Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Armenia's National Dept

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenia's National Dept

    I propose to post here anything linked to our financial news, on international markets, since this is a first for our 22 years old state;


    --------
    MOODY'S LOWERS ARMENIA'S FOREIGN-CURRENCY BOND CEILING AFTER BOND SALE

    Wall Street Journal
    Sept 20 2013

    By Michael Calia

    Moody's Investors Service lowered its foreign-currency bond ceiling on
    Armenia, citing the country's low institutional strength and limited
    financial and trade openness.

    Now the highest rating that can be assigned to a domestic issuer
    in foreign currency in Armenia is Ba1, down from Baa3, the ratings
    firm said.

    Moody's said its foreign-currency bond ceiling assesses the
    probability that a defaulting government would adopt a moratorium on
    foreign-currency debt repayments of domestic issuers.

    The move comes a day after Armenia sold a $750 million, seven-year
    bond to price at a yield of 6.25%, attracting $3.25 billion in orders,
    according to The Wall Street Journal. It was the country's first
    dollar bond.

    Moody's said it would likely reassess Armenia's bond ceilings if the
    country's debt rating were to change.

    Moody's in August raised its outlook on Armenia's junk-level ratings
    to stable, citing the nation's efforts to cut deficits as well as its
    continued access to external funding sources on favorable terms. The
    firm at the time also reaffirmed Armenia's Ba2 rating, two levels
    into junk territory.


  • #2
    Re: Armenia's National Dept

    DEMAND FOR ARMENIAN EUROBONDS EXCEEDS 3 BLN


    18:13 20.09.2013

    Armenia, Eurobonds

    On September 19, the Republic of Armenia issued the first Eurobonds
    of the country. Deutsche Bank, AG, London Branch, HSBC Bank and J.P.

    Morgan Securities plc are selected as the chief underwriters. The
    terms of issue are: the amount of issue - 700 mln US dollar, maturity
    period - 7 year, yield - 6%.

    Moody's Investors Service revised upward its sovereign credit outlook
    for Armenia to stable, grade credit rating of Ba2, and Fitch Ratings
    has affirmed Armenia at 'BB-' with a Stable Outlook.

    According to Armenian Minister of Finance David Sargsyan, international
    experts have highly appreciated the results of the underwriting of
    the first sovereign Eurobonds and have welcomed Armenia's entry into
    the international capital market.

    According to the Minister, the issuing of Eurobomds diversifies
    the financial sources of the country and sets a landmark, which the
    private issuers will be able to use in the future.

    The demand for the Eurobonds issued by Armenia has exceeded 3 bln,
    the Ministry of Finance informs.

    Comment


    • #3
      Re: Armenia's National Dept

      Հայաստանի եվրաբոնդը ռուսական ճահճում
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2013,

      Հայաստանը թողարկել է միջազգային պարտատոմսերը, ինչի մասին որոշում կառավարությունը կայացրել էր դեռեւս ամիսներ առաջ: Ընդ որում, 500 միլիոն դոլարի փոխարեն, ինչպես ծրագրված էր, թողարկվել է 700 միլիոն դոլարի պարտատոմս՝ 7 տարի մարման ժամկետով եւ 6 տոկոս եկամտաբերությամբ: Հայաստանի միջազգային պարտատոմսերը համաշխարհային շուկայում «անվանակոչվել» են Քարդաշյան՝ հայտնի ընտանիքի անունով, որը փաստացի համարվել է հայկական ամենահայտնի «բրենդը»:
      Սա ինքնին մտահոգության կամ խորհելու մեկ այլ առիթ է: Փաստորեն, արդեն 22 տարի անկախ Հայաստանն աշխարհին որեւէ այլ հայտնի անունով չի կարողացել ներկայանալ, եթե միջազգային ֆինանսական գործակալները նպատակահարմար են գտել հայկական պարտատոմսերը վաճառելու համար դրանք կնքել «Քարդաշյան»:
      Հայաստանի պետական պարտատոմսերը միջազգային շուկայում տեղաբաշխել են Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc եւ J.P.Morgan Securities plc հայտնի ընկերությունները, իսկ վարկանիշային Moody’s եւ Fitch ընկերությունները հայկական պարտատոմսերի վերաբերյալ կանխատեսումներում տվել են «Կայուն» գնահատականը:
      Արդեն տեւական ժամանակ է՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո, որ Հայաստանը փորձում է լեզու գտնել Արեւմուտքի հետ, բացատրել իր շրջադարձի պատճառները: Արեւմուտքի վերաբերմունքն առայժմ հարաբերական է: Եվրամիությունն օրինակ մի կողմից հայտարարում է, որ Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելն այլեւս հնարավոր չէ, բայց միեւնույն ժամանակ ասում, որ Հայաստանից չի հրաժարվելու: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ Անկախության տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձում նշում է, որ ԱՄՆ ծրագրում է խորացնել տնտեսական հարաբերությունը Հայաստանի հետ: Այդ մասին օրերս հայտարարել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ասելով, որ շարունակելու են աջակցել ներքին բարեփոխումներին, քանի որ դա է ամենակարեւորը:
      Արեւմուտքն ըստ երեւույթին իր համար վերհաստատել է այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանին ռուսական գերազդեցության ուղեծրից կտրելու եւ արժեհամակարգային ընդհանրությամբ քաղաքակրթական առաջատար բեւեռին ինտեգրելու միջոցով միջազգային քաղաքականության գործընկեր սուբյեկտ դարձնելու համար անհրաժեշտ է սոցիալական կայուն հող: Իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակական մտածողության փոփոխություն, հարաբերությունների նոր մշակույթ: Իսկ դա էլ հնարավոր չէ միայն «թրեյնինգներով»: Պետք են տնտեսական ներդրումներ, որովհետեւ հասարակության լայն զանգվածների մտածողությունը փոխվում է կենսապայմանների փոփոխության արդյունքում, երբ մարդիկ ոչ թե լսում, այլ շոշափելիորեն տեսնում են, որ այլ կերպ մտածելով ապրում են ավելի պաշտպանված եւ բարեկեցիկ թե անհատական, թե հանրային եւ թե պետական մակարդակում:
      Հայաստանի միջազգային պարտատոմսերի թողարկումն այդ առումով կարող է լինել սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի վերաբերյալ Արեւմուտքի դիրքորոշման ամենաառարկայական ինդիկատորներից մեկը: Դիվանագիտական հայտարարություններից առավել, կարեւոր է այն, թե ինչպես եւ ինչ ծավալով են իրացվելու Հայաստանի եվրապարտատոմսերը՝ կամ այսպես ասած Հայաստանի արժեթղթերը:
      Կայացնելով դրանց թողարկման որոշում, Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ այդ միջոցով կփակվի Ռուսաստանի 500 միլիոն վարկը, որ տրվել էր Հայաստանին հակաճգնաժամային քայլերի համար: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե ինչու վարկը հնարավոր չէ վերադարձնել առանց նոր պարտքի՝ որպիսին ըստ էության հանդիսանում է եվրապարտատոմսը: Դա էլ պարտք վերցնելու մի տարբերակ է: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը անարդյունավետ է ծախսել ռուսական վարկը, եթե մոտ հինգ տարի անց հարկ կա մեկ այլ պարտք վերցնել՝ նախկինը մարելու համար:
      Իսկ ինչ կլինի, եթե հանկարծ միջազգային շուկայում Հայաստանի պարտատոմսերը ակտիվորեն գնեն հենց ռուսները: Կստացվի, որ մենք կրկին պարտք ենք կուտակում Ռուսաստանից, որպեսզի նրանց վերադարձնենք հին պարտքը: Ու կստացվի ինչպես ժողովրդական խոսքում՝ «քանի Հայաստանը կա, Ռուսաստանին անընդհատ պարտք պիտի լինի»:
      Հենց այդ առումով է կարեւոր Արեւմուտքի ակտիվությունը Հայաստանի Եվրապարտատոմսերի հարցում: Ընդ որում, այստեղ պահը հետաքրքրական է: Հայաստանի իշխանությունը փաստացի Արեւմուտքին առաջարկում է տնտեսական հավասարակշռության ոչ թե ներդրումային, այլ յուրօրինակ վարկային տարբերակ: Ներդրումների հարցում Արեւմուտքը չափազանց զգույշ է, ինչը զգալիորեն հասկանալի է: Ինչու հարյուրավոր միլիոններ ներդնել, եթե Հայաստանի իշխանությունը մեկ գիշերվա մեջ կարող է էլ ավելի խորը մխրճվել ռուսական ճահճում: Իշխանությունն էլ Արեւմուտքին որեւէ կերպ գործնականորեն չի կարողանում համոզել, որ ներքին բարեփոխումների շնորհիվ ներդրումային հեռանկարը կդարձնի առավել վստահելի: Այդ հարցում պաշտոնական Երեւանը վերջին հինգ տարում լիովին մսխեց վստահությունը, իսկ սեպտեմբերի 3-ին էլ ուղղակի մոմով զմռսեց այն:
      Եվրապարտատոմսերի դեպքում Արեւմուտքի ռիսկերը զգալի նվազում են, քանի որ Հայաստանը փաստացի որպես պետություն միջազգային իրավական պարտավորություն է ստանձնում այդ պարտատոմսերի տերերի առաջ: Դա էլ իհարկե փողի կորստից խուսափելու 100 տոկոս երաշխիք չէ, բայց զգալիորեն ավելին է, քան ներդրումների դեպքում: Ավելին, այստեղ Հայաստանի իշխանությունը պետք է որ առավել շահագրգռված լինի ներքին բարեփոխումների հարցում, որպեսզի կարողանա վերադարձնել պարտատոմսերի փողը եկամտի տոկոսներով: Առանց ներքին լուրջ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների, Հայաստանը այդ փողը վերադարձնելու համար ստիպված է լինելու նոր պարտք վերցնել արտերկրից: Բայց հազիվ թե որեւէ մեկն այլեւս պարտք տա Հայաստանին, կամ տալու դեպքում միայն մի պայմանով՝ վերջնականապես փաթեթավորել եւ վերցնել Հայաստանը:
      Համոզիչ կլինի՞ արդյոք կառավարության առաջարկած եվրաբոնդերի մեխանիզմը Արեւմուտքի համար: գուցե այդ համոզչության համար է կառավարությունն ավելացրել նախապես հայտարարված 500 միլիոնը եւ թողարկել 700 միլիոն դոլարի պարտատոմս:
      Թեեւ, այստեղ իհարկե կա նաեւ փողի խնդիրը ընդհանրապես: Այսինքն, Հայաստանի իշխանությանը փող է պետք սոցիալ-տնտեսական վիճակի լիակատար փլուզում թույլ չտալու համար: Ընդ որում, այն, որ Հայաստանը թողարկման ծավալն ավելացրել է 200 միլիոնով, վկայում է, որ Հայաստանի իշխանությունն այդքան էլ հույս չի կապում Ռուսաստանի հետ Մաքսային միությանն անդամակցության դիմաց ձեռք բերած այսպես ասած ներդրումային պայմանավորվածությունների հետ: Երեւանը կամ չի հավատում, որ դրանք կլինեն, կամ էլ համոզված է, որ դրանք մեղմ ասած շուտ չեն լինի: Թեեւ պետք չէ բացառել, որ Ռուսաստանն էլ որոշել է այլեւս Հայաստանին փող չտալ ներդրումների տեսքով՝ այլ միմիայն պարտքով, եւ խոստացել է պարտատոմս գնել:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....lvo4329o.dpuf

      Comment


      • #4
        Re: Armenia's National Dept

        Հայաստանի «դժբախտ երջանկությունը»
        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
        Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2013,

        Անկախության 22-ամյակի նախօրեին Հայաստանը թողարկեց իր առաջին եվրապարտատոմսերը՝ 700 միլիոն դոլարի: Հետո ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ հայկական եվրապարտատոմսերի հանդեպ կա մոտ 3 միլիարդ դոլարի պահանջարկ: Բոլորն ուրախ էին, իսկ ՎԶԵԲ-ի ղեկավարները նույնիսկ շնորհավորեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եվրապարտատոմսերի հաջող թողարկման համար:
        Իրականում Հայաստանին երեւի թե պետք է կարեկցել: Ոչ այն պատճառով իհարկե, որ մի քանի հազարամյա պատմությամբ հպարտացող ժողովուրդն, ունենալով 22-ամյա անկախ պետականություն, աշխարհին իր պարտատոմսերը ներկայացնում է ընդամենը «Քարդաշյան» անվանումով, որը դրվել է «ի պատիվ» հայկական ծագմամբ սեքս, թե պոռնո խորհրդանիշ հանդիսացող «քրմուհու»:
        Գուցե դա ինքնին կարեկցանքի ծանրակշիռ պատճառ է եւ մտորումների լուրջ առիթ՝ աշխարհին ներկայանալու առումով լիակատար, անմնացորդ պարապուրդի վերաբերյալ:
        Բայց, կարեկցանքի մեկ այլ առիթ էլ կա: Եվ դա պակաս ծանրակշիռ չէ: Ինչ է եվրապարտատոմսը: Դա ընդամենը պարտք վերցնելու ձեւերից մեկն է: Հայաստանը 700 միլիոն պարտք է վերցնում աշխարհից: Այսինքն, Հայաստանն ուրախանում է պարտք վերցնելու կապակցությամբ: ՀՆԱ-ի մոտ կեսին հասնող արտաքին պարտքով եւ կառավարման մեղմ ասած անարդյունավետ համակարգով երկիրն ուրախանում է պարտքի նոր խմբաքանակի կապակցությամբ, այն դեպքում, երբ դա պետք է երեւի թե տխրելու առիթ լիներ: Քիչ ներքեւում կխոսեմ, թե ինչու:
        Թե կոնկրետ ումից՝ պարզ կլինի եվրապարտատոմսերի վաճառքի արդյունքում: Ընդ որում, նախ հայտարարվել էր, որ Հայաստանը թողարկելու է 500 միլիոն դոլարի պարտատոմս, որի միջոցով էլ մարվելու է ռուսական 500 միլիոն հակաճգնաժամային վարկը: Փաստորեն թողարկվեց 700 միլիոնի պարտատոմս: 200 միլիոն հավելյալ թողարկումը, այսինքն 200 միլիոնով ավելի պարտք վերցնելը հետաքրքիր հարցեր է առաջացնում:
        Դա կարող է պայմանավորված լինել կարիքով՝ այսինքն, Հայաստանն ունի առնվազն 700 միլիոնի կարիք: Դա կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ Հայաստանի եվրապարտատոմսերն իրացնելու համար իրացնող ընկերությունները բավական բարձր գին են ուզում եւ հարկ է եղել ավելացնել ծավալը 200 միլիոնով, որ գոնե 500 միլիոնը հասնի Հայաստանին: Իսկ պարտատոմսերն իրացնելու են ֆինանսական բավական մեծ հեղինակություն ունեցող ընկերություններ՝ Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc եւ J.P.Morgan Securities plc: Հնարավոր է, որ Հայաստանին ոգեւորել է շուկայի նախնական ուսումնասիրությունը եւ որոշվել է թողարկել 200 միլիոնով ավելի՝ նախնական մտադրությունից:
        Իսկ ինչու է եվրապարտատոմսերի իրացման միջոցով 700 միլիոն դոլարի ֆինանսական ձեռքբերումը տխրելու առիթ: Որովհետեւ պարզ հարց է առաջանում, թե ինչ է անելու Հայաստանն այդ 700 միլիոն դոլարը: Օրինակ, ի՞նչ արեց Հայաստանը ռուսական 500 միլիոն դոլարը: Ի՞նչ արեց, եթե այն վերադարձնելու համար հայտարարվում է, թե եվրապարտատոմսեր կթողարկվեն: Բայց չէ՞ որ այդ 500 միլիոնը տրվել էր մասնավոր ձեռնարկությունների, որոնք իբր սկսել էին հաջողությամբ հետ վերադարձնել վարկը: Ու՞ր է այդ փողը, եթե վարկը պետք է մարվի եվրապարտատոմսի փողերով: Եթե 500 միլիոնը այսպես ասած ուղղակի «կերվել» է, ապա ի՞նչ երաշխիք կա, որ նույն կերպ չի «ուտվելու» նաեւ 700 միլիոնը, որից հետո հարկ կլինի պարտքի նոր ձեւ մոգոնել, հնից ազատվելու համար:
        Երբ ընտանիքը վարկ է ստանում բանկից, դա իհարկե ուրախության առիթ է: Բայց եթե այդ ընտանիքն ունի հստակ բիզնես նախագիծ, ունի ինտելեկտուալ, գիտակ անդամներ, որոնք մասնագետներ են, կազմակերպիչներ, որոնք ազնիվ են եւ միմյանցից չեն գողանա, փողն իրապես կծախսեն բիզնեսի, ոչ թե այլեւայլ նպատակների համար:
        Հայաստանի իշխանությունն այդ ընտանի՞քն է: Այլապես, եթե վարկը վերցնում են ընդամենը օրական երեքանգամյա սննդի համար, ապա այդ ընտանիքը կանգնում է ողբերգության ճանապարհի վրա: Վերահսկիչ պալատի նախագահը հայտարարում է, որ պետական բյուջեի 2/3-ը, այսինքն մոտ 700 միլիոն դոլար (ուշադրություն դարձրեք եվրապարտատոմսերի թողարկման ծավալին) ռիսկային է չարաշահումների տեսանկյունից: Սերժ Սարգսյանը նրան քիչ էր մնում ողջ-ողջ այրեր նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Այնպիսի տպավորություն էր, որ ՎՊ նախագահը պետական գաղտնիք է բացահայտել:
        Թեեւ ոչ մեկի համար վաղուց գաղտնիք չէ, թե ինչ են լինում պետական փողերը Հայաստանում, ինչ մեխանիզմով են դրանք մսխվում: Տասնյակ, հարյուրավոր օրինակներ կան միայն ՎՊ հաշվետվություններում, որոնք ոչ մեկը չի հերքել: Իսկ պատասխանատվության օրինակները մեկ-երկուսն են: Մենաշնորհների, օլիգոպոլիաների, իշխանամիջի, իշխանամերձ, իշխանակից, իշխանատակ կամ տակից իշխան օլիգարխների ձեռքի գործիք դարձած պետական կառավարման համակարգի դեպքում 700 միլիոն դոլարը՝ այն էլ պարտք վերցրած, ազգային անվտանգության սպառնալիքի պես մի բան է: Ինչպե՞ս կարելի է ուրախանալ եւ շնորհավորել սպառնալիքը:
        Այլ բան, եթե Հայաստանի կառավարությունը հասարակությանն ի ցույց դնի 700 միլիոն դոլարի սոցիալ-տնտեսական շոշափելի էֆեկտը: Կամ, ի ցույց դնի շոշափելի բարեփոխումներ, որոնք հանրությանը հիմք կտան քիչ թե շատ վստահ լինելու, որ կլինի կառավարման արդյունավետության էական աճ: Այդ դեպքում Հայաստանի եվրապարտատոմսերի առաջին թողարկման օրը կարելի է նույնիսկ Ազգային տոն դարձնել: Իսկ առայժմ, տեղի ունեցածը տագնապից բացի, իրականությանն այդքան մոտ որեւէ այլ զգացում հազիվ թե առաջացնի:
        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....JNEEmlnJ.dpuf

        Comment


        • #5
          Re: Armenia's National Dept

          Ինչո՞ւ է Հայաստանը շտապում փակել ռուսական վարկը
          Նաիրա Հայրումյան
          Ուրբաթ, 04 Հոկտեմբերի 2013,


          Հայաստանի ֆինանսների նախարարը երեկ հայտարարել է, որ եվրաբոնդերի իրացումից ստացված միջոցներով մոտակա օրերին փակվելու է ռուսական 500 միլիոն դոլարի վարկը:
          Ռուսաստանը վարկը տվել էր մոտ 5 տարի առաջ, 15 տարի ժամկետով: Ինչո՞ւ է Հայաստանը որոշել արագ փակել պարտքը: Ֆինանսների նախարարն ասում է, որ ռուսական վարկը պակաս ձեռնտու է, քան եվրաբոնդերը, ֆինանսական տեսանկյունից: Նա պնդում է, որ ռուսական պարտքը վաղաժամկետ փակելը կապ չունի սեպտեմբերի 3-ի հետ, երբ հայտարարվեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին:
          Իսկապես, եվրաբոնդերի թողարկման մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 3-ից շատ առաջ, եւ դա արվել է ռուսական վարկից «ազատվելու» համար: Պարտքը ամենամեծ կախվածությունն է, լինի պետություն, թե անհատ: Եւ ռուսական պարտքը արագ փակելու որոշումը վկայում է Ռուսաստանից կախվածությունը քիչ ինչ թուլացնելու ցանկության մասին:
          Ռուսական կողմը չի մեկնաբանել Հայաստանի այս ցանկությունը: Հնարավոր է, Մոսկվան ինքն է հետ ուզել վարկը, երբ Երեւանը սկսեց կտրուկ հայտարարել Եվրամիությանն ասոցացվելու մտադրության մասին: Եւ հիմա, սեպտեմբերի 3-ից հետո, հնարավոր է Մոսկվայում մտածում են, թե արժե արդյոք հետ վերցնել Հայաստանի պարտքը:
          Իհարկե, լավ է, որ մենք Մոսկվային պարտք չենք: Սակայն, փոխարենը մենք պարտք ենք մնում մնացյալ աշխարհին: Հայաստանի արտաքին պարտքն աճում է, այն մարելու համար ավելի ու ավելի շատ միջոցներ են ուղղվում, իսկ եվրաբոնդերի թողարկումից հետո Հայաստանն ինչ որ առումով գրավադրվում է համաշխարհային բանկում: Դա նշանակում է, որ վարկատուներից կախվածությունը կրճատելու փոխարեն մենք պարզապես փոխում ենք նրանց:
          Ներկայում, իհարկե, արեւմտյան վարկատուները Հայաստանին պարտքային պահանջներ չեն ներկայացնի, սակայն դա չի նշանակում, որ հետագայում դա տեղի չի ունենա: Օրինակը Հունաստանն է, որը ներկայում ստիպված է վաճառել պետական ակտիվները, նույնիսկ իր կղզիները:
          Միով բանիվ, Հայաստանն ուժերի ներածին չափով փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Հատկապես որ ռուսական պարտքերն ամենաթանկն ու պարտավորեցնողն են: Ժամանակին, Ռուսաստանի 100 մլն դոլար վարկի դիմաց այդ երկրին անցան հայկական մի շարք խոշոր ձեռնարկություններ, այն դեպքում, երբ նույն այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը ներում էր բազմամիլիարդ պարտքեր այլ երկրներին, որոնք իր «ռազմավարական դաշնակիցները» չէին:
          Այս ֆոնին, հետաքրքիր էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանն այդպես էլ պայմանագիր չեն ստորագրել գազի գնի վերաբերյալ, թեեւ հուլիսից գինը բարձրացել է: Արդյոք վարկի վաղաժամկետ մարումը եւ գազի գնի սուբսիդավորումն ինչ որ կերպ կապված են իրար: Առավել հավանական է, որ Հայաստանն արդեն Ռուսաստանին է հանձնել Հայռուսգազարդում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը, բայց Մոսկվան համառորեն չի ցանկանում սուբսիդիա հատկացնել:
          Մոսկվայում երեւի ասել են՝ վարկը վերադարձրեք, հետո կտեսնենք, մի բան կնետենք ձեզ:
          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....OzjSpw6Z.dpuf

          Comment

          Working...
          X