Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Դովեղ-Քամառլու. Հայ-Ազրպէյճանական Բախում

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Դովեղ-Քամառլու. Հայ-Ազրպէյճանական Բախում

    Հայկական Հողահաւաքի Մոռացուած Էջը. Դովեղ-Քամառլու. Հայ-Ազրպէյճանական Բախում 1984-ի Աշնանը
    March 24, 2014

    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

    Ես դպրոցական էի եւ այսօրուայ պէս յիշում եմ. գիւղ էին եկել Մոսկուայից ուղարկուած մարդիկ, ովքեր մեր եւ հարեւան ազրպէյճանական գիւղի միջեւ սահմանն էին ճշդում: Դա հաւանաբար 1984 թուականի ուշ աշունն էր կամ 1985-ը: Մեր գիւղը` Դովեղը, գտնւում է Հայաստան-Վրաստան-Ազրպէյճան եռանկիւնում եւ սահմանակից է Քամառլուին: Ազրպէյճանական այս գիւղի հետ Դովեղն ունի շուրջ 13 քմ. երկարութեամբ սահման:

    Խորհրդային Միութեան ներսում սահման ասուածը յարաբերական էր: Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի հետ վարչական սահմաններ գոյութիւն ունէին, բայց այդ սահմանները անցնելիս դու կարիք չունէիր անձնագիր ցոյց տալ եւ ոչ էլ հսկիչ-անցագրային կէտ կար: Վրացական կամ ազրպէյճանական տառերը եւ գրութիւնները կարդալով միայն կը հասկանայիր, որ Խորհրդային Հայաստանում չես:

    Յիշում եմ` պապս էր պատմում, որ 1918-1920-ին` Առաջին հանրապետութեան շրջանում, Դովեղ-Քամառլու հատուածում, հայ-ազրպէյճանական բախումներ են եղել: Ես ազրպէյճանցիներին յիշում եմ շատ փոքր տարիքից: Պապիս ազրպէյճանցի ծանօթներն էին գալիս մեր տուն: Հայրս եւս ունէր ազրպէյճանցի ծանօթներ: Գրեթէ ամէն օր Քամառլուի ազրպէյճանցիները, հիմնականում` կանայք, իրենց աւանակներին մրգեր ու բանջարեղէն բարձած, մեր գիւղով անցնելով, հասնում Նոյեմբերեան քաղաքի շուկայ, որտեղ վաճառում էին իրենց բերքը: Յետդարձի ժամանակ նրանք իրենց աւանակներին կապում էին մեր գիւղի զբօսայգու երկաթեայ ցանկապատին, մտնում խանութ եւ գնումներ կատարում: Հիմնականում շաքար էին գնում մեծ քանակութեամբ: Խորհրդային Ազրպէյճանում հաւանաբար շաքարի պակաս կար:

    Մեր եւ ազրպէյճանցիների յարաբերութիւնները միանշանակ չէին: Մի կողմից մենք ապրում էինք միմեանց մէջ` այսօր գոյութիւն չունեցող Խորհրդային Միութիւն կոչուող երկրում, հետեւաբար նոյն պետութեան քաղաքացիներ էինք: Մենք ազրպէյճանցիներին անուանում էինք թուրք: Հիմա էլ ենք անուանում թուրք: Միւս կողմից` միշտ էլ մեր եւ ազրպէյճանցիների միջեւ լարուածութիւն կար: Մեր գիւղին պատկանող շուրջ 1800 հեկտար անտառը իրականում օգտագործում էին ազրպէյճանցիները: 1984-ի աշնանը մեր եւ ազրպէյճանցիների յարաբերութիւնները չափազանց լարուեցին, անտառի պատկանելիութեան վէճի պատճառով գրանցուեցին բախումներ, որոնց ընթացքում մի քանի մարդ վնասուածքներով տեղափոխուեցին հիւանդանոց: Խորհրդային մամուլը որեւէ բառ չգրեց այդ բախումների մասին. ազգամիջեան խնդիրների մասին գրելը թապու էր: Փոխարէնը` այդ բախումների մասին հաղորդումներ պատրաստեցին «Ամերիկայի Ձայն» եւ «Ազատութիւն» ռատիոկայանների հայկական ծառայութիւնները, որոնց հեռարձակումները գաղտնի կերպով ունկնդրողներ կային:

    1984-ի աշնանը արձանագրուած հայ-ազրպէյճանական բախումներից տուժածներից մէկը Խորհրդային Հայաստանի վարչապետի տեղակալ Վլատիմիր Մովսիսեանն էր: Նա իր յուշերի գրքում, որը կրում է «Հողի ճակատագրով» խորագիրը, մանրամասն գրում է Դովեղ-Քամառլու բախումների մասին: Տեղացիները եւս յիշում եւ պատմում են այդ դէպքը:

    Դովեղի անտառների չորս աղբիւրներից ազրպէյճանցիները ջուր տանելու նպատակով ջրատար էին կառուցել: Դա այնպիսի լարուածութիւն էր առաջ բերել, որ 1984 թ. հոկտեմբերին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարէն Դեմիրճեանը Մոսկուայում հանդիպել էր Ազրպէյճանի առաջնորդ Քեամրան Պաղիրովի հետ եւ պայմանաւորուել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրուի: Հայկական կողմից պատասխանատու էր նշանակուել Մովսիսեանը, ազրպէյճանական կողմից` վարչապետի տեղակալ Ռասիզատէն:

    Հարցը կարգաւորելու նպատակով Մովսիսեանը եւ Ռասիզատէն հանդիպում են Իջեւանում, ապա Նոյեմբերեանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաեւ տեղական այլ պաշտօնեաներ: «Մեքենան, որի մէջ ես եւ Ռասիզատէն էինք, կանգ առաւ աղբիւրի մօտ, որտեղ ազրպէյճանցիները եռանդով շարունակում էին շինարարական աշխատանքները: Երբ մենք աղբիւրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական վոհմակ, զինուած մահակներով, յարձակուեց մեզ վրայ: Այնուհետեւ հայերիս առանձնացրին եւ մի քանի քիլոմեթր քշելով (բառիս բուն իմաստով) բերեցին Քամառլու տանող ճանապարհի խաչմերուկը: Եւ այստեղ մեր դէմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինուած մարդիկ էին… Սկսուեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն: Ծեծկռտուքից անմասն չմնացի նաեւ ես` ստանալով լուրջ մարմնական վնասուածքներ: Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում եւ բաց պատուհաններից քարերի, մահակների ու բռունցքների հարուածների տակ, բերեցին Քամառլու: Տարան ակումբ, բարձրացրին բեմ եւ յայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի, մինչեւ փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերն ազրպէյճանական են: Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ եւ կացին` ասելով, որ եթէ չստորագրեմ, վիզս կտրելու են: Իրենց լեզուով ասացի, որ իրենցից չեմ վախենում եւ չեմ ստորագրելու», գրում է Վլատիմիր Մովսիսեանը իր յուշերում:

    Դովեղի անտառում եւ Քամառլու գիւղում Մովսիսեանից բացի ծեծի են ենթարկւում նաեւ նրան ուղեկցող միւս հայ պաշտօնեաները: Իրադրութեան հանդարտեցումից յետոյ Մովսիսեանին եւ նրան ուղեկցող միւս հայերին բաց են թողնում: Այդ ընթացքում Դովեղում եւ ամբողջ Նոյեմբերեանում լուր է հասնում, որ` «թուրքերը Մովսիսեանին ու միւս հայերին սպաննում են»: Գիւղացիները վերցնում են իրենց որսորդական զէնքերը եւ շարժւում դէպի Քամառլու: Արիւնալի թուացող բախումը հնարաւոր է լինում կանխել:

    «Երեւանում մի քանի օր հիւանդանոցում պառկելուց յետոյ եկայ Կենտկոմ եւ Կարէն Սերոբիչին (Դեմիրճեան) պատմեցի կատարուածի մասին: Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց յետոյ նա շուռ եկաւ եւ անձայն արտասուեց: Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում», յիշում է Մովսիսեանը:

    Այս միջադէպի արձագանգը հասնում է Մոսկուա: Խորհրդային Միութեան առաջնորդներից Եկոր Լիկաչովը Մովսիսեանին հրաւիրում է Մոսկուա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ազրպէյճանական բախումից յետոյ Հայաստան է այցելում Ազրպէյճանի առաջնորդ Պաղիրովը եւ կատարուածի համար ներողութիւն խնդրում:

    Դովեղում արձանագրուած միջադէպից յետոյ Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ կատարւում է վարչական սահմանների յստակեցում Նոյեմբերեանից մինչեւ Մեղրի: Ընդունւում է փաստաթուղթ, որը վերնագրուած էր «Հայկական ԽՍՀ եւ Ազրպէյճանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հայաստանին են անցնում Դովեղի անտառները, արօտավայրեր Սիսիանում, Բարդի շրջանի Թաղիլար գիւղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին եւ այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթէ 15 հազար հեկտար:

    Այս տարի լրանում է Դովեղ-Քամառլու հատուածում արձանագրուած հայ-ազրպէյճանական բախումների 30 տարին: Մի քանի օր առաջ հերթական անգամ շրջեցի Հայաստանին վերադարձուած այդ անտառներում: Հայաստանի բնութիւնը արթնանում է: Ծառերը ծաղկում են, հողը` շնչում:

    Յատուկ «Ազդակ»-ի համար

    Ազդակ Օրաթերթ - Լիբանան հրատարակուող հայկական օրաթերթ։

  • #2
    Re: Դովեղ-Քամառլու. Հայ-Ազրպէյճանական Բախու&#1

    Just to remind, since this sector is under the spotlights today....

    Comment

    Working...
    X