Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!

2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.

- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.

8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ

    Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին
    26 Օգոստոսի 2013 -

    Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
    «Մեծարգո Նախագահ.

    Համոզված եմ` Ձեզ հայտնի է մեր ընտանիքը` Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին: Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք: 01.06.2013 թվականին զոհված իմ որդին` Ավետիքը ամենուրեք հարգանք էր վայելում, մյուս որդիս` Արտակը աչքի է ընկել դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից և ներկայումս հանդիսանում է ամենաօրինակելի և խոշոր զորամասերից մեկի հրամանատար: Իմ մասին Դուք` լինելով սյունեցի և պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք` պատերազմական տարիներին ես հանդիսացել Գորիսի պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել:

    Հանրահայտ է նաև Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը` ոչ միայն Գորիսում, Սյունիքում ու Ղարաբաղում, այլ` ողջ Հայաստանով մեկ: Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ընտանիքը հայտնի է հիմնականում թմրամոլությամբ զբաղվող, բազմաթիվ անառակաբարո արարքներ, վայրագություններ կատարած մի շարք անդամների շնորհիվ: Նաև` հենց Սուրիկ Խաչատրյանի (ով ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Լիցկյա» մականունով) բազմաթիվ «քաջագործությունների» շնորհիվ, որոնց զգալի մասը նա կատարել է` լինելով Սյունիքի մարզպետ, դրանով իսկ վարկաբեկելով ինչպես իր զբաղեցրած պաշտոնը, այնպես էլ` իր հայրենիքը: Այդ «քաջագործություններից» բավարար է հիշատակել թեկուզ միայն բազմության ներկայությամբ մի կնոջ վրա հարձակվելն ու ոտքով հարվածելը` «քացի տալը», որի համար նա, ինչպես և իր մյուս բոլոր չարագործությունների համար, պատասխանատվություն չկրեց:

    Տարիներ շարունակ մենք, բնակվելով Գորիս քաղաքում, ձգտել ենք նվազագույնի հասցնել այդ ընտանիքի ամդամների հետ մեր շփումները: Դժբախտաբար, հնարավոր չեղավ լիովին խուսափել նրանցից և 01.06.2013 թվականին Սուրիկ Խաչատրյանը, ոգելից խմիչքներ օգտագործած լինելով, նենգաբար համոզել է որդուս` Ավետիքին նստել իր ավտոմեքենան ու հենց ավտոմեքենայի մեջ Ս.Խաչատրյանն ու նրա թիկնապահը կոպտորեն վիրավորել, հարվածել են Ավետիքին, իսկ այնուհետև` իջեցրել ճանապարհին:

    Նույն օրը երեկոյան Ս.Խաչատրյանը, իր որդիներն ու թիկնապահները սպանել են Ավետիքին և ծանր վիրավորել մյուս որդուս` Արտակին:

    Այս ոճռագործությունը ցնցեց ողջ հանրությանը, բոլորը համոզված էին, որ այս անգամ «Լիցկյան» անպատիժ չի մնա: Այդ համոզմունքը փոխանցվեց նաև ինձ և ես ապավինեցի արդարադատությանը, կարծելով, որ նույնիսկ «Լիցկյան» իր հովանավորների հետ միասին չի կարող կոծկել այս ոճրագործությունն ու անպատիժ մնալ:

    Սակայն դեպքից մի քանի օր անց ՀՀ զինվորական դատախազը և Սյունիքի մարզպետարանը (համզոված եմ` փոխհամաձայնեցված կերպով) հրապարակային հայտարարություններով հանդես եկան, որորցում դեպքը ներկայացրեցին գլխիվայր շուռ տված: Ու նրանց հայտարարությունների հետ զուգահեռաբար (համոզված եմ` նույն անձանց կողմից ուղղորդված) համացանցում հայտվեց մոնտաժված և կեղծված մի տեսանյութ, որը այնպես հմուտ էր կեղծված, որ տպավորություն էր ստեղծում, թե գալով դեպքի վայր, հարձակվել են իր տղաները, թե իբր` առաջինը կրակել է Արտակը (այն դեպքում, երբ գործով հիմնավորվել է, որ նա առհասարակ չի կրակել), իսկ Տիգրան Խաչատրյանի (ով իրականում առաջինն էր կրակել) կրակոցները առհասարակ չեն երևում: Զուգահեռաբար լուրեր էին տարածվում (հնարավոր է` այդ լուրերը հասած լինեն նաև Ձեզ), թե իբր Արտակը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ:

    Այս ամենը կատարվում է մի պարզ նպատակով` հասարակության և իշխանությունների մոտ դեպքի հանգամանքնեը կեղծված ձևով ներկայացնելով հող նախապատրաստել` ՙԼիցկյայականներին՚ օգնելու համար:

    Արդյունքում, Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, այլ դրա փոխարեն այսօր հող է նախապատրաստվում նրա որդուն` Տիգրան Խաչատրյանին, ով բազմաթիվ կրակոցներ է արձակել որդիներիս վրա, օգնելու համար:

    Այստեղ-այնտեղ, բազմաթիվ պաշտոնյաների (հնարավոր է նաև` Ձեր) մոտ լուրեր են տարածում, թե իբր Արտակի արյան մեջ ալկոհոլի բարձր պարունակություն է հայտնաբերված եղել, խոսվում է 4 մգր/լ պարունակության մասին, այն դեպքում, երբ հայտնաբերվել է 1 մգր/լ պարունակություն, ընդ որում` այդ պարունակությունը ոչ մի կապ չունի դեպքի հետ, քանի որ արյան նմուշը վերցվել է դեպքից 6 օր անց: Զուգահեռաբար լռում են Տիգրան Խաչատրյանի մազերի և մեզի մեջ թմրամիջոցների առկայության մասին, ինչը միանշանակ վկայում է, որ նա դեպքի ժամանակ եղել է թմրամիջոցների ազդեցության տակ:

    Վերջին օրերին տեղեկություններ են գցել շրջանառության մեջ, թե իբր` Արտակը հրաժարվում է ցուցմունք տալուց, առերեսումների մասնակցելուց, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է: Նունիսկ այն հանգանանքը, որ Արտակը` դեռևս չապաքինված, իր զորամասի հրամանատարությունն է իրականացնում, օգտագործում են նրա դեմ, ասելով, թե իբր եթե իրականում առողջական պրաբլեմներ ունենար` չեր գնա զորամաս ու չէր իրականացնի իր պարտականությունները: Արի ու բացատրի այս` բանակից անտեղյակ «զինվորականներին», թե ինչպես է իսկական հրամանատարը մի կողմ թողնում իր առողջական ու մնացած խնդիրները, եթե ծառայողական անհրաժեշտություն է առաջանում:

    Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են առաջադրել որդուս` Արտակին, ընդ որում, այդ մեղադրանքը հորինված է զուտ այն բանի համար, որպեսզի ինչ-որ հավասարակշռության պատրանք ստեղծվի «Լիցկյայականների» ու իմ որդիների գործողությունների միջև:

    Տեսնելով, որ գոյություն ունեցող մեղադրանքը անհեթեթություն է, այժմ նոր, ավելի ծանր մեղադրանք են մոգոնում, որպեսզի մեզ ստիպեն հաշտվել այն մտքի հետ, որ պետք է օգնեն Սուրիկ Խաչատրյանի կողմին: Այդ կեղտոտ սցենարի մասին վաղուց արդեն մեզ զգուշացրել էին, քանի որ պարզվում է` այդպիսի «հնարքներ» զինդատախազությունը բազմիցս է կիրառել, երբ ցանկացել է հովանավորել կողմերից մեկին: Ինձ դա թվում էր անհավանական, մինչև որ ինքս չբախվեցի այդ կեղտոտ իրականության հետ»:

    Այժմ էլ քննչական մարմնի ու դատախազության բոլոր հաղորդագրությունները վերաբերվում են Արտակ Բուդաղյանին, կարծես թե այս գործով ամենագլխավոր դերակատարը նա լինի: Միաժամանակ ամեն ինչ անում են` իրական մեղավորներին մոռացության ենթարկելու, Լիցկյային տեսադաշտից հանելու համար:

    Մինչդեռ ես միշտ հիմնավոր կերպով պնդել եմ, որ Լիցկյան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

    Ձեզ երևի զեկուցած լինել, թե Սուրիկ Խաչատրյանը չի կրակել իմ որդիների վրա: Ես կապացուցեմ հակառակը, եթե քննությունը օբյեկտիվ ընթանա:

    Սակայն, այս պահին մի կողմ թողնելով այն հարցը, թե կրակել է արդյող Սուրիկ Խաչատրյանը կամ ոչ, նշեմ, որ քրեական գործում հենց այս պահին առկկա են բավարար ապացույցներ, որոնցով անմիջապես Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով: Այսպես. քրեական գործով հաստատվել է, որ Տիգրան Խաչատրյանը իմ որդիներին կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից: Այդ դեպքում, ինչու՞ Սուրի Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով,քրեական գործով հաստատվել է, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավվել է «PIETRO BERETTA» դրոշմվածքով ինքնաշեն ատրճանակ: Այդ դեպքում, ինչու՞ Սուրի Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով:

    Իմ ամբողջ կյանքում ոչ ես և ոչ էլ որդիներս չէինք առնչվել քննչական մարմինների և դատախազության հետ և հիմա ինձ համար կրկնակի ցնցում է տեսնել, թե ի՞նչ անընդունելի մեթոդներով են այդ մարմիններն աշխատում: Իմ որդիների արյունը նրանք դարձրել են սակարկության առարկա, փորձելով մեզ ճնշելու, իմ տղային վարկաբեկելու և կերծ մեղադրանքներ ներկայացնելու միջոցով պահանջատիրոջից ինձ դարձնել պաշտպանվող: Որքանով ես կարողացա համոզվել այս գրեթե երեք ամիսների ընթացքում, իրավապահ մարմիններում ոչինչի հնարավոր չէ հասնել, եթե դիմացինդ ազդեցիկ շրջապատ և ընկերներ ունի: Ես չեմ մոռացել, թե ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը դեպքից մոտ մեկ ամիս անց հրապարակայնորեն գովում իր ընկերներին, ովքեր այդ դեպքի հետ կապված հովանավորել էին իրեն:

    Ես կորցրել եմ իմ որդուն և նրան այլևս հնարավոր չէ վերադարնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմ` թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը:

    Լուսանկարը` «Առաջին լրատվականի»

    HayNews.am

  • #2
    Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&#1

    Originally posted by Vrej1915 View Post

    Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
    Its about self interest at personal and national level often at odds with the above.
    Great politicians pursue the National interest and small politicians personal interests

    Comment

    • #4
      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Even the Bigest Sicilian Cosa Nostra's Capo de touti Capi did not manage such a perfect OMERTA as our God Blassed Liska....
      The chief of the Police defends his good reputation, while speeking of the decreminilization of the state structures....

      Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

      Comment

      • #5
        Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

        Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինդատախազը վստահեցնում է, որ մարզպետը իր տան ...

        Now,
        This was the promise of objectivity and freedom of prosecution, the military prosecutor did promise at first...

        Pay attention, the victim is the commander of one of the most, if not most important army formation, war 'real' hero (just to distinguish from Liska, 'talantchi' hero)...
        His father played 'real' role in the organisation of self defense in Goris during the war, etc...

        A lot of people do like and do defend the commander.
        He is part of the most 'influential' corporation of the country, the Army....
        The family does break the OMERTA due to terror in Syunik....

        Nevertheless Liska still remains UNPUNISHED...

        If the army, the officers can't even shake his glory, What can do an ordinary citizen against such a system?

        Comment

        • #6
          Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

          Ինչ է գրելու Սերժ Սարգսյանը Էմիլին
          Նաիրա Հայրումյան
          Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2013,

          Եթե արդար դատավարություն լինի, ես կարող եմ ապացուցել, որ Սուրիկ Խաչատրյանը նույնպես կրակել է, հայտարարել է Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում, որում կոչ է արել ապահովել օբյեկտիվ դատավարություն եւ չհովանավորել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
          Իր հերթին, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, որին Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել հրեշավոր հանցագործությունների մասին բացահայտումներ անելու համար, պահանջել է, որ ապահովեն իր անվտանգությունը, քանի որ իրեն սպառնում են:
          Էմիլ Բուդաղյանը խնդրում է, որպեսզի Սերժ Սարգսյանն անձնական հսկողության տակ վերցնի գործը: Նա հասկանում է, որ ամեն ինչ «հանգում է» հենց Սերժ Սարգսյանին, իսկ դատավարությունն ընդամենը ձեւականություն է: Կպատասխանի՞ նրան Սերժ Սարգսյանը, ինչպես պատասխանել էր Սերժ Թանկյանի նամակին:
          Ի՞նչ է գրելու Սերժ Սարգսյանը Էմիլ Բուդաղյանին, որին անձամբ է ճանաչում: Երեւի, որ ամեն ինչ կանի, որպեսզի նրա որդին՝ Արտակը, չդատապարտվի Սուրիկ Խաչատրյանի տան վրա «ավազակային հարձակման» համար: Թերեւս, ափսոսանք կհայտնի, որ զոհվել է Ավետիքը, սակայն նրա դատախազներն ասում են, թե Բուդաղյաններն իրենք են գնացել Լիսկայի դեմ: Նա կարող է նույնիսկ գրել, որ արդեն պատժել է Լիսկային, նրան ազատելով աշխատանքից:
          Սակայն, դժվար թե իր պատասխան նամակում Սերժ Սարգսյանն ասի, որ եթե Սուրիկ Խաչատրյանի մեղքը ապացուցվի, նրան կնստեցնեն եւ կառգրավեն ունեցվածքը, որը կուտակվել է այս տարիների ընթացքում: Դժվար թե նա հայտարարի, թե գործը կվերցնի իր անձնական հսկողության տակ, քանի որ լուծվում է օրենքի առաջ հավասարության հիմնարար հարցը: Դժվար թե նա ասի, թե գործը կվերցնի իր անձնական հսկողության տակ, քանի որ կանգնած է ընտրության առաջ՝ օլիգարխները կամ օրենքը:
          Էմիլ Բուդաղյանն ասում է, որ իր որդուն՝ Արտակին, ներկայում մեղադրում են «հավասարակշռության համար»: Դա նշանակում է, որ Բուդաղյանի մեղադրանքը կարող են հանել, եթե նա համաձայնվի հանել մեղադրանքը Սուրիկ Խաչատրյանի որդու վրայից: Իսկապես շախմատային քայլ:
          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/rig....lSaPp3bE.dpuf

          Comment

          • #7
            Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&#1

            «Գաղտնի պատճենների» արտահոսք
            Հայկ Արամյան
            Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013,

            Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին: Նախկին քաղաքապետը մամուլում հանդես էր եկել բացահայտումներով, որոնք վերաբերվում էին Սուրիկ Խաչատրյանի՝ տարբեր տարիներին տեղի ունեցած հանցագործությունների հետ ունեցած առնչություններին: Մոտ 50 դրվագ, որոնցով «անցնում են» Լիսկան եւ նրա մերձավորները:
            Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել երկու դրվագով, որոնք առնչվում են սպանության եւ մարդկանց վրա կրակելու գործերին: Սամվել Հարությունյանը գտնում է, որ Լիսկան այս երկու դրվագն է «ընտրել», քանի որ դրանք «կարճվել ու ջրվել են», կոծկվել են ապացույցները:
            Իր հերթին, Իրավունք թերթը գրում է, հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրին, որ այդ գործերի նյութերի պատճենները պահպանվում են, եւ չի բացառվում, որ դատավարության ընթացքում լինի արտահոսք:
            Իսկապես չի բացառվում, նկատի ունենալով, որ իրավապահներն էլ մարդիկ են, շատերը՝ ազնիվ մարդիկ, եւ համենայնդեպս պահում են այնպիսի գործերի պատճենները, որոնք ժամանակին կոծկվել են: Դրանք սովորաբար այնպիսի գործեր են, որոնք վերաբերվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց մերձավորների կատարած հանցագործություններին: Իրավապահներն էլ, որ ստիպված են լինում դեմ գնալ իրենց խղճին ու մասնագիտական էթիկային, համենայնդեպս պատճենում են նման գործերը, թե «ապահովության», թե «իրավիճակի փոփոխության» դեպքի համար:
            Պետք է նշել, որ Հայաստանի պետական համակարգում հիմնականում բարձր պաշտոններ են տալիս նրանց, ում վրա կա կոմպրոմատ, եւ լուրջ կոմպրոմատ: Մի նախկին պաշտոնյա նույնիսկ պատմում էր, որ շատերը հատուկ իրենք իրենց վրա կոմպրոմատ էին ստեղծում՝ «շրջանակ մտնելու» համար: Կային նաեւ այնպիսիները, որոնց դեպքում օգտագործվում էր արդեն առկա կոմպրոմատը: Համարվում է, որ նման մարդիկ չունեն «թռնելու» տեղ եւ պատրաստ են կատարել բարձրագույն իշխանության ցանկացած հրաման:
            Կոմպրոմատը Հայաստանում վերից վար իշխանության ձեւավորման հիմնական մեխանիզմներից մեկն է, ընդ որում՝ նաեւ «միջազգային» կտրվածքով: Նման կերպ պահպանվում է ներկայիս համակարգը, որը դառնում է վերահսկելի եւ կանխատեսելի: Եւ չի բացառվում, որ խնամքով պահպանվում է ցանկացած գործի պատճենը, եւ գուցե դրանց բազմաթիվ պատճեններ: Քանի որ նման համակարգի «Սուրբ գիրքը» քրեական օրենսգիրքն է:
            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....JMUrUKfB.dpuf

            Comment

            • #8
              Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&#1

              «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու».Փաստաբանների պալատի նախագահ
              28 Օգոստոսի 2013 - 16:36

              «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու, սա վերջնականապես իմացեք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, ով Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ս.թ. հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի գործով պաշտպանում է Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի շահերը։
              Ռ.Սահակյանի դիտարկմամբ, հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները հասարակությանը ճիշտ չի ներկայացվում։ Ըստ նրա, նախքան նախկին մարզպետի մոտ տեղի ունեցած միջադեպը, Ավետիք Բուդաղյանի և Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որից վրդովված սույն գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանը, վերցնելով որսորդական հրացանը, գնացել է Խաչատրյանների տան մոտ և հայհոյանքներով զուգորդված սպանության տարաբնույթ սպառնալիքներ տվել Խաչատրյանների գերդաստանի անդամներին՝ պահանջելով կանչել Սուրիկ Խաչատրյանին: Եղբոր գալուց հետո, ըստ փաստաբանի, Ավետիք Բուդաղյանը հակասական վարքագիծ է դրսևորել՝ հանելով է իր մոտ գտնվող ատրճանակը եւ սպառնալով կրակել, եթե մոտենան եղբորը, ապա հայհոյել Խաչատրյանին՝ կրկին պահանջելով կանչել նրան։ Այդ պահին նրան են մոտեցել Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, նրա որդին՝ Տրդատ Խաչատրյանը և տան աշխատակցուհի Կարինե Հարությունյանը՝ խնդրելով, որ Բուդաղյանները չկրակեն, գնան և գան առավոտյան: Սակայն Արտակ Բուդաղյանը շարունակել է սպանության սպառնալիքներ տեղալ:

              «Մոտենալով նրանց և վախենալով, որ Արտակ Բուդաղյանը կկրակի՝ Լորետա Խաչատրյանը բռնել է Արտակ Բուդաղյանի հրացանի փողը և փորձել թույլ չտալ, որ կրակի: Տրդատ Խաչատրյանը փորձել է օգնել մորը, սակայն Արտակ Բուդաղյանը աջ ձեռքի արմունկով հարվածել է նրան և մի կողմ շպրտել: Հակասական վարքագիծ դրսևորող Ավետիք Բուդաղյանը, հայհոյելով Սուրիկ Խաչատրյանին՝ միաժամանակ փորձել է թույլ չտալ, որ եղբայրը կրակի՝ ասելով, որ պետք չէ։ Լորետա Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը և Ավետիք Բուդաղյանը միասին փորձել են նրա ձեռքից խլել հրազենը և թույլ չտալ, որ կրակի կամ հրազենի փողը բարձրացնել դեպի վեր, որ կրակոցի դեպքում տուժողներ չլինեն»,- պատմեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։

              Ըստ նրա, տեսագրության մեջ երեւում է, որ ժամը 23։07։30 -ին Արտակ Բուդաղյանը, կտրուկ շարժում կատարելով հրել է և վայր գցել Ավետիք Բուդաղյանին, որի ձեռքին այդ ողջ ընթացում ատրճանակ է եղել: Երկու վայրկյան անց Ավ. Բուդաղյանը ոտքի է կանգնել և կրկին փորձել եղբոր ձեռքից խլել զենքը , սակայն 23։07։36-ին երբ ձեռքը գցել է դեպի իրենից խուսափող եղբոր զենքը, կրկին վայր է ընկել ավազների վրա: Այդ ժամանակ , ինչպես երևում է տեսանյութում, Արտակ Բուդաղյանը մնացել է միայնակ, և նրան ոչ ոք չի խանգարել. երկու կանայք մոտ մեկ-երկու մետր ետ են գնացել:

              Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ ըստ Տիգրան Խաչատրյանի, ով լսելով, որ Արտակ Բուդաղյանը շարունակում է սպառնալիքները և տեսնելով, որ նա միայնակ մնալով զենքը պահում է իրենց վրա, և ոչ ոք ու ոչինչ չի խանգարում նրան կրակելու համար, մտավախություն ունենալով, որ նա կկրակի և կիրականացնի իր սպառնալիքները, անհրաժեշտ պաշտպանության այլ տարբերակ չտեսնելով՝ ժամը 23.07.39-ին, այսինքն՝ Արտակ Բուդաղյանի միայնակ մնալուց ընդամենը երեք վայրկյան անց, հորը օրինական կարգով պատկանող «Տոզ» տեսակի որսորդական հրացանից կրակել է։ Ըստ փաստաբանի, Տիգրան Խաչատրյանը, որսորդական հրացանը վերցրել է հյուրատնից՝ սպառնալիքներից հետո:

              Փաստաբանի գնահատմամբ` Տիգրան Խաչատրյանի համար առաջացել է անհրաժեշտ պաշտպանության նոր վիճակ եւ նա գիտակցելով, որ հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ իր եւ իր հարազատների համար՝ երկու անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա և վիրավորել նրան:

              Ռուբեն Սահակյանն պարզաբանեց, որ «այդ վնասը, որ իրենք հասցրել են անձանց, օրենքով թույլատրված է: Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածն ասում է՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

              Ռուբեն Սահակյանը վրդովմունք հայտնեց զինդատախազության որոշակի գործողությունների առնչությամբ՝ հավելելով, որ իրենք Բուդաղյաններից ավելի շատ վրդովվելու իրավունք ունեն: «Թողնենք՝ այստեղ ով ինչ աստիճանի վնասվածքներ է ստացել, ով ինչ աստիճանի է տուժել. ես խոսում եմ իրավական գնահատականների մասին»,- ընդգծեց պաշտպանը:

              Մեկնաբանելով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությունն առ այն, թե դատախազությունը գլխիվայր շուռ է տալիս եղած փաստերը, Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դա փորձում է անել ոչ թե դատախազությունը, այլ Բուդաղյանների ներկայացուցիչը:

              Հայկ Ալումյանի մեկ այլ հայտարարության հետ կապված, թե զինդատախազությունը փորձում է ծանրացնել իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանի մեղադրանքը, Ռուբեն Սահակյանն ընդգծեց. «Ես պատասխանատու հայտարարում եմ, որ չեն կարող զինվորական դատախազությունում ծանրացնել նրա մեղադրանքը. քրեական օրենսգրքում այլ հոդված, քան 137-րդ հոդվածն է՝ սպանության սպառնալիքը, չկա, գոյություն չունի»:

              Ըստ «Փաստինֆո»-ի

              HayNews.am

              Comment

              • #9
                Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

                Էմիլ Բուդաղյանը «պետական հանցագործություն» է որակում կատարվածը

                Սարգիս Հարությունյան
                Հրապարակված է՝ 07.09.2013

                Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը՝ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը, ազատ են արձակվել ու նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը:

                Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հիմնավորվել է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ այս հունիսի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»։ Սա հիմք ընդունելով՝ այսօր որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

                Սյունիքի նախկին մարզպետի՝ Գորիսում գտնվող առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ցնցեց հանրությանը: Հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հայկական Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Վիրավորվեց նաև Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է ու թիկնապահը: Տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը, ում մեղադրանք է առաջադրվեց սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:

                Դեպքից ավելի քան մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, մեղադրանք առաջադրվեց նաև գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով ըստ նախաքննական մարմնի «սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունում:

                Այսպիով հաշվի առնելով ՊՆ քննչական ծառայությունում այսօր կայացված որոշումը, ստացվում է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպի, սպանության հետ կապված միակ մեղադրյալը սպանվածի եղբայր Արտակ Բուդաղյանն է:

                Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «պետական հանցագործություն» որակեց Խաչատրյանի և Նիկողոսյանի ազատ արձակումը.- «Որովհետև իրենց էդպես է ձեռք տալիս, հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»,- ասաց նա։

                Էմիլ Բուդաղյանը հիշեցրեց՝ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով, որ «գործը արդար քննեն ու ով մեղավոր է, պատժեն»: «Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- դառնացած իր խոսքը ավարտեց Բուդաղյանը:

                Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայ Ալումյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ նշելով, թե դա կանի որոշումը պաշտոնապես ստանալուց հետո միայն: Ալումյանը, սակայն, ընդգծեց՝ իր և Բուդաղյանների համոզմունքն է՝ առնվազն Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը պետք է մեղավոր ճանաչվեն սպանության հատկանիշներով և դատապարտվեն: Բացի այդ, ըստ Ալումյանի, դեռևս կարիք կա պարզելու՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եղե՞լ է Բուդաղյանների ուղղությամբ կրակողների մեջ, թե՞ ոչ:

                «Իսկ անկախ ամեն ինչից արդեն այսօր քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով հիմքեր կան Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:

                Մինչդեռ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քննչական մարմինը գործել է օրենքին համապատասխան և քրեական գործում առկա ապացույցների հիման վրա.- «Սա նշանակում է, որ արդարացի որոշում են կայացրել, և բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան և մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա»։

                ՊՆ քննչական ծառայության այսօրվա որոշմանը խիստ բացասաբար են արձագանքում հայաստանյան իրավապաշտպանները, ովքեր միջադեպի առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետևում են զարգացումներին:

                «Այդ ազատ արձակելը բացարձակապես չհիմնավորված է, և պետք է շեշտեմ, որ սա Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումն է։ Որևէ այլ անձ չէր կարող նման որոշում կայացներ, որպեսզի ազատ արձակվեին մարդիկ, ովքեր մասնակից են սպանության։ Սա հանրությանը բացարձակապես անտեսել է նշանակում, թքած ունեն հանրության վրա առհասարակ»,- ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

                Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ «իր այս որոշմամբ ՊՆ քննչական ծառայությունը կատարել է զինդատախազի Գևորգ Կոստանյանի պատվերը»:

                «Անձամբ զինդատախազը սրանով հովանավորելով Լիսկային, միաժամանակ պատասխանատվություն է կրում Լիսկայի հետագա գործողությունների համար։ Իսկ հետագա գործողությունները հետևյալն են՝ «Լիսկա, կարող ես ինչքան ասես սպանես»»,- ասաց Սաքունցը։

                Comment

                • #10
                  Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

                  Բուդաղյանների փաստաբանը "շոկի մեջ է". "Շատ կտրուկ քայլեր կլինեն
                  07/09

                  "Քննիչը հրաժարվում է ինձ հետ մտնել խոսակցության մեջ": Անդրադառնալով այսօր հայտնի դարձած ՊՆ քննչական ծառայության որոշմանը, 168.am-ին ասել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
                  Նա լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների մասին իրեն ոչինչ չի ասվել, ինքն այդ մասին իմացել է լրատվամիջոցներից:

                  "Ես հուսով եմ, որ այդ տեղեկատվությունը պարզապես թյուրիմացություն է: Եթե կհաստատվի, որ իրոք այդպիսի անհեթեթ և իրավաբանության հետ ոչ մի կապ չունեցող որոշում է կայացվել, ապա, իհարկե, ես դա կբողաքարկեմ, և իհարկե շատ լուրջ հնչեղություն կտանք ու բոլոր միջազգային ատյաններով, բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններով շատ լուրջ, շատ զանգվածային, շատ մեծ միջոցառումներ կլինեն իրազեկման առումով բոլոր միջազգային կառույցներին, բոլոր հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Մեր կողմից ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում: Շատ կտրուկ քայլեր կլինեն:

                  Բայց ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ սա սովորական թյուրիմացություն է, և հուսով եմ՝ այդ թյուրիմացությունը շուտով կպարզվի, որովհետև նորից կրկնեմ՝ ինձ ոչ ոք այդ մասին պաշտոնապես չի տեղեկացրել, առաջին անգամ ես դա լսել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից",- 168.am-ին ասել է Հայկ Ալումյանը:

                  Comment

                  Working...
                  X