Հայկական լոբբիի ու բրիտանական հատուկ ծառայության անակնկալն Ալիեւին
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության Ամերիկայի ու Եվրոպայի հարցերի նախարար Ալան Դանքընը: Նրան ընդունել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ալան Դանքընը Երեւանում արել է մի քանի ուշագրավ հայտարարություն: Նա օրինակ ասել է, որ Միացյալ Թագավորությունն Արցախի հարցում աջակցում է Մինսկի խմբին:
Այդ հայտարարությունը փաստացի նշանակում է աջակցություն Արցախի ինքնորոշմանն ու ստատուս-քվոյին, քանի որ Մինսկի խմբի ջանքը գործնականում ուղղված է այդ ամենի ամրապնդման եւ արձանագրման կայուն եւ խաղաղ մեխանիզմների փնտրտուքին, որովհետեւ Արցախի ինքնորոշման եւ ստատուս-քվոյի ամրապնդումն է տարածաշրջանում խաղաղության գրավականը: Դա ցույց տվեց նաեւ ապրիլի պատերազմը:
Միացյալ Թագավորության նախարարը հայտարարել է նաեւ, թե եթե օրերս բրիտանական մամուլում հրապարակված ադրբեջանական կոռուպցիոն հերթական սկանդալում շոշափվում են նաեւ բրիտանացի պատգամավորների անուններ, ապա դա պետք է քննվի:
Այդ հայտարարությամբ էլ բրիտանացի նախարարը փաստացի աջակցությունն է հայտնում ադրբեջանական կոռուպցիայի բացահայտմանը, ինչն ունի խորհրդանշական համատեքստ:
Բանն այն է, որ բրիտանական Գարդիանի բացահայտումով սկսված այդ սկանդալի համար, որը Ալիեւի գործունեության կոռուպցիոն սխեմայի հերթական դրվագի բարձրաձայնումն էր, Բաքուն պաշտոնապես մեղադրեց բրիտանական հատուկ ծառայություններին եւ հայկական լոբբիին: Հասկանալի է, որ ինչպես Հայաստանում կա «թշնամու ջրաղաց» կամ «թուրքը տեսնում ուրախանում» է հանրահայտ քարոզչական «ալիբին», այդպես էլ «հայկական լոբբին» քարոզչական «ալիբի» է Ադրբեջանի իշխանության համար:
Մյուս կողմից, սակայն, հետաքրքիր էր բրիտանական հատուկ ծառայության մասին հիշատակման հանգամանքը, ինչը հուշում էր, որ բանը միայն «քարոզչական ինքնապաշտպանությունը» չէ: Դրանից օրեր անց հրապարակվեց տեղեկություն, որ Բաքուն եւ բրիտանական Բրիթիշ Փեթրոլիում կոնսորցիումը ստորագրել են Բաքվի նավթային ռեսուրսները համատեղ տնօրինելու պայմանագիրը մինչեւ 2050 թվականը երկարաձգելու մասին համաձայնագիր:
Կոնսորցիումը միավորում է տարբեր երկրներից նավթային ոլորտի 9 ընկերությունների, այդ թվում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Բանն այն է, որ Բրիթիշ Փեթրոլիում կոնսորցիումը գործնականում Ադրբեջանի առանցքային ռեսուրսի՝ նավթի միջազգային վերահսկողությունն է, եւ գործնականում Ադրբեջանի միջազգային զգալի վերահսկողություն:
Փաստացի, բրիտնական մամուլում բացահայտված Ալիեւի կոռուպցիոն հերթական պատմությունից հետո կնքվում է պայմանագիր, որով 25 տարով դե ֆակտո երկարաձգվում է Բրիթիշ Փեթրոլիում կոնսորցիումի վերահսկողությունն Ադրբեջանի նկատմամբ: Իսկ դա էլ իր հերթին բնականաբար ենթադրում է Միացյալ Թագավորության աջակցություն Մինսկի խմբի գործունեությանը, որը միտված է տարածաշրջանային կայունության հնարավորինս կանխատեսելի եւ տեւական մեխանիզմների ձեւավորմանը: Իսկ կայունությունն ու կանխատեսելիությունն այն է, ինչ պետք է նավթի հանդեպ վերահսկողության դեպքում:
Հետեւաբար, հիմք կա ենթադրելու, որ առնվազն առաջիկա 25 տարում տարածաշրջանում Բրիթիշ Փեթրոլիումին պետք է կայունություն եւ կանխատեսելիություն:
Ահա այդ գործընթացի ֆոնին Միացյալ Թագավորության բարձրաստիճան պաշտոնյայի այցը թողնում է «հայկական լոբբիի» եւ «բրիտանական հատուկ ծառայության» համատեղ գործողության որոշակի ամփոփման տպավորություն, հետագա սլաքները ճշտելու տողատակով:
Այս առումով, Միացյալ Թագավորության բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան այցը Բաքվի համար կարող է լինել իսկապես տհաճ անակնկալ. որովհետեւ պարզվում է, որ «հայկական լոբբին եւ բրիտանական հատուկ ծառայությունը» իսկապես գործակցության մեջ են, որի շնորհիվ 25 տարով երկարաձգվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային վերահսկողությունը:
Ալիեւը դիմեց քարոզչական պաշտպանության, բայց ստացվեց քաղաքական-դիվանագիտական անզորության ակտ:
Ընդ որում հետաքրքիր է, որ այն հաջորդում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային, որի շրջանակում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, իսկ մինչ այդ Ալիեւի ռազմաշունչ ելույթը զավեշտի էին վերածել կինն ու դուստրը: Բայց այդ դեպքում Ալիեւին չափազանց դժվար կլինի ասել, որ իր ելույթի ժամանակ դստեր սելֆիի եւ դրա հանդեպ կնոջ ցուցադրական հանդուրժողության հետեւում էլ «հայկական լոբբին ու բրիտանական հատուկ ծառայությունն» էին:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
- Մեկնաբանություն - 27 Սեպտեմբերի 2017

Comment