Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Expert: Russia-Azerbaijan military cooperation makes situation predictable
    09.12.2014

    It is predictable at least for the Russian side in terms of preserving fragile peace that lasted 20 years...


    YEREVAN. – Military and technical cooperation between Russia and Azerbaijan makes situation more predictable and transparent at least for the Russian side in terms of preserving fragile peace that continues for 20 years, Russian expert Nikolay Silayev said.

    The senior expert at the Center for the Regional Security and Caucasus studies pointed to involvement of the Russian arms producers

    “Azerbaijan is purchasing weapons at world market prices. I would consider situation from a different angle: it is clear that Armenian public is not happy with military and technical cooperation between Russia and Azerbaijan, but this makes situation more predictable and transparent at least for the Russian side,” he said.

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Սերժ Սարգսյանն իրական վտանգ է զգացել

      ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
      Ներքին կյանք - 21 Մարտի 2015,

      Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին Սերժ Սարգսյանն արդեն հրապարակային մտահոգություն է հնչեցնում, որովհետև լռելն այլևս վտանգում է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ նաև Սերժ Սարգսյանի կառավարումը՝ որպես երկրի նախագահի: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

      «Ի վերջո, նախկինում մեզ հավաստիացրել են, որ Հայաստանը ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում, որ Հայաստանի անվտանգությունը գնալով ամրապնդվում է, երկրի դիրքերը միջազգային հարթակում ամրապնդվում են, Ղարաբաղի խնդիրն ավելի հասկանալի է դառնում, ԵՏՄ-ում լինելով՝ մեր անվտանգությունն ամրապնդվել է, ոչինչ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, նա պահպանում է բալանսը: Այսինքն՝ արվել են այնպիսի հայտարարություններ, որոնք այսօր արդեն հերքվում են սահմանին տիրող իրավիճակի կոնկրետ փաստերով»,- ասաց Սաֆարյանը:

      Նրա խոսքով, հետևաբար, Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ այսպես շարունակելով՝ այդպես էլ չի կարող որևէ մեկին ապացուցել, որ ԵՏՄ-ում Հայաստանն ավելի պաշտպանված է, և ստիպված էր գնալ նման քայլի:

      Վերլուծաբանը չի բացառում, որ Հայաստանը նոր քաղաքականություն է որդեգրում: Նրա խոսքով՝ այս տարվանից սկսած Հայաստանն արտաքին քաղաքական ոլոտում լուրջ տրանսֆորմացիաների փուլում է: «Դրա սկիզբը կարող ենք համարել Թուրքիայի մասով ընդունված Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագիրը: Դա ռազմական դոկտրինի փոփոխությունն է, որով բացահայտ աշխարհով մեկ հայտարարվեց, որ այլևս տեղական հրամանատարները չեն սպասելու կենտրոնական հրամանատարության հրամաններին և տեղական մակարդակներում օժտված են որոշումներ կայացնելու և հակառակորդին դաստիարակչական ծեծ տալու ֆունկցիայով: Հիմա մենք ունենք նաև այլ փոփոխություններ, որոնք, եթե ուղղակիորեն չեն խոսում հայ-ռուսական հարաբերությունների ընթացքի վերանայման մասին, բայց գոնե այդպիսի ակնարկ անում են»,- ասաց նա:

      Զենքի վաճառքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հաջորդած սահմանային միջադեպն ընդհնաուր առմամբ նաև ռուսական կողմի քաղաքականության հետևանք է: Սաֆարյանը նշում է, որ եթե Ռուսաստանն ուղղակիորեն չի դրդում Ադրբեջանին կամ չի խրախուսում, ապա չի էլ զսպում: Իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չէ որոշողը և կարծես թե հաշվել է Ռուսաստանի ատամները, թե ինչին կարող են նրանք կտրուկ դիմադրել և ինչին՝ ոչ:

      «Չմոռանանք, որ Ռուսաստանին շատ էլ շահեկան է, որ Ադրբեջանն այնպիսի մի արկածախնդրություն սանձազերծի, որի արդյունքում տարածաշրջանային ծրագրերը՝ խողովակաշարեր, երկաթգծեր և այլն, հօդս կցնդեն: Եթե ուրիշ մի բան էլ չունենա Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու, ապա գոնե այդ տարածաշրջանային ծրագրերը, որոնք Արևմուտքինն են, դրանք վերացնելը իր շահագրգռությունների մեջ է: Այս առումով կարող է Ռուսաստանն ուղղակի խթանել Ադրբեջանի սանձարձակությունները: Հետևաբար, եթե նույնիսկ չասենք, որ Ռուսաստանն է այս ամենի թիկունքում կանգնած, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանին ձեռնտու է այն, ինչ կատարվում է»,- ասաց նա:

      Մինչդեռ, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Հայաստանը չի կարող դա հանդուրժել, որովհետև ակնհայտորեն մեր երկիրը պատերազմի վերսկսման շահագրգռվածություն չունի և ճիշտ հակառակը՝ խաղաղության է ձգտում: Այս կտրվածքով, բնականաբար, առաջ է գալիս նոր քաղաքականության անհրաժեշտություն, որը ոչ միայն կզսպի Ադրբեջանի սպառազինումը, ոչ միայն կզսպի այդ երկրի արկածախնդրությունները, այլ նաև ըստ էության կփորձի պահպանել խաղաղությունը:
      «Եվ այստեղ կարծես թե երկու դաշնակիցների՝ Հայաստանի և Ռուսաստանի շահագրգռվածությունները տարբերվում են: Թե ինչպես կվերանայվեն դրանք, ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....uAXeCwBP.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



        First hand testimony:

        Lies about russian help in Artsakh.

        Facts about real russian military operation on NKR on 13 of June 1992, that lasted more than a month, resulted in the occupation of 40% of NKR, loss of more than 1000 lives, and destruction of more than 75 villages.....
        Last edited by Vrej1915; 03-21-2015, 09:37 PM.

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Last edited by Vrej1915; 03-21-2015, 10:37 PM.

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Եթե ՌԴ-ն հրաժարվի Բաքվի հետ ռազմական գործակցությունից, կզրկվի միլիարդավոր դոլարներից, որը կսահմանափակի նրա ռազմատեխնիկական աջակցությունը Հայաստանին
                      2015-03-24

                      «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը: – Պարոն Կռիլով, Սերժ Սարգսյանն օրեր առաջ լրագրողների …


                      «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

                      – Պարոն Կռիլով, Սերժ Սարգսյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին: Սարգսյանը ընդգծել է, որ դա մեզ անհանգստացնում է՝ անկախ զենքի տեսակից և որակից, և որ սահմանին կանգնած զինվորը մտածում է, որ իրեն այդ զենքով են փորձում սպանել: Նրա խոսքերով՝ դա խնդիր է, որը պետք է լուծում ստանա: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է Ռուսաստանը գոնե առժամանակ դադարեցնի Ադրբեջանի հետ ռազմական գործակցությունը:

                      – Ռուսաստանն ու Հայաստանը երկու անկախ պետություններ են: Մեր ընդհանուր՝ ոչ վաղ պատմական անցյալի ֆոնին այդ մասին շատերը կարծես թե մոռանում են: Ռուսաստանի և Հայաստանի հետաքրքրությունները շատ դեպքերում համընկնում են, բայց կան նաև տարբերություններ, որոնք անխուսափելի են հենց այլ պետությունների հետ հարաբերությունների իմաստով։

                      Այն բոլոր քննարկումները, թե Երևանը չունի ինքնուրույն քաղաքականություն, և որ նրա փոխարեն յուրաքանչյուր հարց Մոսկվան է լուծում՝ չեն արտացոլում իրականությունը և միայն որոշ քաղաքական ուժերի ու նրանց արտասահմանյան գործընկերների քարոզչական դրսևորումներ են:

                      Ակնհայտ է, որ մեր պետությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ միանգամայն տարբեր հարաբերություններ ունեն, դրանք միանգամայն տարբեր են նաև Վրաստանի և Ուկրաինայի հարցում, Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման տարբեր հեռանկարներ ունեն:

                      Ռուսաստանում շատերի համար անհասկանալի էր Երևանի դիրքորոշումը Ղրիմի հարցում, 2008 թվականին Հարավային Օսիայում կատարած սխրանքների համար Սաակաշվիլու պարգևատրումն ու շատ ուրիշ հարցեր:

                      Բայց Հայաստանն անկախ պետություն է, տարբեր խնդիրների նկատմամբ ունեցած մոտեցումները օբյեկտիվ բնույթ ունեն, և դա ընդհանրապես չի բնութագրվում որպես հայերի կողմից արված «դավաճանություն»՝ ինչպես հաճախ պնդում է դեղին մամուլը: Արդի քաղաքականության կարևորագույն հարցերում Հայաստանի և Ռուսաստանի հետաքրքրությունները համընկնում են կամ գոնե շատ մոտ են, և հենց դա է արտացոլում մեր երկկողմ հարաբերությունների բնույթը: Կան նաև տարբերություններ:

                      Ադրբեջանը չի ճանաչվել ագրեսոր երկիր, և նրան այլ երկրներից զենք մատակարարելու ոչ մի սահմանափակում չկա, դրա հետ մեկտեղ այդ ուղղությամբ հայկական դիվանագիտության ակտիվ ջանքեր չեն նկատվում: Եթե այն, ամեն դեպքում, կա, ապա լավ կլիներ, որ դրա մասին լուսավորեին նաև տեղեկատվական հարթակում:

                      Իհարկե, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը ռուս-հայկական հարաբերությունների ամենացավոտ կողմն է։ Հայաստանում այն ծայրահեղ էմոցիոնալ է ընդունվում, ինչը հասկանալի է շփման գծում լարվածության անընդհատ աճով: Այդ պատճառով ռուսական կողմի բոլոր բացատրությունները չեն ընդունվում ոչ հասարակության և ոչ էլ իշխանության կողմից:

                      Դրանցից ամենակարևորը հետևյալն է՝ եթե Մոսկվան հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունից, ապա այդ կերպ կկորցնի տարածաշրջանում իր զգալի ազդեցությունը: Ադրբեջանը առանց որևէ խնդրի կգնի այդ նույն զինատեսակները համաշխարհային շուկայում Ռուսաստանի մրցակիցներից: Մոսկվան կզրկվի միլիարդավոր դոլարներից, ինչն էլ կսահմանափակի նրա ռազմատեխնիկական աջակցությունը Հայաստանին: Արդյունքում հենց Հայաստանի խնդիրները կբարդանան:

                      Մոսկվան խնդրի լուծումը տեսնում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու մեջ, ինչն էլ թույլ չի տա այն կողմին, որը հակամարտության լուծումը տեսնում է հակառակ կողմի կապիտուլյացիայով, հասնել հաջողության։

                      Իհարկե, պատերազմը դեռ չի սկսվել, բայց լարվածությունն անընդհատ աճում է: Դա պահանջում է փոփոխություններ մտցնել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի վարած քաղաքականության նախկին կուրսում։

                      – Մինսկի խմբի համանախագահները Բելառուսի իշխանությունների հետ բանակցություններ վարեցին, որպեսզի Մինսկում կայանա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված համաժողով՝ անդամ բոլոր երկրների մասնակցությամբ: Ալիևի այն հայտարարությունների ֆոնին, թե իրենք կգրավեն ոչ միայն Ղարաբաղը, այլև Սևանը, Զանգեզուրը և Երևանը, ինչ-որ համաձայնության մասին կարո՞ղ է խոսք լինել: Ընդհանրապես այդ համաժողովն ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել՝ հաշվի առնելով, որ միայն հայկական կողմն է հիմա շահագրգռված Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու հարցով:

                      – Ընդհանրապես ռազմատենչ հայտարարությունները վերջին շրջանում ավելի հաճախ են հնչում, ընդ որում՝ ոչ միայն Բաքվի, այլ նաև Երևանի կողմից: Դա է արտացոլում լարվածության անընդհատ շարունակվող աճը։ Բաքուն գործադրում է ավելի ու ավելի արմատական մեթոդներ Հայաստանի վրա համաշխարհային ճնշում գործադրելու և նրա կապիտուլյացիային հասնելու համար: Այդ շրջանակում էլ արվում են հայտարարություններ՝ Հայաստանի տարածքում հողերի վերաբերյալ, որոնք իբր թե ադրբեջանական ծագման են, դրա ֆոնին էլ իբր թե «օկուպացված» տարածքների վերադարձն Ադրբեջանին, և որ դրանով սահմանափակվելը կլինի այդ երկրի բարի կամքի դրսևորում:

                      Դժվար է ասել, թե ինչքանով են հավատում այդ ամենին նրանք, ովքեր այդ հայտարարություններն անում են, բայց ակնհայտ է, որ մասսայական հարթակում ռազմական տրամադրությունները պահպանելու համար դա աշխատում է: Համաշխարհային կարգավորման հեռանկարների համար դա ծայրաստիճան վնասակար է, այդ պատճառով Մինսկի խմբի բոլոր նախաձեռնությունները հազիվ թե բերեն իրական արդյունքի:

                      Բոլոր հնարավոր բանակցությունների և հանդիպումների արդյունքը՝ բոլոր նոր ձևաչափերով, եթե դրանք նույնիսկ անցկացվեն, կլինի այնպիսին, ինչպիսին նախորդներից ստացված արդյունքն է:

                      Դրանց հիմնական արդյունքը կլինի այն, որ կողմերը կպայմանավորվեն շարունակել բանակցությունները: Իրավիճակի զարգացման հետագա հեռանկարները թելադրված կլինեն միանգամայն ուրիշ գործոններով, առաջին հերթին՝ այն ռազմաքաղաքական ուժերի հարաբերակցությամբ, որոնք կդասավորվեն տարածաշրջանում։

                      Comment

                      Working...
                      X