If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
RUSSIA GIVES PREFERENCE TO ARMENIA'S DIAMOND CUTTERS
Israel Diamond Portal
June 30 2014
30.06.14, 12:20 / World
Russia has officially ratified an agreement which will give Armenia's
diamond industry a boost as it drops export duties on Moscow's rough
diamonds to the country, Eurasianet reports. The pact was originally
penned in December 2013 but it has now been ratified by the Federation
Council, the upper house of the Russian Parliament.
According to the terms of the accord, Armenia may not re-export the
rough diamonds it imports from Russia without cutting and polishing
them first. The pact also applies to Russian oil and gas exports
to Armenia.
The Armenian Economics Minister's aide Artur Ashugian said that
the agreement will give his country an added advantage over other
nations that purchase Russian rough stones. Local officials say the
net effect of the accord may be a 15% increase in Armenia's diamond
cutting and polishing, which stood at approximately 94,500 carats in
2013, according to Eurasianet.
Before the collapse of the USSR, Armenia was a diamond polishing
powerhouse, but its output has declined in the decades that followed
the fall of the Berlin Wall.
Հաշվի առնելով մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ այդ ընթացքում առանց եկամուտների վերականգնման մեր հաճախորդները դժվարություններ կունենան արտոնյալ ժամանակահատվածից հետո վարկի մարում իրականացնել՝ IDBank-ը հայտարարում է հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին։ Այն ենթադրում է` Վարկային արձակուրդը երկարաձգվում է մինչև մայիսի 17-ը,Վարկային արձակուրդին հաջորդող 3 ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են վճարել
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:
-Պարոն Պապյան, հետաձգվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Հայաստանի իշխանությունները նշում են, որ դրա համար տեխնիկական մի քանի խնդիրներ կան: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ձգձգման իրական պատճառը:
-Ես չեմ կարծում, որ դա տեխնիկական խնդիր է: Ես կարծում եմ՝ Հայաստանի Եվրասիական միություն բերելու բուն նպատակը Ադրբեջանին այդ միություն ներքաշելու մեջ է: Թեև Ադրբեջանը հայտարարել է, որ չի ուզում այդ միության մաս կազմի, բայց հիմա բանակցում են, ուզում են Ադրբեջանին գայթակղել և ներս բերել:
-Այսինքն՝ Ղարաբաղի հարցո՞վ են Ադրբեջանի վրա ճնշումները:
-Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը դարձնել վճարման միջոց, գայթակղել Ադրբեջանին ու բերել Եվրասիական միություն: Դա դեռ չի ստացվում, որովհետև Ադրբեջանը չի ուզում մտնել այդ միություն: Թե հիմա ինչքանով կստացվի դա, եթե անգամ նրանք ուզեն, դա այլ խնդիր է: Բայց բացահայտ է, որ Հայաստանի դերակատարությունը Եվրասիական միությունում գայթակղիչի դերն է: Ուրիշ դեր չկա:
-Իսկ եթե Ռուսաստանին հաջողվի Ադրբեջանին գայթակղել և Եվրասիական միության անդամ դարձնել, մասնավորապես Ղարաբաղի հարցով ի՞նչ է տեղի ունենալու:
-Եթե հաջողվում է, Ադրբեջանը գալիս է Ղարաբաղի հետ միասին ու մտնում է Եվրասիական միություն: Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանը, չակերտավոր, այսպես կոչված, միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եվ մենք ունենում ենք այն, ինչ ունեցանք 1921 թվականին, երբ նույն միության մեջ ունեինք Հայաստան և Ադրբեջան, Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության ներքո էր:
-Այսինքն՝ Եվրասիական միության շրջանակներում դուք այդ սցենա՞րն եք տեսնում՝ Ղարբաղը Ադրբեջանի կազմո՞ւմ է լինելու:
-Բնականաբար, որևէ մեկը դեռ մեզ չի ասել հակառակը: Չէ՞ որ մենք էլ ենք ասում, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում: Եթե նույն Ռուսաստանը, խոսելով Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, Ղարաբաղն էլ է նկատի ունեցել, ուրիշ ի՞նչ սցենար կարող է այդտեղ լինել:
-Ադրբեջանը միայն Ղարաբաղը ստանալու գնո՞վ կգա Մաքսային միություն, այլ ճանապարհ չկա՞:
-Մեր ամբողջ հույսն այն է, որ Ադրբեջանն անգամ այդ գնով չի մտնի Եվրասիական միություն: Ադրբեջանին պետք չէ այդտեղ գալը:
-Ստացվում է, որ այս միության շրջանակներում Հայաստանն ընդհանրապես ձայնազո՞ւրկ է, չի՞ կարող իր պայմանները թելադրել անգամ Ղարաբաղի՞ հարցով:
-Այո, այդպես է: Հայաստանի դեպքում չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի մտնել մի միություն, որտեղ դու երկրորդ սորտի երկիր ես: Բայց չգիտես ինչու, մերոնք կպած գնում են այդ քայլին՝ շատ լավ իմանալով, որ վատ է լինելու:
-Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանին»: Այս փուլում այդ հայտարարություն ի՞նչ է նշանակում:
Այդ հայտարարությունն այդ ամբողջ գործընթացի մասն է: Փաշազադեն ասում է, Ռուսաստանին ակնարկում է, որ նրանք էլ ավելի հստակ ասեն: Բայց ցավոք սրտի իրենց համար, մեզ համար բարեբախտաբար, Փաշազադեն չի որոշում, որոշում է Ալիևը: Իսկ Ալիևին ձեռնտու չէ իր եկամուտներով կիսվել Պուտինի հետ:
Yerevan Admits Problems in Eurasian Union Admission
YEREVAN (RFE/RL)—Prime Minister Hovik Abrahamian appeared to have acknowledged on Thursday a delay in Armenia’s accession to the Eurasian Economic Union (EEU) of Russia, Belarus and Kazakhstan.
“Better late than never,” Abrahamian told reporters when asked about the Russian bloc’s anticipated failure to draft an accession treaty with Armenia by July 1.
The deadline was set by the presidents of the three EEU member states at a summit held in the Kazakh capital Astana on May 29.
“There were some issues or directions that had to be discussed. They are being discussed. Things will be clear after the July 3 meeting,” said Abrahamian.
“At any rate, I think that the process will progress. In terms of the time frame, there could be changes,” he added.
Abrahamian did not specify who will take part in that meeting. He similarly cited July 3 in comments to the press made late last week.
The Armenian government and President Serzh Sarkisian in particular had gone to great lengths to have the accession process completed by the end of April. Speaking at the subsequent Astana summit, Sarkisian asked his Russian, Kazakh and Belarusian counterparts ensure that the treaty is signed by June 15.
At least two of them, Kazakhstan’s Nursultan Nazarbayev and Belarus’s Aleksandr Lukashenko are clearly not enthusiastic about Armenia’s membership in the bloc. Nazarbayev made clear at Astana that the treaty with Yerevan must have a special provision about Armenia’s internationally recognized borders that do not encompass Nagorno-Karabakh.
In what could prove to be another obstacle to the success of Sarkisian’s membership bid, Russia’s First Deputy Prime Minister Igor Shuvalov said on Monday that Armenia will have to renegotiate the terms of its decade-long membership in the World Trade Organization and even “compensate” WTO member states after joining the EEU. The remarks were construed by some Armenian pundits as a sign that Moscow is also keen to delay the Armenian entry for now.
SPEAKER OF ARMENIAN PARLIAMENT: NAGORNO-KARABAKH WILL BECOME DE FACTO MEMBER OF CUSTOMS UNION
by Tatevik Shahunyan
ARMINFO
Monday, June 2, 19:34
Nagorno-Karabakh will not join the Customs Union as it is not an
international recognized state, Speaker of the Armenian Parliament
Galust Sahakyan said on Monday.
On the other hand, he said that Armenia will not open a customs point
with Nagorno-Karabakh once it joins the Customs Union.
"De facto Nagorno-Karabakh will be a member of the Customs Union,
de jure it will not," he said.
In response to Kazakh President Nursultan Nazarbayev's support for
Azerbaijan's position that Armenia can join the Eurasian Economic Union
only within the borders it joined the WTO, Armenian President Serzh
Sargsyan said that Armenia is not going to join the Customs Union
together with Nagorno-Karabakh. He said that the Customs Union is
not the place where the Nagorno-Karabakh conflict can be settled, but
Armenia's accession to the Union will certainly promote the settlement.
Նազարբաևի եվրասիական ծուղակը և շանսը Հայաստանի համար
Արմեն Առաքելյան
30 մայիսի, 2014
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտնի հայտարարությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն առանց ԼՂՀ-ի, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հնարավորության մասին, երկսայրի սրի էֆեկտ ունի:
Մի կողմից այն ակնհայտ վիրարվորանք էր Հայաստանի հասցեին: Փաստորեն Նազարբաևը դիվանագիտական լեզվով ասաց, որ իր համար ելակետային նշանակություն ունի ոչ թե Հայաստանի հետ այսպես կոչված ստրատեգիական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում, այլ Ադրբեջանին և նրա նախագահ Իլհամ Ալիևին ոչ մի կերպ չնեղացնելու հանգամանքը: Եվ դա արվում է մի պարագայում, երբ ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրը ստորագրելով Ռուսաստանի հետ` Ղազախստանը փաստացի ճանաչում է միջազգային հանրության կողմից «անեքսիա» որակված` Ղրիմի կցումը Ռուսաստանին: Ըստ էության` Ղազախստանը ոչ միայն երկակի ստանդարտներ է կիրառում Հայաստանի նկատմամբ` բացարձակապես արհամարհելով նրա հետաքրքրություններն ու շահերը, այլ նաև ստանձնում է ԵՏՄ-ում Ադրբեջանի փաստաբանի դերը:
Այս իմաստով Նազարբաևի հայտարարությունն անձնական վիրավորանք էր նաև Սերժ Սարգսյանի հասցեին: Նազարբաևն ավելի արժևորեց Ալիևի նամակը` հարկ համարելով դրանից մեջբերումներ կատարելով հիմնավորել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգելու և ԼՂՀ-ից սահմանազատվելու իր պահանջը, քան Սերժ Սարգսյանի ֆիզիկական ներկայությունը գագաթաժողովին և հավաստիացումը` ԵՏՄ-ին հնարավորինս շուտ անդամակցելու հարցում Հայաստանի շահագրգռության մասին:
Այս տեսակետից Նազարբաևի վերաբերմունքն ակնհայորեն հակադարձելու անհրաժեշտություն է առաջանում` առնվազն հայկական պետության արժանապատվությունը նրան հարգել ստիպելու նկատառումով: Բայց որպեսզի դա արվի, նախ անհրաժեշտ է, որ Հայաստանի` արտաքին դիվանագիտության համար պատասխանատու օղակներում վիրավորված և արժանապատվությունը ոտնահարված լինելու զգացողությունը, ինչպես նաև դրան հակադարձելու հստակ գիտակցումը լինի: Թե որքանով են դրանք առկա, պարզ կդառնա առաջիկայում, այն բանից, թե արդյոք Երևանը հարկ կհամարի որևէ ձևով վերաբերմունք արտահայտել Նազարբաևի հայտարարություններին:
Մյուս կողմից, սակայն, Նազարբաևը ինչ-որ իմաստով ծառայություն է մատուցում Հայաստանին, այն էլ միանգամից մի քանի տեսանկյունից: Նախ` Ալիևի նամակը քաղաքական դիրքորոշման բանալի դարձնելու և Հայաստանի ու Ղարաբաղի սահմանազատման փաստացի խնդիր առաջադրելու միջոցով Նազարբաևը վերացնում է Հայաստանին ուղղված այն մեղադրանքները, թե Ղարաբաղի խնդիրն առաջ քաշելով` Երևանը պարզապես փորձում է վիժեցնել եվրասիական տնտեսական միությանը միանալու, առհասարակ պուտինյան նախագծերի մասը դառնալու հեռանկարը: Նման մեղադրանքները հնչում են հատկապես Մոսկվայից` մերձիշխանական փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակներից: Դրանք տիպիկ ռուսական շովինիստական քարոզչության դրսևորումներ են. չկարողանալով Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցում «ջարդել» Ղազախստանի և Բելառուսի դիմադրությունը` Մոսկվան քավության նոխազ է դարձնում Հայաստանին` փորձելով նման մեղադրանքներ ներկայացնելով փրկել իր դեմքը և Երևանին իր կրնկի տակ պահելու և ճնշումների ծավալները մեծացնելու քաղաքական հիմքեր ստեղծել: Մոսկվայում կարծես թե բացարձակապես մոռացել են, որ մինչև վերջերս իրենք էին մեծ հիացմունքով հաստատում Մաքսային Միությանն անդամակցելուն ուղղված «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումներն իրագործելու հարցում Հայաստանի ցուցադրած գերազանցիկություն: Ակնհայտ է, որ նման եղանակով Մոսկվան ձգտում է փակել եվրասիական ինտեգիացիայից ետ շրջվելու Հայաստանի ճանապարհը:
Եվ ահա այս տեսանկյունից Նազարբաևի պնդումներն ու համառությունը իսկական նվեր են Երևանին, քանի որ դրանում ուղղակիորեն հաստատվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը «ջրելու» պատասխանատուն ոչ թե կամ ոչ այնքան Երևանն է, որքան առնվազն Աստանան և Մինսկը: Եվ սա այնպիսի մի փաստարկ է, որը Մոսկվան շրջանցել չի կարող և որն ամբողջությամբ մերկացնում է ռուսական դիվանագիտության կոպալային, սապոգային մեթոդների պերճանքն ու թշվառությունը:
Խնդրին այս տեսանկյունից մոտանալու դեպքում նույնիսկ կարելի է արդարացված համարել Ալիևի նամակը կարդալուց և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար նախապայման առաջադրելու մասին Նազարբաևի հայտարարություններին Սերժ Սարգսյանի կողմից անմիջապես չհակադարձելու, չպատասխանելու կեցվածքը: Որովհետև այդ դեպքում իրավիճակը արտառոց լինելուց վերաճելու էր սկանդալայինի և առաջին պլանում անկասկած երևալու էր հարցը սրելու հայկական կողմի շահագրգռությունը: Այդ դեպքում ռուսական փորձագետները բոլոր հիմքերն ոնենալու էին պնդելու համար, թե Երևանն ինքն է արհեստականորեն խոչընդոտներ հարուցոմ ԵՏՄ-ին իր միանալու հարցում:
Բայց խնդիրը միայն ռուսական մեղադրանքների տակից դուրս պրծնելը չէ: Իրականում Հայաստանի շահերից բացարձակապես չի բխում ԵՏՄ-ին միանալու պարտադրված որոշումը` ոչ միայն ԼՂ չկարգավորված հիմնահարցի պատճառով, այլ նաև տնտեսական ու հասարակական ընդհանուր զարգացման, առաջընթացի հեռանկարների: Դա պարտադրված ընտրություն է, իսկ այն, ինչ պարտադրված է դրսից, չի կարող բնական և ներհասարակական պահանջների հետևանք լինել: Հետևաբար Ղազախստանը կարծես ակամա ստանձնել է Հայաստանին այդ նեոսովետական հեռանկարից փրկելու առաքելությունը: Հենց Աստանայի ու Մինսկի նման դիրքորոշման արդյունքում է, որ չի հաջողվում Հայաստանին «բռնակցել» կամ «բերման ենթարկել» սկզբից Մաքսային Միություն, այսօր արդեն, գոնե առայժմ` Եվրասիական տնտեսական միություն: Բայց Մինսկն ու Աստանան ընդամենը նախադրյալներն են ստեղծում, որից օգտվելու հմտությունը, ճկունությունը կախված է բացառապես Հայաստանից և այն հարցի պատասխանից, թե որքանո՞վ են Հաայստանի իշխանության կոնյուկտուրային, նեղ խմբակային կամ անձնական շահագրգռությունները համընկնում Եվրասիական հեռանկարը չեզոքացնելու հարցում հասարակական շահագրգռության ու տրամադրվածությանը:
Ըստ էության` Հայաստանի կարճաժամկետ նպատակը կարող է լինել աստիճանաբար չեզոքության հարթություն տեղափոխվելը` այսպես կոչված «ոչ եվրաասոցացում, ոչ եվրասիաասոցացում» բանաձևին համաձայն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը Մոսկվային համոզել և հասկացնել, որ նախ` եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում Հայաստանի առջև խոչընդոտներն ի հայտ են գալիս Երևանի կամքից անկախ և երկրորդ` որ եվրասիական ուղղությունից ակամա հրաժարումը կամ դրա չստացվելը չի նշանակում ընկնել Եվրոպայի գիրկը: Սա չափազանց բարդ, ժամանակատար, բայց լուծելի դիվանագիտական խնդիր է: Եվ Ղազախստանը տալիս է այդ ժամանակը Երևանին:
Երրորդ ծառայությունը, որը Ղազախստանը մատուցում է հայկական կողմին, այն է, որ ակամա շեշտադրում է ԼՂՀ-ի սուբյեկտայնության հանգամանքը: Խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի սահմաններով ԵՏՄ-ին անդամակցելու պահանջին կամա թե ակամա համաձայնելով, ինչի մասին էր խոսում Աստանայում Սերժ Սարգսյանի լռությունը, Հայաստանը անուղակի հաստատում, իսկ ԵՏՄ անդամ երկրները վավերացնում են, որ Հայաստանը բացարձակապես ագրեսոր չէ և որ ԼՂ խնդիրը ոչ թե տարածքային հարց է, այլ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Այսինքն Հայաստանը, զուտ դիվանագիտական և քաղաքական առումներով, ԼՂՀ-ից սահմանազատվելու որևէ խնդիր չունի: Ավելին` այն արդեն սահմանազատված է ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված հստակ սահմաններով:
Իսկ եթե ընդհանրապես մաքսակետերի խնդիր է առաջ քաշվում, ապա նույն Մինսկը և Աստանան պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչ սուբյեկտների միջև ընկած սահմաններին են դրվելու այդ մաքսակետերը. Հայաստանի և ԼՂՀ-ի՞, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի: Եթե նկատի ունեն վերջինս, ապա պետք է պատասխանեն նաև այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում Ադրբեջանի հետ այդ հատվածում մաքսային հարաբերությունների կառուցումը, եթե Բաքուն ընդհանրապես այդ տարածքները չի վերահսկում և չի կարող վերահսկել: Այդ դեպքում միակ լուծումը մնում է իրենց կողմից Հայաստան-ԼՂՀ սահմանակետերով ապրանքաշրջանառություն չիրականացնելը, որը ենթադրում է, որ կամ պետք է Հայաստանին ևս արգելեն դա անել, ինչը գործնականում հնարավոր չէ, կամ թույլ տան, որ Երևանը Ստեփանակերտի հետ կառուցի յուրատեսակ նոր մաքսային ու տնետսական հարաբերություններ:
Իսկ դա նշանակում է մի կողմից դրդել Հայաստանին առնվազն այդ ոլորտների շրջանակում վերաճանաչել ԼՂՀ-ի ինքնիշխանությունը, մյուս կողմից` ճանաչել Հայաստան-ԼՂՀ այդ առանձնահատուկ հարաբերությունները, այսինքն ակամա ճանաչել ԼՂՀ-ին որպես սուբյեկտ: Դրան ԵՏՄ անդամ պետությունները հիմա չեն գնա, ինչը նշանակում է, որ մնում է երկու հնարավոր տարբերակ: Կամ Հայաստանը դե յուրե և դե ֆակտո, իսկ ԼՂՀ-ն դե ֆակտո անդամակցում են ԵՏՄ-ին, այնքանով, որանքով Հայաստանը և ԼՂՀ-ն ընդհանուր և անքակտելի տնտեսաքաղաքական տարածքի մասեր են: Եւ Աստանան ու Մինսկը համակերպվում են այդ իրողության հետ, կամ որ ավելի իրատեսական է` Հայաստանը ԵՏՄ-ին չի անդամացկում ընդհանրապես` Ալիևին չգրգռելու Նազարբաևի և Լուկաշենկոյի ամբիցիաները բավարարելու համար և սկսում է դեպի ինտեգրացիոն չեզոքություն գնալու նոր պրոցես:
Very informative interview. No propaganda, no sky is falling and most important, convincing thoughts about necessity of Armenia joining in Eurasian Union.
What Nazarbayev said was Kazakhistans desire that Armenia not bring Artsakh issue into the Eurasian Union because this union cannot solve this issue. This is in line with international acceptance that only Misnk Group is autorised to carry the negotiations for a solution. This is also to make clear that Armenia's borders represent internationally accepted , By UN, borders. This doe not harm Artsakh.
But on the other hand, Armenia becoming a newly forming powerfull alliance member, worries Azerbaijan that Armenia can develop powerfull levers in solving Artsakh issue in it's benefit. I'd rather say that there is a hint of panic in baku's letters. And Nazarbayev's statements rather are directed in pacifying Azery and turkic worries.
But you know, if Armenia breaks tru blockade for once, or substantially minimizes blockade effects, then baku's power in dispute solving diminishes enourmeusely. So is turkey's
I don't see any power exept US, that aspires to solve this issue alone. And US solution is the worst for us.
Leave a comment: