Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ռուսները մոռանում են, որ ուժը դիմադրություն է ծնում. Վահրամ Մարտիրոսյան

    14:38 • 23.09.17
     

    Comment


    • Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել. ՌԴ կրթության նախարար

      Հասարակություն

      25 Սեպտեմբերի 2017

      Լուրեր էին շրջանառվում, որ ՌԴ-ում գործող Լազարյան եղբայրների անվան թիվ 2042 դպրոցը՝ նախկին Լազարյան ճեմարանը, օպտիմալացվելու է:

      Այսօր Հայաստան է այցելել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Լրագրողները փորձեցին ճշտել ՌԴ ԿԳ նախարարից, թե որքանով են իրականությանը համապատասխանում Լազարյան դպրոցի փակման մասին լուրերը: Ի պատասխան նա նշեց, որ դպրոցը գործում է, և այն փակելու մտադրություն չունեն:

      «Լազարյան եղբայրների դպրոցը չի օպտիմալացվում`Հայաստանի ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում: Ցանկացած ասեկոսե կարող ենք ճշտել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ` Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել: Նման դպրոց կա նաև Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասաց ՌԴ կրթության նախարարը:

      Comment


      • ՌԴ ԿԳ նախարարը շրջանցեց Վյաչեսլավ Վոլոդինի` աղմուկ հանած հայտարարությունը

        Հասարակություն

        25 Սեպտեմբերի 2017,

        Այսօր Հայաստան է այցելել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Լրագրողները հետաքրքրվեցին նրանից, թե ինչ կարծիք ունի ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պետական կարգավիճակ պետք է տա ռուսերենին: ԿԳ նախարարը, շրջանցելով բուն հարցի պատասխանը, նշեց, որ իր այցը Հայաստան բոլորովին այլ նպատակ ունի:

        «Խնդիրն այն է, որ ես` որպես կրթության նախարար, այստեղ եմ` կյանքի կոչելու կրթությանն ու գիտությանը վերաբերող հարցեր, իմ ոլորտը բոլորովին այլ է»,- ասաց Վասիլևան` հավելելով, որ Հայաստանում իր առաքելությունը կրթության ոլորտում համագործակցությունն ու հարաբերությունների խորացումն է:

        Ըստ նրա` իրենց շատ է հետաքրքրում նաև շախմատը հանրակրթական դպրոցներում որպես առարկա մտցնելու` մեր փորձը: Այն, ըստ նախարարի, մեր կրթական համակարգի հիանալի ավանդույթներից մեկն է, որն իրենց շատ է հետաքրքրում:

        Comment


        • Empire is back...... their children learn english and dream of Oxford or Harvard.... but ours must learn russian !!
           
          Last edited by Vrej1915; 09-25-2017, 04:40 PM.

          Comment


          • Հայելու առաջ 23.09.2017 Անդրանիկ Միհրանյան

             

            Comment


            • ՌԴ Կրթության նախարարը տհաճ դրության մեջ դրեց իր հայ գործընկերոջը

              • Lragir.am
              • Հասարակություն - 28 Սեպտեմբերի 2017


              Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ անհնար է բոլոր դպրոցներում երկու օտար լեզուների ուսուցանումը: Այս մասին նա ասել է RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:



              Նա նշել է, որ աշակերտները պետք է «լավ տիրապետեն օտար լեզվի, ցանկալի է՝ անգլերենի»: Վասիլևայի խոսքով, երկրորդ օտար լեզուն պետք է սովորել միայն ժամանակի, մասնագետների և երեխայի հնարավորությունների դեպքում:



              Վասիլևան ասել է, որ գիտական հոդվածների մեծ մասը գրվում է անգլերենով: ՌԴ կրթության նախարարությունը մտադիր է մինչև 2022 թվականը մեկ օտար լեզուն պարտադիր դարձնել միասնական քննություն հանձնելիս:



              «Մենք պետք է լավ իմանանք անգլերեն, դա միջազգային հաղորդակցության լեզուն է», ասել է Վասիլևան:



              Հայաստանի կառավարությունը մտադիր է ընդունել ռուսերենի զարգացման առանձին հայեցակարգ: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, հիմնավորելով այդ հայեցակարգի անհրաժեշտությունը, մասնավորապես նշել էր հենց գիտական գրականության հանգամանքը, որն իբր ռուսերենով է:



              Բացի այդ, մտադրություն կա ռուսերենը նաեւ պարտադիր դարձնել բուհի ընդունելությանը որպես երկրորդ օտար լեզու, այնինչ ՌԴ-ում կդարձնեն մեկը: Իսկ դպրոցներում էլ, ի տարբերություն Հայաստանի, կթողնեն մեկ օտար լեզու: Հայկական դպրոցներում անցնում են երկու օտար լեզու, այդ թվում ռուսերենը պարտադիր:



              Օլգա Վասիլեւան վերջերս Հայաստանում էր, եւ այս հայտարարություններն արել է թերեւս այդ այցի տպավորության տակ: Միեւնույն ժամանակ, նա Հայաստանում ռուսական դպրոց է բացել, եւ չի բացառվում, որ շուտով ստիպեն հայերին միակ օտար լեզու թողնել ռուսերենը, իրենք անցնելով անգլերենի:

              Comment


              • Հայաստանը ստանձնել է Թուրքիայի դեմ Ռուսաստանի գործիքի դերը. Մանվել Սարգսյան

                 

                Comment


                • Հայելու առաջ 02.09.2017 Հրանտ Վարդանյան

                   

                  Comment


                  • About Eurasian mascarade....
                    ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ-ից դուրս․ հարցի շուրջ բանավիճում են «Ելք»-ի և ՀՀԿ-ի պատգամավորները

                    Սեպտեմբեր 30, 2017


                    «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ»-ի հյուրերն են Գևորգ Գորգիսյանը և Շիրակ Թորոսյանը:

                    Հենց առաջին իսկ պահից, երբ «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց «Հայաստանի մասով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին եզրակացություն ներկայացնելու համար խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, խորհրդարանական մեծամասնությունը ժխտողական դիրքորոշում արտահայտեց: Այնպես որ, լիովին կանխատեսելի էր այն, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալու այդ նախագծին: Սակայն առաջիկա երեքշաբթի օրը Ազգային ժողովը, այնուամենայնիվ, կքննարկի այս նախագիծը:

                    «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում այդ նախաձեռնության մասին են զրուցում Ազգային ժողովի ««Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

                    Թորոսյանը հերքեց մեկնաբանությունները, ըստ որոնց՝ խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմացավ քննարկումներին, որովհետև հակափաստարկ չուներ, և Հայաստանի իշխանությունները ընդհանրապես վախենում են որևէ քննարկումից, գործընթացից, որը կապված է ԵԱՏՄ-ի հետ: «Իրականում այդպես չէ, բնականաբար, և այստեղ հակափաստարկի խնդիր ընդհանրապես ես չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ այս խնդիրը ինչ-որ տեղ արհեստական օրակարգ է, և չեմ կարծում, որ այսօր հանրային լուրջ ընկալում ունի խնդիրը, քանզի այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, դա ամենևին չի մեկտեղվում այն քաղաքականության հետ և այն ընդհանրական շահերի հետ, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը», - ասաց հանրապետական պատգամավորը՝ շարունակելով․ - «ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այսօր մեր քաղաքական օրակարգում չի կարող լինել այն պարզ պատճառով, որ, նախ, ԵԱՏՄ-ն որպես տնտեսական տարածաշրջանային կառույց, համագործակցություն նոր է ձևավորվել, և այս կառույցի արդյունավետությունը և արձանագրվելիք հաջողությունները դեռ մենք վաղն ենք տեսնելու, չնայած կան հստակ թվեր, որոնք ցույց են տալիս, որ 2014 թվականի համեմատությամբ 15, հատկապես 16 թվականի և 17 թվականի առաջին յոթ ամիսների վիճակագրությունը համադրելով՝ տեսնում ենք, որ մենք բավականին լուրջ առաջընթաց ենք գրանցել և՛ առևտրաշրջանառության, ծավալային, տոկոսային և այլ առումներով, այդ թվում նաև՝ Եվրամիության երկրների հետ»:

                    Գորգիսյանը, մինչդեռ, հայտարարեց․ - «Մենք գտնում ենք, որ ԵԱՏՄ մտնելով՝ Հայաստանը զիջել է իր ինքնիշխանության շատ լուրջ կոմպոնենտներ և դրա դիմաց ոչինչ չի ստացել: Եվ ճիշտ էր, որպեսզի Հայաստանը շարունակեր եվրոինտեգրացիայի պրոցեսը՝ շատ պարզ մի քանի պատճառներով: Նախ, եթե տնտեսական տեսանկյունից ենք դիտարկում հարցը, Եվրամիության Ասոցացման պայմանագրից հրաժարվելով՝ մենք հրաժարվեցինք մի շուկայից, որը մոտ հինգ անգամ, չորս անգամ մեծ է ԵԱՏՄ շուկայից՝ այստեղ՝ 150, այնտեղ՝ 500 միլիոնանոց շուկա է, և համաշխարհային առևտրի ընդամենը 0․2 տոկոսն է կազմում ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը, և 20 տոկոսը, այսինքն՝ 40 անգամ ավել, Եվրամիության ապրանքաշրջանառությունը»:

                    «Որպեսզի զարգանան տնտեսական հարաբերությունները, առաջին հերթին պետք են ազատ մրցակցային պայմաններ: Մենք մրցունակ չենք ԵԱՏՄ շուկայում, ինչու՝ որովհետև Հայաստանին սպառողին գազը հասնում է ամենաթանկ գներով, Հայաստանում ցանկացած արտադրության մեջ 50-70 տոկոս է կազմում, ինքնարժեքում, գազի, էներգիայի սպառման գինը: Հետևաբար, մեր ցանկացած արտադրանքի արտահանման դեպքում մենք ունենալու ենք ոչ մրցունակ արժեքներ», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

                    «Երեք տարի մենք այնտեղ [ԵԱՏՄ-ում] ենք, դուք մի բան չկարողացաք ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շահեց էսինչ բանը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շահեց, ՀՆԱ-ն աճեց էսքան տոկոսով, արտաքին պարտքը նվազեց, տնտեսությունը աճեց՝ ոչ մի նման փաստարկ չկա, կա հակառակ փաստարկները՝ որ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով նվազել է, տնտեսական աճը վերջին երեք տարիներին գնալով նվազում է, ակտիվությունը գնալով նվազում է տնտեսական», - ընդգծեց Գորգիսյանը:

                    «Խոսքը գնում է պետության և ժողովրդի համար առաջնային խնդրի մասին՝ դա ազգային անվտանգության խնդիրն է, այստեղ ինքնիշխանության և այլ տարրեր մտցնել և մանիպուլյացիա անել ճիշտ չէ», - հանրապետական պատգամավորի այս փաստարկին ընդդիմադիր խորհրդարանականը հակադարձեց․ - «Շատ կներեք, ինքնիշխանությունը հենց ազգային անվտանգության գլխավոր կոմպոնենտն է, եթե դու չունես ինքնիշխանություն, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»:



                    Հաղորդումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․
                     
                    Last edited by Vrej1915; 09-30-2017, 03:40 PM.

                    Comment


                    • Ռուսները էլ բան չմնաց , որ չանեն մեր երկրի գլխին

                      2017-09-30 06:14:39

                      Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

                      Մենք ու մենք...

                      Ռուսները էլ բան չմնաց , որ չանեն մեր երկրի գլխին:Ամեն կերպ հասկացնում են , որ վատն ենք, զոռբա ենք, (շանտաժիստ) ենք, միշտ պիտի ձեզ դավաճանենք ու ճնշենք:
                      Մի անգամ ,սրտանց չասեցինք, ռուս ախպեր` դուրս արի տանիցս, քեզ լավ չես պահում տանս մեջ, այ չաթլախ: Քիթդ ամեն տեղ մտցնում ես, ամեն բան սեփականացրել ես, թշնամուս զենք ես տալիս ու էշ, էշ էլ արդարանում: Երեխեքիս լեզուդ ես պարտադրում, որ քո լեզվով քեզ սիրեն, իսկ հարազատ հորը` ուզում ես, որ հեշտ ուրանան, որ գլխացավանք քիչ ունենաս: Քեզ համար կարևոր է, որ էժան ու կառավարելի լինեն տանս անդամները:
                      Ամեն անգամ տակդ լակած վիճակում , քամակիցդ բստրած մի նոր ճանապարհ ես մոգոնում ու նոր բան հրամայում նոքյարներիդ, որ անհասկանալի չափերի հասնող տարծքդ չփոքրանա հանկարծ: Քո ապրելակերպդ միայն ընդերքիդ հաշվին է եղել:Դարեր շարունակ իմպերիաիդ սահմանները մեծացրեցիր նամարդությամբ ու թաթարա-մոնղոլական բոլոր մեթոդները օգտագործելով: Տարբեր ցեղերի տաղանդաշատ մարդկային ռեսուրսը քեզանով անելով, դրանց ենիչերիներ դարձնելով ու ասիմիլացնելով կերտեցիր համբավդ մեծն արջի: Ամեն անգամ մատիցդ ծծած ուղի ես թելադուրում,ինքդ էլ չհասկանալով անելիքդ, որվհետև վստահ ես տիրապետությանդ ահռելի մեծության վրա:
                      Պատմությունը ցույց տվեց, որ քո նման հարբեցողի բոլոր ճանապարհները ողբերգական են ու կործանարար:
                      Էն , որ արյան ծով սարքեցիր, ու այդ ծովիդ համար մի էժանագին ու սուտ նավ կառուցեցիր սովետ անունով` դա էլ տեսանք , տեսանք թե ոնց հայտնվեցիր աշխարհից դուրս, որովհետև արունարբու հեղափոխություններդ սկսեցիր հաստատել ամեն տեղ ու ամեն տեղ քեզ սկսեցին ատել: Որ նավիցդ բոլորը փախչել են ուզում դա էլ է պարզ, որովհետև նավդ միայն արյան ծովերի է սովոր, որովհետև դու միշտ պիտի հարբած ու գազանացած երևաս, որովհետև քեզ կատաղած շան տեղ են պահում ուրիշներ:
                      Քո սահմանների ահռելի չափերում` երբեք մարդը կարևոր չեղավ,մարդուն ընդերքիդ նման նյութ համարեցիր և ինչ ասես արեցիր նրա հետ, անգամ կերար, երբ բողազդ ուտել ուզեց: Հաճարներդ՝ ցավից ու ողբից դրդված գրեցին,անմարդկային անբանությունն ու մարդկային դաժանությունը ստիպեց նրանց գոռալ, իսկ պալատական վերնախավիդ՝ եվրպական դասատուները կրթեցին:Երբեմն խղճանք ես առաջացնում , որովհետև բոլոր ժամանակներում միևնույնն է մնացիր գավառ, կտրված աշխարհից ու չորս բոլորդ թվացյալ ու իրական թշնամիներով շրջապատված:
                      Ափսոսում եմ , որ այնքան ենք այս շան հետ շնացել, այնքան ենք արժանապատիվ մարդու կերպարը կորցրել ու թուլացել, որ չենք կարողանում ինքներս դրա հախից գանք, ինքներս վռնդենք գազան շանը`որովհեև արդեն վաղուց նույնականացվել ենք:
                      Ափսոսում եմ , որ այսօր՝ մեր փոխարեն, ուրիշներն են մեզ ուզում ազատագրել, ուրիշները ավելի լավ են հասկացել մեր իրական տեղն ու դերը:Ափսոսում եմ ժամանակը, որ մեր միջի սուտիներ պատճառով մնացել ենք արջի բերանին նայող ...:
                      Որպես մարդ, որպես հայ` հպարտ եմ ու հիշում եմ , ոչ այնքան հեռու ութսունականներին, թե ինչքան ուժեղ էինք ու միասնական, որ դուրս էինք եկել սովետ կոչված հզոր մեքենայի դեմ:
                      Պատերազմը դեռ շարունակվում է, մեր թշնամին նորից սովետ կոչված, ռուսալղոզված, տարբեր ցեղերից բաղկացած ահռելի մեքենան է մնում: Մեզանից շատերը սեփական վախերի ու խաղիկների պատճառով դրանց եղբայր են ասում, ինչի պատճառով էլ այդ հիմարները՝ տանս մեջ շարունակում է իրենց տիրոջ պես պահել:
                      Մեկ անգամ պիտի արժանապատիվ մարդու նման, առանց վախերի, ամբողջ սրտով ու ոգով կարողանանք ասել՝ ռադ եղիր տնիցս , ես պարտական չեմ քեզ այ տուֆտա:
                      Դրանք՝ հենց մեր միջի ԽՈՅ-ը տեսնում են, հասկանում են , որ էլ կանգնողը չենք ու շան պես վախենում են դրանից:

                      Comment

                      Working...
                      X