«Մոսկվան Հայաստանի հետ խոսում է ստրուկի լեզվով. Պահը հասունացել է»
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է իրանական գազի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:
Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն ասել է, որ դիտարկում են իրանական գազի Հայաստան մատակարարումն ավելացնելու Հայաստանի հարցումը: Վարդան Բոստանջյանն ասում է, որ հասունացել է պահը, որ Հայաստանն ու Իրանն այս հարցում այլ մակարդակի համագործակցություն պետք է ունենան, բայց ռուսական գործոնը կարող է խոչընդոտ հանդիսանալ:
«Մեր հյուսիսային հարևանը շատ վատ է նայում այդ հարցին: Բայց պահը հասունացել է, ես մտածում եմ, որ այլևս հին մոտեցումներով ու սկզբունքներով շարժվելն ակնհայտորեն մեզ համար վնաս է: Ես կարծում եմ, որ առանց վտանգավոր քայլերի մենք պետք է աստիճանաբար կարողանանք Իրանի հետ մեր հարաբերություններն ընդլայնել»,- ասաց Բոստանջյանը:
Նա նշում է, որ նոր համագործակցության պայմաններում գազամատակարարման նոր խողովակի կառուցման անհրաժեշտություն կլինի: «Գազամատակարարումը գոնե լավ հիմքերի վրա դնելու համար ակնհայտորեն առկա խողովակը բավարար չէ, հարկավոր է դրա թողունակությունն ավելի մեծացնել, իսկ դա ենթադրում է նոր խողովակաուղի կառուցելու խնդիր: Հայաստանի Հանրապետությունը շատ հակված է, որ դա այդպես լինի, բայց նորից ռուսական գործոնը մեջտեղ է գալիս: Նրանց մոտ Հայաստանի նկատմամբ մոտեցումների փոփոխություն չի եղել, էլի նորից իրենք Հայաստանի հետ խոսում են ստրուկի ու բատրակի լեզվով: Իսկ նման իրավիճակը բոլորի մոտ առաջացնում է հակակրանք: Եթե այդ կայսրությունն ուզում է իր ազդեցության գոտիները պահպանած լինի, ինչի մեջ մտնում է նաև ՀՀ-ն, պետք է հասկանա, որ որոշակի ճկուն քաղաքականություն է պետք: Բայց իրենք չեն կարողանում դուրս գալ իրենց մոտ կարծրացած վիճակից և չեն ուզում Հայաստանը տեսնել որպես միջազգային սուբյեկտ, սուվերեն երկիր: Եվ հանկարծակի այնտեղից հուզմունքներ չլինեն, որ 3 միլիոնն էս պահին գտնվում են Ռուսաստանում, և իբր թե Ռուսաստանը մեզ լավություն է անում: Իրենք չեն աշխատում, էլի էդ 3 միլիոնն է աշխատում: Եվ այս պայմաններում մեր պատմականորեն բարիդրացիական հարևանն Իրանն է մնում, որի հետ պետք է հարաբերությունները խորացնենք»,- ասաց Բոստանջյանը:
Տնտեսագետը ոչ պակաս կարևոր է համարում Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա իրանական գազն արտահանելու հարցը, ինչի մասին նաև Սերժ Սարգսյանն էր խոսել: Բոստանջյանը նկատում է, որ Իրանը տարանցման համար Հայաստանը դիտարկում է որպես հասուն ու անվտանգ երկիր, պետք է այդ հնարավորությունից օգտվել:
«Իրանը՝ որպես խոշոր ու ռեսուրսներով հարուստ երկիր, շրջանառության առումով ունի մեծ պոտենցիալ՝ հաջողությունների հասնելու համար: Իրանի համար որպես այլընտրանք ու կայուն հարևան Հայաստանն է, և գազի արտահանումը Հայաստանի միջոցով կարելի է իրականացնել ոչ միայն դեպի Եվրոպա, ինչո՞ւ ոչ, նաև Ռուսաստան, Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ: Ճանապարհները, ուզում ենք, թե ոչ, Հայաստանի Հանրապետությունով են գնում: Բացի այդ, Հայաստանը ապահովության ու բազմաթիվ այլ առումներով շատ ավելի կայուն ու ցանկալի է Իրանի համար, քան թե մեկ այլ երկրով, որը կարող է պատահի տարբեր պայմաններ առաջ քաշի: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Իրանն էլ մեր նման գտնվում է որոշակի հարցադրումների մեջ՝ կապված այն Հյուսիսային մեծ երկրի հետ»,- ասաց տնտեսագետը:
- ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
- Ներքին կյանք - 16 Օգոստոսի 2017,

Comment