Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Դատավճիռ, կամ Գագիկ Ծառուկյանի ճակատագրական ընտրությունը

    ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
    Մեկնաբանություն - 14 Փետրվարի 2015,

    Հայկական մամուլում շատ է խոսվում այն մասին, թե Սերժ Սարգսյանի համբերության բաժակում վերջին կաթիլը եղել է Գագիկ Ծառուկյանի այցը Մոսկվա: Նրա վերադառնալուց հետո եղավ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը եւ Ծառուկյանին քաղաքականությունից հանելու նպատակի հռչակումը:
    Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում այդպես էլ էական հանդիպումներ կարծես թե չի ունեցել: Գուցե եղել են ինչ ինչ հանդիպումներ, որի մասին գիտեն նեղ շրջանակներում: Համենայնդեպս, հրապարակվել է նրա հանդիպումը Պետդումայի Եվրասիական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ, որի ժամանակ Ծառուկյանը, խոսելով հայ-ռուսական հավերժ բարեկամությունից, հավատարմություն է հայտնել դրան եւ հայտարարել, թե Հայաստանը կատարել է իր քաղաքակրթական ընտրությունը:

    Իր հերթին, Պետդումայի հանձնաժողովում գոհունակություն եւ նաեւ շնորհակալություն հայտնել Ծառուկյանին, մասնավորապես Գյումրիում «հակառուսական տրամադրություններ թույլ չտալու համար»:

    Ուրիշ էլ ի՞նչ է պետք Մոսկվային, որին միայն հետաքրքրում էր Հայաստանում ներքաղաքական դաշտի այնպիսի դասավորությունը, որի ժամանակ բացառվեն անակնկալները հայ-ռուսական հարաբերություններում: Հայաստանի իշխանությունն ու ոչ իշխանությունը դիրքավորվել էին այնպես, որպեսզի միմյանց վերահսկեն՝ որեւէ մեկի սայթաքելու դեպքում նրան փոխարինելու համար:

    Բավական պարզ մի սխեմա, որին տրվեցին հայկական քաղաքական ուժերը: Մեկը՝ իշխանությունը պահելու, մյուսները՝ իշխանության հասնելու համար: Ընդ որում, այդ մասին նաեւ բարձրաձայն հայտարարելով:

    Իշխանության ձեւավորման իրավունքը Հայաստանի քաղաքական ուժերը Մոսկվային տվել են դեկտեմբերի 4-ի քվեարկությամբ: Ընդ որում, այդ իրավունքը տվել են լիակատար՝ նկատի առնելով այն, որ Մոսկվան իրավունք է ստացել նաեւ ուժային միջամտության՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների ժամանակ:

    Կրեմլին մերձ քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Հայաստանում վերջին ներքաղաքական բուռն իրադարձություններից առաջ հայտարարել էր, թե բոլոր նրանք, ովքեր հույս ունեն Մոսկվայի աջակցությամբ իշխանության գալ Հայաստանում, կլոուններ են եւ քաղաքականությունից չեն հասկանում:

    Նույն Կոլերովը 168 ժամ թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին իրադարձություններին եւ Գագիկ Ծառուկյանին Մոսկվայի աջակցության հարցին, ասել է. «եթե անձը ձևավորում է ընդդիմություն, պետք է հստակ, հանգամանալից և կոնկրետ տեղեկացնի, թե ո՞րն է այն այլընտրանքը, որն ինքն իր թեկնածությամբ է առաջարկում: Մենք այդ հարցի հստակ պատասխանը նրանից չենք լսել:

    Իսկ եթե չկա այլընտրանք, ապա Մոսկվայի կողմից աջակցություն չի ստանա ոչ ոք: Եթե ընդդիմությունն ասում է, որ կողմ է ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ՝ կապված է օլիգարխների հետ, ի՞նչ ենք մենք ստանում: Ոչ մի նոր բան»:

    Արդյոք սա դատավճիռ է եւ արտահայտում է Մոսկվայի վերաբերմունքը՝ դժվար է ասել: Սակայն, սա դատավճիռ է ցանկացած քաղաքական ուժի այն առումով, որ ցույց է տալիս հայկական ներքաղաքական իրավիճակի եւ քաղաքական ուժերի ողջ թշվառությունը:

    Մոսկվան ընդամենը շնորհակալություն կարող է հայտնել իրեն հավատարիմ մնալու համար: Սա է Հայաստանի «քաղաքակրթական ընտրության» ողջ իրականությունը եւ ճշմարտությունը: Այլընտրանքն այն է, երբ որեւէ քաղաքական ուժ Մոսկվային կառաջարկի նոր որակի ինքնիշխան քաղաքական ու տնտեսական գործակցության համալիր, քանի որ ներկայիս հարաբերությունները ծուղակ են Հայաստանի ու Ռուսաստանի համար եւ դատապարտված են: Դատապարտված են նաեւ նման հարաբերությունների վրա կառուցված բոլոր ծրագրերը: «Ի՞նչ ենք մենք դրանից ստանում: Ոչ մի նոր բան»՝ ահա եւ ողջ իրականությունը: Մոսկվայի համար հայ քաղաքական գործիչներն ընդամենը «կլոուններ» են՝ քանի դեռ մնում են այս տրամաբանության մեջ:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....1OTHN0CB.dpuf
    Last edited by Vrej1915; 02-14-2015, 09:04 AM.

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        «Առավոտ». Մեզ այլեւս չի՞ հետաքրքրում Պերմյակովին մեզ հանձնելու պահանջը
        17.02.2015

        «Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին ռադիոն մեքենայում կրկին «ՀՀԿ-ԲՀԿ» էր խոսում, եւ ես խնդրեցի ալիքը փոխել եւ երաժշտություն միացնել: Գուցե մասնագիտական առումով դա այնքան էլ ճիշտ չէ, բայց բանի որ զուտ մարդկայնորեն այդ բանավեճն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, երկու օրով ուղեղս ազատեցի քարոզչական այդ պատերազմից: Մնում է՝ փողոցում էլ մարդիկ չհարցնեն՝ «բա ի՞նչ է լինելու, բա ո՞վ է գահին նստելու»:

        Լրատվությունն այդպիսի բան է՝ այսօր հուզում է, վաղը մոռացվում է:

        Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշեցնել, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրիում դաժանորեն սպանվեց 7 հոզի, այդ թվում՝ անմեղ երեխաներ: Մեր իշխանության ոչ հստակ դիրքորոշման պատճառով ռուսական կողմը, խախտելով բոլոր պայմանագրերը, իր մոտ է պահում ոճրագործության մեջ մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մեզ այլեւս չի՞ հետաքրքրում, թե ինչպես է ընթանում քննությունը: Այլեւս արդիական չէ՞ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը:

        Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

        Լուրեր Հայաստանից - NEWS.am

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Վերադառնում են վերջնականապես մերկացած ու արժեզրկված

          ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հրապարակախոս
          Հասարակություն - 19 Փետրվարի 2015,


          Ընդամենը մեկ ամիս է անցել Գյումրիի ոճրագործությունից, սակայն հայաստանյան մամուլը ողողված է բոլորովին այլ իրադարձության շուրջ ծավալվող մեկնաբանություններով ու վերլուծություններով:

          Որպես մամուլագետ դիտարկելով ողջ սպեկտրը պարզեցի, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հիմնականում հոդվածները վերաբերվում են Սարգսյան-Ծառուկյան հակադրությանը՝ ամբողջովին ստվերելով Գյումրիում կատարված սահմռկեցուցիչ սպանության թեման:

          Հիշեցնեմ, որ այդ ցնցող դեպքը վերջին տարիների ընթացքում այն եզակիներից է, որ փողոց հանեց մեծ թվով քաղաքացիների, որոնք սկսեցին ինքնակազմակերպման ու պահանջների ձևակերպման նպատակաուղղված ու գիտակցված գործընթաց:

          Այդ ողջ ժամանակահատվածում, երբ Գյումրիում ընդվզում էր, Հայաստանի քաղաքական ուժերից որևէ մեկը, լինի դա իրեն իշխանություն հռչակած, թե բազմանշանակ այլընտրանք, կամ ընդդիմություն կոչվող, կենդանության նշաններ ցույց չէր տալիս, կարծես երկրում որևէ արտառոց բան չի կատարվել:

          Դե ինչ, մի ընտանիք է էլի, չէ՞ որ ոչ հայ-թուրքական արձանագրություն է, ոչ էլ եղեռնի 100-ամյա տարելից, որը գրավի մեծ մտածողների ուշադրությունն ու նրանց խոսելու, առավել ևս միմյանց հետ ստեղծված իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քննարկելու առիթ հանդիսանա:

          Նույն իրավիճակն է, ինչ Հայաստանի ԵՏՄ անդամակցության մեկ տարուց ավելի ձգվող ժամանակահատվածում: Հայաստանի իշխանությունը լռելյայն, առանց որևէ հանրային քննարկման ու բացատրության երկիրը տանում էր դեպի Ռուսաստան, իսկ մնացյալ ուժերը, միասնաբար, կազմակերպված ֆորմատներով՝ մերթ քառյակ, մերթ եռյակ, կտրում էին ԵՏՄ-ացման գործընթացի դեմ հնչող ձայները:

          Միևնույն ժամանակ, այդ ձայները խլացնելով մարգինալներ ու ջղաձիգներ որակումներով:

          Հանգուցային պահերին նրանք զանգվածներ էին բերում Ազատության հրապարակ, լցնում փողոցները «Սեռժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով, որպեսզի սեփական մարմնով ծածկեն ցանկացած ընդվզում ու նսեմացնեն դիմադրության ցանկացած փորձի նշանակությունը:

          Հիմա նրանց դերակատարման նոր փուլն է: Սեփական մարմնով ծածկել այն ոճրագործությունը, որը կատարվեց ռուսական զենքով: Երբ իրավիճակը կառավարել չես կարող, ստեղծիր նոր, ավելի դիտարժան տեսարան ու շեղիր բոլորի ուշադրությունը:

          Եվ ահա, տեսարանը ստեղծվեց: Ռուսաստանի սպասարկուների բախման տեսարանը խլեցրել է բոլոր ձայները, մոռացության տալով թե՛ Պերմյակովներին, թե՛ Կոստանյանի՝ իր ռուսաստանցի կոլեգային իբրեև թե գրած, բայց այդպես էլ տեղ չհասած ու տայգաներում մոլորված նամակը:

          Եվ քանի դեռ աղմուկը չի լռել, ու մամուլն իր հրապարակումներով շարունակում է լցնել մարդկանց ականջները այս անպտուղ ու հայհոյախառն ցինիզմով լեցուն բեմադրության տեքստերով, իրավական շեշտադրումներն ու պահանջները օրակարգի առաջնային կետերից իջնում, դառնում են երկրորդական, միևնույն ժամանակ թուլացնելով հանրային պայքարի էներգիան:

          Փաստորեն այս անգամ ևս հայաստանյան քաղաքական էլիտան հրաշալի կատարեց իր սպասավորի դերն ու ավարտեց ԲՀԿ և արբանյակներ դերակատարման հերթական փուլը:

          Բայց պոպկորնն արդեն վերջացել է, ու օրակարգ են վերադառնում հանրային կարևորության խնդիրները, իսկ հայաստանյան էլիտաները վերադառնում են իրենց համար գծված տարածքներ՝ վերջնականապես մերկացած ու արժեզրկված:

          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....wqimErKu.dpuf

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Այնպիսի բացահայտում են արել, որ վախեցել են հրապարակել

            ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
            Հարցազրույց - 20 Փետրվարի 2015,


            Մեր զրուցակիցն է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը
            Պարոն Բարսեղյան, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության 40-րդ օրն է մոտենում, սակայն գործը բացահայտվելու փոխարեն փակուղի է մտել։ Դուք այստեղ որոշակի միտում տեսնո՞ւմ եք, թե ոչ։

            Ամենից առաջ այդ լռությունն ու փակուղին վկայում են, որ Հայաստանի իշխանությունները իսպառ զիջել են իրենց ունեցած չնչին դիրքը և ամեն ինչ թողել են ռուսական կողմի քմահաճույքին։ Այնուհետև կարծում եմ՝ չափազանց խայտառակ պատմություն է այս սպանությունը, և իրենք պետք է որ բացահայտած լինեն, որովհետև ահռելի ծավալի հիմքեր ունեին բացահայտելու, տեղեկություններն էլ իրենց ձեռքում էին։ Եվ երևի դեմ են առել այնպիսի մի «անհաղթահարելի» խոչընդոտի, որ գիտեն, որ այս տեսքով հրապարակելը բերելու է խայտառակ զարգացումների, ինչ որ բաների, ու ես կասկածում եմ, որ հիմա նստած մտածում են ուտվող մի սցենար, որ հանրությունը լսի, կուլ տա ու մտածի, որ հա դե, դա էր, որ կա, ու չեն գտնում այդ սցենարը։ Չգիտեն, ինչ պատմեն, որ մարդիկ ասեն, դե լավ, այստեղ ոչ քաղաքական, ոչ ազգային հենք չկա։ Սրանք իմ կասկածներն են, որոնք վաղուց կային և գործի բացահայտման ուշանալուն զուգահեռ դրանք գնալով խորանում են։ Այդ կասկածները փարատելու, դրանք սխալ հանելու միակ ճանապարհը տեղեկատվությունը մարդկանց մատուցելն է, ես այլ ճանապարհ չգիտեմ, իսկ նրանք դա չեն անում։

            Այսինքն ստացվում է, որ այնպիսի բացահայտում են արել, որի հրապարակման դեպքում քաղաքական ենթատե՞քստ կստանա խնդիրը։
            Ես կարծում եմ, որ իրենց բացահայտումից իրենք վախենում են ամբողջությամբ և դրա համար վախենում են այդ բացահայտածը հրապարակել։ Ես պարզապես փորձում եմ տրամաբանել որքան տեղեկություն ունեմ ձեռքումս։ Եթե հիմքում լիներ իսկապես կենցաղային մի պատմություն, վաղուց բացահայտած, պատմած կլինեին։ Հիմա ես կարծում եմ, որ այն, ինչ իրենք բացահայտել են, իրենց կարծիքով սպառնալիքներ ունի իր մեջ՝ քաղաքական, ազգամիջյան, միջազգային սրումների ենթատեքստ ունի, թե ինչ, կոնկրետ չեմ կարող ասել։

            Առ այսօր դատախազի նամակից որևէ պատասխան չկա։ Այս մասով ի՞նչ եք մտածում, դուք ժամկետներ եք նշում, որ մնաց հինգ օր։
            40 օրն իրեն էլ է հայտնի, մեզ էլ է հայտնի։ Հրաժարման հայտարարությունը, որ մենք ոչինչ չենք մեկնաբանելու, նույնն է, որ իրենք երդվում են, որ հաստատ ուղարկել են նամակը, այնտեղ էլ ասում են չենք ստացել, այսինքն շան տեղ չեն դրել այդ նամակը։ Երևի տվել են իրենց դատախազի վարորդին, որ վարորդը կարդա, որ եթե մեջը հետաքրքիր բան կա, զբաղվի, այն էլ հետաքրքիր բան չի գտել։ Սա նշանակում է, որ թքած ունեն Հայաստանի իշխանությունների վրա, ես այստեղ ուրիշ բացատրություն չունեմ: Սակայն մեզ դա քիչ է մխիթարում, և պատասխանատվությունը Գևորգ Կոստանյանի վրայից չի հանում։ Եվ, ի վերջո, ավելի կարևոր բան կա, քան նամակն է, հանրության պահանջը չի եղել՝ տղա ջան նստիր նամակ գրիր, կամ՝ տղա ջան նստիր աղոթիր, հանրության պահանջը եղել է և մնում է նույնը՝ գործը կալանավորով, անալիզներով, ամեն ինչով, տեղափոխել ՀՀ արդարադատության համակարգ։ Եվ դրա համար նամակ գրելը լավագույն ճանապարհը չէ, դրա համար բավարար հիմքեր ունի՝ հենց հիմա ոստիկաններով ելնել գնալ Պերմյակովին պահելու վայրը և պահանջել մեր կողմից առաջադրված մեղադրանքով, քրեական գործով առաջադրված մեղադրանքով կասկածյալին փոխանցել մեզ։ Եթե ռուսները ներս չեն հրավիրի, դուռը կփակեն և այլն, և իհարկե դրանով կխախտեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական պայմանագիրը, բազմաթիվ համաձայնագրեր, բազմաթիվ փաստաթղթեր, նաև հանցագործություն կկատարեն, փաստորեն առևանգման փաստը կհաստատվի ևս մեկ անգամ։

            Մանավանդ հունվարի 21-ին ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ Գևորգ Կոստանյանը ընդունել է այն փաստը, որ ՀՀ օրենսդրության խախտմամբ կոնկրետ կասկածյալի առևանգել է ռուսական կողմը։ Դրանից հետո ինքը համապատասխան իրավական գործողություններ չի կատարել, ինքը քրեական գործ հարուցելու պահանջ չի ներկայացրել մեր իրավապահներին, որ բացահայտեն այն հանցագործությունը, որով թույլ է տրվել օտար քաղաքացիներին զինված հետախուզումներ իրականացնել այստեղ, մարդ ձերբակալել, առևանգել, զրկել ազատությունից, փակի տակ պահել և այլն։ Ինչո՞ւ ձայն չես հանում, երբ դու սա հայտարարում ես օրինազանցություն։ Այսինքն՝ մեզ համար էականը նամակ գրելը չէ, մենք էլ կարող ենք 60 հատ նամակ գրել, մեջն ի՞նչ կա։ Կոնկրետ գործողություն է պետք։

            Վերջին օրերին ներքաղաքական լարվածությամբ պայմանավորված մոռացության մատնվեց այս գործը։ Նախ ձեր գնահատականը վերջին օրերի իրադարձություններին։ Հերթական շոուի՞ն ականատես եղանք։

            Ինձ թվում է պարզ չէր, որ մենք հերթական շոուին ենք ականատես լինում, որովհետև այս անգամ կենացները շատ թանկացած էին՝ սկսած Սերժ Սարգսյանի ելույթից, նրա հրամանով երիտհանրապետականների հարձակումներից և ի վերջո շատ կոշտ հնչեցրած պահանջներից՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, որ գնալու ենք սա ենք անելու, նա ենք անելու, իսկ մյուս օրն էլ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որը պակաս կոշտ չէր։ Դրանք լուրջ մարտակոչեր և գրոհի հրամաններ էին երկուստեք։ Պարզապես այս օրերի հեռվից կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանն այդ մակարդակում գերազանցել էր իր արագությունը և պարզ ասեմ՝ իրեն տուգանեցին, կարգի հրավիրեցին։

            Կարծում եմ՝ մանկապապարտեզի դոսիեից ինչ-որ բան դեմը դրած լինեն, ասեն հիշում ես, Գագիկ Ծառուկյան, չորս տարեկան էիր, ինքն էլ կարող է ասի, որ չի հիշում, այնտեղից կասեն՝ դու չես հիշում՝ մենք հիշում ենք, և այսպես շարունակ։ Այսինքն՝ այս պարը մտնողը պետք է շորորալ իմանար, մարդը որոշեց, որ պարող է և լավ իմաստով մտավ, և շատ արագ իրեն հանդարտեցրին: Նա նահանջեց, հրաժարվեց, ըստ էության, և հանրահավաքից, և իր կոշտ դիրքորոշումից։ Սա ակնհայտ է։

            Բայց մի քանի հանգամանք կա, որ հատկանշական են։ Սերժ Սարգսյանը եթե նահանջում է իր չորս կետերից, անձնական վիրավորանքները թողնենք իրենց երկուսի ճաշակին, խոսքը Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության համար սպառնալիք հայտարարելու մասին էր, հարկային չարաշահումների մասին էր, ինչ-ինչ հանցագործությունների կոծկման, թաքցնելու մասին էր,- հիմա Սերժ Սարգսյանը կամ պետք է իր խոսքի տերը լինի, կամ պետք է նահանջի։ Խոսքի տեր լինելու դեպքում խայտառակ զարգացումներ են սպասվում, որովհետև մի կողմից կարող է Ծառուկյանի կողմն ասել՝ ախպեր ջան, Կալուգայից եկած տղերքի միջնորդությամբ, այս ինչ ես անում, մյուս կողմից կարող է վերջապես ասել՝ դու քո խոսքի տերը չեղար, դուրս եմ գալիս, շարունակում ենք տունտունիկը, կռիվ կռիվ ենք խաղում։ Մյուսն էլ այն է, որ Սերժ Սագսյանը իր խոսքի տերը չի լինում և հրաժարվում է իր հայտարարած հարձակումից։

            Երիտհանրապետականները ինչ վիճակում կհայտնվեն կամ արդեն հայտնվել են, դա առանձին խոսակցություն է, դա պոռնոգրաֆիա է, իսկ որ Սերժ Սարգսյանը նահանջի դեպքում հերթական խայտառակությունն է կրելու, սա ակնհայտ է։

            Մյուս թևից Ծառուկյանն իր տված հայտարարությունների տերը պետք է լինի, ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի Սերժ Սարգսյանը հեռացվի իշխանությունից և այլն, տեսնենք ինչ է անելու, գնալու է աղոթքի՞, թե փափուկ հերթական հանրահավաքների ճանապարհով է գնալու։ Համենայնդեպս, մենք ականատես եղանք քաղաքական դաշտի առավել հստակեցման, և պարզվեց, որ ԲՀԿ-ն այն տղան չէ, որին ինքը պատկերացնում էր որպես կինոյի տղա։ Նա ապացուցեց, որ կլինի սելիտրա, սերմնացու, բենզին, մնացած բաները դեռ տեսնենք, Աստված մի դուռ կբացի: Մոտավորապես այսպիսի դիրքորոշում եղավ:

            Ինտենսիվ մտորումների մեջ են որոշ խմբեր, թե ինչ է լինելու սրա վերջը, արդյոք նոր քաղաքական ուժ կձևավորվի: Կամ դա էլ չի լինելու, մնալու է քաղաքացիական նախաձեռնությունների հույսին, կամ էլ այս ամենը ի վերջո կոնսոլիդացվելու է: Մյուս կողմից, այս ամբողջը զարգանում է այն ուղղությամբ, որ հաջորդ քաղաքական սրացման ժամանակ, եթե իհարկե Գագիկ Ծառուկյանին չստիպեն հեռանալ, ուրեմն կարող է լուրջ մրցակից լինել:
            Բայց դա չի նշանակում, որ քաղաքական շոշափելի փոփոխություններ եմ ակնկալում, առավել ևս չեմ ակնկալում, որ եթե ԲՀԿ-ն գա իշխանության, կամ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն գան իշխանության, վաղը մյուս օրը Հայաստանը հետ են վերադարձնելու պուտինյան ճանապարհից, ոչ մեկս չենք մոռացել խայտառակ քվեարկությունը:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....dcYgtzOz.dpuf

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ռուսաստանցի բլոգերը Ադրբեջանից ներողություն է խնդրել Արցախ այցելելու համար
              21.02.15


              Ռուսաստանցի հայտնի բլոգեր Արտեմի Լեբեդևը ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանություններից՝ Արցախ իր այցի համար:

              News.ru-ի փոխանցմամբ` այդ երկրի իշխանությունները ընդունել են ներողությունը «ադրբեջանցի ժողովրդից», նրա հարգանքը «ադրբեջանական օրենքների առաջ» և Լեբեդևին հանել «սև ցուցակից»: Լեբեդևը այս լուրը «ուրախալի» է անվանել և հրապարակել իր ռեսուրսներում:

              Բաքուն «առանց իր թույլտվության» Արցախ այցելող հանրահայտ մարդկանց ներառում է իր տխրահռչակ «սև ցուցակում»:

              Լեբդևը Արցախ էր այցելել 2010-ի հուլիսին: Իր այցը Լեբեդևը այժմ «հիմարություն» է անվանել, որով «վիրավորել է Ադրբեջանին»:

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Վտանգ հայ-թուրքական սահմանին

                ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                Մեկնաբանություն - 21 Փետրվարի 2015,


                Հայաստանում ՌԴ սահմանապահների ղեկավար գեներալ մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը Արմավիրի սահմանապահ զորամասում երդմնակալության արարողությանը հայտարարել է, թե ՌԴ սահմանապահ ուժերն ամուր կպաշտպանեն Հայաստանի եւ ԱՊՀ արտաքին սահմանները:

                Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը Հայաստանում վերջին օրերին հայտնվել է ուշադրության կենտրոնում, թեեւ իհարկե տարօրինակ է, որ վերջին օրերին: Տարօրինակ է այն առումով, որ Հայաստանի հանրությունն ու քաղաքական ուժերը զարմանալիորեն համակերպվել են մտքին, որ անկախ Հայաստանի արտաքին սահմանը պետք է հսկի օտար պետության սահմանապահ ծառայությունը:

                Բայց, առավել տարօրինակ է այն, որ Հայաստանի հանրությունն այդ ծառայության գործունեության նույնիսկ աղմկոտ դրվագներին արձագանքել է բավական իներտ: Օրինակ, որոշ ժամանակ առաջ տեղի ունեցավ Սյունիքի հայտնի միջադեպը, երբ ՌԴ ԱԴԾ տարբերանշանով անձինք արգելակել էին Հայաստանի քաղաքացի, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Ժառանգություն կուսակցության անդամ ՀՀ քաղաքացիների տեղաշարժը Սյունիքի մարզում, առանց որեւէ բացատրության: Ընդ որում, արգելակել էին պետական սահմանից՝ որը նրանց իրավասության ներքո է, 30 կմ հեռու:

                Ի՞նչ էին անում ռուս սահմանապահներն իրենց իրավասության գոտուց 30 կմ հեռու, որեւէ մեկն այդպես էլ չբացատրեց: Ռուսաստանի սահմանապահ ծառայությունն ինչ որ նամակագրություն ունեցավ Հովիկ Աբրահամյանի հետ, եւ թեման համարվեց փակված: Երեւի նամակում խոսք էր գնացել Հայաստանից Ռուսաստան բանջարաբոստանային կուլտուրաների արտահանման մասին, դրանց արտահանման ընթացքում սահմանային խնդիրների եւ այլնի մասին, ու կողմերը պայմանավորվել էին:

                Դրանից մի քանի ամիս անց, ՌԴ սահմանապահ Ծառայությունն աչքի ընկավ երկրորդ անգամ, այս անգամ ողբերգական պատմության առիթով՝ Գյումրիի սպանդի, որ ըստ պաշտոնական վարկածի իրականացրել է ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա գնդակահարել է Գյումրեցի մի ամբողջ ընտանիք՝ 7 մարդ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ:

                Կրկին ըստ պաշտոնական վարկածի, ՌԴ սահմանապահները սպանությունից մոտ 18 ժամ անց, հայ-թուրքական սահմանի իրենց վստահված հատվածում, սահմանը խախտելիս հայտնաբերել են Պերմյակովին եւ ձերբակալել: Մինչ այդ ամեն ինչ այսպես ասած նորմալ է:

                Աննորմալը սկսում է դրանից հետո, երբ ՌԴ սահմանապահները Պերմյակովին փոխանցում են ոչ թե Հայաստանի իրավապահներին, ինչը պարտավոր էին անել՝ այդ պարտավորության մասին անգամ Հայաստանի Գլխավոր դատախազը խոստովանեց, այլ հայտնաբերվող սահմանախախտին հանձնում են Ռուսաստանի ռազմակայանին, ընդ որում առանց հայկական կողմին որեւէ բացատրություն կամ իրազեկում տալու:

                Այդպիսով, Հայաստանի արտաքին սահմանին ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը խախտել է Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի հանդեպ ահաբեկություն իրականացնելու համար կասկածվող անձին թաքցրել է Հայաստանի Հանրապետությունից:

                Վյաչեսլավ Բիրյուկովը մինչ սահմանի հուսալի պաշտպանություն խոստանալը, թող Հայաստանի հասարակությանը բացատրություն տա այդ ակնհայտ ապօրինության համար:

                Միեւնույն ժամանակ, ՌԴ սահմանապահ վարչությունից բացատրություն պահանջող կարծես թե չկա: Հայաստանի իշխանությունը որեւէ համարձակություն չունի Պերմյակովի գործով ընդհանրապես որեւէ հարցադրում կատարելու, թե սահմանապահներին, թե ՌԴ Գլխավոր դատախազությանը: Հայաստանի դատախազ Գեւորգ Կոստանյանի նամակի պատմությունը վերածվեց ուղղակի զավեշտի, կամ ավելի ճիշտ՝ տրագիկոմեդիայի:

                Ինչ խոսք, մեծ կասկածներ կան այն մասով, թե արդյոք իրապես սահմանապահներն են հայտնաբերել Պերմյակովին, արդյոք նա ընդհանրապես կարող էր ձմռան ցրտին, լինելով տեղանքին ընդհանուր առմամբ անծանոթ, օտար, համընդհանուր այսպես ասած որոնողական ռեժիմի պայմաններում Գյումրիից անցնել մոտ 20 կիլոմետր տարածքն ու հասնել հայ-թուրքական սահման:

                Մեղմ ասած, կասկած կա, որ սահմանապահների վարկածը հորինվել է ընդամենը փաթեթավորելու համար այն, թե ինչպես է Պերմյակովը հայտնվել ՌԴ ռազմակայանում: Կասկած կա, որ իրականում նրան հայ իրավապահներն են հայտնաբերել, սակայն ռուսները պահանջել ու վերցրել են, կամ ընդհանրապես՝ Պերմյակովը հանցանքից կամ առաջադրանքից հետո իր ոտքով է գնացել ռազմակայան:

                Բայց, նաեւ այդ ամենի վրա լույս սփռելու համար է, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը պարտավոր է պատասխան տալ, թե ինչու է կատարվել ապօրինությունը, թե ինչպես է հայտնաբերված սահմանախախտը ապօրինաբար հայտնվել ռազմակայանի ենթակայության ներքո:

                Որովհետեւ, եթե չկա այդ հարցի պատասխանը, ապա Հայաստանի սահմանը պահպանելու մասին հայտարարությունները ոչ միայն ծիծաղելի են, այլ վտանգավոր: Քանի դեռ չկա Պերմյակովի մասին հարցին հստակ, լիարժեք պատասխանը, նշանակում է, որ հայ-թուրքական սահմանը ռուսական սահմանապահների ենթակկայության ներքո պարզապես գտնվում է վտանգի տակ, հայտնի չէ, թե այնտեղ էլ ում են հայտնաբերում եւ ուր են հանձնում, որի մասին Հայաստանի հանրապետությունը չի ստանում որեւէ տեղեկություն կամ բացատրություն:

                Եթե Հայաստանի սահմանը պետք է պահպանվի այդպիսի անօրինականություններով, ապա դա արդեն պահպանություն չէ, այլ սպառնալիք, եւ եթե ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի սահմանին որեւէ բան, ապա ընդամենը Ռուսաստանի Դաշնության պետական շահերը:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....B2XonWeR.dpuf

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Originally posted by Vrej1915 View Post
                  Տարօրինակ է այն առումով, որ Հայաստանի հանրությունն ու քաղաքական ուժերը զարմանալիորեն համակերպվել են մտքին, որ անկախ Հայաստանի արտաքին սահմանը պետք է հսկի օտար պետության սահմանապահ ծառայությունը:
                  Why is it strange?
                  How many diaspora Armenian superpatriots and churchmen are rushing to protect the Armenia-Turkey border?

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Originally posted by lampron View Post
                    Why is it strange?
                    How many diaspora Armenian superpatriots and churchmen are rushing to protect the Armenia-Turkey border?
                    My Dear,
                    Your point is very right, concerning Artsakh and Armenia fronts, where all in all , there are more than 70.000 men on arms.
                    That's a super high number for a state of 3 million.
                    The protection of our western borders is not a question of numbers, since all in all, the total numbers of russian troops on Armenian soil does not exceed 5.000, from which, only a fraction does serve as border guards.
                    And among those 5.000, a big portion are Armenian citizens of Armenian republic.....

                    So the border is not guarded by the effective presence of a russian military factor.
                    If ever a turkish invasion would happen, those 5.000 russians, at best, will fight for their base and live, just as in Oseetia's Tskhinval on 888, because simply they can't do anything else.
                    For that technical matters, I advise you to listen once again to one of the Vova Vartanov emissions I posted already, dedicated to the base.....

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Originally posted by Vrej1915 View Post
                      My Dear,
                      Your point is very right, concerning Artsakh and Armenia fronts, where all in all , there are more than 70.000 men on arms.
                      That's a super high number for a state of 3 million.
                      The protection of our western borders is not a question of numbers, since all in all, the total numbers of russian troops on Armenian soil does not exceed 5.000, from which, only a fraction does serve as border guards.
                      And among those 5.000, a big portion are Armenian citizens of Armenian republic.....

                      So the border is not guarded by the effective presence of a russian military factor.
                      If ever a turkish invasion would happen, those 5.000 russians, at best, will fight for their base and live, just as in Oseetia's Tskhinval on 888, because simply they can't do anything else.
                      For that technical matters, I advise you to listen once again to one of the Vova Vartanov emissions I posted already, dedicated to the base.....

                      You guys will spew more bs/post then anyone. Even the most obvious things in your own posts do not fail to fly over your head. The implication that only 5,000 Armenian soldiers will have the same deterrent effect as 5,000 Russian soldiers shows just how stupid you are. Turkey has not attacked precisely because those are Russian troops and it does not want war with Russia. This kind of stupidity shows exactly why people like Vrej are davatchans because they are willing to put the country in great danger without consideration for its people. The dashnaks did this same thing and we got the genocide to show for it..have we not learned from our mistakes? Armenia has a hard time guarding her eastern border which is under constant attack and the implication here that 5k Armenian troops is all it would take to guard the western border since that is all the Russians are using anyways is just stupid. I really do not think Vrej is this stupid but he is hoping people reading his posts are stupid. I think Vrej is simply one of many spies implanted into media sources like this to stir up antirussian propaganda. He could be working for the CIA, MI8, MOSSAD, or very likely one of the Turkish intelligence organizations whose mission is to drive Russia out of Armenia so then we really will get to see how many Armenians it takes to guard the western boarder. It is impossible for so much stupidity to exist in one man and for that one man to still be alive therefore it is fair to conclude that this man is not stupid but is a spy. A spy for who, would be interesting to find out.
                      Hayastan or Bust.

                      Comment

                      Working...
                      X