Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    «Հյուսիսային Արցախը զավթել են ոչ թե խորհրդային, այլ ռուսական զորքերը»
    ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
    Հունիս 13 2014

    «Շատ ցավալի է, որ դավաճանը մտերիմից չենք կարողանում տարբերել: Այսօր ինձ մի բարձրաստիճան գնդապետ ասում է` եթե ռուսները չլինեին, մենք չէինք հաղթելու: Վատացա ահավոր, իհարկե, լավ չարեցի` մեր եմ քրֆել, բայց այլընտրանք չունեի: Ինչո՞ւ ես կեղծում իմ ընկերների նահատակությունը: Բոլոր նշանակավոր հերոսները գնդակահարվել են ռուսների կողմից, ժողովո´ւրդ: Ո՞վ խփեց Թաթուլին, Արթուրին, Սիմոնին, ո՞ր մեկին թվարկեմ, Վիտյային: Երբ ես նստած էի Շուշիի բերդում, 260 տղա էինք նստած, ամենակամակոր, ընտիր տղաները: Սրանց մասին ոչ ոք չի խոսում: Մեխում դռանը, վառում էին, հա´յ ժողովուրդ, էդ քո սիրելի ռուսը»,- հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:



    Ուղիղ 22 տարի առաջ` 1992 թ. հունիսի 13-ին, սկսվեց հարձակումը Արցախի Շահումյան, Մարտակերտ և Ասկերան շրջանների ուղղությամբ, որի հետևանքով հայկական ուժերն ունեցան արցախյան ազատամարտի ամենամեծ կորուստը. Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի մի քանի հայկական գյուղեր հայաթափվեցին և անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:

    Ովքե՞ր են իրականացրել հյուսիսային Արցախի բռնազավթումը:

    Հենց այս հարցը քննարկելու և Շահումյանում զոհվածներին հիշատակին տուրք տալու նպատակով այսօր` հունիսի 13-ին, «հունիսի 13» նախաձեռնությունը Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության գրասենյակում կազմակերպել էր լսումներ, որին մասնակցում էին 1992 թ. դեպքերի շահումյանցի ականատեսներ, ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ:

    Կա տարածված տեսակետ, թե Շահումյանը գրավել են ադրբեջանական ուժերը, որոնց օգնել է խորհրդային բանակը, սակայն այսօրվա քննարկման մասնակիցները այդ հարցին տալիս են հստակ պատասխան` դա ոչ թե խորհրդային, այլ ռուսական բանակն էր:

    Ռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի խոսքով` Շահումյանի դեպքերը արցախյան պատերազմի ամենագաղտնի էջերից են, և, կարծես թե, ինչ-որ անհասկանալի տաբու է դրված այդ թեմայի վրա:

    «Սրանով մենք ուզում ենք ուղերձ հղել առ այն, որ մենք ոչինչ չենք մոռացել և թույլ չենք տա, որ որևէ բան մոռացվի: Մենք չենք մոռացել ո´չ հերոսների, ո´չ դավաճաններին: Մենք չենք մոռանում և չենք մոռանա ո´չ մեր հաղթանակները, ո´չ էլ մեր պարտությունները, որովհետև եթե մոռանանք պարտությունները և չհասկանանք դրա պատճառը, մենք նորից ու նորից կրկնելու ենք այդ ողբերգական շրջանը` պարտությունների և դավաճանությունների: 1992 թ. հունիսին հյուսիսային Արցախը զավթել են և թուրքերին հանձնել ոչ թե խորհրդային, այլ ռուսական զորքերը»,- ասում է Խզմալյանը:

    Այն, որ Շահումյանի հարցը որոշակի տաբու է, փաստեց նաև Իգոր Մուրադյանը` արցախյան շարժման ամենահայտնի դեմքերից մեկը, ով պատմեց (տե´ս այստեղ.), որ այդ դեպքերից առաջ Շահումյանի փառապանծ հերոս Շահեն Մեղրյանի հետ հրավիրվել է ռուսական ստորաբաժանումների շտաբ, որտեղ նրանց բացատրել են, որ առաջիկայում Շահումյանի շրջանը տեղահանվելու է:

    Իգոր Մուրադյանի համոզմամբ` Շահումյանի և Արցախի մյուս շրջանների հայաթափումը նախապես ծրագրված է եղել ևՌուսաստանի պետական քաղաքականության արդյունքն է. «1992 թվական, Խորհրդային միությունն այլևս չկար, կար Ռուսաստանի Դաշնություն կամ դրա նման մի բան: Իսկ ովքե՞ր էին իշխանության գլխին՝ բավականին ժողովրդավարական ուժեր, որոնք գործարքի գնացին Ադրբեջանի կառավարության հետ և այս ամենն իրականացրեցին` ի շահ Ադրբեջանի»

    Գայանե Նահապետյանը Շահումյանի բռնի տեղահանվածներից է: Նրա ամուսինը զոհվել է Շահումյանում, իսկ այսօր նա ապրում է Երևանի Սիլիկյան թաղամասում` ամեն օր երազելով վերադառնալ իր հայրենի բնօրրանը: Նահապետյանն այսօր պատմեց այն, ինչ տեսել է, որ 92 թ. հունիսի 13-ին ադրբեջանական ուժերը` «ռուսական ծախված բանակի օգնությամբ», ժամերի ընթացքում գրավել են հայկական բնակավայրերը և բռնի տեղահանել բնակչությանը. «Այդ օրը մենք ունեցանք զոհեր ու անհայտ կորածներ: Այդ օրը` Շահումյանի շրջանի Մանաշիտ գյուղի պաշտպանության ժամանակ, զոհվեց ամուսինս` ազատամարտիկ Համազասպ Նահապետյանը»:

    Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրանցել է Շահումյանից դուրս եկած հայ բազմաթիվ ընտանիքների պատմությունը: Նա ներկայացրեց կոնկրետ օրինակներ, թե ինչպես են ռուսական ուժերը տեղահանել հայկական գյուղերի բնակիչներին և նաև սպանել շատերին: Պատմաբանը հարցադրում է անում` այս ամենից հետո ինչո՞ւ այսքան ակնկալիք ունենք Ռուսաստանից:

    Իսկ Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հիշում է ռուս զինվորների սարսափած աչքերը Գետաշենում և Մարտունաշենում` 1991 թ. ապրիլին խորհրդային զորագնդի կողմից իրականացված հայտնի «կոլցո» օպերացիայի ժամանակ: «Ռուսները երբեք մեզ չեն պաշտպանել, երբեք: Եթե մենք զենք ենք ստացել Ռուսատանից, դա այս տարածաշրջանում բալանսը պահելու համար է եղել»,- ասում է ազատամարտիկը:

    Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը` բուժականցի Պավլիկը, այս հարցում առավել արմատական մոտեցում ունի: Նրա կարծիքով` «Կոլցո» օպերացիան սկսվել է 1878 թվականից, երբ ռուսական բանակը մտավ Էրզրում և պայթեցրեց սուրբ Կիրակոս եկեղեցին:

    «Շատ ցավալի է, որ դավաճանը մտերիմից չենք կարողանում տարբերել: Այսօր ինձ մի բարձրաստիճան գնդապետ ասում է` եթե ռուսները չլինեին, մենք չէինք հաղթելու: Վատացա ահավոր, իհարկե, լավ չարեցի` մեր եմ քրֆել, բայց այլընտրանք չունեի: Ինչո՞ւ ես կեղծում իմ ընկերների նահատակությունը: Բոլոր նշանակավոր հերոսները գնդակահարվել են ռուսների կողմից, ժողովո´ւրդ: Ո՞վ խփեց Թաթուլին, Արթուրին, Սիմոնին, ո՞ր մեկին թվարկեմ, Վիտյային: Երբ ես նստած էի Շուշիի բերդում, 260 տղա էինք նստած, ամենակամակոր, ընտիր տղաները: Սրանց մասին ոչ ոք չի խոսում: Մեխում դռանը, վառում էին, հա´յ ժողովուրդ, էդ քո սիրելի ռուսը»,- հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հարցին նայում է հենց այս տեսանկյունից` հիշեցնելով, որ քաղաքական գործիչները, խոսելով ղարաբաղյան խնդրի, այս կամ այն տարածքների մասին, հաճախ մոռանում են մի շատ կարևոր իրավունք` մարդանց կյանքի իրավունքը. «Այս խնդիրների մեջ, որոնց մասին խոսվեց, դա համարվում է ամենաբարձր իրավունքը: Ես ավելին կասեմ` ամենաշատը վտանգված է կյանքի իրավունքը, որից բխում է մնացածը` ազգայինը և այլն: Եվ եթե ուշադրություն դարձնենք, կայսրությունների և հատկապես Ռուսական կայսրության համար այսօր էլ մարդու կյանքը որևէ արժեք չունի: Եվ եթե հետադարձ հայացք գցենք մեր երկրին, մեր պետությանը, ի վերջո, այս մարդիկ, տիկինը, որ պատմեց, ինչքան փախստականներ Բաքվից եկան, ինչքան ազատամարտիկներ կռվեցին, վիրավորվեցին, արդյո՞ք նրանք իրենց զգացին այս Հայաստանի լիարժեք քաղաքացի, արդյո՞ք մեր իշխանությունը մարդասիրական վերաբերվեց նրանց, թե՞ սկսվեց իրենց յուրայինների և այլնի նկատմամբ իշխանության զաթվումը: Սա շատ կարևոր խնդիր է»:

    Ինչևէ, «հունիսի 13» նախաձեռնության նպատակը դեպքերին միջազգային իրավաքաղաքական գնահատականի հասնել է, քանի որ ո´չ Հայաստանի, ո´չ էլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադրված չեն որևէ կերպ քննարկել Շահումյանի հարցը:

    Իգոր Մուրադյանի կարծիքով` հենց այդ գնահատականին հասնելու միջոցով կապացուցվի, որ Շահումյանի շրջանը Ադրբեջանին է հանձնվել Ռուսաստանի պետական քաղաքականության արդյունքում:

    Շահումյանի կորստի մասին չմոռացողների գլխավոր ուղերձը հետևյալն է` պետք է ցրել հայության շրջանում տարածված այն առասպելը, թե իբր ռուսներն են հաղթել արցախյան պատերազմում և այն սկուտեղի վրա մատուցել են հայերին, կամ հայերը չէին կարող ազատագրել Արցախը` առանց Ռուսաստանի օգնության:

    Նմանատիպ մտայնությունը, նշված գործիչների կարծիքով, կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների, քանի որ պատմությունն այս օրերին, կարծես, նորից կրկնվում է. 1992-93 թթ. Ռուսաստանը ջանում էր Ադրբեջանին ներգրավել Կրեմլի կողմից նախաձեռնված կազմակերպության` ԱՊՀ-ի կազմի մեջ, իսկ 22 տարի անց փոխվել է միայն հապավումը` Եվրասիական տնտեսական միություն:

    Այս դեպքում էլ Ռուսաստանը աջակցում է Բաքվին և պատրաստ է վճարել ցանկացած գին, որպեսզի Ադրբեջանը միանա իր նոր նախաձեռնությանը: Արդյունքում սահմանին շարունակում են սպանվել հայ զինվորները:

    Լուսանկարը՝ panarmenian.net-ի

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/06/13/376538.html
    © 168 Ժամ առցանց լրատվական կայք

  • #2
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    Russian Soldiers Shot People and Climbed Tree To Eat Cherries
    Lragir.am
    Saturday, 14 June 2014, 23:01





    How the Russian troops emptied Shahumyan region for Azerbaijan

    June 13 Initiative including intelligentsia, civil scientists, veterans and other activists held their first event on June 13. The name of the initiative is meant to mark the events that took place in 1992 when on June 13 the Russian troops launched an offensive on the region of Shahumyan and emptied it of Armenians. On the same day 22 years later the initiative held its first meeting.

    One of the participants of the initiative, political scientist Igor Muradyan announced that it is important to give a legal and political evaluation of what happened in Shahumyan in 1992. According to him, the Russian armed forces emptied the region for Azerbaijan, which was a planned action and was to continue through entire Artsakh.

    Igor Muradyan stressed that a legal and political evaluation of what happened in Shahumyan is especially important amid the ongoing developments and the international situation as Russia again endangers the interests of Armenia with its policy. Igor Muradyan said the topic of Shahumyan is a taboo. Both the Armenian and the Russian governments keep this matter secret.

    According to him, a few years ago an attempt was made in the circles of the Russian Duma to bring up this issue but the answer to these attempts was that special people are dealing with it and nobody else should be dealing with it.

    Today we can see how these people are dealing with this problem, Igor Muradyan said, noting that the problem has been forgotten. According to him, those people are known to everyone, they have lived in welfare all these years, they have been decorated and awarded.

    Igor Muradyan said the legal and political evaluation of displacement of Armenians from Shahumyan by the Russian troops is important from the point of view of the issue of Artsakh. According to him, the Armenian side has never included the issue of North Artsakh in the agenda of negotiations, and there was a criminal mindset that our issue would be resolved more easily and quickly if we give away some territories, namely Getashen and Shahumyan. Igor Muradyan said the purpose of June 13 initiative is to retrieve the issue from oblivion and take this important step towards regaining the independence of Armenia.

    Witnesses, people of Shahumyan and veterans, told about the developments of Shahumyan. Gayane Hayrapetyan who used to live in Shahumyan said after the Russian troops attacked, they left the village, reached Artsakh across the forests of Gulistan, suffering losses on the way.

    The commander of Arabo detachment Manvel Yeghiazaryan confirmed that in Shahumyan the Russian troops fought against them. According to him, those troops were armed well. Manvel Yeghiazaryan said General Shamanov and his militants landed in Shahumyan. Shamanov is now the commander of the Russian landing troops in Russia.

    Veteran Edik Markosyan told how their reconnaissance in Shahumyan found high concentration of Russian troops who attacked Shahumyan and the adjacent villages a few days later. According to Markosyan, they could not fight against the well-armed Russian troops and they only resisted until the people could retreat into the forest and leave.

    Veterans say they have lost a lot of friends-in-arms in unequal battles with the Russian troops. They were killed and are missing. Manvel Yeghiazaryan says there is a misperception that the armed forces won in Artsakh with the help of the Russians. He says this insults the Armenian veterans who won due to their will power and the Russians helped Azerbaijanis. Manvel Yeghiazaryan said the Armenian forces won, mostly easily, where no Russian troops were fighting on the side of Azerbaijanis though the latter outnumbered Armenians.

    Ethnographer Hranush Kharatyan told her notes on the stories of the people of Shahumyan. A man of Shahumyan who was 12 during those events told how the Russian soldiers shot the last people leaving the village in a Willis car. The child fell of the car with the others but did not die and understood that he should keep quiet. He lay quiet under the car and listened how the Russian soldiers shot the people, then climbed the cherry trees and ate cherries. Hranush Kharatyan says the man who was 12 then told her this picture remained in his memory.

    June 13 Initiative announced that their activities will be continuous, and they will hold new events to draw the attention of the society to this issue and include it on the agenda.

    - See more at: http://www.lragir.am/index/eng/0/com....cw7OpdFq.dpuf

    Comment


    • #3
      Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

      Շահումյանի անկումը
      Շահումեանի շտաբը Շահէն Մեղրեանի գլխաւորությամբ որոշում է պայքարը շարունակել պարտիզանական պատերազմի եղանակով:

      14 հունիսի, 2014
      (Հատված Աշոտ Պետրոսյանի «Մեծն Շահէն» գրքից)

      92 ԹՈՒԱԿԱՆ, ՅՈՒՆԻՍԻ 13, ՇԱՀՈՒՄԵԱՆԻ ԱՆԿՈՒՄԸ

      Շահումեանի կորուստը մեծ ողբերգութիւն է, սակայն սերունդները պիտի իմանան իրադարձութիւնների ստոյգ ընթացքը եւ այն, թէ շրջանը պատրա՞ստ էր ինքնապաշտպանութեան:

      1992 թուականի ամառային հիմնական իրադարձութեան նախօրէին Շահումեանում էին հաւաքուել Դաշնակցութեան մարտունակ ուժերը, որոնք տեղի ջոկատների հետ միասին անձկութեամբ սպասում էին հրամանատարութեան հրահանգին սկսելու Գետաշէնի ու Մարտունաշէնի ազատագրման գործողութիւնը: Կարելի է կռահել, թէ ինչպիսի ոգեւորութիւն էր տիրում ռազմիկների շրջանում եւ որքան մեծ էր այն բնակավայրերի վերադարձման յոյսը, որոնք երբեք թուրքերին չեն պատկանել: Մի քանի ամիս առաջ ազատագրուած երեք գիւղերը լիովին պատրաստ էին ինքնապաշտպանութեան, եթէ նրանց դէմ լինէր միայն դարաւոր թշնամին եւ ոչ թէ խորհրդային բանակի ահռելի զինուժը: Շուշին, Լաչինը եւ Լաչինի շրջանը նոր էին ազատագրուել եւ հոգեցնծութեան մէջ գտնուող մարդկանց երեւակայութեան մէջ հեշտութեամբ մտապատկերւում էր ազատագրուած Գետաշէնն ու Մարտունաշէնը: Ակնկալուող այդ գործողութեան յաջողութեան պարագային հայկական ռազմական ուժերն ուղղակի արդէն նշանառութեան տակ կը պահէին մերձակայ դաշտավայրերը եւ կարող էին սպառնալ հայոց հինաւուրց քաղաք Գանձակին, որը ներկայումս դարձել էր հակահայկականութեան առաջնային ֆորտպոստը: Շատ երիտասարդներ էին երազում մասնակցել հայոց բնակավայրերի ազատագրման գործողութեանը, իսկ Կարօտ Մկրտչեանն ամբողջ Պռոշեանի առջեւ ուխտել էր տուն չվերադառնալ, մինչեւ Գետաշէնը չազատագրեն:

      Շահումեանում մանրազնին մշակուած էր Գետաշէնի եւ Մարտունաշէնի ազատագրման գրոհային գործողութիւնը, ընտրուած էին մասնակիցներն ու հրամանատարները, որոշուած էին յարձակման ուղղութիւնները: Գործողութիւնն սկսելու հրամանը, սակայն, ձգձգւում էր, եւ անհամբերութիւնից նեղւում էին ազատամարտիկները: Նրանց համար պարզաբանուած չէր տարածաշրջանում դերակատար երկրների նկրտումները եւ չգիտէին, թէ հակառակորդը ինչ է պատրաստւոմ անել: Արցախեան բարձրագոյն հրամանատարութիւնը բաւարար տեղեկատւութիւն ունէ՞ր հակառակորդի մօտ կատարուող տեղաշարժերից, դրա մասին միայն կռահումներ կարող ենք անել:

      Յունիսի 1-ին ադրբեջանական Շեֆեկ ռազմակայանից վերսկսուել էր Շահումեանի շրջանի Կարաչինար գիւղի հրետակոծումը. գիւղի վրայ արձակուել էր 120 հրթիռ…

      Ստացւում էին տեղեկութիւններ այն մասին, որ հակառակորդը կուտակւում է Էրքէջ եւ Բուզլուխ գիւղերի շրջակայքում…

      …Յունիսի 12-ին ամփոփւում են հետախուզական տուեալները (մեր կողմից) «Գետաշէն» գործողութիւնն սկսելու համար: Եւ ի վերջոյ, երբ յստակ էր, թէ երբ են սկսելու գործողութիւնը, թշնամին կանխում է մեզ եւ ինքն է առաջինն անցնում լայնածաւալ յարձակման` տրամադրութեան տակ ունենալով հսկայական զինուժ, մարդուժ եւ տեխնիկա:

      Իրադարձութեան վերաբերեալ ԳԽի կազմած Շահումեանի յանձնման պատճառները հետաքննող յանձնաժողովի նիստին հանդէս է եկել Շահէն Մեղրեանը: Շատերի հետ ենք առիթ ունեցել զրուցելու Շահումեանի անկման մասին եւ այլեւայլ կարծիքներ, տեսակէտներ են արտայայտուել եւ նոյնիսկ վերլուծ ական յօդուածներ են գրուել, սակայն խնդիրն ու համապատկերը Շահէն Մեղրեանից աւելի խորը եւ ամբողջական ոչ մէկն է պատկերացրել եւ ներկայացրել:

      Յունիսի 9-ին եւ 11-ին եօթ հոգուց կազմուած մեր հետախուզական խումբը մտել է Գետաշէն եւ հետախուզել այդ ամբողջ շրջանը` առաջիկայ գործողութիւնն անցկացնելու համար: Ոչ մի արտակարգ փոփոխութիւն թուրքերի դիրքերում եւ նրանց ուժերում չի նկատուել: Նոյն ամսուայ 12-ին նշանակուած էր արդէն վերջին պատրաստութիւնը Գետաշէնի ազատագրման գործողութիւնն սկսելու: Եւ այդ վերջին նախապատրաստութեան ստուգման համար հաւաքուեցին ռազմական խորհրդի անդամները եւ ջոկատների հրամանատարները:

      Նախորդ օրերի հետախուզութիւնն, ասացինք արտակարգ ոչ մի բան չէր յատնաբերել, բայց երեկոյեան ժամը 21.00-ին, երբ արդէն Վլադիմիր Կարապետեանը վերադարձել էր եւ Մեղրեանի հետ միասին գտնւում էր շտաբում, ստացան առաջին ահազանգը, որ Գետաշէնի կողմից բաւականին երկար շարասիւն է գալիս եւ, հաւանաբար, տանկեր էլ կան: 15 րոպէ յետոյ երկրորդ ազդանշանն ստացան Էրքէջից, որ Գիւրզալար գիւղի ձորից դէպի Թոդան է բարձրանում արդէն ստոյգ տանկերի շարասիւն: Քիչ անց այդպիսի տեղեկութիւն ստացան Թալիշից, որ Ինջի գետի մօտակայքում մօտ քսան միաւոր տեխնիկա է կանգնած դէպի մեր պահակակէտերի ուղղութեամբ, ի միջի այլոց Թալիշի ինֆորմացիան ստացան Մարտակերտի ռազմական շտաբի միջոցով:

      Ստանալով այդպիսի տեղեկութիւններ, իսկոյն բոլորին ոտքի հանեցին եւ տուեցին թիւ մէկ հրամանը, պաշտպանական մարտեր մղելու համար: Վաղ առաւօտեան թուրքերն անցան յարձակման:

      Երեկոյեան ժամը 9:00-ից մինչեւ առաւօտեան ժամը 5:10.-ը` այքան ժամանակ են ունեցել որեւէ բան ձեռնարկելու համար:

      Գանձակում տեղադրուած խորհրդային Չորրորդ բանակի Երկրորդ դիւիզիան փաստօրէն անցել էր թուրքերի տրամադրութեան տակ: Մինչ այդ էլ` Ռուսաստանի Դաշնութիւնից Ադրբեջանին էին յանձնել հարիւրաւոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հրանօթային համակարգեր եւ ականանետեր, մեծաթիւ «Գրադ» կայանքներ, ռազմական ուղղաթիռներ, ռմբակոծիչներ, ՄիԳ տեսակի ռազմական ինքնաթիռներ, տասնեակ հազարաւոր ինքնաձիգներ, գնդացիրներ եւ այլն: Նրանք ոչ միայն զինուժ են ձեռք բերել, այլեւ բարձ րակարգ ռազմագէտ մասնագէտներ, գրոհային հրամանատարներ եւ տեխնիկան գործադրողներ, այսինքն` բարձրակարգ անձնակազմ:

      Արցախին առանձնակի մեծ չափերով վնաս հասցրին այսպէս կոչուած սլաւոն օդաչուները երկնքից եւ դիպուկահարները, հրասայլորդներն ու հրետանաւորները` երկրի վրայ:


      Սլաւոնգառացի նշանակում է ուղղափառ, սակայն խորհրդային զօրքի մէջ ուղղափառութիւնից նշոյլներ չեն մնացել, այլապէս 20-րդ դարավերջին այս էլ երկրորդ անգամ Հայաստանին ու հայութեանը` իրենց «ռազմավարական դաշնակցին» չէին կանգնեցնի կործանման եզրին: Առաջին անգամ նրանք արհեստական երկրաշարժով հողին հաւասարեցրին Հայաստանի մի քանի մարզեր եւ խլեցին մի քանի տասնեակ հազար (եթէ ոչ աւելի) մարդկանց կեանք, էլ աւելի մեծ թւով դարձնելով հաշմանդամներ, անբուժելի հիւանդներ:

      Չմոռանանք Առաջին Աշխարհամարտի աւարտական շրջանը, երբ պարտութիւն կրած թշնամին` Արեւելքի ոստիկանը շունչը փչելու վրայ էր եւ Ռուսաստանն իր զօրքերը հանեց ռազմաճակատից եւ պատերազմում անասելի կորուստներ կրած հայ զօրքերն այլեւս անկարող էին փակել հսկայական ռազմաճակատը: Այնպէս որ պիտի հաւատալ միայն Աստծուն եւ ոչ թէ մարդուն եւ յատկապէս նոր ժամանակաշրջանի պետութիւններին: Ինչեւէ, օգտագործելով նաեւ ռուսական բանակի ռազմավարութեան եւ մարտավարութեան ամբողջ զինանոցը, թուրքերը յարձակման անցան` առաջապահ ունենալով հէնց սլաւոն ռազմիկներին:

      Պատմական ակնարկներից էլ տեսանք, որ հայերս հազուադէպ ենք մենակ, դէմ առ դէմ առճակատուել մեր թշնամուն. մենք միշտ ունեցել ենք յաճախ մէկից աւելի հակառակորդներ, եւ սա մեր տարածաշրջանի բնոյթից է բխում:

      Ցաւօք, այս անգամ մեր դէմ էին նաեւ մեր «դարաւոր բարեկամները», որոնց դէմ կռուելը կապուած էր հոգեբանական բարդոյթների յաղթահարման հետ: Շահումեանի հրամանատարութիւնն, ինչպէս արդէն նշել ենք, բնականաբար չէր ուզում ռուսների հետ խնդիր ունենալ եւ մինչ 92-ի յունիսը միշտ հրահանգներ է տուել սլաւոններին թշնամու տեղ չդնել եւ չկռուել նրանց դէմ: ժամանակաշրջանի բարդութիւնը դրդել էր խորհրդային զօրքի ռուս զինուորին կռուելու իր բնական եւ յաւէրժական դաշնակցի դէմ եւ ջուր լցնելու նաեւ Ռուսաստանի հակառակորդ միջազգային ուժերի ջրաղացին, որոնք այս պարագային գործում էին Հոբլի նախագծած ծրագրով: Ցաւօք, խորհրդային բանակի այդ ձախաւէր գիծը շարունակուեց այնքան ակնյայտ կերպով, որ Ռուսաստանի ԳԽ պատգամաւոր Անատոլի Շաբադը 1992 թուականի յունուարի 17-ին ելոյթ ունենալով հայկական հեռուստատեսութեամբ, դառնացած եւ զարմացած ասում է. «Ամբողջ Ղարաբաղն է յարձակման ենթարկւում, բայց Շահումեանի դէմ, իմ կարծիքով, գործում է խորհրդային բանակը»: Իրար միացած եւ մեր դէմ ելած հակառակորդների մարդուժի եւ ռազմուժի անհամեմատ մեծութեանը գումարւում էր ուժեղի հոգեբանական գերազանցութիւնը դեռեւս լիովին չկազմակերպուած հայոց բանակի համեմատ:

      Յունիսի 13-ին հակառակորդը յարձակւում է 25-րդ, 29-րդ, 16-րդ հենակէտերի վրայ… Օգնութիւն են խնդրում Հայ Պարիսը, 16-րդ հենակէտը… Հակառակորդը գրաւում է Էրքէջի հակակարկտային բարձունքները… Նոյն օրը, ժամը 8.00-ին սկսւում է օդային յարձակումը շրջկենտրոնի եւ Բուզլուխի վրայ: Ժամը 16-ին հրաւիրւում է ինքնապաշտպանութեան խորհրդի կարճ խորհրդակցութիւն, որը որոշում է` որքան հնարաւոր է բնակիչների անվնաս դուրս բերումը ռազմական գործողութիւնների գօտուց: Այլ հնարաւորութիւն չկար եւ ժողովուրդը կարող էր պարզապէս վերածումը կրաւորական նահատակութեան նոր օրինակի:

      Ժ. 23.00-ին Շահումեանի շրջանի իրավիճակի մասին զեկուցւում է Վազգէն Սարգսեանին: Սարգսեանն ասում է, թէ տեղեակ է իրավիճակին եւ յորդորում է սպասել մինչեւ առաւօտ, մինչ օգնութիւն լինի ԼՂՀից:

      Մօտ 15 հազար մարդ էր հաւաքուած Գիւլիստանում: Գիշերը որոշուեց տարհանել նաեւ Վերին Շէնի բնակիչներին:

      Սկսուեց նաեւ Գիւլիստանի ռմբակոծութիւնը (4.00-ին): Ժ.8.00-ից սկսուեց ողջ ժողովրդի տարհանումը (էվակուացիա)` Հաթերքի ուղղութեամբ: Ժողովրդի մէջ խուճապ էր: Վերջում դուրս եկան զինեալ ջոկատները: Օգնութիւն չեղաւ: Զրահատեխնիկան` Տանկը «Գրադ» կայանքը, զրահատանկային մեքենաները հանուեցին: Զինամթերքի պահեստները պայթեցուեցին, իսկ մի պահեստ ականապատուեց: ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան կողմից Շահումեանի ջոկատները զինաթափուեցին: Շահումեանի շտաբը Շահէն Մեղրեանի գլխաւորությամբ որոշում է պայքարը շարունակել պարտիզանական պատերազմի եղանակով:

      Նոյն օրը Երեւանում ժ. 17.00-ին ՀՅԴ հրաւիրած հանրահաւաքին քննարկւում էին ներկայ իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանքները: Թշնամին գրաւել էր արդէն Կիչան, Սրխաւենդ գիւղերը: ՀՀ նախագահ Լ. Տէր-Պետրոսեանը /կամայ թէ ակամայ/ հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ, որով դատապարտեց Ադրբեջանի կատարած գործողութիւնները, համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրեց ԼՂՀի վրայ լայնածաւալ յարձ ակումը կանգնեցնելու եւ նոր մարդկային զոհերից ու աւերածութիւններից խուսափելու համար:

      Յունիսի 14-ին «Սու-25» ինքնաթիռից քիմիական նիւթեր պարունակող ռումբեր էին նետում Շահումեանի վրայ, 10-ից աւելի մարդ թունաւորման նշաններով տեղափոխւում է հիւանդանոց: Քիմիական զէնքի գործադրումից առաւել տուժում են Բուզլուխի բնակիչները (ՀՀ, թիւ 116, 92 թ.): Նոյն օրը ադրբեջանական բանակը շարժւում եւ գրաւում է Շահումեանի շրջանի գրեթէ բոլոր գիւղերը, բացառութեամբ Գիւլիստանի…

      «Գրադ» կայանքից հրթիռակոծւում են Մարտակերտի շրջանի Չայլու եւ Թալիշ գիւղերը, որտեղ կենտրոնացուած էին Շահումեանի շրջանի մեծ թուով բնակիչներ:

      Մարտական խմբերը մինչեւ վերջին հնարաւորութիւնը դիմադրել են: Հրամանով նահանջել են բոլորը եւ շրջապատումից դուրս են եկել Մանաշիդում, Էրքէջում: Մանաշիդում, Բուզլուխը գրաւելուց եւ Էրքէջ մտնելուց, Հայ Պարիսը գրաւելուց յետոյ, տեղի ջոկատը, «Մեծն Տիգրան» ջոկատը եւ այնտեղ գտնուող վերինշէնցիների ջոկատը մնացել են շրջապատման մէջ: Հրամանով նրանց հանել են այնտեղից: Ոչ թէ նրանք նահանջել են, այլ դուրս են եկել հրամանով: Կարաչինարում ջոկատները կռուել են մինչեւ վերջ, մինչեւ որ բնակչութիւնը դուրս է եկել եւ նոր միայն գիշերը, մթութեան մէջ կարողացել են հեռանալ, ի հարկէ կորուստներով:

      Comment


      • #4
        Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

        Նոր Էրքեջում ինքնապաշտպանության ժամանակ նահատակված յոթ էրքեջցիներին նվիրված խաչքար-հուշարձան է բացվել վիդեո
        14/06/14


        Շահումյանի անկման տարելիցը հիշատակել են աշխարհի այն անկյուններում, որտեղ շրջանի բռնագրավումից հետո հաստատվել են շահումյանցիները։ Կալինինգրադում այսօր կազմակերպվել է հուշ-միջոցառում, ինչպես նաեւ կատարվել է Շահումյանում նահատակված մարտիկների հիշատակի խաչքարի բացման արարողություն։

        Այսօր մարդաշատ է եղել նաեւ ազատագրված Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ գյուղը: Շահումյանի անկումից հետո այստեղ բազում շահումյանցիներ են հաստատվել։ Շահումյանի ինքնապաշտպանության հերոսական պատմություն ունեցող Էրքեջի շատ բնակիչներ Քարվաճառում բնակավայր են հիմնել եւ այն կոչել Նոր Էրքեջ։ Այնտեղ կայացել է ազատամարտի տարիներին գյուղի ինքնապաշտպանության ժամանակ նահատակված յոթ էրքեջցիներին նվիրված խաչքար-հուշարձանի բացումը։ Քարվաճառի շրջանի վարչակազմի ղեկավարը, վետերանների միության ներկայացուցիչը պատվոգրեր են հանձնել 1990-ականներին Էրքեջի պաշտպանությանը մասնակցած եւ հիմա Նոր Էրքեջում հաստատված մարտիկներին։
        Ելույթներում մեծ էր վստահությունը, որ մի օր անպայման Նոր Էրքեջը վերադառնալու է Շահումյանի բուն բնակավայր եւ կրկին դառնալու է իրարից հեռու սփռված էրքեջցիների հավաքատեղի։

        Comment


        • #5
          Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

          Comment


          • #6
            Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

            Ինչ էր «հուշում» ռուսական ավիացիան Երեւանի երկնքից

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
            Երկուշաբթի, 23 Հունիսի 2014,



            Երեւանցիների ուշադրությունը հունիսի 23-ին գրավել են Երեւանի երկնքում թռչող ռազմական օդանավերը: Ոչ բոլորն էին տեղյակ, որ նախապես հայտարարվել էր Էրեբունի օդանավակայանի ռուսական ավիաբազայի «բաց դռների» օրվա մասին, որի ընթացքում պետք է տեղի ունենային նաեւ ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքներ:

            Բաց դռների այդ օրը համընկել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած պաշտոնական այցի հետ: Դա հիմք տվեց կարծիքի, որ ռուսական ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքները Մոսկվայի մեսիջն էին Ադրբեջանին, որ եթե Բաքուն դիմադրի եվրասիական նախագծերին, ապա կարող է բախվել ռազմական օդանավերի արդեն մարտական թռիչքներին:

            Բայց, այդ օդանավերի գոյությունը Բաքվի համար նոր բան չէ, եւ ոչ էլ դրանք նոր են օդ բարձրանում: Դրանք պարբերաբար թռչում են մարտական հերթապահության շրջանակում, նաեւ հայտնի է, որ Հայաստանում կա ռուսական ռազմական ավիացիայի բազա, որը Էրեբունի օդանավակայանն է:
            Ըստ ամենայնի, ցուցադրական թռիչքների նպատակը, կամ գուցե գլխավոր նպատակը, բուն հասցեատերը Հայաստանի քաղաքացին է:

            Ռուսաստանն ունի Հայաստանի քաղաքացու վրա հոգեբանորեն ազդելու անհրաժեշտություն: Գաղտնիք չէ, որ ռազմական ավիացիան այդ իմաստով շատ ազդեցիկ երեւույթ է: Ինչու է առաջացել հոգեբանական ազդեցության այդ անհրաժեշտությունը: Բանն այն է, որ Հայաստանի հասարակության մեջ վերջին շրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք լուրջ հարված են հասցրել Ռուսաստանի միակ ու անփոխարինելի լինելու, փրկիչ լինելու կարծրատիպերին, միակ բարեկամի միֆին, Արցախի պատերազմը Ռուսաստանի շնորհիվ հաղթելու լեգենդին:

            Ավելին, օրերս՝ հունիսի 13-ին, այսինքն Ռուսաստանի օրվա հաջորդ օրը, Հայաստանում նշվեց Շահումյանի անկման օրը: Իհարկե, չնշվեց այնպիսի մասշտաբով, ինչպես Ռուսաստանի օրը, քարոզչական մասշտաբներն անհամեմատելի էին: Բայց, թեկուզ փոքր, նեղ շրջանակով, այդուհանդերձ Հայաստանում գրեթե քսանամյա լռությունից հետո բարձրացվեց Արցախի մի մասի՝ Շահումյանի թեման, որը հայաթափվել է ռուսական դեսանտի միջոցով: 1992 թվականի հունիսին ռուսական դեսանտը ներկայում ՌԴ դեսանտային զորքերի հրամանատար գեներալ Շամանովի գլխավորությամբ հայաթափել է Շահումյանի շրջանն ու նվիրել Ադրբեջանին:

            1992-ից հետո Հայաստանում այդ մասին խոսվեց 2014-ին, խոսեցին դեպքի ականատես բնակիչները, ազատամարտիկները, պատմությունն ուսումնասիրած մասնագետները: Պարզվեց, որ Արցախի պատերազմում ռուսական զորքը ոչ միայն չի օգնել հայկական կողմին, այլ ադրբեջանցիներին է օգնել գրավել հայկական տարածքներ:

            Այդ, ինչպես նաեւ մի շարք այլ գործոնների շնորհիվ ռուսական քանդվող միֆը, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար կարեւոր նշանակություն ունեցող հանրային միֆազերծումը պետք է կանխել, ինչն էլ Մոսկվան փորձում է անել ռազմական շոուներով, Հայաստանի քաղաքացիների գլխի վրա ռազմական օդանավերը պտտելով եւ Ռուսաստանի հզորության մասին հիշեցնելով: Ու պետք է խոստովանել, որ հանրության մի զգալի մասի համար այդ ամենը բավական ազդեցիկ է եւ առաջացնում է ռուսական հզորության հանդեպ ակնածանք եւ այսպես ասած ապահովության զգացում, միեւնույն ժամանակ համոզումով՝ որ առանց Ռուսաստանի մենք չենք լինի պաշտպանված եւ որ Ռուսաստանի դեմ խաղ չունի ոչ ոք, այդ թվում եւ Հայաստանը:

            Դա է թերեւս գլխավոր հարցը, որ լուծում է Ռուսաստանը, մասնավորապես ի պատասխան Հայաստանում Շահումյանի գործողության բացահայտման, եւ ընդհանրապես ինքնիշխան պետությանը համարժեք քաղաքացիական գիտակցության ձեւավորման գործընթացի:

            Այդ գործընթացը իր ծավալով շատ փոքր է, բայց Ռուսաստանի համար առաջացնում է մեծ մտահոգություն, որովհետեւ դրա հիմքում էմոցիաները, սերը կամ ատելությունը, հակա կամ մետ լինելը չէ՝ որքան էլ փորձում են խնդիրը հենց այդ հարթություն տեղափոխել Ռուսաստանն ու նրա հայաստանյան արբանյակները, այլ Հայաստանի շահը՝ իրավիճակի սթափ գնահատականը եւ այդ ամենի արդյունքը հանդիսացող փաստարկային ամուր բազան, որն աստիճանաբար համոզիչ է դառնում ավելի լայն հասարակական շերտերի համար:

            Կրեմլին ծավալները չէ, որ մտահոգում են: Կրեմլին մտահոգում է այդ ամենի գաղափարական ու արժեքային բաղադրությունը: Այդ դեպքում մնում է արձագանքի երկու տարբերակ՝ կամ ընդունել իրողությունն ու գնալ երկխոսության, դիմացինին հարգելու, նրա իրավունքն ու շահը Ճանաչելու ճանապարհով, կամ փորձել նվազագույնը միֆականությունը պահելու տարաբնույթ միջոցներ, իսկ առավելագույնը՝ պատերազմի շանտաժ:

            Այն, որ Ռուսաստանը ընտրում է երկրորդ տարբերակը, չի նշանակում, որ Կրեմլն ադեկվատ չէ: Պարզապես Ռուսաստանը չի կարող ճանաչել Հայաստանի շահը, որովհետեւ իր շահն այդ շահի հետ ընդհանուր ոչ մի եզր չունի: Այդ իմաստով, Ռուսաստանն է ադեկվատ, ոչ թե նրան իր շահը բացատրել փորձող Հայաստանի հասարակության մի շարք շրջանակները:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....RBG2dgGb.dpuf

            Comment


            • #7
              Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

              Merorya Vassaknerin.....





              Արյունով վերցրածը թանաքով հանձնել ցանկացողները ազգի տականքն են: Ինչ սկզբունքներ էլ գան ու գնան, ինչ ամբիոններից էլ հնչեն, թե Արցախը Հայաստան չէ, միևնույնն է՝ որևէ բան որևէ մեկին չենք տալու: Մենք իրավունք չունենք պարտվելու շախմատային այն խաղը, որ սկսել են մեր մեծերը:«Հայու տեսակ». Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդաշարը միայն Լրատվական ռադիոյի եթերում:

              Last edited by Vrej1915; 07-20-2014, 02:45 PM.

              Comment


              • #8
                Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

                ԱՄՆ դեսանտը Ղարաբաղում

                ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                Մեկնաբանություն - Երկուշաբթի, 30 Հունիսի 2014

                Մոսկվայի պաշտոնական խոսափող համարվող քաղաքագետներն ու փորձագետները վերջին շրջանում ակտիվացել են Ղարաբաղի խնդրում: Դա բնական է, նկատի առնելով այն հանգամանքը, որ ներկայում Կրեմլի քաղաքական ծրագրերը տապալվել են, եւ մնացել է վերջին «կետը»՝ Ղարաբաղը: Ռուսաստանը ենթարկվում է միջազգային մեկուսացման ու շրջափակման եւ դուրս է մղվում իր համար ավանդական տարածաշրջաններից: Այս ֆոնին, Մոսկվան ամեն գնով փորձելու է լուծել Հարավային Կովկասում իր ներկայությունը պահպանելու խնդիրը, որի համար պետք է փորձի զորք մտցնել Ղարաբաղյան գոտի:

                Ռուսական պաշտոնական շրջանակները այս ծրագրերը ներկայացնում են որպես «ղարաբաղյան խնդրի լուծում», զուգահեռ փորձելով նվազեցնել Մինսկի խմբում մյուս համանախագահների, մասնավորապես ԱՄՆ-ի դերը: Նրանք նշում են, որ Ղարաբաղի խնդրի չլուծվածության պատճառն այն է, որ ԱՄՆ ցանկանում է Ռուսաստանին պահել չլուծված հակամարտությունների շրջապատման մեջ, որպես լծակ նրա դեմ:

                Թե ինչպես է Մոսկվան պատկերացնում Ղարաբաղի խնդրի լուծումը, կարելի է դատել պաշտոնական շրջանակների հայտարարություններից: Մոսկվան նախատեսում է Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական միությանը, որի դեպքում Ղարաբաղը վերադարձվում է Ադրբեջանի կազմ: Փաստացի, կրկնվում է 1920 թվականի սխեման, որեւէ նոր բան չկա (ի դեպ, այդ նույն ժամանակ հրապարակ հանվեց ԱՄՆ նախագահ Վիլսոնի հայտնի ծրագիրը Հայաստանի վերաբերյալ, որը տապալվեց ռուս-թուրքական համատեղ ջանքերով): Իսկ եթե Ադրբեջանը համառի, ապա իրավիճակը սրելով, Մոսկվան կարող է զորք մտցնել Ղարաբաղ, «Հայաստանի խնդրանքով»:

                Իր հերթին, նկատելի է, որ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ նման զարգացումը: Ամերիկյան մի քանի նահանգներ ճանաչել են ԼՂՀ անկախությունը, որը յուրօրինակ ուղերձ է հայկական կողմին: Բացի այդ, ԱՄՆ-ն ներկայում շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, ինչը Հայաստանին ներկայիս իրավիճակում թերեւս միակ ձեռնտու տարբերակն է:

                Այդ պատճառով, Մոսկվան, այդ թվում հայաստանյան իր ալիքներով, փորձում է վարկաբեկել ԱՄՆ դերը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ընդ որում, հղումներ են արվում նաեւ Ղարաբաղյան պատերազմին, թե իբր հայերը հաղթել են ռուսների օգնության շնորհիվ, իսկ Արեւմուտքը եւ մասնավորապես ԱՄՆ-ն հակահայկական դիրք էին բռնել:

                Ղարաբաղում հայերը հաղթեցին միայն այն բանից հետո, երբ ռուսները հեռացան տարածաշրջանից: Ընդ որում, Ադրբեջանի ռազմական հաջողությունները պատերազմի սկզբում պայմանավորված էին նրանով, որ Մոսկվան ոչ թե պարզապես օգնում էր Ադրբեջանին, այլ ռուսական բանակն էր կռվում հայերի դեմ, Ադրբեջանի կողմից:

                Կա տարածված մի մտայնություն, ըստ որի՝ Թուրքիան 1990-ականների սկզբին չի միջամտել պատերազմին, քանի որ վախեցել է ռուսական հրթիռներից (Ռուսաստանն այդ ժամանակ այնպիսի վիճակում չէր, որ Թուրքիան վախենար): Իրականում, Թուրքիային զսպել է ԱՄՆ-ն, ավելին՝ ստիպել է իր տարածքով հացահատիկ եւ կենսական նշանակության այլ ապրանքներ տեղափոխել Հայաստան:

                Բացի այդ, ԱՄՆ պատերազմի սկզբում ընդունել էր 907 ուղղումը, ըստ որի՝ արգելվում էր զենք վաճառել կամ մատակարարել Ադրբեջանին, այն դեպքում, երբ Ռուսաստանը ամբողջական դիվիզիաներ էր նվիրում նրան:

                Կան նաեւ շատ այլ հանգամանքներ, կապված Ղարաբաղյան պատերազմի հետ, որոնք սակայն խնամքով մոռացության են տրվել, որոնց մասին «հակամարտության կողմերը» գերադասում են չխոսել տարբեր պատճառներով:

                Ի՞նչը կընտրեն հայերը՝ հայ-ռուսական բարեկամությո՞ւնը, թե սեփական ազգային շահերը: Հայաստանի ու Ղարաբաղի խորհրդարանները հուսահատ կոչ են հղել միջազգային հանրությանը՝ հակամարտությունը «Մինսկի խմբի շրջանակներում լուծելու» համար: Սա գոնե նշանակում է, որ խնդիրը գիտակցվում է:

                «Հակամարտության գոտում» պետք է լինի միայն հայկական զորքը: Դրանում շահագրգռված են առնվազն Միացյալ Նահանգներն ու Իրանը:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....7WTIunyG.dpuf

                Comment


                • #9
                  Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

                  Know Which Side Your Bread Is Buttered


                  May 29 2013

                  If someone is apparently an Armenian and has come to Yerevan as if to express the opinion of the “pro-Armenian” part of the Russian elite, then, I suppose, he shouldn’t repeat the ridiculous lie of Azeri propaganda that Lachin was liberated by Russian forces.

                  However, political scientist Sergei Kurginyan did that, contradicting his high status of a scientist.

                  In 1992, several countries of the world, including Mr. Kurginyan’s “enemy,” the United States, had an opportunity to find out the truth – even from the satellite – and if any Russian unit had participated in the Karabakh War, those countries, I am sure, wouldn’t have kept silent.

                  As a journalist who covered this war, I can assure you that during my business trips, I didn’t meet any Russian soldier.

                  On the contrary, when “Azeri” tanks invaded Shahumyan Region, many residents who had fled to Haterk through the woods would tell me that those tanks were not steered by Azeris at all.

                  Sergey Kurginyan certainly is a smart man; it was interesting to listen to him, although, frankly speaking, he didn’t make an impression of a mastermind. I am also sure that he is Putin’s “special envoy,” who has come to convey certain messages to Armenia’s leadership.

                  As far as I know, such messages are not conveyed through press conferences. It is a different matter that he expresses the opinion of some imperialistic Russian circles.

                  That opinion should be taken into account, not considering it to be the only opinion among our friendly country’s elite and, most importantly, not taking that opinion – in this case, basically threats – as the basis for our own attitude.

                  It seems to me that the starting point should be that no country around the world is interested in our state’s stabilization.

                  And in that sense, we are not unique: every state should know which side its bread is buttered. Taking this into account, one should cooperate with every state as closely as possible, paying an appropriate price for that – not more and not less.

                  The worst thing is to assume that we are required to make some additional payment. We are absolutely not compelled to copy Russia’s extremely corrupted and highly authoritarian system or open Russian schools. Who does it in Armenia is guided by his own interests. No one forces us to join the nonexistent Eurasian Union or the Customs Union.

                  Let us think calmly, without “brotherly” emotions, whether it is to our state’s advantage or disadvantage. On the other hand, no one makes us register same-sex marriages. Who presents such a prospect just tries to deceive society and create a false image of Europe.

                  Blind worship or blind hatred toward any country, any pole, or even any value is a manifestation of the same provincialism.

                  ARAM ABRAHAMYAN

                  Read more at: http://en.aravot.am/2013/05/29/154558/

                  © 1998 - 2014 Aravot – News from Armenia

                  Comment


                  • #10
                    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

                    Armenian first line participant , veteran, testifies about what he personally saw in Getashen, Martunashen, Manaxxxx, Buzlukh, Erketch sections: "That was Russia's army, in full formation, camping in the forests of Getashen (kyolkyol)....



                    Last edited by Vrej1915; 07-20-2014, 04:45 PM.

                    Comment

                    Working...
                    X