Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Համբերություն է պետք Ղարաբաղի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու համար. ռուս փորձագետ
    Lragir.am
    20 Հոկտեմբերի 2015,


    Հնարավո՞ր է արդյոք լուծել ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի օգտին: Պատասխանելով minval.az ադրբեջանական կայքի այս հարցին, ռուս քաղաքագետ, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաեւը պատասխանել է. "Այո, բայց դա երկարատև էվոլյուցիայի խնդիր է: Պետք է զինվել համբերությամբ":

    Ըստ ռուս փորձագետի, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կստիպի Երևանին տարածքային զիջումների գնալ ղարաբաղյան հարցում:

    "Եկեք, օրինակ, տեսնենք, թե ինչ է փոխվել վերջին հինգ տարիների ընթացքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը սաստկացրել է ՀՀ շրջափակման գործոնը: Այս ֆոնին հնարավոր է դարձել փոխել Հայաստանի հասարակական կարծիքը փոխզիջման օգտին: Ադրբեջանի ռազմատեխնիկական զարգացումը իր հերթին ավելի նշանակալի գործոն է դառնում պաշտոնական Երեւանի վրա ճնշում գործադրելու համար, ստիպում ՀՀ վերնախավին նյարդայնանալ: Տնտեսական ճգնաժամից դուրս գալու ցանկությունը ավելացնում է "տարածքներ տրանսպորտային միջանցքների դիմաց" բանաձևի կողմնակիցների թիվը: Այսինքն տարբեր կողմերից ուժեղանում են ճնշումները Երևանի վրա և նվազում են մանևրելու նրա հնարավորությունները", - նշել է Ա. Կարավաեւը:

    Ռուս քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի ռազմական հնարավոր օպերացիան Հայաստանի և ԼՂՀ դեմ հազիվ թե հաջողությամբ պսակվի: Այդ պատճառով էլ Բաքուն պետք է համբերությամբ զինվի` խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:

    "Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանի ռազմական գործողությունը, ասենք, հինգ տարի առաջ, հանգեցնել հարցի լուծմանը: Կասկածում եմ: Իսկ եթե այն ձախողվե՞ր: Այնպես որ, դրական դինամիկա Բաքվի համար, այնուամենայնիվ, կա: Հետեւաբար, Իլհամ Ալիեւը այս թեմային նվիրված իր ելույթներում պատահական չէ ընդգծում այն միտքը, թե դիվանագիտական ռեսուրսները Բաքուն դեռ չի սպառել", - ասել է մոսկվացի փորձագետը:

    Ալեքսանդր Կարավաեւը ընդունում է այն կարծիքը, թե Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններն այսօր վերելք են ապրում: "Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար "վերելք" սահմանումը միանգամայն թույլատրելի է, բայց երկկողմ կապերի դինամիկան նշմարվում էր նաև անցյալում: Մոսկվայի ու Բաքվի կառուցողական ու պրագմատիկ հարաբերություններն իրականություն դարձան Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հոր`Հեյդար Ալիեւի առաջին հանդիպումներից հետո: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում, անշուշտ, եղել են և անկումներ, բայց ընդհանուր դինամիկան, կրկնեմ, բնորոշվում է կայուն զարգացող հարաբերություններով: Օբյեկտիվորեն դա հազվագյուտ օրինակ է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ֆոնի վրա և շահեկանորեն առանձնանում է ՌԴ ԱԳՆ-ի մյուս ուղղություններից: Հիմա այդ հարաբերություններն առավել գրավիչ են, քանի որ Ադրբեջանը, չդիմանալով Արեւմուտքի քաղաքական ճնշումներին, հայտնվել է ՌԴ-ի հետ աշխարհքաղաքական նույն հատվածում:

    Օբյեկտիվ իրողությունների ազդեցության պատճառով Ադրբեջանը գտնվում է պայմանական բարիկադների հակաարևմտյան սեկտորում, որի ոչ ֆորմալ ղեկավարը ներկայում Ռուսաստանն է, Մոսկվան է հիմա գլխավորում այս ճամբարը:

    Այնպես որ, նոր պայմաններում ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են հարաճուն զարգացման փուլում, առաջին հերթին`տնտեսական ոլորտում: ՌԴ-ն ու Ադրբեջանը կանգնած են նույն խնդիրները կարգավորելու անհրաժեշտության առջև. խոսքը նախևառաջ ոչ հումքային ապրանքների արտահանման և արտարժույթի ներհոսքի ապահովման մասին է: Բացի այդ, Բաքվի եւ Մոսկվայի էլիտան ընդհանուր պատմա-քաղաքական բեքգրաունդ ունի: Մեր երկրները միանման ուղղվածություն ունեն նաև իշխանական համակարգը պահպանողական մոդելով, այսպես կոչված`"ոչ լիբերալ ժողովրդավարության" սկզբունքով ձևավորելու խնդրում: Գոյություն ունի փոխազդեցության ևս մեկ գործոն. դա ադրբեջանական բիզնես-էլիտայի շահերն են Ռուսաստանում: Մենք գտնում ենք, որ այդ բաղադրիչների ու մի շարք այլ գործոնների տեսանկյունից Ադրբեջանը Ռուսաստանի համար գուցեև ավելի մտերիմ գործընկեր է, քան ՌԴ-ի այլ դաշնակիցներ ԱՊՀ-ում":

    Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս վերելքը ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Մոսկվան բացահայտորեն կանցնի Ադրբեջանի կո՞ղմը, թե՞ պարզապես կսահմանափակվի սպառազենի մատակարարումների ավելացմամբ:

    Ադրբեջանցի լրագրողի այս հարցին ռուս փորձագետը տալիս է շատ պարզ ու անկեղծ պատասխան. "Ժամանակակից զենքի մատակարարման ավելացումը Մոսկվայի կողմից ինքնին արդեն մեծ աջակցություն է Բաքվի դիրքերի ուժեղացման համար: Բայց Ռուսաստանը մտադիր է կարգավորել այս հակամարտությունն այնպես, որ երկու դաշնակիցներն էլ մնան իր ուղեծրում: Ահա այս խնդիրը շատ ավելի բարդ գործ է, քան կարգավորման գործընթացի պարզապես հեռավոր, "ներգրավված" կառավարումը: Ղարաբաղի հարցում Մոսկվայի համար որոշիչ չէ այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը ընտրել է "Չմիավորման շարժման" դաշինքին անդամակցելու ռազմավարությունը: Այդ փաստը Երևանին է հիասթափեցնում":

    Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

    "Երրորդ Ուժ Պլյուս"

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....SppVB7zb.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Նոր իրավիճակ Ղարաբաղի հարցում. Հանգուցալուծո՞ւմ

      ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      Քաղաքականություն - 24 Հոկտեմբերի 2015,


      Երկուշաբթի օրը Երեւան են ժամանելու Մինսկի խմբի համանախագահները: Այցի նախօրեին Ղարաբաղի «կարգավորման» հարցում նոր միտումներ են ի հայտ եկել: Մասնավորապես, սկսել է խոսվել հակամարտության ծագումնաբանության եւ պատմական հիմքերի մասին:

      Մի քանի օր առաջ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց զեկույց, որում նշվում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ծագել է Ռուսաստանի քաղաքականության պատճառով:
      Իր հերթին, ռուսական շրջանակներում ակտիվացել են Ղարաբաղի վերաբերյալ պատմական բնույթ ունեցող հրապարակումները: Դրանցում նշվում է, որ Ղարաբաղում հայ բնակչությունն ավելացել է Ռուսաստանի քաղաքականության շնրհիվ: Նշվում է, որ Թուրքմենչայի պայմանագրից հետո Իրանից տասնյակ հազարավոր հայեր են վերաբնակեցվել Ղարաբաղում, եւ այդ գործընթացը կազմակերպել է Իրանում Ռուսաստանի դեսպան Գրիբոյեդովը:

      Օրերս Բաքվում էր Ռուսաստանի պալատական ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, ով մտադիր է ֆիլմ նկարահանել Գրիբոյեդովի մասին: Ֆիլմը մասնավորապես պատմելու է հենց «հայերի ներգաղթի» մասին: Զուր չէ, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նրան պարգեւատրել է: Բանն այն է, որ Ղարաբաղում հայերի «եկվոր» լինելը Ադրբեջանի փաստարկներից մեկն է ներքին ու արտաքին քարոզչության ու Ղարաբաղի հանդեպ «իրավունքի» հարցում:

      Ռուս-ադրբեջանական այս «երկխոսությունը» հետաքրքիր է, եւ կարող է տպավորություն առաջանալ, որ Ղարաբաղում ամեն ինչ, այդ թվում հայկական բնակչությունը, սկսվել է Թուրքմենչայի պայմանագրից, իսկ մինչ այդ ոչինչ չի եղել: Դա բնական է, քանի որ Հարավային Կովկասում ռուսների ներկայությունը սկսվում է հենց այդ ժամանակվանից, իսկ ադրբեջանցիներինը՝ ավելի ուշ: Իսկ մինչ այդ նրանք պարզապես չկային:

      Այնուամենայնիվ, ինչո՞ւ է հատկապես Ռուսաստանին պետք եղել այս թեման: Մոսկվայում առավել, քան Հայաստանում ու Ադրբեջանում, հասկանում են Ղարաբաղի կարեւորությունը նոր աշխարհքաղաքականության մեջ: Ընդ որում, Ղարաբաղի դերը նշանակալիորեն մեծացել է, եւ նկատելի է նաեւ լուրջ պայքար աշխարհքաղաքական կենտրոնների միջեւ՝ Ղարաբաղյան թեմայի գերակայության համար:

      Ռուսաստանն իր այս քարոզչությամբ ներկայացնում է Ղարաբաղի հանդեպ «պատմական իրավունքի» հայտ: Մոսկվայում հասկացել են, որ Ղարաբաղի խնդրի «լուծման» դեպքում իրենք դուրս են մղվելու Հարավային Կովկասից, կամ համենայնդեպս կորցնելու են իրենց դիրքերը: Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայում ռուսական ուղեծրում են հենց Ղարաբաղի հարցի «շնորհիվ», եւ այս լծակը Մոսկվան չի կարող բաց թողնել:

      Դատելով ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակների հրապարակումներից, Մոսկվայի ծրագիրը հանգում է Ղարաբաղ զորք մտցնելուն, ինչը հնարավորություն կտա Ղարաբաղով երկարաժամկետ առեւտրի մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ նրան իր ուղեծրում պահելու համար: Իսկ ռուսական նախագծերի՝ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմ մտնելու դեպքում Ղարաբաղը կհանձնվի Ադրբեջանին:

      Հայաստանն այս ծրագրի խոչընդոտ չի համարվում, ավելի ճիշտ՝ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր քայլերն այս խոչընդոտը վերադարձնելու համար: Զուր չէ, որ Հայաստանում լիովին պաշտոնական մակարդակում գործում է Գրիբոյեդով ակումբը, որը կոլաբորացիոնիստների ու Ռուսական քաղաքականությունն արդարացնողների հավաքատեղի է:

      Բացի այդ, Մոսկվան ամեն ինչ արել է ուժերի հավասարակշռությունը՝ թե քաղաքական, թե ռազմական առումով Ադրբեջանի օգտին լուծելու եւ Հայաստանի հնարավոր դիմադրությունը կոտրելու համար: Այդ մասին ռուսական շրջանակներում են խոսում են արդեն բացահայտ, Ադրբեջանին հորդորելով համբերատար սպասել:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....cjoAEE3L.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Հրապարակվել է 2014-ին Ադրբեջանին վաճառված ռուսաստանյան սպառազինության քանակը
        Հոկտեմբեր 24, 2015
        by Վռամ Խոջագորյան


        ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2014 թ. Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառված սպառազինության ցանկի հայտարարագիրը, ուր տեղեկություններ կան վաճառված տանկերի, հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) և խոշոր տրամաչափի հրետանային միջոցների մասին։

        Ըստ Ռեգիստրի՝ 2014 թվականի ընթացքում Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է 65 միավոր տանկ, 78 միավոր ՀՄՄ և 118 միավոր խոշոր տրամաչափի (100 մմ և ավելի) հրետանային միջոցներ։

        Հաշվետվությունում նշված 65 տանկը հավանաբար դեռևս 2010-ին կնքված պայմանագրով նախատեսված 94 տանկի խմբաքանակն է, ու թեև սկզբունքորեն չի բացառվում, որ Ռուսաստանն Ադրբեջանին զուգահեռ մատակարարում է այլ տանկեր ևս, այդուհանդերձ, այդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ նման տեղեկություններ բաց աղբյուրներում դեռևս չեն երևացել։

        Ինչ վերաբերում է մատակարարված 78 միավոր ՀՄՄ-ներին, ապա 2010-ին կնքված նույն պայմանագրով նախատեսվում էր նաև շուրջ 100 միավոր ԲՊՄ-3 ՀՄՄ-ի մատակարարում, և 2014-ին մատակարարված մարտական մեքենաները ևս, ամենայն հավանականությամբ, հենց ԲՄՊ-3-ներն են։

        Խոշոր տրամաչափի 118 միավոր հրետանային միջոցների մեծ մասը, ամենայն հավանականությամբ 120 մմ-անոց ականանետեր են։ Այս վարկածի օգտին են խոսում նաև ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ռուս.՝ Центр анализа мировой торговли оружием, ЦАМТО) տվյալների բազայում նշված թվերը, համաձայն որոնց, 2013-ին Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է 400 միավոր 120մմ տրամաչափի ականանետ։ Սա վկայում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է մեծ քանակությամբ 120մմ ականանետերի ձեռքբերմամբ ու միտումը հավանաբար պահպանվել է նաև 2014-ին։

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          POLISH ANALYST. "SELLING WEAPONS TO AZERBAIJAN IS A POLITICAL INSTRUMENT IN THE HANDS OF RUSSIA."

          October 28 2015

          Analyst of Polish Institute of International Affairs (PISM), Konrad
          Zasztowt, considers the selling of weapons to Azerbaijan by Russia
          dangerous from the regional security perspective. To the observation
          of Aravot.am that Russia holds talks with Azerbaijan on the supply
          of Russian military equipment. And this is in the event when the
          international community is trying to ease the tension in the contact
          line, to organize the Sargsyan-Aliyev meeting by the year-end to ensure
          the continuity of the negotiation process, and imposes some pressure
          against Azerbaijan, Mr. Zasztowt responded, "I fully agree with this
          opinion. It is also very dangerous. But the selling of weapons for
          Russia has been the best business since the Soviet years.

          On the other hand, it is a political instrument in the hands of
          Moscow, with which it attracts Baku. Azerbaijani elite nurses a hope
          to receive Russia' support for Nagorno-Karabakh conflict, therefore,
          it wants to strengthen its ties with the Kremlin by all means." To our
          next question that the former assistant for the South Caucasus issues,
          the former US Ambassador to Azerbaijan, Matthew Bryza, has announced
          that the upcoming meeting of the presidents of Armenia and Azerbaijan
          aimed at the settlement of the Nagorno-Karabakh conflict cannot
          produce any results as there is still no trust between the parties.

          So, in your opinion, what can be expected from the meeting of the
          presidents of the two countries? Mr. Zasztowt replied, "Unfortunately,
          Matthew Bryza is correct. Both parties in conflict are involved
          in a game, the rules of which are dictated by Moscow. The latter
          is interested in maintaining the status quo, moreover, it is
          interested in a controlled escalation". The analyst also talked
          about the Nagorno-Karabakh conflict. According to him, the progress
          in peaceful normalization of the Nagorno-Karabakh conflict is less
          likely. He did not rule out that the recent incidents registered
          in the Armenian-Azerbaijani border and in the contact line of
          Nagorno-Karabakh and Azerbaijani troops can result in the resumption of
          large-scale hostilities. Note that the press conference was organized
          in the framework of "Dialogue": Diversification of the sources of
          international news for Armenian media" project supported by the OSCE
          Office in Yerevan.

          Tatev HARUTYUNYAN

          Read more at: http://en.aravot.am/2015/10/28/172701/

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Հայաստանն աշխարհի կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի ածանցյալ. դիվանագետ
            04.11.2015
            News.am

            Հավանական է, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսական օդանավը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, որոբ գուցե, փորձել են Ռուսաստանին պատժել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

            «Սա կարող է դառը հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ մենք աշխարհի կողմից ընկալվում ենք որպես Ռուսաստանի ածանցյալ»,-ասաց Պապյանը։

            «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ այլեւս կայսրություն չէ, եւ լավագույն դեպքում տարածաշրջանի մակարդակով կարող է թելադրող լինել։

            «Ռուսաստանն ուզում է Խորհրդային Միության դերը ստանձնել, բայց չունի այդ ուժը։ Այն ամբիցիաները, որ ունի Ռուսաստանը, խանգարում է հենց իրեն։ Հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանը դեռեւս կայսրության հոգեվարքի մեջ է։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ այլեւս կայսրություն չէ՝ հզորության, ուժի առումով, լավագույն դեպքում կարող է լինել տարածաշրջանային ուժ»,-ասաց Արա Պապյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը կրկնում է Աֆղանստանի պատերազմի սցենարը, երբ աստիճանաբար ներգրավվեց լայնամասշտաբ պատերազմական գործողություններում:

            Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին, դուրս է եկել Եգիպտոսից եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։

            «Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել աղետի պատասխանատվությունը, սակայն Եգիպտոսի իշխանությունները կտրականապես հերքում են այդ վարկածը:

            Լուրեր Հայաստանից - NEWS.am

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....







                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ռուսաստանը բացահայտ խոսեց Ղարաբաղը հանձնելու մասին

                  ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
                  Մեկնաբանություն - 10 Նոյեմբերի 2015


                  Կոմերսանտ թերթը հոդված է հրապարակել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Երեւան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, որում անդրադառնում է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի» հանդեպ Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերմունքին:

                  «Բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով, խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայում քննարկվում է, հետեւյալն է՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, եւ հնարավոր է եւս մեկը: Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, սակայն, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիք կարող էր լինել միջազգային խաղաղարարների (ՄԱԿ, ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաեւ Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը», գրում է Կոմերսանտը:

                  Այն մասին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը «ղարաբաղյան կարգավորման» նման ծրագիր են մշակել, փորձագետները վաղուց են գրում: Ընդ որում, ռուս փորձագետներն այս ծրագիրը ներկայացնում են որպես բարիք հայկական կողմի համար, հայտարարելով, թե խոսքը ընդամենը մի քանի շրջանների մասին է:

                  Պետք է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը կազմում է մոտ 12 հազար քկմ, որից 4,3-ը նախկին ԼՂԻՄ տարածքն է: Այսինքն, ռուս-ադրբեջանական ծրագիրը ենթադրում է Ադրբեջանին ԼՂՀ-ի մեծ մասի հանձնումը ռուսական զորքի տեղակայման դիմաց: Այսինքն, խոսքը Ղարաբաղը հանձնելու մասին է:

                  Հայկական ժամանակ թերթը գրել է, որ Լավրովի այցի ժամանակ այս տարբերակը քննարկվել է: Այս համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու է այցը տեղի ունեցել հենց այժմ: Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանի ընտրություններ, որին աջակցել են միայն Ռուսաստանն ու Թուրքիան:

                  Մինչ ընտրությունները Լավրովն այցելել է Բաքու եւ երեւում է երաշխիքներ է տվել Ալիեւին: Դրա դիմաց Ալիեւը պետք է համաձայնություն տար Ղարաբաղում ռուսական զորքի տեղակայմանը: Երեւում է նա համաձայնվել է: Եվ Լավրովը եկել է պայմանավորվելու Սերժ Սարգսյանի հետ:

                  Սարգսյանի համար սա ամենաանհարմար պահն է, սակայն ամենահարմարը Ռուսաստանի համար: Դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվեն: 168 ժամ թերթը գրում է, որ եթե Սարգսյանը Ղարաբաղի հարցում զիջումների չգնա Ռուսաստանին, Մոսկվան կարող է հեղաշրջում կազմակերպել Հայաստանում, փողոց հանելով մարդկանց ու տապալելով հանրաքվեն:

                  Հանրաքվեն Սերժ Սարգսյանի համար, անկասկած, չունի այնքան կարեւոր նշանակություն, որքան խորհրդարանի ընտրությունն Ալիեւի համար: Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան խաղադրույք է կատարում նախագահների անձնական իշխանության վրա, տալով որոշակի երաշխիքներ:

                  Կշեռքի մի նժարին Ղարաբաղն է, մյուսին՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ռուսաստանը հմտորեն մանիպուլյացիա է անում հերթական անգամ: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը կարող է պահել՝ միայն մերժելով այդ ծրագիրը:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....UGzEfJJx.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Ողբերգություն չեմ տեսնում. Լևոն Մարտիրոսյանը՝ տարածքներ հանձնելու վերաբերյալ սկանդալային հայտարարության մասին

                    13 Նոյեմբերի 2015,


                    Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, մեկնաբանելով իր`Առաջին լրատվականին տված հարցազրույցում արած հայտարարությունը, թե չի ժխտում, որ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին, շեշտեց, որ ինքը չի ասել` ես չեմ ժխտում, ասել է` մենք չենք ժխտում:

                    «Մենք, այսինքն` Հայաստանը: Մեծ է տարբերությունը: Սա մեկ: Փոխզիջումային տարբերակները միշտ էլ քննարկվել են, և մենք երբևէ չենք ժխտել, որ փոխզիջումային տարբերակով ցանկություն ունենք լուծելու հարցը: Այլ հարց է` Ադրբեջանն այդպիսի ցանկություն ունի՞, և ի՞նչ է ենթադրելու փոխզիջումը: Եվ ամենակարևորը` ես հարցազրույցում պատասխանել եմ մի հարցի, որը վերաբերում էր ռուսական թերթերից մեկում տեղ գտած հրապարակմանը: Այսինքն` ռուսական թերթը բան է գրել, և ինձ խնդրել էին մեկնաբանել»,- բացատրեց պատգամավորը:

                    Մեր այն հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել իր այն ասածը, թե մենք այժմ էլ պատրաստ ենք ազատագրված տարածքները զիջել Ադրբեջանին` փոխզիջումային տարբերակով, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ազատագրված տարածքները զիջելու մասին չէր խոսքը»:

                    Դիտարկմանը` բառացի դա եք ասել, պատասխանեց, որ ինքն ընդամենը հարցին է պատասխանել: «Այնպես չէ, որ ես փողոցով անցնում էի, որոշեցի, որ ազատագրված տարածքները…. Ինձ հարցրեցին ` արդյո՞ք այն տարբերակը, որը ենթադրում է «Կոմերսանտ»-ը, հնարավոր է, ես ասացի, որ մենք երբևէ չենք ժխտել փոխզիջումային տարբերակը»,- նշեց Մարտիրոսյանը:

                    Պնդմանը, թե ասել է` մեր ազատագրած տարածքները կարող ենք հանձնել Ադրբեջանին, որպեսզի կոմպրոմիսի գնանք, նա պատասխանեց. «Չէ, որպեսզի Ղարաբաղի կարգավիճակը, անկախ կարգավիճակը և Ղարաբաղի բնակչության անվտանգութունը, խաղաղ և ազատ ապրելու իրավունքն իրագործվի: Չգիտեմ` ինչու ամենակարևոր բանին ուշադրություն չեն դարձնում»:

                    Դիտարկմանը, թե` Ձեր գործընկերներից ոմանք ասում են, որ սա բացթողում էր Ձեր կողմից, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե, միգուցե իմ ամենահաջողված հարցազրույցը չի եղել, բայց այստեղ ինչ-որ միտում կամ ողբերգություն ես չեմ տեսնում: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը մեր լրագրողներին երբևէ արգելել է մեր գործընկերներին կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին հարցնել նրանց տեսակետները Ղարաբաղյան հակամարտության կամ այլ կարևոր հարցերի վերաբերյալ և ապագայում էլ չեմ կարծում, թե որևէ մեկն արգելի: Այնպես որ` լրագրողներն ազատ են ցանկացած քաղաքական գործչի մոտենալ և նրա տեսակետները հարցնել»:

                    Երբ Մարտիրոսյանին ասացինք, որ խոսքը լրագրողների ազատության մասին չէ, և մամուլի ներկայացուցիչները կարող են տարբեր հարցեր ուղղել, բայց պաշտոնյաները պետք է կոմպետենտ պատասխաններ հնչեցնեն, նա պատասխանեց. «Այն, ինչին կոմպետենտ չեմ, ասում եմ, որ կոմպետենտ չեմ: Եթե ուշադրություն դարձնեք, երևի կտեսնեք»:

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Comment

                      Working...
                      X