Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը)
30 նոյեմբերի, 2013
Բնօրինակը հայտնաբերվել է 1956 թվականին Վրաստանի Ախալցխա քաղաքի Ջափարիձեի փողոցի թիվ 33 (հետագայում թիվ 31) տան խարխուլ պատերից մեկում, կարմիր լաթի մեջ խնամքով փաթաթված վիճակում, տան տիրուհու՝ Ամալյա Քոսյան-Հարությունյանի կողմից։ Վերջինս այն մի քանի տարի թաքցնելուց հետո հանձնել է իր ավագ եղբորը՝ ապագա պատմաբան Սարգիս Հարությունյանին, որն էլ հետագայում մեծ դժվարություններով այն դարձյալ թաքցրել և նույնքան էլ դժվարությամբ պատրաստել և հրատարակել է՝ վերը նշված վերտառությամբ։
Օրագիրը գրված է գեղեցիկ, վայելուչ և ընթեռնելի ձեռագրով՝ պարզ մաքուր հայերենով։ Իսկույն աչքի է զարնվում այն, որ հեղինակի մասնագիտությունը գրելն է և նա այդ արել է սիրով և բարձր մակարդակով, թե’ ձեռագրի և թե բովանդակության տեսակետից։
Հեղինակի, ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ այս ժառանգությունն այսօր էլ արդիական է և բացի պատմական մեծ արժեք լինելուց նաև կարող է ունենալ դաստիրակչական նշանակություն ներկա և գալիք սերունդների համար։
Գեիմ Ռուշանյան
Դիլիջան. 13 հունիսի 1920թ. (Օրագիրի առաջին գրառման ամսաթիվը-Գ.Ռ.)
Երկար դադարից հետո նորից գրիչս վերցնում եմ այն ժամանակ, երբ Հայաստանի մանուկ հանրապետությունը ապրում է իր ամենավտանգավոր և ամենավճռական վայրկյանը: Ներքին խռովությունները /ի նկատի ունի բոլշևիկների մայիսյան բունտը- Գ.Ռ./ մի կողմից, Հյուսիսի և Հարավի վտանգը մյուս կողմից, Սան-Ռեմոյում մեր բարդ հարցի վերջնական լուծումը` երրորդ կողմից, խճճվել են իրար և ալեկոծում են հայ պետական բովանդակ կյանքը:
Ես նորագույն հայ գրականության ամենաբախտավոր և միաժամանակ ամենադժբախտ գրողներից մեկն եմ, որին վերապահվել է անաչառ կերպով գրի առնելու այն բոլոր անցքերը, որոնք ներկայումս տեղի են ունենում մեր պետական կյանքում ընդհանրապես և ռազմաճակատներում մասնավորապես:
Ես այժմ Հայաստանի հանրապետության 4-րդ Բրիգադայի սոսկական զինվոր եմ: Մեր հրամանատարը հայ զինվորական հայտնի հերոս Սեպուհն է: Լինելով զինվորական՝ այս մարդը միաժամանակ գրականության սիրահար է, մի բան, որ պակասում է մեր մյուս հերոսներին:
Սրանից ուղիղ երկու ամիս առաջ՝ իմ անփութության պատճառով, նեցուկների օրենքից (բրոնյա- Գ.Ռ.) օգտվելու պատճառ վկայական չունենալուս համար՝ զորահավաքի ատյանը ինձ ձերբակալեց, որպես դասալիք և իսկական դասալիքների հետ Երևանից քշեց մինչև Իգդիր, ուր ճակատ էր բռնած 4-րդ Բրիգադան և ուր նշանակված էի ծառայելու: Իհարկե, ինձ, որպես գիտակից քաղաքացու, ցավ էր պատճառում այն, որ ինձ քշում են որպես դասալիք:
Սակայն ինձ մխիթարում էր այն հանգամանքը, որ զորական և մյուս նախարարներից սկսած մինչև ինձ անձամբ ճանաչող քաղաքացիները լավ գիտեն, որ ես նեցուկի օրենքով ազատված եմ զորակոչից: Սակայն փաստը մնում է փաստ, որ ես համապատասխան վկայական չունեի` չնայած կառավարության երիցս նախազգուշացման, հետևաբար, ես դասալիք էի բառիս բովանդակ իմաստով: Այս խստությունները ինձ ուրախացնում էին: Երբ հրամանատար Սեպուհը ինձ տեսավ, զարմանքից գոչեց. «Վերջապես կառավարությունը խելքի է եկել և մտավորականները բանակ է ուղարկում»:
Երբ գլխիս եկածը պատմեցի, նա ժպտաց և ասաց. «Էլի անճարներն են տուժում, մինչ ունևորների որդիները և մտավորական կոչված ճարպիկ սրիկաները, որոնց թիվը բանակների է հասնում, նեցուկի զանազան կեղծ վկայականներով ազատվում են զորակոչից: Պետք է վերացնել նեցուկների օրենքը, որ ներկա վայրկյանին պատուհաս է մեր երկրին»:
Երեկոյան թեյին Սեպուհի մոտ էի, սեղանին մասնակցում էին շտաբի պետ և իմ մտերիմ ընկեր տաճկահայ սպա Գրիգոր Ամիրյանը, հրամանատարի թիկնապահ և խորհրդակից Ստեփան Ծաղիկյանը և կարնետ Պետո Կատունյանը: Վերջինս բոլշևիկների կողմից Սև ծով ածված դենիկինյան բանակից նոր էր եկել ծառայելու հայկական բանակում: Վերջապես նրան հաջողվել էր Ռազմավիրական ճանապարհով իր մտերիմ ձին Վրաստանի սահմաններից անց կացնել և բերել մինչև Իգդիր, մի բան, որ մեր Բրիգադայի համար ահագին նշանակություն ուներ, որովհետև հեծելազորի կողմից բրիգադան շատ թույլ էր: Այս բանը գուցե ժպիտ խլե մեր ապագա ընթերցող սերունդից, բայց այդ այդպես է:
Խոսք բացվեց մեր հանրապետության ամրապնդման մասին և զորահավաքի հարցի շուրջ: Բոլորս էլ եկանք այն միակ եզրակացության, որ առաջին հերթին, եթե չցրվի պառլամենտը և նրա անդամները հնարավորություն չունենան ժողովրդի մեջ և ռազմաճակատներում լինելու և եթե զորահավաքի գործը շարունակի այսպես թույլ ընթանալ, մենք չպիտի կարողանանք մեր ազատությունը և անկախությունը պահպանել: Այս եզրակացությունից հետո, Պետոյից և ինձանից զատ մյուսները խորհրդավոր կերպով իրար նայեցին և ժպտացին: Հետո միայն բանից պարզվեց, որ Սեպուհը ու իր շտաբը որպիսի բան մտածել են ամիսներ առաջ և ուզեցել են իրականացնել զենքի ուժով, նույնիսկ այս ուղղությամբ Սեպուհի կողմից վերջնագրի ձևով մի քանի անգամ առաջարկներ են եղել կառավարությանը, որ մինչև հիմա էլ շատ ծածուկ է պահվել: Ծաղիկյանի ասելով` այդ էր պատճառը, որ կառավարությունը վերջերս միայն սկսել էր ամենախիստ զորահավաք, որի առաջին լախտի հարվածը, ի թիվս շատերի, իմ գլխին իջավ:
Իսկապես, վերն ասացի, ձիերի կողմից մեր Բրիգադան շատ չքավոր էր, դրա համար էլ Սեպուհը ամեն ջանք գործ էր դնում այդ պակասը լրացնելու: Կառավարությունը անկարող էր բավարարել մեր պահանջը, որովհետև Ղարաբաղի և Զանգեզուրի գոյամարտը կլանել էր նրա ամբողջ ուշադրությունը, և պետական նոր ահռելի ծախսերի դուռ էր բաց արել:
Վերջնականապես կտրելով իր հույսը կառավարության օգնությունից` Սեպուհին միտք հղացավ կարնետ Պետոյին ու ինձ ուղարկել Թիֆլիս, Բաթում և Սուխումի շրջանը հանգանակություններ անելու և Բաթումում ձիեր գնելու: Համենայն դեպս, ասաց Սեպուհը, վերջին անգամ, երբ մեզ համապատասխան վկայականներ տվեց, եթե ձեր միսիան անհաջող անցնի, Բաթումի ժողովուրդը մեր Բրիգադայի համար մի ավտոմոբիլ պարտավոր է առնել, որովհետև նա ինձ շատ խոստումներ է արել, բայց մինչև օրս ոչ մի գործնական քյալի չի դիմել: Մեզ տրված էր մի ամիս ժամանակամիջոց, որից հետո մենք պարտավոր էինք շուտ վերադառնալ: Ես և Պետոն ապրիլի 7-ին Իգդիրից դուրս եկանք, Զատիկի հետևյալ օրը հասանք Թիֆլիս: Ամիս ու կես ժամանակվա ընթացքում մեզ վրա դրված պարտականությունը կատարեցինք և վերադարձանք Դիլիջան, ուր Սեպուհը եկել էր ներքին խռովությունները ճնշելու: Մենք Վրաստանում լսեցինք մեր ներքին խռովությունների մասին և շատ ցավ ապրեցինք, որովհետև, եթե այդ խռովությունները հաջողությամբ պսակվեին, մենք շատ բան կկորցնեինք: Ականատեսները պատմում էին, որ եթե Սեպուհի զորամասերը չլինեին, մեր պետական կյանքը անդառնալիորեն կորած էր: Բոլշևիկյան ապստամբությունը ճնշելու գործում մեծ դեր են խաղացել գյուղացիները և արևմտահայ զանգվածը: Այս ցույց է տալիս, որ այնքան էլ հեշտ չէ մի ազատ, անկախ ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել և նրա վիզը փաթաթել մի այլ թեկուզ ծայրահեղ սովետական կարգերը: Ինձ թվում է, որ ես շեղվեցի իմ օրագրից` անդրադառնալով բոլշևիկյան ապստամբությանը:
Դիլիջան, 14 հունիսի
Այս շրջանում համարյա թե հանգիստ է, Սեպուհը կարողացավ այս վտանգավոր շրջանը ևս մաքրել մեր անկախության թշնամի տարրերից: Մեր և Ադրբեջանի սահմանամերձ մի քանի թաթար և հայ գյուղեր թեև դեռ դիմադրություն են ցույց տալիս, բայց նրանք ևս շուտով զենքը վայր կդնեն, որովհետև մեր զորքը և կամավորական գնդերը վճռել են ինչ էլ որ լինի, այս երկու օրում, նրանց վերջնական հարված տալ: Եղանակները անձրևային են և հնարավորություն չեն տալիս մեր զորամասերին առաջ շարժվել: Խռովարար գյուղերի դիրքը անառիկ է, և մեր զորամասերը մագլցելով են հարձակման դիմում: Առանձնապես ուժեղ դիմադրություն է ցույց տալիս Ղարաղայլեի ձորը, մենք կորուստներ չունենք: Երեկոյան լուր ստացվեց, որ հայ գյուղացիները խմբերով գալիս հանձնվում են և խոստովանում, որ իրենք խաբված են: Թաթար գյուղերին նույնպես առաջարկված է անձնատուր լինել, բայց նրանք վախենալով վրեժխնդրական ցասումից և չհաշտվելով այն բանի հետ, որ «ստրուկ գավուրները» իրենց պիտի իշխեն` չեն հանձնվում:
Դիլիջան, 15 հունիսի
Ղարաղայլեի ձորը, որ բացառապես թաթար գյուղեր էին, վերջապես մաքրվեց: Թաթարները փախել էին, թողնելով քսանհինգ սպանված և մոտ հազար գլուխ տավար, ոչխար, ձի, ահագին քանակությամբ հացահատիկ, ալյուր, յուղ, պանիր, գորգեր և տնային կահ-կարասիք: Շրջակա հայ գյուղացիները գողունի կարողացել են այդ ավարի մի մասը թալանել, իսկ մնացած մեծագույն մասը անցել է կառավարությանը:
Սեպուհը, իր հիվանդության պատճառով, մի ամիս արձակուրդ է ստացել, իսկ իշխանությունը հանձնել է գեներալ Խանկալամովին:
Այստեղ է եկել պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանը հողային հարցը կանոնավորելու: Այս նշան է, որ կառավարությունը սկսել է լուրջ ուշադրություն դարձնել այս շրջանի վրա: Տեղափոխության անկանոնության պատճառով մի քանի օր է, որ շրջանս ալյուր չի ստացել և ժողովրդի մեջ մի որոշ դժկամություն է սկսվել: Այսօր պառլամենտի անդամ Ա. Հովհաննիսյանը հեռագրով հաղորդեց Երևան, որ անմիջապես ալյուր ուղարկեն, որ իսկույն կարգադրվել է:
Առավոտյան զորական նախարարից մի ընդարձակ հեռագիր ստացվեց Սեպուհի անունով, որի մեջ նախարարն ուզում է իմանալ Սեպուհի կարծիքը Զանգիբասարի և Կողբի աղահանքերի մոտակա ռազմական գործողությունների մասին, որոնք ներկայումս անհրաժեշտություն են մեր տնտեսությունը և թիկունքը ապահովելու: Այդ հեռագրի ամենանշանավոր կետն այն է, որ վրացիները ուզում են շարժվել Օլթիի վրա` կտրելով մեր Սև ծով դուրս գալու հնարավորությունը: Այստեղ ևս մի նոր կարևոր ճակատ է սկսվում: Վրացիները պարզապես ուզում են շնչախեղդ անել մեզ, նրանք լավ են գիտակցում, որ եթե մեզ հաջողվի Սև ծով դուրս գալ, նրանց Բաթումը, որպես առևտրական կենտրոն` կդառնա մի երկրորդ Փոթի: Բայց թող լավ իմանան վրացի աշխարակալները, որ մենք նրանց այնտեղ ևս կջարդենք, ինչպես այդ պատահեց 1918թ., և այս անգամվա պատերազմը երբեք չի նմանվի առաջվան:
Հրամանատար Սեպուհը մի պատասխան-հեռագրում այն կարծիքը հայտնեց, որ այդ երեք ճակատներում միաժամանակ ռազմական գործողություններ սկսելը աննպատակահարմար է, նրա կարծիքով պետք է նախ մեկը սկսել և վերջացնել և ապա մյուսները, մանավանդ, որ դեռ Դիլիջանի և Շամշադինի շրջաններից անմխիթար լուրեր են հասնում: Պառլամենտի անդամ Հովհաննիսյանը ամեն ջանք գործ է դնում, որ Սեպուհը մնա այստեղ, իսկ կառավարությունը հարմար է գտնում նրան տեղափոխել Սուրմալուի շրջանը: Անշուշտ այս պատասխանը Զորական նախարարին ևս ուրախություն պիտի պատճառի: Խանկալամովը լինելով նախկին ռուս բանակի գեներալ՝ սրտացավ վերաբերմունք ցույց չի տալիս յուր պաշտոնին, հենց որ ժողովուրդը լսեց, որ իշխանության գլուխ անցել է այդ փալաս մարդը, անկարգությունները նորից սկսեցին ձեռ տալ:
Խոսակցության ժամանակ Ծաղիկյանը նույնպես չի ուզում, որ Սեպուհը այստեղ մնա և նա վախ է հայտնում, որ Զանգիբասարը ևս կարող է մեր գլխին Բեյուք-Վեդի դառնալ: Իսկ Կողբը մաքրելու համար նա գտնում է, որ առանց Սեպուհի ոչինչ գլուխ չի գա, որովհետև այդտեղի քրդերը սոսկում են նախկին հեղափոխականից, և նրա անունն ու համբավը ծանոթ է նրանց: Դեռ բանակցությունները շարունակվում են կառավարության հետ, տեսնենք ինչ դուրս կգա: Ես ևս ուզում եմ, որ մենք լինենք ռազմաճակատում, թեև Իգդիրը սարսափելի շոգ է ու ջերմ և տենդի վայր է: Ավելի լավ է զրկվենք ամառանոցի հաճույքը վայելելուց, քան թե նոր ձեռնարկված մեր ռազմաճակատներում անհաջողություններ կրենք: Սակայն ցավալին այն է, որ այս կերպ չեն մտածում մեր ռուսահայ սպաներից շատերը, որոնց հաճույքը միշտ գերադասելի է մեր անկախության նույնիսկ ամենամեծ հաճույքից: Այլասերված սրիկաներ են դրանք:
Դիլիջան, 16 հունիսի
Զորական նախարարի այս հեռագրից հետո՝ այստեղ կարծես թե ինձ համար դժոխք է, և ես հոգով ցանկանում եմ լինել Զանգիբասարի կռիվներին կամ Կողբի ու Օլթիի գործողություններին: Այս էր պատճառը, որ երեկ երեկոյան հանդիպելով մեր հանրապետության առանձին թնդանոթախմբի կապիտան Կլիչին, որ հանրածանոթ է քաջությամբ և հրետանային արվեստի կատարելությամբ, նրան խնդրեցի, որ ինձ վերցնի իր մոտ, որպես արտիլերիստ: Նա շատ ուրախացավ, որ ես լավ հայերեն գիտեմ և ինքս եմ ցանկանում նրա մոտ լինել: Դուք ինձ հայերեն կսովորեցնեք, ասաց նա, իսկ ես Ձեզ վեց ամսվա ընթացքում կդարձնեմ հրաշալի արտիլերիստ: Ուրախությունս ավելի մեծ եղավ, երբ իմացա, որ նա մեկնում է Երևան խնդրելու, որ թնդանոթախումբը տեղափոխեն Զանգեզուր/ հավանաբար վրիպում է և պետք է լիներ Զանգիբասար- խմբ./: Ասում է, որ իր թնդանոթները այնպիսի գործ չեն տեսնի Դիլիջանի անտառապատ լեռներում, ինչպես Արարատի տափարակ դաշտավայրում: Նա էլ ձանձրացել էր պարապ մնալուց: Այսօր զորական նախարարից վերջնականապես պատասխան ստացվեց, որ Խանկալամովը մնում է այս շրջանը, իսկ Սեպուհը պետք է հանգստանա և կազդուրվի: Այս շատ լավ եղավ՝ իմ և Ծաղիկյանի ցանկությունը կատարվեց:
Անկասկած, որ Զանգեզուրի /երևի դարձյալ-Զանգիբասար - խմբ./, Կողբի և Օլթիի գործողություններին մենք ևս մաս ու բաժին պիտի ունենանք: Սեպուհի Դիլիջանի շրջան չթողնելը, երկու պատճառ ունի: Նախ այն, որ նա համաձայնում էր մնալ այստեղ այն դեպքում, եթե Իգդիրի մեր զորամասերը շտաբով հանդերձ տեղափոխվեն այստեղ և երկրորդ այն, որ Նազարբեկյանի գլխավոր շտաբի պետ Վեքիլովը այստեղ կուղարկեն: Հրամանատարի երկու առաջարկն էլ մերժվեցին կարևոր պատճառաբանություններով, այն է, Վեքիլովը պիտի ղեկավարի Զանգիբասարի գործողությունները, իսկ Իգդիրի մեր զորամասը պիտի պաշտպանի իր բռնած դիրքերը, որպեսզի թուրքերը չանցնեն մեր քամակը: Երևան գնալուց առաջ՝ կապիտան Կլիչը իմ խնդրի համաձայն միջնորդեց հրամանատար Սեպուհին, որ վերջինս ինձ ազատի իր բրիգադայից և թույլ տա, որ ես ծառայեմ Կլիչի կազմի մեջ: Բացարձակ մերժումն ստացավ խեղճ Կլիչը, և ես էլ տխրեցի, որովհետև կազատվեի պարապությունից և լայն ազատության մեջ կլինեի:

Comment