Artsrun Hovhannisyan said that he is not well-informed of Russia’s laws, but “a person who leaves a mental hospital in Armenia will never be drafted.”

            On the other hand, Head Psychiatrist of Armenia Armen Soghoyan told Tert.am that oligophrenic persons with mild mental retardation are normally drafted unless they have other disorders.

            “Many oligophrenic people can reach a high social status if they gain certain knowledge,” he said.

            Asked if such a person can be ruled criminally sane, Mr Soghoyan said:

            “Insanity is a separate category and decisions are normally made for each individual case by a group of experts. This is a rather serious legal concept involving responsibility.

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Վտանգավոր իրավիճակ Գյումրիում

              ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
              06 Փետրվարի 2015,


              Այսօր Գյումրիում ավտոերթ է նախատեսված հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:

              «Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը, պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին», նշված է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

              Երթը կազմակերպում են սոցցանցերի ակտիվիստները: Կասկած չկա, որ ոստիկանությունը խանգարելու է այդ ակցիան, քանի որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործությունից հետո ոստիկանությունն ու դատախազությունը զբաղված են միայն մի բանով՝ խեղդել գյումրեցիների պահանջատիրությունը, սահմանադրական պահանջները: Ցանկացած գնով՝ բռնություններով, ձերբակալություններով, ստելով: Ընդ որում՝ ցուցադրական, որպեսզի ռուսական կողմը համոզվի, որ հայ իրավապահները ամուր կանգնած են «պերմյակով օպերացիայի» հաջող իրականացման դիրքերում:

              Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչները նույնպես պատրաստվում են քայլեր ձեռնարկել իրենց համագյուղացի Մնացականին ազատ արձակելու համար, ով առաջին ձերբակալվածն է ցույցերից հետո:

              Գյումրիում իրավիճակը լարվում է, ակնհայտորեն: Բացի այս իրադարձություններից, արդեն ակնհայտ է դարձել, որ ռուսական կողմը հայ իրավապահների մասնակցությամբ կոծկում է գործը: Դրա մեջ կասկածվողին արդեն «գժի թուղթ» են տվել, նա դատվելու է ռուսական ռազմաբազայի դատարանում, փակ դատավարությամբ, եւ տեղափոխվելու է Ռուսաստան: Որեւէ այլ վարկած չի քննվելու:

              Այս հանգամանքը խորացրել է եղած կասկածները, ենթադրություններն ու վարկածները, որոնք առաջ են քաշվում մասնագետների, հոգեբանների, իրավապաշտպանների կողմից: Մարդիկ պարզ հարց են տալիս՝ եթե ոճրագործության մեջ մեղադրվողը գործել է մենակ ու «ինքնաբուխ», պարզվեց՝ հոգեկան հիվանդ էլ է, ապա ինչո՞ւ նրան չեն հանձնում հայկական արդարադատությանը: Եթե չեն հանձնում, ուրեմն գործն ավելի լուրջ է, եւ ռուսական կողմը թաքցնելու բան ունի, մասնավորապես՝ որ ոճրագործությունը եղել է ծրագրված, իսկ միակ մեղադրվողը պարզապես «խայծ» էր: Դա նշանակում է նաեւ, որ ապագայում չեն բացառվում նման ոճրագործությունները: Այսպես են մտածում մարդիկ, եւ նրանք իրավացի են՝ ռուսական ու հայկական պաշտոնական կողմերի պահվածքի պատճառով:

              Գյումրիում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, եւ դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է նախեւառաջ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտոնական շրջանակների վրա:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....a1uDE194.dpuf

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանը չի բացառում սպանությանն այլ անձանց մասնակցությունը և խլացուցիչի գործածումը.
                ԳԱԼԱ
                Փետրվար 6 2015


                Փաստաբան Երեմ Սարգսյանն ի պատասխան ԳԱԼԱ-ի այն հարցին, որ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ ինչ գնահատական կտա նախաքննական մարմինների աշխատանքին, պատասխանեց, որ նախաքննության ընթացքին առայժմ ամբողջովին ծանոթ չէ, ուստի դժվարանում է գնահատել: «Բավականին շատ փորձաքննություններ կան նշանակված, որոնց մենք մանրակրկտորեն ծանոթանում ենք:

                Այս փուլում հիմնական նյութը գնահատել դժվար կլինի, նախաքննությունը գնահատելու համար պետք է ընդհանուր ծանոթանալ եւ հարցաքննություններին, եւ թե ինչ զննություններ կան գործում»: Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաեւ մի քանի վարկածների, այդ թվում նաեւ, որ սպանությունը հնարավոր է եւ կատարվել է խլացուցիչ զենքով: «Պարտավոր ենք բոլոր վարկածներն էլ քննարկել, հասկանանք:

                Չեմ կարող բացառել տվյալ վարկածի առկայությունը: Որովհետեւ ամեն դեպքում որոշակի հարցեր կան՝ անձանց գտնվելու վայրը, եթե ի նկատի ունենք, որ գրեթե բոլորը իրենց սենյակներում եւ անկողիններում են սպանված, բացառությամբ մեկի, որ դարձյալ անկողնու մոտ սենյակի մեջ է սպանված:

                Բավականին արագ պրոցես է տեղի ունեցել, հակառակ դեպքում գոնե ինչ-որ մեկը պիտի դուրս գար սենյակից: Ընդհանուր առմամբ, քննարկվում է նաեւ, ես էլ մտածում եմ, որ չի բացառվում այլ անձանց մասնակցությունը եւ, այո, խլացուցիչի գործածումը»: Երեմ Սարգսյանն ասաց, որ զրուցել է տուժողների իրավահաջորդների հետ, եւ առայժմ նրանք որեւէ տրամաբանական կապ չեն տեսնում սպանության մեջ, որեւէ կասկածներ չունեն:

                Կայքի այն հարցին, թե ինչ տպավորություն ունի փաստաբանը՝ սա պարզ հանցագործությո՞ւն է, թե՞ միտումնավոր Պերմյակովի իրերը դասավորել են իրական հանցագործներից ուշադրություն շեղելու համար, փաստաբանն ասաց. «Կարող է եւ իրականում շատ պրիմիտիվ լինել, էն, ինչ բոլորս գիտենք:

                Էն վարկածը, որ ինքը մենակ է եղել եւ միակ դրդապատճառը սա է եղել, կարող եւ դա է եղել, այո, գործում լուրջ պատճառներ: Մենք բազմիցս առնչվել ենք նման հանցագործությունների հետ, որ լուրջ հիմքեր չեն եղել, բայց մտածել միայն այդ ուղղությամբ չի կարելի, հակառակը, պարտավոր ենք ավելի բարդ ու խորը մտածել, որ հնարավոր է այլ դրդապատճառներ լինեն, կարող է այլ հանգամանքներում եղած լիներ հանցագործությունը: Բոլոր վարկածների ուղղությամբ պետք է հետաքննություն կատարվի»: Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

                Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/02/06/453457.html
                © 168 Ժամ առցանց լրատվական կայք

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Հարազատները դժվար թե գլխի չընկնեին, որ Պերմյակովը սակավամիտ է

                  06.02.2015

                  Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է օլիգոֆրենիայով՝ մտավոր հետամնացությամբ:
                  Առանց որևէ պաշտոնական աղբյուրի նշման` ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե նա նույնիսկ մեկ ամիս բուժում է ստացել հոգեբուժարանում:

                  Իսկ ավելի վաղ նույն ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում Պերմյակովի հարազատները, ուսուցիչները, ընկերները հայտնում էին, թե «տղան լավ է սովորել», «շատ ակտիվ աշակերտ է եղել, ակտիվորեն մասնակցել է տարբեր դպրոցական մրցույթների, մեկ անգամ էլ առաջին տեղն է զբաղեցրել իրենց շրջանի ռազմահայրենասիրական մրցույթում», «միշտ կատարում էր մանկավարժների հանձնարարությունները» և այլն:

                  Հնարավո՞ր է, արդյոք, որ անձն ունենա նման խնդիր, սակայն նրան շրջապատողները գլխի չընկնեն այդ մասին:

                  Yerkir.am-ի հարցին քրեական ոլորտում մասնագիտացած հոգեբան Արշակ Գասպարյանը պատասխանեց, որ օլիգոֆրենիան բնածին կամ ձեռքբերովի հիվանդություն է, որն ունի տարբեր աստիճաններ:

                  Եվ եթե ենթադրենք, որ ամենաթեթև աստիճանի՝ դեբիլության հետ գործ ունենք, ապա հնարավոր է չնկատել խնդիրը վաղ տարիքում: Իսկ ահա դպրոց ընդունելիս, երբ երեխան 7 տարեկան է, քիչ հավանական է չհասկանալը, քանի որի այդ տարիքում նա խոսքի զարգացածության որոշակի մակարդակ պետք է ունենա, անգիր սովորելու և տրամաբանելու կարողություն և այլն:

                  Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք օլիգոֆրենիայով տառապող անձը կարող է մեղսունակ կամ անմեղսունակ ճանաչվել տվյալ արարքի համար, Ա. Գասպարյանը պատասխանեց, որ տվյալ հարցին պատասխանել կարող է մասնագիտական հանձնաժողովը՝ բաղկացած լոգոպեդից, հոգեբույժից, նյարդաբանից և այլն: «Մեղսունակությունը ընկալման և գիտակցականի հետ կապված հարց է:

                  Ես` որպես հոգեբան, կարող էի նրա վերաբերյալ կարծիք հայտնել, եթե հնարավոր լինել ձեռք բերել բնութագրեր այն մասին, թե արդյո՞ք գանգուղեղային տրավմա ունեցել է, ինչպե՞ս է անցել մանկությունը, պատանեկությունը, ո՞նց է հասել բանակ, ծառայության վեց ամիսների ընթացքում ի՞նչ վարք է դրսևորել:

                  Իսկ այս պահին այս ամբողջ ինֆորմացիայի բացակայության դեպքում կարծիք հայտնելը կնմանվի սուրճի բաժակ նայելուն»,- ասաց հոգեբանը:

                  Զրուցեցինք նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռոբերտ Ալեքսանյանի հետ:

                  Նա հայտնեց, որ լինում են նորմայի և թեթև հետամնացության միջև ընկած սահմանային դեպքեր, երբ անձին շրջապատող անձինք կարող է երկար ժամանակ գլխի չընկնեն նրա հիվանդության մասին՝ համարելով նրանք մի քիչ խեղճ, միամիտ:

                  Ավելին՝ իր պրակտիկայում պատահել են նաև դեպքեր, երբ անձն այդ խնդրով նույնիսկ միջնակարգ կրթություն է ստացել: Իսկ այն հարցին, թե հավանակա՞ն է, որ նման խնդիր ունեցող անձը մեղսունակ ճանաչվի, Ռոբերտ Ալեքսանյանը պատասխանեց. «Դոգմա չէ, որ եթե նա հոգեկան խնդիր ունի, ապա անպայման պետք է ճանաչվի անմեղսունակ:

                  Եղել է դեպք, երբ շիզոֆրենիա ունեցող անձը ճանաչվել է մեղսունակ տվյալ հանցանքը կատարելու համար: Կարող են ճանաչել մեղսունակ, սակայն գտնեն, որ նա չի կարող ընդհանուր քրեակատարողական հիմնարկում պատիժ կրել, և տեղափոխեն հոգեբուժարանի համապատասխան բաժին»:

                  Երբ համադրում ենք մասնագետների խոսքն ու Պերմյակովի հարազատների բնութագրերը, ապա երկու վարկածի առաջ ենք կանգնում՝ կա'մ ստել են հարազատները, կա'մ Պեմյակովն իսկապես հոգեկան խնդիր չի ունեցել:

                  Մանրամասները` yerkir.am կայքում:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Պերմյակովին վերագրված արարքները չեն խոսում անմեղսունակության մասին.Փաստաբան
                    07.02.2015

                    Այն գործողությունները որոնք վերագրվում են Վալերի Պերմյակովին, չեն խոսում անմեղսունակության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը: Նա պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին:

                    Ծանոթացե՞լ եք արդեն քրեական գործի նյութերին: Ի՞նչ տվյալներ կարող եք հաղորդել, որոնք չեն վնասի նախաքննության շահերին:

                    Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կարող ենք ծանոթանալ գործի սահմանափակ նյութերի: Այս պահին դրանք հիմնականում փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները և դրանց եզրակացություններն են, որոնք բավականին տեղեկություններ պարունակում են գործի վերաբերյալ: Սակայն պետք է նշեմ, որ այդ տեղեկություններն այս պահին չեմ կարող հաղորդել, քանի որ ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ նրանց ներկայացուցիչներ փաստաբաններս նախազգուշացվել եք առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության նախաքննության տվյալները չհրապարակելու մասին: Բացի այդ, իմ վստահորդները նույնպես այս պահին չեն ցանկանում, որպեսզի այդ տեղեկությունները հրապարակվեն, քանի որ ցանկանում են, որպեսզի նախ միասին կարողանանք որոշակի պատկերացում կազմել դեպքի և դրա իրական հանգամանքների մասին:

                    Ի՞նչ գործողություններ եք պատրաստվում անել:

                    Ես արդեն իսկ որոշակի միջնորդություններ պատրաստել եմ, որոնք վստահորդներիս հետ համաձայնեցնելուց հետո կներկայացնեմ նախաքննական մարմնին: Միջնորդությունները հիմնականում կապված է գործի մի շարք էական հանգամանքների բացահայտման հետ և մատնանշված են կոնկրետ գործողություններ, որոնց միջոցով պետք է պարզվեն այդ հանգամանքները:

                    Ռուսական լրատվամիջոցները սկսել են շրջանառել վարկած, որ Պերմյակովը տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, նշված էր նաեւ, թե քրեական գործ է հարուցվել Չիտայի զինկոմի եւ զորամասի հրամանատարի նկատմամբ: Դուք ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է Պերմայոկվի մոտ հոգեկան հիվանդություն լինի, տարօրինակ չէ՞, որ այս վարկածը սկսել են շրջանառել այժմ եւ արդյոք դրանով չե՞ն փորձում նրան ազատել պատասխանատվությունից:

                    Նայելով դեմքին՝ հայտարարել, թե Պերմյակովի մոտ առկա են շեղումներ, ճիշտ չէ: Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթեր ուսումնասիրել: Նշեմ, որ անձը կարող է ունենալ հոգեկան հիվանդություններ, բայց չլինել անմեղսունակ տվյալ հանցագործության կատարման պահին: Եթե իհարկե նրա մոտ կա նման խնդիր, ապա կոնկրետ փորձագետները պետք է որոշեն՝ ինչ աստիճանի է, քանի որ օլիգոֆրենիան տարբեր աստիճաններ ունի, արդյոք տվյալ հանցագործության կատարման պահին զրկել է իր կատարած արարքի վտանգավորությունը գիտակցելու եւ հասկանալու հնարավորությունից: Անմեղսունա՞կ է նա, թե՞ ոչ, կարող է պարզվել փորձաքննությամբ, իսկ փորձաքննություն նշանակելու համար հիմքեր են պետք, այն դեռ չի նշանակվել: Եթե նման վարկած է շրջանառվում, ուրեմն դրանով ինչ-որ նպատակներ է հետապնդվում, պետք է աչալուրջ լինել եւ պատրաստ ամեն հնարավոր սցենարի, որպեսզի կարողանանք դրան հակաուղղված քայլեր ձեռնարկել: Համենայն դեպս, այն գործողությունները որոնք իրեն վերագրվում եւ ինչքանով հասարակությանը հայտնի են, դրանք չեն խոսում անմեղսունակության մասին:

                    Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը Յու. Չայկային: Դրանում նշված է, որ գլխավոր դատախազը դիմել է «Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու» միջնորդությամբ: Արդյոք սա նշանակո՞ւմ է նաև Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդություն և ըստ Ձեզ՝ ի՞նչ ապագա կունենա այդ միջնորդությունը:

                    Մի առիթով արդեն ասել եմ, որ ողջունում եմ ցանկացած քայլ կամ գործողություն, որն ուղղված է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի ամբողջ քննությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացնելուն, ում կողմից էլ որ այդ քայլը կամ գործողությունը կատարվի: Իսկ թե որքանով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը կբավարարվի, ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա պետք է նշեմ, որ այդ միջնորդությունը Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու ուղղակի խնդրանք չի պարունակում: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ և 26-րդ հոդվածներով տրված է «քրեական գործով վարույթ» հասկացության նշանակությունը, որում առկա օրենսդրական ձևակերպումներից ելնելով կարելի է մեկնաբանել, որ վարույթի հնարավոր փոխանցումից հետո դրա իրականացումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, նշանակում է նաև քրեական գործի վերջնական ընթացքի լուծման լիազորություն` գոնե քրեական հետապնդման իրականացման առումով, իսկ այդ լիազորությունը վարույթի որոշակի փուլում արդեն անհնար է առանց մեղադրյալի մասնակցության: Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ վարույթի փոխանցման միջնորդությունն իր մեջ որոշակի առումով ներառում է նաև Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդություն կամ գոնե դրան ուղղված սկզբնական քայլերից է:

                    Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

                    Լուրեր Հայաստանից - NEWS.am

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Արդյոք Վալերի Պերմյակովը սահմանն ապօրինի հատելու փորձ կատարե՞լ է
                      ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
                      Փետրվար 14 2015 Տպել

                      Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն դեպքի վայրում չի կատարվել: Այս մասին, ի պատասխան «168 Ժամի» հարցման՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից: «Ձեռնարկվել և ձեռնարկվում են մի շարք քննչական այլ գործողություններ՝ հանցագործության բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որոնց մասին առավել մանրամասն տեղեկություն, քննության շահերից ելնելով, այս փուլում հրապարակել չենք կարող:

                      Նշանակված փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկություններ կտրամադրենք ավելի ուշ»: Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 13-ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները նկատել են պետական սահմանի կողմ շարժվող Վալերի Պերմյակովին, մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն նա շարունակել է առաջ գալ, սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել, այնուհետև ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ինքնաձիգից և «իրավախախտին» ստիպել բերանքսիվայր պառկել գետնին: Քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կամ մեկ այլ քրեական գործի շրջանակներում քննվո՞ւմ է արդյոք՝ Վալերի Պերմյակովի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարվե՞լ է, թե՞ ոչ:

                      Ի պատասխան` Քննչական կոմիտեից ստացել ենք հետևյալը. «Քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում առաջ քաշված բոլոր հնարավոր վարկածները ստուգելու, այդ թվում՝ Վալերի Պերմյակովի կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Համապատասխան հիմքերի և առիթների առկայության պայմաններում կկայացվեն քրեական գործ և քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ»:

                      Ըստ Քննչական կոմիտեի պատասխանի՝ «կարևորելով սպանության լիարժեք բացահայտումը՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համապատասխան ծառայողները, ստորագրած փաստաթղթի շրջանակներում, համագործակցում են, ձեռնարկում համատեղ գործողություններ, ըստ անհրաժեշտության՝ փոխանակվում տեղեկատվությամբ:

                      ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց ռուսական կողմին չի փոխանցվել»: Պատասխանում նաև նշված է. «Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:

                      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/02/14/456859.html
                      © 168 Ժամ առցանց լրատվական կայք

                      Comment

                      Working...
                      X