Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ռուսաստանը երբեք այդ քայլին չի գնա, դա ընդամենը խայծ էր
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 17 Մարտի 2016,
Մեր զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը
Պարոն Պողոսյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ հայտարարել է, որ դուրս է բերում ռուսական զորքերը Սիրիայից։ Ձեր կարծիքով՝ սա ինչո՞վ է պայմանավորված։
Մենք տեսնում ենք, որ գրեթե ամեն օր Սիրիայի հարցով բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Կարծում եմ՝ Պուտինի այս քայլը այդ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է։ Թե ինչ գին է լինելու այդ քայլի դիմաց, մենք շուտով կիմանանք։ Այլ պարագայում դժվար թե Ռուսաստանը այսօրվա դրությամբ այդ քայլին գնար։ Հասկանալի է, որ դրա դիմաց Ռուսաստանն ինչ-որ բան ստանալու է։ Ինձ թվում է, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում մենք ականատես կլինենք զարգացումների, որոնք կհետևեն Ռուսաստանի կողմից զորքերի Սիրիայից դուրսբերմանը։ Մյուս կողմից, պետք է տեսնել, թե Պուտինի այդ քայլն ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Եթե օրինակ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները խախտվեն, Մոսկվան զորքերը հետ կվերադարձնի։ Բացի դրանից, Ռուսաստանը կպահպանի Լաթաքիայում տեղակայված ռուսական բազան, ինչը նշանակում է, որ Մոսկվան իր բոլոր զորքերը դուրս չի բերում Սիրիայից։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ քայլը դրական կլինի Հայաստանի ու հայերի համար, կախված է լինելու նաև նրանից, թե որն է եղել այն գինը, որի դիմաց Ռուսաստանը գնացել է այդ քայլին։ Եթե մենք դրանից հետո տեսնենք, որ Թուրքիան նորից կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը ողջ տարածաշրջանի համար, բնականաբար, կունենաք բացասական հետևանքներ։ Իսկ եթե Ռուսաստանի այս քայլը միտված լինի նրան, որ նաև այլ երկրներ ու զորքեր դուրս կգան Սիրիայից և չկատարեն իրենց ապակայունացնող գործունեությունը, միգուցե ունենանք նաև դրական հետևանքներ։ Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ դեռ շուտ է վերջնական եզրակացություններ անել, որը ստիպել է Ռուսաստանին քննարկել իր զորքերի դուրս բերելու հարցը։
Պուտինի հայտարարությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Սերժ Սարգսյանը ասում էր, որ Հայաստանը կիսում է ՌԴ դիրքորոշումը Սիրիայի հարցով։ Կապ տեսնո՞ւմ եք այս երկու հայտարարությունների միջև։
Կապ տեսնելը երկու մասի կբաժանեի. Հայաստանի ներկայացուցչի կողմից նման գաղափար արտահայտելը ցույց էր տալիս, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմական գործընկերներ են, միջազգային տարբեր ձևաչափերում աշխատում են իրար հետ, և որպես գործընկեր՝ հարգում է Ռուսաստանի դիրքորոշումը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը հավատարիմ է Հայաստան-Ռուսաստան դաշնակիցների կագավիճակին։ Երկրորդ՝ միգուցե Ռուսաստանն արդեն իսկ ներկայացրել էր մանրասներ, թե ինչ քաղաքականություն է վարելու։ Մոտ ժամանակներում մենք կլսենք Հայաստանի պետական ինստիտուտների արձագանքները այս քաղաքականությանը և նոր պարզ կդառնա՝ Հայաստանի այս հայտարարությունը ռազմական դաշնակցի՞, թե՞ ինֆորմացված գործընկերոջ արձագանք էր։
Ռուսական մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ սա կարող է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու նախադրյալ դառնալ։ Որքանո՞վ եք սա իրատեսական համարում։
Դա սցենարներից մեկն է, որն իրավունք ունի գոյություն ունենալ։ Այսինքն՝ սա եղել է այն գինը, որի դիմաց Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել Սիրիայի տարածքից։ Այդուհանդերձ, ինձ չի թվում, որ պատժամիջոցների հանելը միանգամից կօգնի Ռուսաստանին վերականգնելու իր ունեցած տնտեսական հնարավորությունները։ Միգուցե չի լինի միայն պատժամիջոցների վերացումը, այլև ապագայում կլինեն նաև ինչ-որ ներդրումային ծրագրեր, համագործակցության խնդիրներ։ Եթե կարծում են, որ զորքերը կհանեն ու պատժամիջոցները կվերանան, ապա չմոռանանք, որ Ռուսաստանը ոչ միայն այդտեղ է ռազմական գործողություններ կատարել, այլ նաև այլ երկրների հետ կապված ունի կոնֆլիկտային հարաբերություններ։ Այսինքն, պատժամիջոցների մի մասը կապված է Ուկրաինայի խնդրին։ Հիմա ի՞նչ է, այդ դեպքում ստացվելու է, որ Արևմուտքն էլ Ուկրաինայի՞ն վաճառեց՝ մոռանալով Ուկրաինայի հետ կապված խնդիրները։
Օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չի կարող խզվել։
Ես համոզված եմ, որ այդ հարցը Ռուսաստանը փորձել է օգտագործել որպես խայծ։ Պարզ էր, որ Մոսկվան երբեք այդ քայլին չի գնա։ Ընդամենը եղել է ձևական նախաձեռնություն, որ խոսեն այդ մասին, միգուցե ռուս-թուրքական հակամարտության մեջ ներքաշեն այլ երկրների։ Ես միշտ էլ կոչ եմ արել, որ պետք չէ այդ նախաձեռնությանը շատ ուշադրություն դարձնել, պետք է հանգիստ ու զուսպ մնալ։ Լավագույնը, որ կարող էին անել, կրթական կամ լուսավորչական աշխատանք տանելն էր, որ միշտ խոսեինք, թե ինչ է այդ պայմանագիրն իրենից ներկայացնում, թե քանի անգամ է հայկական կողմն այդ պայմանագրից տուժել և ինչպես է եղել, որ հայկական հողերի հաշվին են գործարք կնքել Ռուսաստանն ու Թուրքիան, բայց հույս ունենալ, որ ինչ-որ մի բան արագ կփոխվեր, կամ մեր հողերը մեզ կվերադարձնեին, անիմաստ էր։ Դրա համար ես կոչով դիմում էի, որ պետք չէ սրանով ոգևորվել, քանի որ մեծ երկրները գտնում են ապագայում իրար հետ հարաբերություններ հարթելու ճանապարհներ, իսկ շատ ժամանակ դա անում են փոքր երկրների հաշվին։ Մենք պատմության մեջ այդպիսի դասեր ունեցել ենք, հենց այս պայմանագիրը եղել է այդ դասերից մեկը։ Ինձ թվում է շատ ճիշտ քաղաքականություն ենք վարել, որ չենք ոգևորվել։ Իսկ այն, որ ռուսական պետական ինստիտուտները պետք է մերժեին այս գաղափարը, ի սկզբանե կանխատեսելի էր։
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....PsWkAhHa.dpuf

Comment