Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Originally posted by Vrej1915 View Post
    While in Armenia, against the protests of the villagers, the regime refuses to get rid of Nazarbayev's name from a village street......
    Life in Eurasia is cooler than predicted.
    ==========


    Կից նյութն՝ այստեղ
    Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/roman.melik...08126984966772


    Remember the humiliating tone, conditions Nazarbayev imposed on us, yet Srjik did accept on Sep 3, to integrate the infamous Eurasia...., in name of supposed security garantees...., that turned fallatious. The border check point imposed by Lukashenka (Mehriban's kunogh) and Nazarbayev between Armenia and NKR....

    At that time, when the very few did protest the capitulation, and the incorporation of a turko-slavon murky plan, were considered traitors....

    =======

    «Զիբիլի արկղ ենք ուղարկել». Շիրակի Հառիճ գյուղի պատասխանը Նազարբաեւին

    ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
    Ներքին կյանք - 19 Ապրիլի 2016,


    Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչներն օրերս յուրօրինակ բողոք են հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Գյուղում Նազարբաևի անվան փողոց կար, իսկ գրադարանում՝ Ղազախստանի անկյուն: Այսօր դրանք արդեն հիշողություն են:
    Վերջին շրջանում, երբ լարվեց սահմանային իրավիճակը, Նազարբաևի հակահայկական կեցվածքն ու հայտարարությունները հաշվի առնելով՝ Հառիճ գյուղի բնակիչներն ընդվզել են ու գյուղապետից պահանջել գրադրանից վերացնել Ղազախստանի անկյունը, իսկ փողոցի վրայից հանել Նազարբաևի անունով ցուցանակներն ու անվանափոխել այն:
    Գյուղապետը զանգել է Շիրակի մարզպետարան, ներկայացրել գյուղացիների պահանջը, այնտեղից ասել են՝ ձեր որոշելիքն է: Դրանից հետո գյուղապետն ու գյուղացիները գործի են անցել: Տեղի ունացածի մասին տեղեկացել են Ղազախստանի կառավարությունում, զանգել են Հառիճի գյուղապետին ու բացատրություն պահանջել: Գյուղապետն էլ ասել է, որ ժողովրդի պահանջն է կատարել՝ հաշվի առնելով Նազարբաևի թշնամական վերաբերմունքը: Իսկ Ղազախստանի հետ Հառիճը բարեկամություն է արել, քանի որ ժամանակին ղազախական կողմն օգնել է գյուղի գրադարանին ու մանկապարտեզին:
    Տեղի ունեցածի վերաբերյալ Lragir.am-ը զրուցեց Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանի հետ, ով ծիծաղելով ասաց, որ լավ քայլ են արել, բայց «էս քայլի համար պիտի պատասխան տամ դեռ»:
    Պարոն Նազարեթյան, կպատմե՞ք, թե ինչ է տեղի ունեցել:
    Նազարբաևի անվան փողոց կար, հանել ենք էդ փողոցի անունը Նազարբաևի էն հայտարարությունից հետո, որ՝ հայերը սպանում են մեր եղբայրներին, ադրբեջանցիները մեր եղբայրներն են: Ղազախստանի կառավարությունից էլ զանգեցին, նույն բաները ես իրենց ասել եմ:
    Զանգեցին, ի՞նչ ասացին:
    Զանգեցին, ասացին, որ ուզում են խոսեն, թե՝ ինչի՞ եք հանել: Նույն բաներն իրենց ասել ենք: Փողոցի վրայից իր անունը հանել ենք: Մենք գրադարանում ունեինք Ղազախստանի անկյուն, որտեղ խփված էր Նազարբաևի նկարը Սերժ Սարգսյանի հետ նկարված և այլն, Նազարբաևի նկարը հանել ենք, մնացած գիրք գրականությունն էլ հավաքել ենք: Էդ անկյունը վերացրել ենք: Բայց իրենք մի հինգ տարի առաջ մեզ օգնել են, էդ գրադարանի պատուհաններն ենք փոխել, մոտ մեկ մլն դրամ են հատկացրել: Մեկ մլն դրամ էլ հատկացրել էին մանկապարտեզի վերանորոգման համար, բայց հիմա արդեն չկա Ղազախստանի անկյուն: Ինչ անենք, հատկացրել են, լավ են արել:
    Այսինքն՝ Հառիճ գյուղի բնակիչներն արժանապատիվ կեցվածք ընդունեցին, ընդվզեցին և չկարողացան լուռ համակերպվել Նազարբաևի ասածների հետ:
    Հա էդպես է: Եթե Նազարբաևը մեր հանրապետությունը համարում է իրենց թշնամի, եթե ադրբեջանցիները իրենց եղբայրներն են, մենք էլ թշնամին ենք, ուրեմն թշնամի ենք էլի:
    Իսկ Հայաստանի կառավարությունից կամ մարզային իշխանությունները ձեզ չեն զանգե՞լ, նկատողություն չեն արե՞լ:
    Մարզային իշխանություններից ես մեր մարզպետին եմ զանգել, ասել եմ, որ ասպիսի բան է համայնքը պահանջում: Ինքն ասել է՝ ձեր գործն է:
    Իսկ Նազարբաևի անվան փողոցն ո՞ւմ անունով եք վերանվանելու:
    Մի քանի անվանումներ կան, նախնական համաձայնություն ստացել եմ ավագանուց: Հիմա մի 4-5 անուն կա, համայնքի պահանջով ավագանին կորոշի, ես չգիտեմ: Կամ անվանելու ենք Գրիգոր Լուսավորիչ, կամ Արցախյան, կամ Ավետիք Իսահակյան, կնայենք:
    Իսկ Նազարբաևի անվան ցուցանակներն ու լուսանկարներն ի՞նչ եք արել, գցել եք աղբամա՞նը:
    Բա չէ, տարել տուն, պահել եմ: Թափել ենք, ինչ ենք արել, զիբիլի արկղ ենք ուղարկել:
    Այսինքն՝ հնարավոր չէ՞, որ հետագայում գրադարանում անկյունը վերականգնեք:
    Անկյունը չէ, չենք վերականգնի: Նազարբաևի նկարը ուրիշ տեղ ենք տարել շպրտել, իսկ էն մնացած նկարները, որտեղ նկարված է նաև մեր նախագահը, և այլն, այդ նկարներն էլ առանձին տեղ ենք դրել:

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Պուտինն ուզում է տարածքներ վերադարձնել Բաքվին, խաղաղապահներ մտցնել ու լեգիտիմացնել Ղարաբաղը

      2016-04-20

      Ռուսաստանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ նպաստելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում փոխզիջման հասնելուն: Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով դիվանագիտական շրջանակում իր աղբյուրին/ ռուսերեն ամբողջական տեքստն՝ այս հղումով/:

      Համաձայն դրա՝ Ռուսաստանի առաջնորդը, մասնավորապես, պատրաստ է անձամբ երկու կողմերին էլ համոզել փոխզիջման անհրաժեշտության մեջ: Ընդ որում, երբ խոսքը շփման գոտում լարվածության նվազման մասին է, կողմերից և ոչ մեկը, գրում է թերթը, պատրաստ չէ զիջել:

      «Երբ խոսքը գնում է ռազմական գործողությունների դադարեցման մասին, երկու կողմն էլ պատրաստ են նստել բանակցային սեղանին: Բայց միանգամից հիշում են փոխադարձ խնդիրները, և տարածքային հարցը դառնում անլուծելի: Սպասվում են բավականին ծանր բանակցություններ, և առանց Ռուսաստանի օգնության՝ հնարավոր չի լինի»,- ասել է աղբյուրը:

      Կարգավորման ռուսաստանյան տարբերակը նախատեսում է վերադարձնել Ադրբեջանին որոշ տարածքներ, հակամարտության գոտի մտցնել խաղաղապահների, վերադարձնել փախստականների և լեգիտիմացնել Ղարաբաղը՝ ապահովել սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում: Իսկ հետագայում, երբ կրքերը հանդարտվեն, հանրաքվե անցկացնել: Սակայն կողմերից և ոչ մեկը, ըստ թերթի, չի համաձայնվում այդ տարբերակին, եթե հանրաքվեի արդյունքները իր օգտին չեն լինելու:

      Թարգմանությունն՝ aysor.am-ի

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        19 / 04 / 2016

        Հակառուսականությունը կտրուկ աճել է


        Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

        Ապրիլյան «քառօրյա պատերազմով» պայմանավորված՝ կտրուկ աճել է հակառուսականությունը: Դրա հիմնական պատճառներն օբյեկտիվ են՝ պայմանավորված մասնավորապես Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարմամբ, ոչ հասցեական հայտարարություններով. մի խոսքով՝ հակադաշնակցային հարաբերությունների ձևավորմամբ:

        Երկրորդ պատճառը, որը ոչ այդքան մեծ ազդեցություն ունեցավ, պրոարևմտյան ուժերի ակտիվացումն է, որոնք ՌԴ-ի հետ կապված ցանկացած զարգացման ժամանակ կտրուկ ակտիվանում են, փորձելով հնարավորինս վարկաբեկելով ՌԴ-ին, թուլացնել հանրության վրա պաշտոնական Մոսկվայի ազդեցությունը:

        Ցավալորեն պետք է արձագանքել, որ, մանավանդ, այս դժվարին օրերին, Հայաստանը ռուսներին «ատամ ցույց» տալու իրական ռեսուրս չունի, առանց այդ էլ Ադրբեջանն իր գործողություններով բավականին բարդ իրավիճակ է ստեղծել ռեգիոնում, ինչը, սակայն, չի վերաբերում նրան, որ անհրաժեշտ պահին Հայաստանն անկախ նրանից, թե ովքեր կլինեն իշխանություն, իր վճռական խոսքը դեռ պետք է ասի՝ մեկ առ մեկ հիշեցնելով Ռուսաստանի ոչ հայանպաստ քայլերը:

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Տարածքների հանձնման տարբերակը Դաշնակցության համար անընդունելի է. Կիրո Մանոյան

          19 Ապրիլի 2016,


          Աշխատանքները պետք է շարունակել, քաղաքական տարբեր շրջանակներին մեր կողմը սիրաշահելու փորձեր անել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանզազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքին:

          «Մինչև հիմա բավարար դրական արդյունք չկա, բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք աշխատանքները: Ո՛չ, պետք է շարունակենք, բայց պիտի անդրադառնանք նրան, որ ինչ-որ շահեր կան և, այդ շահերից ելնելով են շատ քաղաքական ուժեր առաջնորդվում: Ադրբեջանի հետ շահ, Թուրքիայի հետ շահ, տարբեր շահեր կարող են լինել, բայց անհրաժեշտ է, որ մենք մեր աշխատանքները շարունակենք՝ ցույց տալու՝ այս ամբողջ իրավիճակն ում մեղքով է»,- ասաց Մանոյանը:

          Հարցին, թե հայկական կողմի որդեգրած քաղաքականությունը որքանո՞վ է արդյունավետ, և ավելի շահեկա՞ն չէր լինի, որ մենք հարձակողական դիրք գրավեինք, Մանոյանը պատասխանեց. «Ես այս մասին մասնավոր կարծիք չունեմ, բայց քաղաքական քայլերը, որոնք հայտարարվեցին, անհրաժեշտ են: Անկախ զինադադարից՝ մենք դիվանագիտական տեսնակյունից էլ պետք է համարժեք պատասխանենք, այսինքն՝ այն, ինչ նախագահը հայտարարեց, պետք է գործադրվի»:

          Մանոյանին խնդրեցինք տեսակետ հայտնել նաև ռուսական հայտնի Известия պարբերականում տեղ գտած հրապարակման վերաբերյալ, որում նշվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ: Պարբերականի աղբյուրի խոսքերով՝ հակամարտության կարգավորման ռուսական պլանը հետևյալն է՝ վերադարձնել Ադրբեջանին տարածքի մի մասը, խաղաղապահներ մտցնել հակամարտության գոտի, վերադարձնել փախստականներին և լեգիտիմացնել Ղարաբաղը (այսինքն՝ ապահովել սահմանների բաց լինելը և վերականգնել տնտեսական կապերը), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, հանրաքվե անցկացնել:

          «Նախ՝ վստահ չեմ, որ դա իրականություն է, այսինքն՝ վստահ չեմ, որ այդպես կլինի, բայց որ անհրաժեշտ է՝ մեր որոշածներն ու հայտարարածները գործադրենք, որպեսզի նման կացությունների առջև չհայտնվենք, նորից մեր կեցվածքը կրկնողի, բայց չանողի վիճակում չհայտնվենք, փաստ է: Կարծում եմ՝ նոր տարբերակ չէ այս տարբերակը, որի մասին լրատվամիջոցները խոսում են: Այդպիսի տարբերակը, բնականաբար, անընդունելի է, Դաշնակցության համար դա անընդունելի է»,- ասաց նա:

          Մանոյանը նշեց նաև, որ չի բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում: «Չի բացառվում, որ ավելի լայնամասշտաբ գործողությունների սկիզբ լինի, ես ինչքան կարդացել եմ, հետևել եմ, դիմացի կողմը էլի զորք է հավաքել»,- նշեց նա:

          ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարն անդրադարձավ նաև ռուսական խաղաղապահների հնարավոր ներկայությանը տարածաշրջանում: «Հատկապես ռուսական խաղաղապահների ներկայությունը, կարծում եմ, անհասկանալի կլինի, որովհետև նախ՝ խաղաղապահներին վստահելը անվտանգության հարց է, մեծ խնդիր է, աշխարհի ոչ մի վայրում խաղահապահները չեն կարողացել որևէ մեկին պաշտպանել, լավագույն դեպքում իրենք իրենց են պաշտպանել: Երկրորդ՝ ռուսական ուժերի մուտքը կարող է նաև դուռ բանալ այլ հարևանների ցանկությունների առաջ, օրինակ՝ Թուրքիայի»,- ասաց նա:

          Մանոյանը նշեց նաև, որ զինադադարի նոր պայմանագրի կնքման անհրաժեշտություն չի տեսնում: «Եղածն արդեն խախտում են, նորը ստորագրում են, որ ի՞նչ»,- կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            19.04.2016
            Մեր «տրամաչափի» երկրները չեն կարող առաջնորդվել նման ակնհայտ անտրամաբանական մտայնությամբ

            Vardan Voskanian

            Վերջին շրջանում անընդհատ ականջիս է դիպչում՝ «հույսներս պետք է դնենք միայն մեզ վրա» չափազանց հերոսական և ոգևորող արտահայտությունը, ինչի արդյունքում սակայն շատ հաճախ «տրամաբանորեն» ենթադրվում է, թե մենք դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ չպետք է իզուր ռեսուրսներ վատնենք:

            Կասկած չկա, որ առանց դաշնակիցների գործելու շռայլություն աշխարհում իրենց կարող են թույլ տալ լոկ մատների վրա հաշված երկրներ, որոնք, որպես կանոն, գրեթե երբեք այդպես չեն վարվում՝ նույնիսկ սեփական ահռելի ներուժի պայմաններում, այսուհանդերձ պարբերաբար փորձելով ստեղծել զանազան դաշինքներ և միավորումներ:

            Այս առումով, առավել ևս մեր «տրամաչափի» երկրները չեն կարող առաջնորդվել նման ակնհայտ անտրամաբանական և շատ դեպքերում վտանգավոր մտայնությամբ, քանի որ ցանկացած կայացած պետություն և ազգ լուծում է ոչ թե հերոսանալու, այլ հնարավոր քիչ կորուստնեով համոզիչ հաղթանակ տոնելու խնդիր:

            Ուստի հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք նաև բոլորովին նոր և միգուցե անսպասելի ուղղություններով դաշնակիցներ և գործընկերներ փնտրելու, ինչպես նաև զուգահեռաբար մեր հակառակորդներին դաշնակիցներից զրկելու գործում:

            Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.vosk...91567000881758

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                20.04.2016
                Քառօրյա պատերազմը և հայ-ռուսական բարեկամության ջարդված պատրանքները

                Նանե Մանասյան

                Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին՝ հայկական լրագրողական և սոցցանցային հանրության մտահոգությունները երկար ժամանակ որակվում էին արևմտամետ հոսանքների կողմից հայ հանրությանը պարտադրվող քարոզչական հարայհրոցներ։ Երկար ժամանակ մեզ համոզում էին, որ մեր՝ թշնամուն վաճառված ծանր զինատեսակները չեն թիրախավորելու մեր զինովորներին ու խաղաղ բնակիչներին։ Հետաքրքիր է՝ ըստ՝ հանրությանն այն ժամանակ հանգստացնող մի շարք պաշտոնյաների՝ ո՞ւմ դեմ էր կիրառելու Ռուսաստանից ձեռք բերված ծանր սպառազինությունը՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով Ղարաբաղն «ազատագրելու» մասին հայտարարություններ անող Ադրբեջանի ռազամաքաղաքական վերնախավը։ Քառօրյա պատերազմում հակառակորդի արձակած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքից արձակված արկն արդեն հավանաբար գլխի գցեց՝ ժամանակին Ռուսաստանին հստակ ուղերձներ հղելու փոխարեն, հայ-ռուսական անքակտելի բարեկամության մասին հանրությանը պատրանքներով կերակրող շատ պաշտոնյաների։

                «ԵՏՄ մտնում ենք անվտանգության համար»։ Նախ առնվազն անտրամաբանական էր անվտանգության համար տնտեսական միություն մտնելու այս հիմնավորումը, հատկապես որ այդ անվտանգության համար Հայաստանն արդեն ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ էր։ Ինչևիէ, խոսենք ԵՏՄ-ի «անվտանգության բաղադրիչի» միֆի մասին։ Ռուսաստանը եվրասիական տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար հետխորհրդային շրջանում հիմնեց տարբեր ձևաչափի ռազմաքաղաքական, տնտեսական տարածաշրջանային նախագծեր, որոնք սկզբից ևեթ դատապարտված էին ձախողման ոչ միայն այստեղ տարածաշրջանային բոլորովին հակադիր շահեր ունեցող երկրների ներգրավածությամբ, այլ նաև այն պատճառով, որ Ռուսաստանը սրանք ընկալում է ոչ թե որպես գործընկերային առողջ փոխհարաբերություններ ձևավորելու միջավայր, այլ անդամ երկրներին իր ձեռք տակ պահելու լրացուցիչ լծակ։ Ուստի, քաղաքական այսօրինակ մշակույթ կրող հերթական այս կառույցի հետ սկզբից ևեթ էր անիմաստ հույսեր կապելը։ Եվ այս մասին լավ գիտեր Ադրբեջանը՝ Արցախի նկատմամբ իր հերթական ռազմական ագրեսիան սանձազերծելիս։

                Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բիզնեսը՝ բիզնես։ Սա էր այն հիմնական ուղերձը, որը հնչեց ռուսական կողմից։ Սակայն, ռուսական կողմի համար զենքի վաճառքը Ադրբեջանին ավելին է, քան լոկ բիզնես համագործակցություն։ Միջազգային օրենքի լուրջ խախտումներով ուղեկցվող ծանր սպառազինության մատակարարումը կոնֆլիկտային գոտի, ավելի շատ ոչ թե հակամարտության մեջ վերահսկողություն է մեծացնելու, այլ Ադրբեջանին սիրաշահելու փորձ է։ Մեկ անգամ չէ,՝ որ ռուս փորձագետներն ու պաշտոնյաները հայտնել են իրենց բաղձանքն Ադրբեջանի ԵՏՄ անդամակցության մասին։ Ռուսաստանի նախաձեռնած այս ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ քաղաքական անտարբերություն դրսևորած Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, գործընթացին ներգրավելու իր գինը սահամանել է։ Հաշվի առնելով վերջին օրերին ՌԴ-ից հնչող հայտարարությունները՝ որտեղ հույժ կարևորվում է Ադրբեջանը՝ որպես գործընկեր, պարզ է դառնում, որ այս երկիրը պատրաստ է ոտնահարել իր դաշնակից Հայաստանի շահերը։ Ստացվում է, որ ՌԴ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունները ամենաբարձր ձևաչափում՝ առանց որևէ սակարկության ամրագրելիս, ակնկալել ենք վերջինիս հավատարմությունը իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի նկատմամբ, սակայն այդ պայմանավորվածությունների պարբերական խախտումների նկատմամբ մեր մեղմ և արդարացնող դիրքորոշումը հանգեցրեց քառօրյա պատերազմին։ Ռուսաստանն ինքը ապրիլյան պատերազմի մի քանի օրերի ընթացքում վերջանականպես ջախջախեց տարիների ընթացքում հայ-ռուսական բարեկամության մասին ձևավորված քաղցր պատրանքները, որոնցից այդքան չէին ցանկանում զրկվել մեր պաշտոնյաները։

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Super convincing arguments of the russian propaganda machine, trying to justify the unjustifiable.....

                  -------

                  20.04.2016

                  ՌԴ-ն, եթե միակողմանիորեն պաշտպանի Հայաստանին ԼՂ կոնֆլիկտում, տարածաշրջանում տեղ կհարթի Թուրքիայի համար

                  Վիկտոր Ենգիբարյան
                  Հազիվ թե ինչ-որ մեկն ինձ կարողանա մեղադրել ռուսամետության մեջ, ես կարծում եմ, որ հայտնի մարդկանց և ԶԼՄ-ների կողմից խրախուսվող հակառուսական հայտարարությունները տեղին չեն: Հակիրճ ասեմ, թե ինչու.
                  1.Ռուսաստանի դեսպանության մոտ, կամ ռուսական քաղաքականության դեմ արվող ցույցերն անիմաստ են. ՌԴ-ն ժողովրդավարություն չէ, և ժողովրդի թելադրանքով որոշում չի փոխում, հատկապես այլ երկրի ժողովրդի թելադրանքով։
                  2. Ռուսաստանը, եթե միակողմանիորեն պաշտպանի Հայաստանին ԼՂ կոնֆլիկտում, մեր տարածաշրջանում տեղ կհարթի Թուրքիայի համար, ինչը ոչ-ոք չէր ուզենա։
                  3. Ռուսաստանը, եթե միակողմանիորեն պաշտպանի Հայաստանին, կհաստատի ազերիների այն թեզը, որ «հայերը Ղարաբաղը գրավել են» ռուսների աջակցությամբ։
                  4. Ռուսաստանը, եթե միակողմանիորեն պաշտպանի Հայաստանին, Ղարաբաղյան կոնֆլիկտը կսկսի ավելի ու ավելի ասոցացվել Ղրիմի, Աբխազիայի և Օսեթիայի հետ, ինչը կխեղաթյուրի ԼՂ կոնֆլիկտի ողջ էությունը։
                  5. Ռուսաստանն այսօր «խաղում» է ամբողջ արևմտյան աշխարհի դեմ, եթե նրանք բացահայտ մեզ պաշտպանեն, բոլոր այդ երկրներն ավելի ու ավելի շատ կսկսեն «հասկանալ» ադրբեջանի մոտեցումները։
                  6. Ռուսաստանը, եթե միայն Հայաստանին զենք վաճառի, դա կդիտվի իբրև միակողմանի պաշտպանություն Հայաստանին։
                  7. Նման արջի ծառայություն մատուցեց Թուրքիան Ադրբեջանին՝ բացահայտ և միակողմանի աջակցելով «սարեցի թուրքերին» (դա իրենց բնութագրումն է):

                  Շարքը հնարավոր է մի քանի տասնյակով շարունակել, վստահ եմ, որ կան նաև կշռադատված և ճիշտ հակաթեզեր, բայց որ ամենակարևորն է, եկեք վերջապես մենք ուժ գտնենք և լուծենք մեր խնդիրները:

                  Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengi...61155574999751

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    20 / 04 / 2016
                    Ինչպես խոսել Ռուսաստանի հետ
                    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, կարծես թե, որոշակի սպասելիքներ է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Թերթերի էջերում և սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումներ կան այն մասին, թե ինչ առաջարկներ կարող է իր հետ բերել ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը։ Շատերն անգամ հղվում են ռուսաստանյան որոշ թերթերում հնչած այն տեղեկություններին, իբր Վ. Պուտինը նոր առաջարկներ ունի հայկական […]


                    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, կարծես թե, որոշակի սպասելիքներ է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Թերթերի էջերում և սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումներ կան այն մասին, թե ինչ առաջարկներ կարող է իր հետ բերել ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը։ Շատերն անգամ հղվում են ռուսաստանյան որոշ թերթերում հնչած այն տեղեկություններին, իբր Վ. Պուտինը նոր առաջարկներ ունի հայկական և ադրբեջանական կողմերի համար։ Համընդհանուր այս աղմուկի մեջ, ցավոք, այդքան էլ լսելի չեղավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի խոսքն այն մասին, որ Լավրովի այցը «լավ առիթ կլինի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններին Ռուսաստանի մոտեցումները քննարկելու համար»։ Այսինքն՝ պաշտոնական Երևանը հստակ ասում է, որ Ռուսաստանից ոչ թե առաջարկներ, այլ բացատրություններ է ակնկալում։ Պարզ է, որ ադրբեջանա֊արցախյան սահմանում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո հայկական կողմը պարզապես չէր կարող ուրիշ մոտեցում ունենալ։ Հիմա դիրքորոշումներն հստակեցնելու և նոր մարտավարություն մշակելու ժամանակն է։

                    Ուստի, ի՞նչ կարել սպասել Ս. Լավրովի այցից։ Ոչինչ։ Կամ՝ գրեթե ոչինչ։ Այս պահին հստակ է միայն այն, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը իրավիճակը գնահատելու, ընթացիկ զարգացումների տրամաբանությունը հստակ հասկանալու անհրաժեշտություն ունեն։ Այդ իսկ պատճառով կողմերը մամուլում տարաբնույթ սցենարներ են առաջ քաշում, այնուհետև սկսում ուշադիր հետևել դիմացից եկող արձագանքներին։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան հասարակական և քաղաքական տրամադրություններ ստուգելու փորձ։ Հետևաբար, նման հոդվածներին հենց այդպես էլ պետք է վերաբերվել՝ չգերագնահատել, բայց նաև չթերագնահատել դրանց նշանակությունը։

                    Որքան էլ Լավրովի այցի էմոցիոնալ ֆոնը խիտ լինի, պարզ է, որ Հայաստան֊Ռուսաստան հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներում, վերջին հաշվով գերակայող է լինելու քաղաքական շահը։ Կապված այն հանգամանքից, թե կողմերից որը ավելի հետևողական կլինի իր շահերի պաշտպանության գործում, կարելի կլինի ասել, թե ինչ հեռանկար է սպասում հայ֊ռուսական հարաբերություններին և ընդհանրապես տարածաշրջանին։ Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանին որոշակի դիրքորոշում պարտադրելու համար Հայաստանի ռեսուրսը, մեղմ ասած, այդքան էլ մեծ չէ։ Բայց կան իրավիճակներ, հատկապես երբ խոսքը վերաբերվում է երկրի անվտանգության հարցերին, երբ այդ քիչ ռեսուրսն էլ բավարար է մեծ խնդիրներ լուծելու համար։ Կարծում եմ՝ հիմա Հայաստանը հենց այդպիսի օրեր է ապրում։

                    Կարդացեք նաև՝ Անհրաժեշտ է Ադրբեջանին նոր պատերազմի մղել
                    Ռազմագիտական մտքի հայտնի մշակ, փիլիսոփա Կարլ ֆոն Կլաուզեվիցը ժամանակին պնդում էր, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով։ Այն ինչ տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի սահմանում ապրիլի 2֊ի առավոտյան, և շարունակվում է մինչ օրս, իրականում քաղաքական խոշոր իրադարձություն էր, որը չի կարող չազդել ոչ միայն հայ֊ադրբեջանական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի զարգացումների վրա։ Իհարկե, առավել ակներևը […]



                    Իրականում, այն ինչ տեղի ունեցավ ադրբեջանա֊արցախյան սահմանում ապրիլի սկզբին, հայկական կողմի համար բավական հետաքրքիր հնարավորություններ և հեռանկարներ է բացել։ Գրեթե համոզված եմ, որ աշխարհում շատ քչերն էին սպասում, որ Հայոց Բանակը կարող է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային և կրկին հաղթել ապօրինածին այդ պետությանը։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող բոլոր նախկին հաշվարկներն հիմնված էին այն թյուր կարծիքին, թե Ադրբեջանն ունակ է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցն իր օգտին լուծել։ Հետևաբար թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը փորձում էին հանդես գալ Հայաստանի փրկչի դերում և ազդել մեր երկրի քաղաքական որոշումների վրա։ Իհարկե, հայկական կողմը պակաս մեղավոր չէ այդ իրողության համար։ Մշտապես հանդես գալով իբրև՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխզիջումային տարբերակի ջատագով, մենք ինքներս ենք անվստահություն սերմանել մեր կարողությունների հանդեպ։

                    Արդյունքում եկել է մի պահ, երբ աշխարհաքաղաքական և հատկապես աշխարհատնտեսական խնդիրներ լուծելու համար Կրեմլում որոշել են, որ կարող են մեկ անգամ անտեսել Հայաստանի շահը։


                    Նույն հաջողությամբ նման որոշում կարող էր կայացվել աշխարհի ցանկացած այլ ուժային կենտրոնում՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, Անկարայում և այլն։ Բայց հիմա գործ ունենք Ռուսաստանի հետ։ Այն նույն Ռուսաստանի, որի հաշվարկները սխալ դուրս եկան և որը հիմա ստիպված է լինելու բացատրություններ տալ Երևանում։

                    Պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է օգտվել այս իրավիճակից և շտկել նախկին սխալները։ Սա չի նշանակում, որ պետք է առճակատման գնալ Ռուսաստանի հետ։ Ամենևին։ Ռուսաստանը եղել է և շարունակելու է մնալ մեր դաշնակիցը։ Հատկապես Թուրքիայի հետ դիմակայության հարցերում նրա դերն անգնահատելի է։ Եվ սա չպետք է մոռանալ։ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները նույնքան կարևոր են նաև Հայաստանի սոցիալ֊տնտեսական զարգացման համար։ Բայց հիմա պետք է ձգտել ավելիին և Մոսկվային դաշնակից դարձնել նաև Ադրբեջանի դեմ մեր պայքարում։ Այս խնդրի լուծումը որևէ զոհողություններ չի ենթադրում։ Ոչ էլ մրցակցություն Ռուսաստանի հետ։ Ընդամենը պետք է Ադրբեջանի հետ հարաբերություններում լինել մաքսիմալ պահանջատեր։ Հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային անիծյալ տարբերակներից, քաղաքական դաշտում ամրագրել այն հաղթանակը, որը կրկին ունեցանք ապրիլի սկզբին և վերջ։ Այսքանը։ Դրանից հետո ոչ միայն Ռուսաստանը, այլև մեր տարածաշրջանում շահ հետապնդող ցանկացած այլ գերտերություն կարող է դառնալ Հայաստանի լավագույն դաշնակիցը։ Այս է օրենքը քաղաքականության՝ դաշնակցում են միայն ուժեղի և սեփական շահը հստակ գիտակցող ու առաջ տանող կողմի հետ։ Ի դեպ, Ադրբեջանի հաշվարկը հենց այդ գաղափարի վրա է հիմնված։ Թերևս այդ է պատճառը, որ պաշտոնական Բաքուն շտապեց հրապարակել բանակցությունները վերսկսելու իր նախապայմանները։ Բնականաբար՝ պահանջում են հայկական զորքերի ամբողջական դուրսբերում Արցախից…

                    Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Լավրովի պլանն ու Լեգրանի միսիան…
                      Apr 21, 2016
                      Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Լավրովի պլանն ու Լեգրանի միսիան... Հատուկ առաքելությամբ Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Ս



                      Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

                      Լավրովի պլանն ու Լեգրանի միսիան… Հատուկ առաքելությամբ Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արցախյան հարցի կարգավորման այն փաստաթուղթը, որը, ինչպես ենթադրվում է, նա իր հետ բերում է Երևան, արդեն հասցրել է ստանալ «Լավրովի պլան» անունը: Ռուսական մամուլի արտահոսքից պարզ դարձան այդ պլանի որոշ մանրամասներ, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ հայերը պետք է ազատեն Արցախի շուրջը գտնվող 5 շրջան, որից հետո ռուս զինվորականները սկսելու են վերահսկել ազատված շրջանների և ԼՂՀ սովետական սահմանների միջև ընկած շփման գիծը:

                      Հիմա տեղին է հիշել 94-ամյա վաղեմության մեկ այլ դրվագ ու հայտնի մի ասացվածք՝ պատմությունը կրկնվել է սիրում: Այն ժամանակ, 1920 թվականի նոյեմբերին, դիվանագիտական հատուկ միսիայով Հայաստանում էր գտնվում Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարների հետ բանակցություններ վարելու և հայ-թուրքական ռազմական կոնֆլիկտը «կարգավորելու» նպատակով: Իսկ դա այն դեպքում, երբ Սովետական Ռուսաստանը այդ նույն ժամանակ ռազմական մեծ օգնություն էր ցուցաբերում Հայաստանի վրա հարձակում գործած քեմալական Թուրքիային:

                      Լեգրանի միսիան Առաջին Հանրապետության համար շատ տխուր վախճան ունեցավ՝ մենք կորցրեցինք երկրի անկախությունն ու տարածքների ուղիղ կեսը: Այսօր, տարածաշրջանային այս գերլարված իրավիճակում, կարծում եմ, մեզ, հայերիս, իրոք որ անհրաժեշտ է առավելագույն զգոնություն և բոլոր ուժերի ու կարողությունների գերլարում՝ որպիսի, ինչպես ասում են, կրկին անգամ չկանգնենք հանկարծ նույն փոցխի վրա:

                      Comment

                      Working...
                      X